PDA

Դիտել ողջ տարբերակը : Կգա ժամանակ, երբ…



boooooooom
05.04.2014, 12:08
Երբ մի արտառոց եզրահանգման եմ գալիս, որի հիման վրա կանխատեսում եմ անում և շուրջս համախոհներ չեմ գտնում, մտածում եմ, որ հնարավոր է գա ժամանակ ապագայում, երբ իմ կանխատեսումը կիրականանա և մարդիկ կհիշեն ինձ։ Եկեք ենթադրություններ անենք և փորձենք հիմնավորել դրանք։ Եվ թող գալիք սերունդը գնահատի մեր մտածելակերպը (ենթադրվում է , որ Ակումբը երկաաար կյանք է ունենալու)։
Կգա ժամանակ երբ (կանխատեսում) ։

boooooooom
12.04.2014, 20:55
Կգա ժամանակ, երբ կրոնը կվերանա։ Անգամ աղանդները, որոնք վերջին տարիներին շատ «նորաձև» էին, սպառվում են։

boooooooom
12.04.2014, 21:01
Կգա ժամանակ, երբ սմարտֆոնը «կտեղադրվի» մարդու մարմնի մեջ, և մարդիկ կշփվեն միմյանց հետ ոչ թե խոսելով, այլ մտածելով։

Յոհաննես
12.04.2014, 21:24
Ես ավելի լավ բան ասեմ :))
Կգա ժամանակ,երբ ՀովիԳը կգնա բանակ :D

John
13.04.2014, 11:49
Կգա ժամանակ, երբ մեր գրածները տարածության մեջ կլինեն, ոչ թե հարթության :Ճ իսկ մենք էդ ժամանակ գուցե տարածության մեծ չլինենք, այլ հարթության :Ճ

Նիկեա
14.04.2014, 19:29
Կգա ժամանակ,երբ մարդիկ վազելով չեն ապրի ու գոնե մայրամուտով հիանալու ժամանակ կունենան:
Կգա ժամանակ,երբ մարդը չի վախենա իր թերություններից ու համարձակություն կունենա իրեն փոխելու ...մենակ,թե էդ ժամանակը շուտ գա ու մարդիկ չվերանան երկրի երեսից:

Nihil
14.04.2014, 22:57
Կգա ժամանակ, երբ ես չեմ լինի :(

enna
14.04.2014, 23:04
Կգա ժամանակ, երբ անցվոր ախպերը բոլորիս կտանի հետը:D Չգիտեմ ինչի, էդ մտքից հետաքրքրասիրության նման մի բան է կողքիս ծնվում:

boooooooom
14.07.2014, 19:31
Էս ինչ են ասում?:blin
http://i.imgur.com/vUEtccT.jpg

Լեո
14.07.2014, 21:31
Էս ինչ են ասում?:blin
http://i.imgur.com/vUEtccT.jpg

Ամեն տարի մայիսմեկյան երթի ժամանակ կումունիստ բիձեքը էս նույնն ասում են :))

Guest
15.07.2014, 01:21
Կգա ժամանակ, ու ոչ այդքան հեռու ապագայում (~10 տարի), երբ արտագաղթը կփոխարինվի հայրենադարձությամբ Հայաստանում ու այդ ժամանակաշրջանում Հայաստանը կլինի լավագույն երկրներից մեկը աշխարհում:

Գորտուկ
15.07.2014, 22:38
Կգա ժամանակը, երբ ես կհպարտանամ ինքս ինձնով: Իսկ շատ ավելի ուշ ապագայում ......
կգա մի ժամանակ ու մադիկ էլ ավելի կհեռանան միմյանցից, կօտարանան::(

GriFFin
18.07.2014, 02:22
Կգա մի ժամանակ, երբ հայ արական սեռի ներկայացուցիչները չեն թքի ուղտի նման: Սարսափում եմ եդ պահին: Շատ ներողություն, բայց ես դիահերձարանից այդքան չեմ զզվել ինչքան այդ երևույթից: :angry:[

boooooooom
01.08.2015, 02:35
Կգա ժամանակ, երբ մարդը կհասկանա, որ հագուստը ժամանակին ստեղծվել է մարմնի որոշ հատվածներ պաշտպանելու, այլ ոչ թե քողարկելու, թաքցնելու նպատակով։ Ու երկար ժամանակ փակ պահելուց հետո, մարդը սկսել է «կարոտել» էդ փակ հատվածները, մանավանդ հակառակ սեռինը (որովհետև ինքը դրանցից չունի)։ Ու սկսել է տարվել դրանց հետ կապված ամեն ինչով։ Կգա ժամանակ, որ մարդը, չի ամաչի ֆիզիկական մերկությունից, իսկ «մտավոր մերկությունը» կհամարվի կյանքը դժվարեցնող փաստ։ Ամոթ տերմինը կվերանա։ Մարդը ինքնուրույն կտնօրինի իր նախասիրությունները և խիստ արգելված կլինի խանգարել միմյանց։

Յոհաննես
02.08.2015, 12:25
Կգա ժամանակ,երբ ես կարթնանամ փափուկ անկողնուս մեջ,մռայլ դեմքով կնայեմ նրա մերկ մարմնին,գիշերվա ալկոհոլից ու գլխացավից զզված կհիշեմ էս գրառումը,կհիշեմ Պն-ն ու երանի կտամ էս անհոգ օրերին:

Freeman
03.08.2015, 08:15
կգա մի օր, որ կասեմ "Хозяин подарил Рубо военный билет,теперь Рубо свободен".
Չէ է, չի գա էդ օրը:

boooooooom
26.03.2016, 16:58
Դե որ թեման եկել ա ասեմ:D
Հո դու գիժ չես արա, չասես. դու գիտե՞ս, որ քուչում իմանան քեզ ինչ կանեն:
Չե պիտի ասեմ:
Բա քյառթու ընգերնե՞րդ:
Պիտի ասեմ, թե չէ կտրաքեմ: Ուրեմն, ինձ թվում ա, որ գալու են ժամանակներ, երբ մարդիկ սեռական հաճույքներին ավելի թեթև կնայեն, կառանձնացնեն դրանք վերարտադրողականությունից, կհասկանան, որ էրոգեն գոտիների գրգռման մեթոդի ընտրությունից մարդը չի փոխվում/չի փչանում և դա ընդամենը ճաշակի ու նախասիրության հարց ա: Կարևորը, որ մարդը իրեն ու դիմացինին չվնասի ու դիմացինի կամքին չբռնանա:
Շշել եմ

Տրիբուն
26.03.2016, 19:25
Դե որ թեման եկել ա ասեմ:D
Հո դու գիժ չես արա, չասես. դու գիտե՞ս, որ քուչում իմանան քեզ ինչ կանեն:
Չե պիտի ասեմ:
Բա քյառթու ընգերնե՞րդ:
Պիտի ասեմ, թե չէ կտրաքեմ: Ուրեմն, ինձ թվում ա, որ գալու են ժամանակներ, երբ մարդիկ սեռական հաճույքներին ավելի թեթև կնայեն, կառանձնացնեն դրանք վերարտադրողականությունից, կհասկանան, որ էրոգեն գոտիների գրգռման մեթոդի ընտրությունից մարդը չի փոխվում/չի փչանում և դա ընդամենը ճաշակի ու նախասիրության հարց ա: Կարևորը, որ մարդը իրեն ու դիմացինին չվնասի ու դիմացինի կամքին չբռնանա:
Շշել եմ

Էս ինչի՞ սենց միանգամից ։) կիսվի տենանք էտ ինչ նոր բան ես փորձել ...

boooooooom
26.03.2016, 20:11
Էս ինչի՞ սենց միանգամից ։) կիսվի տենանք էտ ինչ նոր բան ես փորձել ...

:D Սպասի էղած հինը դորդուբեշ անենք, նոր կմտածենք նորի մասին։ Իսկ եթե լուրջ, շատ չեմ նեղվի, թե մեռնելուց առաջ շատ բան փորձած չլինեմ․ Всю водку не выпьешь, всех баб не пере**ешь :D

Ռուֆուս
26.03.2016, 22:30
Էս ինչի՞ սենց միանգամից ։) կիսվի տենանք էտ ինչ նոր բան ես փորձել ...
Հենա ինտիմ անկյունում նոր բան էին առաջարկել, ոչ ոք ռիսկ չարեց փորձել :))

Hmayak1903
26.03.2016, 23:33
Թարգմանեք հասկանանք:

Hmayak1903
26.03.2016, 23:37
Կգա ժամանակ, երբ ամեն բան կմոռացվի: Մարդը կտեղափոխվի այլ հարթություն(խոսքը չի գնում երկնային կյանքի մասին, այլ մինչ այդ): Ներկա բոլոր օրենքներն ու կանոնները հավանաբար չեն գործի, կգոյատևեն միայն ուժեղները:

boooooooom
22.06.2016, 22:47
Նենց ստացվեց կամ մթնոլորտը տարավ դրան, որ հերթական գրառումս նորից "սեռական"-ին է նվիրված :

Կգա մի օր, երբ համայն մարդկությանը, մի ազդեցիկ ամբիոնից կհայտարարվի, որ մարդը բիսեքսուալ է, որովհետև այն, ինչը էս ամենի արմատներում ընդունվել է որպես նորմ ու հետագայում ենթադրվել է, որ պիտի հեշտացնի մարդու կյանքը, այն գնալով անտանելի է դարձնում: Մարդը, չկարողանալով դիմադրել/"սպանել" նույն սեռի հանդեպ ունեցած զգացմունքը, դատապարտվում է խստագույնս, այն մարդկանց կողմից որոնք կարողանում են բավարարվել միայն հակառակ սեռով և մտքի ծայրով անգամ չեն էլ մտածել այլի մասին (որովհետև իրենք արդեն ընտրել են "իրենց հետաքրքրող սեռը" կամ իրենց փոքր տարիքից դաստիարակել են էդպես կամ իրենք մեծամասնությանն են հետևել): Շատ կցանկանայի, որ այդժամ մարդը այն կարևորությունը չտար սեռական հաճույքներին, որ դրանց ընտրությունով դասակարգվեր: Հեծանիվ քշեք, սարերը մագլցեք, պարապլանով ճախրեք, նավակ վարեք, ռոբոտներ սարքեք, քանդակեք, նկարեք, երգեք, պարեք... հերիք է իրար միս ուտեք. ուտելիքից ու սեքսից այն կողմ էլ հաճույքներ կան: Մի քիչ գունավորեք ձեր կյանքը. ափսոս է. այն միակն է...

ivy
23.04.2019, 13:11
Լիքը ժամանակ անց կգա մի օր, երբ ինչ-որ մեկը պատահաբար կգտնի էս թեման ու կմտածի՝ տեսնես ով էր Բումը, որ էսպիսի կանխատեսումներ էր անում:

boooooooom
05.11.2019, 00:13
էսօր ուզում էի մի բան կանխատեսել ապագայում մի օրվա վրա, էն էլ չի ստացվում, մի տեսակ հիասթափված եմ մոտ ապագայից։ Թե ուրախանամ, երեխեքիս փոքրիկ հաջողություներով։
Բայց ընդհանուր էն տպավորությունն ա, ոնց որ մարդը պատրաստ չի հաջորդ լեվելին, ու կամ պիտի հետ գնանք, կամ շարունակենք դոփել տեղում։
Միգուցե ես շտապում եմ։
Կարող ա հիվանդ եմ, դրանից ա։
Այնուամենայնիվ վերջին միտքս մի բան հուշեց, որ հաստատ կարող եմ կանխատեսել՝ 2օրից լավացած կլինեմ ու առաջվա նման 2 քթանցքով կշնչեմ։