PDA

Դիտել ողջ տարբերակը : Բռնցքամարտ



Էջեր : 1 [2]

ministr
29.03.2010, 00:23
Ժողովուրդ հիմա մի հատ բան բացատրեք: Արթուրի չեմպիոնությունը ձեռքից վերցնելու են? IBF-ի չեմպիոննա չէ?

Gayl
29.03.2010, 00:28
Ժողովուրդ հիմա մի հատ բան բացատրեք: Արթուրի չեմպիոնությունը ձեռքից վերցնելու են? IBF-ի չեմպիոննա չէ?

Չէ դժվար այդպիսի բաներ անեն, իրավունք չունեն չեմպիոնությունը ձեռքից վերձնեն, ես գիտեմ, որ դեռ չեն էլ որակազրկել ու կարողա այդպիսի բան էլ չանեն, այսինքն եթե հանկարծ չորակազրկեն Արթուրը հաղթելու շանսեր ունի:

Zangezur
29.03.2010, 00:34
Համենայդպես ինչ ուզում եք ասեք, եթե նույնիսկ էտ դռելը ծնկի չկար, մեկա ինքը էտ ուդառները ուտելու էր

davidus
29.03.2010, 00:46
ես էլ եմ կարծում, որ հաղթանակ էինք գրանցելու.... մի անգամ չի, որ արտաքինից հոգնածի տպավորություն թողելով` վերջին ռաունդում սատկացրել ա... իսկ էդ սևն էլ կարգին բռնցքամարտիկ էր, մարդը պահի տակ լավ էլ կողմնորոշվեց....

հիմա մնում ա հուսանք, որ էդ մրցաշարում կթողեն, որ մասնակցությունը շարունակի

Mephistopheles
29.03.2010, 00:47
Համենայդպես ինչ ուզում եք ասեք, եթե նույնիսկ էտ դռելը ծնկի չկար, մեկա ինքը էտ ուդառները ուտելու էր

Ապեր, Դրելը լավ էր խաղում, շատ լավ տակտիկա ուներ, լավ շարժվում էր ու պաշտպանությունն էլ լավն էր… դա Արթուրին ներվայնացնում էր ու դա հստակ երևում էր… կարող է Դրելը նոկաութի հարվածներ չունի ու դրա համար էլ նա հիմնականում կենտրոնանում էր տակտիկայի ու շարժման վրա լավ իմանալով որ Արթուրի հարվածները նոկաութային են… եթե Արթուրն էլ կարողանա նման տակտիկա ուսումնասիրել,վատ չէր լինի…

… Համենայն դեպս Արթուրի "ստավկան" հարվածների վրա էր Դրելինը տակտիկայի ու միավորբների վրա… ու այս դեպքում միավոր հավաքելն իրեն արդարացնում էր…

Zangezur
29.03.2010, 01:47
Ապեր, Դրելը լավ էր խաղում, շատ լավ տակտիկա ուներ, լավ շարժվում էր ու պաշտպանությունն էլ լավն էր… դա Արթուրին ներվայնացնում էր ու դա հստակ երևում էր… կարող է Դրելը նոկաութի հարվածներ չունի ու դրա համար էլ նա հիմնականում կենտրոնանում էր տակտիկայի ու շարժման վրա լավ իմանալով որ Արթուրի հարվածները նոկաութային են… եթե Արթուրն էլ կարողանա նման տակտիկա ուսումնասիրել,վատ չէր լինի…

… Համենայն դեպս Արթուրի "ստավկան" հարվածների վրա էր Դրելինը տակտիկայի ու միավորբների վրա… ու այս դեպքում միավոր հավաքելն իրեն արդարացնում էր…

էտ ընդունելիա, բայց ճիշտ չի լինի ասել, որ հենց աչոկներով կավարտվեր մարտը: Հա ճիշտա, միավոր հավաքելը իրան արդարացրեց, բայց եթե մի փոքր սխալ թույլ տար միավորներ հավաքելով, հնարավորա արթուրը մի հատ լավ վերջնական ուդառ տար: Բայց ցավոք սխալը արթուրը թույլ տվեց, էն էլ էտ դռելի պատճառով:

Mephistopheles
29.03.2010, 02:08
էտ ընդունելիա, բայց ճիշտ չի լինի ասել, որ հենց աչոկներով կավարտվեր մարտը: Հա ճիշտա, միավոր հավաքելը իրան արդարացրեց, բայց եթե մի փոքր սխալ թույլ տար միավորներ հավաքելով, հնարավորա արթուրը մի հատ լավ վերջնական ուդառ տար: Բայց ցավոք սխալը արթուրը թույլ տվեց, էն էլ էտ դռելի պատճառով:

Կարող ա տար կարող ա չտար… հասկանու՞մ ես, էդ խաղին 1.5 ռաունդում շատ հավանական ա որ չտար ու ղղակի երբ խաղը կամ տակտիկան հենվում ա զուտ նոկաութայնին հարվածի վրա դա ունի նաև իր մինուսները… ինչպես նաև հակառակ տակտիկան, մի հարվածով կարող ես ամեն ինչը կորցնել եթե փաուրշոթերը բացառում ես …

yerevanci
29.03.2010, 07:54
Արթուր Աբրահամ. Ես նայում էի նրա աչքերին


http://www.youtube.com/watch?v=6uF6pH7GS2g

Արթուր Աբրահամը Անդրե Դիրելի հետ մրցամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի նկատել, թե հարվածելու պահին ինչ վիճակում էր գտնվում մրցակիցը.
«Ես չէի նայում նրա ոտքերին, ես նայում էի նրա աչքերին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պետք է օգտագործի նոկաուտ անելու յուրաքանչյուր հնարավորություն` չսպասելով, երբ մրցակցի կվերականգնվի: Բայց ես առողջություն եմ ցանկանում եմ Անդրե Դիրելին ու հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»:
ԱՄՆ-ում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտը: Հայ բռնցքամարտիկը, ով ներկայացնում է Գերմանիան, նախքան այս պարտություն չուներ ու համարվում էր հանդիպման ֆավորիտը:

Լարված պայքարում ընթացած մրցամարտը դադարեցվեց 11-րդ ռաունդում, երբ մրցավարներն որոշում կայացրին, որ Աբրահամը հարվածել է նստած մրցակցին ու որակազրկեցին նրան: Հաղթանակ շնորհվեց Դիրելին, իսկ Աբրահամն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Աբրահամը կարիերայի ընթացքում անցկացրել է 32 մրցամարտ: Արթուրը 2-րդ անգամ էր ելույթ ունենում ԱՄՆ-ում: Առաջին հանդիպումը կայացել էր 2008 թ., երբ վստահորեն առավելության հասավ Էդիսոն Միրանդայի նկատմամբ:
Ինչ վերաբերվում է Անդրե Դիրելին, ապա ամերիկացին ավելի անփորձ բռնցքամարտիկ է, ով Super Six-ի առաջին տուրում զիջել էր Կառլ Ֆորչին:
Հիշեցնենք, որ Աբրահամը Super Six-ի առաջին տուրում նոկաուտի ենթարկեց Ջերմեն Թեյլորին:

armsport.am ; youtube.com

Ջուզեպե Բալզամո
29.03.2010, 17:02
Ժողովուրդ հիմա մի հատ բան բացատրեք: Արթուրի չեմպիոնությունը ձեռքից վերցնելու են? IBF-ի չեմպիոննա չէ?

