PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավատում եմ/ Չեմ հավատում...



Նիկեա
06.05.2014, 18:03
էստեղ գրում ենք էն ամենը ինչին հավատում կամ չենք հավատում...

Չեմ հավատում նախագահներին,դասատուներին, էն մարդկանց ովքեր ասում են, որ երբեք չեն խաբել, նրանց ովքեր իբր երբևէ չեն սիրահարվել, նրանց ովքեր պատրաստվում են չսիրահարվել, արդար ու թափանցիկ ընտրությունների չեմ հավատում ու մեկ էլ աստծուն...
էսքանից հետո տարօրինակ կթվա,բայց ես հրաշքներին հավատում եմ, հավատում եմ,որ մեկա սաղ լավ ա լինելու ու Ձմեռ պապին եմ հավատում...:)

Sambitbaba
06.05.2014, 18:38
Չեմ հավատում հավատացյալներին… Չեմ հավատում ոչ-հավատացյալներին…
Հավատում եմ կյանքը սիրողներին:Հավատում եմ ճանաչմանն ու փորձին:
Եթե ճանաչում ես Ձմեռ Պապին, կարելի է հանգիստ սրտով նրան էլ Աստված համարել:

Vardik!
06.05.2014, 18:56
Նիկեա ջան, լավ էլ թվել ես: :))

Չեմ հավատում, որ կարմիր կովը կփոխվի:
Չեմ հավատում, որ սրբություն չունեցողը կկարողանա հարգել ուրիշի սրբությունը( տվյալ դեխքում հավատն ու աստվածներին նատի չունեմ):

Հրաշքների ես էլ եմ հավատում: Դրանք կյանքում հաճախ են լինում: Պետք է ընդամենը նկատել:
Հավատում եմ, որ պատահական ոչինչ չի լինում: Բայց միևնույն ժամանակ չեմ կարողանում մինչև վերջ հաշտվել ճակատագիր կոչվածի հետ. չեմ հավատում:

Չեմ հավատում, որ խրատելով կամ նախատելով մարդը կփոխվի. դրա համար ինքը պետք ա փոխվելու ցանկություն ունենա:
.... Կեսն էլ հետո: :)


Հ.Գ. Սենց որ թվեմ, կարգին անհավատ դուրս կգամ: :D

NunYA
06.05.2014, 19:11
Չեմ հավատում այն մարդկանց , ովքեր ստում են :D

Հավատում եմ'
1 Ինձ ու իմ ուժերին :B
2 Հոգիների գոյությանը :think
3 Աստծու գոյությանը :aha

Հավատում եմ, որ գոյություն ունի տիեզերքում ևս մեկ մոլորակ, որտեղ կա կյանք: :)

laro
06.05.2014, 19:29
Հավատում եմ, որ մի երջանիկ օր էս ֆիզիկայի գիրքը կտանեմ գրադարան կհանձնեմ ու էլ երբեք չեմ տեսնի:

Յոհաննես
06.05.2014, 22:54
հավատում եմ ճշտախոս մարդկանց,չեմ հավատում սուտասաններին :))

Norton
07.05.2014, 22:10
Սկսել եմ հավատալ հոգիներին, նավսին, թուղթ ու գրին, չար աչքին :}

total_abandon
14.05.2014, 14:39
Հավատում եմ միայն Թռչող Մակարոնի Հրեշին։ Նա կլուծի ձեր բոլոր հարցերը։ ՌԱՄԵՆ։

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D1%81%D1%82%D0%B0%D1%84%D0%B0%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%81%D1%82%D0%B2%D0%BE

StrangeLittleGirl
14.05.2014, 16:13
Հավատում եմ միայն Թռչող Մակարոնի Հրեշին։ Նա կլուծի ձեր բոլոր հարցերը։ ՌԱՄԵՆ։

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D1%81%D1%82%D0%B0%D1%84%D0%B0%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%81%D1%82%D0%B2%D0%BE

Նրանք շատանում են :think

Freeman
15.05.2014, 09:55
Հավատում եմ, որ Ռ՛Լյեհի տանը քնած է մեռած Կտուլխուն՝ սպասելով իր ժամին:

Զաքար
03.06.2014, 17:22
Չեմ ընդունում հավատը,հավատը սահմանափակում է ինձ,

Գոգարիկ
11.06.2014, 09:04
Հավատում եմ ընկնող աստղի գոյությանը,թերեւս այն մարդկանց հուսահատությունից փրկող, ամենակատարելագործված ուղին է: