Մուտք

Դիտել ողջ տարբերակը : florex.am - ծաղիկների առցանց պատվեր ու առաքում Հայաստանում



Anet
25.04.2014, 16:01
Բարև,

Հուսով եմ ոչ մի կանոն չեմ խախտում :Ճ

Խնդրում եմ, կարծիք հայտնել http://www.florex.am/ կայքի մասին: Կայքի նպատակը ծաղիկների օնլայն պատվերն ու առաքումն է Հայաստանում:

Արդյոք կայքը ձեզ վստահություն է ներշնչում? Դուք կօգտվեիք անհրաժեշտության դեպքում? Ձեզ դուր եկավ տեսականին? Ինչ կավելացնեիք կամ կփոխեիք?

Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր կարծիք:

Նախապես շնորհակալություն

Rammstein
25.04.2014, 16:09
Ձեւավորումը նորմալ ա: Հայերենի համար լավ կլինի Tahoma ֆոնտը օգտագործեք, Sylfaen-ով կարդալը մեծ ջանքեր ա պահանջում:
Մեկ էլ իմ կարծիքով ֆոնային նկարը ավելորդ ա, կամ` չափից դուրս ակտիվ ա: Պետք ա այցելուի ուշադրությունը կենտրոնանա տեսականու վրա, ոչ թե` կայքի ֆոնի:

John
25.04.2014, 16:42
էն, որ ծաղիկ պատվիրելու համար պետք է գրանցվել, ինձ դուր չեկավ... մանավանդ որ մինչև չգրանցվեմ, չեմ էլ իմանա, թե ինչպիսի՞ վճարային համակարգով կարող եմ վճարել...

Anet
25.04.2014, 17:05
էն, որ ծաղիկ պատվիրելու համար պետք է գրանցվել, ինձ դուր չեկավ... մանավանդ որ մինչև չգրանցվեմ, չեմ էլ իմանա, թե ինչպիսի՞ վճարային համակարգով կարող եմ վճարել...


Իսկ եթե կայքում ինչ-որ տեղ գրվեն վճարման մեթեդները, նորմալ կդիտվի գրանցվելու հանգամանքը ձեր կարծիքով ?

John
25.04.2014, 17:26
Իսկ եթե կայքում ինչ-որ տեղ գրվեն վճարման մեթեդները, նորմալ կդիտվի գրանցվելու հանգամանքը ձեր կարծիքով ?
եթե գրանցելու նպատակը e-mailերի բազա հավաքելն է, որ հետո էլ նորություններ-բան ուղարկվի, չէ :) չնայած ես տենց դեպքերի համար հատուկ e-mail ունեմ, որ հիմնականս չծանրաբեռնվի...

Ամեն դեպքում լավ կլինի նշվի, թե ինչպիսի վճարային համակարգով կարելի է վճարել

Anet
25.04.2014, 17:30
դե, այդպիսի նպատակ էլ կա, բազա հավաքելու, բայց իհարկե ոչ սպամ անելու կամ ուրիշ նպատակներով օգտագործելու համար, զուտ առաջարկներին կամ ակցիաներին ծանոթացնելու ու դա առաջնային նպատակը չի բնականաբար

իսկ վճարման մեթոդները ճիշտ եք, պետք ա նշել, արդեն զբաղվում ենք այդ հարցով :ՃՃ

keyboard
25.04.2014, 17:33
Կայքի մասին բան ասել չեմ կարող, բայց որ աղջիկ ես ու դրանով բախտդ բերելա, դա հաստատ կարող եմ ասել :D

Հ.Գ. հիմի տղա լիներ էս թեման բացողը, արդեն ինքնասպանության փորձ էր արել հաստատ :D

Գալաթեա
25.04.2014, 17:38
Դիզայնի պահով Ռամշի հետ համամիտ եմ: Հետևի ծաղկային ֆոնը շատ-շատ ա:
Արժի կամ լավ մեղմացնել, բացացնել գույնը, կամ ընդհանրապես հանել:

insider
25.04.2014, 17:39
Ծաղիկների գինը դրամով ցույց տալու ժամանակ անհասկանալի ուղղակյուն նշան է ցույց տալիս, օրինակ 1845.00 ֏: Երևի ՀՀ դրամի նշանը պետք է լինի: Դե ֆոնի մասին ասվեց՝ հեչ չի սազում, ավելի լավ կլիներ, որ միայն հիմնական ֆոնը մնար:

