PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստուգեք ռուսերենի ու անգլերենի ձեր բառապաշարը

Աթեիստ
18.05.2014, 00:28
Ներկայացնում եմ երկու հղում՝ ռուսերենի ու անգլերենի ձեր բառապաշարը գնահատելու համար։

Ռուսերեն
http://www.myvocab.info

Իմ արդյունքը՝ 49800 բառ։

Անգլերեն
http://testyourvocab.com

Իմ արդյունքը՝ 3950 բառ ։)

StrangeLittleGirl
18.05.2014, 00:29
Ներկայացնում եմ երկու հղում՝ ռուսերենի ու անգլերենի ձեր բառապաշարը գնահատելու համար։

Ռուսերեն
http://www.myvocab.info

Իմ արդյունքը՝ 49800 բառ։

Անգլերեն
http://testyourvocab.com

Իմ արդյունքը՝ 3950 բառ ։)

Արտ, էս ռուսերենը քո մայրենի լեզու՞ն ա :))

Ռուֆուս
18.05.2014, 00:38
Շատ ձանձրալի էր, երկրորդ էջից հավեսս փախավ: Գոնե select all դնեին, հետո որը չգիտեի unselect անեի:

StrangeLittleGirl
18.05.2014, 00:40
Անգլերեն - 8980 (կարծեմ էլի եմ էս թեստն անցել, ավելի քիչ էի հավաքել էն ժամանակ)
Ռուսերեն - 58700

Բայց էս ռուսերենը հարյուր տոկոս սխալ ա, որովհետև.
1. Մարդ սկի մայրենի լեզվով էդքան բառ չի իմանում, ուր մնաց օտար, էն էլ էնպիսի օտար, որ ամեն օր չեմ օգտագործում
2. Մեջը ահավոր շատ բժշկական տերմիններ կային, որոնք գիտեի կամ չգիտեի, բայց լատիներենի շնորհիվ հանգիստ պարզ էր դառնում, թե ինչ ա նշանակում

StrangeLittleGirl
18.05.2014, 00:41
Շատ ձանձրալի էր, երկրորդ էջից հավեսս փախավ: Գոնե select all դնեին, հետո որը չգիտեի unselect անեի:
Ռուֆ, էրկու էջ ա :D

ivy
18.05.2014, 00:44
Անգլերեն - 12700
Ռուսերեն - 49500

Էս երկու թեստերը միավորներ հաշվելու իրարից շատ տարբերվող համակարգեր ունեն:

Ռուֆուս
18.05.2014, 00:51
Անգլը՝ 23900

Ռուֆուս
18.05.2014, 00:56
Անգլը՝ 23900

Ռուսերենը՝ 64700, բայց ասեմ, որ երկրորդ էջի բառերի մեծ մասը անգլերենի/իտալերենի միջոցով գիտեմ :))

insider
18.05.2014, 00:59
Ռուսերեն 55,000
Անգլերեն 3,850

Բայց աչքիս անգլերենը էն 3-րդ փուլի հարցերով կրվա, որ հարցնում ա ինչքան ես պարապել, երբ ես թողել պարապելը ... բլա բլա բլա
Ու մեկել ինչ կապ ունի, թե որ ամսին եմ ծնվել?

Ռուֆուս
18.05.2014, 01:00
Ռուսերեն 55,000
Անգլերեն 3,850

Բայց աչքիս անգլերենը էն 3-րդ փուլի հարցերով կրվա, որ հարցնում ա ինչքան ես պարապել, երբ ես թողել պարապելը ... բլա բլա բլա
Ու մեկել ինչ կապ ունի, թե որ ամսին եմ ծնվել?
Ձեռքի հետ սոց. հարցում են անում :) Էդ պատասխաններդ արդյունքի վրա չեն ազդում:

ivy
18.05.2014, 01:09
Ռուֆ, կարող ա՞ դու ուրիշ թեսթ ես անում :))

Ռուֆուս
18.05.2014, 01:13
Ռուֆ, կարող ա՞ դու ուրիշ թեսթ ես անում :))

Անգլերենը չէ, բայց ռուսերենիս արդյունքի վրա ես էլ զարմացա :)) Բայց իրոք լիքը բառեր անգլերեն/իտալերեն արմատներով եմ հասկացել :))

ivy
18.05.2014, 01:16
Դու անգլերենում ինձնից կրկնակի շատ բառ գիտես, հա՞:
Դե լավ, կհավատամ, ճարս ինչ :))

StrangeLittleGirl
18.05.2014, 01:16
Ժող, ռուսերենը լրիվ տուֆտել ա: Բարձրագույն կրթություն ստացած միջին վիճակագրական մարդու մայրենի լեզվի բառապաշարում մոտավորապես 30 000 բառ կա: Էդ ի՞նչ թվեր ա կրակում էդ ծրագիրը:
Իսկ օտար լեզվին տիրապետող մարդու բառապաշարը մոտավորապես 7000 ա:

Ռուֆուս
18.05.2014, 01:26
Դու անգլերենում ինձնից կրկնակի շատ բառ գիտես, հա՞:
Դե լավ, կհավատամ, ճարս ինչ :))

Ռիփ, մի մոռացի, որ Բրյուսով եմ ավարտել ու ինչքան բառարանային մեռած բառեր կային ստիպված անգիր եմ արել :))

GriFFin
18.05.2014, 01:32
Ռուսերեն ՝ 56200
Անգլերեն՝ 8,230
:think Ռուսերենը տերմին էր սաղ :D

StrangeLittleGirl
18.05.2014, 01:35
Ռուսերեն ՝ 56200
Անգլերեն՝ 8,230
:think Ռուսերենը տերմին էր սաղ :D
Լիզ, ու ստեղ ինձ բացում ա :D Ջոկու՞մ ես, որ ես ռուսերեն ավելի շատ բառ գիտեմ, քան դու :D

GriFFin
18.05.2014, 01:39
Անգլերեն - 8980 (կարծեմ էլի եմ էս թեստն անցել, ավելի քիչ էի հավաքել էն ժամանակ)
Ռուսերեն - 58700

Բայց էս ռուսերենը հարյուր տոկոս սխալ ա, որովհետև.
1. Մարդ սկի մայրենի լեզվով էդքան բառ չի իմանում, ուր մնաց օտար, էն էլ էնպիսի օտար, որ ամեն օր չեմ օգտագործում
2. Մեջը ահավոր շատ բժշկական տերմիններ կային, որոնք գիտեի կամ չգիտեի, բայց լատիներենի շնորհիվ հանգիստ պարզ էր դառնում, թե ինչ ա նշանակում

Ստեղ հին ռուսերենիցել զռթիկներ կան :Դ :Դ Եսել եմ լատինով լիքը բան հասկացել:

StrangeLittleGirl
18.05.2014, 01:40
Ստեղ հին ռուսերենիցել զռթիկներ կան :Դ :Դ Եսել եմ լատինով լիքը բան հասկացել:

Դե հենց էդ ա մեծ մասը կա՛մ լատիներեն էին, կա՛մ բժշկական տերմիններ, կա՛մ էրկուսն իրար հետ: Դե արի ու մի ասա: Բայց դու երկլեզու ես, չէ՞, ռուսերենն էլ ա քո մայրենին:

GriFFin
18.05.2014, 01:42
Լիզ, ու ստեղ ինձ բացում ա :D Ջոկու՞մ ես, որ ես ռուսերեն ավելի շատ բառ գիտեմ, քան դու :D

Էհ, ես որը լատինից գիդեի, չնշեցի :) Հա, դու գերազանցիկ ես այ դոդո, բնական ա, որ լավ կիմանաս :hands:P

StrangeLittleGirl
18.05.2014, 01:44
Էհ, ես որը լատինից գիդեի, չնշեցի :) Հա, դու գերազանցիկ ես այ դոդո, բնական ա, որ լավ կիմանաս :hands:P

Փախար դու :)) Գերազանցիկությունն ի՞նչ կապ ունի, որ ես առօրյայում ռուսերենը շատ քիչ եմ օգտագործում: Բացի դրանից, արդեն վերևում նշեցի, թե բարձրագույն կրթություն ստացած մարդն իր մայրենի լեզվում քանի բառ ա իմանում: Իսկ ռուսերենը շատ հեռու ա իմ մայրենին լինելուց :))

GriFFin
18.05.2014, 01:49
Դե հենց էդ ա մեծ մասը կա՛մ լատիներեն էին, կա՛մ բժշկական տերմիններ, կա՛մ էրկուսն իրար հետ: Դե արի ու մի ասա: Բայց դու երկլեզու ես, չէ՞, ռուսերենն էլ ա քո մայրենին:
Հա, մինչև դպրոց ռուսերեն եմ խոսացել,հետո կամաց կամաց հանել են մեջիցս ;) Հիմա միշտ թարգմանում եմ, համարյա չեմ խոսում ռուսերեն:8

