PDA

Դիտել ողջ տարբերակը : ՆոլաԼենդ՝ առաջին հայկական վեբ-կոմիքս



Amaru
07.05.2014, 13:34
Բարև ժողովուրդ, ոնց եք ;Դ

Ես ՆոլաԼենդ տրանսմեսիա նախագծի ստեղծագործական թիմից եմ: ՆոլաԼենդը երևակայական աշխարհ ա, որը բաժանված ա մի քանի մեդիա հարթակների: Առաջին հարթակը, որ կներկայացվի հանրությանը, վեբ կայքն ա: Կայքում անձնական օրագիր ա վարելու գլխավոր խաղարկային հերոսուհին՝ Նոլան: Այնտեղ հրապարակվելու են վեբ-կոմիքսի շարքեր, վիդեո-դասեր, ստեղծագործական մրցույթներ, քննարկումների ֆորում, ինչպես նաև գրքերի, ֆիլմերի և կոմիքսների գրախոսություններ:

Գլխավոր հերոսները պատանիներ են Վանաձորից :) պարբերաբար տարբեր արկածների մեջ են ընկնում, բան-ման~

Ներկայումս արդեն ունենք գրած և նկարազարդած էջեր, բավականին մեծ աշխատանք ա արված, բայց կայքը ամբողջությամբ բացելու համար օնլայն դրամահավաք ենք անցկացնում՝ քրաուդֆանդինգ, որը ենթադրում ա հավես նվերիկներ՝ արված ներդրումի դիմաց:

Մենք, այսինքն՝ ՆոլաԼենդի ստեղծագործական թիմը, կարևորում ենք ցանկացած մասնակցություն և առաջարկ:
Եվ ըստ այդմ՝ Indiegogo կայքում բացել ենք էջ https://www.indiegogo.com/projects/nolaland, որտեղ թե՛ կոմիքսի սիրահարները, թե՛ նախագծին խրախուսել ցանկացողները կարող են աջակցել և իրենց ներդրումն ունենալ «ՆոլաԼենդի» կայացման մեջ:

Մայիսի 10-ին նոլալենդցիները Երևանում կազմակերպելու են ֆլեշմոբ, իսկ մայիսի 27-ին՝ դրամահավաք-երեկույթ:
Դրամահավաքի հաջող ընթացքի դեպքում հուլիսի 3-ին կբացվեն ՆոլաԼենդ վեբ-կայքի մոգական դռները:
Իսկ մինչ նախագծի նորություններին կարող եք ծանոթանալ «ՆոլաԼենդի» ֆեյսբուքյան կախարդական էջում (https://www.facebook.com/NolaLand):

Շնորհակալություն :oy