Արթուրը իր քաշային կարգը փոխելով, 2009 հուլիսի 12-ին ցած է դրել իր չեմպիոնական գոտին: "Սուպեր վեցյակի" մրցաշարում, նա հիմա պայքարում է այլ քաշային կարգի չեմպիոն դառնալու համար:

Ուզում եմ ավելացնել որ, վեցյակի հաղթողը դառնալու է WBA-ի և WBC-ի չեմպիոն: Պատճառն այն է որ, մրցաշարին մասնակցում են այս երկու կազմակերպությունների չեմպիոնները` Ֆրոչն ու Վարդը (վերջինս չեմպիոնական գոտին վերցրեց Կեսսլերին հաղթելուց հետո) :

yerevanci
29.03.2010, 18:17
Վալուևը դուրս եկավ բեմահարթակ

http://metbash.ru/wp-content/uploads/2008/12/valuyev_beat_em_all.jpg

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը որոշել է հանդես գալ նաև որպես մոդել։ Հսկա մարզիկը մասնակցել է դիզայներ Իլյա Շիյանի ցուցահանդեսին։
«Այս տարի մենք մեր ցուցադրումը նվիրել էինք Օլիմպիական խաղերին, որոնք ի հայտ են եկել Հունաստանից։ Ցուցադրումը սպորտային թեմայով է, ուստի նրանց թվում է նաև բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը»,- ասել է Շիյանը РИА «Новости»-ին։

armsport.am

Sagittarius
30.03.2010, 02:06
Եթե ցանկանում եք ավելի շատ ինֆորմացիա ստանալ "Սուպեր Սիքս" մրցաշարի վերաբերյալ այցելեք հետյալ կայքերը
wikipedia (http://en.wikipedia.org/wiki/Super_Six_World_Boxing_Classic)
Super Six (http://sports.sho.com/sswbc/scorecard.html)

Արծիվ
30.03.2010, 02:22
Հեսա ստեղ պարզ գրվածա որպես ապացույց որ մրցավարը կույր է եղել ցավոք սրտի :( և չի տեսել Արթուրի հարվածը 9րդ ռաունդում որը նակդաուն էր, կարող եք ստուգել:

http://sports.sho.com/sswbc/events/dirrell-abraham-03-27-2010.html

http://i41.tinypic.com/11rvq51.png

may
30.03.2010, 04:43
Մարտի 28-ին Դետրոյթում անցկացված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտն անսպասելի սկանդալային եղավ. պրոֆեսիոնալ կարիերայի 32-րդ մրցամարտում վեցնյակի գերմրցաշարում Աբրահամն առաջին պարտությունը կրեց, նրան որակազրկեցին WBC-ի կանոնները (ընկածին չեն խփում) խախտելու համար: 10-րդ ռաունդում ARD-ի հեռուստամեկնաբանն անընդհատ կրկնում էրՙ Արթուրի բնազդը շատ ուժեղ է. նա հրաշալի զգում է, երբ է հակառակորդը դժվարության մեջ ու առիթը բաց չի թողնում հարվածելու: Եթե Արթուրը հիմա հաղթի, ուրեմն նա իսկական արքա է:
Արթուրի բնազդը նրան չդավաճանեց: 11-րդ ռաունդում նա ձախով հարվածեց Դիրելի գլխին, Դիրելը պատասխանեց, հետո ամերիկացի մարզիկի ոտքը սահեց, նա ծնկեց, իսկ Աբրահամը, ինչպես ինքը բացատրեց մրցամարտից հետո, արդեն ադրենալինի հոսքը չէր կարող կանգնեցնել, աջից ուժեղ հարված հասցրեց: Ռինգի տեխասցի մրցավար Քոլը, որ ըստ փորձագետների անմիջապես պիտի ընդհատեր խաղը, արեց դա 11-րդ ռաունդի 1:33 րոպեինՙ որակազրկելով Աբրահամին: «Ես մրցակցիս աչքերի մեջ եմ նայում, ոչ թե ոտքերին: Քանի դեռ ռինգի մրցավարի հրամանը չկա, հարվածում եմ: Սա բռնցքամարտ է, եթե հնարավորությունն ունեմ հարվածելու, պիտի գործածեմ: Ի՞նչ իմանամՙ նոկաուտի՞ց հետո վեր չէր կենում, թե՞ դերասանություն էր անում», մրցամարտի վերջում ARD-ի հարցին այսպես պատասխանեց Աբրահամը: Նույն հեռուստաընկերության փորձագետ Հենրի Մասքեն կասկածում է, թե Դիրելը (որ միավորներով առաջ էրՙ 97:92, 97:92, 98:91) մրցամարտը շարունակել անկարող էր: Նա ճարպկորեն օգտագործեց հնարավորությունը, կարծիք է հայտնում Մասքեն: Ոչ միայն նա, նաեւ բժիշկ Վագներն էլ, ամերիկացու գործողություններին հետեւելով հակված է դրանք դերասանություն որակել: Ըստ «Բիլդի» թղթակցի, ռինգի հատակին պառկած Դիրելին մարզչական կողմը անկյունից պահանջում էր ՙ «պառկած մնա՛»:
Մրցամարտից հետո Դիրելը երկու անգամ խուսափել է խթանիչների ստուգումից. առաջին անգամ այն պատճառաբանությամբ, թե իրեն արագ պիտի հիվանդանոց հասցնեն, իսկ հիվանդանոցում էլ, թեՙ ծանր վիրավոր է, այնինչ բժշկական հետազոտության արդյունքում որեւէ լուրջ բան չի հայտնաբերվել, եւ ամերիկացին դուրս է գրվել: Բռնցքամարտի բժիշկ դոկտ. Վալտեր Վագները կարծիք է հայտնել, թե աշխարհում ընդունված կարգ էՙ խթանիչների ստուգումից հրաժարումը հավասար է դրական պատասխանի: «Ձեզ վստահեցնում եմՙ Գերմանիայում նման բան չի կարող լինել», հիվանդ լինելու պատճառաբանությամբ խթանիչների ստուգումից խուսափելու մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: «Եթե մեկը ծանր վիրավոր է, նրան առաջին հերթին հիվանդանոց պիտի տանել, իսկ եթե ձեզ մոտ այդպես չէ, մենք Գերմանիա չենք գա», ի պատասխան ասաց Դիրելի մենեջեր Գերրի Շոուն:
Մրցամարտից անմիջապես հետո Աբրահամի մենեջեր Զաուերլանդը բողոքել է WBC-ին, թե մրցավարները չեն հաշվել թե՛ Դիրելի գոտկատեղից ցած հարվածները եւ թե՛ 10-րդ ռաունդում Աբրահամիՙ Դիրելին գետնելը:
«Մենք պահանջում ենք, որ վճիռը փոխվի, հայտարարվի No contest կամ էլ մրցամարտը նորից կայանա», ասել է Զաուերլանդը:
Աբրահամ-Դիրել մրցամարտը դեռ չի ավարտվել: Հետեւենք զարգացումներին:


