Դիտել ողջ տարբերակը : Իդեալական կյանք
Ուլուանա
28.04.2014, 16:55
Վերջերս մի երկու հոգու Ask.fm–ում էս թեմայով հարց էի տվել, հետո մտածեցի, որ սրա վերաբերյալ շատերի կարծիքը հետաքրքիր կլիներ կարդալը։
Էստեղ նկարագրեք ձեզ համար իդեալական (կամ դրան հնարավորինս մոտ) կյանքը (միջավայրը, պայմանները, շրջակայքը, մարդկանց, ձեր զբաղմունքը, կարգավիճակը և այլն)։
Իմ պատկերացրած իդեալական կյանքը հետևյալն է: Յուրաքանչյուր իդեալական կյանք ապրող երիտասարդ պետք է
- 18 տարեկանից սկսած ապրի ծնողներից առանձին` ունենալով սեփական անձնական կյանքը
- Աշխատի շաբաթը 5 կամ 6 օր` օրեկան 6-7 ժամ
- Ստանա աշխատավարձ, որը կբավարարի իր կարիքները հոգալուն, և այդ առումով ոչ մեկից կախում չունենա
- երեկոները անցկացնի ընկերական շրջապատում` մշտապես կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ
- Շաբաթ կիրակի օրերը օգտագործի լիարժեք հանգիստ վայելելով` այցելելով ժամանցի վայրեր
-Ունենա սիրած ֆուտբոլային ակումբը և հնարավորություն ունենա մասնակցելու ակումբի հանդիպումներին: Ունանա սիրված երգիչ/երգչուհի և հնարավորություն ունենա մասնակցելու նրա համերգներին:
- Ամիսը գոնե մեկ անգամ կարողանա իրեն թույլ տալ ճանապարհորդել
- Լինի առողջ, և զբաղվի ակտիվ սպորտով
- Ունենա սեփական ուժերով վաստակած սեփական մեքենա
- Չունենա ոչ մի քաղաքական հայացք: Գոհ լինի իր երկրի իշխանություններից:
- Կարողանա նվագել ինչ որ երաժշտական գործիք, ու ունենա երգելու կարողություն և կարողանա զարմացնել ընկերներին և ծանոթներին` երեկոների գլխավոր հերոսը դառնալով:
- Սիրի ու լինի սիրված::8
Յոհաննես
28.04.2014, 18:22
Եթե գրեմ իմ պատկերացմամբ իդեալական կայնքը ու ժամանակին ապրեմ էդ կայնքով,էդ ժամանակ արդեն ինձ համար իդեալական չի լինի:Իդեալական կարող են միայն լինել անցյալի պահերը և ապագայում սպասվող պահեր,ըայց երբ անցյալում էդ պահերը ապրել ենք էդ ժամանկ մեր համար իդեալան չեն եղել դրանք ու երբ կապրենք էդ սպասվող ապագայի պահերը էդ ժամանակ էլ իդեալական չեն լինի:Երևի
Ուլուանա
28.04.2014, 18:47
Եթե գրեմ իմ պատկերացմամբ իդեալական կայնքը ու ժամանակին ապրեմ էդ կայնքով,էդ ժամանակ արդեն ինձ համար իդեալական չի լինի: Իդեալական կարող են միայն լինել անցյալի պահերը և ապագայում սպասվող պահեր,ըայց երբ անցյալում էդ պահերը ապրել ենք էդ ժամանկ մեր համար իդեալան չեն եղել դրանք ու երբ կապրենք էդ սպասվող ապագայի պահերը էդ ժամանակ էլ իդեալական չեն լինի:Երևի
Պետք չի «իդեալական» բառն էդպես բառացի ընկալել։ Բոլորս էլ գիտենք, որ կյանքում իդեալական ոչինչ չկա։ Տվյալ դեպքում խոսքը կոնկրետ մեզ համար նախընտրելի (ընդհանուր առմամբ հաճելի, իմաստալից, հետաքրքիր, գոհացուցիչ և այլն) կյանքի, ապրելակերպի մասին է։ Ու դա, բնականաբար, ամեն մեկի համար խիստ տարբեր կարող է լինել, էնպես որ ընդհանրացնել էլ չարժե։
մարդագայլուկ
28.04.2014, 21:17
