PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ռադիո

StrangeLittleGirl
18.05.2014, 21:55
Ինձ հիմա պետք է հայկական ռադիոյի անեկդոտներ հավաքել :)) Ուստի կխնդրեի՝ ինչ հիշում եք, գրեք էս թեմայում:

Որպեսզի հենցընենց չլինի թեման, մի հատ իմ կողմից.

«Ինչո՞ւ են կանայք այդքան աշխատում իրենց արտաքինի, այլ ոչ ինտելեկտի վրա»:

Հայկական ռադիոն պատասխանում է.

-Որովհետև կույր տղամարդիկ անհամեմատ ավելի քիչ են, քան հիմարները։

:))

Ի դեպ, ասեմ իմանաք, որ հայկական ռադիոն ցեղասպանությունից ու Շառլից բացի մեկ այլ տարածված ձև ա Եվրոպայում հայերի գոյության մասին իմանալու:

StrangeLittleGirl
18.05.2014, 21:58
Էս մեկն էլ Կոպենհագենում են ինձ պատմել :))

Հայկական ռադիոյին հարցնում են.
- Էդ ճի՞շտ ա, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենա են տալիս:
Հայկական ռադիոն պատասխանում ա.
- Հա, բայց Մոսկվայում չի, Մինսկում ա, մեքենա չի, հեծանիվ ա, չեն տալիս, պիտի վերցնես:

Ռուֆուս
18.05.2014, 22:02
Ի դեպ ի զարմանս ինձ արևելյան եվրոպացի բոլոր ընկերներս ծանոթ են հայկական ռադիոյի հետ :oy

John
18.05.2014, 22:03
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ինչո՞ւ ԱՄՆ-ում վաղուց հեղափոխություն կամ քաղաքացիական պատերազմ չի լինում
-Որովհետև Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատուն չկա

StrangeLittleGirl
18.05.2014, 22:04
Ի դեպ ի զարմանս ինձ արևելյան եվրոպացի բոլոր ընկերներս ծանոթ են հայկական ռադիոյի հետ :oy

Բա տպագրված գրքեր կան հայկական ռադիոյի անեկդոտներով, մարդիկ հավաքվում, կարդում, ղժժում էին :)) Ինձ ավելի զարմանալի ա, որ էդ անեկդոտները արևմտյան Եվրոպա էլ են հասել:

Jarre
18.05.2014, 22:05
Հայկական ռադիոյին հարցնում են.
- Ինչո՞ւ квас-ը գրվում միասին, իսկ к вам-ը առանձին։
Հայկական ռադիոն պատասխանում է.
- Потому что ананас вместе, а мы ее - отделльно.

John
18.05.2014, 22:07
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ Տեղական ժամանակով ժամը 20-ն է:Նրանց համար,ովքեր չհասկացան, երեկոյան ժամը 8-ն է: Նախարարների համար` մեծ սլաքը նստում է վեր, փոքրը 8 թվանշանի դիմաց է: ԱԺ պատգամավորների համար` 8 թվանշանը նման է կնոջ կրծքի

Jarre
18.05.2014, 22:08
Հայկական ռադիոյին հարցնում են.
- Ինչո՞վ է կինը տարբերվում տղամարդուց։
ՀՌ-ն պատասխանում է.
- Կինը միշտ կարող է, բայց ոչ միշտ է, որ ուզում է, իսկ տղամարդը հակառակը։

Jarre
18.05.2014, 22:11
Հայկական ռադիոյին հարցնում են.
- Ո՞րն է ամենագեղեցիկ քաղաքը և քանի բոմբ է հարկավոր այն կործանելու համար։
Հայկական ռադիոն պատասխանում է.
- Երևանը գեղեցիկ քաղաք է, բայց Թբիլիսին ավելի լավն է։

Jarre
18.05.2014, 22:13
Մի քանի հատ էլ ունեմ սիրած անեկդոտներ։ Կփորձեմ վերհիշել ու անպայման կգրեմ։

John
18.05.2014, 22:13
Հայկական ռադիոյին հարցնում են.
- Ի՞նչ է անում կինը սեքսից հետո
- Խանգարում է քնել

Աթեիստ
18.05.2014, 22:15
Հայկական ռադիոյին հարցնում են (էսքանը չկրյնելու համար չեմ գրի)
- Որտեղի՞ց են սովետական քաղաքացիներն իմանում համաշխարհային լուրերը։
- ՏԱՍՍ-ի հերքումներից։

- Ի՞նչ ընդհանուր բան կա Էյֆելյան աշտարակի ու կանացի ոտքի միջև։
- Ինչքան բարձրանում ես, էնքան շունչդ կտրում ա։

- Ի՞նչ է մինիյուբկան։
- Մաքսիմում ինֆորմացիա մինիմալ ծախսով։

- Ի՞նչ կարելի հանել մերկ կնոջ վրայից։
- Միայն մերկ տղամարդու։

- Ո՞րն ա աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն ու քանի ատոմային ռումբ ա պետք այն վերացնելու համար։
Մի քիչ լռելուց հետո
- Երևանը շատ սիրուն քաղաք ա, բայց Թբիլիսին ավելի լավն ա
Հայկական ռադիոյի վախտերով դեռ ադրբեջանի հետ կոնֆլիկտը սենց բացահայտ չէր։

- Ի՞նչ տարբերություն հեռուստացույցի ու գարշոկի մեջ։
- Ոչ մի, երկուսում էլ նույն բանն ա, մենակ գարշոկում լավ ա երևում։

Հ.Գ.
Ժառից ուշացա ։)

Ռուֆուս
18.05.2014, 22:27
Չգիտեմ ինչի վստահ եմ, որ Հայկական ռադիոյին նվիրված թեմա Ակումբում կար, բայց ինչքան նայեցի, բան չգտա: Դեժավու:

John
18.05.2014, 22:29
Չգիտեմ ինչի վստահ եմ, որ Հայկական ռադիոյին նվիրված թեմա Ակումբում կար, բայց ինչքան նայեցի, բան չգտա: Դեժավու:

սենց (http://www.akumb.am/showthread.php/5081-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B8-%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC) թեմա կա )))

StrangeLittleGirl
18.05.2014, 22:33
Չգիտեմ ինչի վստահ եմ, որ Հայկական ռադիոյին նվիրված թեմա Ակումբում կար, բայց ինչքան նայեցի, բան չգտա: Դեժավու:

Ռուֆ, ես էլ էի կարծում կա, բայց էլ ոնց հնարավոր ա, փնտրեցի: Չկար ու չկար:

John
18.05.2014, 22:44
Հարց Հայկական Ռադիոյին.
-Ինչո՞վ են տարբերվում պոռնոֆիլմերը Բրիթնի Սպիրսի տեսահոլովակներից:
Հայկական Ռադիոյի պատասխանը.
-Պոռնոֆիլմերում, սովորաբար, երաժշտությունն ավելի որակով է լինում:

Հարց Հայկական ռադիոյին.
-Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2010-ին:
-Անունը չեմ կարող ասել, բայց ջութակ կամ չմուշկ հաստատ կունենա:

-Ինչո՞ւ են ոմանք գեր, մյուսները՝ նիհար, չնայած, որ նույն մակարոնն են ուտում:
-Որովհետեւ մի մասը այն ուտում է լայնությամբ, մյուսները՝ երկարությամբ...

Ի՞նչ անել, երբ աշխատել ես ուզում:
-Մի քիչ պառկիր, եւ ամեն ինչ կանցնի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի գիշերանոթը փոքր բնակարանում:
-Սովորականի նման, միայն բռնիչները ներսից:

-Ո՞վ է ամուսինը:
-Սիրեկանի օգնականը տնտեսական գծով:

-Ի՞նչ է կրկեսը:
-Դա մի տեղ է, որտեղ կապիկներն իրենց պահում են մարդկանց նման, իսկ մարդիկ` կապիկների:

-Ո՞րն է բիզնեսի ռուսական տարբերակը:
-Գողանալ մի արկղ օղի, վաճառել այն եւ շահույթով գնել օղի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Պոլիկլինիկայի նման. մաքուր, մատչելի եւ ձրի:

-Ովքե՞ր են հեռավոր ազգականները:
-Դրանք ամենալավ բարեկամներն են. ինչքան հեռու, այնքան լավ:

-Ի՞նչ է խնայողությունը:
-Խնայողությունը ծախսելու արվեստ է` դրանից հաճույք չստանալով:

Հայկական ռադիոյին հարց են տալիս.
-Ի՞նչ է նշանակում Իլյիչ-Իլյիչ, առանց ինֆարկտ ու պարալիչ:
-Անաստաս Միկոյան...

-Ինչո՞ւ հայերը տիեզերք չեն թռչում, - հարցնում են Հայկական ռադիոյին.
-Դա չի կարելի անել, որովհետեւ այդ դեպքում բոլոր հայերը կմեռնեն հպարտությունից, վրացիները` նախանձից, եւ ի՞նչ, ողջ Անդրկովկասը պիտի մնա ադրբեջանցիների՞ն...

Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ի՞նչ է նշանակում բարձրաստիճան կին:
-Բարձրաստիճան կինն այն կինն է, ում բռնաբարել են շենքի 101-րդ հարկում:

-Ինչո՞ւ են մեր շատ հայրենակիցներ մնում արտասահմանում:
-Ասում են,հետ դառնալը վատ նշան է:

-Ինչու՞ է "Զապորոժեց"-ի շարժիչը հետեւում տեղադրված:
- Ինչով մտածել են, այնտեղ էլ դրել են:

- Ինչո՞վ կարող է ավարտվել հրեայի ու հայի դատը:
- Դատավորը կստանա 10 տարի:

-Ինչի՞ մասին է մտածում կողոպտիչը:
- Թալանել բանկն ու այնտեղ թողնել զոքանչի մատնահետքերը:

-Ինչու՞ են կանայք ավելի շատ ապրում, քան տղամարդիկ:
- Որովհետեւ նրանք երբեք զոքանչ չեն ունենում:

- Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
-Երկզոքանչությամբ:

- Կարո՞ղ է արդյոք կինը ամուսնուն դարձնել միլիոնատեր:
- Այո, եթե ամուսինը մինչև ամուսնանալը եղել է միլիարդատեր:

***
- Ի՞նչից են առաջանում բոլոր հիվանդությունները
- Բոլոր հիվանդությունների առաջացման պատճառը նյարդերն են, իսկ սիֆիլիսինը` հաճույքը....

***
-Ի՞նչ է նշանակում "կրիտիկա ներքևից" արտահայտությունը
- Չես կարող` հել վրայիցս....

***
- Ո՞վ է ամուսինը
- Սիրեկանի տնտեսական գծով տեղակալը

***
- Ովքե՞ր էին երկրի առաջին մարդիք
- հայտնի է, որ մարդիկ առաջացել են կապիկներից, ուստի առաջին մարդիք եղել են` Հրեա Արոն Գուտանը, Վրացի Շիմպանզեն ու Ուկրաինացի Գավրիլան....

***
- Ինչ տարբերություն կնոջ և արձանի միջև
- Արձանը ընկնում է նոր կոտրատվում, կինը` հակառակը....

***
- Ի՞նչ նմանություն կա հեռուստաաշտարակի ու կանացի ոտքի միջև
- Երկու դեպքում էլ ինչքան վերև ես բարձրանում, այնքան շունչդ կտրվում է....

***
- Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա
- Չէ՛, այնտեղ էլ չկա....

***
- Ի՞նչն է կանացի կաթի մեջ ամենաթանկը
- Տարան...

***
- Ի՞նչ տարբերություն տնօրենի և ամուսնու միջև
-Տնօրենը միշտ գիտի իր տեղակալներին, ամուսինը` ոչ միշտ....

***
- Ավելի լավ է ի՞նչից մեռնելը` սիֆիլիսի՞ց, թե՞ դիզինտերիայից
- Ավելի լավ է մեռնել որպես տղամարդ, քան....

***
- Ի՞նչով է տարբերվում կինը առագաստանավից
- Առագաստանավի վրա սկզբից տեղադրում ես կայմը, ապա բարձրացնում ես առագաստը, իսկ կնոջ մոտ հակառակը....

***
- Ինչով է տարբերվում կաղինը` ամուսնուց
- կաղին կրծում են երբ փող ունեն, իսկ ամուսնուն` երբ փող չունեն....

***
- ի՞նչու երբ քրտնում են ոտքերը, հոտ է գալիս, իսկ երբ քրտնում են ձեռքերը` ոչ
- հարց տալուց առաջ ուշադիր նայեք, թե որտեղից են սկսվում ոտքերը, որտեղից` ձեռքերը...

***
- Կարելի է քնել բաց պատուհանի տակ
- կարելի է , եթե հարմար այլ թեկնածու չկա

Մոդերատորական. «Անեկդոտներ. «Հայկական ռադիոյին հարցնում են...»» նորաբաց թեման միացվել է «Զվարճալի հարց ու պատասխան» թեմային, քանի որ թեմաներն, ըստ էության, նույնն են։

Ռուֆուս
18.05.2014, 22:45
Աաաաա, Բյուր, փաստորեն սկլերոզ չենք, իրոք եղել ա էդ թեման :))

_Հրաչ_
18.05.2014, 22:46
Կովկասցիների մասին անեկդոտների թեմայում մի հատ էլ ես եմ գրել.

Վրացական ռադիոն հայտարարում է. «Վրացի գիտնականների կողմից Թբիլիսի քաղաքից 500 մետր խորության տակ հայտնաբերվել են հեռախոսային մալուխներ: Գիտնականները հանգել են հետևության, որ 5000 տարի առաջ Վրաստանում եղել է մալուխային հեռախոսակապ»:
Մի քանի օր անց հայտարարում է հայկական ռադիոն. «Հայ գիտնականների կողմից Երևան քաղաքի տակ հեռախոսային մալուխներ չեն հայտնաբերվել: Գիտնականները հանգել են հետևության, որ 5000 տարի առաջ Հայաստանում չի եղել մալուխային հեռախոսակապ, քանի որ եղել է բջջային հեռախոսակապ»: :))

StrangeLittleGirl
18.05.2014, 22:49
Մերսի Հոս

Ուփս, կարող ա էս թեմա՞ն էլ նախորդի բախտին արժանանա :))