PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2014

Էջեր : [1] 2 3 4 5

Նաիրուհի
15.03.2014, 13:58
Չխախտելով ավանդույթը՝ էս տարի էլ թեմա բացենք Եվրատեսիլի վերաբերյալ։
Քանի որ հաստատ ահագին ակումբցիներ տեղյակ չեն լինի (դե մեզ տենց անիմաստ բաները չեն հետաքրքրում), ասեմ, որ այս տարի Հայաստանը ներկայացնելու է Արամ MP3-ը։ Երեկ տեղի ունեցավ երգի ու տեսահոլովակիեվրատեսիլ, ա պրեմիերան։ Երգը կոչվում է "Not Alone", երաժշտությունը հենց Արամն է գրել, խոսքերը՝ Գարիկ Պապոյանը (նույն ինքը՝ «Վիտամինի» Գարիկը)։ Կարծիքնե՞ր, քննադատություննե՞ր...

http://www.youtube.com/watch?v=ChkJpnOgIwQ

StrangeLittleGirl
15.03.2014, 14:01
Դուրս չեկավ: Չտպավորվող, ձանձրալի երգ ա:

Yellow Raven
15.03.2014, 14:13
Ընտիր երգա, ապրեն երկուսն էլ... Հաղթելու լավ շանսեր ունի իմ կարծիքով :)

E-la Via
15.03.2014, 14:41
Երգը լավն ա, հաղթելու շանսեր էդքան էլ չունի: Էս ասում եմ առանց լսելու մյուս երկրների մասնակիցներին: Հնարավոր ա էս երգի շնորհիվ վերջին տարիների հետ համեմատած ավելի բարձր հորիզոնականում հայտնվենք:

ivy
15.03.2014, 14:48
Տեսահոլովակից ահագին զայրացա։ Աղջիկն ու տղան կռվում են մեքենայի մեջ, տղան կատաղած թողնում գնում է. կլիպերում հաճախ հանդիպող ստանդարտ սիրային տեսարան։ Ուֆ, ուֆ։ Երևի աշխարհում արդեն ամեն ինչ արվել, ցուցադրվել ու ասվել է. էլ հնարավոր չի նոր բան ստեղծել։ Չէ, չհավատացի։
Բայց վերջը սիրուն էր :)
Երգը, ոչինչ, Եվրատեսիլում կուտվի։ Թեև չգիտեմ, տասնյակի կձգի, թե չէ։
Համենայնդեպս, հեչ վատ չի, որ Արամն է գնում, այլ ոչ թե ասենք Լիլիթ Հովհաննիսյանը։

StrangeLittleGirl
15.03.2014, 15:30
Մի բան էլ ավելացնեմ: Արամն ինքը շատ արտիստիկ կերպար ա, իսկ էս երգում իրա արտիստիզմը չի էրևում, նենց մի տեսակ տափակացրած, հասարակացրած, հավասարացրած ա միջին վիճակագրական հայ ախմախ երգչի:

Vaio
15.03.2014, 16:25
- Երգիչը լավնա
- երգը լավը չի, իսկ եթե նույնիսկ երգը լավնա, ապա այսպիսի երգը չի կարող շահել Եվրատեսիլում
- տեսահոլովակը, մեղմ ասաց, լավը չի:

Ռուֆուս
15.03.2014, 16:30
Ուֆ, լավ էլի, էդ դաբստեպային էլեմենտները լրիվ պետք ա միջից հանել, դաբստեպը մնացել ա նախորդ տարվա Եվրատեսիլի երգերում։

Յոհաննես
15.03.2014, 17:18
Ես չեմ հասկանում թե ինչի՞ ենք էս մրցույթին մասնակցում,շատ պետություններ հրաժարվել են:
Արամի երգը լավն է,բայց դե էս անկապ մրցույթին չի համապատասխանում:

Ռուֆուս
15.03.2014, 18:21
Համեմատության համար մի քանի երգ էլ լսեցի, որ տեսնեմ, մեր շանսերը ոնց են ու ասեմ, որ հաղթելու շանս ընդհանրապես չունենք, էս տարի Հունգարիան է հաղթելու, համ երգն է շատ լավը, համ երգի մեսիջը համ էլ երգիչը:

https://www.youtube.com/watch?v=QzfRDZmuFUI

Լատվիայինը հավես ու թեթև ինդի փոփ ա, անցած տարվա Մալթայի երգն ա հիշեցնում.

https://www.youtube.com/watch?v=NITRaxJcynA

Իսկ Վրաստանինը սարսափելի վատն ա :[

https://www.youtube.com/watch?v=o9ixkdkbieU

Chuk
15.03.2014, 22:32
Իսկ ես նենց հույս ունեի, որ Արամով լավ բան կանեն:
Իմ տպավորությամբ, մենք ուղղակի կոմպլեքսավորվում ենք, հենց լսում ենք, որ մրցույթ ա: Մրցութային չլիներ, կայֆոտ երգ կստեղծեին:

Աթեիստ
15.03.2014, 22:50
Ո՞ւր էր ես երգի մեջ Արամը։ Իրա If I tried-ը սրանից լավն էր։
Էս ցանկացած երգիչի էլ կարային տային։

Ի դեպ, product placement 02:25

http://s28.postimg.org/vfu8vrngt/Aram_MP3_Not_Alone_snapshot_02_25.jpg

Vaio
15.03.2014, 23:00
Հունգարիայինը լավն էր:

StrangeLittleGirl
15.03.2014, 23:34
Լատվիան էս ինչ լավն ա :love
Հունգարիան դուրս չեկավ, կեսից անջատեցի:

ivy
16.03.2014, 00:07
Հունգարիան ինձ էլ հեչ դուր չեկավ: Մնացածը դեռ չեմ լսել:

StrangeLittleGirl
16.03.2014, 00:26
Հունգարիան ինձ էլ հեչ դուր չեկավ: Մնացածը դեռ չեմ լսել:

Ռիփ, Լատվիայինը լսի, չես փոշմանի :)) Իրոք շատ լավն ա:

StrangeLittleGirl
16.03.2014, 00:33
աաա՜, էս ցեպ-ցեպ կուկուն էլ որ ասում են, նշանակում ա՝ bake a cake :D լավն էր

ivy
16.03.2014, 00:35
Ռիփ, Լատվիայինը լսի, չես փոշմանի :)) Իրոք շատ լավն ա:

Մանկապարտեզում երեխեքի համար երգելու երգերից ա :))

Alphaone
16.03.2014, 00:49
Վրաստանի երգը ոնց որ ինչ-որ արտակարգ լավ իդեայի սևագրության սևագրոթյունը լիներ, եթե գաղափարը կարողանային իրագործելկ, ոռնալու փոխարեն երգեին կամ իրոք միստիցիզմն ավելացներին, լավագույնը կլիներ, իսկ էսխես միանում եմ Ռուֆի դրած սմայլին: Հունգարիան վատը չէր, ուղղակի ահավոր դեպրեսիվ էր, չէի ուզի դա հաղթեր: Լատվիան էլ լրիվ :love վիճակ էր, ուղղակի սովորական էր, ինչ-որ նորություն չկար:

Նաիրուհի
16.03.2014, 01:44
Իսկ Վրաստանինը սարսափելի վատն ա :[

https://www.youtube.com/watch?v=o9ixkdkbieU

Էս Three Minutes To Earth-ը մենակ ի՞նձ 30 Seconds To Mars-ը հիշեցրեց :think

Nihil
16.03.2014, 12:22
վախ ոնց եմ զզվում ես էդ Եվրատեսիլից: Բայց ավելի շատ զզվում են նախա-եվրատեսիլյան շուխուռից, մեկ էլ Եվրատեսիլի երգով մի 2-3 ամիս մեր ականջները բռնաբարելուց:

Արամը շատ լավն ա, բայց էս ինչ երգ ա էլի? :D բացի ջութակից ոչ մի բան չի տպավորվել: Հա, կլիպն էլ ինչ-որ փսլքոտ ծեծված պապսայան եսիմ ինչ էր:

StrangeLittleGirl
16.03.2014, 13:18
Ի դեպ, ո՞վ ա տեղյակ Եվրատեսիլի տոմսերի գներից և արդյոք դրանք դեռ վաճառվում են :)) Իմ միտքը ծուռ ա, կարող ա մեկ էլ տեսար :))

Ingrid
16.03.2014, 17:40
Ես Արամից ինչ-որ հետաքրքիր լուծումներով երգ էի սպասում, բայց ոնց որ սպասումներս չարդարացան: Դրա համար էլ իրական գնահատական տալու համար երևի մի քանի անգամ պիտի լսեմ, որ ասեմ, իսկ դեռ մի անգամ եմ լսել:

Sagittarius
17.03.2014, 05:17
Թեթև տարեք, Եվրոտեսիլ ա էլի:

հ.գ. խաղադրույքների գործակիցներով մենք առաջատար ենք:

StrangeLittleGirl
17.03.2014, 10:15
Ինձ թվու՞մ ա, թե՞ Իռլանդիան իսկապես ամեն տարի ջանք չի խնայում, որ չհաղթի :think

http://www.youtube.com/watch?v=Zc14AzCXUgQ&list=PLmWYEDTNOGUJpNOiYf0F-yA4wCVV59Iqq

Yellow Raven
17.03.2014, 11:16
Իրականում մի փոքր չեմ հասկանում սենց համատարած դժգոհությունը երգից: Եթե ակնհայտ ֆավորիտ երգ չլինի էս տարի, էս երգը հանգիստ կարա հաղթի... Ինքը իրականում բավականին որակով երգա ու ամենակարևորը տարբերվողա, չունի ստանդարտ կուպլետ-կրկներգ ձևաչափ, բայց ունի հենց առաջին անգամից միանգամից հիշվող ու տպավորվող տարրեր: Ոբշմ, we gonna win this year :))

Նաիրուհի
17.03.2014, 11:25
Երեկ ես էլ ասացի՝ լսեմ մի քանի երգ ուրիշ երկրներից։ Լավ էլի, ոչ մի եսիմ ինչ երգ էլ չկար, որ ասեմ՝ Արամի երգին ակհնայտ գերազանցում էր։ Ռուֆի առանձնացրածներն էլ ինձ համար ոչ մի բանով ավելի լավը չեն։

Եթե մենակ երգով դատեն, էն քաղաքական խաղերը թողնեն մի կողմ, ուրեմն լավագույն եռյակում կամ քառյակում պիտի լինենք առնվազն։

StrangeLittleGirl
17.03.2014, 11:48
Իրականում մի փոքր չեմ հասկանում սենց համատարած դժգոհությունը երգից: Եթե ակնհայտ ֆավորիտ երգ չլինի էս տարի, էս երգը հանգիստ կարա հաղթի... Ինքը իրականում բավականին որակով երգա ու ամենակարևորը տարբերվողա, չունի ստանդարտ կուպլետ-կրկներգ ձևաչափ, բայց ունի հենց առաջին անգամից միանգամից հիշվող ու տպավորվող տարրեր: Ոբշմ, we gonna win this year :))
Օրինա՞կ :' Ես երկու անգամ լսել եմ երգը, հեչ չի տպավորվել:
Իսկ Եվրատեսիլին ստանդարտ կառուցվածք չունեցող երգ ուղարկելը մեծ մինուս ա. ամենակարևոր պարամետրերից ա, որ կատարումը հիշվող լինի: Ես չգիտեմ՝ էս երգն ինչով ա հիշվող լինելու:

Alphaone
17.03.2014, 11:52
Ադրբեջանի երգն էլ դուդուկով: Սկզբում միայն երաժշտությունն էր, հետո դուդուկի երաժշտությունը, վերջում գործիքն էլ հայտնվեց:

http://www.youtube.com/watch?v=ipQswujA5gw

Yellow Raven
17.03.2014, 12:26
Օրինա՞կ :' Ես երկու անգամ լսել եմ երգը, հեչ չի տպավորվել:
Իսկ Եվրատեսիլին ստանդարտ կառուցվածք չունեցող երգ ուղարկելը մեծ մինուս ա. ամենակարևոր պարամետրերից ա, որ կատարումը հիշվող լինի: Ես չգիտեմ՝ էս երգն ինչով ա հիշվող լինելու:

Օրինակ ջութակի պարտիան ու դաբսթեփը:

StrangeLittleGirl
17.03.2014, 12:43
Օրինակ ջութակի պարտիան ու դաբսթեփը:

հըմ, ջութակի պարտիա ու դաբսթեփ: մի հատ էլ ա պետք լսել :think ու սա կոչվում ա տպավորվող:

Նաիրուհի
17.03.2014, 13:17
հըմ, ջութակի պարտիա ու դաբսթեփ: մի հատ էլ ա պետք լսել :think ու սա կոչվում ա տպավորվող:

Լսողից է, Բյուր։ Դու երևի մեծամասնությանս համեմատ ավելի բարձր պահանջներ ունես :) Ես էլ եմ առաջին անգամից հիշել

StrangeLittleGirl
17.03.2014, 13:22
Լսողից է, Բյուր։ Դու երևի մեծամասնությանս համեմատ ավելի բարձր պահանջներ ունես :) Ես էլ եմ առաջին անգամից հիշել

Լիլ, բարձր պահանջ չունեմ: Եվրատեսիլ ուղարկվող երգից մենակ մի բան եմ պահանջում. մի անգամ լսելուց հետո հիշվող լինի: Պետք չի մոռանալ, որ քվեարկողների մեծ մասը մի անգամ են երգը լսում, հետսովետական երկրների նման երկու ամիս եվրատեսիլածնգըլ չեն լինում: Ու երեսուն երգի մեջ էս մեկը հաստատ չի տպավորվի: Եվրատեսիլ պետք ա ուղարկել թեթև ու հիշվող երգ: Մի հատ հլը նայի վերջին մի քանի տարիների հաղթողներին, ինքդ էլ կնկատես, որ հենց հիշվող լինելու շնորհիվ են հաղթել, ոչ թե սուպեր-կուպեր գործիքավորման:

Ռուֆուս
17.03.2014, 13:40
Դաբստեպով ոչ մեկին չենք զարմացնի, նախ երգի դաբստեպը հեչ լավը չի, համ էլ անցած տարի ամեն երկրորդ երգը դաբստեպ էր։

Էս էլ Արամի երգը համառոտ

http://i.imgur.com/l0fGRgnl.jpg

StrangeLittleGirl
17.03.2014, 15:15
Ֆեյսբուքից գտա, նայեք

http://www.youtube.com/watch?v=geZZ32svm9k

Տեսեք՝ քանի՞ հատ ա հոգնած-քնած երգ հաղթել վերջին 14 տարիների ընթացքում, եզրակացություններ արեք, թե Արամի շանսերն ինչքան են:

Իսկ ֆինալի տոմսերը սպառվել են :cry պետք ա ծանոթ-բարեկամ խառնել:

StrangeLittleGirl
17.03.2014, 15:39
Էս տարի զանազան թխվածքները մոդա են :D

http://www.youtube.com/watch?v=DtHpONWYEps&app=desktop

Hayk Avetisyan
17.03.2014, 16:43
Շատել դինամիկ երգ ա, իսկ Արամ mp3 ի արտիստիզմը եթե տեսահոլովակում չէր երևում, բեմի վրա հաստատ կերևա, ամեն դեպքում ակումբը միշտ դժգոհ ա եվրոտեսիլի մեր երգերից:

laro
17.03.2014, 20:21
Չտպավորվող ա, տեսահոլովակն էլ չի լավը. անկապ ստանդարտ սցենար: Չնայած մեկ ա լավը լինի, չլինի չենք հաղթելու :))

Նարե91
17.03.2014, 22:39
Մեկ ա ՝ ես մնում եմ իմ այն խորին համոզմանը, որ էս մրցույթը երբեք երգի մրցույթ չի եղել ու չի էլ լինի: Բայց դա կապ չունի. մեր երգը կարար լավը լիներ: Լավը չի ու վերջ: Բա գոնե մեղեդին չկարողանա՞ս մտապահես: Ես որ չեմ կարում մեր երգի մեղեդին մտապահեմ:

Yellow Raven
17.03.2014, 22:41
Նենց տպավորությունա, ոնց որ էս թեման հատուկ Արամի երգը չսիրողների համար ստեղծված լինի :))

Իսկ պո խոդու, Հայաստանը կամաց-կամաց դառնումա էս տարվա ակնհայտ ֆավորիտ :)

Sagittarius
17.03.2014, 22:42
Ինձ թվու՞մ ա, թե՞ Իռլանդիան իսկապես ամեն տարի ջանք չի խնայում, որ չհաղթի :think

http://www.youtube.com/watch?v=Zc14AzCXUgQ&list=PLmWYEDTNOGUJpNOiYf0F-yA4wCVV59Iqq

վայ, էս ինչ լավն ա :love

Նարե91
17.03.2014, 22:44
Իսկ պո խոդու, Հայաստանը կամաց-կամաց դառնումա էս տարվա ակնհայտ ֆավորիտ :)

Հա թող դառնա, չուզողն էլ մենք լինենք... բայց որ երգը չհիշվող ա, ու Արամի ամբողջ ներուժը իրա ողջ հմայքով մեկ չի երևում, այ դա հաստատ ակնհայտ ա:

Դավիթ
17.03.2014, 22:46
Էս տարի զանազան թխվածքները մոդա են :D

http://www.youtube.com/watch?v=DtHpONWYEps&app=desktop

Ես բելոռուսների կողմից եմ:)

laro
17.03.2014, 22:48
Արամը կարա շատ ու շատ ավելինղ երգի մեջ չի երևում իր հնարավորության սահմանները, ես ավելին էի սպասում իրենից ու Գարիկից:

Sagittarius
17.03.2014, 22:49
Նենց տպավորությունա, ոնց որ էս թեման հատուկ Արամի երգը չսիրողների համար ստեղծված լինի :))

Իսկ պո խոդու, Հայաստանը կամաց-կամաց դառնումա էս տարվա ակնհայտ ֆավորիտ :)

http://www.oddschecker.com/tv/eurovision/winner

բոլոր խաղադրույքային բյուռոներում ակնհայտ ֆավորիտը մենք ենք. վերջին տարիներին իրանք գրեթե միշտ ճիշտ են հաղթողին գուշակել :)

Sagittarius
17.03.2014, 23:03
Դաբ ստեպի մասով էլ. դաբ ստեպից գլուխ հանող եվրոպացին եվրոտեսիլ չի նայում. եվրատեսիլի հանդիսատեսը հիմնականում միջին վիճակագրական եվրոպացի ջահելությունն ա, որի ականջին էս երգի դաբ ստեպը մզզցնում ա:

Yellow Raven
17.03.2014, 23:13
Հա թող դառնա, չուզողն էլ մենք լինենք... բայց որ երգը չհիշվող ա, ու Արամի ամբողջ ներուժը իրա ողջ հմայքով մեկ չի երևում, այ դա հաստատ ակնհայտ ա:

Ակնհայտ չի

http://www.oddschecker.com/tv/eurovision/winner

բոլոր խաղադրույքային բյուռոներում ակնհայտ ֆավորիտը մենք ենք. վերջին տարիներին իրանք գրեթե միշտ ճիշտ են հաղթողին գուշակել :)

Ահա, հենց ստեղ էլ նայում էի... Ընդ որում էսօրա դուրս եկել առաջատար, մի երկու օր առաջ էլ էի նայել, Նորվեգիայից հետ էինք ու Շվեդիային հավասար էն ժամանակ:

Դավիթ
17.03.2014, 23:20
Լավ հա, շվեդացիներինը մի բան չի:

Ձայնալար
17.03.2014, 23:30
Նորմալ երգ ա, անցյալ տարվանն էլ էր նորմալ երգ, դրանից առաջ՝ զիբիլանոց էր: Նենց չի, որ կդնեմ կլսեմ հաճույք ստանալու համար, բայց էս մրցույթի համար լավ ա: Որովհետև մինչև հիմա եվրատեսիլին լսածս երգերից ոչ մեկն էլ չեմ լսի հաճույք ստանալու համար:

Կարևորը՝ առանց ռաբիզությունների, կլկոցների, անտեղի զուռնաների ու դհոլների ա:

Ռուֆուս
17.03.2014, 23:54
Ես սրտատրոփ սպասում եմ, թե ինչ երգ է ընտրելու Ավստրիան, որը ներկայացնելու է Կոնչիտո անունը կրող էս ծիտը :))

http://i.imgur.com/DtmG3kO.jpg

Յոհաննես
18.03.2014, 00:02
Ես սրտատրոփ սպասում եմ, թե ինչ երգ է ընտրելու Ավստրիան, որը ներկայացնելու է Կոնչիտո անունը կրող էս ծիտը :))

http://i.imgur.com/DtmG3kO.jpg
Վերջը ամոթն էլ է լավ բան,գոնե թրաշվի հա

Աթեիստ
18.03.2014, 00:12
Վերջը ամոթն էլ է լավ բան,գոնե թրաշվի հա

Ես տենց վստահ չէի պնդի, թե թրաշված չի ։) If you know what I mean :B

Hayk Avetisyan
18.03.2014, 10:32
Նենց տպավորությունա, ոնց որ էս թեման հատուկ Արամի երգը չսիրողների համար ստեղծված լինի :))

Իսկ պո խոդու, Հայաստանը կամաց-կամաց դառնումա էս տարվա ակնհայտ ֆավորիտ :)

Հաէլի, որ մենք մեզ առաջինը վնաս չտանք ուրիշը չի տա:

Yellow Raven
18.03.2014, 14:01
http://www.youtube.com/watch?v=ToqNa0rqUtY

Դավիթ
18.03.2014, 14:16
http://www.youtube.com/watch?v=ToqNa0rqUtY

Վարդերը շատ էին ։

Նարե91
19.03.2014, 00:04
Լսել եմ` էս Կոնչիտայի պատճառով ռըսները չեն մասնակցում հա՞: :o

Նաիրուհի
19.03.2014, 00:37
Լսել եմ` էս Կոնչիտայի պատճառով ռըսները չեն մասնակցում հա՞: :o

Լավ կլիներ, չնայած խաբար չեմ։ Շատ էլ լավն է ծիտը, էսօր մի հարցազրույց նայեցի, նենց հավես էր իր անկաշկանդ ու բնական պահվածքը։ Հավանել եմ իրեն մի խոսքով, թեև ի սկզբանե էնքան էլ լավ չէի տրամադրված։ Փյունիկ, առաջ :)

https://www.youtube.com/watch?v=xMbtsbXvZ6I

Ռուֆուս
19.03.2014, 03:37
Լսել եմ` էս Կոնչիտայի պատճառով ռըսները չեն մասնակցում հա՞: :o

Անկապ բամբասանքներ են։ Փաստորեն Վերկա Սերդյուչկայից չնեղվեցին, Դանա Ինտերնեյշնլից չնեղվեցին, ինչ ա թե Կոնչիտան չի թրաշվել, ծանր տարա՞ն

Mephistopheles
19.03.2014, 06:48
մյուս եվրատեսիլին էլ Ռաֆայել քոթանջյանին ե՞ն ուղղարկելու…

Աթեիստ
19.03.2014, 10:52
Մինչև հիմա լսած երգերից ամենաշատը հենց Կոնչիտայինը հավանեցի, չնայած կլիպը լավը չէր։ Լիլիթի դրած հարցազրույցում ինքն ավելի լավն էր, կլիպում մակիյաժը վանող ա։

Արդեն մի քանի անգամ երգը միացրել եմ ու առանց վիդեոյի լսել։ Հեսա MP3-ը քաշեմ։

Նաիրուհի
19.03.2014, 11:15
մյուս եվրատեսիլին էլ Ռաֆայել քոթանջյանին ե՞ն ուղղարկելու…

երևի Մայքլ պիտի ասեիր, հա՞, Մեֆ

Նարե91
19.03.2014, 19:02
Ռըսները լափ էլ մասնակցում են: Էս էլ երգը՝

Tolmachevy Sisters- Shine

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=60QdHa4Pkhs

Artgeo
20.03.2014, 12:07
Ռըսները լափ էլ մասնակցում են: Էս էլ երգը՝

Tolmachevy Sisters- Shine

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=60QdHa4Pkhs

Վրացիներից թխելու համար մեկ են :D

Նաիրուհի
20.03.2014, 17:42
Արամ MP 3-ն` հաղթանակի, խաղադրույքների և Կոնչիտա Վուրստի մասին. ՖՈՏՈՇԱՐՔ

http://farm3.staticflickr.com/2832/13286813954_48656b6483.jpg (http://farm3.staticflickr.com/2832/13286813954_48656b6483_b.jpg)Լուսանկարը՝eMedia.am

«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արամ-MP 3-ն այսօր ասուլիսում վստահեցրեց, որ գնալու է Դանիա` հաղթելու ցանկությամբ, սակայն միանշանակ տրամադրված չէ հաղթանակի:

«Որքան բարձր տեղ գրավեմ, այնքան ավելի լավ: Գիտեք, որ շատերը գնում են «Եվրատեսիլ» միայն ու միայն հաղթելու համար ու մշտապես անհաջողության են մատնվում: Ես գնալու եմ բարձր տրամադրությամբ` լավագույնս ներկայացնելու մեր երկիրը»,- ասաց երգիչը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպիսին է նրա մոտեցումը Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի նկատմամբ: Արամը ժպիտով խոստովանեց, որ դժվար է լինելու:

«Նոր հասկացա, որ այդուհանդերձ նրա հետ նույն բեմում ենք գտնվելու, քանի որ «Եվրատեսիլի» շրջանակներում բոլոր մասնակիցներով պետք է համատեղ մեկ երգ կատարենք: Իսկ ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ իմ մոտեցումը, ապա «կոմայգու» մոտով անցնելիս ես արագացնում եմ իմ մեքենայի ընթացքը. այս դեպքում պետք է մի կերպ համակերպվել»,- ասաց Արամը:

eMedia.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք երգիչը պատրաստվում է ինքն իր վրա խաղադրույք կատարել` հաշվի առնելով այն, որ բուքմեյքերները կանխատեսում են նրա հաղթանակը, երգիչը պատասխանեց, որ ոչ.

«Կյանքում մեկ անգամ եմ խաղադրույք կատարել Հունաստան-Ֆրանսիա ֆուտբոլային խաղի ժամանակ, դրել եմ 10 հազար դրամ և հաղթել: Դրանից հետո որոշեցի, որ այլևս խաղադրույք չեմ կատարի»:

«Եվրատեսիլի» Հայաստանի կազմկոմիտեն արդեն ունի ծրագիր, որի շրջանակներում Արամը կներկայացնի Հայաստանի երգը Ամստերդամում, ապա Մոսկվայում անցկացվելիք Armenian Music Awards-ում, իսկ հետո` Անգլիայում:

Ինձ շատ է տանջում մի հարց (հա, ես հասկանում եմ, որ սույն երևույթը՝ Կոնչիտա կոչեցյալ, մահացու վտանգ է հայ գենի ու մեր ազգային արժեքների համար, ու որ բոլորիս երեխաները տրանսվիստիտ են դառնալու նրա ելույթից հետո, իսկ Արամն ինքը «փչանալու» է նրա հետ նույն բեմում կանգնելու համար, բայց ամեն դեպքում). մրցույթի մասնակիցն իրավունք ունի՞ նման կերպ արտահայտվել մեկ այլ մասնակցի մասին։ Սա որևէ դրույթով, կետով, ուրիշ եսիմինչով չի՞ դատապարտվում արդյոք։ Հայտարարությունը չի արված Արամի խոհանոցում՝ ընկերների ներկայությամբ. սա պաշտոնական մամուլի ասուլիս է։

StrangeLittleGirl
20.03.2014, 17:47

Հա, ես էլ էդ մտածեցի հարցազրույցը կարդալուց հետո: Սա եթե եվրոպացիքի ականջն ընկնի, եթե անգամ պաշտոնական տույժերի չենթարկեն, մեկ ա, իրա ռեյտինգն ահագին կընկնի:

Ռուֆուս
20.03.2014, 20:49
Հա, ես էլ էդ մտածեցի հարցազրույցը կարդալուց հետո: Սա եթե եվրոպացիքի ականջն ընկնի, եթե անգամ պաշտոնական տույժերի չենթարկեն, մեկ ա, իրա ռեյտինգն ահագին կընկնի:

Եթե էս նորությունը հասնի Եվրոպա, տույժերի դժվար թե ենթարկվի բայց արևմտյան Եվրոպայի ձայների վրա կարա հանգիստ խաչ քաշի ու հույսը դնի արևելաեվրոպական ու պոստ-սովետական հոմոֆոբ մասսայի վրա:

Ֆայմի առկայությունը թե իր մոտ, թե էդ հոդվածը գրած լրագրողի մոտ հավասար է զրոյի:

Կոնչիտայից խիստ նեղված հոմոֆոբ մասսան կարո՞ղ է մորուքից բացի որևէ ուրիշ տարբերություն նշել Կոնչիտայի ու ավանդապաշտ Ուկրաինան ներկայացրած Վերկա Սերդյուչկայի միջև: Կոնչիտան գոնե երգել գիտի:

Նարե91
20.03.2014, 21:19
Կարար ուղղակի ասեր, որ հարմար չի գտնում դրա մասին խոսել: Հեսա կաղավաղեն, մի քանի բան էլ վրան կավելացնեն ու մի տհաճ իրավիճակ կստեղծվի:

Այբ
20.03.2014, 22:20
Էսօր մի քանի հոգի համարյա ինձ սպանեցին, ինչ է թե ասացի, որ Արամի երգը չեմ հավանում:
Սկզբում շատ ուրախացա, երբ իմացա, որ Արամն է ներկայացնելու մեր երկիրը, բայց հիասթափվեցի, երբ երգը լսեցի: Չգիտեմ, էդքան էլ մեծ հույսեր չունեմ, թե...

Sagittarius
21.03.2014, 00:56
Ինձ շատ է տանջում մի հարց (հա, ես հասկանում եմ, որ սույն երևույթը՝ Կոնչիտա կոչեցյալ, մահացու վտանգ է հայ գենի ու մեր ազգային արժեքների համար, ու որ բոլորիս երեխաները տրանսվիստիտ են դառնալու նրա ելույթից հետո, իսկ Արամն ինքը «փչանալու» է նրա հետ նույն բեմում կանգնելու համար, բայց ամեն դեպքում). մրցույթի մասնակիցն իրավունք ունի՞ նման կերպ արտահայտվել մեկ այլ մասնակցի մասին։ Սա որևէ դրույթով, կետով, ուրիշ եսիմինչով չի՞ դատապարտվում արդյոք։ Հայտարարությունը չի արված Արամի խոհանոցում՝ ընկերների ներկայությամբ. սա պաշտոնական մամուլի ասուլիս է։

Արա դե ասա քո ինչ գործն ա, հել, Կոնչիտայենց հարկերով ֆինանսավորվող մրցույթում երգի, ու ռադդ քաշի հետ աղքադ երկիրդ:

Տրիբուն
21.03.2014, 01:02
Արա դե ասա քո ինչ գործն ա, հել, Կոնչիտայենց հարկերով ֆինանսավորվող մրցույթում երգի, ու ռադդ քաշի հետ աղքադ երկիրդ:

Շովինիստ, հոմոֆոբ, լոպազ շան որդի ... պադումայեշ, գլխներիս երգիչ ա դառել, հիմա էլ գնում ա մի ախմախ մրցույթի մի ախմախ երգով հանդես գա, մեծ քաք էլի .... բայց ինքը արդեն կարա սրա նրա մասին կարծիք հայտնի

Ռուֆուս
21.03.2014, 01:04
Կոնչիտայի երգն ի դեպ շատ լավն ա, ոնց որ Ջեյմս Բոնդի երգերից լինի:

Տրիբուն
21.03.2014, 01:05
Էսօր մի քանի հոգի համարյա ինձ սպանեցին, ինչ է թե ասացի, որ Արամի երգը չեմ հավանում:
Սկզբում շատ ուրախացա, երբ իմացա, որ Արամն է ներկայացնելու մեր երկիրը, բայց հիասթափվեցի, երբ երգը լսեցի: Չգիտեմ, էդքան էլ մեծ հույսեր չունեմ, թե...

Հույս-մույս, կապ չունի, ջանս: Անկախ նրանից առաջին տեղը կգրավի էս երգը, թե վերջին տեղը, մեկ ա տուֆտա երգ ա:

StrangeLittleGirl
21.03.2014, 02:03
Էս ակումբն էս էս ինչ գրոհել ա գրոհել ֆեյսբուքյան ասուլիսը (https://www.facebook.com/events/843766112307644/?source=3&source_newsfeed_story_type=regular) :))

Դավիթ
21.03.2014, 02:29
Ես մտածում էի, որ Արամը խելք ունի, բայց դուբ դուբոմ։

StrangeLittleGirl
21.03.2014, 02:33
Ես մտածում էի, որ Արամը խելք ունի, բայց դուբ դուբոմ։

ոչինչ, կսովորացնենք :))

Աթեիստ
21.03.2014, 02:34
Կոնչիտայի երգն ի դեպ շատ լավն ա, ոնց որ Ջեյմս Բոնդի երգերից լինի:

Էս 2 օր ա սաղին էդ եմ ասում ու լսցնում։
Թոբա թե ավստրիացիք էդքան լսել են, ինչքան ես։

Կոնչիտայի գրիմյորին տփել ա պետք։ Կլիպը սաղ ինքն ա փչացնում։

Ruby Rue
21.03.2014, 02:35
Էհ, ի՜նչ Արամ, ի՜նչ Կոնչիտա (ախր կլիպը շա՜տ ղզիկ ու վարդաշատ էր :D ), ճիշտը մի հատ ա ու էդ ճիշտը Լորդին ա՝ հեռավոր 2007ից:

https://www.youtube.com/watch?v=-6Xl9tBWt54

Չնայած ֆինները սխալվեցին, հաջորդ տարի էլ լավ երգ ուղարկեցին:

https://www.youtube.com/watch?v=TheV9eBTT3Q

Իսկ էս տարվա երգերից երկու հատ եմ լսել, ու պարզ ա թե որ երկուսը: :D Իրականում երկուսն էլ ինձ դուր չեն եկել, ու չնայած ասում եք, որ Արամը ֆավորիտ ա, մենակ էն ասուլիսի համար, արժի որ չհաղթի:

Դավիթ
21.03.2014, 02:42
ոչինչ, կսովորացնենք :))
Գիտես՝ հէդլայնը լինելու ա, Aram mp3, who will represent Armenia in Eurovision, equated Conchita Wurst with transgender prostitutes from Komaygi park in Yerevan.

StrangeLittleGirl
21.03.2014, 02:44
Գիտես՝ հէդլայնը լինելու ա, Aram mp3, who will represent Armenia in Eurovision, equated Conchita Wurst
With transgender prostitutes from Komaygi park in Yerevan.

Շատ երկար ա :)) Կրճատի մի քիչ

Դավիթ
21.03.2014, 02:46
Շատ երկար ա :)) Կրճատի մի քիչ

Homophobic singer mp3:)

Աթեիստ
21.03.2014, 02:47
Ակումբախեղդ անենք ասուլիսը ։)

StrangeLittleGirl
21.03.2014, 02:49
Ակումբախեղդ անենք ասուլիսը ։)

Մտնեմ, էս թեմայի լինքը դնեմ :))

Աթեիստ
21.03.2014, 02:51
Ես էլ մտածեցի, բայց ստեղ ավելի ազատ ենք արտահայտվում, կարող ա վիրավորվի ։))))

StrangeLittleGirl
21.03.2014, 02:54
Ես էլ մտածեցի, բայց ստեղ ավելի ազատ ենք արտահայտվում, կարող ա վիրավորվի ։))))

Ուղղակի ասում եմ՝ ակումբի համար փիառ ա :))
Չնայած էն ա, Ռուբին լավ էլ ազատ ա արտահայտվել

Ռուֆուս
21.03.2014, 02:56
Ժող մի քիչ էլ նորմալ հարցեր տվեք, չասեն թե մենք չուզող ենք։ Բյուր լինքը չարժի դնել, ես դեմ եմ ։)

CactuSoul
21.03.2014, 02:56
Ժողովուրդ, լավ էլի: Շատ էլ լավ ա արել՝ իր կարծիքը հայտնել ա: «Հոմոֆոբ», չգիտեմ էլ ինչ պոզեր…
Մարդը պիտի մարդու նման լինի, ինքան ուզում ա գեյ կամ թեկուզ տրանսվիստիտ լինի: Ավստրիայի երգը լավն է, վախենամ՝ հաղթի: Բայց այն երգող երևույթին տեսնելիս զզվանքից դող ա անցնում մարմնովս: Ակամա, ես մեղավոր չեմ: Երգը մի քանի անգամ լսել եմ, որովհետև իրոք հաջող է, բայց նայել չեմ կարող, օրգանիզմս չի ընդունում, սիրտս խառնում ա :pardon Էդ տեսակ բան հետս մեկ էլ ռաբիզի մի որոշակի տեսակից ա լինում:
Այ որ թրաշով չլիներ, ինչքան ուզում էր թող տրանսվիստիտ լիներ, կդիմանայի:
Գոնե բեմի վրա թրաշով չլինի :}

Հ.Գ.
Հա, ըստ ձեր պատկերացումների ես հոմոֆոբ եմ, կարծրատիպերի մեջ խեղդված, եվրոպական արժեքներից բան չեմ հասկանում ու էլի ինչ ուզեք կարող եք ինձ հանգիստ խղճով վերագրել, ինձ դա հեչ չի հուզում:
Ուզում եմ ասել՝ հնարավոր է՝ ինձ վերաբերող ինչ-որ բան գրեք ու չպատասխանեմ, կներեք:

Աթեիստ
21.03.2014, 03:01
Ժող մի քիչ էլ նորմալ հարցեր տվեք, չասեն թե մենք չուզող ենք։ Բյուր լինքը չարժի դնել, ես դեմ եմ ։)

Իմ՝ շոուի մասին հարցը լրիվ նորմալ է, արդեն իրան չեմ կպնում ։)

impression
21.03.2014, 03:01
ժող նենց հպարտ եմ, Արամի ՖԲ ասուլիսում բոլոր խելքին մոտ հարցերի հեղինակները ակումբցիներ էին, մնացածը էն տափակ ծափահարող մասսան ա :))

StrangeLittleGirl
21.03.2014, 03:09
Ժող մի քիչ էլ նորմալ հարցեր տվեք, չասեն թե մենք չուզող ենք։ Բյուր լինքը չարժի դնել, ես դեմ եմ ։)

Ուրիշ ձևակերպում տվեցի :))

Նաիրուհի
21.03.2014, 03:16
Կոնչիտան :love նրանով է հետաքրքիր, որ տղա ժամանակ մորուք չէր պահում :) Հիմա ով գիտի ինչ է որոշել ապացուցել, ինչ կարծրատիպ է որոշել կոտրել :) Ու քանի որ ես կինոներում միշտ սիրել եմ աչքերին մատիտ քսած երկար մազերով տղերքին, ինքն ինձ համար վախենալու կամ զզվելի չի, մենակ թե արտահայտիչ վառ գույնի շրթներկ չօգտագործի. չի նայվում։ Դիմահարդարումն էլ պիտի սիրուն լինի, չէ՞ :)

Հլը որ միակ երգն է էս «մրցույթից», որ mp3-ով ունեմ հեռախոսիս մեջ ու պարբերաբար լսում եմ:

Իսկ Արամն, ինձ թվում է, ուղղակի ուզում էր հայաստանյան լրագրողների աչքը մտնել կամ վախեցել է ապազգային երևալուց։ Ամեն դեպքում խոսելուց երկար չի մտածել, թե չէ տենց բողկ չէր ուտի, գոնե ստանդարտ մի երկու բառով կցրեր։

Ռուֆուս
21.03.2014, 03:24
Ուրիշ ձևակերպում տվեցի :))

Հա, բայց կարող ա մտածի յութուբի քոմենթներն ի նկատի ունես, որտեղ համատարած գովեստներ են սփռում

CactuSoul
21.03.2014, 03:24
Կոնչիտան :love նրանով է հետաքրքիր, որ տղա ժամանակ մորուք չէր պահում :) Հիմա ով գիտի ինչ է որոշել ապացուցել, ինչ կարծրատիպ է որոշել կոտրել :)
Առանց էդ անտերի ահագին սիրուն կլիներ: Անճաշակի մեկն ա:
Թքած էն կարծրատիպի վրա, որը պիտի այն կոտրողին վնաս տա (տվյալ դեպքում՝ տեսքից գցի):

Իսկ երկար մազերով ու աչքերը սև մատիտով ընդգծած տղերքին (տղա բառի բուն իմաստով, էլի) ես էլ եմ սիրում :love ուղղակի էդ ուրիշ օպերայից ա:

Նաիրուհի
21.03.2014, 03:31
Առանց էդ անտերի ահագին սիրուն կլիներ: Անճաշակի մեկն ա:
Թքած էն կարծրատիպի վրա, որը պիտի այն կոտրողին վնաս տա (տվյալ դեպքում՝ տեսքից գցի):

Մենք ենք սովոր, որ աղջիկ դարձած տղան պիտի մորուք չունենա, բայց մենք ո՞վ ենք, որ դատենք նրան դրա համար։ Վաղը-մյուս օրը որ հետևորդներ ունենա, դա էլ սովորական կդառնա աչքին, գուցե նույնիսկ սիրուն (դե հա, կարող է և տենց չլինի էլ)։ Ամեն դեպքում ես սիրեցի իրեն, չնայած բացասական կանխատրամադրվածությանս։

Ինքը չի ուզում լրիվ աղջիկ դառնա. ահագին մկանուտ թևեր ունի ու ոնց որ չի էլ ուզում դա փոխել։ Աչքիս որոշել է ինքնաբավ ու կատարյալ «երրորդ սեռն» ստեղծել :))

Դավիթ
21.03.2014, 03:44
Ժողովուրդ, լավ էլի: Շատ էլ լավ ա արել՝ իր կարծիքը հայտնել ա: «Հոմոֆոբ», չգիտեմ էլ ինչ պոզեր…
Մարդը պիտի մարդու նման լինի, ինքան ուզում ա գեյ կամ թեկուզ տրանսվիստիտ լինի: Ավստրիայի երգը լավն է, վախենամ՝ հաղթի: Բայց այն երգող երևույթին տեսնելիս զզվանքից դող ա անցնում մարմնովս: Ակամա, ես մեղավոր չեմ: Երգը մի քանի անգամ լսել եմ, որովհետև իրոք հաջող է, բայց նայել չեմ կարող, օրգանիզմս չի ընդունում, սիրտս խառնում ա :pardon Էդ տեսակ բան հետս մեկ էլ ռաբիզի մի որոշակի տեսակից ա լինում:
Այ որ թրաշով չլիներ, ինչքան ուզում էր թող տրանսվիստիտ լիներ, կդիմանայի:
Գոնե բեմի վրա թրաշով չլինի :}
,

Հ.Գ.
Հա, ըստ ձեր պատկերացումների ես հոմոֆոբ եմ, կարծրատիպերի մեջ խեղդված, եվրոպական արժեքներից բան չեմ հասկանում ու էլի ինչ ուզեք կարող եք ինձ հանգիստ խղճով վերագրել, ինձ դա հեչ չի հուզում:
Ուզում եմ ասել՝ հնարավոր է՝ ինձ վերաբերող ինչ-որ բան գրեք ու չպատասխանեմ, կներեք:

Դե հիմա դրսի մամուլում էդպես են ասելու։

impression
21.03.2014, 03:45
Անի ջան :) նախ մերսի էն մի գրառմանս տված սիրուն վարկանիշի համար
բայց մի բան ասեմ էլի, դու քեզ պաշտպանում ես, թե՝ ինձ եթե հանկարծ մի բան եք ասել, չեմ պատասխանելու, կներեք, կոչեք ինձ ինչ ուզում եք, բայց դե ես հիմա տենցն եմ, ես ատու՛մ եմ նրանց, ովքեր ինձ նման չեն, և այլն :) բայց դու ինքդ շարունակում ես խոսել նույն թեմայի շուրջ: ասեցիր՝ ինձ բան չասեք, չենք ասում, բայց դու էլ արի թարգի էլի :)

Ռուֆուս
21.03.2014, 03:50
Անի ջան, աչքիս հայ ազատագրական պարեր չափից դուրս շատ ես պարել: Բան չեմ ուզում քեզ կոչել, բայց գրածներիցդ փիս անհանդուրժողականության հոտ է գալիս, տհաճ է:

impression
21.03.2014, 03:52
Ռուֆուս, մեռնիմ գլխուդ, Եվրոպան լավ էկավ վրադ, առաջ սկի սքուեր ուան չէիր գնում, քանզի այնտեղ հոմոսեքսուալներ էիր տեսել :D

CactuSoul
21.03.2014, 03:57
ես ատու՛մ եմ նրանց, ովքեր ինձ նման չեն, և այլն
ես սենց բան չեմ ասել, երբեք, առավել ևս չեմ զգացել ))
Ես սկի էդ «նրբերշիկին» չեմ ատել, ուր մնաց բոլոր ինձ չնմաններին: Համ էլ ինձ նմանը էլ չկա, հո բոլորին չե՞մ ատելու :))

Ասածս ուրիշ բան ա, եթե չեք հասկանում, ի՞նչ արած, երևի լավ չեմ ասում: Քունս չտաներ ու չալարեի, կարող ա փորձեի ավելի լավ բացատրել միտքս:

StrangeLittleGirl
21.03.2014, 03:58
ժող, մի հատ էլ եմ ուզում հարց տալ, բայց դուխս չի հերիքում :))

Ռուֆուս
21.03.2014, 04:02
Ռուֆուս, մեռնիմ գլխուդ, Եվրոպան լավ էկավ վրադ, առաջ սկի սքուեր ուան չէիր գնում, քանզի այնտեղ հոմոսեքսուալներ էիր տեսել :D
Ես միշտ էլ քիչ թե շատ հանդուրժող եմ եղել, էլ մի :beee

ժող, մի հատ էլ եմ ուզում հարց տալ, բայց դուխս չի հերիքում :))

Ստեղ գրի, դուխ տանք :)) Ոնց որ թե դեռ հարցերի քանակի վրա սահմանափակում չկա, բայց լավ կլինի մեկ ուրիշը տա

StrangeLittleGirl
21.03.2014, 04:04
Տվեցի արդեն :))

Ռուֆուս
21.03.2014, 04:06
Էդ հարցը քեզանից առաջ արդեն մինիմում երկու հոգի տվել էր: Բայց ասեմ, որ Եվրատեսիլը նաև երկրի ՊՌ է ու զբոսաշրջությունն է promote անում ու on the long run ավելի շատ օգուտ է բերում, քան թե վնաս:

Համ էլ եթե էդ փողը Եվրատեսիլի վրա չծախսեն, մի ուրիշ տեղ կուտեն, ավելի լավ ա Եվրատեսիլի վրա ծախսեն:

բայց ես հարցը Արամին էի տվել :D

CactuSoul
21.03.2014, 04:08
ինձ եթե հանկարծ մի բան եք ասել, չեմ պատասխանելու, կներեք
Հա, մեկ էլ էս պահը բացատրեմ. էն եմ ասում, որ կարող ա չպատասխանեմ, այսինքն խասյաթս իմանալով՝ գիտեմ, որ կարող ա թեման ինձ ձանձրացնի, ալարեմ գրել կամ հիմիկվա պես քունս տանի: Ըմբռնումով մոտեցեք :)) Իսկ ձանձրանում եմ հատկապես էն պատճառով, որ կարծիքս շատ ամուր է, հաստատ չի փոխվելու ու գիտեմ, որ ձերն էլ: Այսինքն անիմաստ ջուր ենք ծեծելու, ոնց որ բազմիցս սրանից առաջ:

Համ էլ հոմոֆոբը դուք եք, որ անհանդուրժող եք իմ նկատմամբ :beee :D

Ռուֆուս
21.03.2014, 04:09
բայց ես հարցը Արամին էի տվել :D

Դե նա էդքանը չի ֆայմի, որ պատասխանի, ավելի լավ ա ես իր տեղը պատասխանեմ ։))

Համ էլ, ժող, դուք ինչի՞ քնած չեք: Ձեր մոտ ժամը 4-ը չէ՞ :))

Նաիրուհի
21.03.2014, 04:13
Համ էլ հոմոֆոբը դուք եք, որ անհանդուրժող եք իմ նկատմամբ :beee :D

Ան, ամեն տեսակի անհանդուրժող հոմոֆոբ չի :) տվյալ դեպքում հոմոֆոբաֆոբ ենք :))

impression
21.03.2014, 04:28
կոնկրետ ես ոչմիբանաֆոբ էլ չեմ, ուղղակի բզբզում եմ, թե չէ ինձ լրիվ մեկ ա ով ինչ ա մտածում, ինչ ա անում և այլն
համ էլ, մի բան էլ ասեմ ու սուս եմ մնում, լիքը աղջիկներ եթե իրանց չհետևեն, հո մի շաբաթից Կանչիտայից չեն տարբերվի :D
նենց որ, թեթև տարեք ամեն ինչ, ու նաև իրար ;)

Mephistopheles
21.03.2014, 05:29
Ժող, կոնչիտայի արածը եսիմինչ չի… ժամանակին Բոյ Ջորջն ու Դեյվիդ Բոուին սեքշուալիթիի հետ էքսպերիմենտներ արել են… անգամ Էլթըն Ջոնն ա արել…

ինչ ուզում ա թող անի, մենակ երգի… լավ երգի…

Արամ mp3-ին էլ ինչքան քիչ բերանը բացի, էքան իրա համար լավ… ավելի լավ ա երգը պարապի որ կեսից չմոռանա, ոչ թե գնա սրա-նրա տռուսիկի մեջ քիթը խոթի…

Դավիթ
21.03.2014, 05:37

Marilyn Manson, The Dope Show.

http://m.youtube.com/watch?v=5R682M3ZEyk

Mephistopheles
21.03.2014, 05:43
Marilyn Manson, The Dope Show.

http://m.youtube.com/watch?v=5R682M3ZEyk

Բինգօ… դու ինձնից լավ օրինակ բերեցիր…

Դավիթ
21.03.2014, 05:58
http://m.youtube.com/watch?v=6fAUohboX_s

Այբ
21.03.2014, 10:03
Էլի մեր հայերը սկսել են մուրալու գործընթացը: Մի տարի չեղավ մտածեին՝ էնպես երգով հանդես գանք, որ մի բան ստացվի, բայց նորից նույն պատմությունը՝ աշխարհից խնդրում են, որ ձայն տան:

Նաիրուհի
21.03.2014, 10:15
Մեկնաբանություն Կոնչիտայի երգի տակ։ Բացել է ինձ :lol
http://i.imgur.com/JxQ3nWYl.png

Աթեիստ
21.03.2014, 10:28
Հետաքրքիր էր, ման էի գալիս Եվրատեսիլի լավագույն երգերը, մեկի ցուցակին հասա։ Նայեք քանի հայկական երգ կա 30-ի մեջ ։)

http://www.youtube.com/watch?v=Zypy8G_xwK0

Ձեռի հետ պաշտոնական լավագույն 14 երգերը դնեմ, ընտրվել են 2005 թվին։

http://www.youtube.com/watch?v=Uz7pxTrwsEc

Ruby Rue
21.03.2014, 10:44
Ուֆ աման, մոլորակի վրա առաջին քրիստոնյա ազգը պիտի Ակումբ չունենար, էս թեման չքննարկեր։ Ինչպե՞ս եք համարձակվում քննադատել Արամին ու ազգային արժեքները։ Կոնչիտային պետք է այրել խարույկի վրա ու մոխիրը շաղ տալ կոմայգում։
Հ.Գ. Ֆեյսբուքյան ասուլիսի կոմմենտները սպանում են, մարդ քիչ ա մնում փակվի ակումբում ու էլ դուրս չգա։

Աթեիստ
21.03.2014, 11:05
Ձեռի հետ պաշտոնական լավագույն 14 երգերը դնեմ, ընտրվել են 2005 թվին։

Փաստորեն էս պաշտոնականը չէր։

Աթեիստ
21.03.2014, 11:47
Ուֆ աման, մոլորակի վրա առաջին քրիստոնյա ազգը պիտի Ակումբ չունենար, էս թեման չքննարկեր։ Ինչպե՞ս եք համարձակվում քննադատել Արամին ու ազգային արժեքները։ Կոնչիտային պետք է այրել խարույկի վրա ու մոխիրը շաղ տալ կոմայգում։
Հ.Գ. Ֆեյսբուքյան ասուլիսի կոմմենտները սպանում են, մարդ քիչ ա մնում փակվի ակումբում ու էլ դուրս չգա։

Ավելի լավ ա Իմպոյի պես հպարտացի Ակումբով ։)
Խզարում ենք ։)

Yellow Raven
21.03.2014, 11:49
Ժամը 1-ին էս լինկով հարցերի պատասխանները կարող եք լսել

http://www.youtube.com/watch?v=TvBFXMJLIHA

StrangeLittleGirl
21.03.2014, 13:17
Լսու՞մ եք ժող ասուլիսը: Ես կեսից միացրեցի, ինչ-որ հարցերի ըստ երևույթին չի պատասխանել, որովհետև Նանեն ասեց՝ այս հարցին գոնե կարո՞ղ եք պատասխանել: Ինչ-որ մեկը սկզբից նայու՞մ ա:

Աթեիստ
21.03.2014, 13:28
Լսու՞մ եք ժող ասուլիսը: Ես կեսից միացրեցի, ինչ-որ հարցերի ըստ երևույթին չի պատասխանել, որովհետև Նանեն ասեց՝ այս հարցին գոնե կարո՞ղ եք պատասխանել: Ինչ-որ մեկը սկզբից նայու՞մ ա:

Մի քիչ ուշ ամբողջական տարբերակը կդնեն:

StrangeLittleGirl
21.03.2014, 13:31
Մի քիչ ուշ ամբողջական տարբերակը կդնեն:
Հա բայց աչքիս թռել են էդ թեմայի վրայով: Ես լսում եմ, ապուշ հարցեր են գնում:

Yellow Raven
21.03.2014, 13:37
Լսու՞մ եք ժող ասուլիսը: Ես կեսից միացրեցի, ինչ-որ հարցերի ըստ երևույթին չի պատասխանել, որովհետև Նանեն ասեց՝ այս հարցին գոնե կարո՞ղ եք պատասխանել: Ինչ-որ մեկը սկզբից նայու՞մ ա:

Մի հարց կարդաց էդ թեմայով, տենց կարճի մեջ պատասխանեց, անցան...

StrangeLittleGirl
21.03.2014, 13:38
Իմ էն մի հարցն էլ խմբագրած կարդաց օնլայն քննարկումների մասին: Ուֆ էս լրագրողները... ոնց են խուսափում սուր հարցեր տալուց:

Տրիբուն
21.03.2014, 13:55
Homophobic singer mp3:)

HoMP3hobic

StrangeLittleGirl
21.03.2014, 14:06
Արտ, չալարեցի, լավագույնների երկու ռոլիկները նայեցի: Առաջինն ընդհանրապես տարօրինակ էր, անհասկանալի սկզբունքով ընտրված, որովհետև սաղ երգերը 2000-ից հետո էին, բացի մեկից, որը 1996-ի էր: Երկրորդ ռոլիկն էլի համեմատաբար հասկանալի էր, բայց մեկ ա իմ ուղեղը չի մտնում՝ ինչ սկզբունքով են ընտրել լավագույնները: Ժյուրիո՞վ, ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքո՞վ: Ի վերջո, շատ ավելի հեշտ ա որոշել երգը լավն ա, թե վատը, քան լավն ա, թե ավելի լավը:

Տրիբուն
21.03.2014, 14:16
ժող նենց հպարտ եմ, Արամի ՖԲ ասուլիսում բոլոր խելքին մոտ հարցերի հեղինակները ակումբցիներ էին, մնացածը էն տափակ ծափահարող մասսան ա :))

Այ թունավորներ, մի հատ Ակումբում էտ ՖԲ-ի ասուլիսը կամ գոնե ակումբցիների հարցերը մի ձևի քոփի արեք տենանք էլի ինչ ա կատարվում: Որ մենք ՖԲ-ում չկանք, կարո՞ղ ա կոնչիտա ենք:

Տրիբուն
21.03.2014, 14:17
....
Հ.Գ. Ֆեյսբուքյան ասուլիսի կոմմենտները սպանում են, մարդ քիչ ա մնում փակվի ակումբում ու էլ դուրս չգա։
Բա որ ասում եմ .. ասողին լսող ա պետք, հատկապես եթե ասողը իմ պես հզոր մտավոր դեմք ա :D:D:D

Chuk
21.03.2014, 14:38
Լրիվ կոնչիտա արիք, թողիք :))

հ.գ. երգը վատիկը չի, բայց եսիմինչ չի: Արամի երգը արդեն գրել եմ, չեմ հավանել, բայց ավելի լավն ա: Մեկ էլ Ադրբեջանի երգն եմ լսել, էլի ավելի լավն ա: Ու ավելի լավն են երգերը, ոչ թե սեռական կողմնորոշումները:

Գալաթեա
21.03.2014, 14:47
Երբ որ ընդամենը մի չթրաշված դեմք ա պետք՝ ապացուցելու համար, որ էս ազգի ճնշող մեծամասնությունը դեռ 1000 տարի քարանձավից դուրս չի սողալու:

Chuk
21.03.2014, 14:56
Երբ որ ընդամենը մի չթրաշված դեմք ա պետք՝ ապացուցելու համար, որ էս ազգի ճնշող մեծամասնությունը դեռ 1000 տարի քարանձավից դուրս չի սողալու:

Ու որ մի մասն էլ իրանց մեջտեղից ճղում ա, ցույց տալու համար, որ քարանձավից դուրս ա եկել :)
Բնականաբար ակումբցիներին ու էս քննարկումը նկատի չունեմ, բայց որ ուր գնամ էս թեման ա, արդեն ներվահան եմ լինում:

Գալաթեա
21.03.2014, 15:02
Ու որ մի մասն էլ իրանց մեջտեղից ճղում ա, ցույց տալու համար, որ քարանձավից դուրս ա եկել :)
Բնականաբար ակումբցիներին ու էս քննարկումը նկատի չունեմ, բայց որ ուր գնամ էս թեման ա, արդեն ներվահան եմ լինում:

Ես մի քանի հարց ու մի քանի քոմենթ կարդացի ու զգացի, որ էլ չեմ ձգում:
Մեկը թափիս տակ ընկավ, անֆրենդ արեցի, որ չեմ անում ես տենց բան երբեք... Արամով հիացածներից մեկը:

Արամին պետք ա առաջարկել՝ Ասրյան Խաչիկին ու կոժով Գոռին հետը պադտանցովկա տանի:
Չեն պատկերացնում էս մարդիկ իրանց առօրյան առանց հետև մտնելու, ուզում ա Արամը լինի, ուզում ա Սերժիկը:

Chuk
21.03.2014, 15:04
Արամին պետք ա առաջարկել՝ Ասրյան Խաչիկին ու կոժով Գոռին հետը պադտանցովկա տանի:
Արամը հես ա ՖԲ ասուլիսին կռուտիտլարը կմիացնի, իրա խոսքերից հետ կկանգնի, կարդարանա, Եվրատեսլին էլ Կոնչիտային հրապարակային պաչիկով բարև կտա, սաղ կանցնի կգնա: Մեզ կմնա կոնչիտայածնգլահանը:

Ռուֆուս
21.03.2014, 15:27
Էս ծնող.կոմիտեն էս ինչ հիստերիկա է դրել...

Նարե91
21.03.2014, 20:01
մի հատ լինք տվեք ասուլիսից էլի... իրադարձություններից հետ եմ մնացել :( :))

Ռուֆուս
21.03.2014, 20:25
Հեսա, բայց առանձնապես մեր հարցերին չանդրադարձան, մենակ Ռուբիինը կարդացին ու Աթեիստի նորմալ հարցը․

https://www.youtube.com/watch?v=9muAEb4BK6k

Նարե91
21.03.2014, 20:46
մարդը կատակով ա ասել :D բայց երևում ա' զգուշացրել են իրան, որ դուրս ա տվել Կոնչիտայի պահով, հիմա էլ կռուտիտ ա լինում, թե լրագրողներին ա զվարճացնում :))

Ingrid
21.03.2014, 20:54
Ժող, ես որ պատկերացնում եմ, եթե մեկը թարգմանի Արամի խոսքերն ագլերեն ու եվրոպացիները կարդան Արամի մտքերը, ինքը ոչ թե առաջին, այլ վերջին հորիզոնականում էլ չի հայտնվի:
Ինձ համար Արամի երգը նորմալ երգ է, բայց ինձ մոտ չեմ քաշել, ոչ էլ կքաշեմ: Վիտամին քլաբին էլ առանձնապես չեմ հետևում, մեկ-մեկ Յութուբով ինչ-որ բաներ նայում եմ, բայց գիտեմ, որ շատ մեծ լսարան ունեն, հենց դա ինձ մտածել էր տալիս, որ իրենք ինչ-որ հնարքներ պիտի իմանան մասսայի ուշադրությունը գրավելու համար: Ու երբ լսեցի երգը, ոնց որ հետաքրքրող, աձանձնահատուկ ոչ մի բան չտեսա: Բայց պարզվում է, որ սխալվել էի, լավ էլ կային: Ու հիմա ինքը ֆավորիտներից է: Բայց էս մարդը փոխարեն շարունակելու բռնած ուղին, էնպիսի բաներ է դուրս տալիս, որ իր կարող են իր առաջընթացը կտրուկ կասեցնել:
Հիմա մնում է վիճակը շտկելու պահը:

Lanterfant
21.03.2014, 21:06
Մի վախեցիր ժողովուրդ ջան, ես թարգմանություն չեմ անի, բայց հետաքրքիր ա՝ ի՞նչ ա նշանակում, երբ Արամը ասում ա «ինձ դժվար կլինի, որովհետև ես այդ կյանքով չեմ ապրում»: Ուղղակի որևէ «կյանքով ապրել» արտահայտությունը չհասկացա.. ինչպիսի՞ կյանքի մասին ա խոսում:

Norton
21.03.2014, 22:25
Այ էս ա մրցույթը ։))

http://www.youtube.com/watch?v=TpaQYSd75Ak

Chuk
21.03.2014, 23:11
Ասա նորմալ փիառշիկ վարձեք, նորմալ կռուտիտ մշակեք էլի :))

Ambrosine
22.03.2014, 00:01
Մեր երգը ամենալավն ա, հերիք ա բողոքեք, հայեր: Էնտեղ Դոմինգոն կամ Բոչելլին չեն մրցելու, որ խառնվել եք իրար:

Կոնչիտայի մասին ակումբից իմացա :)): Դուրս չեկավ: Ակումբի սև ցուցակում մեկին էլ ավելացրեք :)):

Այն որ Արամը էդպես չպետք է արտահայտվեր, պարզ է, բայց լրագրողի հարցն էլ անգրագիտության, անտակտության դրսևորում էր: Այնպես որ առաջինը լրագրողին ա պետք մի լավ մշակել:

Ambrosine
22.03.2014, 00:03
Մի վախեցիր ժողովուրդ ջան, ես թարգմանություն չեմ անի, բայց հետաքրքիր ա՝ ի՞նչ ա նշանակում, երբ Արամը ասում ա «ինձ դժվար կլինի, որովհետև ես այդ կյանքով չեմ ապրում»: Ուղղակի որևէ «կյանքով ապրել» արտահայտությունը չհասկացա.. ինչպիսի՞ կյանքի մասին ա խոսում:

Հարցազրույցը չեմ դիտել, բայց կարծում եմ, որ նկատի ունի, որ ինքը տրանսվիստիտ չէ, այսինքն` Կոնչիտայի կենսակերպը իր համար խորթ է: Այդքանը :)

