PDA

Դիտել ողջ տարբերակը : Քո այդ ժպիտը

Ուլուանա
05.03.2007, 12:24
Այս բանաստեղծությունը մի քանի ժամ առաջ եմ գրել. լրիվ հանկարծակի ծնվեց։ Ինչպես ասում են, դեռ «յուղը վրան» է։ :P :D Ենթադրում եմ, որ առաջին հայացքից այս բանաստեղծությունը, հատկապես վերնագիրը կարող է մոլորության մեջ գցել ընթերցողին՝ ստիպելով մտածել, որ այն սիրած էակին ուղղված մենախոսություն է, բայց ուզում եմ ասել, որ դա այդպես չէ. այս տողերն ամենևին էլ իմ սիրած անձնավորությանը չեն ուղղված (փառք աստծո :roll )... :oy

ՔՈ ԱՅԴ ԺՊԻՏԸ

Ես չգիտեմ, թե երբ ես դու հագել
Քո այդ մշտափայլ, սառը ժպիտը,
Գուցե ուրի՞շն է զոռով հագցրել,
Բայց հիմա դա է քո դեմքի հիթը։

Տխրելիս լինես թե զարմանալիս,
Միշտ նույն ժպիտն է քո դեմքին պարում,
Չգիտեմ, թե քեզ ինչ է այն տալիս.
Գուցե հոգիդ է լոկ կաղապարում։

Եվ այդ ժպիտով՝ անսասան, անդեմ,
Փորձում ես գերել ամբողջ աշխարհը,
Իսկ ես քլունգ եմ ուզում, որ քանդեմ
Քո սմայլիկապատ, «հեզիկ» կերպարը։

Ուզում եմ տեսնել, թե ինչ կա ներսում.
Ի՞նչն է քեզ դրդել ժպիտապատման,
Մի՞թե մերկ հոգիդ այնքան է մրսում,
Որ կեղծ ժպիտն է դարձել քեզ դարման...

Այդ ժպիտն արդեն փոքր է քո հագին.
Քիչ-քիչ սպառվում է ժամկետը նրա,
Դու դեռ ժպտում ես, մինչդեռ ես արդեն
Ճաքեր եմ տեսնում դիմակիդ վրա...

:think

CactuSoul
05.03.2007, 13:02
Այդ ժպիտն արդեն փոքր է քո հագին.
Քիչ-քիչ սպառվում է ժամկետը նրա,
Դու դեռ ժպտում ես, մինչդեռ ես արդեն
Ճաքեր եմ տեսնում դիմակիդ վրա...
Էլի դիմակների մասին ես խոսում:) … Երևի իսկապես այդ դիմակներն ու դիմակավորները քեզ շատ են նեղություն տալիս կյանքում:think …
Հետաքրքիր էր…

P.S.
Ի դեպ, վերջին քառատողն ինձ իմ բանաստեղծություններից մեկը հիշեցրեց… Ավելի ճիշտ՝ դրանից մի հատված.
«Մեր դեմքերին լուռ խամրում են
Ժամկետն անցած ժպիտները:»…

Ուլուանա
05.03.2007, 13:18
Էլի դիմակների մասին ես խոսում:) … Երևի իսկապես այդ դիմակներն ու դիմակավորները քեզ շատ են նեղություն տալիս կյանքում:think …
Հետաքրքիր էր…
Պատկերացրու, որ չեմ հիշում, որ անձամբ ինձ որևէ դիմակ առանձնապես մեծ նեղություն տված լինի, պարզապես տհաճ են։ :)

P.S.
Ի դեպ, վերջին քառատողն ինձ իմ բանաստեղծություններից մեկը հիշեցրեց… Ավելի ճիշտ՝ դրանից մի հատված.
«Մեր դեմքերին լուռ խամրում են
Ժամկետն անցած ժպիտները:»…
Վայ, ինձ շատ հետաքրքրեց էդ բանաստեղծությունը, քո ստեղծագործությունների թեմայում կգրե՞ս, կարդանք։ ;)

aniko
05.03.2007, 13:28
հետաքրքիր տողեր ես գրել,
իսկ էլի գրել ես դու? ես չեմ կարդացել
տաղանդավոր ակւմբ ունենք

Kita
05.03.2007, 13:43
վայ ԱՆ ինչ լավն էր ու շատ էր ինձ հոգեհարազատ... :(

Guest
05.03.2007, 13:55
Շատ սիրուն ես գրում, հալալ ա:)

Ճաքեր եմ տեսնում հեզ դիմակիդ վրա...

Բայց մի բան ինացի, որքան էլ ճաքի.
Որքան էլ մարի «ժպիտը» նրա,
Միևնույն է այնքան մեծ է իր հոգին,
Որ սիրող-կույրերի պակասը երբեք չի զգա:

Նախ կներես, որ չդիմացա և մի փոքր ուղղեցի վերջին տողտ, և հուսով եմ, որ ճիշտ եմ ընկալել «Ժպիտ» բառը, ինչպես նաև չեմ սխալվել նկարագրածտ պատկերի մեջ:oy

Ինչ անիմաստ գրառումներ եմ անում:(

CactuSoul
05.03.2007, 13:59
Վայ, ինձ շատ հետաքրքրեց էդ բանաստեղծությունը, քո ստեղծագործությունների թեմայում կգրե՞ս, կարդանք։ ;)
Ան ջան, երկար ժամանակ մտածում էի՝ գրել այստեղ, թե ոչ… «Մի քիչ» անձնական է, էլի:oy …
Լավ, վերջը որոշեցի տեղադրել;) :) :( :
Ահա այն… (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?p=206625#post206625)

Cleopatra
05.03.2007, 14:05
Բայց մի բան ինացի, որքան էլ ճաքի.
Որքան էլ մարի «ժպիտը» նրա,
Միևնույն է այնքան մեծ է իր հոգին,
Որ սիրող-կույրերի պակասը երբեք չի զգա:

Նախ կներես, որ չդիմացա և մի փոքր ուղղեցի վերջին տողտ, և հուսով եմ, որ ճիշտ եմ ընկալել «Ժպիտ» բառը, ինչպես նաև չեմ սխալվել նկարագրածտ պատկերի մեջ:oy

Ինչ անիմաստ գրառումներ եմ անում:( Ես էլ քեզ պետք է ուղղեմ, Ուլուանան գրել է կոպիտ ասած բոլորին <<նադաել>> անող, մշտական, ու կեղծավոր ժպիտով տեր մարդու մասին, իսկ դու հոգով չքնաղ ժպտերեսիկի:)

Arisol
05.03.2007, 14:17
Ան, սպանեց:D , համ ահավոր ծիծաղելի էր, համ տխուր: Չեմ հասկանում՝ ո՞նց ես սենց հմտորեն կոմեդիան ու դրամման միաձուլել:think …

CactuSoul
05.03.2007, 14:18
Ես էլ քեզ պետք է ուղղեմ, Ուլուանան գրել է կոպիտ ասած բոլորին <<նադաել>> անող, մշտական, ու կեղծավոր ժպիտով տեր մարդու մասին, իսկ դու հոգով չքնաղ ժպտերեսիկի:)
Կներեք, բայց ես էլ պիտի Cleopatra-ին ուղղեմ. Հայկը շատ էլ ճիշտ էր հասկացել ու ինքն էլ հենց այն նկատի ուներ, ինչ որ Ուլուանան:esim …

Guest
05.03.2007, 14:33
Ես էլ քեզ պետք է ուղղեմ, Ուլուանան գրել է կոպիտ ասած բոլորին <<նադաել>> անող, մշտական, ու կեղծավոր ժպիտով տեր մարդու մասին, իսկ դու հոգով չքնաղ ժպտերեսիկի:)

Մենք Ուլուանայի հետ արդեն խոսեցինք, ու պարզեցինք, որ ես ամեն ինչ սխալ եմ հասկացել, ոնց որ միշտ;)

Ես տեսնում էի այդ կերպարը իբրև ընդանուր, մարդկության ինչ-որ մաս, ովքեր գրավում եմ մարդկանց, իսկ պարզվեց որ դա կոնկրետ մարդ է:
Ես մտախում էի, որ ժպիտ ասելով հասկացվում ա մարդկության կեղխավորությունը, պարզվեց որ հենց կոնկրետ մարդու կոնկրետ ծպիտի մասին ա խսքը:
Էլի շատ բաներ…

Իհարկե ամեն ինչ ես իմ ձև եմ հասկանում:)

Cleopatra
05.03.2007, 14:56
Կներեք, բայց ես էլ պիտի Cleopatra-ին ուղղեմ. Հայկը շատ էլ ճիշտ էր հասկացել ու ինքն էլ հենց այն նկատի ուներ, ինչ որ Ուլուանան:esim …Տեսաաաար:P :P :P :P

Ավելացվել է 2 րոպե անց

Մենք Ուլուանայի հետ արդեն խոսեցինք, ու պարզեցինք, որ ես ամեն ինչ սխալ եմ հասկացել, ոնց որ միշտ;)

Ես տեսնում էի այդ կերպարը իբրև ընդանուր, մարդկության ինչ-որ մաս, ովքեր գրավում եմ մարդկանց, իսկ պարզվեց որ դա կոնկրետ մարդ է:
Ես մտախում էի, որ ժպիտ ասելով հասկացվում ա մարդկության կեղխավորությունը, պարզվեց որ հենց կոնկրետ մարդու կոնկրետ ծպիտի մասին ա խսքը:
Էլի շատ բաներ…

Իհարկե ամեն ինչ ես իմ ձև եմ հասկանում:)
Ճիշտն ասած քո գրած տողերը շատ լավատեսորեն տրամադրված են ու շատ հաճելի է նման տողեր կարդալ:)

CactuSoul
05.03.2007, 15:51
Իհարկե ամեն ինչ ես իմ ձև եմ հասկանում:)
Փաստորեն ես էլ եմ ամեն ինչ «քո ձև» հասկանում:think :) …

Բարեկամ
05.03.2007, 16:06
… մենախոսության էր նման: Ինձ թվաց, հեղինակն իր մասին ա գրում. տենց հաճախ ա պատահում՝ ժպտում ես աշխարհին, իսկ հոգումդ այլ ա: Բայց չես կարող չժպտալ, որտև մարդիկ սովոր են որ ժպտում ես, ու եթե չժպտաս, դառնում ես ուրիշ ու քեզ հանգիստ չեն տա, թե ինչի ես ուրիշ, ինչ ա պատահել: Ու ինչքան ես հոգնում էդ ժպիտ-լարվածությունից:

Ուլուանա
05.03.2007, 17:58

Չէ, հաստատ իմ մասին չեմ գրել։ ;) Բայց քո ասելուց հետո մի անգամ կարդացի՝ փորձելով դրան քո ասած տեսանկյունից նայել... :think Պատկերացրու, այդպես էլ էր նայվում։ :D չնայած, էլի եմ ասում, սա հաստատ իմ մասին չէ. ինձ ճանաչող ոչ մեկը չի կարող ասել, որ ես անընդհատ ժպտում եմ։ Ես կասեի՝ նույնիսկ հակառակը՝ իրականում ես շատ ավելի քիչ եմ ժպտում, քան կցանկանայի... :oy

Բարեկամ
06.03.2007, 03:41
Ու մի բան էլ ասեմ. կարող ա բանաստեղծության տեսակետից էնքան էլ պոետիկ չի, բայց զատո չի ավելորդաբանում

Վազգեն
06.03.2007, 03:55
Կարդացի ու դեմքս ժպիտապատվեց։ Հիմա այս գրառումս էլ կսմայլիկապատեմ։:) :)
Կարճ կապեմ, հավեսն էր։:B

Koroleva
06.03.2007, 14:58
Չգիտեմ՝ դու գրելուց մտածել ես այն, ինչ ես մտածեցի կարդալուց, բայց լավն էր…
Կուզեի իմանալ շարունակությունը, որովհետև բանաստեղծության վերջը պատմության սկիզբն է…:oy

Մանոն
06.03.2007, 16:30
Անահիտ ջան, երևում է դու էլ «դիմակների նկատմամբ անտարբեր չես»... ես էլ մի նկար ունեմ, որն ասես քո գրած բանաստեղծության շարունակությունը լինի, այն վերնագրված է "Протест", ու բողեքի ճիչ է դիմակների դեմ:
Բանաստեղծությունը կարդացվում է թեթև, հետաքրքրությամբ, մի քիչ ճնշող է այն, որ եթե կարդա ինտերնետից հեռու մի մարդ, չի հասկանա թէ օրինակ ինչ է «սմայլիկապատ» դեմքը:) , ուզում եմ ասել գրված է սահմանափակ աուդիտորիայի համար: Բայց ընդհանուր առմամբ...ինձ դուր եկավ, ապրես:

Ծով
09.03.2007, 18:52
Շատ լավն ա էէէէ…հրաշալի է:) :kiss իմ սիրած թվով քեզ պաչիկ…:love/9 հատ /

impression
15.07.2007, 19:38
Անկեղծանամ....

Ստեղծագործողի անկյունը չեմ սիրում.... Այնտեղի գրվածքների մեծ, շատ մեծ մասը ընդհանրապես գործ չունի էդ անկյունում: Կարդալիս տխրում եմ: Մերոնք, մեր ակումբցիները, որոնցից ոմանց դեմքով գիտեմ, շատերին՝ ոչ, պոեզիա ասելով հասկանում են պաթետիկ ու անկեղծությունից հեռու մի բան, լի բարձրագոչ բառերով, որոնց իմաստը իրենք էլ հաճախ լավ չեն հասկանում: Իրականում ամեն բան շատ ավելի պարզ է ու անմիջական.... Ամենայն հանճարեղ բան պարզ է....
Անահիտ ջան. էս գործդ մեկն էր նրանցից, որ կարդալիս ակամայից ժպտում եմ, ու թեթևացած շունչ քաշում՝ ահա ևս մի գործ, որն եկել է ապացուցելու, որ Ստեղծագործողի անկյունը գոյատևման իրավունք ունի :)
Մնա պարզության մեջ խորիմաստ, խորհրդավոր ու ազնիվ՝ առաջին հերթին ինքդ քո առջև, որ ընթերցողն էլ այդ անկեղծությունդ զգա :)

Շնորհակալ եմ, մեծագույն հաճույք ստացա :)

Վարպետ
15.07.2007, 19:57
Անահիտ, դու դեմք ես:) բրավո:))

Cassiopeia
16.07.2007, 09:40
Ան ջան, անկեղծ ասած ես էլ եմ շարունակություն ակնկալում:)... մի՞թե ամեն ինչ նույնն է մնացել, թե՞…:) (ժպտացող սմայլիկներս հաշվի չառնես, քանի որ հիմա ոչ թե ժպտում եմ, այլ ծիծաղում ու "համեստորեն" միայն ժպիտ եմ ցուցադրում:D)

Angelina
16.07.2007, 10:43
Շատ լավն էր, այստեղ, իրոք որ, խոսքերն ավելորդ են:

Tig
29.10.2007, 18:05
Շատ հետաքրքիր էր ինձ շատ դուր եկավ:
մանավանդ են պահը, որ ասում ես՝ դեռ յուղը վրան է…:)

Վարպետ
31.08.2008, 13:11
Այս բանաստեղծությունը մի քանի ժամ առաջ եմ գրել. լրիվ հանկարծակի ծնվեց։ Ինչպես ասում են, դեռ «յուղը վրան» է։ :P :D Ենթադրում եմ, որ առաջին հայացքից այս բանաստեղծությունը, հատկապես վերնագիրը կարող է մոլորության մեջ գցել ընթերցողին՝ ստիպելով մտածել, որ այն սիրած էակին ուղղված մենախոսություն է, բայց ուզում եմ ասել, որ դա այդպես չէ. այս տողերն ամենևին էլ իմ սիրած անձնավորությանը չեն ուղղված (փառք աստծո :roll )... :oy

ՔՈ ԱՅԴ ԺՊԻՏԸ

Ես չգիտեմ, թե երբ ես դու հագել
Քո այդ մշտափայլ, սառը ժպիտը,
Գուցե ուրի՞շն է զոռով հագցրել,
Բայց հիմա դա է քո դեմքի հիթը։

Տխրելիս լինես թե զարմանալիս,
Միշտ նույն ժպիտն է քո դեմքին պարում,
Չգիտեմ, թե քեզ ինչ է այն տալիս.
Գուցե հոգիդ է լոկ կաղապարում։

Եվ այդ ժպիտով՝ անսասան, անդեմ,
Փորձում ես գերել ամբողջ աշխարհը,
Իսկ ես քլունգ եմ ուզում, որ քանդեմ
Քո սմայլիկապատ, «հեզիկ» կերպարը։

Ուզում եմ տեսնել, թե ինչ կա ներսում.
Ի՞նչն է քեզ դրդել ժպիտապատման,
Մի՞թե մերկ հոգիդ այնքան է մրսում,
Որ կեղծ ժպիտն է դարձել քեզ դարման...

Այդ ժպիտն արդեն փոքր է քո հագին.
Քիչ-քիչ սպառվում է ժամկետը նրա,
Դու դեռ ժպտում ես, մինչդեռ ես արդեն
Ճաքեր եմ տեսնում դիմակիդ վրա...

:think

Ես էս գործով ժամանակին շատ էի հիացել:) Մի գրառում անեմ, որ թարմանա էլի: Մարդիկ, կարդացեք, ըստ իս շա~տ լավն ա:)

Բարեկամ
31.08.2008, 14:32
Ես էս գործով ժամանակին շատ էի հիացել:) Մի գրառում անեմ, որ թարմանա էլի: Մարդիկ, կարդացեք, ըստ իս շա~տ լավն ա:)

Հա, շատ լավն էր իրոք :)) Ու հեչ չի հնացել:
Միայն վերջին "դիմակիդ վրա", ինձ թվում ա ավելի կսազեր "ժպիտիդ վրա":
Ժպիտ՝ ճաքերով: Պատկերացնու՞մ եք :)
Իսկ դիմակ բառն ավելորդ է իմ կարծիքով, քանի որ ամբողջ բանաստեղծությունը սկզբից մինչև վերջ հենց դա էր արդեն նկարում, ու շատ հաջողված :)

Վարպետ
31.08.2008, 14:34

Ո~ւֆ, էլի սկսեցիր, յա! :D Դիմակ, դիմակ մինչեւ վերջ! :hands

ivy
03.09.2008, 19:57
Ինձ էլ է ժամանակին շատ դուր եկել Ուլուանայի այս ստեղծագործությունը։ Ավելի լավ հնարավոր չէր նկարագրել։ :) Իսկ դե բանաստեղծական շարադրանքն ու սահունությունն էլ, ինչպես Ուլուի մնացած չափածո գործերում, ուղղակի անթերի է։