PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային գրաֆիկայի վերաբերյալ

Ուլուանա
19.04.2014, 23:50
Չգիտեի՝ որտեղ տալ հարցը, որոշեցի թեմա բացել։ Համ էլ ոնց որ թե չկա էսպիսի թեմա։

Edge Animate–ի ֆայլը ո՞նց կարելի է հրապարակել, այսինքն՝ էնպիսի ֆորմատի բերել, որ հնարավոր լինի շեյր անել ինտերնետում։ Մինչև հիմա օգտագործածս ծրագրերի դեպքում ոնց որ թե նման հարց չի եղել։ Publish settings–ում կարծես թե բոլոր հնարավոր տարբերակներով փորձեցի setting–ները փոխել, բայց ստացված ֆոլդերներում համառորեն չի հայտնվում համապատասխան ֆորմատի ֆայլ... Ի՞նչ անեմ։ Ինտերնետում մի քանի վիդեոներ նայեցի դրա հետ կապված, ամեն տեղ բացատրում է, թե որ դեպքում ոնց դնել սեթինգները, բայց թե "publish"–ը սեղմելուց հետո ինչ անել՝ չի ասվում, այսինքն՝ որտե՞ղ ու ի՞նչ ֆայլ պիտի ստանաս, որ հնարավոր լինի շեյր անել։

Ներողություն, եթե հարցս շատ անկապ է :oy։

BOBO
20.04.2014, 10:46
html ֆայլ չի? google drive-ում կարաս

HardRock
01.07.2014, 17:55
ժող. չգտա կոնկրետ թեման և ստիպված այստեղ գրեցի: Հարցս Adobe Premiere ծրագրի մասին է: Որ տեղից է դրվում հիմնական տառատեսակը, որպիսի թիթլ գրելում ամեն անգամ տառատեսակը չ սարքել ասենք Arian AMU: Կարծում եմ կարողացա բացատրել ուզածս:

Աթեիստ
02.07.2014, 00:36

Ոնց որ ինքն ա (https://forums.adobe.com/message/5166457)։

Remix-Hayko
09.02.2016, 04:33
Տեղյակ եմ որ Corel-ով լինում ա jpeg նկարը դարձնել վեկտոր: Ուզում եմ այս կցված լոգոն նույնը ստանամ վոկտորով, որ վրեն աշխատել լինի
https://www.pinterest.com/pin/341288477992800499/

Աթեիստ
09.02.2016, 10:34
Քորելի հին վերսիաներում տենց ծրագիր կար, հիմա չկա։
Դրա համար առանձին, բավականին լավ ծրագրեր կան (հիմա անուն չեմ հիշում)։

Rammstein
09.02.2016, 11:20
Տեղյակ եմ որ Corel-ով լինում ա jpeg նկարը դարձնել վեկտոր: Ուզում եմ այս կցված լոգոն նույնը ստանամ վոկտորով, որ վրեն աշխատել լինի
https://www.pinterest.com/pin/341288477992800499/

Նկարը գցի Քորելի մեջ, աջ կլիկ տուր վրան ու Outline trace: Դրա մեջից արդեն կարաս ընտրես տարբեր տարբերակներ ու Բացված պատուհանի մեջ որոշ պարամետրեր փոխելով փորձես ստանալ ցանկալի էֆեկտին հնարավորինս մոտիկ բան:

Remix-Hayko
09.02.2016, 14:14
Շնորհակալություն, բայց չկարողացա (

Remix-Hayko
09.02.2016, 20:53
Դուք կարող եք ինքներտ օգնել դա անել?

Աթեիստ
09.02.2016, 21:21
Հեսա ծրագիրը գտնեմ, հղում կտամ քաշես։

Rammstein
10.02.2016, 00:22
Շնորհակալություն, բայց չկարողացա (
Կմանրամասնե՞ս, թե ինչն ա խնդիրը։ Քորելի X6 կամ X7 վերսիաներում կա էդ ֆունկցիան։ Նախորդ վերսիաներից տեղյակ չեմ։

Աթեիստ
10.02.2016, 10:38
Vector Magic Pro - Շատ լավ ծրագիր ա նկարները վեկտորային ֆորմատի սարքելու համար։

http://www.ex.ua/72157535

Remix-Hayko
11.02.2016, 10:45
Պետք ա ես նկարը դարձնել վեկտոր, որ տարբեր չափերի լինի մեծացնել լոգոն առանց որակի կորցնելու ու գույներ փոխել:
https://www.pinterest.com/pin/341288477992800499/

Remix-Hayko
11.02.2016, 10:45
Կռյակը չի գործում ահագին փնտրեցի չգտա

Աթեիստ
11.02.2016, 11:09
Կռյակը չի գործում ահագին փնտրեցի չգտա

Քաշի (https://copy.com/VXiJ4mWa3N4RGxCB) ai ֆորմատով։

Ծրագիրն էլ քաշի portable-ը, որ քրեքի կարիք չունենաս։

Remix-Hayko
12.02.2016, 10:29
Ճիշտն ասած protable-ում վեկտորը ակտիվ չէր: անչափ շնորհակալ եմ :)

Աթեիստ
12.02.2016, 10:48
Ճիշտն ասած protable-ում վեկտորը ակտիվ չէր: անչափ շնորհակալ եմ :)

Սա քաշի, իմ ունեցածն ա։ Portable, ռուսերեն ու անգլերեն։

https://copy.com/qiPmyHd6f2CenDlO

Rammstein
12.02.2016, 11:46
Ես ստեղից (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3190531) քաշեցի, աշխատում ա ու ոնց որ Քորելից լավ ա սարքում վեկտոր:

Աթեիստ
12.02.2016, 13:11
Ես ստեղից (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3190531) քաշեցի, աշխատում ա ու ոնց որ Քորելից լավ ա սարքում վեկտոր:

Իմ տվածը նույնն ա, շատ լավ ա սարքում։

IVI Art
19.04.2017, 19:14
Ճիշտ կլինի այստեղ գրեմ :)

Եթե ես մտադրվեմ ինչ-որ հայկական ֆոնտ մասնակի ձևափոխել, սեփական ինչ-որ նախագծում օգտագործելու համար, սա կբերի իրավական պատասխանատվության կամ էլ ուղղակի պլագիատով զբաղվելու մեջ չեն մեղադրի?
Ընդ որում եթե` 1. Ես իմ պրեզենտացիայի մեջ մատնանշեմ իրական ֆոնտը ու ձևափոխման իմ կերպերը, 2. եթե նախագիծը չունի կոմերցիոն ուղղվածություն (միայն չասեք բա էլ ում է պետք նման նախագիծը :) )
Շնորհակալություն:

IVI Art
16.09.2017, 12:28
Բարև ձեզ:
Մտահղացում ունեմ գունային երանգների հետ կապված գրաֆիկական աշխատանք կատարելու, ընդ որում, նուրբ գունային անցումների հետ կապված:
Բայց մի խնդրի առաջ կանգնեցի, տարբեր մոնիտորներով դիտելու դեպքում բոլոր դեպքերում տարբերություններ կզգացվեն: Նույնիսկ եթե ԻՄ մոնիտորը калибровка արված լիներ:

Հարցս հետևյալն է՝ կա արդյոք ինչ-որ ունիվերսալ գունային սխեմա, որը բոլոր մոնիտորներով կդիտվի միանման? Կամ համարյա միանման, համենայն դեպս առանց անսպասելի շեղումների?
Շնորհակալություն:

Աթեիստ
16.09.2017, 13:12
Չկա նման բան, ամեն մոնիտոր մի ձև ա ցույց։ Մոնիտորը կալիբրովկա են անում, որ գրաֆիկական ծրագրերում ցույց տա նենց, ոնց որ տպվելու ա։ Այսինքն համաձայնեցնում են պրինտերներին, ոչ թե ուրիշ մոնիտորներին։

IVI Art
20.09.2017, 16:53
Չկա նման բան, ամեն մոնիտոր մի ձև ա ցույց։ Մոնիտորը կալիբրովկա են անում, որ գրաֆիկական ծրագրերում ցույց տա նենց, ոնց որ տպվելու ա։ Այսինքն համաձայնեցնում են պրինտերներին, ոչ թե ուրիշ մոնիտորներին։

Ուրեմն տարբերակ չկա? Ամեն մեկը յուրովի պիտի տեսնի իմ մատուցածը:
Բայց մարդիկ աշխարհով մեկ այդենտիկաներ են մշակում ու ներկայացնում, հազարավոր մարդիկ են նայում տվյալ ֆիրմայի ոճն ու գույները: Փաստորեն ամեն մեկը յուրովի? Թե ես ինչ-որ բան սխալ եմ հասկանում?

IVI Art
18.11.2017, 10:21
Եթե ֆորումում կան դիզայներներ, կխնդրեի մի քանի ուղղորդիչ խորհուրդ՝ "հմայքի սրահի" այդենտիկան կազմելու համար, այն է՝ ինչ պարտադիր տարրեր ու էլեմենտներ պիտի ներառվեն ?
Գլուխս չի աշխատում ինչ-որ ))

Remix-Hayko
04.12.2020, 14:24
After Effects-ից ո՞վ ա գլուխ հանում։ Մի հատ կարճ անիմացիա կա, որում պետք ա փոփոխություններ անեմ։ Մի հատ պահ կա չի ստացվում։ Արդեն երկրորդ օրն եմ տանջվում վրեն։
Օրինակը՝ https://videohive.net/item/clean-logo-reveal/20914662

Աթեիստ
04.12.2020, 22:10
After Effects-ից ո՞վ ա գլուխ հանում։ Մի հատ կարճ անիմացիա կա, որում պետք ա փոփոխություններ անեմ։ Մի հատ պահ կա չի ստացվում։ Արդեն երկրորդ օրն եմ տանջվում վրեն։
Օրինակը՝ https://videohive.net/item/clean-logo-reveal/20914662

Փլագինն ունես, բայց չի ստացվո՞ւմ։

Remix-Hayko
05.12.2020, 12:56
Փլագինն ունես, բայց չի ստացվո՞ւմ։

1․ Խնդիրը այստեղ ա․․․ վիդեոյի 0։07 վայրկյանից, երբ լոգոն դեպի վերև է բարձրանում, ուզում եմ չբարձրանա․ մնա իր տեղում։ Ստեղ անիմացիան չեմ գտնում որտեղ ա, որ ետ պահը անջատեմ։
https://youtu.be/pEJjY6FHbgc

2․ Facebook-ի դեպքում ստացվել ա, բայց Instagram-ի դեպքում ոչ։
https://youtu.be/3HhM1UL19dc

3․ Պրոեկտը այստեղ՝
https://drive.google.com/file/d/17yEu5AfKId1AcofNhUT-cJBwmbXeQhn8/view?usp=sharing