PDA

Դիտել ողջ տարբերակը : ՉԼ / La Decima (2013-2014)

Տրիբուն
27.11.2013, 01:44
Դորտմունդ-Նապոլի 3:1

Էսօր Մխիթարյանի լավագույն խաղն էր չեմպիոնների լիգայում: Գոլ չխփեց, գոլային փոխանցում չարեց, բայց մեկա, արտակարգ խաղ ցույց տվեց: Հա, մեկ էլ դարպասապահը, Վեյդենֆելլերը գժական խաղաց, թե չէ հաշիվը պիտի 3:4 լիներ :D

Մոդերատորական. թեման առանձնացվել է նախորդ տարվա Չեմպիոնների լիգային նվիրված թեմայից և բացվել համապատասխան հարցում:

Տրիբուն
27.11.2013, 01:47
Փաստորեն էս անցած տարվա թեման ա :D Նոր նկատեցի .. Կարա՞նք փոխենք-մոխենք, թեմայի վերնագիրն ու հարցումը ..

Տրիբուն
27.11.2013, 02:41
Էս պահին մեր խմբում .. մեր էլի :D .. էս վիճակն ա

http://i069.radikal.ru/1311/87/379bda9dbc4d.jpg

Ու մնացել ա մեկական խաղ դեկտեմբերի 11-ին:
Մարսել-Դորտմունդ
Նապոլի-Արսենալ

Ու կարող ա հանգիստ ստացվի նենց, որ երեք թիմ 12-ական միավոր ունենա: Կարճ ասած, խառը վիճակ ա: Հինգերորդ տուրից հետո խառը վիճակ ա նաև E խմբում (http://www.uefa.com/uefachampionsleague/season=2014/standings/round=2000479/group=2002728/index.html), ու H խմբում (http://www.uefa.com/uefachampionsleague/season=2014/standings/round=2000479/group=2002731/index.html):

Կարճ ասած սաղովի խառն են :D

Sagittarius
27.11.2013, 02:57
Դորտմունդ-Նապոլի 3:1

Էսօր Մխիթարյանի լավագույն խաղն էր չեմպիոնների լիգայում: Գոլ չխփեց, գոլային փոխանցում չարեց, բայց մեկա, արտակարգ խաղ ցույց տվեց: Հա, մեկ էլ դարպասապահը, Վեյդենֆելլերը գժական խաղաց, թե չէ հաշիվը պիտի 3:4 լիներ :D

Միկի, ուբեռ(ղ)ագենդ!

Sagittarius
27.11.2013, 02:59

12 միավորների դեպքում ցանկացած ռասկլադի դեպքում Դորտմունդը անցնում ա: Այսինքն՝ եթե մյուս խաղը Դորտմունդը հաղթի, անցնում են՝ անկախ մյուս խաղի արդյունքից:

Տրիբուն
27.11.2013, 14:41
Մխիթարյանը կատարյալ արդյունավետություն ցուցադրեց. Յուրգեն Կլոպ (http://www.tert.am/am/news/2013/11/27/klopp-mkhitaryan/)

Միջազգային մամուլի արձագանքը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ Նապոլիի դեմ խաղին (http://www.tert.am/am/news/2013/11/27/henrikh-mkhitaryan/)

Ջուզեպե Բալզամո
27.11.2013, 17:41
Դորտմունդ-Նապոլի 3:1

Էսօր Մխիթարյանի լավագույն խաղն էր չեմպիոնների լիգայում: Գոլ չխփեց, գոլային փոխանցում չարեց, բայց մեկա, արտակարգ խաղ ցույց տվեց: Հա, մեկ էլ դարպասապահը, Վեյդենֆելլերը գժական խաղաց, թե չէ հաշիվը պիտի 3:4 լիներ :D

Միանշանակ, ապրի Հենոն... НТВ-ով էի նայում խաղը, ռուս մեկնաբանն էնքան գովեց Հենոյին, որ կաշառքի հոտ էր գալիս: Высококласный Диспетчер Борусии... ու էլի լիքը խայտառակ էպիտետներ, դաժե մտածեցի գեյ ա մեկնաբանը... հազար տարի էր ռուսերենով հայի գովք չէի լսել, արդեն անհարմարություն էի զգում հպարտանալուց...

Ռուֆուս
28.11.2013, 01:18
Մխիթարյանի մասին հոդված New York Times (http://www.nytimes.com/2013/11/28/sports/soccer/not-the-leading-scorer-but-henrikh-mkhitaryan-is-leading-the-way.html?smid=tw-nytimesgoal&seid=auto&_r=1&)-ում:

Ambrosine
29.11.2013, 21:20
Փաստորեն էս անցած տարվա թեման ա :D Նոր նկատեցի .. Կարա՞նք փոխենք-մոխենք, թեմայի վերնագիրն ու հարցումը ..

Արդեն նոր թեման բացել ես, Տրիբուն ջան, ի՞նչ ես բողոքում :D:

Հարցումը շատ ծավալապաշտական ստացվեց, բայց ի՞նչ արած:

Sagittarius
29.11.2013, 21:27
Դե անցած տարի որ քվերակեցի Դորտմունդի օգտին, էս տարի Հենոյի առրկայությամբ էլ առավել ևս իրանց օգտին կքվեարկեմ՝ մեկ ա իմ թիմը ներկայացված չի:

Ambrosine
29.11.2013, 22:59
Մեր հարգարժան ակումբցիներից մեկից առաջարկ ստացվեց` հարցումը փակելու մասին` նշելով, որ որոշ թիմեր արդեն իսկ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից զրկվել են, և ավելի նպատակահարմար կլինի սպասել այս փուլի ավարտին և հարցում բացել արդեն մյուս փուլ անցած թիմերի ընդգրկմամբ:

Այժմ հարցումը փակում եմ: Եթե համաձայն չեք այս քայլի հետ, խնդրեմ, գրեք կամ թեմայում, կամ նամակով:

Տրիբուն
11.12.2013, 19:04
Հենոն, իսկականից արտակարգ անցակցրեց վերջին խաղը Նապոլիի դեմ:

http://www.youtube.com/watch?v=UTiLlNZcObY

Նենց սրտանց ուզում եմ, որ էս տղեն էսօր փայլի Մարսելի դեմ խաղում: Շատ եմ ուզում էլի, ախր իրակականից համ լավ տղայա, համ էլ արտակարգ ֆուտբոլիստ ա:

Տրիբուն
11.12.2013, 19:16
Յուվենթուսը պարտվեց էսօր Գալաթասարային ու դուրս մնաց: Բայց էտ սաղ ջհանդամ .... մի հատ էսի նայեք, ու մեկնաբանին լսեք ու կոտորվեք հատկապես 20-րդ վարլյանից :D:D

http://www.youtube.com/watch?v=9AGn86RyZXM

Սնայդռռռռռռռռռռռռռռռռռ ... նյամ նյամ .. ալահի խուխտառ հում ... սնայդռ ջամիլա-ջամիլա ... :hands

Անվերնագիր
11.12.2013, 19:22
Բուք ու բորանի մեջ Գալաթասարայը հագցրեց Յուվեյին: Յուվեն էն գլխից էլ ալաբուլա էր երևում:

Տրիբուն
12.12.2013, 02:42
Ուֆ, ամեն դեպքում Դորտմունդն անցավ .. ու անցավ մի խնբում, որտեղ առաջին երեք տեղը ունենք 12-ական միավոր:

Ջուզեպե Բալզամո
16.12.2013, 19:31
Արա ստեղ էլ ե՞ն քաքմեջ անում... թե հերթական լրաբլթն ա՞...
Twitter-ի @gazprom_mafia օգտատերը երեք օր առաջ հրապարակել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքը, որը պաշտոնապես հայտնի է դարձել դեկտեմբերի 16-ին, փոխանցում է Lenta.ru-ն։
Դեկտեմբերի 13-ին նա առանձին հաղորդագրություններով հրապարակել է բոլոր 8 զույգերի մասնակիցներին։ Իրեն «ֆուտբոլի սիրահար Ռուսաստանից» կոչող օգտատերը հաստատել է այն հայտարարությամբ, որ վիճակահանության արդյունքները նախօրոք հայտնի էին «Գազմպրոմ» ընկերությունում։ Նրա խոսքով՝ նա այդ բացահայտումն արել է ֆուտբոլն ավելի մաքուր դարձնելու համար։
Հաղորդագրությունների հեղինակը պնդում է, որ «Գազմպրոմ» ընկերությունը, որը հովանավորում է 1/8 եզրափակիչ դուրս եկած երեք ակումբներին («Զենիթ», «Շալկե», «Չելսի»), օգտագործում է իր ազդեցությունը դրանց համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար:
http://sport.news.am/arm/news/33902/chempionneri-ligayi-18-ezrapakichi-zuygery-haytni-en-exel-ereq-or-araj-foto.html

Ի դեպ, զույգերը սրանք են.
Խմբերում երկրորդ տեղեր գրաված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն տանը: 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2014-ի փետրվարի 18-ին 19-ին, 25-ին եւ 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 11-ին, 12-ին, 18-ին եւ 19-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Միլան» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)

«Բայեր» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Չելսի» (Անգլիա)

«Շալկե» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)

http://sport.news.am/arm/news/33898/chempionneri-liga-18-ezrapakichi-zuygery.html

Նաիրուհի
16.12.2013, 23:41
Արա ստեղ էլ ե՞ն քաքմեջ անում... թե հերթական լրաբլթն ա՞...
Twitter-ի @gazprom_mafia օգտատերը երեք օր առաջ հրապարակել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքը, որը պաշտոնապես հայտնի է դարձել դեկտեմբերի 16-ին, փոխանցում է Lenta.ru-ն։
Դեկտեմբերի 13-ին նա առանձին հաղորդագրություններով հրապարակել է բոլոր 8 զույգերի մասնակիցներին։ Իրեն «ֆուտբոլի սիրահար Ռուսաստանից» կոչող օգտատերը հաստատել է այն հայտարարությամբ, որ վիճակահանության արդյունքները նախօրոք հայտնի էին «Գազմպրոմ» ընկերությունում։ Նրա խոսքով՝ նա այդ բացահայտումն արել է ֆուտբոլն ավելի մաքուր դարձնելու համար։
Հաղորդագրությունների հեղինակը պնդում է, որ «Գազմպրոմ» ընկերությունը, որը հովանավորում է 1/8 եզրափակիչ դուրս եկած երեք ակումբներին («Զենիթ», «Շալկե», «Չելսի»), օգտագործում է իր ազդեցությունը դրանց համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար:
http://sport.news.am/arm/news/33902/chempionneri-ligayi-18-ezrapakichi-zuygery-haytni-en-exel-ereq-or-araj-foto.html

Շնորհավորում եմ, դուք հենց նոր դարձաք վերջին շրջանի ամենադեմք տրոլներից մեկի զոհը :)
Ներվայնանում եմ քլիք հավաքող լրատվամիջոցներից. երբ էս աղմուկն սկսվեց, վերոնշյալ օգտատերն արդեն հայտարարել էր, թե ոնց են հայտնվել էդ գրառումները :D

ՉԼ վիճակահանության կեղծված լինելու մասին լուրերն ապատեղեկատվություն են (լուսանկարներ)
Այսօր - 17:32

http://allsport.am/timthumb.php?src=/upload/23304.png&w=300&mt=1387200804 (http://allsport.am/upload/23304.png)
Մոտ երկու ժամ առաջ ավարտված Չեմպիոնների լիգայի վիճակահանության կեղծված լինելու մասին համացանցում արդեն լուրեր են տարածվում։ Այդ տեղեկությունների համաձայն՝ ՉԼ պաշտոնական հովանավոր «Գազպրոմը» օրեր առաջ տեղյակ է եղել, թե որ զույգերն են խաղալու։Այդ լուրերը տարածողները հենվում են Twitter-ում Gazprom Mafia անվամբ գրանցված օգտատիրոջ գրառումների վրա։ Շրջանառվում է մի լուսանկար, որում երևում է, որ դեռևս դեկտեմբերի 13-ին այդ օգտատերը նշել է, թե որ թիմերն են իրար հետ խաղալու։Սակայն նրանք «մոռանում են» նշել նաև նույն օգտատիրոջ հետագա գրառումները, ուր վերջինս նշում է, որ ինքը գրել է բոլոր հավանական զույգերի անունները, ապա վիճակահանության ընթացքում ջնջել այն գուշակումները, որոնք սխալ էին։ Օգտատերը վերջում ավելացրել է, որ ինքը ներողություն է խնդրում ՈՒԵՖԱ-ից և Գազպրոմից, քանի որ պարզապես ցանկանում էր մարդկանց սովորեցնել չհավատալ ամեն ստի։

http://farm4.staticflickr.com/3732/11401725224_c807a1594f.jpg
http://i.imgur.com/GcZNUJi.png

աղբյուր՝ allsport.am (http://allsport.am/?p=23304&l=am)

Ջուզեպե Բալզամո
17.12.2013, 09:38
Շնորհավորում եմ, դուք հենց նոր դարձաք վերջին շրջանի ամենադեմք տրոլներից մեկի զոհը :)
Ներվայնանում եմ քլիք հավաքող լրատվամիջոցներից. երբ էս աղմուկն սկսվեց, վերոնշյալ օգտատերն արդեն հայտարարել էր, թե ոնց են հայտնվել էդ գրառումները :)
Կասկածներ ունեի, որ լրաբլթ ա... բայց համենայն դեպս ներվայնացա... տենց ավելի հանգիստ ա ;)

մարիօ
17.12.2013, 23:08
Արսենալ-Բավարիա՞:o Լավ էլի, դաժան ա շատ:

Աբելյան
18.12.2013, 14:21
Քվեարկել եմ իմ չսիրած Ռեալի օգտին: Արդեն տասնամյակներով իսպանական թիմերը ՉԼ-ում չեն հաղթում::D Ի դեպ Անչելոտտիի գալն էլ սիմվոլիկ նշանակություն կարա ունենա: Ռեալը 10 տարուց ավել չէր կարում չեմպիոն դառնար, 10 տարուց ավելի ՉԼ-ում չհաղթած մարզիչը թիմը գլխավորեց ու հաղթեցին: Բարսելոնը, Բավարիան, Չելսին կարգին հագել են, իսկ Ռեալին հարմար մրցակից ա բաժին հասել: Մանավանդ որ Լա Լիգայում էլ հարցերը լուծված են գործնականում:

John
18.12.2013, 18:41
Արսենալ-Բավարիա՞:o Լավ էլի, դաժան ա շատ:
հա՜, Բավարիայի բախտը ահավոր չբերեց :D

մարիօ
18.12.2013, 18:59
հա՜, Բավարիայի բախտը ահավոր չբերեց :D

Իսկ ինձ ընդհակառակն ա թվում մի տեսակ: :(

Sagittarius
18.12.2013, 19:18
Բավարիայի ու Բարսելոնայի (հատկապես) բախտները չբերեցին. իրանց բաժին ընկան երկրորդ տեղ զբաղեցրած ամենաուժեղ թմերը, իսկ Արսենալին ու Սիթիին սենց թե ընենց ուժեղ թիմեր էին բաժին հասնելու:

Ambrosine
18.12.2013, 23:23
Ու այս ամենի մեջ ինձ Մեֆի կանխատեսումն ա հետաքրքրում: Ինչու՞, Մեֆ :)):

Տրիբուն
18.12.2013, 23:30
Շատ եմ ուզում որ Բորուսիան հաղթի, բայց խելքս բան չի կտրում: Ինչ-որ փնթի վիճակ ա մոտները: Լավ ա գոնե 16-ի փուլում Զենիթն ա փայ հասել:

Քվեարկել եմ Մյունխենի Բայերնի օգտին: Ինձ թվում ա, որ էս տարի էլ են սաղին կոտորելով չեմպիոն դառնալու: Ահավոր հզոր թիմ ա անտերը:

Mephistopheles
18.12.2013, 23:55
Ու այս ամենի մեջ ինձ Մեֆի կանխատեսումն ա հետաքրքրում: Ինչու՞, Մեֆ :)):

լավ են խաղում… ու սրտիս շատ մոտ ա… Glatasaray için şeref üstüne... մաշալլահ…

Ambrosine
09.04.2014, 22:10
Առաջին անգամ ցանկանում էի, որ Կասիլյասին գոլ խփեն:

John
09.04.2014, 22:20
Առաջին անգամ ցանկանում էի, որ Կասիլյասին գոլ խփեն:

իսկ ես Չելսի-ՊՍԺն էի նայում :ՃՃՃ չեմ փոշմանել ;)

Տրիբուն
09.04.2014, 23:42
Առաջին անգամ ցանկանում էի, որ Կասիլյասին գոլ խփեն:

Ես վաբշե ուզում էի, որ Ռեալին թաղեին .. նենց տխուր եմ: Ախր գժական խաղ խաղաց Բորուսիան: Հենոն էլ արտակարգ խաղաց, բայց էն հազար տոկոսանոց պահերը որ ուներ, պիտի խփեր էլի: Արա դե քաշշշի գոլերին, էլի ... :(

Նաիրուհի
10.04.2014, 01:32
«Բարսային» թաղեցին։

Լեո
10.04.2014, 09:05
«Բարսային» թաղեցին։

Շնորհավոր :)

Սպասենք նոր թաղումների ;)

John
10.04.2014, 15:16
Աստղ ջան, խնդրում եմ վաղվա վիճակահանությունից հետո թարմացնել հարցումը ;)
Դե ինչ, ասպարեզում մնացին
Ռեալ Մադրիդ
Ատլետիկո Մադրիդ
Բավարիա Մյունխեն
Չելսի Լոնդոն

կանխատեսումներ կփորձեմ անել վիճակահանությունից հետո

John
10.04.2014, 15:19
ի դեպ, ըստ Ալտետիկոյի դարպասապահ Կուրտուայի պայմանագրի (նա հանդիսանում է Չելսիի ֆուտբոլիստ), նա իրավունք ունի խաղալ Չելսիի դեմ միայն այն դեպքում, եթե Ատլետիկոն վճարի 6 մլն եվրո Չելսիին, և, ինչպես հարցազրույցի ժամանակ նշել է Ատլետիկոյի նախագահը, իրենք պատրաստ չեն նման գումար վճարել:
Ուզում եմ, որ Չելսին ու Ատլետիկոն հանդիպեն եզրափակչում, ու, Կուրտուան մասկանցի էդ խաղին :)

Յոհաննես
10.04.2014, 22:00
Ուզում եմ նեմեցների հետ խաղանք,վրեժի հաշիվ կա :oy

John
11.04.2014, 14:38
Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի զույգերը՝

Ատլետիկո-Չելսի
Ռեալ-Բավարիա

առաջինը նշված են այն թիմերը, ովքեր առաջին խաղն անցկացնելու են սեփական հարկի տակ

Ներսես_AM
11.04.2014, 14:41
Ի դեպ ուեֆան ասել ա որ Կուրտուայի մասինեթե տենց բան կա պայմանագրում էդ չեղյալ ա որովհետև հակասում ա Ուեֆայի ու ՉԼ կանոնադրությանը։ :)

John
11.04.2014, 14:48
Ի դեպ ուեֆան ասել ա որ Կուրտուայի մասինեթե տենց բան կա պայմանագրում էդ չեղյալ ա որովհետև հակասում ա Ուեֆայի ու ՉԼ կանոնադրությանը։ :)

Դե արի Կուրտուա ու կողմնորոշվի. քո թիմի՞ն օգնես, թե՞ քո թիմին :D

John
11.04.2014, 16:46
Լոնդոնի «Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը հաստատել է, որ ակումբը թույլ կտա Տիբո Կուրտուային Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղերին:

-Վարձակալությունը համաձայնեցվելը միցաշրջանի սկզբում: Կուրտուան կարող է խաղալ «Չելսիի» դեմ:

Կուսումնասիրենք ՈւԵՖԱ-ի հայտարարությունը, իսկ «Չելսին» կատարում է ֆուտբոլիստների վարձակալության օրենքները:

Այժմ փաստ է, որ Կուրտուան կլինի «Ատլետիկոյի» կազմում, եթե իսպանական ակումբն ցանկանա, - Գուրլեի խոսքերը փոխանցում է BBC-ն:
armsport.am

այ էս ուրիշ բա՜ն, թե չէ ՈՒԵՖԱն ո՞ւմ շունն ա

Ambrosine
18.04.2014, 01:50
Ռեալը լավ մարզավիճակում է, նվաճեց արդեն մեկ տիտղոս, ավելի մեծ վստահությամբ կխաղա: ՉԼ գավաթը Կասիլլասը պիտի բարձրացնի:

Լեո
18.04.2014, 11:00
Ռեալը լավ մարզավիճակում է, նվաճեց արդեն մեկ տիտղոս, ավելի մեծ վստահությամբ կխաղա: ՉԼ գավաթը Կասիլլասը պիտի բարձրացնի:

Բայց կարո՞ղ հետո տանեն ավտոբուսի տանիքից գցեն ջարդեն :lol

Յոհաննես
18.04.2014, 11:09
Ռեալը լավ մարզավիճակում է, նվաճեց արդեն մեկ տիտղոս, ավելի մեծ վստահությամբ կխաղա: ՉԼ գավաթը Կասիլլասը պիտի բարձրացնի:

Ռեալը լավ մարզավիճակում չէ,ֆուտբոլիւստների մոտ հոգնածություն է նկատվում,բացի էդ վնասվածքները շատ են ու Գավաթի եզրափակչում,ոչ թե մենք էինք շատ ուժեղ,այլ Բարսելոնն էլ թույլ:Բայց դե մեկ է և Լա Լիգան պետք է նվաճենք, և Չեմպիոնների լիգան

Ambrosine
18.04.2014, 17:23
Բայց կարո՞ղ հետո տանեն ավտոբուսի տանիքից գցեն ջարդեն :lol
Հետո թեկուզ ջրհեղեղ :P

Ռեալը լավ մարզավիճակում չէ,ֆուտբոլիւստների մոտ հոգնածություն է նկատվում,բացի էդ վնասվածքները շատ են ու Գավաթի եզրափակչում,ոչ թե մենք էինք շատ ուժեղ,այլ Բարսելոնն էլ թույլ:Բայց դե մեկ է և Լա Լիգան պետք է նվաճենք, և Չեմպիոնների լիգան
Մրցաշրջանը ավարտին է մոտենում, այս փուլի համար նորմալ վիճակ է, ավելին սպասելը անիրատեսական է: Ու հիմա էլ ավելի բարդ վերջաբան է սպասվում, որովհետև հաղթելու են և Լա լիգայում, և ՉԼ-ում (Լեո, համակերպվիր :D): Բայց, միևնույն է, ես չէի նույնացնի մարզավիճակը հոգնածության հետ:

John
18.04.2014, 18:05
Ատլետիկոն դժվար թե որևէ տիտղոս չնվաճի, նենց որ «հեթ-տրիկը» իրատեսական չի... Չելսիի մասին լռում եմ, մենք սիրում ենք գործով ապացուցել ամեն ինչ, ու, ձուկը ջրում գլուխ չենք գովում :ՃՃՃ

Ambrosine
23.04.2014, 00:28
Այս ինչ վատ խաղ է ընթանում... այլևս չկարողացա դիտել: Սա արդեն պաշտպանողական ոճի ֆուտբոլ չի:

John
23.04.2014, 01:04
ինչ լավ ա որ չեմ նայել խաղը... ու ինչ վատ է, որ Չեխը վնասվածք ստացավ, Օբի Միկելն ու Լեմպարդն էլ որակազրկվեցին... իբր քիչ դարդ ու ցավ ունեինք... Շվարցերին հարգանքներս, դարպասն անառիկ պահելու համար… Վնասված տղեքին շուտ ապաքինում

Sagittarius
23.04.2014, 02:57
ինչ լավ ա որ չեմ նայել խաղը... ու ինչ վատ է, որ Չեխը վնասվածք ստացավ, Օբի Միկելն ու Լեմպարդն էլ որակազրկվեցին... իբր քիչ դարդ ու ցավ ունեինք... Շվարցերին հարգանքներս, դարպասն անառիկ պահելու համար… Վնասված տղեքին շուտ ապաքինում

Բայց կիրակի օրվանից ոչ շուտ :))

John
23.04.2014, 09:56
Բայց կիրակի օրվանից ոչ շուտ :))

Չեխը թևն ա դուրս գցել, նենց որ երկար ա տևելու... Էդ ձեզ մե՜ծ բոնուս ))) բիձեն ա լինելու դարպասում

Յոհաննես
23.04.2014, 11:09
Կյանքիս տեսած ամենաձանձրալի խաղերից մեկը:Հույս ունեմ Ատլետիկոն դուրս կգա եզրափակիչ,ճիշտ է Չելսիին ավելի շատ եմ սիրում,բայց դե եզրափակչում Մադրիդյան դերբին ավելի նախընտրելի է,բացի էդ Ժոզեին եզրափակչում հաղթելը մեղմ ասած բարդ գործ է :)

Ambrosine
24.04.2014, 01:32
Ռեալ - Բավարիա

Խաղասկիզբը Բավարիայինն էր, Ռեալը ոնց-որ դարանակալած հակագրոհների սպասեր: Գոլից հետո Բավարիան անհասկանալիորեն իրեն կորցրեց: Ինձ թվում էր, որ գոլից հետո կսկսվի ամենահետաքրքիր հատվածը, բայց Բավարիան իրեն այդպես էլ չվերգտավ: Մյուս խաղը, հուսով եմ, ավելի հետաքրքիր կլինի:

Առաջին խաղից հետո 1-0 հաշվով հաղթանակը վատ արդյունք չի: Այնպես որ... Ռեալ չեմպիոն :)):

John
24.04.2014, 13:37
Երեկ Փյունիկ-Շիրակ խաղից հետո Ռեալ-Բավարիան ահավոր ձանձրալի էր...

Յոհաննես
24.04.2014, 13:37
Ռեալ - Բավարիա

Խաղասկիզբը Բավարիայինն էր, Ռեալը ոնց-որ դարանակալած հակագրոհների սպասեր: Գոլից հետո Բավարիան անհասկանալիորեն իրեն կորցրեց: Ինձ թվում էր, որ գոլից հետո կսկսվի ամենահետաքրքիր հատվածը, բայց Բավարիան իրեն այդպես էլ չվերգտավ: Մյուս խաղը, հուսով եմ, ավելի հետաքրքիր կլինի:

Առաջին խաղից հետո 1-0 հաշվով հաղթանակը վատ արդյունք չի: Այնպես որ... Ռեալ չեմպիոն :)):

էս նույնը իմ կողմից :))

Ambrosine
29.04.2014, 23:46
Ռեալը ուղղակի կոտորած է կազմակերպել: Չէի ցանկանա Բավարիային նման անօգնական վիճակում տեսնել: Եթե երկրորդ խաղակեսում էլ նույն ոգով շարունակեն, հանդիպումը խայտառակ հաշվով կավարտվի:

Յոհաննես
30.04.2014, 00:44
Ուզում եմ նեմեցների հետ խաղանք,վրեժի հաշիվ կա :oy
Տղեքը լուրջ էին ընդունել :hands

Ambrosine
30.04.2014, 00:48
Եվ, արդ, կատարվեցավ սպասելին :)):

0-4-ը քիչ էր :oy:

Տրիբուն
30.04.2014, 21:16
Ռեալին վերջը Ադրբեջաննա կրելու, ազգովի ըլնենք խայտառակ:

John
30.04.2014, 21:39
Շնորհավորում եմ Ռեալի երկրպագուներին փայլուն հաղթանակի առթիվ:
Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է իհարկե, բայց չեմ կարծում, թե էսօր Ալտետիկոն կդիմանա ճնշմանը… Անկախ նրանից էդ ճնշումը գրոհների տեսքով կլինի, թե՞ գրոհները քանդելու :D

Ambrosine
01.05.2014, 00:54
Ռեալին վերջը Ադրբեջաննա կրելու, ազգովի ըլնենք խայտառակ:
Էդ հովանավորներին թե ինչի են շապիկների վրա գրում. համակրանքը միանգամից չքանում է :)): Ես պատկերացնում եմ` Օբաման ինչպես է ատում Շալկե 04-ը :)):

Ambrosine
01.05.2014, 00:57
Հարցումը վաղը կթարմացնեմ. թարմ ուղեղներով որոշենք` կտո՞:

Ներսես_AM
01.05.2014, 00:59
Հոս ջան ներող, բայց Ատլետիկոն շատ լավ կատոկեց Մոուրինյոյին։ Էդ տենց էլ չի հասկանում, որ ավտոբուսով խաղալը միշտ չի հաջողության բերում։ Մի հատ գոլ ես բաց թողնում ու վերջ էլ թիմ չկա դաշտում, որ բաց թողածը հետ բերի։

John
01.05.2014, 10:35
Ներսես ջան, գրածիդ հետ համաձայն եմ, բացի ավտոբուսի պահից… Ավտոբուսը միշտ էլ Չելսիին հաջողություն է բերել, ուղղակի երեկ որոշել էին ավտոբուսով չխաղան… իսկ եթե 68-32՝ հոգուտ Չելսիի, գնդակին տիրելու հարաբերությունը (որը կար առաջին 25 րոպեներից հետո) ու ընդհանուր 52-48ը ավտոբուս ես համարում, ես ուղղակի բան չունեմ էս թեմայով խոսալու:

Իսկ խաղի մասին՝
Տպավորություն կար, որ տղեքը չգիտեն ինչի համար են մտել դաշտ ու ընդհանրապես ինչ կա-չկա...
Ամբողջ կարիերայի ընթացքում Կեհիլն էդքան չէր սխալվել, ինչքան երեկ... Ազարը մեղմ ասած էն չէր, Լուիզի՝ հեռահար հարվածները դեպի տրիբունա սկսել են համոզել ինձ, որ լավագույն տարբերակը իրան Բարսելոնային ծախելն է... Էտօ՛օյի մասին խոսք չկա՝ մարդը մտավ որ գոլ սարքի, մտավ ու սարքեց, ուղղակի հակառակ դարպասին: Միայն Վիլլիանի խաղն եմ գնահատում նորմալ, մնացածը էն չէին մի տեսակ
Ատլետիկոյի մասին... էդ մանր ու մեծ կեղտոտություններն իհարկե սրտովս չեն, բայց ի տարբերություն Չելսիի իրանք երեկ հստակ գիտեին իրենց անելիքն ու արեցին, հլը մի բան էլ ավել
Սիմիոնեն հաղթեց Մոուրին: Շնորհավորում եմ Ատլետիկոյի երկրպագուներին, իրոք արժանի էին եզրափակիչ հասնելու սենց տրամադրվածությամբ ու պայքարի ծարավով

հ.գ.
դե իհարկե կարելի է նշել, որ բացակայում էին Չեխը, Լեմպարդը, Օբի Միկելը... խաղալու իրավունք չունեին Մատիչն ու Սալահը... բայց դե էդ արդարացում չի, էդ ուղղակի բազմաթիվ պատճառներից մեկն ա ու ոչ ամենակարևորը:

Եզրափակիչում կանխատեսում եմ կատաղած խաղ, լիքը գոլեր

Նաիրուհի
01.05.2014, 11:15
Էս պահին Ակումբի քվեարկությամբ ամենաքիչ ու ամենաշատ ձայն հավաքած ակումբներն են եզրափակչում, ու Սիմեոնեի շնորհիվ հաստատ չեմ կարող համոզված լինել, որ «Ռեալը» 10-րդ գավաթը կնվաճի։

http://i.imgur.com/zaQp3Pj.png

Պատասխան հանդիպումները շատ ավելի հետաքրքիր ստացվեցին. առաջին խաղերի արդյունքներն էսքան խոստումնալից չէին։ Մանավանդ երեկվա խաղում դասական պաշտպանողական ֆուտբոլ էի սպասում. մի գոլ խփել ու ամբողջ ուժերը կենտրոնացնել պաշտպանության վրա (նաև «Ատլետիկոյի» դեպքում)։ Հաճելիորեն զարմացած եմ։

