Դիտել ողջ տարբերակը : Մարդիկ բաժանվում են «n» խմբի
boooooooom
05.04.2014, 12:28
Հստակ չեմ կարողանում հիշել, թե որ ֆիլմում եմ լսել, բայց կար մի ֆիլմ, խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված, որը սկսվում էր մոտավորապես հետևյալ բառերով. «Մարդիկ բաժանվում են 2 խմբի՝ հետյոտների և վարորդների»։ Այս խմբավորումից հետո, եթե չեմ սխալվում, խոսվում էր ամեն խմբի առանձնահատկությունների և դրանց փոխադարձ կապի մասին։ Ինձ մոտ ևս երբեմն ցանկություն է առաջանում մարդկանց խմբավորել ըստ տարբեր հատկանիշների։ Ու չնայած նրան, որ այս պահին մտքիս կոնկրետ բան չկա, այնուամենայնիվ ուզում եմ թեման բացել հետագա մտքերի համար։
Այսպիսով՝ մարդիկ բաժանվում են n խմբի ( n>=2, և ինձ թվում է ինչքան փոքր թիվ լինի, այնքան ավելի հետաքրքիր կլինի, քանի որ ավելի մասսայական տիպ կբնութագրվի)
մարդիկ բաժանվում են 2 խմբի` 1) նրանք, ովքեր կարծում են, որ մարդիկ բաժանվում են 2 խմբի և 2) նրանք, ովքեր համաձայն չեն այդ պնդման հետ
Մարդիկ բաժանվում են 2 խմբի՝ 1․ Նրանք ովքեր ունեն գեմառոյ և 2․ նրանք ովքեր դեռ չունեն գեմառոյ :)) (Ladykillers (2004) ֆիլմից)
Յոհաննես
05.04.2014, 15:26
Մարդիկ բաժանվում են 2 խմբի՝ 1․Անողներ 2. Նայողներ :))
boooooooom
05.04.2014, 15:31
Մարդիկ բաժանվում են 2 խմբի՝ 1․ Նրանք ովքեր ունեն գեմառոյ և 2․ նրանք ովքեր դեռ չունեն գեմառոյ :)) (Ladykillers (2004) ֆիլմից)
1-ին խմբի ենթախմբերն են՝ մարդիկ, ովքեր ունեն ու գիտեն այդ մասին, և մարդիկ, որոնք ունեն,բայց դեռ տեղյակ չեն
Sagittarius
05.04.2014, 15:45
մարդիկ բաժանվում են խմբերի... ուֆ :(
Հատուկ Ռուֆուսի համար. մարդիկ բաժանվում են երկու խմբի. ա/ Դեքստեր սիրող և Բրեքին Բեդ ատող և բ/Բրեքինգ Բեդ սիրող և Դեքստեր ատող։ Երրորդը չկա։ Կամ սենց, կամ նենց։ Սրանից ավելին չարից ա ու վառելու, կախելու ենթակա մարդ։
Հատուկ Jarre-ի համար (դու սկսեցիր) :))
Մարդիկ բաժանվում են երկու տեսակի. 1. Breaking Bad սիրող 2. անճաշակներ :))
Հատուկ Ռուֆուսի համար. մարդիկ բաժանվում են երկու խմբի. 1. անճաշակներ (Դեքստեր սիրողներ) ու 2. վապշե անճաշակներ (Breaking Bad սիրողներ) :D :D :D
Մարդիկ բաժանվում են երկու տեսակի. 1. մորուքով տղամարդիկ 2. կանայք :}
Ուլուանա
05.04.2014, 16:37
Հատուկ Ռուֆուսի համար. մարդիկ բաժանվում են երկու խմբի. ա/ Դեքստեր սիրող և Բրեքին Բեդ ատող և բ/Բրեքինգ Բեդ սիրող և Դեքստեր ատող։ Երրորդը չկա։
Կա՝ դրանցից ոչ մեկը չնայած ու նայելու պլաններ չունեցող :D։
Կրկին հատուկ Jarre-ի համար :)
Մարդիկ բաժանվում են երկու խմբի. 1. ովքեր խմում են 2. ովքեր լցնում են խմիչքը (Breaking Bad-ից)
Ուլուանա
05.04.2014, 16:57
Մարդիկ բաժանվում են երկու խմբի.
