Մուտք

Դիտել ողջ տարբերակը : A41 Studio - ճարտարապետություն եւ դիզայն



Rammstein
17.05.2014, 20:38
A41studio.com (http://a41studio.com)

Սա մեր ընկերության կայքն է:
Չնայած կայքը իմ ստեղծածը չի, բայց կարծում եմ կարելի է այս բաժնում տեղադրել, քանի որ օֆիսում բոլորս էլ` այդ թվում ես որոշակի մասնակցություն ունեցել ենք կառուցվածքի ու ձեւավորման մեջ:
Նախապես ասեմ, դեղին գույնը ես չեմ որոշել: :))

Միանգամից ասեմ, որ կայքը սարքողը մեզ մեղմ ասած քաշեց, քանի որ ահավոր թերություններ կան: Մի քանի բան սկզբում ասեցինք, ուղղեց, մի քանի բան հետո ուղղեց ու փող ուզեց դրա համար, բայց մեկ ա թերություններ մնացել են ու էլ իրա հետ չենք ցանկանում գործ ունենալ:

Հիմա բացի կայքի ձեւավորումն ու հարմարավետությունը քննարկելը, խնդրում եմ արձագանքեն նաեւ այն մարդիկ, ովքեր կարող են օգնել թերությունների շտկման հարցում (եթե հասկացող, ցանկացող, ժամանակ ունեցող կա, ասեք, գինն ու այլ մանրամասներ առանձին կխոսենք):

Հիմա ասեմ էն թերությունները, որոնք պիտի ուղղվեն.


Ամենագլխավոր թերությունը, որի պատճառով կայքը շատ դանդաղ ա բացվում. ասենք նկարը ֆոտոշոփով սեյվ եմ անում JPEG, որակը դնում եմ 10, նկարը դառնում ա մոտ 600 ԿԲ: Ափլոուդ եմ անում կայք, կայքում մի 2.5 ՄԲ ա դառնում: Նույնը եթե որակը դնում եմ 2, դառնում ա 170 ԿԲ, իսկ կայքում` 1.8 ՄԲ: Մի խոսքով նկարները ահավոր մեծանում են:
Գլխավոր էջում ներքեւի շարքի նախագծերի անունները սքրոլ անելով չի լինում տեսնել, էջի սահմաններից դուրս են:
Նախագծերի էջերում նկարների տակ կա հորիզոնական սքրոլ, որը պիտի չլիներ:
Ուզում ենք ստեղծվի հնարավորություն, որ preview-ի նկարը հնարավոր լինի առանձին դնել (հիմա առաջին դրած նկարը ավտոման preview ա դառնում մեր ընտրած շրջանակով):
Ադմինկայում նկարների հերթականությունը չի լինում փոխել, ուզում ենք, որ լինի:
Գուցե մի երկու մանր-մունր բան էլ ուզենանք փոխել, դեռ չգիտեմ (ասենք որ նկարները preload լինեն, որ միանգամից բացվեն ու տենց բաներ):


Շնորհակալ կլինեմ բոլոր տեսակի արձագանքների համար: :)

Mephistopheles
17.05.2014, 20:42
Ախ արա՜… ես էլ գիտեմ վերջապես պտի ճարտարապետությունից գրենք…

Rammstein
17.05.2014, 20:48
Ախ արա՜… ես էլ գիտեմ վերջապես պտի ճարտարապետությունից գրենք…

Չէ, Մեֆ ջան, էս բաժնում կայքեր ենք քննարկում: Իսկ ճարտարապետության համար (ցավոք) դեռ համապատասխան բաժին չունենք Ակումբում: Կարծում եմ մի օր կունենանք, իսկ մինչ այդ մնում է նման թեմաները բացել թերեւս «Դեսից-Դենից» բաժնում: :unsure

Արէա
17.05.2014, 21:10
Ի՞նչ CMS ա, Ռամշ:
FTP տվյալները ՊՄ արա, առավոտը արտաքին տեսքի հետ կապված բոլոր խնդիրները կուղղեմ:

Rammstein
17.05.2014, 21:29
CMS-ը ո՞րն ա։ Ես էս հարցերում չայնիկ եմ։ :))
ՖՏՊ տվյալները կիմանամ կասեմ։ Իսկ դա անելուց հետո սայտը զրոյանալու ա՞։ Սարքողը մի երկու անգամ որ բան ման ա ուղղել, սաղ ջնջվել ա պարունակությունը։

Աթեիստ
17.05.2014, 21:31
CMS-ը ո՞րն ա։ Ես էս հարցերում չայնիկ եմ։ :))
ՖՏՊ տվյալները կիմանամ կասեմ։ Իսկ դա անելուց հետո սայտը զրոյանալու ա՞։ Սարքողը մի երկու անգամ որ բան ման ա ուղղել, սաղ ջնջվել ա պարունակությունը։


WTF :o

Կարող ա՞ ոչ թե սարքող ա, այլ շինող։

Արէա
17.05.2014, 21:46
CMS-ը ո՞րն ա։ Ես էս հարցերում չայնիկ եմ։ :))
ՖՏՊ տվյալները կիմանամ կասեմ։ Իսկ դա անելուց հետո սայտը զրոյանալու ա՞։ Սարքողը մի երկու անգամ որ բան ման ա ուղղել, սաղ ջնջվել ա պարունակությունը։

CMS - Content management
system
Լավ դու ֆտպ-ն ուղարկի տեսնեմ, եթե շատ խճճած չեղավ ֆունկցիոնալն էլ կուղղեմ, եթե չէ արտաքին տեսքը կա ու կա։

Ոչ մի բան էլ չի ջնջվի, ինչի՞ պիտի ջնջվի ։)

Rammstein
17.05.2014, 21:48
Արէա ջան, սայտի ֆայլերը մոտս կան, պետք ա՞, նայեմ ասեմ` ինչ ֆայլեր են։

Արէա
17.05.2014, 21:51
Արէա ջան, սայտի ֆայլերը մոտս կան, պետք ա՞, նայեմ ասեմ` ինչ ֆայլեր են։

Տենց չես կարա է իմանաս։
Ամեն դեպքում մուտքի տվյալները պետք են։ Ես կնայեմ։

Աթեիստ
17.05.2014, 21:55
Տենց չես կարա է իմանաս։
Ամեն դեպքում մուտքի տվյալները պետք են։ Ես կնայեմ։

Մուտքի տվյալները կարող ա MD5 լինեն, ես տենց դեպքում նոր օգտվող ավելացրի ։)

Արէա
17.05.2014, 22:00
Մուտքի տվյալները կարող ա MD5 լինեն, ես տենց դեպքում նոր օգտվող ավելացրի ։)

FTP տվյալները md5 ?

Աթեիստ
17.05.2014, 22:54
FTP տվյալները md5 ?


Չէ, մուտք ասելով, ես հասկացա CMS-ի մուտքը ։)

Rammstein
18.05.2014, 00:39
CMS - Content management
system
Լավ դու ֆտպ-ն ուղարկի տեսնեմ, եթե շատ խճճած չեղավ ֆունկցիոնալն էլ կուղղեմ, եթե չէ արտաքին տեսքը կա ու կա։

Ոչ մի բան էլ չի ջնջվի, ինչի՞ պիտի ջնջվի ։)

Արէա ջան, իսկ նկարների մեծացման հարցը, մեկ էլ առաջին գրառմանս մեջի 4 ու 5 կետերը դու կարա՞ս անես: Եթե հա, ապա գինն ասա, որ միանգամից սաղ իրար հետ արվի, ոչ թե` առանձին-առանձին: Էս պահին տեսքը մեզ էդքան չի հուզում, ինչքան նկարների ծավալի մեծանալը:

Չնայած` ոնց գցում-բռնում եմ, սենց թե նենց սաղ նորից պետք ա գցվի, չէ՞, եթե ուզում ենք, որ նորմալ ծավալով լինի: :think

Rammstein
18.05.2014, 01:24
WTF :o

Կարող ա՞ ոչ թե սարքող ա, այլ շինող։

Տենց էլ կա:
Սկզբում նկարները ավտոմատ PNG էին դառնում, մերոնք էին առանց հասկանալու ասել, որ PNG լինի, որ որակի կորուստ չլինի: Էդ շինողն էլ մի կես բերան չի ասել, որ PNG-ով ավելի մեծ ա, չարժի սայտի համար լրիվ PNG: Հետո ես ասեցի, որ ասեն, որ JPG դարձնի, որ մի քիչ փոքրանան ծավալները: Փոխեց, էն էլ ոչ մի ծավալ էլ չփոքրացավ: Աչքիս ֆորմատը չի փոխել, մենակ ֆայլի էքսթենշնն ա փոխել PNG-ից JPG: :D

Աթեիստ
18.05.2014, 02:08
Առաջի սխալն էն ա որ thumb-երը ցույց տրվող չափից մեծ են, դրանք են երկար բեռնվում։ Սաղ PNG են։ Մեծացրած նկարն էլ extention-ով JPG ա, բայց օպերան Image type-ը գրում ա PNG.

Rammstein
18.05.2014, 02:15
Առաջի սխալն էն ա որ thumb-երը ցույց տրվող չափից մեծ են, դրանք են երկար բեռնվում։ Սաղ PNG են։ Մեծացրած նկարն էլ extention-ով JPG ա, բայց օպերան Image type-ը գրում ա PNG.

Ես ուղղակի ենթադրել էի, որեւէ բանով չեմ ստուգել` իրական ֆորմատն ինչ ա: Փաստորեն ճիշտ էի ենթադրել:
Թամբերի պահն էլ գիտեմ:
Ամեն ինչ մի այլ կարգի ա գլխառադ արած:

Ի դեպ, հին Օպերայով լիարժեք չի երեւում, բայց չգիտեմ` հնարավոր ա ուղղել, թե չէ (բոլորը նկարները միշտ գունավոր ա ցույց տալիս, բայց պետք ա մենակ մկնիկը վրան պահելուց գունավոր դառնան): Ոչ էլ IE-ով ա նորմալ ցույց տալիս:

Արէա
18.05.2014, 08:46
Արէա ջան, իսկ նկարների մեծացման հարցը, մեկ էլ առաջին գրառմանս մեջի 4 ու 5 կետերը դու կարա՞ս անես: Եթե հա, ապա գինն ասա, որ միանգամից սաղ իրար հետ արվի, ոչ թե` առանձին-առանձին: Էս պահին տեսքը մեզ էդքան չի հուզում, ինչքան նկարների ծավալի մեծանալը:

Չնայած` ոնց գցում-բռնում եմ, սենց թե նենց սաղ նորից պետք ա գցվի, չէ՞, եթե ուզում ենք, որ նորմալ ծավալով լինի: :think

Ռամշ ջան, ես ֆրոնտէնդով եմ զբաղվում, չնայած բեքենդից էլ եմ գլուխ հանում, բայց մի քիչ ավելի շատ ժամանակ ա պետք հասկանալու համար աշխատանքի լոգիկան: Ազատ ժամանակը հիմա ամենաքիչ բանն ա որ ես ունեմ )

Արտաքինի հետ կապված խնդինրենը 5-10 րոպեում կուղղեմ, լուրջ բան չկա, նկարների հարցում էլ կարամ ալտերնատիվ առաջարկեմ, նկարները ֆոլդերների մեջից ձեռքով փոխենք, մինչև լուծումը գտնեք:
Փող պետք չի, ի՞նչ փող ))

Ուզում ես դու դեռ մասնագետ ման արի, որը ժամանակ կտրամադրի կայքին:
Ես էս պահին, ու ընթացքում էլ երբ ասես, կարամ արտաքին բոլոր խնդիրներն ուղղեմ, եթե պետք ա, գրի:

Rammstein
28.06.2014, 12:38
Մի քանի հոգու էլ հարցուփորձ արեցինք, հասկացանք, որ ավելի լավ ա 0-ից գրվի սայտը: Ասում են, որ կոդը ահավոր վատ ա գրած:
Բայց հլը որ սենց կմնա: Վիզուալ թերությունները շտկեցինք: Իսկ նկարների PNG դառնալու հարցը դեռ մնաց, հիմա դնում ձեռքով բոլոր նկարները jpg ֆորմատով ափլոուդ եմ անում սերվեր: Էնպես որ մի երկու-երեք օրից որ լրիվ արած լինեմ, կսկսի սայտը նորմալ արագությամբ բացվել: :)