PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի գարունը



Marduk
06.04.2014, 10:09
Ժող ջան էս 6 տարի սպասում էինք որ իշխանությունները գոնե մի տեղ զիջեն ու ճաք տան։
Հիմա կատարվել է ու չկա ուրախություն Ակումբում։ :oy

Հասկանում եմ դեռ չգիտենք թե ում կդնի Սերժը , բայց անկախ նրանից թե ում կդնի արդեն նախադեպը կա

Այսինքն միավորվեցին
+ Ջահելությունը ու քաղաքացիական շարժումները
+ Ստեղծվեց քառյակ , 4 ոչիշխնական ուժերից։
+ Սահմանդրական դատարանը խառնեց կառավարության պլանները

Այսինքն միահամուռ ճնշումների տակ ՍՍ-ը ստիպված ժեռտվա արեց։

Դե եկեք մենք էլ մի քիչ ուրախանանք :P

h.g. Հիշում եք չէ որ նրանք մեզ գարուն են պարտք, 6 տարի առաջ մեզնից խլեցին գարունը

Աթեիստ
07.04.2014, 00:56
Ո՞ւր ա, ես տենց տեսնեի։
Հիմա ասեմ ինչ եմ ես տեսնում։

Ջահելություն, որին իշխանությունները տոն են տալիս, ինչ որ «հաղթանակներ» տալով, արդյունքում արժեքզրկելով քաղաքական կուսակցություններին։
Հաղթանակները չակերտներում ա, որտև ասենք 150 դրամի «հաղթանակից» հետո տրանսպորտին կրկնակի երկար եմ սպասում, բայց դե պայքարը գումարին էր վերաբերում, ոչ թե որակին, չէ՞, կպնելու տեղ չկա։
Դե կենսաթոշակայինի «հաղթանակի» չակերտներն արդեն բոլորին են պարզ, անունը կա, ամանումը ...
Նենց որ ՍԴ ոչ մի պլան էլ չխառնեց, ՍԴ-ն պլանը մի մասն էր, Все идет по плану, այդ թվում և ՍԴ-ի «որոշումը»։

Գարնան պարտքի պահով լրիվ համաձայն եմ, բայց քանի դեռ նշածդ ջահելները վախենում են (ես կասեի «հուշտ են ըլնում») «քաղաքական» բառից, Սերժը հանգիստ կարա գնի։