Alphaone
20.04.2014, 15:27
Ժողովուրդ, ո՞նց է կարելի iPhone-ի ու iPad-ի համար գրված խաղը տարածել/վաճառել...
http://unclespirit.blogspot.com/
Խոսքն էս խաղի մասին է: Շատ հարազատ մարդ է գրել, թեև ծրագրավորումը ծայրը ծայրին հասցնում է, բայց մարքեթինգից ու գովազդի տեխնոլոգիաներից գլուխ չի հանում, ես էլ չգիտեմ ինչպես օգնել...
Ալֆուշ, օնլայն մարքեթինգի գրականություն կարդա, նենց չի որ մի երկու բառով բացատրեմ: Պիտի ինտերնետով հնարավորինս չափ շատ տարածես, ֆորումներում, սոց ցանցերում, բլոգներում և այլն:
Alphaone
20.04.2014, 18:11
Ալֆուշ, օնլայն մարքեթինգի գրականություն կարդա, նենց չի որ մի երկու բառով բացատրեմ: Պիտի ինտերնետով հնարավորինս չափ շատ տարածես, ֆորումներում, սոց ցանցերում, բլոգներում և այլն:
Ռուֆ, հղումներ ունե՞ս
Ժողովուրդ, ո՞նց է կարելի iPhone-ի ու iPad-ի համար գրված խաղը տարածել/վաճառել...
http://unclespirit.blogspot.com/
Խոսքն էս խաղի մասին է: Շատ հարազատ մարդ է գրել, թեև ծրագրավորումը ծայրը ծայրին հասցնում է, բայց մարքեթինգից ու գովազդի տեխնոլոգիաներից գլուխ չի հանում, ես էլ չգիտեմ ինչպես օգնել...
AppStore-ում նման հարյուրավոր խաղեր կան: Համարյա բոլորն էլ անվճար են: Նայեցի, էդ խաղն էլ էր դեռ անվճար: Եթե ուզում է միանգամից վճարովի դնի, շատ դժվար կլինի մրցակցությանը դիմանալ, քանի որ տեսականին շատ է: Կարող է in-app purchase-ով (ներքին գնումներ` դոնաթներ) անել, այսինքն ինքը` խաղն անվճար լինի, բայց ասենք մի 3-4 դաշտ անցնելուց հետո, պետք է արդեն գնես: Կամ լրիվ անվճար լինի, ուղղակի որոշակի մեխանիզմ ունենա, օրինակ հուշումներ գնելու համար, ինչը կօգնի դժվար դաշտերն անցնել: Կամ էլի խաղն անվճար տարածվի ու մեջը գովազդ լինի ու այն հեռացնելու համար վճարես: Տարբերակները շատ են: Ու ես վերջերս էլ, ամենահայտնի խաղեր արտադրող ընկերությունները, իրենց խաղերը, որոնց ստեղծման համար միլիոններ են ծախսում, անվճար են դնում ու արդյունքում վերը նշված դոնաթներով ավելի շատ փող են աշխատում:
Սովորաբար խաղեր-մաղերը գովազդվում են apple-ին վերաբերվող բլոգներում ու կայքերում, յութուբում apple-ի թեմայով լավ ռուս լավ վիդեոբլոգերներ կան, բայց դրանց ծառայությունները ենթադրում եմ, որ շատ թանկ կարժենան: Մեկ էլ այ սենց մի հատ կայք կա` http://welcome.freemyapps.com/, որ որոշակի գումարի դիմաց քո խաղ-ծրագիրը դնում է իր կայքում ու որոշակի միավորների դիմաց առաջարկում է ipad, iphone ունեցողներին բեռնել: Վերջիններիս էլ շահագրգռում է, որ տեղադրեն խաղը ու 30 վարկյան աշխատեցնեն, դրա դիմաց միավորներ կստանան, որն էլ հետագայում կարող են վերածել տարբեր նվեր-քարտերի: Համ խաղ գրողի խաղն է հայտնվում թոփում (ո/և էտ կայքի երկրպագուները շատ են ու մի գլուխ բեռնում են) համ էլ կայքն ու մարդիկ գումար են աշխատում: Բայց դե ինչ կարժենա դա էլ չգիտեմ, թող մի հատ նամակ գրի դրանց: