PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ կօգնի ստեղծել մուլտֆիլմ



Ափրիկյան
02.05.2014, 16:24
Բարի լույս ակումբցիներին: Այստեղ (http://www.akumb.am/showthread.php/57562-Ֆլեշ-մուլտֆիլմներ-մեր-ուժերով) նմանատիպ մի թեմա կար, բայց պասիվության պատճառով մոռացվեց-գնաց: Որևէ մեկը հետաքրքրվա՞ծ է մուլտերի ստեղծմամբ: Ո՞վ կաջակցի ստեղծել հայկական առաջին 2D Full HD մուլտֆիլմը: Պետք են սցենարիստներ, նկարիչներ և կոմպոզիտոր: Նկարելու, սկան անելու հարցում կարող եմ օգնել: Իսկ ի՞նչ կասեք սցենարի մասին: Որևէ մեկը կա՞, որ ունի սցենար և կցանկանար, որ այն բեմադրվեր մուլտֆիլմի ձևով: Սպասում եմ կարծիքների…

ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ. հարգելի մոդերատորներ, շատ եմ խնդրում չջնջել թեման, քանի որ վերոնշյալ գրառումը մնացել է անարձագանք:

Morg
02.05.2014, 18:00
Ֆոտոշոփային հարցերում կարող եմ օգնել եթե կարիք լինի, ցավոք ուրիշ տաղանդ չունեմ այդ ոլորտից:

Ափրիկյան
02.05.2014, 18:18
Դա լավ է: Ի դեպ, ի՞նչ ծրագրով ճիշտ կլինի պատրաստելը: Ֆլեշով կարելի է, բայց կարծում եմ այդպես շատ «ջանջալ» է: