PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոկոս և դեղձ մշակույթներ



StrangeLittleGirl
21.05.2014, 15:27
Սյուզան Զանինելին (ոնց հասկացա, մշակութային փոխանակության մասնագետ) գերմանացիներին ու ամերիկացիներին նմանեցրել է համապատասխանաբար կոկոսի ու դեղձի հետ: Էստեղ խոսքն առաջին հանդիպման ժամանակ դրսևորած վարքի մասին է: Գերմանացիները նման են կոկոսի, այսինքն՝ դրսից ամուր են, քիչ ինֆորմացիա են տալիս իրենց մասին, դիմացինին անձնական հարցեր չեն տալիս, բայց հենց կոտրում ես ամուր արտաքինը, հասնում ես փափուկ մասին, այսինքն՝ կարող ես հետներն ընկերանալ: Ամերիկացիների մոտ հակառակն է՝ դեղձի պես փափուկ են դրսից, շփվող, հենց սկզբից կարող են անձնական հարցեր տալ, իրենց մասին պատմել, մինչդեռ դա իրենց իրական ներքին տարածքը չէ, ներսում կորիզն է, որին դժվար է հասնելը: Կոկոսի ու դեղձի շփման ժամանակ կոկոսի պատյանը շատ արագ կոտրվում է ու դեղձի խոսքերը լուրջ է ընդունում, մինչդեռ դեղձը վիրավորվում է, որ կոկոսը փորձում է իր անձնական տարածք ներխուժել: Արդյունքում՝ դեղձը դառնում է մակերեսային ու կեղծավոր, իսկ կոկոսը՝ անձնական տարածք չհարգող:

Էս երևույթն ինձ հետաքրքիր ա, որովհետև ես ապրել եմ լիքը կոկոս մշակույթներում՝ ինքս լինելով դեղձ մշակույթի կրող (երևի բոլորդ էլ համաձայն եք, որ հայերս դեղձ տեսակից ենք): Ու հետաքրքիր ա, թե ոնց եմ ինքս փոխվում ու դառնում կոկոս այդ մշակույթներում ու ոնց է շրջապատս ինձ դեղձ թվում, իսկ Հայաստանում հանգիստ ոնց դեղձ կամ, տենց էլ մնում եմ:

Հետաքրքիր ա՝ դուք կկիսվե՞ք ձեր փորձով կամ օրինակներ կբերե՞ք այլ մշակույթներից:

keyboard
21.05.2014, 15:37
Իմ կարծիքով հայերի մեջ ավելի շատ են դամբուլները մեկ էլ յոնջեքը(խոտի տեսակ):
Առաջինները թթու ու անհամ-աննպատակ միրգ ա, երկրորդն էլ չեմ փորձել չգիտեմ, բայց դե յոնջա ա էլի

StrangeLittleGirl
21.05.2014, 15:43
Իմ կարծիքով հայերի մեջ ավելի շատ են դամբուլները մեկ էլ յոնջեքը(խոտի տեսակ):
Առաջինները թթու ու անհամ-աննպատակ միրգ ա, երկրորդն էլ չեմ փորձել չգիտեմ, բայց դե յոնջա ա էլի

Հով, դու դամբու՞լ ես, թե՞ յոնջա :think

keyboard
21.05.2014, 15:46
Հով, դու դամբու՞լ ես, թե՞ յոնջա :think


Իմ կարծիքով հայերի մեջ ավելի շատ են դամբուլները մեկ էլ յոնջեքը(խոտի տեսակ):
Առաջինները թթու ու անհամ-աննպատակ միրգ ա, երկրորդն էլ չեմ փորձել չգիտեմ, բայց դե յոնջա ա էլի

Ես սպիտակ ձիով արքայազն եմ Բյուր ջան :)

Chuk
21.05.2014, 15:49
Եսիմ, Բյուր, ինձ թվում ա, որ մենք ավելի շուտ թուզ ենք: Համ սկզբից ենք պատրաստ ընկերանալ, համ էլ մինչև վերջ բացվել:

Բայց իհարկե կոկոսներ ու դեղձեր էլ ունենք:

StrangeLittleGirl
21.05.2014, 15:50
Եսիմ, Բյուր, ինձ թվում ա, որ մենք ավելի շուտ թուզ ենք: Համ սկզբից ենք պատրաստ ընկերանալ, համ էլ մինչև վերջ բացվել:

Բայց իհարկե կոկոսներ ու դեղձեր էլ ունենք:

Հա՞ որ: Բայց ինձ թվում ա՝ մենք թեև հեշտությամբ մտերմանում ենք, բայց շատ դժվարությամբ ենք դիմացինին վստահում:

Ուլուանա
21.05.2014, 16:02
Հա՞ որ: Բայց ինձ թվում ա՝ մենք թեև հեշտությամբ մտերմանում ենք, բայց շատ դժվարությամբ ենք դիմացինին վստահում:Մինչև վերջ վստահելը՝ գուցե, բայց ընկերանալը, գոնե որոշ չափով մտերմանալը կարծում եմ, հեշտ ա ստացվում հայերիս մոտ։

StrangeLittleGirl
21.05.2014, 16:12
Մինչև վերջ վստահելը՝ գուցե, բայց ընկերանալը, գոնե որոշ չափով մտերմանալը կարծում եմ, հեշտ ա ստացվում հայերիս մոտ։

Դե դրա համար եմ ասում՝ դեղձ:

Ուլուանա
21.05.2014, 16:30
Դե դրա համար եմ ասում՝ դեղձ:
Դե, ես դրան դեղձ չէի անվանի, գոնե մի քիչ ավելի փոքր կորիզով միրգ ա պետք :))։ Ես ինքս, օրինակ, ինձ դեղձ չեմ զգում։ Դեղձի կորիզն ինձ համար չափից դուրս մեծ ա. ես էդքան շատ «մեջս պահելիք» չունեմ, էլի։ Ու հեշտ էլ վստահում եմ։ Ուղղակի ինչքան մտածում եմ, դեռ տենց միրգ չեմ գտնում... :think

GriFFin
21.05.2014, 16:36
Ու հետաքրքիր ա, թե ոնց եմ ինքս փոխվում ու դառնում կոկոս այդ մշակույթներում ու ոնց է շրջապատս ինձ դեղձ թվում, իսկ Հայաստանում հանգիստ ոնց դեղձ կամ, տենց էլ մնում եմ:[/QUOTE]

Հայերը ձու են `արտաքինից պատյան ունեն,որը եսիմինչ ձևով ամուր չի ու, երբ եդ պատյանը կոտրես կտենաս լխտիկ ներքին աշխարը, որը ուր շրջես եդտեղել կեթա ու եդ լխտիկ ներաշխարհի մեջ պնդոտ դեղնուց, որը դեռ չգիտեմ ինչ ա:hands

Ուլուանա
21.05.2014, 16:37
Ամբողջ հարցն էլ էն ա, որ հայերը անձնական տարածք համարյա չունեն էլ։ Համարյա ամեն ինչ քննարկվում ա առնվազն բարեկամ–հարևան–ընկերների հետ։ Կարծում եմ՝ էն հանգամանքը, որ ֆիզիկապես էլ հայերն անձնական տարածություն չեն պահում իրարից, արդեն ահագին բան ասում ա։ Ես երբեք դրա մասին չէի մտածել մինչև ԱՄՆ գալս։ Դրա ամենավառ ու ամենատիպիկ դրսևորումը հերթերն են։ ԱՄՆ–ում հերթ կանգնելիս մարդիկ մոտ մի մետր հեռավորության վրա են կանգնում իրարից, իսկ Հայաստանում իրար կպած, քիփ կանգնելը լրիվ նորմա ա։

Chuk
21.05.2014, 16:41
Դե դրա համար եմ ասում՝ դեղձ:

Լավ, արի ցոգոլի վրա բարիշենք: Կորիզը կա, բայց կրծում, ուտում ես :))

Տրիբուն
23.05.2014, 01:16
Ամբողջ հարցն էլ էն ա, որ հայերը անձնական տարածք համարյա չունեն էլ։ Համարյա ամեն ինչ քննարկվում ա առնվազն բարեկամ–հարևան–ընկերների հետ։ Կարծում եմ՝ էն հանգամանքը, որ ֆիզիկապես էլ հայերն անձնական տարածություն չեն պահում իրարից, արդեն ահագին բան ասում ա։ Ես երբեք դրա մասին չէի մտածել մինչև ԱՄՆ գալս։ Դրա ամենավառ ու ամենատիպիկ դրսևորումը հերթերն են։ ԱՄՆ–ում հերթ կանգնելիս մարդիկ մոտ մի մետր հեռավորության վրա են կանգնում իրարից, իսկ Հայաստանում իրար կպած, քիփ կանգնելը լրիվ նորմա ա։

Հայերը բաց իրար հետ ամեն ինչ քննարկում են, քանի որ միշտ դիմացինին ապացուցելու բան ունեն: Ապացուցում են իրանց ճիշտը, իրանց առավել լինելը, իրանց կայացած լինելը ... էս համ կոլեկտիվ ազգային, համ էլ ինդիվիդուալ կոմպլեքս ա: Ու մենակ հայերը չեն տենց, վրացիներն էլ են տենց, թուրքերն էլ են տենց, արաբներն էլ են տենց, քրդերն էլ տենց, չեչեններն էլ են տենց ...

Իսկ իրար քիթ ու քամակ մտած հերթ կանգնելը երևի հոտային ինքնապաշտպանական բնազդի հետևանք ա: Ես իմ վրա եմ զգացել: Որ երկրում ուզում ա լինեմ, եթե հերթ ա, գնում մնում եմ դեմինիս քամակը: Հետո հասկանում եմ, որ չի կարելի տենց անել, քանի որ ոչ մեկը տենց չի անում, բայց արդեն ուշ ա լինում :D

Տրիբուն
23.05.2014, 01:16
Լավ, արի ցոգոլի վրա բարիշենք: Կորիզը կա, բայց կրծում, ուտում ես :))

Խիյար, ապեր, խիյար ... մենք խիյար ժողովուրդ ենք ...

Mephistopheles
23.05.2014, 06:09
Խիյար, ապեր, խիյար ... մենք խիյար ժողովուրդ ենք ...

ծիծակ, ապեր... մենք ժամկետանց ծիծակ ժողովուրդ ենք... միրգ էլ չենք...

Chuk
24.05.2014, 15:42
Էս թեմայով մի քիչ էլ մտածեցի:

Պատահական չի, որ մենք ամեն տեղ սիրում ենք ասել, որ ծիրանը բնիկ հայկական միրգ է ու հպարտանում ենք այդ մրգով, ունենք հատուկ գույն, որը կոչվում է ծիրանագույն և այլն:

Եթե մեզ փորձեն նմանեցնել մրգի հետ, ապա հենց ծիրանի հետ էլ պետք է նմանացնեն:

Հայերը ծիրանի պես փափուկ են դրսից, շփվող, հենց սկզբից կարող են անձնական հարցեր տալ, իրենց մասին պատմել, մինչդեռ դա իրենց իրական ներքին տարածքը չէ, ներսում կորիզն է, որը թվում է ամուր պատյան է ու քեզ ներս չի թողնում: Մինչդեռ իրականում այդ պատյանն այնքան էլ ամուր չէ, իր ամրությունը ոչ մի կերպ չես նմանեցնի ոչ դեղձի կորիզի ամրության հետ, ոչ էլ կոկոսի պատյանի ամրության հետ: Ու այդ կորիզը հեշտորեն կոտրելով հասնում ես ծիրանի (ըստ իս) ամենահամով մասին՝ կուտին:

Բայց իրականում կուտերն էլ են տարբեր լինում, այդ քաղցր մաղցր մարդու ներքին շփման կետին՝ կորիզին որ հասնում ես, մեկ էլ տեսնում ես որ մի դառնահամ մարդ է: Ծիրանի կուտը երբեն էնքան դառն է, որ նույնիսկ ես դառնասեր ու կտասերս եմ զզվում:

Մի ուրիշ դեպքում ծիրանը արտաքին թարմ, ջահել է, բայց հասնում ես կուտին, ու պարզվում է լրիվ ճլորած, չորացած, կնճռապատ մի բան է: Հայերի դեպքում էլ է էդպես, սկզբից իրանց ջահել, թարմ են ներկայացնում, հետո հենց անձնական տարածք ես մտնում, պարզվում է, որ բնավորությամբ բիձա են, փնթփնթան, կյանքից հոգնած, ճլորած:

Մի ուրիշ դեպքում հենց հասնում ես կուտին էդ մարդը քեզ սկսում ա կուտ տալ, ու հո չի՜ տալիս, հո չի՜ տալիս:


Բայց դե ես էն ծիրաններն եմ սիրում, որոնց կուտը համ հեշտ հասանելի ա, համ էլ համո՜վ-համո՜վ :nyam

Chuk
24.05.2014, 15:54
Մոռացա ասեմ, մեկ-մեկ էլ կորիզը ջարդում ես, պարզվում ա փուչ ա:

Alphaone
24.05.2014, 19:31
Արդեն որերորդ անգամ մի բան մտածում եմ, որ գրեմ, տեսնում Չուկն արդեն գրել ա... դե չի կարելի էլի այլմոլորակայինների մտքեը կարդալ :)

Glück
14.04.2017, 11:14
Տեսակով կոկոս մշակույթին եմ պատկանում: Համաձայն եմ էն կարծիքի հետ, որ հայերը դեղձ մշակույթի կրող են: Մշակութային էտ տարբերությունները իմ գոյությունը Հայաստանում անտանելի
են դարձնում: Իմ անձնական տարածքի հստակ գծված սահմաները մարդիկ շատ հանգիստ խախտում են, առանց մի կաթիլ նեղվելու ու վատ զգալու՝ հերթերի ժամանակ, տրանսպորտի մեջ, առօրյա բոլոր իրավիճակներում:
Ես գնում եմ Գերմանիա՝ ներդաշնակության ու խաղաղ կյանքի հետևից: