PDA

Դիտել ողջ տարբերակը : Լինդա/Линда



Smokie
26.04.2014, 16:48
https://i.imgur.com/xT6aSfA.jpg

Տարօրինակ արտաքինով, տարօրինակ երգերով ու խոսքերով տարօրինակ կերպար՝ 90-ականների հայտնի Ворона-ն: Կարծում եմ շատերը կհիշեն նրան, շատ հնարավոր է և վատ տպավորություն թողած լինի, կամ մանուկ ժամանակ վախեցած լինեք իրենից: Կարող է և ժամանակի ընթացքում փոխվա լինի ձեր կարծիքը: Մի խոսքով կիսվեք ձեր լավ ու վատ, հին ու նոր տպավորություններով:


http://mp3lemon.net/image/img_artist/676_TLyvKBykaO.jpg

Smokie
26.04.2014, 17:04
Եթե փոքր ժամանակ տհաճ էր, կամ վախենալու, հիմա այլ կերպ եմ նայում նրան::good

Այ էս տեսահոլովակն եմ հիշում, որի համար ես ու հատկապես քույրս իրեն չէինք սիրում, բայց էլի նայում էինք::))


http://youtu.be/tMGY2td7vNs


Իրենից դեռևս միայն Ворона-ն եմ լսել՝ արաբական էլեմենտներով ու բնության ձայներով համեմված ալբոմը: Բավականին լավն է:

http://katushka.net/torrents/00042935/screenshot_1.jpg


Բեռնել ալբոմը:) (http://myzuka.ru/Album/225645/%D0%9B%D0%B8%D0%BD%D0%B4%D0%B0-%D0%92%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD%D0%B0-1996)

Ամենաշատը սիրում եմ Никогда երգը:good



http://youtu.be/e5Xh_9o8KaE

StrangeLittleGirl
26.04.2014, 18:10
Լինդային հենց փոքր ժամանակ էի սիրում :love Նույնիսկ մի անգամ իրա համերգին եմ եղել:
Հիմա կոմպիս մեջ իրա երգերից չկան, նույնիսկ մտքիցս թռել էր: Մի երկու տարի առաջ էր կարծեմ, ֆեյսբուքում 90-ականներ էինք հիշում, իրան էլ հիշեցինք:

Այ էս երգն էի շատ սիրում :))

https://www.youtube.com/watch?v=pIOslaoOez8

Ուլուանա
26.04.2014, 19:08
Տենց առանձնապես տարված չեմ եղել Լինդայով երբեք էլ, բայց ինչ–որ շրջան կար, որ հավեսով լսում էինք տնեցիներով :)։ Համենայնդեպս, իննսունականներին ռուսական էստրադայի ընդհանուր ֆոնի վրա ահագին առանձնանում էր ինքը, նոր ու թարմ շունչ էր մի տեսակ։ Տենց ինչ–որ վախենալու կամ տհաճ չի թվացել, երևի որովհետև շատ չեմ նայել, ավելի շատ լսել եմ ուղղակի :))։ Իսկ ձայնը հաճելի էր, ոճն էլ տարբերվող։ Երգերն էլ ընդհանուր առմամբ տպավորվող էին։

Իսկ ինքը հիմա ու՞ր ա, որևէ մեկը տեղյա՞կ ա։ Երաժշտության ոլորտում որևէ կերպ կա՞։

StrangeLittleGirl
26.04.2014, 19:16
Տենց առանձնապես տարված չեմ եղել Լինդայով երբեք էլ, բայց ինչ–որ շրջան կար, որ հավեսով լսում էինք տնեցիներով :)։ Համենայնդեպս, իննսունականներին ռուսական էստրադայի ընդհանուր ֆոնի վրա ահագին առանձնանում էր ինքը, նոր ու թարմ շունչ էր մի տեսակ։ Տենց ինչ–որ վախենալու կամ տհաճ չի թվացել, երևի որովհետև շատ չեմ նայել, ավելի շատ լսել եմ ուղղակի :))։ Իսկ ձայնը հաճելի էր, ոճն էլ տարբերվող։ Երգերն էլ ընդհանուր առմամբ տպավորվող էին։

Իսկ ինքը հիմա ու՞ր ա, որևէ մեկը տեղյա՞կ ա։ Երաժշտության ոլորտում որևէ կերպ կա՞։

Կարծեմ Հունաստաններում ա, երաժշտությունը թարգել ա:

Գալաթեա
26.04.2014, 19:23
Լինդային ես էլ էի սիրում :)
Կարաոկեներում իր Սեվեռնի Վեծեռն էի միշտ երգում:

Հիշում եմ, որ ինքը միշտ շատ հետաքրքիր, ռուսական ապուշ, միանման կլիպերից տարբերվող կլիպեր էր թողարկում, ու մի անգամ, որ իմացա էդ կլիպերի նկարողը հայ ա, լիքը ուրախացել էի:
Ու նաև իրան մյուս երգիչները նախանձում էին էդ կլիպերի համար...մի անգամ մի ռուս երգիչի էին խոսացնում, չեմ հիշում արդեն ում, հերթական անդեմը, որ մանթոյից մեռնելով պատմում էր, որ Ամերիկայում MTV նայելուց ա եղել, մեկ էլ Լինդայի Վառոնա են միացրել...սենց նախանձից կանաչած պատմում էր, ու միթոմ իրա պետքը չէր էլի, քմծիծաղ բան էր տալիս:

Smokie
26.04.2014, 19:56
Որ վիքիփեդիայում նայում եմ իր մյուս ալբոմների վերնագրերին, բավականին հետաքրքիրն են::aha

«Лай @! (Лай собака!)» (http://getalbums.ru/rock/rus_rock/607343-linda-lay-2013.html) 2013-ին թսղարկված ալբոմ, որին նվիրված առանձին էջ վիքիփեդիայում չկա:

Smokie
26.04.2014, 20:01
Իսկ 2012 թվականի վավերագրական «Певцы на час» (http://muzoff.com.ua/news/smotret_onlajn_pevcy_na_chas_na_pervom_kanale_ehfir_27_09_2012_27_sentjabrja_27_09_12/2012-09-27-22709) ֆիլմում Линда-յի մասին էլ են խոսում, ինքն էլ ա ինտերվյու տալիս:aha

Ռուֆուս
27.04.2014, 00:28
Աղջիկ վախտերս սիրում էի, բայց ոչ էնքան, որ հիմա էլ դնեմ լսեմ: Բայց դե ռուսական գաղջ էստրադայում ինքը էն սակավաթիվ ունիկալ երևույթներից էր:

Smokie
30.04.2014, 11:56
Առանց վոկալի՝ միայն մեղեդի:roll

http://youtu.be/-M0SH9N3Rus

impression
30.04.2014, 15:56
լավն էր Լինդան, դեմք էր...
իսկ հետո եկավ Զեմֆիրան :))

StrangeLittleGirl
30.04.2014, 16:17
լավն էր Լինդան, դեմք էր...
իսկ հետո եկավ Զեմֆիրան :))

Լիլ, դու էս երկու նախադասությունով ամփոփեցիր 90-ականների ամբողջ ռուսական երաժշտության որակյալ մասը :))

Smokie
30.04.2014, 16:27
Չտփեք, բայց 90-ականներից լիքը երգեր կան, որ համ էն ժամանակ էի սիրում, համ հիմա են ինձ համար նոստալգիկ ու լսվող::pardon

StrangeLittleGirl
30.04.2014, 16:33
Չտփեք, բայց 90-ականներից լիքը երգեր կան, որ համ էն ժամանակ էի սիրում, համ հիմա են ինձ համար նոստալգիկ ու լսվող::pardon

ինչու՞ պիտի խփենք :)) Իմ փլեյլիսթի կեսը հենց 90-ականներ են, մյուս կեսը՝ մնացած ժամանակներ: Ուղղակի Լինդան չեմ հասկանում ինչու հիմա չի լսվում:

Smokie
30.04.2014, 16:38
ինչու՞ պիտի խփենք :)) Իմ փլեյլիսթի կեսը հենց 90-ականներ են, մյուս կեսը՝ մնացած ժամանակներ: Ուղղակի Լինդան չեմ հասկանում ինչու հիմա չի լսվում:

Ես ռուսականների մասին եմ խոսում:))

Աթեիստ
30.04.2014, 21:51
Ես էն ժամանակ էլ էի շատ հավանում, հիմա էլ մեկ-մեկ միացնում հավեսով լսում եմ։ Սրան կյանքում չէի համեմատի Զեմֆիռայի հետ, ահավոր տարբեր են։
Լինդայից հետո միանգամից սկսում եմ լսել Ֆադեևի երգերն ու հիշում եմ Ֆադեևի մնացած, շատ հաջող պրոյեկտները՝ Գլյուկոզա, Մոնոկինի, Կատյա Լել, Սերեբրո ...