PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «8:37» -ի կեսը



Յակուձա
12.05.2014, 11:55
4-րդ սեղանի տղեն, իրա` երկարոտ մազերով ու իսպանյոլկա բեղերով, ընկերոջ հետ տեղափոխվել էր 5-րդ սեղանի աղջիկների մոտ, բառի մոտի աղջիկը, ստիպված, լսել էր Աննա Ֆրեյդի տեսության մասին, քանի որ բառում ավելի ուղիղ ու շիտակ ճանապարհով անկողին տանող չէր գնտվել, իսկ պտուկները լարվել, ձգվել, գրգռվել էին, երկար սպասելուց ու ստիպված անկողին մտնելու ճանապարհին մի քիչ ավելի տեղեկացված էր դարձել, իմաստնացել էր. Նրա ներկայությամբ խոսել էին, Ֆրոմից, Սուբլիմացիայից, Ֆրեյդից, Դիսպերսիայից, ու էլի մի բանից: Սեքսի վերջում հիշել էր իրան կպցնելու տևողության երկարությունը, հաճույքից ու 0,07 գրամ նեռվայնությունից ուժեղ ապտակել էր հոգեբանին ու բարձր գոռացել, Ֆրեեեյդդդ, Սուբլիմացիաաաա, Սուբլիմացիաաաա: Հոգեբանը առաջին անգամ իսկապես ըմբռնել ու հասկացել էր աշխարհի տակ էղած լրիվ Աննա Ֆրեյդների տեսությունները:
5 Սեղանին սկսել էին խոսել կրթությունից, դրա որակից, բովանդակությունից, ոչ ֆորմալ կրթությունից, հետո կանգնել էին կոմունիստական կրթության ու ժամանակների վրա: Իսպանյոլկա բեղերովն ասել էր` կոմունիստական ժամանակշրջանը շատ հակասական է եղել` իր բովանդակությամբ, բայց, իմ կարծիքով, սխալ պատմական հատված է եղել, գրաքնադատություն է եղել բավականին, ու շուտ փլուզվել է, քանի որ ազատություն չի եղել. Մի օր դա զսպանակի պես տրաքել է:
Արամը զուգարան գնալուց լսելա էսքանը ու ասել. Կոմունիզմը վատ էր, քանի որ պապիդ տատիդ տաք ծոցից կտրեցին ու պապիդ սերնդի մեծ մասին իրանց կնգա տաք ծոցերից կտրեցին, քշեցին սիբիր` տայգաներ, աշխատացրին, մեծ տնտեսություն ու երկիր կառուցեցին ձրի, որ հերդ ու հորդ սերունդը երկար բակեր պահի, հոլիդայ շալվարներ հագնի, մորդ հետ թվիստ պարի , jimi Hendrix լսի, Солженицын կարդա ու 5 տարում թալանի պապիդ ու պապիդ սերնդի կառուցած երկիրը, զավոդներն ու կրթությունը, որ բլյուզ լսի, իրանց ցեխից լյուստրաներ գողանա, մերդ ծախի, քրոջդ համար հարավսլավական` թանգանոց կամբինացիաներ առնի, օժիտի համար հավաքի` տարբեր տեսակի ու գույնի լավ որակի, տրուսիկներ էլ` 300 հատով, պենուարներ, չեխական խռուստալ ու ամաններ, որ գան ուզեն քրոջդ, ու առողջ երեխա` սերունդ ունենա: Պապդ տատիդ տաք ծոցի մասինա երազել ու տայգաներում սառած, սոված- ծարավ ծառ կտրել, երազել ու կտրել , հետո ամեն ինչ ձրիա եղել, հերդ մորդ մասինա մտածել ու գողացել, գողացել ու Janis Joplin լսել, քուրդ էլ սիրարվել ու օժիտա ուզել` ու սովետը փլուզվելա:
5-րդ սեղանի աղջկեքն ու տղեքը մի պահ տատանվել են, հետո մեջներից ամենասիրուն շուրթերով աղջիկը հարցրելա` լավ, ասենք, թե սովետը տենց, բա, հիմա՞ ինչի սենց:
Արամը չի հասկացել հարցի իմաստը ու ասելա, սենց` ո՞նց, ուզածդ ինչա՞:
Սիրուն շուրթերով աղջիկը, թե նախագահը փոխվի` կոռուպցիան վերանա, օրենքի գերակայություն գա:
Ար - նախագահն ի՞նչ կապ ունի արդարության, օրենքի գերակայության հետ. Դրանից առաջ ուրիշ նախագահ չէ՞ր, իսկ դրանից ավելի առաջ`էլի ուրիշ. Ժողովրդի ընտրած նախագահը չի՞ :
Ս.Շ.Ա. - չէ, հենց էդա` չէ, ժողովուրդը չի ընտրել, կեղծել են մարդկանց ձայները:
Արամ –բա, եթե չեն ընտրել, ինչի՞ են կաշառք վերցրել հինգ հազարական դրամներ:
Ս.Շ.Ա.- վերցրել են, բայց գնացել ուրիշին` ում ուզել, նրան են ընտրել, եղա՞վ:
Արամ – բա, եթե ժողովորդը խափելա, ու կեղծել, ուրեմն իրան էլ կխափեն, ինչիցա՞ նեղվում, իրավաչափ ու համաչափ չի՞, ինչնա սխա՞լ, եթե բանվորը, դասատուն, վարորդն ու բժիշկը խափում են, նախագահը ինչի չխափի՞, կարծում ես, եթե վաղը նախագահին փոխենք, մեր մեջից կվերանա՞ իրար խափելու, կաշառելու, քծնելու երևույթը. Իսկ ինչի՞ ենք գնում Ամերիկայում էլ խափում, Գերմանիայում գողություն անում, Մոսկվա` էլի խափում: Նախագահնա աղոթում գիշերները դրա համա՞ր: Մենք ենք մեզ համար ընրել ապրելու էս ձևը, տեսակը. մեր երկիրը նմանա էն մարդուն, որ մի օր հիվանդանումա, ու սկսում չհետևել առողջությանը, դեղը դնումա լեզվի տակ, հենց տեսնումա` բժիշկը գնաց, թքումա, ինչա, թե անկողնում պարկի, ուտի, ու տաք-տաք քնի, գործ չանի, հետո հիվանդությունը հասկանումա, որ էս մարդուն էլ առողջություն պետք չի, չի գնահատում, ավելիա խորանում ու խորանում.. Մի օր էլ էս մարդու առողջությունն ասումա, եթե հիվանդությունը հեռանա օրգանիզմից, իմ տերը հիվանդ չի էղնի, ու չի ասում` վախը կարողա նոր` ավելի վատ հիվանդություն գա, մինչև տերս մտքերն ու ապրելու ձևը չփոխի….
Հետո`5-րդ սեղանից դեպի Սոնայենց մոտ գնալը, հետևից նկատել էր Սոնայի նուրբ վիզը, ուսն ու վիզը իրար միացնող նուրբ մկանի խաղը, թաքուն ժպտացել էր ինչ որ տաքացնող բան էր անցել մտքով ու նորից ամաչել էր: Մի պահ մտածեց, որ Սոնան նմանա իրանց անտառներում գիշերների մեջ տեսած ու նույն պահին կորած աղվեսին, որ միշտ հեռու` անորսալի էր թվում: Սոնան կարևոր, հեռու, անդիմադրելիորեն ցանկալի ու անբացատրելիորեն տաք, թունդ գինու պես խելքահան անող ու կրակոտ թվաց:
Արամը մոտեցավ, հետևի կողմից շատ դանդաղ գլուխը մոտեցրեց Սոնայի վզի ու ուսի արանքը` ականջին շատ մոտ, ու կանաց շշուկով ասեց` գնա՞նք: Արի, գնանք ստեղից, եթե չհասցներ էդ նույն պահին բռներ Սոնայի ձեռքը, երևի ուժեղ ցնցվեր, ու ջղայնանար, բայց Արամը մի անգամից զսպեց Սոնայի լարումը:
Սոնա- մմմ.., ինչի՞ Լավ չե՞ս զգում քեզ ստեղ, ինչ կա՞ որ… :
Արամ- եսի՞մ, Չգիտեմ, գնանք, հա՞, արի, հագի կուրտկեդ, ես կօգնեմ… :
Դրսում մի տեսակ հավասարաչափ սառն ու տաք էր ու գիշեր էր, Արամը սկզբից բռնեց Սոնայի ձեռքը, հետո, երկուսի մոտիկությունը ավելի կիպ ու իմսատալից դարձնելու համար որոշեց` գրկի Սոնայի կոնքը, ու էդպես քայլեն: Նա մտածեց`` մարդիկ գրկում են իրար, որ մոտ լինեն, մոտ լինեն, որ ավելի լավ զգան իրար, ավելի լավ զգան իրար, որ ավելի անբաժան դառնան… էս մտքերը գործողություն դառան, Արամը հիշեց իր` ըմբշամարտ պարապած ժամանակ, ամենաուժեղ զախվատը, որից չէին կարողացել դուրս գալ, իրանց լեզվով ասած, փախչել չեմպիոնատի ոչ մի հակառակորդ մարզիկ, ու գրկեց, սեղմեց Սոնային, մի տեսակ ուժեղ ու նուրբ արեց: Սոնան, չլարվեց, մի փոքր թուլացրեց կոնքը, տարածություն տվեց կոնքի ու Արամի բազուկի միջև, հետո շատ սահուն դուրս եկավ բռնվացքից, Նա էլի շատ հեռու թվաց, հետո ուղիղ քայլեցին փողոցով, շատ ուղիղ, մայթի երկայնքով, առանց փողոց անցնելու, թեթև ու ձեռքերները գրպանում դրած, բան չխոսեցին, մի անգամից հասկացան, որ եթե խոսեն հիմա, ամեն ինչ կվերջանա:
Ու էդ ժամանակ աշխարհում ոչ մի բան` ոչ մի առանձին տարբեր երկու մասնիկ, ատոմ, տարր էդքան միասին` անբաժան ու տարալուծված միախառնված չէր եղել` ֆիզիկապես, մտքերով, հույզերով, հոտերով, մարմնի ջերմությամբ, քան Արամն ու Սոնան: Աստված զարմացել էր, որ կա մի բան, որն ամենանբաժանելինա Աշխարհում, որ ինքը չէր ստեղծել, Արամն ու Սոնան էին ստեղծել: Արամի շարժումները առանձին նոտաների պես լողացել էին իրա ու Սոնայի միջև էղած տարածությունում, հետո կպել Սոնայի մտքերին, շարժումներեին, հետո ժամանակը հալվել էր, լցվել էր էդ երկուսի արանքում էղած տարածության մեջ, իսկ տարածությունը սեղմվել, սեղմվել ու կորել էր աշխարհից: Մի բան Արամի մեջ տաքացել, եռացել, վառվել, շիկացել, կարմրել, շարժումների միջոցով գնացել հասել էր Սոնային, կպել հետ եկել, նորից գնացել, թուլացրել մկաները, բջջիջները առանձին առանձին զգացել էին էդ տաքությունը, հալվել հոսել էին էդ տաք շարժումների մեջ, Արամը զգացել էր, որ Սոնայի հոտը տարածվել էր իրա վրա, Աշխարհի էդ կետում ինչ որ մի բան էր կատարվել, ուժեղ բան, անսպասելի ու թաքուն մի բան` գիշերվա ու գարնան արանքում, շատ սիրուն էր էդ քառակուսի մետրը իր շարժումներով, առանձին ժամանակային գոտով ու տևողությամբ, առանձին շնչառությամբ, հոտերով ու բնազդներով:
Հետո երկուսն էլ զգացին` ոնց էդ բնազդը պայթեց երկուսի փորի մեջ էլ, զգացին, ամաչեցին երջանկությունից, իրար շատ մոտ լինելուց, հետո պայթյունը գնաց հասավ տիեզերք, անցավ Բևեռային Արջի համաստեղության արանքով, մի անգամ էլ տիեզերքում պայթեց, մանր ցրվեց, շաղվեց աստղերի պայծառ ցոլքերին, լուսինը դեղնեց, էդ պայթյունից լրիվ տիեզերական օրինաչափությունները խառնվեցին իրար, հետո V=S:T-ի, դրանից երկիրը ձգեց լուսնին, էդ ընթացքում մոնխոլիայի դաշտերում լուսաբացին ազատ, քառատրոփ սլացող վայրի ձին նկատեց իր էգին, Կուբայի պրեզիդենը իր ելույթում հայհոյեց ԱՄՆ-ի բարքերը, Հայաստանում 975 անգամ խախտտվեցին սահմանադրության եսիմ որ հոդվածները,
Արգենտիացի սիրուն ջահել մի կին` լայն բաց դերյայով կանգնեց պաղպաղակ վաճառողի հայացքի դիմաց ու իր 5 տարեկան տղու համար էսկիմո առավ: Հետո` արդեն առավոտվա կողմ, պայթյունը կպավ տաք գարնանային անձրևին, հասավ հողին, հողը թրջվեց, ճաքեց, շնչեց, ծաղկեց, ապրեց, շնչեց:
Արամը առաջին անգամ շատ ուշ զարթնեց, 8:37. զարմացավ, համարյա` մմ-երի մաթեմատիկական հաշվարկի ճշտությամբ հետևից համբուրեց Սոնայի վիզն ու ուսը իրար միացնող հատվածը, կոնքի մասը ու, երբ արդեն վեր էր կացել անկողնուց, մի հատ էլ ծնկից 7,5 սմ վերև, մի հատ էլ ոտքի թաթի մոտ:
«Եթե ավելի վաղ զարթնես, քան հետ կգամ, նարնջի հյութ խմի ու պատոհանից նայի գարնանը ու սպասի, որ հենց ինձ տեսնես, ժպտաս ու ձեռքով անես լուսամուտից, գնացի մրգեր ու բանջարեղեն առնելու, որ համով ու առողջարար բաներ սարքեմ մեզ համար ուտելու` գրկում եմ` Արամ»:

Sambitbaba
12.05.2014, 13:52
Շատ հավես էր գրած, կարդացի մեծ հաճույքով: Նույնիսկ բազմաթիվ սխալներն էլ առանձնապես չխանգարեցին:
Բայց խանգարեց քաղաքականությունը: Թվաց, թե այդ մասերն այնքան էլ չեն ստացվել: Բայց դա կարող է նաև ինձանից լինել…

Ու մի բան էլ դուրս եկավ, որ, ինչ խոսք, որ պիես չի, բայց ոնց որ ալարկոտությունից պիեսի պես գրված լինի.. Մի տեսակ օբլոմովականություն կա մեջը, - հավես է:

Շնորհակալություն հաճույքի համար:


Հ.Գ. Կարծում եմ, Ակումբում նոր ձեռագիր է հայտնվել: Ուրախալի է:
Բարի գալուստ…:)

Յակուձա
12.05.2014, 14:53
Ապրեք, ուրախ եմ, որ հավանել եք, հա, դիպուկ եք ասում ալարելու ու տեխնիկական սխալների մասին, ա, եսիմ, մեկմեկ զահլես գնումա հետո գրածս ստուգեմ, ու խմբագրեմ բովանդակային, ուղղագրական առումներով, բայց ավելի ուշադիր կեղնեմ․․․ :ok

Ապրեք շատ;)

Mephistopheles
15.05.2014, 21:17
Յակուձա ջան…

ոչ միայն ուղղագրություն ու լեզուն ա ցաք-ու-ցրիվ այլև կառուցվածքն ու սիտուացիաները… մի տեսակ ամբողջական մարմնի՝ համակարգի մեջ չի նայվում… դրա համար էլ Արամի կերպարը ամբողջական՝ ձևավորված չի… իրա վերաբերմունքը Սոնայի նկատմամբ ու իրա արած դատողությունները քաղաքականության մասին բավականին հակասական են ու լեզվի փոփոխությունը ինչպես նաև ֆորմատի փոփոխությունը կարծես առարկայական ապացույցն են դրա… Արամը քո գրական դիսցիպլինայի բացակայության "զոհն" ա դարձել… ինքը ոնց որ նույն մարդը չլինի ու շարադրանքն էլ ա տենց օրինակ՝ իրա քաղաքական մտքերի շարանը ու ռոմանտիկ հարաբերությունը սոնայի հետ…

պետք ա մշակվի արամի կերպարն ու ոչ թե չի կարա հակասական կերպար լինի, այլ էդ հակասականությունը պետք ա մի ընկալման մեջ լինի, այսինքն էդ հակասությունները պտի կարողանան միասին գոյակցել…
օրինակ…

Կոմունիզմը վատ էր, քանի որ պապիդ տատիդ տաք ծոցից կտրեցին ու պապիդ սերնդի մեծ մասին իրանց կնգա տաք ծոցերից կտրեցին, քշեցին սիբիր` տայգաներ, աշխատացրին, մեծ տնտեսություն ու երկիր կառուցեցին ձրի, որ հերդ ու հորդ սերունդը երկար բակեր պահի, հոլիդայ շալվարներ հագնի, մորդ հետ թվիստ պարի , jimi Hendrix լսի, Солженицын կարդա ու 5 տարում թալանի պապիդ ու պապիդ սերնդի կառուցած երկիրը, զավոդներն ու կրթությունը, որ բլյուզ լսի, իրանց ցեխից լյուստրաներ գողանա, մերդ ծախի, քրոջդ համար հարավսլավական` թանգանոց կամբինացիաներ առնի, օժիտի համար հավաքի` տարբեր տեսակի ու գույնի լավ որակի, տրուսիկներ էլ` 300 հատով, պենուարներ, չեխական խռուստալ ու ամաններ, որ գան ուզեն քրոջդ, ու առողջ երեխա` սերունդ ունենա: Պապդ տատիդ տաք ծոցի մասինա երազել ու տայգաներում սառած, սոված- ծարավ ծառ կտրել, երազել ու կտրել , հետո ամեն ինչ ձրիա եղել, հերդ մորդ մասինա մտածել ու գողացել, գողացել ու Janis Joplin լսել, քուրդ էլ սիրարվել ու օժիտա ուզել` ու սովետը փլուզվելա:

ու մեկ էլ…

Հետո`5-րդ սեղանից դեպի Սոնայենց մոտ գնալը, հետևից նկատել էր Սոնայի նուրբ վիզը, ուսն ու վիզը իրար միացնող նուրբ մկանի խաղը, թաքուն ժպտացել էր ինչ որ տաքացնող բան էր անցել մտքով ու նորից ամաչել էր:

սրանք ինտելեկտուալ տարբեր մակարդակներ են… ես չեմ պնդում որ սրանք իրար հետ չեն կարող գոյակցել… կարող են, բայց ոչ էս ֆորմայով… մի կողմից նա նկատում ա սոնայի վզի մկանի խաղն ու անգամ մտքի առկայությունը, մյուս դեպքում ասվում ա "պապին տատի ծոմցից հանեցին տարան" …

կառուցվածքը թույլ ա, չի նստում հողի վրա ու ոճական շփոթություն կա որն ազդում ա կերպարի կառւոցվածքի վրա՝ չի ամբողջականանում… փախնում ա մի ծերից մյուսը…

Յակուձա
16.05.2014, 00:02
Ապրես շատ, Mephistopheles ջան, ճշմարիտ բաներ ես ասում` հիմանակում, որ գրում եմ շատ տառասխալներով եմ ես գրում, հետո որ էդքան տառասխալները չդզմզեմ ու մի քանի անգամ չկարդամմ, բովանդակային մասն էլ տենց մնումա առանց խմբագրել, բայց դե տենցա, նոր բաներ, որ գրեմ, էդ հարցին շատ կարևորութուն կտամ, ուշադրություն կդարձնեմ արդեն, հիմա էս գրածներս ալարում եմ նայեմ...
իսկ ինչ մնումա Արամի հակասական կերպար էղնելուն, Արամը վերա տարբեր ընթերցողների ընկալումներից ու մոտեցումներից`բազմաբովանդակ փոփոխությունների առաջարկություններով, ինքը հենց տենց, ոնց գրել եմ, տենց էլ կա... ու ինչ ասելա, ոնց ասելա, իննքնա ասել, ինքնա հերոսը, էդ իրա ասածներն են, ինքը էս պատմության մեջ ինձնից "անկախ զարգացող ու մտածող մարդա".... ))) ես մեղավոր չեմ, որ ինքը տենցա վերաբերվել Սոնային ու կամ տենց բաներա ասել :D կարողա ասենք ուսը խիա պաչել, տենց բաներ ասելուց հետո???? տենցա ուզել, ըտեղնա ուզել, ըտեղնա պաչել, ???
ու հա մեկ էլ, ավելի առաջ տանող ու լավ կեղներ, եթե դատողությունները միակողմանի չլնեին` էս ինչ բանը վատ էր, էս ինչն ավելի վատ, ինչ որ մի բան պետքա լավ կողմեր ու մասեր էլ ունենա չէ? եթե ուզենամ վատ կողմերը գտնեմ գրածիս, մեկին կվճարեմ, ուժեեղ մասնագետ, շաատ սիրուն կխմբագրի :D
բայց լրիվից շնորհակալ եմ ))))

Mephistopheles
17.05.2014, 01:41
Ապրես շատ, Mephistopheles ջան, ճշմարիտ բաներ ես ասում` հիմանակում, որ գրում եմ շատ տառասխալներով եմ ես գրում, հետո որ էդքան տառասխալները չդզմզեմ ու մի քանի անգամ չկարդամմ, բովանդակային մասն էլ տենց մնումա առանց խմբագրել, բայց դե տենցա, նոր բաներ, որ գրեմ, էդ հարցին շատ կարևորութուն կտամ, ուշադրություն կդարձնեմ արդեն, հիմա էս գրածներս ալարում եմ նայեմ...
իսկ ինչ մնումա Արամի հակասական կերպար էղնելուն, Արամը վերա տարբեր ընթերցողների ընկալումներից ու մոտեցումներից`բազմաբովանդակ փոփոխությունների առաջարկություններով, ինքը հենց տենց, ոնց գրել եմ, տենց էլ կա... ու ինչ ասելա, ոնց ասելա, իննքնա ասել, ինքնա հերոսը, էդ իրա ասածներն են, ինքը էս պատմության մեջ ինձնից "անկախ զարգացող ու մտածող մարդա".... ))) ես մեղավոր չեմ, որ ինքը տենցա վերաբերվել Սոնային ու կամ տենց բաներա ասել :D կարողա ասենք ուսը խիա պաչել, տենց բաներ ասելուց հետո???? տենցա ուզել, ըտեղնա ուզել, ըտեղնա պաչել, ???
ու հա մեկ էլ, ավելի առաջ տանող ու լավ կեղներ, եթե դատողությունները միակողմանի չլնեին` էս ինչ բանը վատ էր, էս ինչն ավելի վատ, ինչ որ մի բան պետքա լավ կողմեր ու մասեր էլ ունենա չէ? եթե ուզենամ վատ կողմերը գտնեմ գրածիս, մեկին կվճարեմ, ուժեեղ մասնագետ, շաատ սիրուն կխմբագրի :D
բայց լրիվից շնորհակալ եմ ))))

Յակուձա ջան, ճիշտը որ ասեմ դու իմ ասածներին ընդհանրապես պետք չի հետևես… մոռացի… եթե ուզում ես իսկապես գրական գործ գրել ապա վճարի մի հատ գրողի, պատմի քո մտքերը, ինքը կշադրի սիրուն ու գրագետ, կամ էլ ծանոթացրու Արամի հետ ու դու մի կողմ քաշվի, վերջում էլ տակը ստրորագրի…

…թե չէ էս գրվածքին պատմվածք անվանելը մի քիչ չափազանցություն ա… մենակ տառասխալներին ու տեխնիկական մասին չի վերաբերվում…

Յակուձա
17.05.2014, 11:10
)))
Այն ժամանակ մի ուսուցիչ ասաց.
-Ուսուցանելու մասին խոսիր մեզ հետ:
Եվ նա ասաց.
-Ոչ ոք չի կարող ձեզ համար բացահայտել ուրիշ բան, եթե ոչ այն որ արդեն կիսաքուն ընկողմանել է ձեր գիտակցության արշալույսի մեջ:

Ուսուցիչը, որ իր հետևորդների հետ քայլում է տաճարի ստվերում, իր իմաստությունից չէ որ տալիս է, այլ իր հավատքից ու սիրուց:

Եթե իսկապես իմաստուն է, չի հրավիրի ձեզ իր իմաստնության տունը մտնելու, այլ ձեզ կառաջնորդի դեպի ձեր իսկ մտքի սեմը:
Աստղագետը կարող է ձեզ ասել միջոցի իր ըմբռնման մասին, բայց չի կարող իր ըմբռնումը տալ ձեզ:

Երաժիշտը կարող է ձեզ համար երգել այն կշռույթով, որ ամբողջ տարածությունում է, բայց չի կարող ձեզ տալ այն ականջը, որ այդ կշռույթը պիտի ընկալի և ոչ էլ այն ձայնը, որ նրան պիտի արձագանքի:
Եվ նա, որ քաջածանոթ է թվերի գիտությանը, կարղ է խոսել չափ ու կշռի մասին, բայց չի կարող ձեզ այնտեղ առաջնորդել:

Որովհետև մի մարդու տեսիլքն իր թևերը մի ուրիշի չի տրամադրում:

Եվ ինչպես որ յուրաքանչյուրդ մենակ է կանգնում Աստծո գիտակցության մեջ, այնպես էլ յուրաքանչյուրդ մենակ պետք է լինի Աստծո իր գիտակցության և հողի իր հասկացության մեջ:
խալիլ Ժբրան
( համել անհրաժեշտ, կարևոր գործ կարդանք ձեռի հետ) ;)

Արէա
17.05.2014, 12:03
Յակուձա ջան, գիտեմ որ կարծիքիս կարիքը չունես, բայց գրեմ էլի։

Ակումբում ցանկացած ստեղծագործություն դեֆոլթով բաց ա քննարկումների համար, այսինքն դրվում ա հենց քննարկումների համար, մարդիկ էլ ժամանակ են հատկացնում, կարծիք են գրում, քննարկում են, ինչը օգնում ա որ թեման մի քանի ժամից չկորչի լրահոսի խորքերում։

Հիմա եթե ամեն կարծիքին հակադարձելու ես, թե կարծիքիդ կարիքը չունեմ, պետք լինի քննադատ կվարձեն և այլն, մի քանի թեմա հետո էլ ստեղծագործություններիդ տակ մեկնաբանություն չես տեսնելու, բա էլ ֆորումում տեղադրելու իմաստը ո՞րն ա։

