PDA

Դիտել ողջ տարբերակը : Mikrotik RouterOS

Morg
03.05.2014, 16:19
http://forum.ixbt.com/post.cgi?id=attach:14:51525:0:1 Mikrotik RouterOS (http://www.mikrotik.com/)-ը հատուկ օպերացիոն համակարգ է` հիմնված linux միջուկի վրա: Նախատեսված է կառուցելու հզոր, բազմաֆունկցիոնալ երթուղղիչներ, ֆայրվոլներ, կամուրջներ, VPN- ցանցեր, wifi կամուրջներ և կայաններ, ծառայությունների որակի կառավարման հնարավորությամբ սովորական` x86 պրոցեսորային pc մեքենաների օգնությամբ, կամ սեփական ապարատային երթուղղիչի օգնությամբ` MikrotikRouterBoard (http://www.routerboard.com/) power Pc և Atheros պրոցեսորների վրա: Ի տարբերություն բազմաթիվ բաց, ազատ պրոյեկտների` սա փակ համակարգ է, որը թույլ չի տալիս հավելյալ ծրագրային ապահովման տեղակայում:
Mikrotik-ի առավելությունը այն է, որ կարելի է փոքր գումարներ ծախսելու դեպքում նախագծել մեծ հնարավորություններով, ընդարձակ, բավականին բարդ և պրոֆեսիոնալ ցանցեր: Համակարգի հետ աշխատելու մեծ հարմարավետությունը պայմանավորված է բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսի վահանակով (ստեղծված cisco-ի նման) և windows-ի համար նախատեսված գրաֆիկական կոմունիկացիայով (WinBox):
Mikrotik RouterOS-ը հանդիսանում է երթուղղիչների լավագույն ծրագրային թողարկումներից մեկը (3-րդ կարգ PC-ի համար) և օգտագործվում է ամբողջ աշխարհում:

Պաշտոնական ռեսուրսներ

www.mikrotik.com (http://www.mikrotik.com/)
forum.mikrotik.com (http://forum.mikrotik.com/)
www.wiki.mikrotik.com (http://wiki.mikrotik.com/)

keyboard
03.05.2014, 17:26
Նման կարգի համակարգերը մի շատ զգալի թերություն ունեն, երբ ցանցդ հասնում ա որոշակի ստուկտուրայի ու քեզ պետք ա լինում որևէ հավելյալ բան, մեկ էլ հոպ պիտի լիցենզիա առնես ու դու ստիպված ես առնելու, որտև արդեն իրանցից կախման մեջ ես:
Մի քանի օր առաջ սեմինարի էի ցանցային տեխնոլոգիաներով զբաղվող Allied Telesis ընկերությունն էին ներկայացնում, այ իրանց համակարգը, բավական ճկուն ա ու համատեղելի ա շատ համակարգերի հետ ու հաճախորդին հստակ ներկայացվում ա, թե իրան ինչ ա սպասվում:

Morg
03.05.2014, 17:49
Ուսումնասիրեցի Allied Telesis-ը: Ասեմ, որ իմ կարծիքով էլի հարմար տարբերակ է, բայց երբ համեմատում ես գնային պահը տարբերությունը հսկայական է: Քո ասած լիցենզիան ձեռք բերելու դեպքում էլ համենայն դեպս չի ծախսվի էնքան շատ, ինչքան որ քո ասած համակարգը ձեռք բերելու համար:

Աթեիստ
03.05.2014, 19:28
Ես հիմա սաղ կլիենտներիս ռաութերները սարքում եմ միկրոտիկ: Ահավոր լավն են, ու զարմանալիորեն էժան:
Մի քանի տարին մեկ կարող ա սնուցման բլոկի հորը խնդիր լինի, կամ վատ հոսանքների պատճառով կոնդերն ուռեն, բայց սիստեման անթերի ա:

Վահե-91
03.05.2014, 19:37
load balancing ունի՞ իսկ մի քանի wan պորտ լինու՞մ ա սարքել

Աթեիստ
03.05.2014, 20:59
load balancing ունի՞ իսկ մի քանի wan պորտ լինու՞մ ա սարքել

Միակ բանը, որի պակասը զգում եմ, ներքին հիշողությունն ա, որ էնքան քիչ ա, որ լոգերը մեջը պահել չի լինում։
Դե իսկ եթե OS-ը դնես առանձին կոմպի վրա, դրա հարցն էլ ա լուծվում։

Ի դեպ, OS-ը քրեք արած ճարվում ա, առնելը պարտադիր չի։

Հնարավորությունները մոտավոր պատկեցնելու համար նայի վիդեոն։

https://www.youtube.com/watch?v=Iad-Cb2gBnw

Վահե-91
03.05.2014, 21:09

usb-ով Ֆլեշ միացրա, թող մեջը քցի... ինչ որ տեղ գիտե՞ս, որ էժան գներով կարելի ա օրինակ RB951Ui-2HnD առնել

Աթեիստ
04.05.2014, 04:29
usb-ով Ֆլեշ միացրա, թող մեջը քցի... ինչ որ տեղ գիտե՞ս, որ էժան գներով կարելի ա օրինակ RB951Ui-2HnD առնել

1. Ես հիմնականում RB750 եմ դնում, USB չունի
2. Տոպազում (http://www.wlan.am/products.php?product=RB951Ui%252d2HnD) - 46.000 (Նույնի գիգանոցը ուրիշ տեղ (http://itsupport.am/index.php?route=product/product&search=RB951&product_id=90) - 52.000դր)

Հիմնական բերողները էս երկուսն են։

Artgeo
04.05.2014, 09:39

ամազոնում 24000 կարգիա

Ապե Ջան
26.12.2014, 11:24
Միկրոտիկ RB1100 AHx2 - ի մեջ Bridge բաժնում L2 MTU - ն 1594 - ա, կա նույն ռաութերի մեջ մեկ այլ Bridge, իր L2 MTU - ն 65535 - ա: Ինչի՞ հետ է կապված այդ, որ ֆունկացիայի հետ կապ ունի: Նաև Միկրոտիկ RB 450G - ի մեջ էլ է նույնը, տարբերություն չկա, ոչ էլ կապ ունի ռաութերի ծրագրի վերսիան դա էլ եմ փորձել:

Վահե-91
26.12.2014, 22:47

http://wiki.mikrotik.com/wiki/Manual:Maximum_Transmission_Unit_on_RouterBoards