PDA

Դիտել ողջ տարբերակը : Զրույց Հոգու Հետ



Զաքար
09.05.2014, 21:45
-Ասա՛ ինձ հոգիս...ասա ի՞նչ է Աստված,որի մասին այդքան խորհում եմ,
Աստված կա՞,թե՞ ուղղակի մենք ենք նրան հորինել
Իսկ եթե մենք ենք հորինել, ապա ասա ինձ Հոգիս, ինչո՞ւ ենք հորինել...մի՞թե մարդկային մեր դաժանությունը զսպելու համար...
-Իմ կարծիքով, սիրելիս, նման հարցերը մեծերի խաղ են միայն..խաղ՝որով միայն մեծերն են խաղում:
Ինչպե՞ս ես խորհում դու Աստծո մասին ա՛յ մարդ՝ բանական.եթե չգիտես ով ես դու ու ինչում ես դու:
Ինձ միշտ մարդիկ ասում են թե մեզ Աստված ծնեց,իր նմանությամբ և իր պատկերով. դա ճի՞շտ է Հոգիս...
-Իհարկե ոչ.Ձեզ ոչ թե Աստված, այլ Տիեզերք ծնեց,ծնեց իր կազմակերպչությամբ.մոլորակների հնազանդությամբ,և իհարկե՝արեգակի անսահման հոգատարությամբ:
-Իսկ ի՞նչ է տիեզերք Հոգիս... ինչո՞ւ գոյություն ունի և որտե՞ղից է այն...
-Տիեզերքը սիրով լի մի կանոնավոր աշխարհ է,որտեղ անընդհատ կարող ես հիանալ անվերջանալի նորանոր հետաքրքիր բացահայտումներով,այնտեղ անգամ սարսափն է սիրով լեցուն ու մինչև անգամ սարսափը՝ սիրով է մատուցվում:Այսպիսի՜ մի ավերջանալի խենթ աշխարհ է Տիեզերքը,իսկ թե որտեղից կամ ինչու գոյություն ունի այն՝դրա պատասխանը ոչ ոք չգիտի,այն միայն կա մարդկանց որոշակի համոզմունքներում, ինչպես նաև՝ վառ երևակայություններում...
-Իսկ դո՞ւ...դո՞ւ որտեղից ես իմ մեջ...ո՞վ ես դու Հոգիս...
-Ես այն Ճշմարիտն եմ,այն Ճշգրտությունը,որով կանոնավորվում է ամբողջ Տիեզերքի նյութն ու հականյութը:Նաև այն Ճշմարտությունն եմ, որն իր մեջ է կրում ձեր ամբողջ երազները,խաղաղությունը,երջանկությունն ու սերը:Առանց ինձ չկա Խաղաղություն,Երջանկություն և Սեր:
Այսպես ասեմ՝ ինչպես չի կարող լինել անաղմուկ տիեզերք,այնպես էլ՝ առանց Հոգի չի կարող լինել Սեր,Խաղաղություն ու Երջանկություն:
Ես մեծագույն կարևորությունն եմ Ձեր մեջ, Ձեզ համար,առանց ինձ դուք ոչինչ եք,կամ թե՝ ձեր հեքիաթների միջի չար գազանիկներից եք:
Ես՝ ապրելով ձեր մեջ, ձեր նմանը չեմ դառնում,իսկ երբ ինձ շատ եք տրտմեցնում՝ ձեր չարասիրությամբ:Ես ուղղակի թողնում ու հեռանում եմ ձեզանից,իսկ դուք՝ այդժամ վերածվում եք գազանիկների,որոնք չունեն Հոգի,ահա թե ով եմ ես ձեր մեջ,ձեզ համար:
-Իսկ ինչո՞ւ Հոգիս, ասա՛, ինչո՞ւ դու չես բռնանում մեր չարություններին՝ դարձնելով մեզ մաքրամաքուր մի կայան քեզ համար...
-Բռնությունը չարիք է,իսկ բռնանալով բարիք գործելը՝ լոկ բռնության հոլովված մի ձև է...
-Ինձ ասա Հոգիս, բա ինչպե՞ս ապրեմ մարդածին չարիքներով լի այս աշխարհում...
-Ուղղակի բավական է երևակայական խաղերովդ խաղաս մարդ,բավական է մարդ բանական,բավական է,որքան խաղացիր,հիմա ժամանակն է աչքրը վեր հառելու,հիմա ժամանակն է Ճշմարտության առջև խոնարհվելու:Մի աչքդ վեր հառիր մարդ,վեր հառի՛ր ու տես թե ինչպիսի ճշգրտությամբ է ապրում,քեզ ծնողն ու սնողը՝Տիեզերքը:
Ինչո՞ւ ես դու այդպիսի ուժգին սիրով կեղծիքին սիրահարվել...
Ինչո՞ւ չես լսում քեզ ծնողին,քեզ մոր պես փայփայողին,
Ախր նա ամեն օր քեզ իր մեծ-մեծ Ճշգրտությամբ. Ճշմարիտ լինելու կարևորությունն է քարոզում:
Ինչո՞ւ ես դու դարձել այդքան կեղծասեր...մա՛րդ...
Բավակա՜ն է.բավական է մա՛րդ.Արդեն ժամանակն է,որ կեղծասիրությունդ արմատախիլ անես:Ի՞նչ է... մի՞թե չես տեսնում,որ սրտի մեջ կեղծասիրություն կրելով
ինչպիսի չարիքների բազմություն ես դու ծնում:
Բավակա՜ն է մարդ,խնդրում եմ քեզ բավակա՛ն է...

Chuk
09.05.2014, 23:16
Մոդերատորական. Թեման «Ստեղծագործողի անկյուն» բաժնից տեղափոխվել է «Օրագրեր» ենթաբաժին, որովհետև ստեղծվել էր իբրև օրագիր: Թեմայում եղած բոլոր մեկնաբանությունները ջնջվել են՝ «Օրագրեր» բաժնի կանոններին չհակասելու համար: Մեկնաբանություն գրողները չեն տուգանվել, որովհետև գրառումներ արած են եղել «Ստեղծագործողի անկյուն» բաժնում: Այս մոդերատորական գրառումը ևս կարճ ժամանակ անց կջնջվի՝ մասնակցի անձնական օրագրում տեղ չզբաղեցնելու համար:

Զաքար
09.05.2014, 23:18
Բարի