Վերջիվերջո եթե մեխը ծուռ ես մեխում պատին, մեկը կողքից ասի Յակուձա ջան մուրճը մի քիչ թեք ես բռնել, չես կարա ասես. տո քո ինչ գործն ա, տենց եմ կարում, տենց եմ անում, պետքս լինի վարպետ կվարձեմ, կգա խորհուրդներ կտա։
Մի քիչ ադեկվատ չի էլի։
Խորհուրդ տվողը շվարած կմնա։

մարդագայլուկ
17.05.2014, 12:45
Յակուձա ջան, ներող, բայց ես օրինակ քո գրածները մինչև վերջ չեմ կարողանում կարդալ: Հա, տեքստերումդ արտահայտված մտքերի հետ գուցե համաձայն եմ, բայց նույն կերպ կարող եմ համաձայն լինել ֆեյսբուքում գրված կամայական ստատուսի հետ: Դա դեռ էդ ստատուսը գրական գործ չի դարձնում: Ամենաշատը էդ կետադրական նշանների բազմությունից եմ փշտ լինում: Ու հարցն այն է, որ որտեղ կետադրական նշաններ պիտի լինեին` չկան, իսկ որտեղ կարիքը չկար` տոննաներով: Տեքստերիդ չհամակարգվածության մասին էլ չեմ խոսում: Մի տեսակ անլուրջ ես մոտենում ընթերցողիդ:

LisBeth
17.05.2014, 20:36
Յակուձա ջան, գիտեմ որ կարծիքիս կարիքը չունես, բայց գրեմ էլի։

Ակումբում ցանկացած ստեղծագործություն դեֆոլթով բաց ա քննարկումների համար, այսինքն դրվում ա հենց քննարկումների համար, մարդիկ էլ ժամանակ են հատկացնում, կարծիք են գրում, քննարկում են, ինչը օգնում ա որ թեման մի քանի ժամից չկորչի լրահոսի խորքերում։

Հիմա եթե ամեն կարծիքին հակադարձելու ես, թե կարծիքիդ կարիքը չունեմ, պետք լինի քննադատ կվարձեն և այլն, մի քանի թեմա հետո էլ ստեղծագործություններիդ տակ մեկնաբանություն չես տեսնելու, բա էլ ֆորումում տեղադրելու իմաստը ո՞րն ա։

Վերջիվերջո եթե մեխը ծուռ ես մեխում պատին, մեկը կողքից ասի Յակուձա ջան մուրճը մի քիչ թեք ես բռնել, չես կարա ասես. տո քո ինչ գործն ա, տենց եմ կարում, տենց եմ անում, պետքս լինի վարպետ կվարձեմ, կգա խորհուրդներ կտա։
Մի քիչ ադեկվատ չի էլի։
Խորհուրդ տվողը շվարած կմնա։

Ինքը մեղավոր չի, մեխն իր իզով գնում ա, մուրճն էլ գործիք ա, կապ չունի ինքը ոնց ա դա բռնել: Մարդը արդեն ասաց:

ի դեպ մեխ ասիր Արամին հիշեցի, էդ ինչքան տեստոստեռոն ու իմաստություն կա իրա մեջ, իսկական ալֆասամեց՝ աղվեսին խփեց, սաղի պորտները տեղը դրեց ու սաղ քիչ մնաց խալի փռեն սկսեն նամազ անել իրա դեմը, Սոնային էլ ինչ որ պետք ա արեց: Ու հեղինակն ինչքան ուզում ա ասի որ Արամն անկախ ա, բայց իմ մոտ նենց տպավորություն էր, որ իրա բերանով հնչում են հեղինակի մտքերը: Կարող ա ինքը իրականում տենց էլ ասել ա, բայց էնքան արհեստական ա, որ ուրիշ ձև չի ընդունվում: Ոնց որ պյուրեի մեջ հոր ու տղայի դիալոգը, չնայած էնտեղ սենց ծավալուն չէին: