PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի գեղատեսիլ վայրեր (խորհուրդ)



fett400
01.05.2014, 16:27
Ժողովուրդ ջան չիգիտեմ ինչքանով է ճիշտ այս թեման այս բաժնում բայց ավելի հարմար տեղ չգտա :) Խորհուրդ եմ փնտրում խնդրում եմ եթե կարող եք օգնեք: Մեր Հայաստանում կարող եք ինձ տեղ ասել, հետաքրքիր, պատմաշկաութային, կարող ա լինի սարի գլխին 300 կմ Երևանից հեռու խնդիր չէ, նույնիսկ ցանկալի է, դժվար անցելի ճանապարհներ, անտառներ քարեր տենց մի բան:

Շնորհակալություն՝

Դավիթ

Morg
01.05.2014, 17:34
Խնդրեմ` Հառիճի վանական համալիր: (http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%BC%D5%AB%D5%B3%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84) Շատ գեղատեսիլ վայր է: Քո ասած սար, ձոր, ձորերի մեջ պիկնիկ սարքելու իդեալական վայրեր հենց ջրի կողքին կանաչ տարածքում: Քարեր ինչքան ուզես, իմ կարծիքով Տաթևին համապատասխան վայր է, ու ոչ մի բանով չի զիջում: Տարբերությունը այն է, որ մասիսի տեսարանի փոխարեն շատ լավ երևում է արագած լեռը:

http://www.building.am/buildingimages/bigimages/246/0.jpg
http://hushardzan.am/wp-content/uploads/2012/02/Harich_03.jpg

http://avag.mskh.am/sites/default/files/styles/node_img_mini/public/field/image/harichavanq1.jpg


Տեսարան ձորից`
http://www.planeta.am/hosting/file/arich12.jpg


http://nor.mskh.am/sites/default/files/styles/large/public/P9303909.JPG

Alphaone
01.05.2014, 17:47
Հին Գետիկի վանքի ավերակները, Գեղարքունիք, Ճամբարակ:
Ամբողջ ճանապարհն ասես հեքիաթի միջով անցնի, հենց սարի գլխին է, անտառի մեջ, քայլում ես այնքան, մինչև հրաշալի քանդակներով քարեր ես տեսնում:
http://i.imgur.com/Q1v5ZMg.jpg

http://i.imgur.com/rCHZx1N.jpg

http://i.imgur.com/PTgbz6X.jpg

http://i.imgur.com/V37ZzX5.jpg

http://i.imgur.com/f1VujFI.jpg

http://i.imgur.com/NbjbeqB.jpg

http://i.imgur.com/J3P9qJu.jpg

fett400
01.05.2014, 20:52
Morg ջան շնորհակալություն պատասխանի և գեղեցիկ նկարների համար: Ես առաջին անգամ եմ լսում էս վանքի մասին: Անպայման կայցելեմ: Հարգանքներով՝ Դավիթ

fett400
01.05.2014, 20:57
Alphaone շնորհակալություն, գեղեցիկ նկարների համար, վերևում Morg-ի առաջարկած վանքն էլ է հետաքրքիր, բայց ինձ նաև հետաքրքրում է այնպիսի վայր որտեղ մոտակայքում բնակություն չկա ու ոնց որ քո ուղարկածը այդպիսինն է: Իսկ հնարավոր է մեքենայով հասնել մինչև ավերակները, ասնեք նիվայով՞ Հարգանքներով՝ Դավիթ

Alphaone
01.05.2014, 21:12
մենք ժիգուլի 07-ով էլ մի անգամ հասանք, բայց խորհուրդ չէի տա 2 պատճառով՝ ցածր մեքենան կվնասվի, հետո քայլելով ավելի հետաքրքիր է, մեքենան նույն հաճույքը չի տալիս, թեքությունը կտրուկ չէ, դրա համար բարձրանալիս չես հոգնում ու արտակար մաքուր օդ է: Մոտակայքում բնակավայրեր կան, բայց հորիզոնում չեն երևում, քանի որ անտառը ծածկում է ու լրիվ կտրվածության, մենակության, ազատության զգացողություններ են հայտնվում... հատկապես գագաթին, արդեն վանքի մոտ ինչ-որ հեքիաթ ֆիլմում հայտնվելու զգացողություն է, եթե երևակայությանդ էլ թռիչք ես տալիս, արդեն լրիվ ֆանտաստիկա է... ամեն տարի էնտեղ լինում եմ, բայց էլի չեմ ձանձրանում:

մարդագայլուկ
02.05.2014, 14:09
Դավիթ, Տաթևի վանք գնացեք: Համ սարի գլխին ա, համ Երևանից կարգին հեռու ա, համ անտառներ կան ու լիքը սիրուն բնապատկերներ, համ էլ բացի վանքից ուրիշ տեսնելու բաներ էլ կգտնեք ճանապարհին :)

fett400
02.05.2014, 14:47
Շնորհակալ եմ պատասխանի համար: Տաթևի Վանք 2 անգամ եղել եմ արդեն :)

fett400
02.05.2014, 14:49
Շատ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար:

Hayk Avetisyan
05.05.2014, 17:44
http://s018.radikal.ru/i516/1405/92/45b77fed672f.jpg

http://s43.radikal.ru/i101/1405/a5/f94f03121675.jpg

http://s58.radikal.ru/i162/1405/6f/0a11f721068c.jpg