Լավ նայվող խաղ էր, որովհետև անձնական նախապատվության հարց գրեթե չկար, ոչինչ չէր խանգարում։ Էս տարվա արդյունքներով արժի խոնարհվել Սիմեոնեին. հրաշալի թիմ է ստեղծել, ուր ամեն ինչ կարգին է հատկապես հոգեբանական առումով։ Կոստան անգամ ահագին հավաքել է իրեն, իրացրած 11-մետրանոցը վկա։

Եզրափակչում «Ատլետիկոն» հոգեբանական առավելություն կունենա «Ռեալի» նկատմամբ, քանի որ էն ճնշումը չկա իրենց վրա, բոլորն առանց էդ էլ գոհ են եզրափակիչ հասնելուց, ու դա կարող է նրանց նաև չեմպիոն դարձնել։

Հուսով եմ՝ անկախ ամեն ինչից լավ խաղ կլինի եզրափակչում, հնարավորինս առանց կարմիր քարտերի ու 11-մետրանոցների, ու թող հաղթի էն թիմը, որն իրոք ավելի ուժեղ կլինի։ Ու թող էդ թիմը «Ռեալը» լինի :))

Տրիբուն
01.05.2014, 12:48
Ինձ ամենաշատը էս արաբ մեկնաբաններն են դուր գալիս: Սաղ գոլերի վրա հավասար ուրախանում են, անկախ նրանից թե որ թիմն ա խփում, որ խաղին ա խփում, ոնց ա խփում, խի ա խփում, պետք ա, պետք չի ... :D

http://www.youtube.com/watch?v=XFhcFA5Uad0

Նաիրուհի
01.05.2014, 19:31
Արաբ մեկնաբաններին լսելիս թվում է, թե «Ալլահ» բառը «գոլ» է նշանակում :))

insider
02.05.2014, 10:16
Եզրափակչում «Ատլետիկոն» հոգեբանական առավելություն կունենա «Ռեալի» նկատմամբ, քանի որ էն ճնշումը չկա իրենց վրա, բոլորն առանց էդ էլ գոհ են եզրափակիչ հասնելուց, ու դա կարող է նրանց նաև չեմպիոն դարձնել։

Հարյուր տոկոսով համաձայն եմ ;)

Ambrosine
12.05.2014, 00:14
Մոդերատորական. թեմային ավելացվել է նոր հարցում: Հին հարցումը ինկորպորացրել եմ Նաիրուհու գրառման մեջ, որ գրառման մեջ հարցմանը արվող հղումը հասկանալի լինի:

Աբելյան
25.05.2014, 01:24
Քվեարկել եմ իմ չսիրած Ռեալի օգտին: Արդեն տասնամյակներով իսպանական թիմերը ՉԼ-ում չեն հաղթում::D Ի դեպ Անչելոտտիի գալն էլ սիմվոլիկ նշանակություն կարա ունենա: Ռեալը 10 տարուց ավել չէր կարում չեմպիոն դառնար, 10 տարուց ավելի ՉԼ-ում չհաղթած մարզիչը թիմը գլխավորեց ու հաղթեցին: Բարսելոնը, Բավարիան, Չելսին կարգին հագել են, իսկ Ռեալին հարմար մրցակից ա բաժին հասել: Մանավանդ որ Լա Լիգայում էլ հարցերը լուծված են գործնականում:
Ես սա կես տարի առաջ էի գուշակել:

John
25.05.2014, 02:26
Ես սա կես տարի առաջ էի գուշակել:

բացի էս մասից՝

Մանավանդ որ Լա Լիգայում էլ հարցերը լուծված են գործնականում:
;)

շնորհավորանքներս Ակումբաբնակ Ռեալիստներին
Ե՛վ թիմը, և՛ երկրպագուներն արժանի էին էս հաղթանակին

Ambrosine
25.05.2014, 02:31
Ռեալի շնորհիվ այսօր մենք խաղ տեսանք, ավելի ճիշտ` մրցավեճ: Առաջին գոլից հետո Ատլետիկոն հավաքվեց իր դարպասի շուրջը ու սկսեց շատ լավ պաշտպանվել: Հիմնական ժամանակի վերջին 15 րոպեն լուռ ու շունչս պահած եմ նայել ու ամեն հարվածի ժամանակ մի քանի տարով ծերացել: Ռամոսի գոլից հետո իրավիճակը կարող եք պատկերացնել:

Այս տարի դեռ լավ առիթ չէր եղել` ուրախանալու: Ոնց-որ խելագար լինեմ. նստել եմ մոնիտորի առաջ ու ժպտում եմ :D

Շնորհավոր, ժոոոոոոոոող :bux:

Նաիրուհի
25.05.2014, 02:54
Էս պահին Ակումբի քվեարկությամբ ամենաքիչ ու ամենաշատ ձայն հավաքած ակումբներն են եզրափակչում, ու Սիմեոնեի շնորհիվ հաստատ չեմ կարող համոզված լինել, որ «Ռեալը» 10-րդ գավաթը կնվաճի։

Եզրափակչում «Ատլետիկոն» հոգեբանական առավելություն կունենա «Ռեալի» նկատմամբ, քանի որ էն ճնշումը չկա իրենց վրա, բոլորն առանց էդ էլ գոհ են եզրափակիչ հասնելուց, ու դա կարող է նրանց նաև չեմպիոն դարձնել։

Հուսով եմ՝ անկախ ամեն ինչից լավ խաղ կլինի եզրափակչում, հնարավորինս առանց կարմիր քարտերի ու 11-մետրանոցների, ու թող հաղթի էն թիմը, որն իրոք ավելի ուժեղ կլինի։ Ու թող էդ թիմը «Ռեալը» լինի :))

Ամեն ինչ իմ սպասածի պես եղավ։ «Ռեալին» 10-րդ գավաթը նվաճելու պարտավորվածությունն ուղղակի ճզմում էր, դրա համար էլ մինչև հիմնական ժամանակի ավարտը չէր ստացվում գոլ խփել, խաղն էլ առանձապես չէր փայլում։ Մինչև Ռամոսի գոլը թիմը գրեթե հաշտվել էր պարտության մտքի հետ, ու հենց դա փրկեց լրացուցիչ ժամանակում։ Ռամոսի գոլը «Ռեալին» հետ բերեց, ու արդեն էդ հաղթանակի անհրաժեշտության բեռից ազատված՝ տղերքը կարողացան նենց խաղալ, ոնց որ պիտի խաղային ամենասկզբում, եթե հոգեբանական ճնշումը չլիներ։

Ուղղակի Կուրտուան էր մեղք, էն դարպասապահը չէր, էլի, որ չորս գոլ բաց թողներ :(

Հրաշալի, անպատմելի զգացողություններ էին, ամբողջ կյանքս սրան էի սպասել։ Ու տենց էլ չհաշտվեցի էն մտքի հետ, որ Ռոնալդոս Չեմպիոնների լիգայի գավաթը տենց էլ չունեցավ :(

Շնորհավոոոոոր, Մադրիդիստ քույրեր և եղբայրներ :love

Ambrosine
25.05.2014, 02:55
Ռամոսի գոլը :love և մեկնաբանները`

https://www.youtube.com/watch?v=3ERydsQPseU&feature=youtu.be

Ambrosine
25.05.2014, 03:00
Ամեն ինչ իմ սպասածի պես եղավ։ «Ռեալին» 10-րդ գավաթը նվաճելու պարտավորվածությունն ուղղակի ճզմում էր, դրա համար էլ մինչև հիմնական ժամանակի ավարտը չէր ստացվում գոլ խփել, խաղն էլ առանձապես չէր փայլում։ Մինչև Ռամոսի գոլը թիմը գրեթե հաշտվել էր պարտության մտքի հետ, ու հենց դա փրկեց լրացուցիչ ժամանակում։ Ռամոսի գոլը «Ռեալին» հետ բերեց, ու արդեն էդ հաղթանակի անհրաժեշտության բեռից ազատված՝ տղերքը կարողացան նենց խաղալ, ոնց որ պիտի խաղային ամենասկզբում, եթե հոգեբանական ճնշումը չլիներ։

Ուղղակի Կուրտուան էր մեղք, էն դարպասապահը չէր, էլի, որ չորս գոլ բաց թողներ :(

Հրաշալի, անպատմելի զգացողություններ էին, ամբողջ կյանքս սրան էի սպասել։ Ու տենց էլ չհաշտվեցի էն մտքի հետ, որ Ռոնալդոս Չեմպիոնների լիգայի գավաթը տենց էլ չունեցավ :(

Շնորհավոոոոոր, Մադրիդիստ քույրեր և եղբայրներ :love

Համաձայն եմ հիմնականում, բացի նրանից, որ թիմը հաշտվել էր պարտության մտքի հետ մինչև Ռամոսի գոլը: Իմ կարծիքով Ռեալի կիրառած ճնշումը զարգացրեց Ռամոսի գոլը, դա ճնշման կուլմինացիոն կետն էր, որին բոլորս սրտատրոփ սպասում էինք :)):

Նաիրուհի
25.05.2014, 03:04
Համաձայն եմ հիմնականում, բացի նրանից, որ թիմը հաշտվել էր պարտության մտքի հետ մինչև Ռամոսի գոլը: Իմ կարծիքով Ռեալի կիրառած ճնշումը զարգացրեց Ռամոսի գոլը, դա ճնշման կուլմինացիոն կետն էր, որին բոլորս սրտատրոփ սպասում էինք :)):

Հաշտվել ասելով պայքարելուց հրաժարվելը նկատի չունեի, այլ այն, որ արդեն պատրաստ էին պարտության։ Համառորեն առաջ էին նետվում, բայց արդեն զգում էին, որ կարող են չնվաճել գավաթը։ Մի տեսակ հուսահատորեն էին պայքարում վերջում։ Մի խոսքով, հասկանում ես հաստատ՝ ինչ նկատի ունեմ :))

Vaho
25.05.2014, 10:53
Շնորհավորում եմ բոլորիս, վերջապես:yahoo:yahoo:yahoo

Յոհաննես
25.05.2014, 11:09
12 տարի Չ.Լ.-ի գավաթը օտար ափերում թափառելուց հետո հետ վերադարձավ հայրենի օջախ :hands
Շնորհավոր մադրիդիստներ ջան,մենք արժանի էինք:
Հ.Գ. Ափսոս որ գալակտիկոսի ժամանակ չտեսանք 10-րդ գավաթը :(

Գորտուկ
25.05.2014, 19:19
Շնորհավորում եմ ռեալցիներին:Շատ պայքարեցին :)

Ambrosine
25.05.2014, 21:06
Սատանան ասում ա` թեմայի վերնագիրը փոխի La Decima :)):

Պիրիտ
26.05.2014, 12:50
կամպեոնես :) շնորհավորներ մադրիդիստներ ջան

Ambrosine
28.05.2014, 17:19
Արձագանքը Ռամոսի գոլին աշխարհի տարբեր ծեգերում :))

https://www.youtube.com/watch?v=0L9EsEDC5Ig