GriFFin
18.05.2014, 02:05
Փախար դու :)) Գերազանցիկությունն ի՞նչ կապ ունի, որ ես առօրյայում ռուսերենը շատ քիչ եմ օգտագործում: Բացի դրանից, արդեն վերևում նշեցի, թե բարձրագույն կրթություն ստացած մարդն իր մայրենի լեզվում քանի բառ ա իմանում: Իսկ ռուսերենը շատ հեռու ա իմ մայրենին լինելուց :))

Դե նայի, երբ դու ինչ որ լեզվի չես տիրապետում` օրինակ ես հայերենը ու գեռմաներենը, դու ավելի շատ ջանք ես թափում իրա վրա` բառեր անգիր անում, տեքստ կարդում, լսում ու տենց: Ես պսևդո գերազանցիկ եմ եղել, բան չեմ սովորել տակից դուրս եմ եկել, թույլ դասարանում ուժեղ եմ եղել ու պլստացել եմ միշտ :hands Իսկ դու համ խելացի ես , համ նորմալ սովորել ես դրա համար ավելի լավ ես տիրապետում: բա բա

Ուլուանա
18.05.2014, 02:20
Ռուսերենը – 67800
Անգլերենը – 13200

Հըմ, զարմացած եմ. ես իմ մասին շատ ավելի վատ կարծիքի էի...

StrangeLittleGirl
18.05.2014, 02:22
Դե նայի, երբ դու ինչ որ լեզվի չես տիրապետում` օրինակ ես հայերենը ու գեռմաներենը, դու ավելի շատ ջանք ես թափում իրա վրա` բառեր անգիր անում, տեքստ կարդում, լսում ու տենց: Ես պսևդո գերազանցիկ եմ եղել, բան չեմ սովորել տակից դուրս եմ եկել, թույլ դասարանում ուժեղ եմ եղել ու պլստացել եմ միշտ :hands Իսկ դու համ խելացի ես , համ նորմալ սովորել ես դրա համար ավելի լավ ես տիրապետում: բա բա

Լիզ, նոր լեզու սովորելիս ինչքան էլ ջանք թափես, բառեր անգիր անես, քրտնես, դու չես կարա 50 000-ի չափ բառ իմանաս, եթե իհարկե հանճար չես: Տո մայրենի լեզվով էլ էդքան չես իմանում: Ու ես շատ լավ գիտեմ, որ իմ ռուսերենի բառապաշարը թույլ ա, ավելի թույլ ա, քան ֆրանսերենինը (ֆրանսերենս մաքսիմում մի 4000-ի կարգի լինի): Ես ռուսերեն մենակ մասնագիտական տերմինների վրա եմ քրտնել վախտին, ուրիշ ոչինչ:

GriFFin
18.05.2014, 02:30

Հա անգլերենի տեստը ավելի լավն էր

Նաիրուհի
18.05.2014, 05:23
Ռուսերենի ներվերը չունեմ, անգլերենս էլ ահագին տխուր է փաստորեն՝ 6550 բառ :(

Լավ, ռուսերենն էլ արեցի։ Ես չեմ կարող 39900բառ իմանալ։ Ուղղակի չեմ կարող։

enna
18.05.2014, 09:04
ռուսերենը- 40300

ինձ էլ թվում էր պարապմունքում անգիր արածս բառերը մենակ թեստերում կարամ օգտագործեմ, պարզվեց, որ ստեղ էլ :D
անգլերեն- 4,280:o էս ո՞նց, իմ կարծիքով ես անգլերեն չգիտեմ

keyboard
18.05.2014, 11:11
Ռուսուլի -51800
Անգլ - դեռ դուք իմ մասին կլսեք :D 3,630

Vaio
18.05.2014, 11:20
Ռուֆ, էրկու էջ ա :D

Ձանձրալին հենց երկրորդ էջն էր:

Վահե-91
18.05.2014, 11:33
Ես անգլերեն չգիտեմ, բայց պարզվեց 2100 բառ գիտեմ :))
Դե ռուսերենը սպասում էի, որ 56200 հատ բառ կակ մինիմում պիտի իմանամ:

StrangeLittleGirl
18.05.2014, 12:40
Ռուսերենի ներվերը չունեմ, անգլերենս էլ ահագին տխուր է փաստորեն՝ 6550 բառ :(

Լավ, ռուսերենն էլ արեցի։ Ես չեմ կարող 39900բառ իմանալ։ Ուղղակի չեմ կարող։
Լիլ, տխուր չի, դա շատ լավ թիվ ա, եթե իհարկե թեստը ճիշտ ա :))

Ես անգլերեն չգիտեմ, բայց պարզվեց 2100 բառ գիտեմ :))
Դե ռուսերենը սպասում էի, որ 56200 հատ բառ կակ մինիմում պիտի իմանամ:

Ուրեմն թեստը ճիշտ չի :)) Օտար լեզվով 1000 բառի իմացությունը հերիք ա կենցաղային խոսակցությունների A2 մակարդակի զրույցներ վարելու համար :))

Universe
18.05.2014, 12:53
Ռուսերենը սխալա հաշվում: Նենց բառեր կան որ ռուսները սկի կյանքում լսած չեն էլ լինի: ու իրա ասելով 35.000 ի չափ բառ գիտեմ: ես հաստատ էտքան բառ չգիտեմ

ինգլիշը հլը ոչինչ 5710 հավաքեցի:

StrangeLittleGirl
18.05.2014, 13:13
Էս ա, կարդացեք անգլերենը ոնց ա մտածած: (http://testyourvocab.com/details) Իսկ ռուսներն իրանց նեղություն չեն տվել սենց մանրամասն սարքելու :angry Ինչպես միշտ, ք-ի համը հանում են:

Դատարկություն
18.05.2014, 13:15
Ռուսերենը երկրորդ էջում կենսաբանական/բնագիտական տերմինները նշելու հաշվին ասում ա 71900 բառ (բայց երդվում եմ, ես էդքան չգիտեմ :D), իսկ անգլերենը՝ քանի որ երկրորդ էջում այդ տերմինները ընդամենը մի երկու հատ էին՝ 11900 (երդվում եմ երկրորդ անգամ :))):

Փորձ 2: Ռուսերենն ասում ա 47600 (էս անգամ բնագիտությանը քիչ էին տեղ հատկացրել :(:D), բոց կլիներ ամբողջ Օժեգովայի բառարանն իմանայի (իր ասելով 80000 բառից կազմված) :))

insider
18.05.2014, 13:56
2-այա պոպիտկա՝ 75700 - եթե քեզ ծանոթ մասնագիտությանը վերաբերվող բառեր ա բերում, ցուցանիշը բարձր է լինում: Օբյեկտիվ չի:

Ձեռքի հետ սոց. հարցում են անում :) Էդ պատասխաններդ արդյունքի վրա չեն ազդում:

Ինգլիշը: Սոց հարցու՞մ, մի գուցե: Բայց ազդում ա Ռուֆ: Առաջին անգամ նշել էի, որ պարապել եմ, բայց վաղուց /նկատի ունենալով ընդունելության քննությունների ժամանակները ու հետո մի 10 տարի էլ չեմ զբաղվել/, իսկ երկրորդ անգամ նշեցի, որ ինքնուս եմ, համարյա նույն քանակի պատասխանների դեպքում իմ 3850 ցուցանիշը ահագին բարձրացավ:

StrangeLittleGirl
18.05.2014, 14:19

Ինսայդեր, ես առավոտից երկու թեստերի աշխատանքի մեխանիզմներն եմ փորփրում :)) Ինքը նենց ա սարքած, որ երկրորդ անգամից միանգամից թռնում ա եսիմ ուր: Հերիք ա, որ առաջին ցուցակում մի հատիկ բառ ավել գրես, կարող ա մի 3000-ով արդյունքը փոխվի: Դրա համար նույնիսկ խնդրում են, որ երկրորդ անգամ թեստն անցնելիս էդ ստատիստիկ տվյալները չլրացնենք, որովհետև ազդելու ա իրանց հավաքած արդյունքների վրա:

Բայց մի բան էլ ասեմ: Իրանք գրել են, որ քոգնեյթների առաջացրած հեշտացումից խուսափելու համար անգլերենի՝ ռոմանական ծագում ունեցող ոչ մի բառ չեն գրել (ի տարբերություն ռուսերենի, որ ոտից գլուխ լատիներեն ա): Բայց ամեն դեպքում խաբում են: Երեք հատ բառ, որ ֆրանսերենից ա մտել, աչքովս տեսա. maladroit, melange ու verdure:

Artgeo
18.05.2014, 17:46
Ռուսերենս Ваш пассивный словарный запас — 74800 слов. Из тысячи прочитанных слов в среднем 2 будут вам незнакомы. Чтобы встретить незнакомое слово, вы должны прочитать примерно 1 страницу текста.

Անգլերենս 6,260 words http://testyourvocab.com/result?user=3821740

Վահե-91
18.05.2014, 21:37
Ուրեմն թեստը ճիշտ չի :)) Օտար լեզվով 1000 բառի իմացությունը հերիք ա կենցաղային խոսակցությունների A2 մակարդակի զրույցներ վարելու համար :))
Նենց բառեր ա, որ կոմպի հետ «շփվելուց» սովորել եմ:

StrangeLittleGirl
18.05.2014, 22:06
Նենց բառեր ա, որ կոմպի հետ «շփվելուց» սովորել եմ:

Դե էլ մի ասա՝ չգիտես :P
Էս թեստը պասիվ բառապաշար ա ստուգում, այսինքն՝ բառեր, որոնք տեսնես, կհասկանաս թե ինչ են՝ անկախ կոնտեքստից (կոնտեքստով կարող ա ավելի շատ էլ լինի):
Իսկ էն բառերը, որոնք դու կարաս ասես, ակտիվ բառապաշարն են:

Ավելին ասեմ՝ գիտական ոլորտում բազարներ են գնում, որ ուղեղում չորս խումբ տարբեր բառապաշարներ կան ամեն լեզվի համար: Բարդ ա, բարդ:

Lílium
20.05.2014, 13:15
Ռուսերեն՝ 55400
Անգլերեն՝ 9960 :think :think :))

StrangeLittleGirl
20.05.2014, 17:05
Սա էլ ֆրանսերենն ա (http://www.abyssum.com/Mesmots/) :))
Ասում ա՝ 25511: Սուտը մեռնի

Ուլուանա
20.05.2014, 20:02
Ի դեպ, հայերենի վերաբերյալ սենց թեսթն էլ հետաքրքիր կլիներ։ Կպարզեինք, թե էն հայոց լեզվի հարցաշարի բառերից քանիսն ենք դեռ հիշում :D։ Իսկ ավելի ճիշտ՝ դրանով կպարզեինք, թե ով ինչքան վաղուց ա հայոցի քննություն հանձնել :))։

insider
20.05.2014, 20:42
Սա էլ ֆրանսերենն ա (http://www.abyssum.com/Mesmots/) :))
Ասում ա՝ 25511: Սուտը մեռնի

Ստից բան են ես տիպի ստուգումները: Տրամաբանությամբ նշել եմ ֆրանսերեն` sclérose, input, alcoolo բառերը, ասում ա 1384 բառ գիտես: Թե ես ուր, ֆրանսերենն ուր:
Իրականում գիտեմ ֆրանսերեն մի քանի բառ` շվայլ, շվայլե ... շարքից :)

Վահե-91
20.05.2014, 21:44
Ես դպրոցում ֆրանսերեն եմ անցել, բայց 43,000 բառ հաստատ չգիտեմ :o

StrangeLittleGirl
28.05.2014, 00:26
Էս մեկն էլ անգլերենի համար ա (http://vocabulary.ugent.be/), բայց էքսպերիմենտալ դիզայնն ավելի հետաքրքիր ա, ոնց հասկանում եմ, ավելի շատ բան են ուսումնասիրում :))

Ռուֆուս
28.05.2014, 00:53
Էս մեկն էլ անգլերենի համար ա (http://vocabulary.ugent.be/), բայց էքսպերիմենտալ դիզայնն ավելի հետաքրքիր ա, ոնց հասկանում եմ, ավելի շատ բան են ուսումնասիրում :))

աաաաա, էս ինչ էր, կեսից մտածում էի, կարո՞ղ ա ուրիշ լեզվի թեստ ա :))

You said yes to 80% of the existing words.
You said yes to 3% of the nonwords.
This gives you a corrected score of 80% - 3% = 77%.
This is a high level for a native speaker.

Ընդ որում էդ nonword-ը որին yes էի սեղմել infern էր, ինձ թվացել էր intern էր գրած :))

Մի խոսքով սարսափ թեստ էր, ես սա երկրորդ անգամ չեմ փորձի անցնել :))

Jarre
28.05.2014, 01:33
Ռուսերեն - 44.600 :o
English - 6.250 :beee