Ազգ (http://azg.am/AM/2010033020)

may
01.04.2010, 12:47
Ամերիկացի Անդրե Դիրելի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել, որի պատճառով մարզիկը որակազրկվել է։Պատժաժամկետի մասին ստույգ տեղեկություններ չեն հայտնվում, սակայն նշվում է, որ կազմակերպիչները որոշել են չեղյալ համարել Արթուր Աբրահամի որակազրկումը եւ կիրակնօրյա մենամարտում նրա պարտությունը փոխարինել հաղթանակով։


Աղբյուր (http://armtown.com/news/am/has/20100401/3809118303/)

matlev
01.04.2010, 12:58
Ամերիկացի Անդրե Դիրելի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել, որի պատճառով մարզիկը որակազրկվել է։Պատժաժամկետի մասին ստույգ տեղեկություններ չեն հայտնվում, սակայն նշվում է, որ կազմակերպիչները որոշել են չեղյալ համարել Արթուր Աբրահամի որակազրկումը եւ կիրակնօրյա մենամարտում նրա պարտությունը փոխարինել հաղթանակով։
Աղբյուր (http://armtown.com/news/am/has/20100401/3809118303/)

Նորի՞ց ապրիլի 1:

Kuk
01.04.2010, 13:05
Աղբյուր (http://armtown.com/news/am/has/20100401/3809118303/)

Որ հայոց աշխարհն ա գրում, ոնց որ չհավատամ:think

Արևհատիկ
01.04.2010, 13:09
Աղբյուր (http://armtown.com/news/am/has/20100401/3809118303/)
Հուսով եմ ապրիլի 1-ի կատակ չի :think

Kuk
01.04.2010, 13:45
Աղբյուր (http://armtown.com/news/am/has/20100401/3809118303/)

Ոչ մի տեղ չեմ գտնում նման ինֆորմացիա:

may
01.04.2010, 14:49
Ոչ մի տեղ չեմ գտնում նման ինֆորմացիա:

Ես էլ փնտրեցի ուրիշ կայքերում, չգտա :(

ministr
01.04.2010, 15:21
Եթե allboxing.ru-ում էլ չկա ուրեմն Հայոց Աշխարհը հերթական բլթոցնա գրել: Զարմանալու չի, իրանց համար ամեն օր ապրիլի 1-ա:

mtrjmp
01.04.2010, 23:10
Վախթանգը ձախլիկ է, դա իր առավելություններից մեկն է: Զգում է տարածությունը և հարվածելիս ուսը մինչև վերջ է հետ տանում, ինչը ուժեղացնում է հարվածը: Իսկ Արթուրը հիմնականում պաշտպանության վրա է աշխատում, բայց ինքն էլ է լավը և պիտի զարգացնի տեխնիկան: Դրա համար էլ խնդիր է առաջանում Դիրելի նման տեխնիկայով բռնցքամարտիկների հետ հանդիպելիս: Կարևորը, որ մեր պատիվն են բարձր պահում աշխարհում, և իրենց օգուտը բացի փողից մեր հարգանքը վայելելն է: Հարգենք իրենց:

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

mtrjmp
01.04.2010, 23:17
Եկեք հայկականով չմտնենք. Արթուրը սխալ է, որ հարվածեց ու ամեն ինչ ճիշտ ա: Իսկ դոպինգը բռնցքամարտիկների դեպքում հազվադեպ է լինում ու դժվար թե դա ճիշտ լինի: Նայեք բոքսին որպես արվեստ, ոչ թե գլադիատորների պայքար:

yerevanci
02.04.2010, 07:57
Դիրրելը «հաղթեց» Աբրահամին, բայց, որպես բռնցքամարտիկ, մահացավ
http://www.boxnews.com.ua/photos/1646/Andre-Dirrell-Victor-Oganov6.jpg

Fanhouse.com-ին վերջերս տված հարցազրույցում ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրրելը խոսել է Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ վերջերս գերմիջինքաշային կարգում «Super Six» գերմրցաշարի երկրորդ տուրի շրջանակներում անցկացրած մենամարտի մասին: Հիշեցնենք, որ մենամարտն ավարտվել է Դիրրելի հաղթանակով, իսկ Արթուր Աբրահամը որակազրկվել է ընկած մրցակցին հարվածելու համար: Ամերիկացի բռնցքամարտիկի խոսքերով` այդ հարվածից և առաջացած իրարանցումից հետո ինքը կարծել է, թե պարտվել է նոկաուտով:
«Ես հասկանում էի, որ պառկած եմ ռինգի անկյունում: Պարզապես չէի գիտակցել, որ ծունկս գետնին եմ դրել: Հիշում եմ` բժիշկը հարցնում էր ինձ, թե ես որտեղ եմ գտնվում, բայց ոչ մի հարված չէի հիշում: Մտածում էի, որ հարված եմ բաց թողել ու հայտնվել հատակին: Գլուխս շատ ուժեղ ցավում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Ես հատակին էի, իսկ երկրպագուները գոռում էին: Հենց այդ պատճառով էլ մտածեցի, որ հայտնվել եմ նոկաուտում»,- ասել է Դիրրելը:
Ամերիկացի բռնցքամարտիկի եղբայրը, ով մարտավկաների թվում էր, տեղեկացրել է նրան, որ նա հաղթել է մրցակցի որակազրկման արդյունքում: Այժմ, երբ կրքերը հանդարտվել են, Դիրրելը դիտել է մենամարտի տեսագրությունը և գոհ է մնացել իր ելույթից:
«Դիտել եմ ողջ մարտը: Չէի կարողանում նայել միայն վերջնամասը,- նշել է նա:- Բայց մարտի ընթացքում հիանալի էի գործում: Օգտագործեցի իմ ողջ վարպետությունը, այն ունակությունները, որոնց Աբրահամը չէր կարող դիմակայել: Հաստատ գիտեի, թե ինչ է պետք անել: Լիարժեք իրականացրեցի մարտի պլանը: Դա գերազանց օրինակ է, թե ինչպես բռնցքամարտիկը կարող է հաղթել կռվարարին: Նույնիսկ ինքս էի զարմացել իմ ելույթից: Մրցակցից չէի փախչում, ուղղակի ճիշտ էի օգտագործում ռինգը: Մինչև որակազրկումը դա օրինակելի մենամարտ էր»:
Այնուամենայնիվ, Դիրրելը տխրել է, որ մենամարտի նման ավարտն իրեն հնարավորություն չի տվել ռինգում վայելել հաղթանակի բերկրանքը: «Վստահ եմ, որ Աբրահամը գողացավ իմ փառքի պահը,- հայտարարել է ամերիկացի մարզիկը:- Նույնիսկ եթե որպես ճշմարտություն ընդունենք մարդկանց հայտարարությունները, որ ես նոկաուտում չէի հայտնվել ու միայն ձևացնում էի, միևնույն է, նա արժանի էր որակազրկման: Չստացա այն փառքը, որը պետք է ստանայի: Մարտից հետո ոչ մի հարցազրույց չեմ տվել, նույնիսկ չկարողացա ներկայանալ մամուլի ասուլիսին: Եվ կարևոր չէ, թե ինչպես էի դիտվում մարտից հետո»:
Դիրրելի խոսքերով` իր էլեկտրոնային հասցեն հեղեղված է եվրոպացի մարզասերների նամակներով, ովքեր նրան մեղադրում են կեղծարարքի մեջ, և ինքը նրանց ուզում է հետևյալն ասել. «Թող միջինքաշային կարգի ամենաուժեղ բռնցքամարտիկը հարվածի ձեզ, երբ դուք ընկած կլինեք հատակին, և կտեսնենք, թե ինչպես կդրսևորեք ձեզ»: Սա ոչ միայն պատասխան է երկրպագուներին, այլ խոստովանություն, որ Աբրահամն աշխարհի լավագույն միջինքաշային բռնցքամարտիկն է: Եվ նրա դեմ պայքարում Դիրրելը ոչ մի միջոցից չխորշեց: Այո, գերազանց իրականացրեց իր պլանը, իսկ դա ի սկզբանե հենված էր ոչ թե մարզական արդարության, այլ միտումնավոր ծնկի գալու, հարված ստանալու, նոկաուտ ձևացնելու և Աբրահամի որակազրկմանը հասնելու նպատակի վրա: Իսկ սա մարզական հանցագործություն է, եթե նկատի ունենանք, որ մրցավարները նրա օգտին էին որոշումներ կայացնում և, ընդհանրապես, ընդգծված կողմնակալ վերաբերմունք էին դրսևորում:
Ամերիկացի մարզիկն ավելացրել է նաև, թե Աբրահամի երկրպագուները պետք է ուշադրություն դարձնեն իրենց կուռքի վարքագծին: «Բոլորը մտածում էին, որ Արթուր Աբրահամը հաճելի մարդ է, ում դեմքից ժպիտը երբեք չի անհետանում: Նույնիսկ ես էի մտածում, որ նա լավ մարդ է: Բայց ինչպե՞ս է մարդն իրեն դրսևորում բարդ իրավիճակում: Սա է նրա գնահատականը»,- շեշտել է Դիրրելը: Նա նշել է, որ ինքն ու Անդրե Ուորդն այժմ «Super Six» մրցաշարի գործող նոր դեմքերն են, քանի որ հաղթել են երկու ֆավորիտներին: Դիրրելը ենթադրել է, որ այժմ ողջ ուշադրությունը պետք է բևեռված լինի հենց իրենց վրա:
«Մրցաշարը պետք է կենտրոնանա մեր շուրջը, քանի որ մենք տաղանդավոր ենք, երիտասարդ ու ուժերի ծաղկման շրջանում ենք,- հայտարարել է Դիրրելը:- Սա պարզապես փորձություն է` կդառնա՞նք այդպիսին, թե՞ ոչ: Նրանք ուզում էին տեսնել, թե որքան հաջող կարող ենք հանդես գալ, և մենք պատասխանեցինք բոլոր հարցերին: Սկսած այս պահից` բռնցքամարտի սիրահարներն ուշադիր կհետևեն մեր ելույթներին»:
Ինչպես երևում է, Դիրրելը հայտնվել է ճգնաժամում: Դժվար է չշեշտել, որ նա նյարդայնորեն խոսում է միայն փառքի ու սեփական «ես»-ի մասին` կոչ անելով ընդունել իրեն: Նա շատ լավ գիտի, որ Աբրահամի հետ մենամարտում իրեն հասցված հարվածը սադրանք էր իր իսկ կողմից: Ճիշտ է` հասել է իր նպատակին, բայց, որպես բռնցքամարտիկ, արդեն մահացել է: Նա արդեն անցյալ է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարների համար և հարգանք չի ներշնչում: Փորձում է հարգանք նվաճել` արատավորելով մրցակցին: Նույնիսկ դիմում է նրա երկրպագուներին` մոռանալով, որ մարտից հետո լրագրողների հետ շփումից հրաժարումը խոսում է միայն այն մասին, որ մեկնաբանությունների մեջ վրիպումներ թույլ չտա, որոնք հնարավորություն կտան բացահայտել իր նենգությունը, ժամանակ ունենա` լսելու բոլոր կարծիքները և մտածելու, թե ինչպես պետք է պատասխանի: Այնուամենայնիվ, նրան այնքան էլ լավ չեն սովորեցրել, թե ինչպես խոսի: Որովհետև այս հարցազրույցում նա չափից ավելի է ուզում, որ իրեն հարգեն: Ինչ արած, մարդը շատ լավ գիտակցում է, որ նման զգացում չի ներշնչում:
Դիրրելի պրոմոուտեր Գերի Շոուն, ով նաև հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետաքրքրություններն է ներկայացնում, պլանավորել է, որ Վիկն անպայման մենամարտ պետք է անցկացնի Հայաստանում: Գերի Շոուն դա խոստացել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Հավանաբար, նրա մտքով անգամ չի անցնում, որ Հայաստանում պետք է առաջին հերթին պատմի լրագրողներին, թե ինչպիսին էր Դիրրելի մենամարտի պլանը, արդյոք ծնկի գալն ու հարված բաց թողնելը այդ պլանի մա՞ս էին կազմում…

aysor.am

mtrjmp
03.04.2010, 17:39
Բոքսում ետ պահերին որ հարված ես փորցում անես շատ տաքացաց ես լինում դժվարա լինում կառավարել քեզ ու Արտուրի դեպքում նույնպես եթե փորցում ես բռնել հարվացով մրցակցին ու գալիսա մի պահ որ շատ հեշտա տվում ետ չես կարա չօգտագործել:Ետ իներցյաով ելա լինում :Շատ հնարավորա որ 12-րդ ռաունդւմ Արթուրը կպցներ,ինքը մեծ բաքսյորա ւ իրա նմանները ճիշտա որ տենց կրվավ:

yerevanci
03.04.2010, 17:51
Վալուեւի մուտքը քաղաքականություն

http://ankakh.com/wp-content/uploads/2009/10/1217695_20091028181717.jpeg

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Նիկոլայ Վալուեւը մուտք է գործել քաղաքականություն: Ինչպես տեղեկացնում «Ռիա Նովոստի» գործակալությունը, Վալուեւը համալրել է «Единая Россия» կուսակցության շարքերը: Կուսակցատոմսը նրան հանձնել է Պետերբուրգի մարզային կառույցի առաջնորդ Վադիմ Տյուլպանովը: Վերջինս չի բացառել, որ առաջիկայում Վալուեւը իր թեկնածությունն առաջադրի խորհրդարանական ընտրություններում: Կուսակցատոմսի հանձնման արարողությունից հետո Վալուեւը հայտարարել է, որ դեռեւս չի պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին: Կուսակցությունում նա զբաղվելու է մանկապատանեկան սպորտի զարգացման հարցերով, նաեւ համակարգելու է Պետերբուրգի մարզում բռնցքամարտի մարզադպրոցների կառուցման աշխատանքները:

armsport.am

yerevanci
09.04.2010, 17:25
Աբրահամը ցանկանում է Ֆրոչի հետ մենամարտել Բեռլինում

http://panorama.am/g_image.php?id=95145&t=b

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 21-ին «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կանցկացնի նախնական` խմբային փուլի վերջին հանդիպումը` մենամարտելով Կառլ Ֆրոչի հետ: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը: Մենամարտը կարող է անցկացվել անգլիական Նոթինգհեմում կամ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Աբրահամին, բնականաբար, ձեռնտու է երկրորդ տարբերակը:
«ԱՄՆ-ում Անդրե Դիրրելի հետ մենամարտում կրած պարտությունից հետո կցանկանայի վերջին հանդիպումն անցկացնել «02 World» համալիրում: Դա իմ ամրոցն է»,- հայտարարել է Արթուրը:
Աբրահամի ցանկությունը հեշտ կլինի իրականացնել, եթե Ֆրոչն ապրիլի 24-ին հաղթի Միկել Կեսլերին: Այդ հաղթանակը գործնականում կերաշխավորի նրա մասնակցությունը կիսաեզրափակչին, իսկ նման իրավիճակում բրիտանացու թիմը կարող է զիջումներ կատարել:

panorama.am

A.r.p.i.
25.04.2010, 17:08
Համբուրգում կայացավ հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանի մրցամարտը Նադի Ռաոուիի հետ: Գերմանիայի երկու ներկայացուցիչների պայքարում 96:95, 96:94, 95:96 հաշվով առավելության հասավ Կենտիկյանը:

Կենտիկյանը WIBF/WBA/WBO վարկածներով պահպանեց չեմպիոնական տիտղոսը` տոնելով կարիերայի ընթացքում 28-րդ հաղթանակը:
:yahoo
tert.am (http://www.tert.am/am/news/2010/04/25/kentikyanwins/)

may
03.05.2010, 00:40
Կարոն էլի հաղթեց :hands

http://www.youtube.com/watch?v=XOlSD2-TrkQ

Ապե Ջան
19.05.2010, 00:01
Քաշը գցելու դեպքում ո՞նց անել որ չթուլանալ ֆիզիկապես:

may
21.05.2010, 09:43
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Ավստրալիայի Պարամատե քաղաքում նվաճեց IBF-ի վարկածով աշխարհի թեթև քաշային կարգի չեմպիոնի կոչումը։ Դարչինյանն առավելության հասավ ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի նկատմամբ։
Դարչինյանը, ով վնասված ձեռքով էր մենամարտում, մրցակցին մեկ անգամ նոկդաունի ենթարկեց առաջին ռաունդում, ևս 2 անգամ՝ 5-րդում։ Այսպիսով, 34-ամյա Դարչինյանը չեմպիոն դարձավ նաև 53,5 կգ քաշային կարգում։ Ինչպես հայտնում է armsport.am (http://www.armsport.am/am/news/3/16/8356/)-ը, նախկինում նա հաջողության էր հասել նաև 50,8 կգ և 50,8 կգ քաշային կարգերում։


Tert (http://tert.am/am/news/2010/05/21/darchinyan/)

Kuk
21.05.2010, 11:51
Tert (http://tert.am/am/news/2010/05/21/darchinyan/)

may ջան, տեղադրելուց առաջ կարդացե՞լ ես: Նախկինում որ քաշային կարգերում էր հաջողության հասե՞լ:

Ապե Ջան
24.05.2010, 12:20
Վալենսիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ + 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրին Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը։

http://s56.radikal.ru/i154/1005/c9/8162b4883a52.jpg (http://www.radikal.ru)

Մինասյանը երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը՝ 5 կգ-ով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած Լաշա Թալախաձեին (Վրաստան):


Միշա Մուրադյանը 321 կգ-ով եզրափակեց լավագույն եռյակը։



94 կգ քաշայինների պայքարում Համլետ Պողոսյանը 320 կգ արդյունքով հանգրվանեց 5-րդ տեղում։



Հայաստանի պատանեկան հավաքականը Վալենսիայում նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Աղբյուրը (http://armsport.am/am/news/3/41/8430/)

Ապե Ջան
09.06.2010, 12:59
Մոսկվայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության 4-րդ օրը բավական անհաջող էր Հայաստանի հավաքականի համար, թեև առաջին մեդալը ապահովվեց։ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանն արդեն կիսաեզրափակիչում է և կունենա առնվազն բրոնզե մեդալ։

http://armsport.am/images/news_1/1090191276059842.jpg

51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը պարտվեց բրիտանացի Հալիդ Յաֆային։ Վերջինս բացահայտ առավելություն ուներ Գիժլարյանի նկատմամբ և արժանիորեն հասավ հաջողության։


Իսկ ահա 57 կգ քաշայինների պայքարում Ազատ Հովհաննիսյանը կարող էր հաղթանակ տոնել իռլանդացի Տայրոն Մաքկալախի հետ։ Հաղթանակի դեպքում Ազատը կհայտնվեր կիսաեզրափակիչում՝ ապահովելով բրոնզե մեդալ, սակայն հավասար պայքարում զիջեց։ Խանգարեցին նաև մրցավարները, որոնք համակրանքը իռլանդացու կողմն էր և որոշ դեպքերում ակնհայտ կողմնակալ որոշումներ կայացվեցին։


75 կգ քաշային կարգում Հայաստանը ևս կորուստ ունեցավ։ Պայքարը թողեց աշխարհի 2009 թ. չեմպիոն, 2008 թ. աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը, որից սպասելիքները մեծ էին։ Ցավոք, Հակոբյանը 9։11 հաշվով զիջեց բելառուս Նիկոլայ Վեսելովին։


Ուրախացրեց միայն 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը, ով մրցեց լատվիացի Նիկոլայ Գրիզունինի հետ։ Արձանագրվեց ոչ-ոքի՝ 3։3, սակայն հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին, ով դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ։


Այսօր ասպարեզ դուրս կգան Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ։

Աղբյուրը (http://armsport.am/am/news/3/16/9019/)

Ապե Ջան
19.07.2010, 03:09
Կենտիկյանի մրցամարտն ընդհատվեց. տեխնիկական ոչ-ոքի

Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը Մեքսիկայի ներկայացուցիչ Արելի Մուչինոյի հետ մրցամարտում կարողացավ պահպանել WIBF/WBA/WBO-ի վարկածներով չեմպիոնական գոտիները: Մրցամարտի 3-րդ ռաունդի սկզբնամասում մարզուհիները հանկարծակի ընդհարվեցին գլուխներով, ինչի պատճառով հանդիպումը դադարեցվեց: Գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ Սյուզին շարունակելու է կրել չեմպիոնական տիտղոսները:

http://armsport.am/images/news_1/10105061279441405.jpg

Գերմանիայի Շվերին քաղաքի "Յունիվերսիում" մարզադահլիճ եկած 3500 հանդիսականները խորը հիասթափություն ապրեցին նման կարճ ավարտից: Մինչև մրցամարտի ընդհատումը, Կենտիկյանն ավելի լավ էր գրոհում և առավելություն ուներ մրցակցի նկատմամբ:

"Ես ցավում եմ հանդիսատեսի համար: Ես նոր-նոր էի մտել պայքարի մեջ, բայց այն արդեն ավարտվեց",- մրցամարտից հետո ասել է Կենտիկյանը:


http://www.youtube.com/watch?v=uNIWHzm7zDM&feature=player_embedded

Հղում: (armsport.am/am)

Yellow Raven
19.07.2010, 12:26
Ես մենակ չհասկացա, թե ինչու վերջում Կենտիկյանի անունը հայտարարեցին, եթե տեխնիկական ոչ-ոքի էր:think
Նույնիսկ հաղորդավարներն էին պնդում,թե Կենտիկյանի հակառակորդին տեխնիկական պարտություն է գրանցվել:(

Ապե Ջան
28.11.2010, 01:27
Այսօր (ճիշտն ասած ժամը չէմ կարողանում ճշտել:))) տեղից կունեմա Արթուր Աբրահամ ընդդեմ Կարլ Ֆրոչի մենամարտը:
Հաղթանակ մաղթենք հայազգի Արթույին ;)
Մարտը հենց սկսվի HD որակի կարող եք դիտել այստեղից: (http://www.vip---tv.com/)

Ապե Ջան
28.11.2010, 03:44
Պարտվեցինք :(

ministr
28.11.2010, 10:57
Մեկ մեկ էլ սենց կլինի... Բայց հալալա Ֆրոչին, շատ գրագետ ու ճիշտ մարտ անցկացրեց:

V!k
28.11.2010, 11:13
Մեկ մեկ էլ սենց կլինի... Բայց հալալա Ֆրոչին, շատ գրագետ ու ճիշտ մարտ անցկացրեց:
ո՞նց ա կրվել. միավորներո՞վ,թե՞ ...

ministr
28.11.2010, 12:26
Միավորներով.. Ֆրոչն ավելիւ բոյով էլ ձեռքերն էլ ավելի երկար, ոչ մի շանս չէր թողել մոտ գալու, հենց մոտ էլ գալիս էր, անգլիացին փաթաթվում էր տղուն, ոնց որ մի 20 տարի տեսած չլներ..

Universe
28.11.2010, 13:34
Ախպեր սաղ հեչ, էս Ֆրոչի կնիգը համը հանեց լաչառ կնգա պես ձենը գլուխը քցելով...

Աբրահամը դիտավորյալա պարտվել, երեւի էն ՚ԹԹԵՆԻ՚ ֆիլմի պատմություննա եղել, կրոչը մոտիկացել ասելա «Արթուր ջան, թող մի երկու հատ խփեմ էլի, կնիկս հետս եկելա ինձ նայելու, որ խայտառակ չլինեմ» , Արթուր Արթուր, էտ մի երկու հատ բաց թողելու պատճառով էլ միավորներով հետ ընկավ ու պարտ8յուն կրեց...:(

Life
28.11.2010, 16:03
Ախպեր սաղ հեչ, էս Ֆրոչի կնիգը համը հանեց լաչառ կնգա պես ձենը գլուխը քցելով...

Աբրահամը դիտավորյալա պարտվել, երեւի էն ՚ԹԹԵՆԻ՚ ֆիլմի պատմություննա եղել, կրոչը մոտիկացել ասելա «Արթուր ջան, թող մի երկու հատ խփեմ էլի, կնիկս հետս եկելա ինձ նայելու, որ խայտառակ չլինեմ» , Արթուր Արթուր, էտ մի երկու հատ բաց թողելու պատճառով էլ միավորներով հետ ընկավ ու պարտ8յուն կրեց...:(

իրոք որ ,էտ կնգա ձենը ամբողջ մարտի ժամանակ ազդեց նյարդերիս վրա:angry

masivec
12.02.2011, 20:10
Արտուրի բոքսը երբ ա՞

V!k
13.02.2011, 22:11
Արտուրի բոքսը երբ ա՞

ես գիշեր ա հա՞ եղել բոքսը, ասեցին կրել ա:victory:, իսկ կրկնությունը երբ ա՞

Moonwalker
13.02.2011, 22:19
ես գիշեր ա հա՞ եղել բոքսը, ասեցին կրել ա:victory:, իսկ կրկնությունը երբ ա՞

Չկրեց, մրցակիցը 2-րդ ռաունդում վնասվածք ստացավ ու հրաժարվեց շարունակել: Տեխնիկական նոկաուտ գրանցեցին: Իզուր էլ գիշերն էդքան սպասեցի: :sad Կրկնությունն էսօր ցերեկ արդեն ցույց են տվել:

V!k
13.02.2011, 22:26
Չկրեց, մրցակիցը 2-րդ ռաունդում վնասվածք ստացավ ու հրաժարվեց շարունակել: Տեխնիկական նոկաուտ գրանցեցին: Իզուր էլ գիշերն էդքան սպասեցի: :sad Կրկնությունն էսօր ցերեկ արդեն ցույց են տվել:

հա՞,տենց ա եղել,:) դե ասա են անեկդոտի նման ա էլի եղել, որ ամբողջ մի օր պատրաստվում ա բոքս նայի, հենց առաջին ռանունդում բոյը պրծնում ա :D

masivec
13.02.2011, 23:08
http://www.youtube.com/watch?v=Qo-mSNtgbo8

Ապե Ջան
25.04.2011, 12:19
Վիկ Դարչինյանը, գոտու վրա «1915» գրությամբ, հաղթել է Յոնի Պերեսի հետ մենամարտում

http://news.am/pic/news/56741.jpg

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ապրիլի 24-ին, գոտու վրա «1915» գրությամբ, հաղթել է Յոնի Պերեսի հետ մենամարտում եւ տիրացել IBO վարկածով չեմպիոնի կոչմանը` թեթեւագույն քաշում:

Հաղթանակից հետո Դարչինյանը հարցազրույցում պատմել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին եւ ընդգծել այդ տարեթվի կարեւորությունը Հայաստանի պատմության մեջ: Բռնցքամարտիկը իր հարցազրույցն ավարտել է հայերենով. «Հայաստան, ես գալիս եմ»,- գրում է «Ասպարեզը»:

Նշենք, որ 35-ամյա Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 35 հաղթանակ (27-ը նոկաուտով), 3 պարտություն եւ մեկ` ոչ-ոքի:

Ներկայացնում ենք մենամարտի տեսագրությունը` Շանթ հեռուստաընկերության մեկնաբանությամբ:


http://www.youtube.com/watch?v=ktUPxFlg1TA&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=hP6zpDlDCpw&feature=player_embedded

Հղում: (http://news.am/arm/news/56741.html)

Լեո
15.05.2011, 22:48
Ժողովուրդ, Արթուրը հաղթե՞լ ա :unsure

Ariadna
15.05.2011, 22:53
Ժողովուրդ, Արթուրը հաղթե՞լ ա :unsure

Ոչ, ընդհակառակը :))

Ապե Ջան
16.05.2011, 01:26
Ոչ, ընդհակառակը :))

Լավ չի, լավ չի: Էս վերջերս ի՞նչ են լսել հա պարտվում են:

Kita
16.05.2011, 01:32
Լավ չի, լավ չի: Էս վերջերս ի՞նչ են լսել հա պարտվում են:

Որտև փոխանակ պարապի, կլիպներում է նկարվում:)

Ապե Ջան
16.05.2011, 01:33
Որտև փոխանակ պարապի, կլիպներում է նկարվում:)

Ահա… հետդ միանգամայն համաձայն եմ Կիտ ջան:
Վերջին կլիպը, որ լրիվ անիմաստ, չնայվող կլիպ էր… հաաա ինքը ըտեղ կինոյի մեջի տղեն էր: :))

Ապե Ջան
16.05.2011, 01:51
Այն կարող եք դիտել այստեղ: (http://barevhayer.com/component/content/article/75-box/10645-arthur-abraham-vs-andre-ward)

HardRock
23.05.2011, 22:47
Ժող. ոնց էի մոռացել, չեմ նայել Ռոյ Ջոնս - Դենիս Լեբեդև մենամարտը: Նայողներ եղել ե՞ն: Ռոյ Ջոնսը իմ սիրած բռնցքամարտիկներիցա, իսկական վարպետ: Ճիշտա տարիքի հետ արդեն էլ էն չի (42 տարեկան) բայց ամեն դեպքում վարպետությունը չի կորցրել, "Յութուբ"-ում տեսա ամբողջ մարտը` 1:12:45 դրածա, անպայման քաշեմ նայեմ: Դե չնայողներին ասեմ որ Ջոնսը պարտվելա, բայց "Յութուբ"-ի քոմենտներում կարդում եմ, շատերը կարծիք են հայտնում, որ մարտը սարքովի էր:

Ձայնալար
25.08.2011, 16:23
:D:D


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=UjXVpaucKg0

Ապե Ջան
02.09.2011, 02:21
Վիկ Դարչինյան. Ես երկար կտանջեմ մրցակցիս


http://i.imgur.com/4xi0K.jpg

Սեպտեմբերի 3-ին առաջին անգամ Երեւանում՝ մարզահամերգային համալիրում, կկայանա պրոֆեսիոնալ մենամարտ Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի մասնակցությամբ։

Մինչ գլխավոր մենամարտը, արտասահմանցի բռնցքամարտիկների հետ ռինգում ուժերը կչափեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին քայլերը կատարող հայազգի մարզիկները՝ 55կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, 58կգ քաշային Գաբրիել Թոլմաջայանը եւ 60կգ քաշային Հովհաննես Ժամկոչյանը։

Այս առիթով հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկա էին երեկոյի բոլոր մասնակիցները, այդ թվում, նաեւ 59կգ Ագնեսա Բոժան, ում մրցակիցն առայժմ չի ժամանալ, եւ պարզ չէ՝ կկայանա՞ նրա մենամարտը, թե՞ ոչ: Նախ խոսեցին բռնցքամարտիկների մենեջերները.

Էվանս Մբամբայի մարզիչ եւ մենեջեր Նիկոլա Դուրանտ.

-Մենք շատ ուրախ ենք լինել այս պատմության մի մասնիկը, քանի որ այս երկրում դա առաջին պրոֆեսիոնալ մրցամարտն է, եւ հուսով եմ ամեն ինչ հաջող կանցնի: Մենք շատ ուրախ ենք, որ մեզ տրվել է այդպիսի հնարավորություոն մրցամրտի դուրս գալ այսպիսի չեմպիոնի հետ: Շնորհակալ եմ նաեւ Վիկից, որ այս հնարավորությունը մեզ տվեց՝ մրցել աշխարհի տիտղոսի համար:

Մենք 8 շաբաթ է պատրաստվոմ էինք այս մրցամարտին, շատ լրջորեն ենք մոտեցել, քանի որ պայքարելու ենք տիտղոսի համար եւ պետք է նվաճենք այն: Վիկը մեծ չեմպիոն է նա ապացուցել է աշխարհին, որ լավագույնն է: Վերջին բանը ինչ ուզում եմ ասել այն է, որ Արարատ լեռը պատկանում է Հայաստանին (ժպտում է), սակայն չեմ խոստանում, որ Վիկը Արարատի նման անսասան կմնա:

Վիկ Դարչինյանի մենեջեր Էլյաս Նասար.
-Շատ դժվար է հակառակորդներ գտնել Վիկի համար: Մեզ համար շատ բարդ էր կազմակերպել այս մրցամարտը: Էվաս Մբամբան շատ ուժեղ մարզիկ է: Նրա հետ պետք է մենամերտեինք դեռ 2 տարի առաջ, սակայն այն չկայացավ:

Այնուհետեւ խոսեցին բռնցքամարտիկները

Մբամբա.
-Ես միշտ էլ ցանկացել եմ մրցել Վիկի հետ: Իմ երազանքն իրականացավ. Ես երջանիկ եմ։ Ես շատ եմ մարզվել, հասկանում եմ, որ մենք կարող ենք պատմություն կերտել:

Դարչինյան.
-Ճիշտ է ասում ինքը պատմություն մեջ կմտնի որպես ամենարկար դիմացող բռնցքամարտիկը իմ հետ պայքարում: Ես նրան դեռ երկար կտանջեմ: Եթե ինքը 8 շաբաթ է մարզվել, ապա ես՝ 16: Ես շատ լավ եմ պատրաստվել: Լավ մենամարտ եւ լավ շոու է լինելու։

- Մբամբա, ինչպե՞ս կգնահատես քո շանսերը:

- Յուրաքանչյուր մենամարտ տարբեր է: Վիկը եւ նրա թիմը պրոֆեսիոնալ են եւ չեն գնահատի մարզիկին իր վարկանիշով կամ կրած պարտություններով:

- Վիկ, այ անգամ ի՞նչ է լինելու գոտուդ վրա գրված:

- Գոտու վրա գրված կլինի հովանավորների անունները: Եվ դրանով ես կցանկանամ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս մրցամարտն իրականացնելիս ինձ օգնելու համար:

- Մբամբա, քեզ կխանգարի՞, որ մրցամարտը Հայաստանում է անցկացվելու:

- Ես շատ ուրախ եմ, որ Վիկը այստեղ իր դեբյուտն է անցկացնում եւ ես դրա մի մասնիկն եմ: Դահլիճում գտնվող բոլոր մարդիկ չեն կարող դուրս գալ եւ օգնել Վիկին: Ռինգում նա մենակ է մենամարտելու իմ դեմ:

Վիկ Դարչինյան.
- Ես միշտ էլ մենակ եմ ռինգ դուրս եկել եւ այս անգամ համոզված եմ, որ դուք ձեր երազանքը հետներդ կտանեք:

ArmSport.am

Ապե Ջան
05.09.2011, 10:36
Վիկ Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ Էվանս Մբամբայի նկատմամբ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Վիկ Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ Հարավային Աֆրիկան ներկայացնող բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի նկատմամբ: Չնայած վանաձորցի բռնցքամարտիկի հարվածների տարափին` հարավաֆրիկացին կարողացավ 12 ռաունդ դիմադրել, եւ արդյունքում մենամարտն ավարտվեց միավորներով:

«Մբամբան պատմության մեջ կմտնի որպես ամենաերկար դիմացող բռնցքամարտիկն իմ հետ պայքարում: Ես նրան երկար կտանջեմ: Ես շատ լավ եմ պատրաստվել»,- Դարչինյանի` օրեր առաջ կայացած ասուլիսում ասած բառերն իրականություն դարձան: 119-107, 120-107, 120-107. Եզրային մրցավարները միաձայն առավելությունը տվեցին Վիկ Դարչինյանին:

Մենամարտին հետեւում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ում եւ հաղթանակից հետո Վիկ Դարչինյանը նվիրեց իր չեմպիոնական գոտին:


http://www.youtube.com/watch?v=BodMrcRhgFk


http://www.youtube.com/watch?v=tzAM2gsbu7U


http://www.youtube.com/watch?v=v1cmXxmvTwg&feature=player_embedded

News.am

Chilly
04.10.2011, 16:14
Մեր վերջին բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը Բաքվում ադրբեջանցիների սուլոցների ու կաղկանձի տակ հաղթեց մեքսիկացուն, դուրս եկավ բրոնզի համար պայքարի ու ՆՎԱՃԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ....

Arpine
04.12.2011, 12:21
Ժող, էսօր ինչ-որ մեկը Վիկին տեսելա, ի՞նչ եղավ:unsure

Skeptic
04.12.2011, 12:26
Ժող, էսօր ինչ-որ մեկը Վիկին տեսելա, ի՞նչ եղավ:unsure

Վիկ Դարչինյանը պարտվեց (http://news.am/arm/news/84395.html)

Bodyguard
13.02.2013, 20:59
5533255331

Փետրվարի 9-ին Դանիայի Էսբյերգ քաղաքի Blue Water Dokken մարզադահլիճում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցումներում EBU վարկածով կիսաթեթեւ քաշային Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը նոկաուտով հաղթեց նորվեգացի Անդրեաս Էվենսենին։ Բելգիան ներկայացնող հայ մարզիկին հաղթանակ շնորհվեց ժամանակից շուտ՝ նրա օգտին գրանցելով տեխնիկական նոկաուտ։ Այսպիսով Ալեքսը երկրորդ անգամ պաշտպանեց իր չեմպիոնական տիտոսը։

Հիշեցնենք, որ նա 2012-ի ապրիլին հաղթել էր Ֆիլիպ Ֆրենոյին։

Շնորհավորում ենք Ալեքսին եւ մաղթում նոր հաղթանակներ։

Օրեր եվրոպական ամսագիր

V!k
02.03.2014, 03:38
Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Շնորհավոր :king Արթուր :hands
Աղբյուր (http://sport.news.am/arm/news/37277/artur-abrahamy-veradardzrec-ashkharhi-chempioni-titxosy.html)

Tiger29
02.10.2015, 22:03
Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա վաղը (http://www.1in.am/1734226.html)


http://pic2.1in.am/assets/uploads/2015/10/Vic-Darchinyan-Celebrities-Take-Part-Foxtel-xYG66B2qzjkl.jpg


Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 3-ին։

Ավստրալիայում կայանալիք մենամարտում 39-ամյա Դարչինյանի հակառակորդն է լինելու թայլանդցի բռնցքամարտիկ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը (12-4, 7 նոկաուտ)։ Այս մասին տեղեկացնում է Fightnews-ը։

Վերջին անգամ Դարչինյանը մենամարտել էր հունիսի 6-ին՝ Կալիֆորնիայում։ Այդ մենամարտում կիսաթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, 28-ամյա Խեսուս Կուելյարը Դարչինյանին պարտության էր մատնել 8-րդ ռաունդում՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին։

Tiger29
02.10.2015, 22:06
Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա վաղը (http://www.1in.am/1734226.html)




Վիկը տեսնես չի ուզում ավարտի կարիերան? Արդեն ժամանակն ա: Մի տեսակ էլ առաջվանը չի ու ամեն անգամ վատ վիճակում տեսնելուց, հասկանում եմ, որ կարերան մի օր շուտ պետք ա ավարտի: Վատ բան չլինի վերջում:

John
03.10.2015, 00:08
Վիկը տեսնես չի ուզում ավարտի կարիերան? Արդեն ժամանակն ա: Մի տեսակ էլ առաջվանը չի ու ամեն անգամ վատ վիճակում տեսնելուց, հասկանում եմ, որ կարերան մի օր շուտ պետք ա ավարտի: Վատ բան չլինի վերջում:

Ամեն մենամարտը ահագին փող ա էլի, քանի հլը կա իր պահանջարկը, մարդիկ փող են տալիս իր մասնակցությամբ շոու նայելու համար՝ խի՞ չէ որ :) Մանավանդ Ավստրալիայում իրան շատ են սիրում, իրանց դրոշի տակ հանդես գալիս ա հասել էդքան բարձունքների

Tiger29
03.10.2015, 00:12
Ամեն մենամարտը ահագին փող ա էլի, քանի հլը կա իր պահանջարկը, մարդիկ փող են տալիս իր մասնակցությամբ շոու նայելու համար՝ խի՞ չէ որ :) Մանավանդ Ավստրալիայում իրան շատ են սիրում, իրանց դրոշի տակ հանդես գալիս ա հասել էդքան բարձունքների

Դե կա էդ փող աշխատելու պահը, բայց օրինակ Թայսոնի փող աշխատելն էլ մի բան չէր Լենոքս Լյուիսի հետ մենամարտում: Անունն էլ իր ուրույն տեղն ունի: Համ էլ համեմատության մեջ եմ դնում Աբրահամի հետ: Օրինակ Արթուրին, որ հաղթում են, մի տեսակ հանգիստ ես նայում, որովհետև պաշտպանությունը լավն ա, իսկ Վիկին ամեն վայրկյան կարան տան աչքը հանեն: Շատ բաց ա կռվում, տենց էլ բռնցքամարտիկի <<իսկական>> դիրքում իրան չտեսա:)

John
04.10.2015, 13:49
Բռնցքամարտ. Վիկ Դարչինյանի հաղթանակը հոբելյանական 50-րդ մենամարտում

Երեկ Ավստրալիայում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ կարիերայում 50-րդ հոբելյանական մենամարտն անցկացրեց՝ մրցելով թաիլանդցի Մոնգկոլչայ Լուկմուանգկանչի հետ:

Հարկ է նշել, որ արդեն երկրորդ ռաունդում 39-ամյա Դարչինյանը տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցկացին եւ հերթական հաղթանակը տոնեց:



ArmFootball.com

Tiger29
04.10.2015, 15:52
ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ (http://www.armsport.am/hy/news/2015/10/04/%D5%8D%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6%D5%AB-%D4%BF%D5%A5%D5%B6%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB/650315)


Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին մեքսիկուհի Սյուզան Կրուզ Պերեսի դեմ մենամարտում։ 10 ռաունդի ավարտից հետո մրցավարները քվեարկել են Կենտիկյանի օգտին (97:94, 98:92, 97:93)։

Այս հաղթանակի շնորհիվ հայուհին դարձել է WIBF գոտու տիրակալ։

Նշենք, որ Կենտիկյանը ռինգ է վերադարձել գրեթե մեկամյա ընդմիջումից հետո։ Նա 35 հաղթանակ է տարել 38 մենամարտում։