PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոդերատորներին - Եվրատեսիլ



Marduk
16.05.2014, 11:35
Հարգելի գլխավոր ադմին ու մոդերատորներ

Մարդկանց գրածը ջնջելը շատ վատ բան է, որովհետև մարդ էլ ցանկություն չի ունենա գրելու այս ֆորումում։ Որովհետև գրելու հազար ու մի տեղ։
Եթե գտնում եք որ օֆտոպ է ապա տուգանեք, կամ նկատողություն տվեք։
Եթե շարունակվում է օֆտոպը ապա այդ օֆտոպը առանցնացրեք տարեք ուրիշ թեմա սարքեք։
Բայց մի ջնջեք դա ուղղակի անհարգանք է մարդու նկատմամբ։

Զավեշտալի է որ էս ֆորումում էսպես բաներ իմ հետ պատահում է հենց էն թեմաներում որտեղ ամենաշատն էն կուծրք ծեծում հանդուրժողականության մասին։

Չուկ ջան քո ֆորումը շատ եմ սիրում ու հարգում դրա համար էսքանը գրում եմ։

Խոսը գնում է էս թեմայի մասին
http://www.akumb.am/showthread.php/65544-%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC-2014?p=2476474#post2476474

total_abandon
16.05.2014, 11:53
Համաձայն եմ վերոհիշյալ անձի հետ։

http://demotivation.me/images/20090623/1egtyialfill.jpg

Marduk
16.05.2014, 11:57
Հենց նոր ինձ ուղարկեցին լինքը
Տեսա որ տեղափոխել են ուրիշ տեղ այստեղ , մերսի որ չեք ջնջել լրիվ

http://www.akumb.am/showthread.php/65706-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%AA%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2476523#post2476523

Բայց էլի մի երկու բան ջնջել են իմ գրածներից։

keyboard
16.05.2014, 11:59
Մարդուկ ջան, ցանկացած ֆորում մտնելուց հիշի ընդամենը 2 կարևոր կետ.

1. Մոդերատորը միշտ ճիշտ է:
2. Եթե մոդերատորը սխալ է, տես 1-ին կետը:

Հիմնվելով էս երկու կարևորագույն ու սկզբունքային կետերի վրա, քեզ մի տանջի ու ներվերդ մի քայքայի և մի մտածի, որ քո գրածը ջնջելով քեզ անարգում են: Տենց որ լիներ ես հիմի պտի Չուկին սպանած լինեի :D
Դու մի բան մոռանում ես, որ ֆորումը սեփականություն ա ու սեփականատերը կարա որոշի ինչն ա պետք ֆորումին, ինչը` չէ: Քո գրառումները ջնջելով քեզ չեն անարգում, ընդամենը "լռեցնում են", իսկ դու կարող ես կարծիքդ ու ասելիքդ հայտնես ցանկացած այլ տեղ ուր քեզ լիարժեք ազատ կզգաս:
Մի նեղացի ու մի վիրավորվի, ասում խոսում ենք էլի, անգլերեն չգիտեմ դրա համար սենց գրեմ` նաթինգ փերսընըլ, իթս ջաստ ը բիզնես:

Իմ շատ անհամեստ կարծիքով, քո էս բացաց թեման անտեղի էր ու ենթակա ա ջնջման, բողոքների համար կա "հարցեր ադմինիստրացիային" թեման, որտեղ դու կարաս Չուկին կանչես պպզելու, ենթադրենք, պպզենք ու պարզենք կտո կավո :)

total_abandon
16.05.2014, 12:00
Հենց նոր ինձ ուղարկեցին լինքը
Տեսա որ տեղափոխել են ուրիշ տեղ այստեղ , մերսի որ չեք ջնջել լրիվ

http://www.akumb.am/showthread.php/65706-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%AA%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2476523#post2476523

Բայց էլի մի երկու բան ջնջել են իմ գրածներից։


http://img1.liveinternet.ru/images/attach/c/6/91/936/91936729_prikoluy_pro_moderatorov.jpg

Chuk
16.05.2014, 12:30
Մարդուկ ջան, ճիշտն ասած երեկ ժամը 5-ից հետո ֆորում չեմ մտել ու չգիտեմ ինչ է կատարվել: Ցավոք էսօր ժամը 4-ից հետո էլ մինչև երկուշաբթի չեմ կարողանալու մտնել, գործուղման եմ գնում: Եթե էս ընթացքում իմ աշխատանքային գործերը վերջացնեմ, կնայեմ ու կարձագանքեմ: Եթե չէ, կմնա երկուշաբթիին:

Ruby Rue
16.05.2014, 12:35
Հարգելի Marduk, գրառումները ես եմ տեղափոխել այլ թեմա, մի մասն էլ՝ ջնջել։ Ջնջել եմ ոչ միայն քո այլև ուրիշների մի քանի թեմայից դուրս կամ վիրավորական գրառում, որոնք նոր թեմայի համար էլ էին անընդունելի։ Տուգանայիններ չտալու պատճառն էլ այն էր, որ թեման հենց ամենասկզբից էլ անընդհատ շեղվում էր թեմայից ու էս վերջին քննարկումների մասնակիցներին տուգանելը արդար չէր լինի, քանի որ մյուսներին չէի տուգանել։

Chuk
16.05.2014, 12:36
Պարզվեց որ ամեն ինչ շատ ավելի արագ կարելի է իմանալ: Ինձ թվացել էր, որ միայն քո գրառումներն են ջնջվել, մինչդեռ պարզվում է թեման թրաշվել է:

Ֆորումներում ընդունված պրակտիկա է թեմաները մոդերավորելն ու օֆտոպը ջնջելը: Ու դա անարգանք չի գրողի նկատմամբ: Եթե հարցին անարգանքի տեսանկյունից նայենք, ապա կարելի է որպես անարգանք պիտակել օֆտոպ անելը՝ ֆորումի մյուս մասնակիցների նկատմամբ:

Որ Եվրատեսիլի թեման վաղուց արդեն շեղվել էր իր բուն ընթացքից, հայտնի փաստ է: Էնպես որ էս պահին նույնիսկ կարիք չեմ զգում նայելու, թե կոնկրետ ինչ բովանդակությամբ գրառումներ են ջնջվել: Նայելով ջնջված գրառումների մասնակիցների անունները ու իմանալով մարդկանց մտածելակերպերը սահմանափակվեմ վստահ պնդումով, որ կողմնապահություն չի եղել, անհանդուրժողականության խնդիր չկա:

Բարի քննարկումներ այդ և այլ թեմաներում՝ թեմայի սահմաններում:

Marduk
16.05.2014, 17:13
Չուկ ջան պարզ է, խնդիր չկա էլ
Ուղղակի մի հատ հղում պետք էր դրվեր որ ես իմանայի ուր են տարել որ այլևս նման թեմա չբացեյի

Բոլորին մերսի ուշադրության համար։

Ռուբի Ռյու կարևոր գործ եք անում , ես էլ մոդերատոր եմ վախտին աշխատել գիտեմ ինչ է դա ։Ճ