PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարունգից ձկան հոտ է գալիս



My World My Space
18.03.2014, 10:31
Վերջին տարիներին ոչ հողի վարունգի սեզոնններին վարունգ կտրելիս միշտ ձկան հոտ եմ առնում: Ինձ էդ հոտը առանձնահատուկ տհաճ ա, որովհետև արդեն 17 տարի ա ձուկ չեմ ուտում:
Կուլմինացիան էրեկ էր: Էնքան անդուր էր հոտը, որ նույնիսկ հետ եմ տվել... :(

Դուք զգացե՞լ եք...

boooooooom
18.03.2014, 12:08
Ես զգացել եմ։ Ու հիմնականում ջերմոցայինից։ Ես ձուկ սիրում եմ, բայց վարունգի այդ օտար համը ինձ էլ դուր չի գալիս։ ԳԶՕ? :angry

Reyno
18.03.2014, 12:25
ոնցոր մենակ վարունգից չի որ ձկան հոտա գալի )))))))))

Յոհաննես
18.03.2014, 13:02
Հետաքրքիր բաներ եք ասում,բա հո փղի հոտ չեր գալու:
Իսկ եթե լուրջ նման բան չեմ զգացել

Նաիրուհի
18.03.2014, 17:09
Երկու օր առաջ պոմիդորից եմ էդ համն ու հոտն զգացել։ Ես էլ եմ ձկան համից խրոնիկ զզվող :( դրա համար էլ էս սեզոնին հնարավորինս քիչ եմ էդ ջերմոցային զիբիլն ուտում։

John
18.03.2014, 17:36
Երևի ձկան յուղ են տալիս, որ շուտ/շատ բոյովանան վարունգները :D

Dayana
18.03.2014, 18:21
Երկու տարբերակներ կան, որոնք գյուղում ապրող բարեկամ/ծանոթներն են ասում․
1․ ինչ-որ նոր սերմեր են շուկայում հայտնվել, որոնցից էլ հենց աճեցնում են, որոնցից էդ ձյան հոտն էլ գալիս
2. ինչ-որ մեկը հայրիկիս էր ասել, իբր ձկնաբուծական նախկին լողավազանում վարունգ են ցանում, որը շատ «արդյունավետ ոի բերքատու» ա լինում։

Երկրորդ տարբերակին կասկածում եմ, գուցե ուղղակի իր վարունգն էր ուզել գովազդել, որ հայրս գնի, բայց չեմ զարմանա, եթե ճիշտ լինի

Nihil
18.03.2014, 19:26
Ինչն ա վատը, էսօր տանը "ոչ հողի" վարունգ կար, ասեցի կտրեմ ուտեմ, կտրեցի ու էդ հոտը միանգամից առա: Բայց մինչև գրառումը կարդալը երբևէ նման հոտ չեմ էլ զգացել: Պառանոիկ եմ դառնում...:o

Vaio
18.03.2014, 19:41
Լավա My World My Space -ը բացեց այս թեման: :)
Շատերը հնարավորություն ունեցան արտահայտել իրենց մեջ կուտակված վարունգի հոտը: :)

Ձկան հոտ շատ ժամանակ գալիս է նաև ջրից:

Վիշապ
18.03.2014, 20:10
Ես էլ եմ ձկան հոտ վարունգից զգացել, երբ Հայաստանում էի։ Ենթադրում եմ, ջերմացային տորֆի հոտն է փոխանցվում, բայց վստահ չեմ։
Սովորություն եմ ձեռք բերել միրգ ու բանջարեղեն առնելիս անպայման հոտ քաշել, ու եթե հոտը «հարազատ» չի, չեմ առնում։ Էս հարցում կենդանական բնազդից լավը չկա ։Ճ

Alphaone
18.03.2014, 20:29
Իմ կերած վարունգը մեր ջերմոցինն է, անգամ Արարատյան դաշտավայրի ամենալավ տարատեսակները դրա հետ չեն մրցի: Բացարձակ բնական ծագում ունի, ոչ մի հավելանյութ: Ցանկացած ոք, եթե բազմաբնակարանում չի ապրում, կարող է նման պստիկ ջերմոց ունենալ, մի սենյալի չափ տարածքից մի տարվա բերք ենք ստանում :)

Ռուֆուս
18.03.2014, 20:34
Բալամ, կարևորը թող ոտի հոտ չգա :)

My World My Space
18.03.2014, 22:17
Մի անգամ մի տեղ աչքովս ընգել էր, որ ձկան գեներ են ներդրել, որ ցրտադիմացկուն դառնա վարունգը, ակումբցիներից մեկն էլ գրեց, որ տենց ա: Եսի՞մ...

Արամ
18.03.2014, 22:19
Էս թրոլլինգ ա՞ :lol

My World My Space
18.03.2014, 22:21
Էս թրոլլինգ ա՞ :lol

Չիդեմ, Արամ ջան, խելքս դրանից չի կտրում: Ասում եմ էն, ինչ լսել եմ

Վահե-91
18.03.2014, 22:22
Սատկած ձկներից սոկ են սարքում, ջրում վարունգի թփերը: Դրա համար տենց համ ա գալիս:

My World My Space
18.03.2014, 22:42
Սատկած ձկներից սոկ են սարքում, ջրում վարունգի թփերը: Դրա համար տենց համ ա գալիս:

Թույն հումոր էր... :hands

Իսկ ավելի լուրջ տեղեկություննե՞ր..

Ռուֆուս
18.03.2014, 22:57
Թույն հումոր էր... :hands

Իսկ ավելի լուրջ տեղեկություննե՞ր..

Հումոր չէր Վահեի գրածը:

Մի երկու տեղ կարդացի, որ վարունգների համար որպես պարարտանյութ ձկներից պատրաստված ինչ-որ նյութ են օգտագործում, հնարավոր է հոտը դրանից լինի: Մի տեղ էլ գրած էր, որ քանի որ վարունգի բաղադրության մեծ մասը ջուր է, հնարավոր է ջերմոցների մոտ ձկնաբուծարաններ կան ու ոռոգման ջրին է ձկան հոտը կպել:

Իսկ էդ ձկների գենը գենոմոդիֆիկացված պոմիդորներում կա, բայց նունիսկ էդ դեպքում գենի պատճառով պոմիդորից ձկան հոտ չի կարա գա:

Մի խոսքով կերեք մենակ բիո էկոլոգիապես մաքուր բանջարեղեն:

Վիշապ
18.03.2014, 23:11
Թույն հումոր էր... :hands

Իսկ ավելի լուրջ տեղեկություննե՞ր..

Հնարավոր է, որ կանալիզացիայի ջրով են ջրվել (ասենք Գետառի ջրով) վարունգի թփերը, և համապատասխան համն ու հոտը
խառնվելով վարունգի օրիգինալ հոտի հետ ձկան հոտ են հիշեցնում։ ։Ճ

Նարե91
19.03.2014, 00:16
Ձկան հոտից լա՞վ հոտ: :o
Ձկան հոտով օծանելիք լիներ, կառնեի :love
Հ.Գ. լրիվ լուրջ, հումոր չեմ անում, ու ոչ էլ գիժ եմ: :P

Chuk
19.03.2014, 00:18
Խիյարը որ թարս բուսնի, հոտն էլ ձկան կլինի...

Ինչ լավ ա, որ ինձ չի հանդիպել: Չեմ սիրում ձուկ ու ձկան հոտ: Հուսամ չի էլ հանդիպի:

Sambitbaba
19.03.2014, 09:45
Իսկ ես` լրիվ հակառակը գիտեմ:

Լենինգրադյան (Սանկտ Պետերբուրգ) մի հայտնի ձուկ կա (շնորհակալություն Գոգոլին), անունն է "կորյուշկա": Ուրեմն այս կորյուշկան տարին մեկ թե երկու անգամ Նեվա գետով այս ու այն կողմ է անում, կամ գալիս է Լադոգա լճից, կամ գնում է դեպի Լադոգա: Եվ այդ ժամանակ, մի քանի օր, ամբողջ քաղաքով մեկ (կենտրոնն ի նկատի ունեմ) թարմ վարունգի հոտ է տարածվում: Էնքան հավես է ու հաճելի...

Այս առեղծվածը, քանի հարյուր տարի է, ոչ ոք չի կարողանում բացատրել: Բայց կա հիպոթեզ, որ ճանապարհին ինչ-որ մեկը նրանց ձկան պարարտանյութով աճեցրած վարունգի կուտ է տալիս...:think