PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոյ / Noah



Yellow Raven
01.04.2014, 11:32
Ստեղծման տարեթիվը` 2014
Ռեժիսյոր` Դարրեն Արոնոֆսկի
Գլխավոր դերերում` Ռասսել Քրոու, Ջենիֆֆեր Քոննելի, Էմմա Ուոթսոն, Էնթոնի Հոփքինս

Երեկ նայեցի վերջապես ու ընտիր ֆիլմ էր բոլոր առումներով: Չէի էլ կասկածում, որ Արոնոֆսկին լավ ֆիլմա նկարելու, մի խոսքով սպասելիքներս արդարացան ու սփոյլեր չանելու համար կինոյից բան չեմ գրի: Ուղղակի հետաքրքիրա, թե ինչի են էս կինոյին տենց վատ վերաբերվում քրիստոնյաների մեծ մասը... Ֆիլմի ռեյտինգը imdb-ում ներկայիս պահի դրությամբ ընդամենը 6.8-ա, որը իմհկ շատ ցածրա սենց կինոյի համար: Նայեցի ռեյտինգի մանրամասները ու պարզվումա ուղիղ 13%-ը ֆիլմը գնահատելա 1(ու նույնիսկ 19.9% 10-ի դեպքում ռեյտինգը բնականաբար ցածրա ստացվել): Գտա մի քանի հոդվածներ, կարդացի ու մեկա իմ համար աբսուրդ մնաց տենց վատ վերաբերմունքը (համենայն դեպս Անտիքրիստի, Քրիստոսի չարչարանքների, Կոդ դա Վինչիի 1 գնահատականները էդքան բարձր տոկոս չեն կազմում):


Օրինակ էս (http://protestant.am/news/world/2489-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%A1%D5%BC%D5%AB%D5%A9-%C2%AB%D5%B6%D5%B8%D5%B5%C2%BB-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A8-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)հոդվածը, հենց հայերի կողմից գրված... Մեջը սփոյլ կա բավական, դրա համար եթե չեք նայել դեռ, մի կարդացեք ավելի լավա


Մի խոսքով, ի՞նչ եք կարծում էս կինոյի ու իրան տրվող գնահատականների մասին

Յոհաննես
01.04.2014, 12:28
Էսօր գնալու եմ նայեմ,կգամ կարծիքս կգրեմ:Շատ բացասական կարծիքներ եմ լսել,բայց դե հավատում եմ Արոնոֆսկուն :)

Ռուֆուս
01.04.2014, 15:37
Վահիկ, ֆիլմում միաղջյուրներ կայի՞ն :))

Yellow Raven
01.04.2014, 16:57
Վահիկ, ֆիլմում միաղջյուրներ կայի՞ն :))

Չէ կարծեմ, աչքովս չեն ընկել :))

Նարե91
01.04.2014, 20:28
Էս վիդեոն ֆբ-ում էին share արել:


https://www.youtube.com/watch?v=8A6s3qcfqaQ

Յոհաննես
02.04.2014, 10:46
1.Դերասանական խաղ-ֆիլմի ամենամեծ պլյուսը դերասական խաղն էր,Ջենիֆերի ու Ռասելի խաղը հրաշալի էր,բայց Էմման ազդում էր,անիմաստ կապիկություններ էր անում:
2.Ռեժիսոր-ամենացավալին էն է,որ Արոնոֆսկու ձեռագիրը չկար ֆիլմում,ճիշը է մի քանի հրաշալի տեսարաններ կային,բայց դե սպասելիքներս շատ ավելին էին:
3.Սցենար-Ֆենթզի ու դրամայի միաձուլում,որը էնքան էլ հաջող չէր:Գործողությունները շատ արագ էին զարգանում ու չէիր ձանձրանում:Բայց դե ինչ որ բան կիսատ էր:
4.Երաժշտություն-Հրաշալի տեսարանների ու դերասանական խաղի(նաև Իսլանդիայի ու գրաֆիկայի) հետ միասին ամենադրական բանը ֆիլմում էդ երաժշտությունն էր:
5.Ես-Ֆիլմի ընթացքում շատ եմ հուզել(երևի երաժշտությունն էր <<մեղավոր>>),իհարկե Արոնոֆսկուց շատ մեծ էին սպասելիքներս,բայց դե չարդարացան:Ըդհանուր ֆիլմը հավանել եմ ու եթե գնահատեմ ուրեմն 7 10-ից:

Yellow Raven
02.04.2014, 11:33
Իմ կարծիքով Արոնոֆսկու ձեռագրի վրա է հենց հիմնված սաղ ֆիլմը: Հատկապես երկրորդ մասը ֆիլմի շատ ուժեղա նկարած` տապանի ներսում գտնվող սակավաթիվ մարդկանց միջոցով ինքը լրիվ ցույցա տալիս էսօրվա մարդկության սաղ պրոբլեմներն ու մինուսները :)

Յոհաննես
02.04.2014, 11:43
Իմ կարծիքով Արոնոֆսկու ձեռագրի վրա է հենց հիմնված սաղ ֆիլմը: Հատկապես երկրորդ մասը ֆիլմի շատ ուժեղա նկարած` տապանի ներսում գտնվող սակավաթիվ մարդկանց միջոցով ինքը լրիվ ցույցա տալիս էսօրվա մարդկության սաղ պրոբլեմներն ու մինուսները :)
Արոնոֆսկու ձեռագիրը մատանիների տիրակալը չէ :) Մի քանի պահ կար,որ էդ Արոնոֆսկին էր,բայց բոլորը էդ պահերը իրար գումարած 5 րոպե էր:

Yellow Raven
02.04.2014, 12:21
Արոնոֆսկու ձեռագիրը մատանիների տիրակալը չէ :) Մի քանի պահ կար,որ էդ Արոնոֆսկին էր,բայց բոլորը էդ պահերը իրար գումարած 5 րոպե էր:

Մենք աչքիս տարբեր կինոներ ենք նայել :))

Տրիբուն
02.04.2014, 12:28
Ցենտր բլոքբաստեր էր: Անհամբեր սպասում եմ Նոյ 2 -ին:

Ռուֆուս
02.04.2014, 15:21
Ցենտր բլոքբաստեր էր: Անհամբեր սպասում եմ Նոյ 2 -ին:

Տրիբուն, լավ էլի :))

Մի հատ էլ պրիքվել կնկարեն, թե ոնց էր նեղճակատ կրո-մագնոն Նոյը անհոդաբաշխ լեզվով խախուտ նավակի վրա հավաքում տիրանո, բրոնտո,իխտիո ու մյուս զավրներին՝ սառցե դարաշրջանի պատճառով առաջացած ջրհեղեղից փրկելու համար, ու պտերոդակտիլ է բաց թողնում, որպեսզի ստուգի ջուրն իջել է, թե ոչ, բայց վերջում նավակը չդիմանալով ծանրությանը խորտակվում է՝ հանդիսանալով դինոզավրների բնաջնջման գլխավոր պատճառը :))

Mephistopheles
02.04.2014, 18:47
Ցենտր բլոքբաստեր էր: Անհամբեր սպասում եմ Նոյ 2 -ին:
Լավը չի… ավետարանը աղավաղել են…

impression
04.08.2014, 05:18
Արոնոֆսկին իմ ամենասիրած ռեժիսորներից էր մինչև Սև կարապը
Սև կարապից նա կտրուկ հասկացավ, որ կինոն ոչ թե պետք ա մի ութսուն հազարի ուղեղը խուտուտ տա, այլ մի ութ միլիոնի ամենաքիչը, քանզի բաբկի, ձետկա, բաբկի

նա, իմ կարծիքով, սկսեց ուղղակի փող աշխատել
ինքը ունի փոքր բյուջեով ֆիլմեր, ու իմ կարծիքով ինքը հենց արտ հաուսային ֆիլմում ա լրիվ կարողանում արտահայտել ասելիքը

իսկ Նոյի տվայտանքներն ինձ ինչ-որ հեչ չհուզեցին, մի տեսակ քնքուշ-զվարճալի էր ամեն ինչ, եսիմ

ասածս ինչ ա՝ Դարրեն, քեզ հավաքի

impression
04.08.2014, 05:22
Օրինակ էս (http://protestant.am/news/world/2489-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%A1%D5%BC%D5%AB%D5%A9-%C2%AB%D5%B6%D5%B8%D5%B5%C2%BB-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A8-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)հոդվածը, հենց հայերի կողմից գրված... Մեջը սփոյլ կա բավական, դրա համար եթե չեք նայել դեռ, մի կարդացեք ավելի լավա


էդ հոդվածը հայերի կողմից չէր գրված, թեև բոլոր շանսերն ուներ, տափակության բոլոր նշաձողերին հերթով խփելով անցավ
էդ հայերն ուղղակի տենց թարգմանել են, ոնց իրանց հարմար ա էղել, ոնց հասկացել են