Առանց երկար-բարակ մտածելու ասեմ, որ ինձ համար իդեալական կյանք ունենալու համար առաջին հերթին պետք է անկախություն: Ընդ որում անկախություն ասելով չեմ հասկանում միայն առանձին ապրելն ու ֆինանսապես որևէ մեկից կախված չլինելը: Օրինակ ես անկախ եմ, երբ իմ գիտակցված ու ոչ ոքի չվնասող քայլերի/արարքներիի համար որևէ մեկին հաշվետվություն տալու պարտավորության զգացում չունեմ: Այլ կերպ ասած` գլուխս բարձր, համարձակորեն ու «անամոթաբար» կայացնում եմ սեփական կյանքիս վերաբերյալ որոշումներ: Երբ երբեմն որոշումներս հարմարեցնում եմ շրջապատի «կապրիզներին», դրանից առաջին հերթին ինքս ինձնից եմ հիասթափվում:
Հաջորդ գլխավոր նախապայմանը անընդհատ կրթվելու, զարգանալու հնարավորություն ու դրա համար նաև համապատասխան միջավայր ունենալն է:
Էս հիմքի վրա լիքը մանր մունր ատրիբուտներ եթե ավելացնենք, ասենք` հարմարավետ բնակարան մեծ, զբաղված քաղաքի կանաչապատ արվարձանում, մաքուր օդ, փոքրիկ գրադարան լիքը գրքերով, որոնց կեսը դեռ չես կարդացել, տանը շուն կամ փիսո, գիտության հետ կապված աշխատանք, փախած լեզուներ սովորել, նկարել, մեկ-մեկ ճամփորդել ու տարբեր մշակույթներ ուսումնասիրել, արշավների գնալ անտառներում ու լեռներում, ընկերների հետ հանդիպել/դուրս գալ, անծանոթ քաղաքներում մոլորվել - երևի թե կլինի ինձ համար ամենաիդեալական կյանքը:)
StrangeLittleGirl
28.04.2014, 21:25
Նենց հետաքրքիր ա, որ սաղիս իդեալական կյանքերը բավական նման են իրար :))
Էստեղ տեղադրում եմ ask.fm-ի պատասխանս:
Ինձ համար իդեալական ապրելակերպի ամենակարևոր նախապայմանն անկախությունն է՝ լինի դա ֆինանսական, ֆիզիկական, թե հոգեկան: Այսինքն, իմ իդեալական կյանքում ես պիտի ապրեմ իմ սեփական անկյունում, որը կապ չունի վարձել եմ, թե իմ սեփականությունն է, կարևորը՝ ծնողներիցս անկախ եմ, ու ես պիտի որոշեմ երբ սնվեմ և ինչ սարքեմ (հետևաբար բուսակերության հետ կապված պատերազմներ չեն լինի):
Հաջորդ կարևոր պայմանը մաքուր օդն ու բնությունից ոչ շատ կտրված լինելն է: Ասենք, Երևանի պես տեղում ուղղակի սարսափների է հասնում բնությունից կտրվածությունը, իսկ Կոպենհագենում, չնայած մայրաքաղաք լինելուն ու չնայած Երևանի չափ բնակչությանը, բնությունից կտրվածություն կամ օդի պակաս չեմ զգում:
Անցնենք շրջապատին: Մեկ-մեկ մտածում եմ, որ երևի լավ կլիներ բոլոր ժամանակների տարբեր երկրներում գտած ընկերներս հավաքվեին մի տեղում, երբ ուզեինք, հանդիպեինք: Բայց մյուս կողմից, էդպես էլ կյանքի հետաքրքրությունը կկորեր, սպասումը կվերանար, հաճույքը կպակասեր: Դրա համար կասեի, որ շրջապատումս լավ կլիներ, որ լինեին ինձ նման մտածող մարդիկ: Էնպես չի, որ ես անհանդուրժող եմ մյուսների նկատմամբ: Ուղղակի բանավեճերն ահագին էներգիա են խլում:
Զբաղմու՞նքս: Ես միշտ ասել եմ՝ ինձ համար իդեալական աշխատանքը կրթության, գիտության ու կլինիկայի համատեղումն է, բայց առայժմ չեմ կարողացել դրան հասնել ու երևի երբեք էլ չհասնեմ: Փակագծերը բացեմ, թե դա ինչ է. դասավանդում համալսարանում, գիտական աշխատանքով զբաղվել ու միևնույն ժամանակ հիվանդների հետ աշխատել: Իդեալական աշխատանքային ժամերը՝ իննից չորսը, տրանսպորտի միջոցը՝ հեծանիվ:
Մնացած ժամանակս էլ կուզենայի լցնել ընթերցանությամբ, յոգայով, լեզուներ սովորելով, ճամփորդելով, գրելով, համերգներ գնալով, հյուրեր ընդունելով:
Իսկ վերջում՝ ամենահավեսն էն է, որ ինչ-որ առումով, թեև ոչ հարյուր տոկոսանոց, բայց բավական մոտ կյանք կարծես ստացել եմ: Իսկ ամենատխուրն էն է, որ էս կյանքը ոչ մի կերպ Հայաստանում հնարավոր չի:
մարդագայլուկ
28.04.2014, 21:38
Նենց հետաքրքիր ա, որ սաղիս իդեալական կյանքերը բավական նման են իրար :))
Էստեղ տեղադրում եմ ask.fm-ի պատասխանս:
Բյուր, ոնց որ պլագիատ լինի :))
StrangeLittleGirl
28.04.2014, 21:39
Բյուր, ոնց որ պլագիատ լինի :))
Ո՞վ ա ումից պլագիատ արել :P
մարդագայլուկ
28.04.2014, 21:41
Ո՞վ ա ումից պլագիատ արել :P
քոնը ավելի հին ա, դուրս ա գալիս ես քեզնից :))
StrangeLittleGirl
28.04.2014, 21:44
քոնը ավելի հին ա, դուրս ա գալիս ես քեզնից :))
հա լավ, երևի դու էլ համահեղինակ ես :)) հլը հիշի մի անգամ ոնց էինք նստած երազում, որ Սերժը Հայաստանի մի մարզ մեզ նման մարդկանց տա, հավաքվենք էնտեղ, հանգիստ ապրենք, ոչ բողոքի ցույցի դուրս գանք, ոչ էլ, մարդ ա մեր սիրած գործով զբաղվենք:
մարդագայլուկ
28.04.2014, 21:53
հա լավ, երևի դու էլ համահեղինակ ես :)) հլը հիշի մի անգամ ոնց էինք նստած երազում, որ Սերժը Հայաստանի մի մարզ մեզ նման մարդկանց տա, հավաքվենք էնտեղ, հանգիստ ապրենք, ոչ բողոքի ցույցի դուրս գանք, ոչ էլ, մարդ ա մեր սիրած գործով զբաղվենք:
հաաա :) մարդ ա մեր իդեալական կյանքով ապրենք :love
keyboard
29.04.2014, 03:15
օրա մէ բանի անունը օր կյանք է, ըդիգ չի կրնա իդեալական էղնի :)
Claudia Mori
29.04.2014, 06:39
Ask.fm–ում էջ չունեմ, բայց էստեղ գրեմ :)
1. Պետք է լինել առողջ եւ ունենալ գումար առողջության համար ոչ միայն քո այլ նաեւ հարազատների պարագայում:
2. Պետք է ունենալ սեփական մեծ տուն, սեփական ավտոմեքենա ու լիքը սիրուն շորեր
3. Պետք է տարին գոնե երկու անգամ ճանապարհորդել
4. Պարել կամ զբաղվել որեւէ սպորտով
5.Կնոջ համար կարեւոր է սիրող, գնահատող ու հավատարիմ ամուսինը եւ ճուտիկները՝ հատկապես եթե զույգ է ծնվում ու միանգամից աղջիկ ու տղա :D
6. Պետք է ունենալ աշխատանք, որից դու ոչ միայն լավ եկամուտ ես ստանում, այլ նաեւ հաճույք
7. Պետք է միշտ սովորելու հնարավորություն ունենալ՝ լինի դա բուհ, թե սովորական ֆոտոյի դասըթացների մասնակցելու հնարավորություն
8. Ինձ համար շատ կարեւոր է ամիսը մեկ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա ունենալ իդեալական կյանքի համար :D
9. Հա մեկ էլ լիքը միրգ ու բանջարեղեն տարվա ցանկացած եղանակին:
10. Մեկ էլ, որ որտեղ ապրում ես տաք լինի, ցուրտ չլինի :(
11. Մեկ էլ մի հատ շունիկ, լաբրադոր կամ լայկա
12. Մեկ էլ ընկերներին տեսնելու հնարավորություն ու Հայաստան...
1. Ազատությունն ու բնությունը: Էն որ ոչ մի անցորդի համար տարօրինակ չի դիտվի դեմքիդ փայլող հիացմունքի ժպիտը:
2. Լավ, հաճելի շրջապատը:
3. Համերգներ, համերգներ, համերգնե՜ր:
4. Սիրածդ գործին նվիրվելը՝ (c) «Երջանկության մեխանիկա» (Ազատ Գասպարյան):
5. Ապագայի ոչ վիրտուալ կանխատեսումը, գոնե որոշ չափով՝ անորոշության պակասը:
6. Ժամանակ սպանելու հնարավորություն գտնելուց չուրախանալը: Միշտ ձեռքիդ տակ մի զբաղմունք պետք է ունենաս:
Ուլուանա
29.04.2014, 21:25
Երեկ ինձ էլ էս հարցը տվեցին։ Քիչ առաջ պատասխանեցի կայքում, էստեղ էլ եմ դնում.
Ինձ համար իդեալական կյանքը Հայաստանում է՝ Երևանից հեռու գտնվող էկոավանում, որը հիմնել ենք մի խումբ համախոհներով՝ առողջ ապրելակերպի մեր պատկերացումներին համապատասխան։ Էնտեղ, իմ ընտանիքից բացի, նաև եղբորս, քրոջս ընտանիքներն են ապրում, ծնողներս, ինչպես նաև մի քանի մտերիմ ընկերներ՝ իրենց ընտանիքներով։ Էկոավանում առողջ ապրելակերպը բնական ու համատարած երևույթ է։ Ընտանիքս ունի ոչ շատ մեծ, բայց հարմարավետ տուն, մեծ (մոտ 1 հեկտար) հողատարածքով, որտեղ համ ծաղիկներ են աճում, համ լիքը մրգատու ծառեր ու հնարավոր այլ բարիքներ։ Կա նաև մի քանի հավես տաղավար։
Տանը ես ընդարձակ ու լուսավոր արվեստանոց ունեմ, որտեղ կարող եմ հանգիստ ստեղծագործել։ Ինտերնետ էլ կա անպայման։ Մեր հողատարածքում ունենք նաև հյուրերի համար նախատեսված տնակ՝ մի քանի սենյակով, որտեղ պարբերաբար վարձով մնում են ինչպես Հայաստանի այլ վայրերից, էնպես էլ արտասահմանից եկած հյուրեր։ Սենյակներն անձամբ ես եմ ձևավորում ու պատրաստում ու դա անում եմ շատ հավեսով :love։ Այցելուների համար կա նաև առանձին հյուրանոց։ Էկոավանը հատուկ սրահներ ունի, որտեղ բնակիչները կարող են հավաքվել, միասին ժամանակ անցկացնել, նաև տարեցների ու ծերերի համար նախատեսված ակումբներ՝ համապատասխան ժամանցի կազմակերմամբ։
Էս ամենի հետ մեկտեղ, էկոավանում կա ուրիշի անձնական տարածքի նկատմամբ մեծ հարգանք, ու ոչ ոք անհարկի չի ներխուժում ուրիշի անձնական տարածք։ Բացի տիրող մտայնությունից, դրան նպաստում է նաև յուրաքանչյուր ընտանիքին պատկանող հողատարածքի մեծությունը։
Էկոավանում նաև կազմակերպվում են զանազան խմբակներ, ստեղծագործական կարողությունները խթանող դասընթացներ։ Ընդհանրապես միշտ համարել եմ, որ դասավանդելը հեչ իմ գործը չի. ոչ սիրում եմ, ոչ էլ առանձնապես լավ եմ էդ գործից։ Բայց հիմա որ մտածում եմ, ստեղծագործական ոլորտում հաճույքով կդասավանդեի ու, կարծում եմ, լավ կստացվեր։ Նաև ակտիվ ստեղծագործում եմ։ Գրում էլ եմ։ Նույնիսկ հաջողացնում եմ գիրք հրատարակել :))։ Դասավանդելն ինձ համար նախընտրելի է նաև նրանով, որ չի ենթադրում առավոտից իրիկուն աշխատավայրում լինել, ինչն ինձ համար քաղաքակիրթ կյանքի ամենասխալ երևույթներից է։ Մի խոսքով՝ ապրուստս վաստակում եմ դասավանդելով, սենյակներ վարձու տալով, ու ամենակարևորը՝ ստեղծագործելով բազմազան ոլորտներում՝ նկարչություն, կոլաժ, քանդակագործություն, մակրամե, գորգիկներ, զարդեր և այլն։ Աշխատանքներս էլ վաճառում եմ տեղի բնակիչներին, նաև պարբերաբար ցուցահանդես–վաճառքներ են կազմակերպվում թե՛ էկոավանում, թե՛ Երևանում։ Նաև տեղական խանութ(ներ) ունենք այցելուների համար, որտեղ նույնպես վաճառվում են իմ և մյուս ստեղծագործող էկոավանցիների աշխատանքները։
Ամուսինս էլ համ գիտությամբ է զբաղվում, համ ֆիզիկա է դասավանդում էկոավանում։ Ազատ ժամանակ նաև զբաղվում է իր հին հոբբիով՝ արծաթագործությամբ։
Երևան այցելում ենք ամիսը մեկ՝ մոտավորապես 3-5 օրով՝ կախված հանգամանքներից։ Հա, Երևանում էլ մի փոքրիկ բնակարան ունենք :))։ Էդ այցելությունների ընթացքում նաև ամեն անգամ Ակումբի հանդիպումներ են լինում, որոնց, իհարկե, ես միշտ գնում եմ։
Էկոավանում նաև հատուկ ֆոնդ ունենք, որի միջոցով պարբերաբար օգնում ենք կարիքավորներին (Երևանում ու տարբեր շրջաններում ապրող. էկոավանում կարիքավորներ չկան)։
Երեք կամ չորս երեխա ունենք։ Ցանկալի է՝ երկու տղա, երկու աղջիկ։ Բոլորս առողջ ենք ու էներգիայով լի։ Անկախ իրենց մյուս նախասիրություններից ու ընտրելիք մասնագիտությունից՝ բոլոր երեխաներս էլ արվեստասեր են ու ոչ միայն տեսական մակարդակով։ :)
1-2 տարին մեկ ընտանիքով գնում ենք ճամփորդության՝ որևէ նոր երկիր տեսնելու։
Այցելուներ ընդունելու գրաֆիկը պիտի շատ լավ կազմակերպված լինի, էնպես, որ այցելուներն անընդհատ չլինեն։ Ճիշտ է, նրանք հենց մեր տանը չեն մնում, բայց օգտվում ենք նույն բակից ու այգուց։ Ես մարդկանց սիրում եմ, բայց նաև վատ եմ լինում ինչպես միանգամից շատ մարդկանց ներկայությունից, էնպես էլ ուրիշ (ընտանիքից դուրս) մարդկանց երկարատև ներկայությունից (անկախ քանակից ու որակից)։ Գոնե ժամանակ առ ժամանակ մենակ լինելն ինձ համար գրեթե կենսական կարևորության հարց է։ Հակառակ դեպքում դիսկոմֆորտի մեջ եմ ընկնում։ Մի խոսքով՝ երկու շաբաթ այցելու ունենալուց հետո մի էդքան ժամանակ էլ այցելուներ չենք ընդունում։ :D Բայց ընդունելիս էնպես ենք անում, որ իրենց ջերմ (ընտանեկան) ու հարմարավետ միջավայրում զգան։
Բացի մի քանի ամենամտերիմ ընկերներից, որոնք էկոավանում ապրելու շնորհիվ հասանելի հեռավորության վրա են ապրում, Երևանում կամ մարզերում ապրող ընկերներիս էլ ամիսը մեկ այցելում են մեզ։ Բայց քանի որ ես գերադասում եմ ամեն մարդու հետ առանձին շփվել, նրանցից յուրաքանչյուրն առանձին է գալիս, որոշ մարդկանց դեպքում մեկ–մեկ բացառություններ լինում են։ Մի խոսքով՝ ամիսը մեկ մի ընկեր/ընկերուհի է մեզ այցելում ու մի քանի օր մնում մեզ մոտ։ Էդպիսի շփումն ինձ լրիվ բավարարում է։ Դե, վիրտուալն էլ կողքից միշտ լինում է։ Բայց սովորաբար կոմպի առաջ օրական երկու ժամից ավել չեմ անցկացնում։
Հուսով եմ՝ շատ չձանձրացաք :}։
մի տեսակ ինձ համար լիքը տխրություն կա նրա մեջ, որ դնեմ ինչ-որ իդեալական կյանք նկարագրեմ ինձ համար։
Դրա համար էլ 3 բան ասեմ մենակ՝
1․ հաճելի մարդիկ
2․ հաճելի պահեր
3․ սիրած զգաղմունք
Իդեալական կյանք ունենալու համար պետք է հենց մենք իդեալական լինենք, իսկ իդեալական մարդիկ չեն լինում , այդ իսկ պատճառով մեր կյանքն էլ իդեալական լինել չի կարող։
Մեզանից է կախված մեր կյանքի ընթացքը,մենք ենք այն մեր չափանիշներով դարձնում անթերի։ Ինձ համար այս կյանքը կդառնա իդեալական, երբ կհայտնվի մեկը' ով կսիրի ինձ , կհասկանա ու ես նրան կկարողանամ վստահել, այնպես, ինչպես երբևիցէ ոչ մեկի չեմ վստահել: :)
Քանի որ ամեն ինչ սարքովի է, դժվար չի ներշնչել, թե հենց քո կյանքը ,քեզ համար իդեալականն է: Բավական է սկսես գնահատել հիմիկվա կյանքդ ու իդեալական կյանք կունենաս, բայց որ դոգմաներ սարքես ասես հասնեմ էս-էս կյանքին, չես հասնի, միշտ մի բան թերի կլինի:
Դրանից բացի դոգմաներով սարքած իդեալական կյանքը անհետաքրքիր կլինի:{
Alphaone
30.04.2014, 03:17
Պատուհանից այն կողմ կարմիր հորիզոնն է, կանաչակապտավուն, ոլոր-մոլոր բույսերը գրեթե ծածկել են պատուհանը: Սորգետնյա բազայի ապահով, տաք, կայուն ջերմաստիճանով ու առանց տհաճ անակնկալների տարածքը հենց այս կետում է հատվում մակերևույթի արկածներին: Հորիզոնում երևում են մի քանի արածող կենդանիներ, բայց նրանց մոտենալ չի կարելի, քանի որ քո մարմինը նրանց համար նույնքան հաճելի խորտիկ է, որքան գիշատիչ բույսերի թավուտները: Ես պատմում եմ իմ նախորդ՝ երկրային կյանքի մասին: Պատկերները, մտքերը ձայնագրող սարքը հաճելի, կամացուկ գվվոց է արձակում: Ինչ-որ տեղ հեռվում ես որսում եմ իմ մղձավանջների մոլորակի առկայությունը, ես երջանիկ եմ, որ ի վերջո, եկան իմ հետևից, որ ինձ այնտեղ չթողեցին... Պատրաստվում եմ նոր ճանապարհորդության. Երկրից հետո արդեն էլ ոչ մի մոլորակ գնալուց ես չեմ վախենում...
Ուլուանաենց հարևան լինելը իդեալական կլիներ։
E-la Via
01.05.2014, 00:10
Ուլուանաենց հարևան լինելը իդեալական կլիներ։
Ես էլ եկա ասեմ, որ Ուլուանայի հարևաններից մեկն էլ ես եմ: Միայն թե էկոավանում այցելուների համար Պերմակուլտուրայի վերաբերյալ սեմինարներ եմ անցկացնում , ինչպես նաև տարվա մեջ մի քանի անգամ այցելում Հայաստանի տարբեր մարզեր էկոավան գաղափարի, դրա սկզբունքներին տարածման հետ կապված միջոցառումներ անցկացնում, որոշ ֆոնդերից գրանտներ շահում ու դրանցով մի շարք գրքեր թարգմանել տալիս, դրանց տարածմամբ զբաղվում, հոդվածներ գրում, ընթացքում Ուլանայի համաձայնությամբ իր գիրքը հրատարակում...
Իմ հողատարածքում ապրում եմ իմ ստեղծած ընտանիքի հետ՝ իմ ու հարազատներիս ձեռքերով կառուցած տանը, մշակում հողը, հողի վրա մի շարք էքսպերիմենտներ անում, հողի հետ ստողծագործում, անընդհատ սովորում, մարմնով, հոգով, սրտով բուժվում, առողջ ապրում, առողջ սերունդ դաստիարակում: Իմ ու բնության հետ վերջապես ներդաշնակություն գտնում՝ շատ հնից հրաժարվելու ու շատ ավելի նորը ձեռք բերելու արդյունքում: Անընդհատ նոր գաղափարներով եմ վարակվում, դրանք իրագործում, որոշներում սխալվում, նոր ու ավելի խելացիներին անցնում: Ու քանի որ ինձ համար իդեալական կյանքը չի կարող լինել ներանձնականով սահմանափակված, էստեղ էկոավանն օգնում է հնարավորինս ճիշտ օգնության մեխանիզմներ մշակել ու օգնության ճիշտ ձեռք մեկնել մարդկանց:
Էկոավանի հետ կապված կյանքս կարող եմ շատ մանրամասն նկարագրել, բայց դրա կարիքը չկա, միայն ամփոփեմ՝ ինձ համար իդեալական կյանքը էկոավանում անընդհատ կառուցողական ու ստեղծագործ պայքար մղող կյանքն է:
Անհույս իդեալիստներ ե՞նք: Կտեսնեք , որ չէ ;):
Ուլուանա
01.05.2014, 17:08
E-la Via, գրածներդ հիմնականում իմ իդեալական կյանքի մեջ էլ են մտնում, ուղղակի քանի որ տեղից էլ շատ մանրամասն ու երկար էի գրել, չուզեցա դրանց մասին գրելով ավելի երկարացնել :))։
Ինչ հավես ա. լիքը հարևանության առաջարկներ եմ ստացել իմ իդեալական կյանքում :))։
Ուլուանան նենց հավեսով նկարագրեց, որ ինձ թվաց՝ դրախտի նկարագրությունն եմ կարդում: :D
Իդեալական բան չկա: Մենք ուղղակի պատկերացնում ենք ինչ-որ ձև մեր կյանքը ու ձգտում դրան, իսկ թե ընթացքում ինչքանով են փոխվում մեր պատկերացումները, այլ հարց է:
Ես ինքս երևի շատ բան չեմ ուզում իդեալական կյանքի համար. ուսում, աշխատանք, շրջապատում սիրելի ու հաճելի մարդիկ: Մեկ էլ, որ բոլորը առողջ լինեն:
Ու որ էդ ամեն ինչը Հայաստանում լինի: Օտարության հետ չեմ կարողանում հաշտվել:
Ուլուանա
01.05.2014, 17:30
Ուլուանան նենց հավեսով նկարագրեց, որ ինձ թվաց՝ դրախտի նկարագրությունն եմ կարդում: :D
Վարդիկ ջան, բայց իմ նկարագրածն էնքան անիրական չի, ինչքան որ քեզ ա թվում։ Իրականում գոյություն ունեն էկոավաններ, որտեղ կյանքը մոտավորապես իմ նկարագրածի նման ա։ Ես ինքս մի անգամ եղել եմ էդպիսի էկոավանում։ Աշխարհում բազմաթիվ նմանատիպ էկոավաններ կան։ Միակ խնդիրն էն ա, որ Հայաստանում էդպիսի բան ստեղծելն ավելի բարդ կլինի, քան արտասահմանում ա, բայց, մեկ ա, կարծում եմ՝ հնարավոր ա, եթե բավականաչափ նախաձեռնողներ գտնվեն ու համապատասխան ջանքեր գործադրվեն էդ ուղղությամբ։
Վարդիկ ջան, բայց իմ նկարագրածն էնքան անիրական չի, ինչքան որ քեզ ա թվում։ Իրականում գոյություն ունեն էկոավաններ, որտեղ կյանքը մոտավորապես իմ նկարագրածի նման ա։ Ես ինքս մի անգամ եղել եմ էդպիսի էկոավանում։ Աշխարհում բազմաթիվ նմանատիպ էկոավաններ կան։ Միակ խնդիրն էն ա, որ Հայաստանում էդպիսի բան ստեղծելն ավելի բարդ կլինի, քան արտասահմանում ա, բայց, մեկ ա, կարծում եմ՝ հնարավոր ա, եթե բավականաչափ նախաձեռնողներ գտնվեն ու համապատասխան ջանքեր գործադրվեն էդ ուղղությամբ։
Գիտեմ, Ուլուանա ջան: Կարծեմ գրածդ պատմվածքներից մեկն էլ էդպիսի մի էկոավանի մասին էր:
Անհնարին բան չկա: Ես Հայաստանը լավ իմանալով եմ ասում դա: Երկար ժամանակ ա պետք, որ մարդիկ սկսեն նման ձևով մտածել, համախմբվեն ու իրականացնեն: Ես ինքս էլ բնության սիրահար եմ:
Ամեն մարդ «իդեալական կյանք» ասելով իր պատկերացմամբ է այդ «իդեալականը» պատկերացնում:
Իդեալականը ասվածը իրականում գոյություն չունի: Ու երբ մեզ թվում է, թե հասել ենք իդեալական կյանքին, այսինքն՝ հասել ենք մեր ուզածին, կամ ապրում ենք մեր ուզած կյանքով, միշտ կողքից մի բան լինում է, որը խանգարում է մեզ զգալ, թե ապրում ենք իդեալական կյանքով:
Չկա իդեալական կյանք:
Alphaone
01.05.2014, 22:16
Թեև թեմայից շeղվում եմ, բայց չեմ օֆֆտոպում: :) Հայրիկս ժամանակին հայաստանյան հիպպիներից է եղել, իմ ծննդից հետո ընտանիքի բեռն ու պատասխանատվությունը ստիպել են ազատությունից հրաժարվել: Ծանր ֆիզիկական աշխատանքից մինչև ծանր ինտելեկտուալ աշխատանք հայրիկս կատարել է, որ ընտանիքը գոյատևի: Բայց վաղ մանկությունից, ինչ ինձ հիշում եմ, հենց էկո-ավանի կարգի մի բան է երազել, միշտ պլաններ է գծել, հողեր գնել, որ իրականացնի: Բայց երբեք կողքին ոչ ոք չի եղել, որ կիսի գաղափարներն ու ոգևորությունը: Չափազանց մենակ ու չափազանց բարդ ճամփա է անցել ու հիմա, երբ ի զորու է ստեղծել էկո-ավանն, արդեն մի բան ներսում կոտրվել է, էլ ցանկություն չի մնացել...
Եթե ժամանակին մեր ընտանիքի կողքին լիենի Անուկի, Վեյի պես մարդիկ, հիմա Հայաստանում կլիներ էկո-ավան ու ես կապրեի ինձ համար իդեալական կյանքը:
Ինձ համար իդեալական կյանքը Հայաստանում է՝ Երևանից հեռու գտնվող էկոավանում…
Իմ "Իդեալական կյանք"-ը բավականաափ մոտիկ է Ուլուանա-ի իդեալական կյանքին: Նպատակ ենք դրել էկոավանի գոնը հիմքերը դնենք ու անելու ենք :)
Ես կավելացներ օրական 3-4 ժամ միայնակությունը, թուղթ ու գրիչով անտառի մեջ:
Կավելացնեմ նաև մի հատ թույնիկ… (դե երկար ա նկարագրել, կարող եմ նկարել :) ) օֆիսային տարացք, որտեղ էկոավանի ծրագրավորողներս հանճարեղ գաղափարներ ենք իրականացնում ու կյանքի կոչում:
Մեկ էլ 4 երեխայի փոխարեն, թող լինեն 10-ը՝ 5 տղա, 5 աղձիկ: Իսկ եթե մեր ուժերը չհերիքեն, մանկատներում լավ երեխաներ կան շարքերը լրացնելու համար:
Իդեալական կյանքը գոյատևման համար նախատեսված հարմարավետությունը չի՝ առանձնատուն/բնակարան մեծ ու լուսավոր սենյակներով, այգի, գրադարան՝ լիքը չկարդացած գրքերով, արվեստանոց, ճամփորդելու հնարավորություն, ու մնացած նշված տարբերակները։ Իդեալական է, երբ ամեն ինչ ներդաշնակ է ... կարա լինի եսիմ որտեղ մի փոքր տուն, ապրելու համար բավարար միջոցներ, աշխատանք, բայց կողքիդ լինեն քեզ սիրելի մարդիկ, քո ընտանիքը, իրանք բոլորը առողջ լինեն ու դու ավել էլ ոչ մի բան չցանկանաս։
Իդեալական կյանք կարաս ունենաս, երբ ագահ չես։ Ունես նպատակներ, (տուն, մեքենա, լավ/սիրելի աշխատանք, ընտանիք). ընթացքում հերթով հասնում ես նպատակներիդ ու մնում ես գոհ, .. Ամեն մարդ կարա ապրի իդելական՝ անկախ հնարավորություններից, երբ հոգին հանգիստ կլինի, երբ ամեն գիշեր հանգիստ գլուխը կդնի բարձին, երբ շրջապատված կլինի սիրելի մարդկանցով (ընտաիք, հարազատներ, ընկերներ ...), հոգատարությամբ ...
Իդեալականը պետք չի նյութականացնել, պիտի գնահատելու ունակություն ունենաս։ Իդեալական կյանքի մոտավոր նկարագիր ունես (ինչը բնականաբար քո ներկայիս կյանքի հետ չի համապատասխանում), երազում ես, ցանկանում, հասնում՝ բնականաբար տարիների գնով, կորցնում ես երիտասարդություն, առողջություն, ընտանիքի, երեխաների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն, ստեղծում ես, ու չես հասցնում ապրել .. կամ էլ երազում ես, ցանկանում, ու չես հասնում։ Ինչը ավելի հավանական ա՝ լի բացասական հետևանքներով։ Իդեալական կյանքի համար պիտի իդեալ չստեղծես... Էնպիսի նպատակներ պիտի ունենաս, որոնց կկարողանաս հասնել, որոնք քո հնարավորություններին հասու են, որոնք չեն մնա երազանք։ ...
Ու մարդ կհասկանա, թե որքանով ա իդեալական էղել/ստացվել իր կյանքը միայն այն ժամանակ, երբ ծերության օրերին հետ կնայի իր ապրած կյանքին ու գոհ կմնա։
Յոհաննես
22.08.2016, 23:31
Իդեալական կյանք.
Նոր Զելանդիա,անտառին մոտ մի հատ փայտից տուն,փայտը պատժգամբով,երկու հատ փայտից աթոռ,սիգար,փոքր ֆերմա,մի հատ ցիլինդր,մի զույգ երկարաճիթ կոշիկներ,մի հատ սև ձի:
Վերջերս մի երկու հոգու Ask.fm–ում էս թեմայով հարց էի տվել, հետո մտածեցի, որ սրա վերաբերյալ շատերի կարծիքը հետաքրքիր կլիներ կարդալը։
Էստեղ նկարագրեք ձեզ համար իդեալական (կամ դրան հնարավորինս մոտ) կյանքը (միջավայրը, պայմանները, շրջակայքը, մարդկանց, ձեր զբաղմունքը, կարգավիճակը և այլն)։
Նման պատկերացում չունեմ: Ինձ համար իդեալական ու ոչ իդեալական հասկացողությունները բացակայում են:
օրա մէ բանի անունը օր կյանք է, ըդիգ չի կրնա իդեալական էղնի :)
Մե բանի անունն օր կյանք է, ըդիգ չի կՌնա իդեալական էղնի ;) Սպես ավելի ճիշտ է
Ույ ի՜նչ լավ թեմա է։
կարծում եմ ժող բառերից եք կպչում, օրնիակ ես հասկանում եմ այն կյանքը որտես ես ինձ բավարարված եմ զգում, վայելում եմ ամեն պահը ու չեմ ափսոսում չարված որևէ բանի համար։
Յոհաննես
03.10.2016, 23:11
էս թեման կարդալուց սիրտս մի տեսակ կծկվումա,սկսում եմ ինձ վատ զգալ :think