PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամառային օդապարուկներ / շարունակություն



Յակուձա
15.05.2014, 11:33
Մուրադը երիտասարդ տղայի պես շուռ տվեց հագուստի հին պահարանը` ջինսեր կամ հարմար շորեր գտնելու համար, ներքուստ` մի նուրբ ջերմությամբ պարտադրված զգաց կոկիկ ու ազատ հանգվել , պատշաճ տեսք ունենալ, նույնիսկ հիշեց, թե ինչպես Լեհական հյուրանոցում ինքը ոնց մի քանի անգամ տարբեր գույն սովետական ֆուտբոլկաներ փոխեց, մինչև Լեհ կինը իր սենյակում ոտքերին կրեմ քսեց: Լեհ կինը ոտքերին կրեմ քսեց ու տարբերվեց հայ կնոջից, սովետական կնոջից:
Մուրադին հարցեր տվեցին, կասկածեցին միայնակ լինելու ու Անիի Bfriend-ը չլինելու մեջ, խոսեցին տարբեր բաներից, բռնցքամարտից, էն ժամանակվա բարքերից, հիպպիներից ու ռոլինգ սթոունզներից, «զաբրիսկի փոինթներից» , համեմատեցին հիմիկվա հետ, խմեցին, ծխեցին, հետո իրար մասին երազեցին… Մուրադի սիրտը թռավ գնաց հասավ Պրահայի փողոցի մի անկյուն, ուր ինքն ու Սոֆին` վառ կարմիր շրթներկով ու բոբիկ վազելով, հասան, թաքնվեցին մթության մեջ.. Սոֆին, գիշերվա մթից ու Մուրադի մկանների պնդությունից վառված, մթնշաղից վերցրեց մի կտոր խենթություն, լուսնից մի կտոր դեղին լույս ուզեց, գիշերվա սառը քամու հետ դրեց իր կրծքերի ու Մուրադի դոշի արանքը և թողեց, որ էդ ամեն ինչ հալվի հոսի իր ու Մուրադի արանքով, իր ներսով, Մուրադի ներսով: Մուրադը սարսռած ցնցվեց ու ցնցեց, Սոֆին թողեց, որ տղամարդկային ու կանացի ինքնությունը մի պահ մեն մենակ մնան աշխարհում, առաց մշակութային որևէ ընկալումների` զուտ զգացական, զուտ բնազդային, հետո կանացի ու տղամարդկային էույթունները առանց իրարից բաժանվելու հեռացան իրարից աշխարհի տարբեր ծայրերը` բևեռները, ու էդտեղից ձգեցին, միացան հեռացան ու միացան….

Party-ում շեկ ու շքեղ մի աղջիկ սկսեց Մուրադին հարց ու փորձ անել բռնցքամարտի մասին, Անին մնացածների հետ ծխեց ու խմեց, Շեկ մազերով աղջիկը ասեց, թե ինքը կողմ է, որ կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն, Մուրադը գլխով արեց, քանի, որ ինքը միայնակ մարդ էր ու հավասարապես կապված մարդկային լրիվ սերունդների հետ, ու իր համար մեկ էր, թե ով` ում հավասար իրավունքներ կունենար..
7 ու կես րոպե խոսելուց հետո շեկ աղջիկը առաջարկեց Մուրադին անցնել միջանցք, իրեն մի երկու բռնցքամարտի պրիոմներ սովորացնելու համար, հետո Մուրադը կռացավ, ուղղեց երիտասարդ աղջկա ոտքերը` խաղաղ վիճակից բերեց մարտական կեցվացքի, մի երկու հարված ցույց տվեց ու 3 ցանկություն, միտք նրանց մտցրին լոգարան. Շեկ աղջիկը զգաց արդեն իր հետույքի ու մեչքի քրտինքը ոնց կպավ լոգարանի սառը կաֆելին, դրանից ավելի թունդ գրգռվեց ու անկանոն շարժումներից մի քանի անգամ ձեռքը գցեց, տաք ու սառը ջրի ծորակին, երբ Մուրադը գրկեց ու Շիկահերը կարողացավ ոտքերով սեղմել Մուրադի մարմինը, ցնցումների ժամանակ ճանկռեց նրա վիզն ու ուսերը, 9 անգամ բնազդի ուժգնությունից կիսաբարձր տնքաց , բացեց ու փակեց սառն ու տաք ջրի ծորակները: Մուրադի ու Շեկ աղջկա փորի արանքում ` հենց էնդեղ, ուր ուղիղ` դեմ առ դեմ, հանդիպում են երկու մարդու պորտերը, մեծ, ուժեղ ու կրակներով ցունամի սկսեց պտտվել, ու եթե հակնարծ աշխարհի լրիվ օվկիանոսները խտացնեին սառույց դարձնեին, դնեին Մուրադի ու Շեկ աղջկա փորի արանքի կրակների ու բնադզների ցունամիի մեջ, մի վարկյանում կհալվեր:
Ներքևում շատ աղմուկոտ ու տարօրինակ իրարանցում էր: Մուրադը տաբատը արագ կոճկելով նետվեց հիմնական սենյակ, վարկյան առաջ իմանալու` հո Անիին բան չի՞ եղել, ու տեսավ, որ Անին ուշագնաց էր. Գրկեց Անիին, փորձում էր ուշքի բերել, մինչ այլոք բացատրում էին, թե բան չկա, շատ խմելուց է, հաճախ է էդպես լինում, հիմա տեղը կընգնի ամեն ինչ: Մուրադը թեթևակի ապտակեց Անին, ներսում առաջին անգամ վախ զգաց, կարևոր ու հարազատ ինչ որ մեկին կորցնելու վախ… Անին, աչքերը բացեց ու Մուրադին ասեց` ինձ տուն տար, թույլ եմ զգում
Մուրադը ժակետով փաթաթեց Անի ուսերը, խնամքով, առանձնակի հոգատարությամբ, նուրբ ու զգույշ գրկեց նրան, ու մինչև փողոցի ծայրը էդպես գնացին: Մուրադը տարբեր բաներ պատմեց, հին ավազակների ծովահենների մասին կարդացած իր հեքիաթների մասին, պատմեց, թե ոնց հեշտ ու հանգիստ կարելի էր բռնցքամարտով հաղթել հին հեքիաթների դևերին ու ազատել արքայադստրերին ու էդպես..
Ա- էստեղս է մի տեսակ ցավում վերջերս..
Մ-Էդտեղ, որտե՞ղդ անունն ի՞նչ է էդտեղիդ
Ա- Հեհե, չգիտեմ, էս անատոմիա չգիտեմ, ուղղակի կարող եմ մատով ցույց տալ, ահա տեսս, դե տեսս վայ, էստեղսս, տեսար, ու ի՞նչն է էստեղը, Ի՞նչ կա էստեղ:
Մ- Է՞դտեղ, մմմ… էդտեղ չգիտեմ, բայց վաղը կգնանք բժշկի անալիզներ կտանք ու լուրջ դեմքով կլսենք երկար բարակ հիմար խորոհւրդները նրանց, հեհեհ:
Ա- Լա՜վ, Արջուկ գիտե՞ս` չեմ սիրում բժիշկներին, միշտ կյանքի ու կյանքի որակի մասին բացասական բաներ են ասում… գնանք, բայց մենակ քո խաթր:
Մ-Լավ:
Ա- բայց մի բան էլ պետք է խնդրեմ, մյուսը օրը` մարզումներդ երբ վերջացնես, դու կգնաս հիվանդանոց անալիզների պատասխաններն իմանալու, ես հավես չունեմ, իրիկունը կգամ քո տուն, համով բան էլ կբերեմ ու կասես` ինչ ասեցին:
Ուզու՞մ ես քեզ սովորացնեմ աչքերով ոնց են շլդիկանում ու նապաստակ դառնում տե՜ս, վա՜յ, սպասի, բայց չծիծաղես, մենակ քեզ եմ սովորացնում:
Մ-Չի կարող պատահել, բժիշկ ոնց թե մի 3 ամիս բան է մնացել ապրելու, էդ ոնց, բժիշշշշկ, ախր` ոնց թե ….. բժիշշշշշկ…….
Արևը հալվեց լցվեց հունիս ամսվա մեջ, դեղին, վաաառ դեղին ու աշխարհի մնացած ուրախ գույների հետ հոսեց փողոցով հենց Մուրադի կողքով, կյանքը ծաղկեց ամառվա մեջ, Մուրադը տխրեց, դառնացավ, ինչ որ մեկին պատահականորեն աշխարհում գտնելու, կապվելու ու էսքան շուտ կորցնելու վախից: Նա երկար քայլեց ամառվա ցերեկային կյանքի փողոցներում, տխրությունը բաժանելու քաղաքի տարբեր հատվածներում, մինչև հանդիպեց մոր գրկից իրեն ժպտացող անծանոթ փոքրիկի, Մուրադը արագորեն ու ամաչելով սրբեց արցունքը, երեխային նայեց ու Անիի սովորեցրածի պես շլդիկ նապաստակ ցույց տվեց, փոքրիկն էլ ավելի ոգևորվեց, թռվռաց մոր գրկում ուրախ, զվարթ ծիծաղեց…..
Ա-Հե՜յ, Ծերոոոուկ ջաա՜ն, ի՞նչ կար էնտեղ հիվանդանոցում, ի՞նչ ասեցին էդ գլուխգովան բժիշկները: Հո աշխարհի հիվանդությունները գլխիս չբարդեցին.., հեհեհե.., տես` ինչ համով բան եմ բերել ուտելու..
Մ-Չէ, փոքրիկ ջան, կարևոր բան չասեցին, ուղղակի ասեցին, թե ոտքերը պետք է տաք պահի, չծխի ու թեյը ֆռշտացնելով չխմի , հեհե. Չծխելու ու չֆռշտացնելու մասին ինքդ մտածի, իսկ ոտքերդ տաք պահելու համար գուլպաներ եմ առել` փափուկ, բամբակից, տարբեր գույն:
Ա-Այ քեզ հիմարնեեր, հեհե, փորձենք, փորձենք, լավ, լսի դրանք կարևոր չեն, դու որևէ երազանք կամ ինչ որ մի բան ունե՞ս, Արջուկ
Մ-մմմ.., չգիտեմ,
Ա-Լաաավ, դե էլ մի ամաչի , մենք ընկերներ ենք, չէէէ՞, դե ասաա, էլ մի
Մ-մմմ.., ես կուզենայի, գիտես, ես կուզենայի, ես միշտ` փոքրուց երազել եմ գունավոր օդապարուկ պատրաստել ու թռցնել ամառային արտերի մեջ, բայց չեմ կարողացել մաթեմատիկական հաշվարկների համար, իմ 100-ավոր պատրաստված օդապարուները չեն թռել: Նա գնաց սենյակի ծայրի դռան մոտ ու հանեց կիսատ-պռատ օդապարուկների խուրձը:
Ա-հեհեհե, Արջու՜կ, ի՜նչ փոքրիկ ու մանկական ես դու, ով կմտածեեեե՜ր, իսկ ես, դե իսկ ես միշտ երազել եմ վաղ առավորտյան զարթնել, գնալ, վազվզել արտերում, թափառել կուկուրուզ գողանալ, իրիունը խորովել ու հենց էդպես մրոտ էլ կրակի մոտ ուտել ինչ որ մոտ ու հարազատ մարդու հետ:
Մուրադը դանդաղ ժպտաց`….. լսի, եթե հանկած մի օր…
Ա-Հանկարծ մի օր ի՞նչ
Մ-Եթե հանկարծ մի օր ինչ որ մեկը քեզ խնդրեր, ապրել սովորացնել ու ասեր, որ դրա համար ինքը մի ամառ ժամանակ ունի.., եթե խնդրեր ու ասեր, կյանքի էդ միակ ամառը վստահում է քեզ, ու ինքը աշխարհում էլ ոչ ոք չունի ու միայնակ է, ու դու միակն ես, որ կարող ես ապրել սովորացնել…. Դու ինչ կասե՞իր
Ա-հեհ, ծիծաղելի է, Արջուկ, դե, չգիտեմ, ախր, դժվար բան ես ասում դու շատ, երևի թե կհավաքեի լրիվ նպատակներս, երազանքներս, մտքերս, աշխարհի ամենալավ բաները, որոնք իմն են ու ինձինից են, կխտացնեի ժամանակի էդ ամառվա մեջ, կդնեի սրտիս մեջ կտայի աշխարհին ու կապրեի, ցույց կտայի, կսովորացնեի լողալ կյանքի ալիքների մեջ… Կգրկեի արևի լույսերը կխառնեի կյանքիս, անձրևները կխառնեի կյանքից, ժամանակը մի շատ երկաաար երկաաար ու խիստ անձնական հասկացություն կսարքեի, քո սիրած օդապարուկի պես թելով կբռնեի բաց կթողնեի ամպերի մեջ ու կվազեի կյանքի ուղղությամբ:
Մ-Ես վստահում եմ քեզ իմ կյանքի ամառը, ես հավատում քեզ, սովորեցրու ինձ ապրել…. Ես վստահում եմ քեզ, ցույց տուր ինձ ապրել, բացի կյանքի մեծությունը ու լայությունը իմ առաջ…
Ա-Արջու՜կ, հեե՜յ, Արջու՜կ, զարթնիիիի՜ր, մենք գնում ենք դաշտ օդապարուկներ թռցնելու ու իրիկունը խորոված կուկուռոզներ ուտելու, ես կսովորեցնեմ քեզ ապրել, զարթնիիի՜ր, Ծերուկկ ջաաա՜ն:

Ռուֆուս
15.05.2014, 14:31
դեռ չեմ կարդացել, բայց շարունակությունն ինչի՞ ա առանձին թեմայով

Յակուձա
15.05.2014, 20:11
եսիմ, նոր եմ ստեղ, չգիտեի` ոնց անեմ, սկզբում ուզում էի լրիվ դնեմ տեքստը, չթողեց, յանմ` սիմֆոլների քանակը շատ էր, ես էլ 2 մասով դրեցի.. Ճ

Ռուֆուս
15.05.2014, 20:36
եսիմ, նոր եմ ստեղ, չգիտեի` ոնց անեմ, սկզբում ուզում էի լրիվ դնեմ տեքստը, չթողեց, յանմ` սիմֆոլների քանակը շատ էր, ես էլ 2 մասով դրեցի.. Ճ

Հա, բայց նման դեպքերում ոչ թե նոր թեմա ես բացում շարունակության համար, այլ նախորդ թեմայի տակը սեղմումմ ես «Կատարել գրառում» ու էնտեղ դնում շարունակությունը:

Յակուձա
15.05.2014, 20:57
հա, տենց ավելի հարմար կեղնի` քու ասածի պես, ապրես, նախկինում չէի մտածել, որ կարելիա տենց անել, կարծմ էի, որ կարա էլի ասի` յամն սիմվոլները շատ են, ու տենց էի ճիշտ գտել` նոր թեմա բացելով, տենց էի արել, բայց ապրես, որ ա ասիր, արդեն էդ ձև կանեմ, ավելի հեշտա.. ))))

Ռուֆուս
15.05.2014, 21:06
Մոդերատորներին արդեն ասել եմ, շարունակությունները կկպցնեն հիմնական գրառման թեմային:

Յակուձա
15.05.2014, 21:07
ապրես,... ;)