PDA

Դիտել ողջ տարբերակը : Վաճառք. Notebook HP Pavilion dv6-2090er (i7-720QM/4GB/250GB)



armatura
13.05.2014, 23:55
http://i61.tinypic.com/117csyc.jpg

Intel® Core™ i7 պրոցեսորով հզոր նոթբուք է, օգտագործվել է մի քանի ամիս, գտնվում է գերազանց վիճակում:
Տեխնիկական մանրամասերն այստեղ՝ http://www.baza.ru/ishop/kompyuteri/noutbuki/pavilion_dv6_2090er_i7_720qm_4096_250_d_vt917ea.htm

Վաճառվում է 400 000 դրամով կամ փոխարինվում Macbook-ի հետ:

VisTolog
14.05.2014, 13:50
Ինչո՞վ ա քո դրած նոթը լավ սրանից (http://www.led.am/products/category/%D0%BD%D0%BE%D1%83%D1%82%D0%B1%D1%83%D0%BA-acer-aspire-e1-572g-74506g1tmnii-156-led-core-i7-4500u-13ghz-6gb-ddr3-1tb-video-2gb-hd8750m-dvd-rw-hdmi-bt-webcam-23%D0%BA%D0%B3-dos-%D1%81%D0%B5%D1%80%D0%B5%D0%B1%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D1%8B%D0%B9_14208.html):


Բացառվում ա, որ էս գնով հասկացող մեկը կառնի:

total_abandon
14.05.2014, 14:18
էս ինչ գին էր http://cs10415.vk.me/u116042059/-1/x_f6214440.jpg

armatura
14.05.2014, 14:23
Հասկացողը
1) կհասկանա նաև ACER-ի ու HP-ի միջև տարբերությունը (սա hi-end իմիջային նոթբուքը է, որը գնվել է շատ ավելի թանկ և շատ քիչ է օգտագործվել)
2) կխնդրի զեղջել (հասկացողների համար զեղջ կարվի)

VisTolog
14.05.2014, 14:35
Հասկացողը
1) կհասկանա նաև ACER-ի ու HP-ի միջև տարբերությունը (սա hi-end իմիջային նոթբուքը է, որը գնվել է շատ ավելի թանկ և շատ քիչ է օգտագործվել)
2) կխնդրի զեղջել (հասկացողների համար զեղջ կարվի)

1) HP-ների մեջ բռակներն ու շուտ վարի գնացողները ավելի շատ են, քան Acer-ների մեջ: Օրինակ իմ համար հեչ էական չի, նոթբուքը 400000ով են գնել թե 800000ով: Գնման գինը չպետքա ազդի վաճառքի գնի վրա, ինչքան էլ որ ցավում ես որ էդքան փող ես տվել ու հիմա պետքա էժանով ծախես:
2) 200000 դրամ

total_abandon
14.05.2014, 14:50
Ո՞ր սերնդի i7 է վերոհիշյալ նոթբուքը։

keyboard
14.05.2014, 14:59
Մենակ էն, որ պավիլիոն ա, հերիք ա:
Աշխարհում վիդեոյի հետ ամենաշատ խնդիր ունեցող նոթերն են:

armatura
14.05.2014, 15:33
1) HP-ների մեջ բռակներն ու շուտ վարի գնացողները ավելի շատ են, քան Acer-ների մեջ:
Դեզինֆորմացիան չի նպաստում գնի իջեցմանը... Կնշեք նման ինֆորմացիայի սկզբնաղբյուրը?

Օրինակ իմ համար հեչ էական չի, նոթբուքը 400000ով են գնել թե 800000ով: Գնման գինը չպետքա ազդի վաճառքի գնի վրա, ինչքան էլ որ ցավում ես որ էդքան փող ես տվել ու հիմա պետքա էժանով ծախես: Ցանկացած ապրանք էժանանում է ժամանակի և մաշվածքի հաշվին: Գնվել է 2 տարի առաջ, վճարվել է 2 անգամ ավելի շատ գումար, մաշվածք գրեթե չկա (կարող եք տեղում համոզվել), և վաճառվում է 1/2 գնով:

200000 դրամ սակարկումը խնդրում եմ կատարել պրիվատ տեղեկացումների համակարգով, որպեսզի չվերածվի աճուրդի:

total_abandon Բոլոր պարամետրերն այստեղ են (http://www.baza.ru/ishop/kompyuteri/noutbuki/pavilion_dv6_2090er_i7_720qm_4096_250_d_vt917ea.htm)

keyboard Կարող եք թեստավորել տեղում, թերություններ գտնելու պարագայում երաշխավորում եմ զեղջ:

VisTolog
14.05.2014, 15:45
Դեզինֆորմացիան չի նպաստում գնի իջեցմանը... Կնշեք նման ինֆորմացիայի սկզբնաղբյուրը?
Ցանկացած ապրանք էժանանում է ժամանակի և մաշվածքի հաշվին: Գնվել է 2 տարի առաջ, վճարվել է 2 անգամ ավելի շատ գումար, մաշվածք գրեթե չկա (կարող եք տեղում համոզվել), և վաճառվում է 1/2 գնով:
սակարկումը խնդրում եմ կատարել պրիվատ տեղեկացումների համակարգով, որպեսզի չվերածվի աճուրդի:

total_abandon Բոլոր պարամետրերն այստեղ են (http://www.baza.ru/ishop/kompyuteri/noutbuki/pavilion_dv6_2090er_i7_720qm_4096_250_d_vt917ea.htm)

keyboard Կարող եք թեստավորել տեղում, թերություններ գտնելու պարագայում երաշխավորում եմ զեղջ:
Կարող ես ցանկացած սերվիս կենտրոնի հարցնել: Կարծում եմ կհաստատեն ՀՊ-ների, ավելի կոնկրետ Պավիլիոնների թերի լինելը:

Մաշվածքը երկրորդական ա, հարցը էդ չի: Էդ տրամաբանությամբ կարելիա 90ականներին արտադրված նոթբուք բերել ու կես գին վաճառել, որովհետև մաշված չի:
Եթե կարելիա էդ նոթբուքից ավելի հզոր ու նոր սերնդի նոթբուք առնել նույն գնով ու երաշխիքով, ինչի՞ առնել օգտագործվածը, առանց երաշխիքի ու ավելի քիչ հզորությամբ/հնարավորություններով:

Ես չեմ պատրաստվում սակարկել ու գնել, ընդամենը կարծիք հայտնեցի:

Aperna
14.05.2014, 15:52
մարդը ծախումա իրա ուզած ու ձեռ տվող գնով,ես եթե առնելու լինեի հաստատ HP կարնեի քանթե toshiba,acer... ու սենց ինչոր բաներ,ճիշտա խնդիր ունեն կոնկրետ իմը հենց ունի ելի HP-ա բայց հաստատ ավելի լավնա ֆունկցիոնալ քաթի իմ նշածները ու պավիլյոնին տենց վատ մի նայեք,բացի վիդեոից շատ որակովա հավաքց նույն ձեր ասաց acer-ը հեչ քանդել եք ոնցոր թուղթ լինի ենքան բարակա պլաստմասը իմ HP-ն քանի անգամ ձեռիցս հավեսով քցել եմ մի անգամ acer-ը ընգավ ընգերոջ ել չեղավ հավաքել,ասածս ինչա ամեն մեկը իրա լավ ու վատ կողմերը ունի միանշանակ չի:)

P.S մեկել իմ համար ՉԻՆԱԿԱՆ լոնովոնա լավը:)

VisTolog
14.05.2014, 15:58
մարդը ծախումա իրա ուզած ու ձեռ տվող գնով


Կարա 800000 ծախի, ավելի ձեռնտու ա, բայց հուշում ենք, որ էդ գնով չեն առնի:

Aperna
14.05.2014, 16:05
Կարա 800000 ծախի, ավելի ձեռնտու ա, բայց հուշում ենք, որ էդ գնով չեն առնի:

չես կարա ասես մարդ կա ինքը չգիտի ետի ինչա բայց տեսքի սիրունության համար կառնի,վերջումել կասի բա յաշիկը չկա սրա հետ?:D

Վահե-91
14.05.2014, 16:16
թանկ ես առել, 2 տարի առաջ դու պետք ա 400000-ով առնեիր

armatura
14.05.2014, 16:18
Ազատ երկիր է, կարծիքներն էլ անսահմանափակ ազատ ու տարբեր կարող են լինել... Սերվիս-կենտրոններում աշխատող ծանոթներիս օգնությամբ եմ ընտրել, նաև ixbt և ru-board ֆորումների անդամների խորհուրդներով, երբևէ չեմ լսել որ Acer առաջարկեն որևէ այլ պատճառով, բացի ավելի էժան լինելու գործոնից, որակի հաշվին... Ինչևէ, թեման նախաստեսված է ոչ այս կամ այն բրենդը գովելու կամ վատաբանելու համար: Ամեն դեպքում, բոլոր կարծիքների համար շնորհակալ եմ:

Գնել/Macbook-ի հետ փոխանակել ցանկացողները կարող են կապվել պրիվատ տեղեկացումների համակարգով: Ակումբցիների համար զեղջեր կլինեն:

armatura
18.05.2014, 22:49
Հաշվի առնելով միջին տեղական յուզերի գնողունակությունը և այս թեմայում հնչած կարծիքները, նոութբուքի գինը իջեցվում է 300 000 դրամ:

http://www.list.am/item/3607625

armatura
02.08.2014, 18:15
Ամառային զեղջ ակումբցիների համար՝ 200.000 դրամ!!! :hands
Նաև կփոխանակեմ Samsung Galaxy Note Pro 12.2 P905 կամ Samsung Galaxy Note 10.1 P605 պլանշետի հետ: