PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի հանդիպում Եվրոպայում

StrangeLittleGirl
16.04.2014, 21:19
Ըհը, քանի բարով-խերով տեղ եմ հասել, առաջարկում եմ սկսել քննարկել Եվրոպայում ակումբի հանդիպում անելու հարցը: Էն հանդիպումների թեմայում մի քիչ քննարկել ենք, գուցե էստեղ ավելի մանրամասն պլանավորենք:

Սկզբի համար կխնդրեի, որ այս թեմայում գրեն այն ակումբցիները, որոնք հետաքրքրված են նման հանդիպումով, որպեսզի պլանավորելիս բոլորի հարմարությունը հաշվի առնենք:

Պիրիտ
16.04.2014, 21:37
ես հետաքրքրված եմ :cry

Ներսես_AM
17.04.2014, 07:45
Մյուս թեմայում արդեն գրել էի, ինչ նախապայմաններ են պետք, հետո կգտնեմ ստեղ կբերեմ

StrangeLittleGirl
17.04.2014, 19:49
Մյուս թեմայում արդեն գրել էի, ինչ նախապայմաններ են պետք, հետո կգտնեմ ստեղ կբերեմ

Ներս, կարծեմ ասել էիր, որ պետք ա շաբաթ-կիրակի լինի, մեկ էլ շատ նախօրոք պլանավորված, չէ՞: Կարծում եմ՝ բոլորն էլ էս պայմանների կողմնակից են: Եթե ինչ-որ մեկը դեմ ա, թող ասի:

Ժող, մյուսներդ էլ գրեք էլի: Ռիփ, Սաջի, Դայուշ, Ռուֆ... ու՞մ բաց թողեցի: Բոլորդ էլ գրեք:

StrangeLittleGirl
29.04.2014, 00:06
Չեմ ջոկում՝ էն հանդիպումների թեմայում հավայի գրու՞մ էիք, ոչ մեկդ հավես չունի՞ :(

ivy
29.04.2014, 02:12
Ինձ համար էս հանդիպումը հնարավոր կլինի միայն էն դեպքում, եթե բոլորդ գաք Մյունխեն. ես հիմա ոչ մի տեղ գնալ չեմ կարող։
Նախորդ թեմայում էլ չեմ գրել ուրիշ տեղ հանդիպելու իմ պատրաստականության մասին։ Համենայնդեպս, էդ առաջարկին ոչ մի ձև չեմ արձագանքել։

Ներսես_AM
07.05.2014, 23:48
Ներս, կարծեմ ասել էիր, որ պետք ա շաբաթ-կիրակի լինի, մեկ էլ շատ նախօրոք պլանավորված, չէ՞: Կարծում եմ՝ բոլորն էլ էս պայմանների կողմնակից են: Եթե ինչ-որ մեկը դեմ ա, թող ասի:

Ժող, մյուսներդ էլ գրեք էլի: Ռիփ, Սաջի, Դայուշ, Ռուֆ... ու՞մ բաց թողեցի: Բոլորդ էլ գրեք:

Վայ էս բաց էի թողել‎։ Հա շաբաթ–կիրակի ու մի քանի ամիս առաջ։ Մերը մի քիչ զահլա ա էլի‎։ Պիտի վիզա հանենք։ Ապուշները երկարատև չեն տալիս, ամենաշատը երեք ամսով են տալիս :(

Եկեք Բարսելոնա, պաելլա ուտելու‎։ Մի անգամ որ նկարագրել էիր լոզերս գնացել էլ։ :D

Ռուֆուս
07.05.2014, 23:53
Բյուր ջան, էս պահին ոչ մի տեղ չեմ կարող գնալ, մինչև երկու ոտքով հաստատուն տեղումս չկանգնեմ: Մի քիչ ժամանակ է պետք, թե չէ ստիպված կլինեմ Հայաստանյան հանդիպումներին մասնակցել :))

StrangeLittleGirl
08.05.2014, 00:22
Այ սա ուրիշ հարց, հիմա արձագանքներ կան :))

Ինձ համար էս հանդիպումը հնարավոր կլինի միայն էն դեպքում, եթե բոլորդ գաք Մյունխեն. ես հիմա ոչ մի տեղ գնալ չեմ կարող։
Նախորդ թեմայում էլ չեմ գրել ուրիշ տեղ հանդիպելու իմ պատրաստականության մասին։ Համենայնդեպս, էդ առաջարկին ոչ մի ձև չեմ արձագանքել։
Ռիփ, հիման ինչքա՞ն հիմա ա: Հետո ե՞րբ կկարողանաս:

Վայ էս բաց էի թողել‎։ Հա շաբաթ–կիրակի ու մի քանի ամիս առաջ։ Մերը մի քիչ զահլա ա էլի‎։ Պիտի վիզա հանենք։ Ապուշները երկարատև չեն տալիս, ամենաշատը երեք ամսով են տալիս :(

Եկեք Բարսելոնա, պաելլա ուտելու‎։ Մի անգամ որ նկարագրել էիր լոզերս գնացել էլ։ :D
Հըմ, հա, ինձ թվում ա՝ սաղիս էլ մի քանի ամիս առաջ ա հարմար պլանավորելը: Իմ սաղ ճամփորդություններն արդեն մինչև սեպտեմբերի վերջ պլանավորած են :))

Բյուր ջան, էս պահին ոչ մի տեղ չեմ կարող գնալ, մինչև երկու ոտքով հաստատուն տեղումս չկանգնեմ: Մի քիչ ժամանակ է պետք, թե չէ ստիպված կլինեմ Հայաստանյան հանդիպումներին մասնակցել :))

օկ, հենց երկու ոտքով հաստատուն լինես, ձեն հանի:

Դայուշ ու Սաջի, դուք էլ ձեն հանեք էլի:

Norton
08.05.2014, 00:46
Բյուր ջան, էս պահին ոչ մի տեղ չեմ կարող գնալ, մինչև երկու ոտքով հաստատուն տեղումս չկանգնեմ: Մի քիչ ժամանակ է պետք, թե չէ ստիպված կլինեմ Հայաստանյան հանդիպումներին մասնակցել :))

Կամ պատիվ կունենամ :cool

Ռուֆուս
08.05.2014, 00:51
Կամ պատիվ կունենամ :cool

Նայած ոնց կնայեք էս հարցին :)) Համ էլ հուլիսին ամենայն հավանականությամբ պիտի Հայաստան վերադառնամ, նենց որ կհասցնեմ բոլորիցդ կարոտս առնեմ :)

ivy
08.05.2014, 23:33
Ռիփ, հիման ինչքա՞ն հիմա ա: Հետո ե՞րբ կկարողանաս:

Բյուր, ես ամեն օր աշխատում եմ՝ շաբաթ կիրակիով բանով։ Ազատ օր գտնեմ, կգնամ Մադրիդ՝ քուրիկիս տեսնելու։
Հուլիսին արձակուրդ ունեմ երեք շաբաթով, բայց ամեն օրը պլանավորած է։

Ընդհանրապես, շատ հավես են սենց հանդիպումները, բայց եթե մարդ էսպես թե էնպես էդ կողմերում է։ Իսկ սենց հատուկ եսիմ ինչ ջանքեր թափելը, որ բոլոր կողմերից մի կետում հավաքվենք, իմ կարծիքով էդքան էլ իմաստալից չի։
Ես երբ էլ լինեմ ձեր ամեն մեկի կողմերում, հաստատ ձայն կհանեմ, որ հանդիպենք։ Բայց հատուկ ինչ-որ տեղ գնալու ու «ակումբի եվրոպական հանդիպում» անելու հավես էդքան էլ չունեմ, էլ չեմ ասում՝ ժամանակ։

Sagittarius
09.05.2014, 00:53
Չեմ ջոկում՝ էն հանդիպումների թեմայում հավայի գրու՞մ էիք, ոչ մեկդ հավես չունի՞ :(

Հա :))

Կամ գնում ենք Բարսելոնա պաեյա ուտելու (բայց դե ճիշտ պաեյան Վալենսիա ա), կամ գնում ենք Իտալիա պաստա ուտելու (օգոստոսի վերջ), կամ գնում ենք Մյունխեն պիվա խմելու՝ սեպտեմբերի վերջ:

հ.գ. կամերաներ չեք վեկալում, նկարներ հանդիպումների թեմայում չեք տեղադրում :))

StrangeLittleGirl
09.05.2014, 00:56

Ես սեպտեմբերի վերջին Իտալիայում լինելու եմ, կարանք էնտեղ հավաքվենք :)) Եթե Մյունխենում ամառային դպրոց գտնվի էդ վախտերով, կարող ա Մյունխեն էլ կարողանամ գալ:

Sagittarius
09.05.2014, 01:03
Ես սեպտեմբերի վերջին Իտալիայում լինելու եմ, կարանք էնտեղ հավաքվենք :)) Եթե Մյունխենում ամառային դպրոց գտնվի էդ վախտերով, կարող ա Մյունխեն էլ կարողանամ գալ:

Ամառ Մյունխեն ինչ եմ անում. պիվեն սեպտեմբերի վերջն ա:

Բյուր, բայց Այվին ճիշտ ա ասում նպատակադրված «հավաքվելը» անիրական ա. շատ-շատ «հարմարցնենք»: Ես 76% հավանականությամբ Օկտոբերֆեստին Մյունխեն կլինեմ:

StrangeLittleGirl
09.05.2014, 01:07

Սեպտեմբերի վերջին նկատի ունեմ ամառային դպրոց :)) Դրանց էլ են ամառային ասում:
Որ մտքներիս դնենք, կարանք անենք հանդիպում: Էն ա, մենք մեր կուրսով ենք կազմակերպել, հունիսին Ամստերդամում հավաքվելու ենք, ահագին ռեալ բան ա:

Արամ
10.05.2014, 17:27
մեկա չի լինելու :թարախ

Ռուֆուս
10.05.2014, 17:31
մեկա չի լինելու :թարախ

http://www.fbsmileys.com/wp-content/uploads/2009/08/poop-smiley.png քեզ: Ի դեպ սա շակալադնի մառոժնի չէ :)

Արամ
10.05.2014, 19:46
http://www.fbsmileys.com/wp-content/uploads/2009/08/poop-smiley.png քեզ: Ի դեպ սա շակալադնի մառոժնի չէ :)
Ռուֆ, քեզ ի՞նչ, քեզ դեռ դեպորտ չե՞ն արել։ :))

StrangeLittleGirl
31.08.2014, 22:56
Մարդիկ, ուրեմն ես ՄԹ-ի կես տարվա վիզա ունեմ ու մտադիր եմ էդ վիզան ինչքան ուժ ունեմ, «չլել» :)) Դա նշանակում ա, որ առաջիկա կես տարվա ընթացքում շաբաթ-կիրակիներին ու արձակուրդներին իմ հիմնական նպատակակետը ՄԹ-ն ա լինելու: Ներսեսին արդեն խոստացել եմ, որ Լոնդոն գնալու դեպքում անպայման տեսնվելու ենք: Լավ կլիներ՝ մյուս ակումբցիներն էլ արտահայտվեին, թե էդ կողմերում ինչ պլաններ ունեն, որ օրերը նենց հարմարացնենք, որ մաքսիմալ քանակությամբ ակումբցիների տեսնեմ :))

Dayana
31.08.2014, 23:07

Տիրանն արդեն Շոտլանդիաներում ա՞:

StrangeLittleGirl
31.08.2014, 23:22
Տիրանն արդեն Շոտլանդիաներում ա՞:

Դեռ չէ, բայց շուտով :))
Ի դեպ, Շոտլանդիան էլ ա պլաններիս մեջ:

Ներսես_AM
01.09.2014, 00:32
Դեռ չէ, բայց շուտով :))
Ի դեպ, Շոտլանդիան էլ ա պլաններիս մեջ:

Շոտլանդիան իմ պլանների մեջ էլ կա :))

StrangeLittleGirl
01.09.2014, 00:35
Շոտլանդիան իմ պլանների մեջ էլ կա :))

Յա՞: Ավելի կոնկրե՞տ :))
Ես մտածում եմ՝ մի անգամ հոկտեմբերի վերջին գնամ, մի անգամ էլ դեկտեմբեր-հունվարոտ: Բայց ստեղ մի դարդ ունեմ. եթե Շոտլանդիան անկախանա, իրանց վիզայի հարցը ի՞նչ ա լինելու :D Ես կարա՞մ ՄԹ տուրիստական վիզայով Շոտլանդիա մտնել:

Ներսես_AM
01.09.2014, 00:46

Դե կոնկրետ չգիտեմ, չեմ եղել ոչ մի անգամ։ Երևի առաջին անգամվա համար մեկ ա։ :)) Ուղղակի ընդեղ պիտի որ ցրտոտ լինի ձմռանը։ Դարդ մի անի, անկախանալու դեպքում հանրաքվեից հետո տարիներ կանցնի մինչև օրենքներ բաներ կազմակերպչական միլիոն հատ հարցեր։ Նենց որ մի օրում վիզան չի կորի, արխային։ :)

StrangeLittleGirl
01.09.2014, 00:49

Հա, գիտեմ, որ ձմռանը ցրտոտ ա, բայց ինձ մեկ ա՝ էդ ցուրտը Կոպենհագենում կապրեմ, թե մի ուրիշ տեղ :)) Դեռ գոնե էնտեղ կարող ա ձյուն էլ լինի:
Լսի, բայց էդ սաղ կազմակերպչական հարցերը մտածած են է: Օրինակ, արդեն հստակ հայտնի ա, որ Շենգեն գոտի չեն մտնելու: Ես վախենում եմ՝ Իռլանդիայի պես մի բան անեն, այսինքն՝ ՄԹ-ի հետ սահման չունենան, բայց իրանց մոտ մտնելու համար առանձին վիզա պետք լինի:

Ներսես_AM
01.09.2014, 00:54

Բյուր, ամեն դեպքում չեմ կարծում թե դա մի օրվա բան կլինի։ Հաստատ հին վիզաների վրա էլ չի տարածվի։ Մարդ ես Շոտլանդիա գալու համար վիզա ես հանել, հո չեն ասելու չէ գնա նորից վիզա հանի։ Հաստատ էդ պրոբլեմ չի լինի։
Համ էլ ոնց երևում ա սկի չեն էլ անկախանալու։ http://www.oddschecker.com/politics/british-politics/scottish-independence/referendum-outcome

StrangeLittleGirl
01.09.2014, 00:56

Լավ, ուրեմն թաքուն մտքերիս մասին խոսեմ :))
Եթե հոդվածս մինչև հոկտեմբերի 10-ը գրեմ, պլանավորում եմ հոկտեմբերի վերջին կամ նախավերջին վիքենդին մեկնել Էդինբուրգ: Նոր քարտեզն էի փորփրում, Էդինբուրգը Շինոյին էլ հարմար կլինի, եթե ուզենա գալ: Գլազգոն էլ կթողնեմ ձմռանը:

Ներսես_AM
01.09.2014, 00:59

հո՜պ հոկտեմբեր 25-26 զբաղված ա, շուտ եմ ասել։ :))

StrangeLittleGirl
01.09.2014, 01:05
հո՜պ հոկտեմբեր 25-26 զբաղված ա, շուտ եմ ասել։ :))

Աաաա, բա ես հենց էդ վիքենդն էի պլանավորում :)) Լավ, հլը տեսնենք, մեկ ա հոկտեմբերի 10-ից շուտ չեմ կարա բան պլանավորեմ :))

Ներսես_AM
01.09.2014, 01:19
Աաաա, բա ես հենց էդ վիքենդն էի պլանավորում :)) Լավ, հլը տեսնենք, մեկ ա հոկտեմբերի 10-ից շուտ չեմ կարա բան պլանավորեմ :))

Նոյեմբերի առաջին շաբաթն էլ նենց վատ շաբաթ չի ։Ճ

Շինարար
01.09.2014, 01:20
Ինձ ամենաշատը հարմար ա գյուղ Լոուեր Լարգո:oy Էնտեղ եմ լռվցնելու:)

StrangeLittleGirl
01.09.2014, 01:24
Նոյեմբերի առաջին շաբաթն էլ նենց վատ շաբաթ չի ։Ճ
ամսի 1-2: նայեցի, ոնց որ հարմար ա ինձ :) դրա հաջորդը հարմար չի

Ինձ ամենաշատը հարմար ա գյուղ Լոուեր Լարգո:oy Էնտեղ եմ լռվցնելու:)
Եթե ալարես Էդինբուրգ գալ, ես ձմեռը մոտդ կգամ :)) Ուղղակի շաբաթ-կիրակիով մենակ ուղիղ չվերթով տեղ կարամ ինձ թույլ տամ, որ ճամփի վրա շատ ժամանակ չգնա:

Շինարար
01.09.2014, 01:35
ամսի 1-2: նայեցի, ոնց որ հարմար ա ինձ :) դրա հաջորդը հարմար չի

Եթե ալարես Էդինբուրգ գալ, ես ձմեռը մոտդ կգամ :)) Ուղղակի շաբաթ-կիրակիով մենակ ուղիղ չվերթով տեղ կարամ ինձ թույլ տամ, որ ճամփի վրա շատ ժամանակ չգնա:
Չեմ ալարի, Գլազգոն էլ մոտ ա, էլի չեմ ալարի, ուղակի ասի՝ կոնկրետ հասցես իմանաք:)) Չնայած էնտեղ ամռանը լավ կլինի:

StrangeLittleGirl
01.09.2014, 01:38
Չեմ ալարի, Գլազգոն էլ մոտ ա, էլի չեմ ալարի, ուղակի ասի՝ կոնկրետ հասցես իմանաք:)) Չնայած էնտեղ ամռանը լավ կլինի:

Ամռանը վիզա չկա :))
(չնայած ստեղ արդեն ձեռնտու ա Շոտլանդիայի անկախացումը, որ վիզան էս կարգի գլխացավանք չլինի)

Շինարար
01.09.2014, 01:46
Ամռանը վիզա չկա :))
(չնայած ստեղ արդեն ձեռնտու ա Շոտլանդիայի անկախացումը, որ վիզան էս կարգի գլխացավանք չլինի)
Չի անկախանա:

Դատարկություն
09.09.2014, 19:42
Բյուրն ասեց, մտա էս թեմա, որը կյանքում չեմ կարդացել :)) Ուրեմն, շատ նախնական հնարավոր ա, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը ես Էդինբուրգում լինեմ: Նենց որ շատ լավ կլինի, որ Էդինբուրգում հանդիպեք ու հենց նոյեմբերի առաջին շաբաթ-կիրակի :)) Գոնե Եվրոպաներում ձեզ կտեսնեմ:

StrangeLittleGirl
09.09.2014, 20:32
Ես էս քանի օրը տոմսերը նայելու եմ, հոկտեմբերի 31 - նոյեմբերի 2 միջակայքի համար տոմս առնեմ: Փախնել չկա, շուտ եմ ասել:

Ներսես_AM
10.09.2014, 01:50
նայեք, օրեր ասեք, որ ես էլ նայեմ :)

Շինարար
10.09.2014, 02:00
Չի անկախանա:

Ի միջի այլոց, ոնց որ անկախանում ա, իմանայի՝ շուտ կգնայի:))

StrangeLittleGirl
10.09.2014, 02:06
նայեք, օրեր ասեք, որ ես էլ նայեմ :)
Ներս, հոկտեմբերի 31 - նոյեմբերի 2: Ես էդ օրերին եմ պլանավորում: Կարող ա մի օր պլյուս-մինուս լինի (ասենք, նոյեմբերի 1-ին գամ, 3-ին գնամ), բայց դրանից էն կողմ տատանում դժվար տամ, որտև վիքենդի սահմաններից դուրս եմ գալիս :))

Ի միջի այլոց, ոնց որ անկախանում ա, իմանայի՝ շուտ կգնայի:))
կարևորը վիզայի հարցն ա: ինչ-որ մեր վիզաներն էլ էնտեղ չանցնեն :))

Շինարար
10.09.2014, 02:16
կարևորը վիզայի հարցն ա: ինչ-որ մեր վիզաներն էլ էնտեղ չանցնեն :))

Եթե անկախանա, հռչակումը 2016 թ.-ին ա լինելու, էնպես որ էդ հեչ, արխային, բայց արդեն պատկերացնում եմ էդ օրերին ինչ ղալմաղալ ու ցնծություն ա լինելու էնտեղ, զահլես գնում ա, կակռազ 18-ի ցերեկն էնտեղ կլինեմ:

Ներսես_AM
14.09.2014, 00:42
Դե՞։ Ինչ որոշվեց

StrangeLittleGirl
14.09.2014, 00:45
Դե՞։ Ինչ որոշվեց

Ես մի 90%-ով գալու եմ:

Ներսես_AM
14.09.2014, 00:59
Ես մի 90%-ով գալու եմ:

Նոյեմբեր 1-2, Էդինբրա՞։

StrangeLittleGirl
14.09.2014, 01:10
Նոյեմբեր 1-2, Էդինբրա՞։

ըհընց :))

Դատարկություն
19.09.2014, 09:48
Ես էլ գալու արդեն հաստատ, եթե վիզաս չմերժեն :))
Փաստորեն իմը 3 օր ա ընդամենը, ամսի երկուսին նորից հետ եմ գնում -_-

StrangeLittleGirl
21.09.2014, 02:21
Ես էլ գալու արդեն հաստատ, եթե վիզաս չմերժեն :))
Փաստորեն իմը 3 օր ա ընդամենը, ամսի երկուսին նորից հետ եմ գնում -_-

Լավ: Իսկ գրաֆիկդ գիտե՞ս: Ակումբցիներին կկարողանաս հանդիպել, չէ՞: Ես ոնց որ մեկին գալու եմ, երեքին գնամ:

StrangeLittleGirl
30.09.2014, 23:07
Էդինբուրգ գնացող ժողովուրդ, մի հատ կարա՞նք կազմակերպվենք: Ես սաղ հարցերս լուծել եմ, մյուս շաբաթվա մեջ տոմսերս կառնեմ (հա, ես միաժամանակ մի քանի ճամփորդություն չեմ կարում պլանավորեմ):
Ուրեմն էկեք մի քանի բան հասկանանք.
1. Դավ, վիզադ ստացե՞լ ես: Դու ամսի 2-ին ես հետ գնում, չէ՞: Ո՞ր ժամին: Ինչքա՞ն ժամանակ կկարանաս տրամադրել:
2. Շին, դու կարանալու ես գալ, չէ՞:
3. Ներս, քո պլանները ո՞նց են:
4. Ով որտե՞ղ ա պատրաստվում մնալ: Ես կարամ քաուչսըրֆինգ կազմակերպվեմ, բայց կարամ նաև հոսթել/ոչ շատ թանկ հյուրանոց վերցնեմ: Ուղղակի պրակտիկ տեսանկյունից լավ կլինի, որ բոլորս աշխարհագրականորեն իրարից շատ հեռու չլինենք:

Դատարկություն
01.10.2014, 00:00

Ես իմ օրակարգն ընդհանրապես չգիտեմ, բայց երևի ազատոտ ենք էլի լինելու, քանի օրը կգրեմ իրանց օրակարգի համար: Վիզաս երկուշաբթի եմ մտնելու ու 21 օրում նոր պատասխանելու են: Հա ամսի երկուսին ժամը 01:25 PM-ին թռիչքն ա: Մնալու եմ միլիարդանոց The Carlton Hotel-ում (ես տեղս չեմ կարա փոխեմ): :))

StrangeLittleGirl
01.10.2014, 12:33

Այսինքն քեզ տեսնելու մենակ ամսի 1 ունենք :)) Դե ուրեմն օրակարգդ լավ ճշտի: Չէ, տեղդ մի փոխի, իմանանք, որ մենք էլ մոտիկ լինենք :))

Շինարար
01.10.2014, 14:22
Էդինբուրգ գնացող ժողովուրդ, մի հատ կարա՞նք կազմակերպվենք: Ես սաղ հարցերս լուծել եմ, մյուս շաբաթվա մեջ տոմսերս կառնեմ (հա, ես միաժամանակ մի քանի ճամփորդություն չեմ կարում պլանավորեմ):
Ուրեմն էկեք մի քանի բան հասկանանք.
1. Դավ, վիզադ ստացե՞լ ես: Դու ամսի 2-ին ես հետ գնում, չէ՞: Ո՞ր ժամին: Ինչքա՞ն ժամանակ կկարանաս տրամադրել:
2. Շին, դու կարանալու ես գալ, չէ՞:
3. Ներս, քո պլանները ո՞նց են:
4. Ով որտե՞ղ ա պատրաստվում մնալ: Ես կարամ քաուչսըրֆինգ կազմակերպվեմ, բայց կարամ նաև հոսթել/ոչ շատ թանկ հյուրանոց վերցնեմ: Ուղղակի պրակտիկ տեսանկյունից լավ կլինի, որ բոլորս աշխարհագրականորեն իրարից շատ հեռու չլինենք:
Բյուր ջան, ես արդեն էդտեղեք եմ, մի 30 րոպե էն կողմ:

Իսկ մնալու առումով՝ ես կարող եմ բոլորիդ էլ տեղավորել ինձ մոտ, բայց իհարկե լավագույն պայմանները չեն լինի, մի ավել մահճակալ նույնիսկ ունեմ, բայց հաշվի առնելով տրանսպորտի գները, գնալ-գալը կարծեմ մոտ 8-10 ֆունտ ա կազմում, նույն գնի սահմաններում հաստատ հոսթել կգտնվի (չնայած վայթե իմ տոմսի մեջ մտնում ա Էդինբուրգը, հլա կճշտեմ), գուցե նույնիսկ ես էլ հոսթելում մնամ, համ էլ գիշերն էլ կարանք Էդինբուրգում ֆռֆռանք: Թե չէ ստիպված եմ լինելու
11-ի կողմերը հետ դառնամ:

StrangeLittleGirl
01.10.2014, 14:39

Շին, մերսի առաջարկի համար, բայց երևի ավելի ճիշտ կլինի՝ Էդինբուրգում մնանք, գիշերն էլ Էդինբուրգում ֆռֆռանք: Հոսթելները դեռ չեմ նայել, հնարավոր ա մի բան գտնել, բայց ես քաուչսըրֆինգն էլ եմ որպես տարբերակ դիտարկում:
Մնաց Ներսեսը ձեն հանի, տեսնենք ինչ ենք անում :)
Իսկ ուրիշ էկող չկա՞: Օրինակ, Լուսինան :)

Շինարար
01.10.2014, 14:51

Հա, սպասենք Ներսին:

Lusina
01.10.2014, 17:11
Շին, մերսի առաջարկի համար, բայց երևի ավելի ճիշտ կլինի՝ Էդինբուրգում մնանք, գիշերն էլ Էդինբուրգում ֆռֆռանք: Հոսթելները դեռ չեմ նայել, հնարավոր ա մի բան գտնել, բայց ես քաուչսըրֆինգն էլ եմ որպես տարբերակ դիտարկում:
Մնաց Ներսեսը ձեն հանի, տեսնենք ինչ ենք անում :)
Իսկ ուրիշ էկող չկա՞: Օրինակ, Լուսինան :)

Ես հլը որ լուռ հետևում եմ :))
Կարծես թե քննություններ եմ ունենալու էդ օրերին, հենց վերջնական օրերն իմանամ, տեղյակ կպահեմ միանալու եմ, թե չէ.

StrangeLittleGirl
01.10.2014, 17:37
Ես հլը որ լուռ հետևում եմ :))
Կարծես թե քննություններ եմ ունենալու էդ օրերին, հենց վերջնական օրերն իմանամ, տեղյակ կպահեմ միանալու եմ, թե չէ.
շաբաթ-կիրակի ա :P աշխատի միանալ, շատ կայֆ կլինի :)

Lusina
01.10.2014, 18:33
շաբաթ-կիրակի ա :P աշխատի միանալ, շատ կայֆ կլինի :)
Գիտեմ, ուղղակի եթե մոտ օր լինի , երևի պարապելու կարիք կունենամ (մանավանդ հաշվի առնելով , որ ահագին ժանգոտել ա ուղեղս :)))

Ամեն ինչ կանեմ, որ հարմարացնեմ գալ:pioneer

Ներսես_AM
01.10.2014, 21:41
Մենք ընտանյոք ենք գալիս, էնպես որ մենք երևի հյուրանոց կվերցնենք։ Գնամ տուն, տոմս բան առնեմ։ Կաշխատեմ Դատարկի հյուրանոցի կողմերը մի բան գտնեմ։ Վերջում կգրեմ ինչ եղավ ։Ճ

StrangeLittleGirl
01.10.2014, 23:56
Գիտեմ, ուղղակի եթե մոտ օր լինի , երևի պարապելու կարիք կունենամ (մանավանդ հաշվի առնելով , որ ահագին ժանգոտել ա ուղեղս :)))

Ամեն ինչ կանեմ, որ հարմարացնեմ գալ:pioneer
Ե՞րբ հաստատ կասես:

Մենք ընտանյոք ենք գալիս, էնպես որ մենք երևի հյուրանոց կվերցնենք։ Գնամ տուն, տոմս բան առնեմ։ Կաշխատեմ Դատարկի հյուրանոցի կողմերը մի բան գտնեմ։ Վերջում կգրեմ ինչ եղավ ։Ճ
Օկ :))
Ես իմ հարցերը Պրագայից գալուց հետո կլուծեմ :))

Lusina
02.10.2014, 00:49
Ե՞րբ հաստատ կասես:

Մինչև ամսի 8-ը պետք ա որ հաստատ իմանամ. Երևի ես էլ հյուրանոց վերցնելու կարիք կունենամ, որովհետև մոտ 5 ժամվա ճանապարհ ա իմ մոտից Էդինբուրգ, չեմ հասցնի նույն օրը հետ գալ.
Ամեն դեպքում դուք ամեն ինչ որոշեք, ես հետևում եմ թեմային, հենց հաստատ իմացա կարող եմ գալ, թե չէ, համ տոմսս կգնեմ, համ հյուրանոցի համարը կպատվիրեմ.

keyboard
02.10.2014, 12:14
Էս քանի վախտը մի հատ իսլամիստներին հիշացնեմ Էդինբուրգի մասին, հարամ անեմ էլի :D

StrangeLittleGirl
02.10.2014, 12:25
Մինչև ամսի 8-ը պետք ա որ հաստատ իմանամ. Երևի ես էլ հյուրանոց վերցնելու կարիք կունենամ, որովհետև մոտ 5 ժամվա ճանապարհ ա իմ մոտից Էդինբուրգ, չեմ հասցնի նույն օրը հետ գալ.
Ամեն դեպքում դուք ամեն ինչ որոշեք, ես հետևում եմ թեմային, հենց հաստատ իմացա կարող եմ գալ, թե չէ, համ տոմսս կգնեմ, համ հյուրանոցի համարը կպատվիրեմ.
Օկ, տեղյակ պահի:
Նայի, եթե միասին վերցնենք հյուրանոցի համար, կարա շատ ավելի էժան նստի, համարյա հոսթելի գին:

Էս քանի վախտը մի հատ իսլամիստներին հիշացնեմ Էդինբուրգի մասին, հարամ անեմ էլի :D
Նենց չանես, իսլամիստներին Հայաստանի տեղը հիշացնեմ :angry

Ներսես_AM
04.10.2014, 23:24
Ես իմ օրակարգն ընդհանրապես չգիտեմ, բայց երևի ազատոտ ենք էլի լինելու, քանի օրը կգրեմ իրանց օրակարգի համար: Վիզաս երկուշաբթի եմ մտնելու ու 21 օրում նոր պատասխանելու են: Հա ամսի երկուսին ժամը 01:25 PM-ին թռիչքն ա: Մնալու եմ միլիարդանոց The Carlton Hotel-ում (ես տեղս չեմ կարա փոխեմ): :))

Խնդալու ա, բայց իմ օֆիսի զեղչով ու նախաճաշն էլ հետը էդ հյուրանոցն ամենաէժանն ա ստացվում :D
Գնացքի տոմսերն առել եմ արդեն ամսի 1-ից 3–ն ենք գալիս։

Դատարկություն
05.10.2014, 10:53
Խնդալու ա, բայց իմ օֆիսի զեղչով ու նախաճաշն էլ հետը էդ հյուրանոցն ամենաէժանն ա ստացվում :D
Գնացքի տոմսերն առել եմ արդեն ամսի 1-ից 3–ն ենք գալիս։
Դե իմ համար էդտեղի սաղ հյուրանոցներն էլ միլիարդանոց են :)) Ավելի լավ, նույն հյուրանոցում կմնանք :3

StrangeLittleGirl
06.10.2014, 16:29
ժող, էկա տուն, սկսեցի փորփրել Էդինբուրգի տոմսերն ու ինֆարկտ ստացա: Էդ օրերին ուղիղ չվերթ ցույց չի տալիս, տրանզիտովներն էլ ահավոր գներ են, էն ա Երևան կհասնեմ էդ փողով: Վաղը մի հատ գործի տեղի կոմպից էլ կփորձեմ:

Էս Պրագան էլ էր սենց ցույց տալիս, չվերթից մի շաբաթ առաջ նայեցի, էժանացել էր, առա, գնացի:

Lusina
06.10.2014, 16:36
Ես էլ էսօր պարզեցի, որ քննություններս հենց էդ օրերին, բայց որոշել էի ամեն դեպքում գալ. Իսկ երբ ուզում էի ավտոբուսի տոմս պատվիրել, միամիտ նկատեցի, որ 9 ժամ ա լինելու ավտոբուսով ճանապարհը :)) Գնացքով ավելի արագ կլինի, բայց տոմսը ահագին թանկ ա, ես էլ արդեն թոշակի հույսին գործազուրկ մարդ եմ, էնպես-որ ես փաս էս անգամ.

StrangeLittleGirl
07.10.2014, 00:13

Ափսոս :(

Ժող, իմ հարցն էլ լուծվեց :) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը: Մոտիկի շուխուռը ես էի դրել, բայց աչքիս ես Շինոյի մոտ կմնամ :))
Մնում ա Դատարկն իրա գրաֆիկի մասին ասի, որ հանդիպման տեղ-ժամ նշանակենք: Ուխ :))

Ներսես_AM
07.10.2014, 01:21

դու էլ մնալու տեղերի գները նայերցիր վախեցա՞ր :D
գնացքի տոմսերն առել ենք էլ հետ դառնալ չկա :(

StrangeLittleGirl
07.10.2014, 10:39
դու էլ մնալու տեղերի գները նայերցիր վախեցա՞ր :D
գնացքի տոմսերն առել ենք էլ հետ դառնալ չկա :(

Իմ տոմսի գինն ա տեղով մեկ վախենալու :D Չէ, մնալու տեղերը շատ սարսափելի չեն, խելքին մոտ գներով գեսթհաուզներ կան, Շինն էլ առաջարկում ա իրա մոտ մնալ: Մի հատ գցեմ-բռնեմ, որոշեմ ինչ եմ անում:

StrangeLittleGirl
12.10.2014, 23:19
Օկ, ոնց որ ամեն ինչ պատրաստ ա :))
Դատարկի գրաֆիկը մի քիչ պոբլեմատիկ ա, նենց որ աչքիս իրան տեղում ենք բռնացնելու մի ձև, կամ էլ գնալու ենք իրա հյուրանոցի համարի դուռը տուկ-տուկ տանք :))
Բայց մինչև էդ առաջարկում եմ հանդիպել ամսի 1-ին, ժամը 2-ին North Bridge-ի վրայի Scotsman հյուրանոցի մոտ: Կարծիքնե՞ր:

Ներսես_AM
13.10.2014, 02:54

Ստե՞ղ
https://www.google.co.uk/maps/place/The+Scotsman+Hotel+Edinburgh/@55.951068,-3.188246,17z

Դատարկի հյուրանոցը դիմացի մայթին ա, միգուցե՞ միանգամից իր համարի դռան դիմաց։ :))

StrangeLittleGirl
13.10.2014, 12:03

Ուղղակի ինքը էդ ժամին կոնֆերանսի ա լինելու: Պետք ա բանակցել, որ գոնե իրիկունը մեզ միանա :))

Dayana
20.10.2014, 12:57
Ժող, էս (http://www.jemmaeatworld.com/2011/08/aghtamar-lake-van-monastery-in-exile/) աչքիս ընկավ, ասեցի կիսվեմ ձեր հետ. հայկական ռեստորան ՝ Էդինբուրգում։

StrangeLittleGirl
20.10.2014, 13:14
Ժող, էս (http://www.jemmaeatworld.com/2011/08/aghtamar-lake-van-monastery-in-exile/) աչքիս ընկավ, ասեցի կիսվեմ ձեր հետ. հայկական ռեստորան ՝ Էդինբուրգում։

Ես էլ տեսա՝ գրել ես էս թեմայում, ասեցի՝ երևի դու էլ ես գալիս, ուրախացա :))

Dayana
20.10.2014, 23:14
Ես էլ տեսա՝ գրել ես էս թեմայում, ասեցի՝ երևի դու էլ ես գալիս, ուրախացա :))

Դու իմ փոխարեն Արփիին մի հատ չլմփոցով պաչիկ կանես, խնդրում եմ: Իսկ էդ միացյալ թագավորության տղաներին ու Շուշանին ջերմ բարևներ, մինչև տեսնենք երբ ես իրենց կհանդիպեմ ՝ մեր հայրենիքում ;)

StrangeLittleGirl
26.10.2014, 23:53
Ուխ, մնաց ընդամենը մի քանի օր, նենց ոգևորված եմ :))
Ուրեմն եթե ամփոփենք, պատկերը սենց ա. Շինն ու ես հանդիպում ենք ամսի 31-ի առավոտը օդանավակայանում: Էդ օրը մի ձև Դատարկին բռնացնում ենք (Դատարկ, հյուրանոցիդ համարը չմոռանաս ուղարկել չեքին լինելուց անմիջապես հետո, ֆբ-դ էլ հա կստուգես, որ կարանանք իրար բռնացնել):
Ներսենք գալիս են ամսի 1-ին: Առաջարկում եմ սաղովի ամսի 1-ին, ժամը 2-ին North Bridge-ի վրայի Scotsman հյուրանոցի մոտ: Իսկ Դատարկին նախորդ օրը մենք տեսած կլինենք, կպայմանավորվենք, թե ոնց գա, ավելի ուշ մեզ միանա:
Գուցե համարներով էլ փոխանակվենք:

Շինարար
27.10.2014, 00:39

Ֆեյսբուքում իմ համարը բոլոր ընկերներիս համար հասանելի ա:)

Դատարկություն
27.10.2014, 16:34
Բարև ձեզ, իմ ամբողջ օրակարգը արդեն պարզ ա, ասեցի ձեզ հետ էլ կիսվեմ:
Հոկ. 30 - ժամը 16:00 օդանավակայան, մնացած ամբողջ օրը համարյա ամբողջությամբ ազատ
Հոկ. 31 - 8:45-18:00 զբաղված Էդինբուրգի Համալսարան
Նոյ. 1 - 9:00-20:00 զբաղված խառը տեղերում
Նոյ. 2 - մինչև առավոտյան 11:00-ը ազատ, հետո օդանավակայան
Հյուրանոցիս համարը կգրեմ, ֆբ հաճախ կմտնեմ :))

StrangeLittleGirl
01.11.2014, 21:00
Ժող, ու՞ր եք: Ես մենակ Շինի համարն ունեմ, էն էլ չեմ կարում միանամ: Ինքը սարից շուտ իջավ, հետո չգիտեմ ուր ա գնացել:

Lusina
01.11.2014, 21:45
Ժող, ու՞ր եք: Ես մենակ Շինի համարն ունեմ, էն էլ չեմ կարում միանամ: Ինքը սարից շուտ իջավ, հետո չգիտեմ ուր ա գնացել:
Ես նստած փոշմանում եմ :))

StrangeLittleGirl
03.11.2014, 03:34
Ես նստած փոշմանում եմ :))

Ես էլ քո տեղը լինեի, կփոշմանեի :P

Սաղ չուզողներին էլ :beee
Ահագին լավ անցավ, էլի ենք սենց բաներ անելու

Lusina
03.11.2014, 03:41
Ես էլ քո տեղը լինեի, կփոշմանեի :P

Սաղ չուզողներին էլ :beee
Ահագին լավ անցավ, էլի ենք սենց բաներ անելու

Որ շուտ իմանայի railcard-ի մասին ու 100-ի փոխարեն 33 ֆունտ լիներ գնացքի տոմսը, կգայի :))

..էլի ենք սենց բաներ անելու
Ասենք մյուս շաբաթ-կիրակի, Լոնդոն :oy

StrangeLittleGirl
03.11.2014, 13:28
Որ շուտ իմանայի railcard-ի մասին ու 100-ի փոխարեն 33 ֆունտ լիներ գնացքի տոմսը, կգայի :))

Ասենք մյուս շաբաթ-կիրակի, Լոնդոն :oy

Ես մեկ էլ Քրիսմըսին եմ ՄԹ գալու: Բայց էս անգամ երևի Հյուսիսային Իռլանդիա

StrangeLittleGirl
13.09.2015, 18:27
ՄԹ-աբնակ (և ոչ միայն) ակումբցիներ, հոկտեմբերի 9-11-ը Լանքասթերում եմ լինելու՝ Լանքասթերի երաժշտական փառատոնին: Կարո՞ղ ա էրևացողներ լինեն:

Ներսես_AM
13.09.2015, 18:47
ՄԹ-աբնակ (և ոչ միայն) ակումբցիներ, հոկտեմբերի 9-11-ը Լանքասթերում եմ լինելու՝ Լանքասթերի երաժշտական փառատոնին: Կարո՞ղ ա էրևացողներ լինեն:

Ջանդամ գյոռում ա էդ Լանքասթրը։ Մենք փասս։
Գնացքիդ տոմսերը չթողնես վերջին րոպեին։ :)) :P

StrangeLittleGirl
13.09.2015, 19:02
Ջանդամ գյոռում ա էդ Լանքասթրը։ Մենք փասս։
Գնացքիդ տոմսերը չթողնես վերջին րոպեին։ :)) :P

Չէ :)) Հեսա էսօր-վաղն առնելու եմ: Արդեն սաղ պլաններս պարզ են :))
Դե լավ, էնքան էլ ջանդամ գյոռ չի, Մանչեսթրից ընդամենը 50 րոպե ա:

Ներսես_AM
13.09.2015, 19:03
Չէ :)) Հեսա էսօր-վաղն առնելու եմ: Արդեն սաղ պլաններս պարզ են :))
Դե լավ, էնքան էլ ջանդամ գյոռ չի, Մանչեսթրից ընդամենը 50 րոպե ա:

Բա մինչև մանչե՞ստրը :))

StrangeLittleGirl
13.09.2015, 19:16
Բա մինչև մանչե՞ստրը :))
Երկու ժամ ինքնաթիռով :))