PDA

Դիտել ողջ տարբերակը : Beeline - IPTV (կաբելային հեռուստատեսություն)

0david0
17.04.2014, 17:01
Ծառայություն IPTV (hiline.beeline.am/am/adsl/services/iptv.wbp)
Ալիքների ցանկը՝
1. H1 27. 24 Техно
2. Armenia TV 28. ТБН Россия
3. Kentron TV 29. Беларусь 24
4. ТВ Арм РУ 30. МИР
5. Euronews Russian 31. Nickelodeon
6. Россия 24 32. Gulli
7. КП-ТВ 33. TiJi
8. Euronews English 34. Улыбка Ребенка
9. France 24 English 35. Music Box Russia
10. Deutsche Welle Europe 36. Шансон ТВ
11. CNC World English 37. MCM TOP
12. МИР24 38. JuCe TV
13. LifeNews 39. Страна
14. MGM 40. TLC
15. Paramount comedy 41. MTV Russia
16. Paramount Channel 42. СТС International
17. А-Медиа 2 43. Cyber-Game.TV
18. Настоящее страшное ТВ 44. Сарафан
19. Феникс-Фильм 45. Парк развлечений
20. Discovery 46. Arirang World
21. Animal Planet 47. Style TV
22. Моя Планета 48. World Fashion Channel ENG
23. Наука 2.0 49. World Fashion Channel RU
24. История 50. Казах-ТВ
25. English Club TV 51. France 24 French
26. Оружие 52. Chess TV
Տեղադրման միանվագ վարձ - 1700 դր.
Ամսական բաժանորդային վարձ - 3000 դր.
Կեսն էլ նայելու բան չի, 3000 դրամով ավելի լավ առաջարկներ էլ կան :think

Rammstein
17.04.2014, 17:29
Առաջին հայացքից անկապ ա, եսի՞մ:

keyboard
17.04.2014, 17:32
Բիլայնը չի տրամադրում, անկապ հիմնարկա, նոր զանգեցի, ասում եմ հասցե ասեք, ասում ա հասցե չունենք, ասում եմ ոնց վճարեմ, ասում ա չգիտեմ, ասում եմ ալիքների ցնակը ոնց ճշտեմ, ասում ա չգիտեմ, ասում եմ հեռուստացույցս լան ու վայֆայ չունի կարամ նայեմ, թե չէ, ասում ա չգիտեմ, ասում եմ ոնց միացնենք, ասում ա հայտը գրենք, կպատասխանեն ձեզ, կզանգեն կհանդիպեք, երևի, քաղաքում, մի կաֆեյում պիտի հանդիպենք, էդ բոքս կոչվածը տան, բերեմ միացնեմ, տենամ ինչ ա լինում :D

Հ.Գ. ասում եմ էդ սաղ ալիքները ջանդամ, էս ծառայությունը միացնում եմ մենակ կազախ թիվի-ի համար :D:D:D

keyboard
17.04.2014, 23:52
Ինչ-որ ԷՍՊԵԲԵ ԹԻ ՎԻ ընկերություն ա, որի դիրեկտորը խոսում ու ասում էր, որ տարներ շարունակ ուսումնասիրել ու մոնիտորինգ են արել Հայաստանի մեդիա ոլորտը, մասնավորապես հեռուստատեսայինը ու եկել են էն եզրակացության, որ իրանց ներկայացրած 52 ալիքը Հայաստանում ամենաշատ նայվողն ա, փաստորեն կամ իրանց տարներ շարունակ մոնիտորինգ անողները ստեղ օֆիսում նստած անանիզմով են զբաղվել մոնիտորնգ անելու տեղը կամ իրանց տնօրեն կոչեցյալը մեր ժողովրդին հեռուստատեսությամբ լաբավոյ ասեց դուք սաղդ էշ եք կամ իրանք պռոստո իրանց վնուշատ են արել, որ մոնիտորինգ են արել:
Ասենք եթե домашний չկա, ТВЦ չկա ու էլի շատ ալիքներ չկան ու դրանց փոխարեն կա ասենք Казах-ТВ,Armenia TV,H1 ես էս հիմնարկի մասին լրիվ կարծիք կազմեցի:

Ցավոք մեր գեղում, այո գեղում, հողերս էս քաղաք կոչվածի գլխին, այլընտրանք չունեմ, սա պիտի միացնեմ, հայտը տվել եմ, տեսնեմ մի 3 ամսից կմիացնեն, խաբար կանեմ:

0david0
18.04.2014, 00:14
Փաստորեն դեռ մարտից ա հայտնի եղել, որ դրանք ԻՊՏՎ են տալու Հայաստանում՝
SPB TV announced further developments in Kazakhstan and Armenia (http://www.spbtvsolutions.com/press/press-releases/SPB-TV-to-unveil-international-growth-strategy.html)
Մեկա հեսա որ ՄՄ մտնենք, ինչքան կազախ տվ ու բելառուս 24 կա, գալույա լցվի մեր էկրաններին, նենց որ չպետքա բողոքեք :D
Տենաս Ղազախստանում էլ Արմենիա ՏՎ կա/կլինի? :think
Ավելի լավա արբանյակային անտենա դնել, 0.5-1$ շարինգով նայել, քան թե էս զիբիլը միացնել:

Aperna
18.04.2014, 00:39
Ավելի լավա արբանյակային անտենա դնել, 0.5-1$ շարինգով նայել, քան թե էս զիբիլը միացնել:

իսկ ինչ գիտես որ իրանք հենց տենցել չեն արել:D

insider
18.04.2014, 00:49
Ասենք եթե домашний չկա, ТВЦ չկա ու էլի շատ ալիքներ չկան ու դրանց փոխարեն կա ասենք Казах-ТВ,Armenia TV,H1 ես էս հիմնարկի մասին լրիվ կարծիք կազմեցի:

Ցավոք մեր գեղում, այո գեղում, հողերս էս քաղաք կոչվածի գլխին, այլընտրանք չունեմ, սա պիտի միացնեմ, հայտը տվել եմ, տեսնեմ մի 3 ամսից կմիացնեն, խաբար կանեմ:

Ըստ իրենց մոնիտորինգի Հայաստանում ոչ ոք սպորտ չի նայում, ո/և ոչ մի սպորտային ալիք չկա :D Այ մեռնի ձեր մոնիտորինգը, keyboard ջան սրանց ալիքների մի մասը նորությունների ալիքներ են, մի մասն էլ անվճարա հեռարձակվում, ո/և լսարան չունի, զտես-զտես մի տաս հատ նորմալ բան հազիվ մնա: Աչքիս էտ ԷՍՊԵԲԵ ԹԻ ՎԻ ընկերությունը կամ էլ Բիլայնը НТВ+ հետ չունի, քանի որ ոչ մի հատ НТВ+ ալիքներից չկա մեջը: Դավիթը ճիշտ ա ասում ավել լավա շարինգ միացնես, քան թե էս զիբիլը:

Հ.Գ. Sorry - իրոք որ մոնիտորինգ արել են, մի հատ Chess TV կա: Դե Հայաստանում էլ մենակ էտ սպորտն ենք նայում, մարդիկ էլ էտ են դրել ...

Աթեիստ
18.04.2014, 00:51
Նենց տպավորություն ա, որ ստեղ սաղ ամբողջ օրը TV_ին կպած են, ու 50 ալիքից պակաս եղավ, նայելու բան չունեն։
Էս պահին իմ կաբելայինը տալիս ա էս ալիքները
http://s11.postimg.org/6qy85444j/20140418_002955.jpg
Դրանցից ռեալ պետք են գալիս
35։ TLC - Վերան ա նայում (զզվելի, կանացի ալիք ա)
54։ Շանթ
66։ 2x2 - սա իմ համար ա լրիվ։
67։ JimJam երեխաների համար լավագույններից մեկն ա
Детский - էլի լավ մանկական ալիք ա, էս ցուցակում չկա, ուշ են ավելացրել։

Ուշադիր հաշվելու դեպքում կազմեց 5 ալիք։
Հիմի նայում եմ Բիլայնի առաջարկները, Շանթը մնում ա իմ անտենի վրա, իսկ մնացածից TLC-ն կա, JimJam-ի փոխարեն կա TiJi-ն։ Детский-ի փոխարեն՝ Gulli և Улыбка ребенка (բայց սա չեմ թողնի նայեն, «գիրք գրքոց» են սկսել ցուցադրել)։ Մնաց 2x2, սրա փոխարեն ինձ հետաքրքրեց cyber-game.tv-ն։
Իսկ թե կողքից անպետք ինչ ալիքներ կան, ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

Այսինքն եթե ես չունենայի էն ինչ հիմա ունեմ, առանց վարանելու կմիացնեի Բիլայն։ Ու հավանաբար Արմավիրում մերոնց խորհւորդ կտամ միացնեն, փորձեն։ Իրանց կաբելայինի որակը VHS-ից վատն ա։

insider
18.04.2014, 00:59

Ճիշտ էս, համաձայն եմ, որ վերջնական արդյունքում մի քանի ալիքից բացի ուրիշ բան չես նայում, բայց նայած ով ինչ նախասիրություն ունի: Օրինակ ֆուտբոլի ու սպորտի սիրահարներին Բիլայնի առաջարկը ընդհանրապես չի հետաքրքրի: Նույնը ֆիլմերի ու ճանաչողական ֆիլմերի սիրահարներին: Իսկ իրենց առաջարկած ալիքները 3000 դրամին հեչ համարժեք չեն, մեծ մասն էլ անվճար են տարածվում:

keyboard
18.04.2014, 01:13
Նենց տպավորություն ա, որ ստեղ սաղ ամբողջ օրը TV_ին կպած են, ու 50 ալիքից պակաս եղավ, նայելու բան չունեն։

Արտ, ինձ 3 ալիքն էլ ա հերիք, խոսքը դրա մասին չի, խոսքը նրա մասին ա, որ մոնիտորինգի արդյունքում էս ալիքներն են դրել ցանկում, բայց էսքանի մեջ մի հատ НТВ չկա, մարդուն էշի տեղ դնելու մասին ա խոսքը, թե չէ, ես թի վի ժամանակ չունեմ էլ էնքան ինչքան որ կարամ 3 ալիք նայեմ:

Աթեիստ
18.04.2014, 01:26

Հով ջան, իմ նայած ցուցակում էլ НТВ չկա, սխալ բան եմ նայո՞ւմ, թե որ ակումբի մասնագետները (ով որ շատ լավ գիտի ոնց ա տեղադրվում անտենան ու ինչ արժի շերինգը) դա են նայում, ուրեմն դա պտի ամեն տեղ լինի։
Ես էլ առաջի անգամ որ լսել եմ արբանյակային հեռուստատեսության մասին, սաղի բերանին մենակ НТВ-ն էր, բայց որ քաշեցի, պարզվավ ինձ դա սկի պետք էլ չի։
Իմ համար անիմաստ ա 7 հատ սպորտային ալիք խցկելը, երբ որ ես 0 հատ եմ նայում, կամ ամեն տեղ ռուսական զիբիլ շանսոնը մեջտեղ բերելը, բայց դե ազգի կեսը թաթուլի երգերի արանքում շանսոն ա լսում՝ ֆուտբոլ նայելով։

Ուզում եմ ասեմ, մարդիկ ինչ որ հետազոտություն արել են, եկել են էս ցուցակին։ Ում ձեռ ա տալիս, քաշում ա, ում չէ, կամ չի նայում, կամ դնում ա անտենա։ Էշի տեղ դնելու ի՞նչ կա։
Կարող ա՞ խոստացել են НТВ, ուրիշ բան են դեմ տվել։

Վահե-91
18.04.2014, 01:29
Իմ մոնիթորինգը ցույց ա տվել, որ ամենաշատը Արմենիան են նայում :))

keyboard
18.04.2014, 01:32

Չէ Արտ, բայց դու ինձ քանի մարդ կարաս ասե, որ կազախ թի վի ա նայում կամ ֆասհօն թիվի ա նայում էն էլ անգլերեն, էդ մոնիտորինգ չի, էդ ուղղակի քանակ ապահովել ա, իրանք խոսում են առողջ ու լուրջ մրցակցությունից, ես այլընտրանք ունենայի չէի քաշի 100 տոկոս, ուղղակի այլընտրանք չունեմ:
Իրանց աշխատողին ասում եմ որ կայքից կարող եմ ալիքների ցանկը ճշտել ասում ա կայք չկա, ասում ա մեր մասնագետը որ գա կարգավորի, պիտի 1700 դրամ վճարես, ասում եմ պտք չի գա կարգավորի, ասում ա լավ, հեշտ ա դուք կարք անեք, ասում եմ հա, որտեղ կա էդ կարգավորումների էլէկտրոնային տարբերակը ասում ա չկա, էլէկտրոնային ոչ մի բան, այնինչ ամեն ինչ էլ կա փաստորեն…
Էսքանից հետո ես մինշանակ կարամ ասեմ, որ թոզ են փչում, էշի տեղ են դնում, հետն էլ ով այլընտրանք ունեցավ իրանցից չի օգտվի, ասածս դրան ա վերաբերվում:

keyboard
18.04.2014, 01:33
Իմ մոնիթորինգը ցույց ա տվել, որ ամենաշատը Արմենիան են նայում :))

դա իրականում տենց ա, մի զարմացի, միակ ալիքն ա, որ գեղերում էլ ամեն տեղ էլ բռնում ա, մարդիք ուղղակի ուրիշ բան չունեն նայելու, ուղղակի այլընտրանք չունեն, էդքան բան

insider
18.04.2014, 01:44
Եթե իրոք մոնիտորիգ են արել ու որոշել են մի փաթեթով հեռարձակեն, ուրեմն թող բարի լինեն էտ փաթեթի մեջ ներառեն այնպիսի ալիքներ, որ տարբեր նախասիրությունների տեր մարդիկ կարողանան իրենց հարմար մի բան գտնեն էտ ցանկից: Իսկ իրենց ցանկից պարզ երևում ա, որ ուղղակի ալիքների քանակ են ապահովել, այսօրվա շուկայում փաստացի գների հետ համեմատ` <ցածր> գնով: Օրինակ Աթեիստի ներկայացրած ցանկից ինչ նախասիրության տեր մարդ էլ լինի հաստատ իրեն հարմար բան կգտնի:

Աթեիստ
18.04.2014, 01:50
Չէ Արտ, բայց դու ինձ քանի մարդ կարաս ասե, որ կազախ թի վի ա նայում կամ ֆասհօն թիվի ա նայում էն էլ անգլերեն, էդ մոնիտորինգ չի, էդ ուղղակի քանակ ապահովել ա, իրանք խոսում են առողջ ու լուրջ մրցակցությունից, ես այլընտրանք ունենայի չէի քաշի 100 տոկոս, ուղղակի այլընտրանք չունեմ:
Իրանց աշխատողին ասում եմ որ կայքից կարող եմ ալիքների ցանկը ճշտել ասում ա կայք չկա, ասում ա մեր մասնագետը որ գա կարգավորի, պիտի 1700 դրամ վճարես, ասում եմ պտք չի գա կարգավորի, ասում ա լավ, հեշտ ա դուք կարք անեք, ասում եմ հա, որտեղ կա էդ կարգավորումների էլէկտրոնային տարբերակը ասում ա չկա, էլէկտրոնային ոչ մի բան, այնինչ ամեն ինչ էլ կա փաստորեն…
Էսքանից հետո ես մինշանակ կարամ ասեմ, որ թոզ են փչում, էշի տեղ են դնում, հետն էլ ով այլընտրանք ունեցավ իրանցից չի օգտվի, ասածս դրան ա վերաբերվում:

Սկզբում գրեմ մի հատ փոքր ցուցակ են ալիքների, որ սաղ իրանց մոտ ներառում են, ու ես չգիտեմ մարդ, որ դրանք նայում ա (վերցնեմ իմ ու յուքոմի համատեղ ցուցակից)։

1. Lime TV
2. ATV
3. Երևան
4. Շողակաթ
5. Шансон ТВ (գիտեմ, որ նայողներ կան, բայց ես չեմ տեսել էդ պրոցեսը)
6. Mezzo
7. Кухня ТВ
8. БОЕЦ ТВ
9. Охота и рыбалка

Fashion TV-ն հայաստանում լավ էլ տարածված ա (չգիտեմ խի, բայց լիքը օբյեկտներում ձեռի հետ միացրած ա, լեզուն սկի կապ չունի, տկլոր աղջիկներ են)։
Индия ТВ - սկզբում խնդում էի, բայց արդեն մի քանի անգամ կինո ենք նայել։

Իսկ կազախ ՏՎ-ն կարող ա սրանցից 1000 գլուխ բարձր ինչ որ բան ա, քննադատողներից քանի՞սն ա տեսել։
Նենց տպավորություն ա, որ եթե Բիլայնն ա ուրեմն սկզբում եկեք քննադատենք, հետո տեսնենք ինչ ա առաջարկում։ Փաստացի մարդը համարյա ամբողջ հանրապետության տարածքում տալիս ա IPTV, 3000 դրամով։ Ես դա միայն դրական եմ գնահատում։

insider
18.04.2014, 02:00
Ես դա միայն դրական եմ գնահատում։

Միանշանակ դրական ա: Մանավանդ, եթե հաշվի առնենք էն հանգամանքը, որ մարզերում, եթե տեղական պորվայդերներ չկան, մնում են Արմենիա ԹՎ-ի հույսին: Ալեհավաք էլ ամեն մարդ չի տեղադրում: Նույնը Երևանի ծայրամասերը, օրինակ` Նորք Մարաշը: Ուղղակի գտնում եմ, որ սա Բիլայնի կողմից շատ արագ ԹՎ-ների շուկա մտնելու փորձա: Հետագայում կփոխի իր ցանկ էլ, գինն էլ:

Աթեիստ
18.04.2014, 02:03

Ես էլ եմ տենց կարծում։

keyboard
18.04.2014, 03:57
Արտ լավա դու ես ասում որ էսօր արբանյակային, կաբելային, այփի հեռուստատեսությունները ասոցացվում են հիմնականում մի ալիքի՝ НТВ –ի հետ, իսկ էս փաթեթում դա չկա, հետևություն՝ մոնիտորինգը փաթաթել ա էս փաթեթը ու առահասարակ ժողովրդի կարծիքը հաշվի չ առնվել:
Նենց չի, որ բիլայնն ա քննադատում եմ, ես ասել եմ հիմա էլ ասում եմ, բիլայնի ինտերնետի պես ինտերնետ չկա Հայաստանում, իսկ էս բիլայնի հետ կապ չունի, միակ կապը բիլային մոդեմն ա, մնացածը մեկա հավայի խոսքեր են, մեկա ոչ մի կարծիք ու պահանջարկ չեն հաշվիա ռել, ինչքան ձրի ու չաթլա ալիք կա լցրել են մեջը էդքան բան, լիժբը փող գա :)

Chuk
18.04.2014, 12:41
7. Кухня ТВ
Էս մեկը շատերն են նայում, շատերին գիտեմ: Նույնիսկ ես էի մի պահ հավեսով նայում ու սովածանում :))

black-shara
18.04.2014, 14:18
Կա 2 ալիք, որ չկա ոչ մեկի մոտ՝ chess tv (շատ լավ ալիքա շախմատասերների համար) և cibergame.tv (չնայած 2 օրա չի աշխատում, բայց ոչինչ:))

keyboard
23.04.2014, 09:51
Երեկ, փաստորեն, վերջապես, զանգեցին, ասեցին, որ կարող եմ գնալ էդ տյուներ կոչվածը վերցնել :)

Կարգավորումների մեջ գրածա, որ կարող եմ վայ-ֆայով միացնել ու գրածա, որ դա միացնելու համար, իրենց սպասարկման գրասենյակներում ՅուԷսԲի վայֆայ են ծախում ու ինձ ոեւղարկում էին դա առնելու :D ես էլ ժալետություն արեցի կաբելով միացրեցի :D
Լավն ա, հլը որ քրքրում եմ, տենամ ինչ կա մեջը, բայց ամենաշատը Казах ТВ-ն դուրս եկավ, կազախերեն հաղորդումներ շատ եմ սիրում, իրիկունը ընտանիքով նստած նայում էինք :D
Բայց լուրջ, առայժմ դժգոհություններ չկան կապի ու ցույց տալու առումով, լավա, որ սենց մնա, շատ լավա, ալիքների ցնակն էլ կվերանայեն կարծում եմ:

black-shara
25.04.2014, 17:38
Երեկ, փաստորեն, վերջապես, զանգեցին, ասեցին, որ կարող եմ գնալ էդ տյուներ կոչվածը վերցնել :)

Կարգավորումների մեջ գրածա, որ կարող եմ վայ-ֆայով միացնել ու գրածա, որ դա միացնելու համար, իրենց սպասարկման գրասենյակներում ՅուԷսԲի վայֆայ են ծախում ու ինձ ոեւղարկում էին դա առնելու :D ես էլ ժալետություն արեցի կաբելով միացրեցի :D
Ճիշտ էլ արել ես որ ադապտեր չէս վերցրել, ես փորձել եմ մի 3-4 vifi ադապտերներով, նաև ինչ իրանք են առաջարկում, բոլորի հետ կապի խնդիրներա եղել, մենակ LAN-ova նորմալ աշխատում, երևի ծրագրային պրոբլեմ կա ետ պրիստավկեքի հետ:

Բացի այդ հիմա գործումա IPTV-ի նոր ավելի կատարելագործված տեխնոլոգիան, որը կոչվումա OTT (over the top) ու դրանով դու կախվածություն չէս ունենու քո երկրում գործող օպերատորից, օրինակը kartina.tv-, բայց կան ավելի էժան տարբերակներ, OTT-ով հնարավորա ունենալ IPTV և համակարգչի, և պլանշետի, և հեռախոսի և արբանյակային ընդունիչի վրա:

keyboard
25.04.2014, 17:43

Եթե որոշեմ շարունակել իրանցից օգտվել, որտև առայժմ միայն մի ալիքն ա, որ նայում եմ, ես ինձ համար ներկառուցված վայ-ֆայ-ով մեդիափլեեր կպատվիրեմ, դրանով կմիացնեմ կօգտվեմ, եթե մոտակա ամիսներին ալիքների ցնակը չվերանայեն, կհրաժարվեմ օգտվել:

black-shara
25.04.2014, 17:46

Ես էլ էի մեկ ալիք նայում (chess tv), դրա համար այսօր հետ էմ վերադարձրել:

0david0
25.04.2014, 23:32
Բիլայնը ոնց գլխի չի ընկել, որ պետքա ՏՎ նայելու համար էլ մի տարի պայմանագիր կնքել տար :think

keyboard
26.04.2014, 00:03
Բիլայնը ոնց գլխի չի ընկել, որ պետքա ՏՎ նայելու համար էլ մի տարի պայմանագիր կնքել տար :think

Հեսա, որ հրաժարվողները շատ լինեն, միանգամից էդ քայլին կանցնեն, չկասկածես ;)

0david0
26.04.2014, 03:09
Իսկ էտ տվ-ն ոնցա գալիս? Այսինքն ինետի արագությունա պետք դրա համար? Թե ինետից անկախա? :8

Հեսա, որ հրաժարվողները շատ լինեն, միանգամից էդ քայլին կանցնեն, չկասկածես ;)

Հետն էլ կասեր առաջին ամիսն անվճարա, սաղ վազելով կմիացնեին :D

black-shara
26.04.2014, 04:25
Իսկ էտ տվ-ն ոնցա գալիս? Այսինքն ինետի արագությունա պետք դրա համար? Թե ինետից անկախա? :8

Չէ անկախ չի կարող լինել վերջապես ip-ա, և ստանդարտ ալիքների (SD) համար 2մբթ հերիքացնումա, ամբողջ իմաստը էնա, որ ազդանշանը դու ստանում էս ալիքը հեռարձակողից, ոչ թե տեղական օպերատորի քմհաճույքներից, որից իրանք նաև եկամուտ ունեն բնական է:

Հետն էլ կասեր առաջին ամիսն անվճարա, սաղ վազելով կմիացնեին :D
Սաղ չէ, դեռ պետքա կարողանան տեխնիկապես ապահովել, ինչը չէն կարողանում, թե չէ հիմա էլ շատ ուզողներ կան բայց.... Ըստ Beeline հայտարարության արդեն կա մոտ 260 բաժանորդ:

black-shara
26.04.2014, 04:44
Նախնական նախատեսվածա ունենալ մոտ 30% բաժանորդ, ով ունի hiline:

insider
26.04.2014, 19:28
Ճիշտ էլ արել ես որ ադապտեր չէս վերցրել, ես փորձել եմ մի 3-4 vifi ադապտերներով, նաև ինչ իրանք են առաջարկում, բոլորի հետ կապի խնդիրներա եղել, մենակ LAN-ova նորմալ աշխատում, երևի ծրագրային պրոբլեմ կա ետ պրիստավկեքի հետ:

Բացի այդ հիմա գործումա IPTV-ի նոր ավելի կատարելագործված տեխնոլոգիան, որը կոչվումա OTT (over the top) ու դրանով դու կախվածություն չէս ունենու քո երկրում գործող օպերատորից, օրինակը kartina.tv-, բայց կան ավելի էժան տարբերակներ, OTT-ով հնարավորա ունենալ IPTV և համակարգչի, և պլանշետի, և հեռախոսի և արբանյակային ընդունիչի վրա:

Մի քանի օր առաջ էլ ծանոթիս տանը կարգավորեցի, ալիքները կար, ինետը չէին կարողանում միացնել: Սկզբից ասեցի WIFI սարք առնենք , հետո փոշմանեցի ինետը USB-ով տվեցի, քանի որ Բիլայնի մոդեմը հին էր ու ԼԱՆ-ի մի ելքով: Ոչինչ, նորմալ էր: Բայց թե ես էլ գլխի չնգա էտ ալիքները ինչ սկզբունքովա ցույց տալիս: Ամեն դեպքում երևի ինետը կթուլանա չէ՞:

black-shara
26.04.2014, 23:28

Չէ դրանից ինտերնետը չի թուլանում, նույն հեռախոսալարով առանձին ինտերնետ ես ունենում և առանձին IPTV, դու կարաս hiline չունենաս բայց IPTV ունենաս, բայց քո ունեցած iptv-ի ինտերնետը չէս կարող օգտագործես որպես սովորական ինտերնետ, որովհետև այն նախատեսված է միայն iptv-ի համար:

0david0
17.06.2014, 03:23
Հը ձեն չեք հանում էս թեմայում, ովա օգտվում, ովա գոհ, ովա դժգոհ, չնայած եսիմ որ չեք գրում, երևի բոլորդ գոհ եք :)) Կարելիա մի հատ հարցում սարքել :think

0david0
26.11.2014, 16:55
Ծառայություն IPTV
Այսուհետև նոր ալիքներ
Բազային - 61 ալիք - 3000 դր.
Ընդլայնված - 81 ալիք - 6000 դր.
Ալիքների ցանկը այստեղ (http://hiline.beeline.am/am/adsl/services/iptv.wbp#.VHXKvNWUdhw)

keyboard
26.11.2014, 17:00
կազախ թի վի-ն ոնց եմ սիրում, իրիկունները հաց չենք ուտում, նստում սաղ ընտանիքով կազախ թի վի ենք նայում:

0david0
07.02.2015, 16:16
Ծառայություն IPTV
Այսուհետ նոր գներ.
Բազային - 60 ալիք - 3000 դր.
Ընդլայնված - 82 ալիք - 5000 դր.
Ալիքների ցանկը այստեղ (http://hiline.beeline.am/am/adsl/services/iptv.wbp):
________________
Սրա փոխարեն կարելիա IPTV անվճար նայել edem.tv (zargacum.net) կայքի կամ ասենք ռուսական Ռոստելեկոմի ու Նովոտելեկոմի ավտոմատ գեներացվող ֆայլի (http://iptv.lamp.ufa-it.ru/generate_m3u) միջոցով, ընդամենը անհրաժեշտա լինկը կոպի անել VLC փլեյերի մեջ, կամ USB-ով գցել IPTV ապահովող սարքի մեջ ու նայել հեռուստացույցով: Եդեմը անվճարա ու նաև հայկական ալիքներ էլ կան մեջը, մյուսն էլա անվճար, ուղղակի ժամանակ առ ժամանակ պետքա թարմացնել :)
ՀԳ. Մեջները կազախ թիվի չկա հաստատ, նենց որ կարող եք հանգիստ հաց ուտել իրիկունները :D