Աթեիստ
25.04.2014, 17:52
1. Գլխավոր էջը դատարկ ա, կարելի ա հետաքրքիր առաջարկները դնել, որ երևա ինչին ա նվիրված կայքը
2. Գլխավոր էջի վրա էդքան տեղ հատկացնել դատարկ զաբյուղի՞ն։ Զաբյուղը մարդուն վերջում ա պետք գալիս։
3. Սլայդեր ա սարքած, մեջը ինչ որ mobile ծրագրի անուն ա գրած, կողքն էլ play market_ի լոգոն, բայց ա) հղում վրեն չկա, բ) Barcode ա դրած, որը տանում itunes market-ի լրիվ ուրիշ ծրագրի վրա։
4. Ոճում ծաղկային զաբյուղները մի տող դարձրեք
5. Խի՞ ա դեֆոլթով անգլերեն բացում։
6. Տարադրամը դրամ սարքելու դեպքում դրամի նշանը ցույց չի տալիս (դիզայներին ասեք , որ դեռ շատ քիչ են էդ նշանով տառատեսակները)։
7. Մենյուները անիմաստ լայն են, իսկ մենյուի բաժինները շատ լակոնիկ (ու նեղ)։ Դատարկ ա թվում։
8. Սևը 2 տառով ա գրվում
9. Չգիտեմ հայերենում «բեժ» բառ կա թե չէ։
10. բոլոը տեսնելու նորմալ տարբերակ չգտա, միակ տարբերակը՝ ընտրել որևէ չափանիշ ու նշել բոլոր ծիտիկները։
11. Անձամբ ինձ նյարդայնացնում ա չափՍ- վերջի Ս-ն։

Bruno
25.04.2014, 18:04
Իսկ եթե կայքում ինչ-որ տեղ գրվեն վճարման մեթեդները, նորմալ կդիտվի գրանցվելու հանգամանքը ձեր կարծիքով ?

Կարելի է երկու եղանակով էլ ընդունել պատվերները:
Նրանք, ովքեր պատրաստվում են հաճախակի գնումներ կատարել, հավանաբար կգրանցվեն, իսկ նրանք, ովքեր մեկանգամյա գնում են անում, հեչ պարտադիր չի գրանցվելը:

Մի քանի դիտարկում էլ ես անեմ:

1. Հնարավոր չի գնումը ավարտել:

http://easycaptures.com/fs/uploaded/715/8338197874.jpg (http://easycaptures.com/8338197874)


Ի՞նչ պիտի անեմ սրանից հետո, պարզ չի:

2. Վերևի նկարում «Զամբյուղ» սեղմելուց, ամենայն հավանականությամբ, պետք է վերադառնայի դեպի զամբյուղ, բայց ոչինչ չի լինում:

3. Դրամի դեպքում, փաթեթավորման գումարը դոլարային է ցույց տալիս:

http://easycaptures.com/fs/uploaded/715/3886473180.jpg (http://easycaptures.com/3886473180)


4. Հնարավոր չէ փոփոխել փաթեթավորումը:
Երբ ցանկանում եմ փոփոխել փաթեթավորումը, չկա հաստատման կոճակ, իսկ ետ գնալուց փաթեթավորումը չի փոխվում:

http://easycaptures.com/fs/uploaded/715/3126659921.jpg (http://easycaptures.com/3126659921)


5. Լավ կլիներ, եթե http://easycaptures.com/fs/uploaded/715/7579517644.png (http://easycaptures.com/7579517644) և http://easycaptures.com/fs/uploaded/715/4987129391.png (http://easycaptures.com/4987129391) նշանները հուշում պարունակեին: Այլապես պարզ չի, դրանք սեղմելուց հետո ի՞նչ կկատարվի:
Զամբյուղից հեռացնելու դեպքում, կարելի է նաև հաստատում պահանջել:


Առայժմ այսքանը: Սրանք վերացրեք, էլի կասեմ: :)

Anet
28.04.2014, 10:20
չհասկացա բայց ինչ կապ ուներ աղջիկ կամ տղա լինելը?

Anet
28.04.2014, 10:21
դրամի նշանի բագի մասին գիտենք, կուղղենք


Ծաղիկների գինը դրամով ցույց տալու ժամանակ անհասկանալի ուղղակյուն նշան է ցույց տալիս, օրինակ 1845.00 ֏: Երևի ՀՀ դրամի նշանը պետք է լինի: Դե ֆոնի մասին ասվեց՝ հեչ չի սազում, ավելի լավ կլիներ, որ միայն հիմնական ֆոնը մնար:

Anet
28.04.2014, 10:45
1. Մտածում ենք այդ ուղղությամբ
2. Դա վաղուց եմ ասում ՊՄ-ին, տեսնենք ինչ կորորշեն, նախկինում առանձին ծաղիկների Էջերում Էլ Էր դատարկ զամբյուղ, համոզեցի, ավելացրինք "Նմանատիպ ծաղիկներ" բաժինը :Ճ
3. մմմ դաաա, հետաքրքիր ա տեստերները ուր են նայում :angry մերսի, կուղղենք
4. Ֆոնտի հարց է երևի, կասեմ դիզայներին
5. Քանի որ նպատակը դրսի շուկան է: Բայս եթե ուրիշ լոզու ենք ընտրում, հաջորդ անգամ բացում է վերջին ընտրաց լեզվով
6. սրա մասին տեղյակ ենք
7. դիզայնը հաստատված է, մոտ ապագայում դժվար փոխենք, մաքսիմում հետևի ֆոները
8. օկ
9. դե ասում են Էդպես, ուրիշ համարժեք բառ չգտա գույնի համար, տարբերակ կա բաց դարչնագույն
10. թաքնված տարբերակներ կան, լոլ 1. սեղմեք որոնել տողի իկոնան 2. գլխավոր էջի առաջին սլայդերը տանում է դեպի բոլոր ծաղիկները
11. օկ :ՃՃՃ


Հ.Գ մերսի ժամանակ տրամադրելու համար:



1. Գլխավոր էջը դատարկ ա, կարելի ա հետաքրքիր առաջարկները դնել, որ երևա ինչին ա նվիրված կայքը
2. Գլխավոր էջի վրա էդքան տեղ հատկացնել դատարկ զաբյուղի՞ն։ Զաբյուղը մարդուն վերջում ա պետք գալիս։
3. Սլայդեր ա սարքած, մեջը ինչ որ mobile ծրագրի անուն ա գրած, կողքն էլ play market_ի լոգոն, բայց ա) հղում վրեն չկա, բ) Barcode ա դրած, որը տանում itunes market-ի լրիվ ուրիշ ծրագրի վրա։
4. Ոճում ծաղկային զաբյուղները մի տող դարձրեք
5. Խի՞ ա դեֆոլթով անգլերեն բացում։
6. Տարադրամը դրամ սարքելու դեպքում դրամի նշանը ցույց չի տալիս (դիզայներին ասեք , որ դեռ շատ քիչ են էդ նշանով տառատեսակները)։
7. Մենյուները անիմաստ լայն են, իսկ մենյուի բաժինները շատ լակոնիկ (ու նեղ)։ Դատարկ ա թվում։
8. Սևը 2 տառով ա գրվում
9. Չգիտեմ հայերենում «բեժ» բառ կա թե չէ։
10. բոլոը տեսնելու նորմալ տարբերակ չգտա, միակ տարբերակը՝ ընտրել որևէ չափանիշ ու նշել բոլոր ծիտիկները։
11. Անձամբ ինձ նյարդայնացնում ա չափՍ- վերջի Ս-ն։

Anet
28.04.2014, 11:10
1. Դրանից հետո գնում ենք զաբյուղ, ընտրում ավելացված ծազիկը ու սեղմում գնել, բայց համաձայն եմ, էդքան էլ հասկանալի չի
2. օկ
3. օկ
4. օկ, հետ գնալուց չի փոխվում, բայց փոխելուց հետո երբ գնում ենք զաբյուղ, փոխված ա արդեն
5. այս նշանները կարծում եմ բոլորին հայտնի են, ու հիմնականում հասկանալի ինչի համար են, բայց կարելի ա, չի խանգարի ամեն դեպքում

Ձեզ էլ շատ մերսի, ահագին լուրջ բագեր եք գտել :ՃՃ




Կարելի է երկու եղանակով էլ ընդունել պատվերները:
Նրանք, ովքեր պատրաստվում են հաճախակի գնումներ կատարել, հավանաբար կգրանցվեն, իսկ նրանք, ովքեր մեկանգամյա գնում են անում, հեչ պարտադիր չի գրանցվելը:

Մի քանի դիտարկում էլ ես անեմ:

1. Հնարավոր չի գնումը ավարտել:

http://easycaptures.com/fs/uploaded/715/8338197874.jpg (http://easycaptures.com/8338197874)


Ի՞նչ պիտի անեմ սրանից հետո, պարզ չի:

2. Վերևի նկարում «Զամբյուղ» սեղմելուց, ամենայն հավանականությամբ, պետք է վերադառնայի դեպի զամբյուղ, բայց ոչինչ չի լինում:

3. Դրամի դեպքում, փաթեթավորման գումարը դոլարային է ցույց տալիս:

http://easycaptures.com/fs/uploaded/715/3886473180.jpg (http://easycaptures.com/3886473180)


4. Հնարավոր չէ փոփոխել փաթեթավորումը:
Երբ ցանկանում եմ փոփոխել փաթեթավորումը, չկա հաստատման կոճակ, իսկ ետ գնալուց փաթեթավորումը չի փոխվում:

http://easycaptures.com/fs/uploaded/715/3126659921.jpg (http://easycaptures.com/3126659921)


5. Լավ կլիներ, եթե http://easycaptures.com/fs/uploaded/715/7579517644.png (http://easycaptures.com/7579517644) և http://easycaptures.com/fs/uploaded/715/4987129391.png (http://easycaptures.com/4987129391) նշանները հուշում պարունակեին: Այլապես պարզ չի, դրանք սեղմելուց հետո ի՞նչ կկատարվի:
Զամբյուղից հեռացնելու դեպքում, կարելի է նաև հաստատում պահանջել:


Առայժմ այսքանը: Սրանք վերացրեք, էլի կասեմ: :)

Anet
28.04.2014, 12:55
Բագ լիստը ուղարկվեց :ՃՃ

Bruno
28.04.2014, 14:20
1. Դրանից հետո գնում ենք զաբյուղ, ընտրում ավելացված ծազիկը ու սեղմում գնել, բայց համաձայն եմ, էդքան էլ հասկանալի չի

Ձեր ասածը ճիշտ է, եթե գնում եմ 1 հատ ծաղիկ: Իսկ 2 և ավելի ծաղիկներ գնելու դեպքում, գործարքը հնարավոր չէ ավարտել: Այնտեղ «Գնել» կոճակ չկա:

http://easycaptures.com/fs/uploaded/718/0694445312.jpg

Կամ էլ ստիպված պետք է գնեմ առանձին և յուրաքանչյուրի համար վճարեմ ճանապարհածախս:



4. օկ, հետ գնալուց չի փոխվում, բայց փոխելուց հետո երբ գնում ենք զաբյուղ, փոխված ա արդեն

Կնկարագրե՞ք գործողությունների հաջորդականությունը, ինձ մոտ չի ստացվում փոխել փաթեթավորումը: Դա կարելի է անել միայն ծաղիկը հեռացնելով զամբյուղից և նորը գնել արդեն նոր փաթեթավորմամբ:

Ինչ վերաբերվում է այստեղի «Փոփոխել» կոճակին

http://easycaptures.com/fs/uploaded/715/3886473180.jpg

Կարելի է ենթադրել, որ հնարավորություն է տալիս փոխելու ծաղիկը, բայց դա էլ հնարավոր չի անել: Դա էլ հնարավոր է անել միայն ծաղիկը հեռացնելով զամբյուղից և նորը գնելով:


Բագ լիստը ուղարկվեց :ՃՃ

Էս էլ վաղվա բագ լիստը: Եթե քիչ է, ասեք, ավելացնեմ: :)

Anet
28.04.2014, 16:33
1. Սրա համար փաստորեն ի սկզբանե էսպես ա նախագծվել, որ ամեն ապրանքի առաքման համար պետք ա վճարել :think
2. Նորից փորձեցի, մեկ լինում ա , մեկ չէ, կախված հետո որ լինկով ես գնում, մի խոսքով խառն ա, ակնհայտ սխալ: Իսկ ծաղիկը փոխել չի նախատեսվում, դա վերաբերվում է կոնկրետ ընտրված ծաղիկի պարամետրերը փոխելուն:

Հ.Գ Ինչքան շատ, այնքան լավ :)




Ձեր ասածը ճիշտ է, եթե գնում եմ 1 հատ ծաղիկ: Իսկ 2 և ավելի ծաղիկներ գնելու դեպքում, գործարքը հնարավոր չէ ավարտել: Այնտեղ «Գնել» կոճակ չկա:

http://easycaptures.com/fs/uploaded/718/0694445312.jpg

Կամ էլ ստիպված պետք է գնեմ առանձին և յուրաքանչյուրի համար վճարեմ ճանապարհածախս:



Կնկարագրե՞ք գործողությունների հաջորդականությունը, ինձ մոտ չի ստացվում փոխել փաթեթավորումը: Դա կարելի է անել միայն ծաղիկը հեռացնելով զամբյուղից և նորը գնել արդեն նոր փաթեթավորմամբ:

Ինչ վերաբերվում է այստեղի «Փոփոխել» կոճակին

http://easycaptures.com/fs/uploaded/715/3886473180.jpg

Կարելի է ենթադրել, որ հնարավորություն է տալիս փոխելու ծաղիկը, բայց դա էլ հնարավոր չի անել: Դա էլ հնարավոր է անել միայն ծաղիկը հեռացնելով զամբյուղից և նորը գնելով:



Էս էլ վաղվա բագ լիստը: Եթե քիչ է, ասեք, ավելացնեմ: :)

Bruno
28.04.2014, 18:11
1. Սրա համար փաստորեն ի սկզբանե էսպես ա նախագծվել, որ ամեն ապրանքի առաքման համար պետք ա վճարել :think

Եթե այդպես է, ապա սխալը թույլ է տրվել հենց նախագծման փուլում: Եվ դա կրիտիկական է, պետք է անպայման ուղղել:
Պարզապես անտրամաբանական է, ասենք 5 հատ ծաղիկ պատվիրել, որը պետք է առաքվի 1 առաքմամբ, բայց գանձվի 5 առաքման գումար:
Հավանաբար սպեցիֆիկացիա գրողը ճիշտ չի հասկացել մտահղացումը:


Իսկ ծաղիկը փոխել չի նախատեսվում, դա վերաբերվում է կոնկրետ ընտրված ծաղիկի պարամետրերը փոխելուն:

Քանի որ ծաղկի պարամետրերից կարելի է միայն փաթեթավորումը փոխել, ապա տրամաբանական կլիներ, որ «Փոփոխել» կոճակը լիներ փաթեթավորման տողում:


Փաթեթավորման Select-ը թարգմանեցիք, իսկ սա թողեցիք:

http://easycaptures.com/fs/uploaded/718/3591688464.png


Քաղաքականությունների և ընթացակարգերի էջերը չգտա:
Մեկել 2 հատ պռաբել չգտա:

http://easycaptures.com/fs/uploaded/718/1841873537.png

Anet
29.04.2014, 10:10
դե հա, նորմալ չի մի առաքման համար մի քանի առաքման գումար գանձել, հարցնում եմ, չեն հիշում ինչի են էդպես որոշել, բայց կփորձեմ համոզել, փոխենք: Չնայած Երևանում առաքումն անվճար ենք ուզում անել:

Հուսանք, օգտվողները կհասկանան փոփոխել-ի իմաստը :)

Թարգմանությունն ու տառասխալներն էլ կուղղենք, շնորհակալություն :hands