PDA

Դիտել ողջ տարբերակը : Սլեքլայն / Slackline



Ռուֆուս
17.05.2014, 00:49
Մոտ մի շաբաթ է գնում եմ սլեքլայնի պարապմունքների, ճիշտ է, դեռ ընդամենը հավասարակշռությունս պահել ու մի քանի քայլ անել եմ սովորել, բայց դասատուներս ասում են, որ շատ արագ եմ սովորում :))

Էս մեր պարապմունքներից մեկի վիդեոն, աջ կողմի Ներսեսի ասած «դախը» ես եմ :))


https://www.youtube.com/watch?v=hPj4Y6GQt-Y

Սլեքլայնը լարախաղացության տեսակ է, մենակ թե լարի փոխարեն օգտագործվում է տափակ էլաստիկ պարան, իսկ հավասարակշռությունը պահպանում են ոչ թե երկար ձողով, այլ ձեռքերով ու սեփական մարմնով:

Գոյություն ունեն սլեքլայնի տարբեր տեսակներ, urbanlining-ը քաղաքային միջավայրում են անում՝ սովորաբար երկու ծառերից կապած սլեքլայնով: Hilining-ի դեպքում սլեքլայնը կապում են գետնից շատ բարձր, waterlining-ը ջրի վրայով են քայլում, իսկ tricklining-ի դեպքում օգտագործում են ավելի էլաստիկ սլեքլայն ու կատարում են տարբեր տրյուկներ, yogalining, որը յոգայի ու սլեքլայնի համատեղումն է:

Մի խոսքով, սլեքլայնը շատ հավես սպորտաձև է, որով կարող են զբաղվել բոլորը, ընդամենը հարկավոր է կամքի ուժ ու համառություն:

Հիմա անցնենք գովազդին, մարդ ես, մեկ էլ տեսար ձեր հավեսն էլ եկավ :))

Սկսեցի հետաքրքրվել, թե ինչքանով է հայտնի սլեքլայնը Հայաստանում ու Ֆեյսբուքում մի խումբ գտա - Step Slackliners (https://www.facebook.com/groups/stepslackers/): Իրենք շաբաթական կազմակերպում են պարապմունքներ, առաջին անգամը անվճար, իսկ հետո ամսեկան կտրվածքով՝ 4 պարապմունքի 2000դրամ: Խմբի ադմինիստրատորներից մեկին՝ Մուշեղ Խաչատրյանին հեռակա գիտեմ, եթե հիշում եք 2 տարի առաջ Украина мае талант (https://www.youtube.com/watch?v=AcYcdC-NSIc)-ին էր մասնակցել, էս վերջերս էլ Գինեսի նոր ռեկորդակիր է դարձել: Խմբի նկարներից դատելով բավականին լավ պարապած ու փորձառու մարդիկ են:

Էս նկարն էլ ձեզ ջիջիլ :))

https://scontent-b-mxp.xx.fbcdn.net/hphotos-ash4/t1.0-9/10330514_705406579517519_629301837996658940_n.jpg

StrangeLittleGirl
17.05.2014, 00:52
Ռուֆ, կայֆոտ բան ա էրևում :)) Ես մի պահ մտածեցի՝ յոգայի պոզաները սենց պարանի վրա, գժանոց բան կլինի: Մի հատ հետաքրքրվեմ, տեսնեմ ստեղ կա՞: Ուղղակի եղանակային պայմանները դժվար թույլ տան, որ լինի :))

Ռուֆուս
17.05.2014, 00:56
Ռուֆ, կայֆոտ բան ա էրևում :)) Ես մի պահ մտածեցի՝ յոգայի պոզաները սենց պարանի վրա, գժանոց բան կլինի: Մի հատ հետաքրքրվեմ, տեսնեմ ստեղ կա՞: Ուղղակի եղանակային պայմանները դժվար թույլ տան, որ լինի :))

Բյուր, իրոք կայֆ ա ու հաստատ Կոպենհագենում լիքը խմբեր կգտնես :) Առաջին հայացքից շատ բարդ է թվում, բայց իրականում էդքան էլ դժվար չի: Մանավանդ հեծանվորդները շատ արագ կսովորեն, որովհետև հիմնական ծանրությունը ոտքերի մկանների վրա է ընկնում :)

insider
17.05.2014, 01:03
Լավ, հավես սպորտաձև ա, Ռուֆուս, բայց պարանը միշտ ա էտ բարձրության վրա, թե՞ մենակ սկսնակների դեպքում ա:

Ռուֆուս
17.05.2014, 01:09
Լավ, հավես սպորտաձև ա, Ռուֆուս, բայց պարանը միշտ ա էտ բարձրության վրա, թե՞ մենակ սկսնակների դեպքում ա:

Բարձրությունը տարբեր է, հիմնականում կախված է պարանի երկարությունից: Սկսնակների համար ավելի կարճ ու ցածր են կապում մոտ 30-50սմ, որ ընկնելուց տրավմաներ չստանան: Իսկ ավելի փորձառուների համար ավելի բարձր՝ ինչքան պարանը երկար՝ էդքան բարձր, որովհետև ծանրությունից սկսում է ճկվել ու ցած իջնել: Օրինակ 50 մետրանոց պարանը գետնից 2.5-3մ բարձրության վրա էին կապում, որովհետև մեջտեղները հասնելուց ծանրությունից պարանը գրեթե գետին էր հասնում:

Բացի դրանից պարանն ինչքան կարճ է, էդքան հեշտ է հավասարակշռություն պահելը, երկարների դեպքում սկսում է լավ տատանվել:

Ռուֆուս
17.05.2014, 01:20
Էս էլ շատ լավ tutorial, որը բացատրում է սլեքլայնի ամենապարզ քայլերը.


https://www.youtube.com/watch?v=2TzERkdNoyw

Վահե-91
17.05.2014, 01:21
հայերից գողացված բան ա :))

Ռուֆուս
17.05.2014, 01:30
Էս էլ trickliner-ները (հայատառ ինչ անհարմար բան ստացվեց), հլը նայեք ինչ կայֆ ա, աաաաաաաաա՜


https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Kr6qnFv1i1A#t=43

Պիրիտ
17.05.2014, 23:21
ես էլ թիթիզանամ մի քիչ :D երկու տարի առաջվա բանա https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-ash2/t1.0-9/184798_494393020592754_377379429_n.jpg

total_abandon
21.05.2014, 10:53
Էս դուր կգա սլեք֊ի սիրահարներին


http://vimeo.com/88372105

Ռուֆուս
01.06.2014, 22:58
Էս էլ մեր սլեքլայներների կազմակերպած ֆլեշմոբը (http://newsarmenia.am/sport/20140531/43063172.html) :)

Ռուֆուս
01.06.2014, 23:16
https://www.youtube.com/watch?v=IZzdR1HsKns

Ռուֆուս
26.06.2014, 00:48
Էս էլ հայ սլեքերները :)


https://www.youtube.com/watch?v=daNHY_srQ-w&feature=youtu.be