PDA

Դիտել ողջ տարբերակը : 13րդ վարչապետի կառավարությունը

Ներսես_AM
01.05.2014, 01:12
Որոշեցի առանձին թեմա բացեմ, որ «հրաշալի վեցյակի» հրաշալի կոմբինացիայի արդյունքում ունենք նոր վարչապետացու ու ինչպես ամեն հաջորդ վարչապետի նշանակվելուց պիտի նախորդին երանի տանք։

Եկեք այս թեմայում ներկայացնենք նոր կառավարության «հակակոռուպցիոն», «արդյունավետ», «հիասքանչ» գործունեության բոլոր դրևորումները։

Ինչպես և սպասվում էր ՊԵԿ-ն ամբողջությամբ միանում է ֆինանսների նախարարությանը (http://www.armtimes.com/hy/read/51058)։ Էս արդեն տեղով հրաշք ա, նման նրան, երբ քննիչը, դատախազը, փաստաբանը ու դատավորը միեւնույն անձն են: Ի՞նչ հեռանկար է սպասվում ամբաստանյալին (http://www.armtimes.com/hy/read/50976):

Բայց սա դեռ ամենասարափելին չէ, այ սարսափելին գալիս ա մի օրենքով, որը երկու տարի ներկայիս ֆիննախը չէր կարողանում անցկացներ որովհետև նախորդը խիստ բացասական եզրակացություն էր տալիս‎։ Եվ այսպես, «Այլընտրանքային կոռուպցիա. փող տուր, որ չնստես (http://www.armtimes.com/hy/read/51049)»։

Պետեկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը անցած շաբաթ կառավարությանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» տխրահռչակ օրենքի նախագիծը:

Դրանից հետո նա դարձավ ՀՀ ֆինանսների նախարար, իսկ այդ նախարարությունը, ինչպես արդեն նշել էինք, այս օրենքի ընդգծված հակառակորդն էր: Ավելի քան երկու տարի ՊԵԿ-ին չեր հաջողվում այս նախագիծը հասցնել կառավարություն հենց ֆինանսների նախարարության տված խիստ բացասական եզրակացության շնորհիվ: Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է: Ֆիննախը իր նոր նախարարի գլխավորությամբ ոչ միայն դեմ դուրս չի գա այս նախագծին, այլ նաեւ կդառնա դրա աջակիցը: Բնականաբար:

Այս նախագիծը օրենք դառնալու պարագայում պետեկամուտների կոմիտեն կդառնա ամբողջ տնտեսության միանձնյա տերն ու տիրակալը: Այս նախագծով ենթադրվում է, որ տնտեսվարողները կարող են դիմել ՊԵԿ-ին իրենց մոտ ստուգում անցկացնելու խնդրանքով եւ դրա համար համապատասխան վճարում կատարել` 10-500 միլիոն դրամ` կախված շրջանառությունից: ՊԵԿ-ի իրականացրած այդ «այլընտրանքային ստուգման» արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսվարողները պատասխանատվություն չեն կրի: Նրանք ընդամենը պետբյուջե կվճարեն այդ խախտման հետեւանքով չվճարված գումարները եւ վերջ: Սա է օրենքի նախագծի տրամաբանությունը: Բայց եթե նախկինում ՊԵԿ-ը հարկերից չարամիտ խուսափելու դեպքում տնտեսվարողին քրեական պատասխանատվությունից ազատելու դրույթ չէր ներառում նախագծում, ապա անցած շաբաթ կառավարության հավանությանը արժանացրած նախագծում այդ դրույթը արդեն կա: Այսինքն` եթե տնտեսվարողը ինքն է դիմել իր մոտ ստուգում անելու խնդրանքով, ապա ստուգման արդյունքում հայտնաբերված եւ քրեական պատասխանատվություն ենթադրող խախտումը նույնպես «ջրվում է»: Այս դրույթը ինքնակամ ստուգում հրավիրելու ձգտումը տնտեսվարողի համար դարձնում է առանձնապես գրավիչ:

Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա այս նախագիծը օրենք դառնալու պարագայում` հաշվի առնելով հայ իրականությունը: Տնտեսվարողը չի դիմում ՊԵԿ-ին իր մոտ այլընտրանքային ստուգում անցկացնելու խնդրանքով: ՊԵԿ-ը այդ ստուգումն իրականացնում է սովորական ռեժիմով: Այդ ստուգման ընթացքում օգտվելով մեր հարկային օրենսդրության, մեղմ ասած, բացերից` ՊԵԿ-ը նրա մոտ հայտնաբերում է 5 միլիոն դրամի խախտում, որի հետ տնտեսվարողը համաձայն չէ: Մինչ տնտեսվարողը կփորձի վիճարկել այս խախտումը, նրա դեմ քրեական գործ է հարուցվում եւ նա կալանավորվում է: Հիմա հաջորդ տարբերակը: Աչքի առաջ ունենալով այս հեռանկարը` տնտեսվարողը արդեն ինքն է դիմում ՊԵԿ-ին, որ իր մոտ «այլընտրանքային ստուգում» անցկացնեն: Այդ դեպքում հայտնաբերված 5 միլիոն դրամի վիճելի խախտման համար նա այլեւս քրեական պատասխանատվության չի ենթարկվի եւ ամենամեծ դժբախտությունը, որ կարող է նրա հետ պատահել, այն է, որ նա պետք է պետբյուջե վճարի այդ գումարը: Մի քանի փորձից կարող ենք կռահել, թե որ տարբերակն է տնտեսվարողի համար ավելի նախընտրելի: Պետք է սպասել, որ այս նախագիծը օրենք դարձնելուց հետո ՊԵԿ-ից այլընտրանքային ստուգման խնդրագրեր ներկայացնող տնտեսվարողների երկար հերթեր են առաջանալու: Ստուգումներ իրականացնողները հայտնաբերված խախտումները ջրելու կամ նվազեցնելու համար հսկայական կաշառքներ են ստանալու: Տնտեսվարողները պարզապես ոչ մի շանս չեն ունենալու ՊԵԿ-ի այսպիսի ջանասիրությամբ գործի դրված մեխանիզմին դիմակայելու: Կոռուպցիան էլ ավելի խորացնելու, այն ավելի համակարգված ու անհաղթահարելի դարձնելու ավելի լավ մեխանիզմ պարզապես դժվար է մտածել:

Իսկ ինչպե՞ս է ժամանակակից աշխարհում: Կան աուդիտորական ընկերություններ, որոնք տնտեսվարողի պատվերով եւ որոշակի գնի դիմաց աուդիտ են անցկացնում տնտեսվարողի մոտ: Թերացումներ եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում առաջարկում են տնտեսվարողին պետբյուջե վճարել այդ հարկերը իրենց տույժ-տուգանքներով: Երբ տնտեսվարողը բոլոր այդ վճարումները անում-վերջացնում է, աուդիտորները իրենց վրա են վերցնում հարկային մարմնի հետ այդ տնտեսվարողի շփումների ամբողջ «հաճույքը»: Սա տարիներով փորձարկված, հոյակապ արդյունքներ տված մեխանիզմ է, քանի որ աուդիտորները, ի տարբերություն հարկային մարմնի, բյուջեն ամեն գնով լցնելու գործում շահագրգիռ կողմ չեն: Այս մեխանիզմի մեջ դժվար է, եթե չասենք անհնարին, կոռուպցիոն ռիսկ հայտնաբերելը: Տնտեսվարողները հնարավորություն ունեն իրենց համար աուդիտորներ ընտրել, թե ով ավելի էժան գին կառաջարկի իր ծառայությունների դիմաց: Իսկ հարկային մարմինը, հարկ եղած դեպքում, ընդամենը վերստուգում է աուդիտորների իրականացրած աշխատանքը: Այս մեխանիզմի դեպքում աուդիտորի աշխատանքը վերստուգելու կարիք, ըստ էության, չի առաջանում, որովհետեւ աուդիտորները իրենք են պատասխանատվությունը վերցնում իրենց վրա եւ տնտեսվարողի հետ հայտնաբերած խախտումները թաքցնելու շահագրգռվածություն չունեն: Եւ ուրեմն` բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող մեր իշխանությունները չեն գնում այս ճանապարհով: Պատասխանը շատ պարզ է` եթե գնան այդ ճանապարհով, մեր հարկայինի դերը կտրուկ կնվազի, հարկային տեսուչների թիվը կտրուկ կնվազի, կաշառքները կնվազեն, կավելանան անկախ աուդիտորները, որոնք իշխանության վերահսկողությունից դուրս են...: Իսկ դա անթույլատրելի բան է «Ապահով Հայաստանում»:

Տրիբուն
01.05.2014, 13:27
Ներս ջան, ներող ապեր, քննարկելու բան առանձնապես չկա, կամ էլ կարող ա կա :D Սկսվել ա երկրի վերացման վերջին փուլը:

Եկամուտներ հավաքով մարմինը ֆիննախի ենթակայության տակ տեղով էնքան էլ արդյունավետ պրակտիկա չի: Բայց էտ ջհանդամին, տենց էլ կարա լավից վատից աշխատի: Հատկապես մի երկրում, որտեղ հարկային անարխիայա, ու էտ ոլորտի կառավարման մոդելը առանձնապես բան չի որոշում:

Ստեղ կարևորն էն, թե ում ձեռքում ու ինչի համար են կոնսոլիդացնում էս ամեն ինչը:

էս մեր նոր սուպեր նախարարը Հայաստանի գլխավոր ներմուծողներից ու բիզնեսմեններից մեկն ա: Սաղ էլ գիտեն, որ ինքը Հայաստանի ամենահարուստներից մեկն ա: Ինքն ա կատարյալի հասցրել ներմուծումը քվոտավորելու ու հարկայինի ու մաքսայինի միջոցով ուզածդ բիզնեսը ծաղկացնելու կամ ընդհակառակը՝ վերացնելու մեթոդիկան: Ինքն ա եղել Սաշիկ-Լֆիկների հաջողությունների երաշխավորը: Ինքը պետության սաղ ֆինանսական հոսքերի տիրություն անողն ա, էտ զոնը նայողն ա, ու ախպերության մեջ հալալ կիսողն ա: Ինքը ախպերության փողերի ճիշտը պահողն ա ու սխալին պատժողն ա: Ինքն ա վիզ առել, քանի որ դուխ ունի, մինչև վերջ քամել էս երկրի տակի մնացածը ու լափել նենց, որ եթե նույնիսկ տեսականորեն մի օր իրանք էլ չլինեն, էլ մի կոպեկ լափելու բան մնացած չլինի: Ինքը հավասար ախպերների մեջ ամենահավասարն ա: Դաժե Սերժը իրանից հավասար չի:

Էս ամեն ինչը մի նպատակ ունի - նույնիսկ տակը մնացած ման մունր քիչ թե շատ անկախ բիզնեսները գոյատևելու իրավունք չեն ունենալու: Հայաստանում ինչքան փող կա, մինչև վերջին կոպեկը, պիտի անցնի մի մարդու ձեռով, ու էտ մի մարդը պիտի որոշի թե ով ինչքան փայ պիտի ունենա: Առանց էն էլ մի օրի չէր մեր բիզնես, հիմա լրիվ մայրիքը լացացնելու են:

Դու գիտես պատահակա՞ն ա, որ ԲՀԿ-ն ականջները կախ քվեարկում ա Գալուստի օգտին ու դու հեսա կտենաս, թե կառավարության ծրագրի օգտին ոնց են քվերակելու: ԲՀԿ-ն մոտիկ, ախպեր-ընգեր բիզնեսմենների ֆորում ա, կուսակցություն չի, որը կարար ընդդիմություն լիներ կամ չլիներ: Էտ մարդիկ ինձանից ու քեզանից լավ են գնահատում, թե ինչը ուր ա գնում: Էտ մարդիկ կոնկրետ փողով են մտածում, ոչ թե քաղաքականություն են խաղում: Իրանք հազար տոկոսով հասկանում են թե ինչ ա կատարվում, ով ա նոր սուպեր նախարարը, ու ինչ ա սպասվում նրանց, ում մտքով կանցնի մի թեթև թարս բան անի: Իրանք հազար տոկոսով հասկանում են, թե ով ա նոր վարչապետը, ինչ ախպերական շարժի մեջ ա իրանց թագավորի հետ, ու ինչ հարաբերությունների արդյունքում ա էս ամեն ինչը որոշվում: Իրանք չեն ուզում էշ նահատակ դառնան հանուն ինչ-որ մի ժամանակավոր շոույի, որի անունը 90-ականների կեսերին մնացած, տարիքն առած, հոտառությունն ու տեսողությունը կորցրած, իրականությունից կտրված, գրագետ, բայց վաղուց անմեղսունակ մեկը դրել ա «հրաաշալի քառյակ»:

Գալաթեա
01.05.2014, 16:03
Էս օրինագծի ընդունումը փորձեմ իմ բառերով բացատրել: Էն բլանձինկայի պես, որ ասում են՝ բացատրի՝ ավտոյի մատորը ոնց ա աշխատում, ասում ա ՝ կարա՞մ իմ բառերով, ասում են՝ հա, ասում ա՝ սենց՝ վըժժ, վըժժժժ, դըռռռռ:

Էնքան լափելուց ու բողազները լցնելուց հետո էս բանդեռլոգների աչքները մեկ ա էլի մեր օֆիսի պես փոքր ձեռնարկությունների աշխատած կոպեկների վրա ա, որոնք մեր գոյատևման հարցն են լուծում, իսկ իրանց համար ռեստորանում մի օրվա զխտկվելու փող են:
Սա բոշության ու գյոռմամիշության մի մակարդակ ա, որին հասնելու համար հին ժամանակներում 100-ամյակներ էին պետք, իսկ սրանց 10 տարին էլ հերիք եղավ:

Տրիբուն
01.05.2014, 23:28

Ձեր բիզնեսը Միշիկինն ա, թե՞ Սաշիկինն ա: :D

Տրիբուն
01.05.2014, 23:41
Վախենամ իսկականից շուտով ազգովի խնդրենք, որ Քոչարյանը հետ գա :[

Քոչարյանական ու Սերժիկյան ռեժիմները նույն գյոռմամիշ ռեժիմներն են, բայց կան մի քանի էական տարբերություններ:

- Քոչի կառավարման մոդելը կառուցված էր «ես եմ քերոբը, ու ես եմ միակ հարց լուծողը, ով ինձ չլսեց, մաման կլացացնեմ» պարզ սադիստական, բայց աշխատող սկզբունքի վրա:
- Սերժի կառավարման մոդելը կառուցված ա «սաղս ախպեր ենք, սաղս հավասար գործի ենք, պռոստը ամեն մեկիս գործի անունը մի բան ա, նախագահ, վարչապետ, պատգամավոր, ու պիտի սաղովի պահենք մեր ունեցածը» պարզ, բարի ու էլի աշխատող սկզբունքի վրա:
- Քոչը Հայաստանում լիքը սեփականություն ձեռք բերեց, որտեղ ինքը զակոննի փայատեր ա, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Քոչը կոնկրետ բիզնես շահեր ունի Հայաստանում, որոնք առողջ շահեր չեն, բայց գոնե կապված են Հայաստանի հետ: Քոչարյանական շահերը բավարարելու համար պետք ա, որ գոնե երկիրը որպես այդպիսին, գոյություն ունենա:
- Սերժի միակ հետաքրքրությունը քեշ փողն ա, քանի որ ղումարբազ ա: Սերժը, իմ իմանալով Հայաստանում իրոք ոչ մի բիզնեսի մեջ մի կոպեկի փայ չունի: Բայց Սերժին միշտ ու շատ քեշ փող ա պետք: Ու էտ քեշ փողը վեդրոներով Հայաստանից դուրս ա գնում: Սերժի համար Հայաստանը հետաքրքիր ա մինչև էն պահը, երբ քեշ փող կբերի: Դրանից հետո, իրա համար մեկ ա Հայաստանը որպես երկիր կմնա, թե չի մնա:

Ստեղից հետևություն, քանի որ մեկա գյոռմամիշներից պրծում չկա, Քոչը պետք ա հետ գա, որ գոնե երկիրը մնա:

Ստացվում, Չուկի թանկագին խաթեր համար, որ Լևոնը ճիշտ ա անում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցում ա :D:D:D

Mephistopheles
02.05.2014, 00:39

սխալ բաներ ես ասում ընգեր… հանքարդյունաբերությունը ոչ մի կապ չունի հայաստան լինել չլինելու հատ… առանց հայաստանի էլ կարա հանքարդյունաբերությունը զարգանա ու որ իրա չափաբաժինը բարձրացնեն կարող ա ամեն ինչն էլ ծախի… ղարաբացն էլ թուրքերին… Հայաստանում բիզնես չկա որ բիզնես շահեր էլ լինեն… Հայաստանում իրա ունեցած սեփականությունը էլի իրան կմնա առանց հայաստանի… ես էդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում, հլա կարա ընդլայնի հայաստանն ու ղարաբաղե ծախելու հաշվին…

այ որ շուկան լիներ հայաստանում լիներ ուրիշ, բայց հանքարդյունաբերության շուկան դրսում ա…

Ստեղից հետևություն… եթե քոչն եկավ ու ու քամակդ մի հատ գերամ մտցրեց, մի հատ ուֆ/ախ չեմ ասելու…

Տրիբուն
02.05.2014, 13:21

Դու փաստորեն դեմ ես համագործակցությանը :D

Mephistopheles
02.05.2014, 13:24
Դու փաստորեն դեմ ես համագործակցությանը :D

... ես դեմ եմ որ հետևդ փեդ մտնի... համագործակցությանը կողմ եմ....

Տրիբուն
02.05.2014, 22:38
... ես դեմ եմ որ հետևդ փեդ մտնի... համագործակցությանը կողմ եմ....

Ապեր, մեր հետևը արդեն գերան ա կոխած .. փեդն ի՞նչ խ..ս ա :D

Mephistopheles
02.05.2014, 22:47
Ապեր, մեր հետևը արդեն գերան ա կոխած .. փեդն ի՞նչ խ..ս ա :D

ասա ազգովի շաքարաքլոր ենք… ձեր մեջ էս դելիկատեսը հիշող կա՞…

Տրիբուն
02.05.2014, 22:51
ասա ազգովի շաքարաքլոր ենք… ձեր մեջ էս դելիկատեսը հիշող կա՞…

Շաքարաքլոր չենք, ապեր, մենք ազգովի Վարդան Մամիկոնյան ենք: Իսկ դու հիշու՞մ ես նրա արձանը:

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/b/ba/Vartan_Mamikonyan_statue.jpg

Տրիբուն
02.05.2014, 22:55
Էս նենց, ի միջի այլոց .... ազգային համաձայնությունից, բանից ..

Կառավարության ծրագրին ԲՀԿ-ի քվեարկության մասին Ր. Հովհաննիսյանի պնդումը Ն. Զոհրաբյանը «ուլտիմատիվ» է որակում (http://www.tert.am/am/news/2014/05/02/zohrabyan2/)

«Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ է ներկաացվելու ԱԺ, և ինչպես կքվեարկի «Բարգավաճ Հայաստան»-ը, և եթե որևէ խորհրդարանական ուժ հիմա կհայտարարի, որ ինքը քվեարկելու է այս կամ այն կերպ, նշանակում է՝ տվյալ քաղաքական ուժի դիրքորոշումը որևէ կապ չի ունենալու Կառավարության ծրագրի հետ, այլ՝ ի սկզբանե որոշված քաղաքական դիրքորոշում է լինելու»,-նշեց ԲՀԿ-ականը:

Mephistopheles
02.05.2014, 23:47
Շաքարաքլոր չենք, ապեր, մենք ազգովի Վարդան Մամիկոնյան ենք: Իսկ դու հիշու՞մ ես նրա արձանը:

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/b/ba/Vartan_Mamikonyan_statue.jpg

հիշում եմ ապեր… հիշում եմ ես էս դժբածդ արձանին… սրան էին հենց շաքարաքլոր ասում…

Տրիբուն
22.05.2014, 20:45
70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով նոր կառավարության ծրագիրն ընդունվեց (http://www.tert.am/am/news/2014/05/22/gov-program/)

«Հրաշալի քառյակը» քվեարկությանը չի մասնակցել: Տենաս ինչի՞ ...