PDA

Դիտել ողջ տարբերակը : Պերսի Շելլի



Tigranarm
10.05.2014, 23:23
Օրերս կարդացի անգլիացի գրող Պերսի Շելլիի ստորև ներկայացաված բանաստեղծությունը՝ հայերեն թարգմանությամբ, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում այն գտնել բնագրով կամ ռուսերեն թարգմանությամբ, ինչ-որ մեկը կարող է օգնել? :(:(:(:(

Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ,
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ:

Ես քեզ օրհնել եմ, որ դու միշտ կյանքում
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
Ու հիմա,որպես մի հին տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:

Մտահոգվել եմ ես միշտ քեզ համար,
Որ հանկարծ ոտքդ չդիպչի քարի,
Ու հիմա,որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:

Քեզ բարի ճամփա, գնա, սիրելիս,
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ինձ գտնելու…