1. ճաշակի ու նախասիրությունների վրա հիմնված երևույթները հակադրողներ ու հակադիր կողմի դեմ կատաղի մարտեր մղողներ
2. վերոնշյալ հակամարտությունների գոյությունն ու իմաստը չհասկացողներ
մարդկանց խմբերի բաժանելու հազար ու մի եղանակ կարելի է մոգոնել՝ ըստ մաշկի գույնի, ըստ սովորությունների, բնավորության գծերի, նախընտրելի ուտելիքի...
էս պահին ոնց քցում-բռնում եմ, մարդիկ բաժանվում են երեք խմբերի՝ գ*ոթեր, դրանց գլխների վրա ման տվողներ ու հոմոֆոբներ
CactuSoul
05.04.2014, 17:28
Էստեղ պարտադիր չի սեփական հայտնագործությունները գրել, չէ՞: Էս մեկը վաղուց ընդունված փաստ ա, բոլորս գիտենք.
հայերը բաժանվում են 2 խմբի՝ ակումբցի և ապագա ակումբցի :B
StrangeLittleGirl
05.04.2014, 17:31
Էստեղ պարտադիր չի սեփական հայտնագործությունները գրել, չէ՞: Էս մեկը վաղուց ընդունված փաստ ա, բոլորս գիտենք.
հայերը բաժանվում են 2 խմբի՝ ակումբցի և ապագա ակումբցի :B
Էս թեմայի միտքը հենց էդտեղից ծնվեց :D Էրեկ վիճում էինք: Ոմանք ասում էին՝ ակումբցի ու ոչ ակումբցի, ոմանք էլ՝ ակումբցի ու ապագա ակումբցի: :))
Մարդիկ բաժանվում են երկու խմբի.
1) Ռեալի երկրպագուներ ու ընդհակառակը`
2) Բարսայի երկրպագուներ :
Մարդիկ բաժանվում են երկու խմբի.
1) Ռեալի երկրպագուներ ու ընդհակառակը`
2) Բարսայի երկրպագուներ :
3) ֆութբոլից զզվող մարդիկ
My World My Space
06.04.2014, 13:13
Քիչ մը այլ կոնցեպցիա
Գայիշնիկները բաժանվում են 3 խմբի
1) պառկած
http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQYQsb-TmMzUyJ4UcKpv9XVKXYQN1Jf1TSHb7ewagj5uGgvBqna
2) կանգնած
http://www.armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/ai382801.jpg
3) տնգնցրած
http://www.alttv.am/news/wp-content/uploads/2013/03/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83_01-640x480.jpg
Մարդիկ բաժանվում են երկու խմբի.
1) Ռեալի երկրպագուներ ու ընդհակառակը`
2) Բարսայի երկրպագուներ :
3) ֆութբոլից զզվող մարդիկ
Քո ասած 3-րդ խումբը առաջին խմբի ենթամաս ա :Ճ
Ուլուանա
06.04.2014, 16:04
3) ֆութբոլից զզվող մարդիկ
4) ֆուտբոլի նկատմամբ անտարբեր մարդիկ
Նաիրուհի
06.04.2014, 23:05
Ավանդապաշտ զանգվածների հետ (հայ արական և հայ իգական սեռի) այսօրվա շփումս ցույց տվեց, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի.
ա. Կոնչիտային սիրուն համարողներ
բ. Կոնչիտայի սիրունությանը նախանձողներ
:))
Հ. Գ. և մեկ արական բացառիկ դեպք, որ Կոնչիտայի մորուքը չի սիրում, որովհետև այն իրեն խանգարում է հիանալ նրա գեղեցկությամբ :)
Մարդիկ բաժանվում են երկու խմբի՝
1.Հասարակություն
2.Մարդ
Մի հատ էլ շաբլոն ես ավելացնեմ։
Մարդիկ բաժանվում են 10 խմբի` նրանք, որոնք հասկանում են երկուական կոդերը և նրանք, որոնք չեն հասկանում երկուական կոդերը։
Մտածում եմ, ո՞րը կլինի ամենատրամաբանական բաժանումը ...երևի թե սա.
Մարդիկ բաժանվում են 2 խմբի`
ա) արական
բ) իգական
Բայց դե ոնց քցում եմ, էտ մի ժամանակ էր ըտենց միանշանակ, ո/և կոնչիտաները սաղ խառնել են իրար: «Թե տղա էս իմացի, ով ով ա»` էս արտահայտությունն էլ աչքիս վերանայման կարիք ունի :)
Յոհաննես
07.04.2014, 20:25
Մարդիկ բաժանվում են երկու խմբի՝
1.Մարդիկ
2.Արտաշես Գեղամյան
***************
1.նրանք ովքեր կողմ եմ ՀՀԿ-ին
2.նրանք ովքեր ՀՀԿ-ից են
***************
1.նրանք ովքեր սիրում են Մոցարտին
2.նրանք ովքեր երաժշտություն չեն լսում
***************
1.նրանք ովքեր ապրում են ուտելու համար
2.նարնք ովքեր չգիտեն,թե ինչի են ապրում
***************
1.նրանք ովքեր սիորւմ են Կոնչիտային
2.նրանքո վքեր սիրում են Կոնչիտայի թրաշը
***************
1.նրանք ովքեր ԵՊՀ-ն չեն սիրում
2.նարնք ովքեր ԵՊՀ-ում չեն սովորել
Հետաքրքիր հարց է: Չէի մտածել: Մարդիկ բաժանվում են խելացիներ, տգետներ, կիսատգետներ, մտածողներ, հարմարվողներ, վայելողներ, մեռածներ...
Լրիվ թեմայի մեջ նկար՝ մարդիկ բաժանվում են 2 խմբի ։)
http://s3.postimg.org/o7cf98onn/two_types_of_people.jpg
http://images.inf.ua/images/photos/259eecd72d7a17da694776ef065a749a.jpg
Նաիրուհի
13.04.2014, 22:19
Ես կասեի՝ սենց :)
https://www.youtube.com/watch?v=De2dJAA8YiY
keyboard
24.04.2014, 16:03
Մարդիկ կեղին հիրեկ տեսագի.
1.Մարդ
2. ԵԶ
3. ավելի ԵԶ
Մարդիկ բաժանվում են երկու խմբի.
1. Մարդիկ, ովքեր անցել են հրանուշհակոբյանական դպրոցը (http://www.akumb.am/showthread.php/26653-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D6%80?p=2472008&viewfull=1#post2472008),
2. Ովքեր փառք են տալիս Աստծուն, որ այդ դպրոցը չեն անցել:
Մարդիկ, որոնք խոսելուց առաջ մտածում են:
Մարդիկ, որոնք խոսելուց առաջ չեն մտածում:
Որպես կանոն, ինչքան շատ են մտածում, էնքան խոսելու հավեսը կորում ա: :)
Մարդիկ, որոնք խոսելուց առաջ մտածում են:
Մարդիկ, որոնք խոսելուց առաջ չեն մտածում:
Որպես կանոն, ինչքան շատ են մտածում, էնքան խոսելու հավեսը կորում ա: :)
Էս գրածդ զարգացրինք, սրեցին, զարգացրինք, ձգեցինք, բերեցինք հասցրինք սրան.
1. Մարդիկ ովքեր մտածում են
2. Մարդիկ ովքեր խոսում են
Էս գրածդ զարգացրինք, սրեցին, զարգացրինք, ձգեցինք, բերեցինք հասցրինք սրան.
1. Մարդիկ ովքեր մտածում են
2. Մարդիկ ովքեր խոսում են
Չէ, սրել պետք չի: :D
Հ. Գ. Համ էլ, ովքե՞ր սրեցին: :hands
boooooooom
22.05.2014, 22:05
Մարդիկ բաժանվում են 3 խմբի։
1. Մարդիկ, որոնք ճանապարհն անցնում են կարմիր լույսի տակ (անգամ թքած ունեն, թե էդ պահին ինչ գույնի է) ։ Էս նույն մարդիկ աղբը կարող են թափել ցանկացած տեղ։
2. Մարդիկ, որոնք կանգնում են կարմիրի տակ, բայց էն վերջին մի քանի վայրկյանը չեն համբերում, ու սկսում են անցնել կարմիրի տակ։ Էս նույն մարդիկ աղբը ձեռքներին մոտենում են աղբարկղին, ու չհասած աղբը շպրտում են աղբարկղի ուղղությամբ, և ,որպես կանոն, այն չի ընկնում աղբարկղի մեջ (ցավոք մեծամասնությունը սրանք են)
3. Մարդիկ, որոնք պրինցիպյալ ճանապարհն անցնում են կանաչի տակ (անգամ երբ մեքենա չկա) և պրինցիպյալ աղբը գցում են աղբամանի մեջ (որ հանկարծ կողքնա ընկնում, չեն ալարում, կզում վերցնում են ու նորից են գցում։
Հ.գ. Ես 3-րդ տիպի հարիֆներից եմ ու մեկ-մեկ ինձ շատ մենակ եմ զգում :(
http://images.inf.ua/images/photos/259eecd72d7a17da694776ef065a749a.jpg
Իմ սիրած արտահայտությունը :hands:D
Արդի:
Մարդիկ բաժանվում են 3 խմբի`
1. Հանդուրժողներ
2. Անհանդուրժողներ
3. Ոչ հանդուրժողներ, ոչ անհանդուրժողներ:
Մարդիկ բաժանվում են ՝ 1. Հարձակվողներ
2. Փախուստի դիմողներ
3. Ստուպորի մեջ գտնվողներ
Ավե պատֆիզիոլոգիա և հոգեբուժություն :hands:D
boooooooom
11.08.2015, 09:25
Մարդիկ բաժանվում են 2 խմբի՝http://i.imgur.com/yJIUXHk.jpg
Մարդիկ բաժանվում են n խմբի որտեղը n = երկրի բնակչության թվին (ինձ թվում ա եթե ձեզ էլ ամեն անգամ ասեն էս նախադասությունը դուք էլ չեք բաժանի մարդկանց խմբերի :D )
Rhayader
11.08.2015, 14:02
Մարդիկ բաժանվում են N մասի, ըստ բաժանողի նախընտրության: Բառիս բուն իմաստով:
Բանականությամբ օժտված երկոտանիները (բացահայտ, հարաբերականորեն կայուն նմանության մեջ) բաժանվում են երեք հիմնական տեսակների ՝
1. Գաղափարների ստրուկ (կրոնական քողարկված վարք)
2. Բնազդների ստրուկ (կենդանական քողարկված վարք)
3. Մարդ (զուտ բանական վարք)։
boooooooom
08.01.2018, 01:04
Էսօր n=2՝
1.Մարդիկ որոնք կարծում են (համոզված են), որ գայլի գլխին ավետարան կարդալուց հետո նա ոչխարներին կուտի։
2. Մարդիկ, որ կարծում են (հույս ունեն), որ գայլը ավետարանի ազդեցության տակ ոչխար կդառնա։
Գաղթական
08.01.2018, 02:36
Ակումբցիները բաժանվում են 3 խմբի.
- նրանք, ովքեր հաշվել են Բումի օ-երի քանակը.
- նրանք, ովքեր չգիտեն դրանց նշանակությունը.
- նրանք, ովքեր, էս գրածիցս հետո, պլավնի կանցնեն 1-ին խումբ
Յոհաննես
11.01.2018, 01:06
Մարդիկ բաժանվում են երկու խմբի
1.Մեծն Յոհաննեսը :))
2.Հասարակ մահկանացուները :))
Գաղթական
21.03.2019, 18:29
Փողոցն անցնողները՝ ում ճանապարհ զիջելով արգելակել ես (ոչ կարմիրի տակ), բաժանվում են 3 խմբի.
- անցնում են համաչափ՝ գլխի կամ ձեռքի շարժումով շնորհակալություն հայտնելով զիջելու համար
- անցնում են դանդաղ ու արհամարհական՝ կարծես մի բան էլ քեզ լավություն անելով
- հիացա-զարմացական ինչ-որ խանդավառությամբ համարյա թե վազելով են անցնում փողոցը, որ քեզ հանկարծ ավելի շատ չնախատեսված նեղություն չպատճառեն՝ ողջ իրենց շարժուձևով ու միմիկայով երախտապարտություն հայտնելով զիջելու համար
Ուլուանա
17.05.2019, 23:58
Նոր ՖԲ-ում տեսա, էս թեման հիշեցի :)).
https://i.postimg.cc/1t3vjR52/60357387-2234328039935668-2604287964351561728-o.jpg (https://postimages.org/)