Նաիրուհի
22.03.2014, 00:14
Ես էլ էսկիմոսների կենսակերպով չեմ ապրում, դա ինձ խորթ է, բայց որ տարածքում էսկիմոս հայտնվի, դժվարությամբ, բայց կփորձեմ դիմանալ։ ;)

Իսկի կռուտիտ էլ չեղավ, ավելի խորացրեց իր ասածը, ունքը շինելու տեղը աչքն էլ հանեց։ Ի՞նչ է նշանակում՝ միգուցե և հայրը լավ տղա է եղել։ Արամ, լավ էլի :(

Վահե-91
22.03.2014, 00:40
:D աչքիս ջոկել ա, թե վիտամին կլուբի հերթական թողարկումն են Եվրոպայում նկարում

Գալաթեա
22.03.2014, 00:43
Պետք ա դուրս տվածները թարգմանել, լսացնել կազմակերպիչներին ու որպես պատիժ սրանց ճամփեն մի 10 տարով փակել հայերի կողմից աստվածացվող էդ ախմախ, անիմաստ կոնկուրսում:
Մենակ հայն իրա դատարկ լոպազությամբ կարա մի տարի հետևը ճղի, որ գնա էդ բեմի վրա տռճիկ տա՝ ինչքան ուժ ունի վատ երգելով ու հետն էլ իրան թույլ տա իր մրցակցին ձեռ առնի:

ivy
22.03.2014, 00:48
Առաջ ինչ լավ էր, ֆեյսբուք-մեյսբուք չկար, մարդ էդքան ուժեղ չէր զգում, թե ինչ միջավայրում է ապրում կամ ապրել:
Հիմա կարդում եմ, շոկի մեջ եմ: Էլի ունեցեք ձեր կարծիքն ու տեսակետը, բայց դա արտահայտելու ձև կա: Էս մարդկանց գրածից մենակ էն ես հասկանում, որ տգետ են՝ բառիս ամենալայն իմաստով: Մենք հա՜յ ենք (ոնց որ մարդ հպարտանա, որ չորեքշաբթի օրն է ծնվել), մենք քրիստոնյա՜ ենք (նախ էդքան էլ համոզված չեմ, հետո էլ դա ի՞նչ է նշանակում ի վերջո) ու նման անհասկանալի բարբաջանք՝ համեմված ամեն տեսակի վիրավորանքներով: Ու դա սովորաբար սարսափելի տրանսլիտով գրված:
Էդ մարդիկ բան չգիտեն ընդհանրապես: Ոչ իրենց մասին, ոչ աշխարհի: Նրանք աչքը բացել են, իրենց չգիտեմ ով համոզել է, որ հայ լինելը աստծո տված գերագույն պարգևն է, ու իրենք էնքան վերադիր են, որ էլ ուրիշ բան իրենց պետք էլ չի իմանալ. էդ մի բացարձակ կատեգորիան կրելը լրիվ հերիք է ամենայն ճշմարտության հասնելու համար:
Սարսափելի բան է ախր: Տգիտություն առանց սահմանների:

Տրիբուն
22.03.2014, 00:59
Հարցազրույցը չեմ դիտել, բայց կարծում եմ, որ նկատի ունի, որ ինքը տրանսվիստիտ չէ, այսինքն` Կոնչիտայի կենսակերպը իր համար խորթ է: Այդքանը :)

Դու լավ դիվանագետ ես դառնալու, Աստղո ջան :ok

Բայց մեր հերոսը իրականում արդեն յոթերորդ երկնքում ա, իրան լրիվ Մայքլ Ջեքսոն լավ իմացիր վիաճակում ա պատկերացնում, լավ տղայա, հոբարի արևին մենակ ճիշտ կյանքով ա ապրում, բոլորի ուշադրության կենտրոնում ա, աստղ ա, ու արդեն կարա վերջնական կարծիք հայտնի թե ով ով ա էս աշխարհում:

Տրիբուն
22.03.2014, 01:03
Պետք ա դուրս տվածները թարգմանել, լսացնել կազմակերպիչներին ու որպես պատիժ սրանց ճամփեն մի 10 տարով փակել հայերի կողմից աստվածացվող էդ ախմախ, անիմաստ կոնկուրսում:
Մենակ հայն իրա դատարկ լոպազությամբ կարա մի տարի հետևը ճղի, որ գնա էդ բեմի վրա տռճիկ տա՝ ինչքան ուժ ունի վատ երգելով ու հետն էլ իրան թույլ տա իր մրցակցին ձեռ առնի:

Վաբշե լիքը մարդ պետք ա իրանց պաձեզդից մենակ վիազյով դուրս գա ....

Ambrosine
22.03.2014, 01:38
Բայց մեր հերոսը իրականում արդեն յոթերորդ երկնքում ա, իրան լրիվ Մայքլ Ջեքսոն լավ իմացիր վիաճակում ա պատկերացնում, լավ տղայա, հոբարի արևին մենակ ճիշտ կյանքով ա ապրում, բոլորի ուշադրության կենտրոնում ա, աստղ ա, ու արդեն կարա վերջնական կարծիք հայտնի թե ով ով ա էս աշխարհում:

Տրիբուն ջան, որ անկեղծ ասեմ, ընդհանրապես չեմ հետևում էս անիմաստ մրցույթին: Նախկինում միայն եզրափակիչներն էի դիտում, հիմա դա էլ չեմ դիտում: Բայց չեմ էլ հասկանում հայերին, որ կյանքի-մահվան հարց են սարքում` երգը լավը չէր, մեզ սազական չէր, զուռնա չկար, ժյուրին ծախած էր... սա իմ համար քաղաքական շոու է, ընդ որում Ուկրաինայի երգն էի ուզում լսել, որ տեսնեմ` հաղթելու գոնե 1% շանս ունի՞, որովհետև կասկածում եմ, որ Ուկրաինային կնվիրեն հաղթանակը: Բայց նույնիսկ դա եմ ալարում, որովհետև այս մրցույթի երգերից հազվադեպ երգեր կան, որ մեկից ավելի անգամ կարողանում եմ լսել: Հայաստանի շանսերն են ամենամեծը, բայց մտածում եմ` ինչի պետք ա մեզ ձայն տան. գուցե իրենց "տիրույթում" պահելու՞ :think

Միգուցե մեծամտացել ա, անձամբ չեմ ճանաչում, որ ասեմ` հնարավոր չի: Բայց մեր լրագրողների անգրագիտությունը ես վաղուց եմ նկատել, ընդ որում նաև Ղրիմի հետ կապված: Այնքան անտակտ հարցեր են տալիս... ու դա կապ չունի խոսքի ազատության հետ: Նույնը այս դեպքում: Արամը լրագրողին պետք է ուղղակի ասեր, որ անհարմար է նման հարցի պատասխանել, սուբյեկտիվ ընկալման հարց է: Բայց Նաիրուհու արձագանքից հասկացա, որ դեռ ավելի խորացրել է: Ուֆ եսիմ է:

Շինարար
22.03.2014, 01:45
Մի վախեցիր ժողովուրդ ջան, ես թարգմանություն չեմ անի, բայց հետաքրքիր ա՝ ի՞նչ ա նշանակում, երբ Արամը ասում ա «ինձ դժվար կլինի, որովհետև ես այդ կյանքով չեմ ապրում»: Ուղղակի որևէ «կյանքով ապրել» արտահայտությունը չհասկացա.. ինչպիսի՞ կյանքի մասին ա խոսում:
Հենո ջան, քանի որ դու ազգագրագետ ես, փորձեմ մի քիչ մանրամասն ներկայացնել: Ուրեմն,ավանդական հայկական գողական ռոմանտիկայով ապրող մանկապատանեկան և, ցավոք, նաև, փաստորեն, ավելի հասուն միջավայրում կյանքի չորս տիպի դրսևորում կա, որոնք վերաբերվում են տղաներին, արական սեռը կրողներին, տղայական չորս հիմնական ենթամշակույթ կամ, կուզես, չորս գենդեր՝ գողական*, բոզական***, գ7ական**** և ուղղակի լավ տղայի******, որը հարգում է գողականին, բայց չի հարգում բոզականին ու ձեռքով չի բարևում ու սեղան չի նստում գ7ականի հետ (նու իհարկե այնտեղ կան նաև տարատեսակ ֆուֆլոներ*******, չմոներ******** և այլն, որոնք, սակայն, նույնքան նշանակալի չեն, որքան վերոհիշյալ չորսը): Գուցե հիմա շատ բան փոխվել է, բայց իմ մանկության հուշերից իրավիճակի այս ձևակերպումը հիշեցի: Ամենայն հավանականությամբ, Արամը, որ կոչի ՄՊ3, նկատի է ունեցել, որ ինքը չի ապրում գ7-ական կյանքով, որով ապրողի մարմնավորումը, ըստ նույն ամենայն հավանականության, նա համարում է տվյալ մորուսավոր երգչուհուն: Գուցե մի քիչ սխալ եմ հիշում, բայց իմ հիշելով տենց էր մեր փոքր ժամանակ:

*գողական- չի աշխատում, չի ամուսանում, կարմիր շոր չի հագնում, լավ տղերքը որ չեն կարողանում ինչ-որ հարց լուծել, իրան են աբռաշատ լինում**
**աբռաշատ լինել- դիմել
***բոզ- ոստիկանություն դիմող մարդ, ոստիկանությունում իրականությունը պատմող մարդ, մատնիչ (պարտադիր չէ, որ լինի սևաչյա)
****գ7- արական սեռի հետ սեռական հարաբերություններում սեփական հետույքը կանացի սեռական օրգանի տեղ ծառայեցնող մարդ*****
*****սեռական հարաբերություններում այլոց հետույքից՝ որպես կանացի սեռական օրգան, օգտվողները գ7 չեն, և կարող են վերոնշյալ ենթամշակույթներից յուրաքանչյուրին էլ պատկանել
******ուղղակի լավ տղա- բացատրությունը տրվել է անմիջապես արտահայտությունից հետո
*******ֆուֆլո- գրազ կամ ղումար տանուլ տրված մարդ, ով չի կարողանում պայմանավորված ժամանակին մարել պարտքը
********չմո- ըստ էության վերոնշյալ ենթամշակույթներից որևէ մեկի մեջ չի մտնում, ոչ բոզ ա, ոչ գ7 ա, ոչ ֆուֆլո ա, ուղղակի չդզող դեմք

մանր-մունր անճշտությունների համար ներողություն եմ խնդրում

Chuk
22.03.2014, 01:49
Շի՞ն... մենակ-մենա՞կ :))

ivy
22.03.2014, 01:51
Շին, ձեռքս չի գնում տակը շնորհակալություն դնել, բայց գրառումդ վերջն էր :))

Շինարար
22.03.2014, 01:52
Շին, ձեռքս չի գնում տակը շնորհակալություն դնել, բայց գրառումդ վերջն էր :))

Կարաս վարկանիշ տաս:oy :))

Chuk
22.03.2014, 01:54
Շին, ձեռքս չի գնում տակը շնորհակալություն դնել, բայց գրառումդ վերջն էր :))

Բայց ասա, որ Շինից տենց գրառում չէիր սպասի :))

ivy
22.03.2014, 01:55
Բայց ասա, որ Շինից տենց գրառում չէիր սպասի :))

Չէ, էդ սուտ կլինի, որ ասեմ. էնպես չի, որ նստած սպասում էի, բայց որ տեսա, հանգիստ տեղավորվեց իր մականվան կողքին :))

Տրիբուն
22.03.2014, 11:56
Շին, դու դեմք ես !!!!

Ափսոս բացատրական բառարանումդ «դեմք»-ի սահմանումը չկա:

Moonwalker
22.03.2014, 12:20
Ժող, չէի կարդացել թեման: Նոր անցա ու ավստրիացու երգն էլ ձեռի հետ լսեցի: Երկու բան ունեմ ասելու.
1. Երկու անգամ եմ քվեարկելու իրա օգտին՝ մի անգամ, որովհետև երգը լավն ա, մի անգամ էլ` վայրահաչող զանգվածներին ինադուն:
2. CactuSoul-ի բանավիճելու ոճը դզում ա, ինչքան էլ համաձայն չեմ լինում, մեկ ա՝ ուզում եմ շնորհակալեմ: :))

Հ.Գ. Հա, ավստրիական երգն իսկականից «ջեյմ բոնդոտ» ա:

Տրիբուն
22.03.2014, 13:29
****գ7- արական սեռի հետ սեռական հարաբերություններում սեփական հետույքը կանացի սեռական օրգանի տեղ ծառայեցնող մարդ*****
*****սեռական հարաբերություններում այլոց հետույքից՝ որպես կանացի սեռական օրգան, օգտվողները գ7 չեն, և կարող են վերոնշյալ ենթամշակույթներից յուրաքանչյուրին էլ պատկանել

Շին, նախ, դու կարաս էս թեմայով հանգիստ դիսերտացիա գրես: Իսկ ես կարամ մի հատ անեգդոտ պատմեմ:

Ուրեմն մեկը գաղութից դուրս ա գալիս, ընկերներից մեկը հարցնում ա:
- Ախպեր, դու էսքան տարի նստած-հելած տղա ես, մի հատ բացատրի էլի, էն որ ասում են գ7, էտ ո՞րն ա:
- Ասեմ ընգեր: Ուրեմն էս վերջին անգամ նստած եմ, մեկը էկավ ասեց 100 դոլար եմ տալիս, արի քեզ մի հատ սեռական սիրեմ: Համաձայնվեցի: Սա ինձ սիրեց, բայց 100 դոլարս չտվեց: Հիմա էսի գ7 չի, ի՞նչ ա:

Lanterfant
22.03.2014, 13:37
Հենո ջան, քանի որ դու ազգագրագետ ես, փորձեմ մի քիչ մանրամասն ներկայացնել:

:D Հայոց առնական չորս գենդեր, մեռաաա :D Ոչ միայն շատ զվարճալի, նաև շատ խորը ազգագրական նյութ ես տվել, Շին ջան, անչափ շնորհակալ եմ :) Տետրիս մեջ էս ամենը պետք է գրեմ, որ հաջորդ հայագիտական գիտաժողովում կարող եմ ներկայացնել մի հոդված Եվրատեսիլի և հայ տղամարդկության մասին :P

Տրիբուն
22.03.2014, 13:45
Արա, ախր բայց շատ լավ ա գրել է: Մենակ ներածական մասն արդեն ինքը իրանով գլուխգործոց ա ...

Ուրեմն,ավանդական հայկական գողական ռոմանտիկայով ապրող մանկապատանեկան և, ցավոք, նաև, փաստորեն, ավելի հասուն միջավայրում կյանքի չորս տիպի դրսևորում կա, որոնք վերաբերվում են տղաներին, արական սեռը կրողներին, տղայական չորս հիմնական ենթամշակույթ կամ, կուզես, չորս գենդեր՝...

StrangeLittleGirl
22.03.2014, 13:51
Ես դա տարա ֆեյսբուք :)) Թող ակումբն էնտեղ գովազդվի

Շինարար
22.03.2014, 14:31
Ես դա տարա ֆեյսբուք :)) Թող ակումբն էնտեղ գովազդվի

Դու հերիք ա տան էլածը դուրս կրես:

StrangeLittleGirl
22.03.2014, 14:34
Դու հերիք ա տան էլածը դուրս կրես:

Լավ եմ արել :)) Բայց քեզ մատնելու մտադրություն չունեի, Սամն առաջինը թեգ արեց :P

Այբ
22.03.2014, 15:43
Ինչ ուզում եք ասեք՝ անիմաստ մրցույթ է::(

Vaio
22.03.2014, 15:57
Բուքմեյքերները գլխավոր հավակնորդ համարում են Հայաստանին, երկրորդ և երրորդ տեղերում՝ Շվեդիային և Նորվեգիային:

Հիշեք, որ Շվեդիային ու Նորվեգիային ձայն չտաք, որպեսզի Հայաստանից բալ չգնա այդ մրցակից երկրներին:

Sagittarius
22.03.2014, 16:20

Պատկերացնու՞մ ես՝ ինչ կկատարվի, եթե բոլոր Եվրոպական երկներում քո ասածի նման մտածեն: Երկիրը երկիր չի, էլի :))

հ.գ. ու ընդհանրապես, դուք ի՞նչ գործ ունեք Եվրատեսիլ, գնացեք Մաքսային Միությունում երգեք:

Այբ
22.03.2014, 16:21
Կարդում ես տարբեր կայքերի գրառումները՝ Արամը հաղթել է ու եսիմ ինչեր... ուրիշ կերպ չէր կարող լինել... Մտնում ես ակումբ՝ տարբեր կարծիքներ:

Sagittarius
22.03.2014, 16:27
Կարդում ես տարբեր կայքերի գրառումները՝ Արամը հաղթել է ու եսիմ ինչեր... ուրիշ կերպ չէր կարող լինել... Մտնում ես ակումբ՝ տարբեր կարծիքներ:

Արամը ոչ մի բան էլ դեռ չի հաղթել. բուքմեյքերների ֆավորիտն ա, ու էտ ստեղ գրվել ա մինչև էտ կայքերը ընդհանրարպես կբացահայտեին, որ Եվրատեսիլում խաղադրույքներ են կատարվում:

Այբ
22.03.2014, 16:29
Արամը ոչ մի բան էլ դեռ չի հաղթել. բուքմեյքերների ֆավորիտն ա, ու էտ ստեղ գրվել ա մինչև էտ կայքերը ընդհանրարպես կբացահայտեին, որ Եվրատեսիլում խաղադրույքներ են կատարվում:

Առհասարակ, ի նկատի ունեմ թե՛ երգը հավանողների կարծիքները, որոնք էնպես են գրում, թե Արամը հաստատ էդ երգով հաղթողը, թե՛ ընդհանրապես մարդկանց արձագանքները:

ivy
22.03.2014, 16:44
Եվրատեսիլը ինքն իրենով մեծ բան չի, բայց էնտեղ հաղթելը Հայաստանի համար, իմ կարծիիքով, հեչ ձեռնտու չի: Ես հիշում եմ, երբ Ադրբեջանը հաղթեց, ինչ վիճակ էր: Երկիրը հայտնվեց Եվրոպայի ուշադրության եթե ոչ կենտրոնում, ապա գոնե անկյուններում, ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել՝ էս ինչ տեղ է, էս ուր ենք գնալու մյուս տարի: Մեծ Բրիտանիան Ադրբեջանի «իրական դեմքը» բացահայտող մի ֆիլմ նկարեց, ահագին ծանր դոզա էր: Ու ես երբ նայում էի ֆիլմը, մտածում էի՝ նույնն էլ Հայաստանի մասին կարող էր լինել ու կլինի, եթե Եվրատեսիլը էդ երկրում կազմակերպվի: Ու ընդհանրապես, էդ տարի ինչ ասես չխոսվեց Ադրբեջանի մասին. լավն էդ ամենի մեջ շատ քիչ էր: Հայաստանում սոցիալ-քաղաքական պատկերը շատ չի տարբերվում. նույնն էլ Հայաստանի դեպքում է լինելու:
Ինչ պիտի Եվրոպան տեսնի Հայաստանում: Ես հայ լինելով՝ լուրջ վախ ունեմ, որ էդ տեսածը մեզ ոչ մեկին պատիվ չի բերի:
Պատկերացրեք՝ մի քանի Կոնչիտաներ վեր կենան գան Հայաստան Եվրատեսիլի: Ինչքան անմակարդակ, անկիրթ մասսա կա պիտի որջերից դուրս գա: Աշխարհով մեկ խայտառակվելու լավ շանս կլինի:
Պետք չի մեզ էդ հաղթանակը: Թող գնան, մի քիչ իրենց ցույց տան, մեծ-մեծ խոսեն, երգեն, պարեն, հետ գան տուն: Ու էդպես մինչև մյուս տարի: Մենակ թե Եվրատեսիլը Հայաստան չբերեն:

Նարե91
22.03.2014, 18:23
Ինձ թվում ա՝ վատ cover չի: Դաժե կհամարձակվեմ ասել՝ Արամից լավ երգում :

https://www.youtube.com/watch?v=iMAKZfsdX8Q

Lusina
22.03.2014, 21:52
Ինձ թվում ա՝ վատ cover չի: Դաժե կհամարձակվեմ ասել՝ Արամից լավ երգում :

https://www.youtube.com/watch?v=iMAKZfsdX8Q

Իսկ ինձ ավելի շատ էս տարբերակն ա դուր գալիս.

https://www.youtube.com/watch?v=3q1b9BrgMO4

Life
22.03.2014, 22:11
Վերջը երբ ա էս Եվրատեսիլ-ը ? :))

StrangeLittleGirl
23.03.2014, 00:41
Եվրատեսիլը ինքն իրենով մեծ բան չի, բայց էնտեղ հաղթելը Հայաստանի համար, իմ կարծիիքով, հեչ ձեռնտու չի: Ես հիշում եմ, երբ Ադրբեջանը հաղթեց, ինչ վիճակ էր: Երկիրը հայտնվեց Եվրոպայի ուշադրության եթե ոչ կենտրոնում, ապա գոնե անկյուններում, ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել՝ էս ինչ տեղ է, էս ուր ենք գնալու մյուս տարի: Մեծ Բրիտանիան Ադրբեջանի «իրական դեմքը» բացահայտող մի ֆիլմ նկարեց, ահագին ծանր դոզա էր: Ու ես երբ նայում էի ֆիլմը, մտածում էի՝ նույնն էլ Հայաստանի մասին կարող էր լինել ու կլինի, եթե Եվրատեսիլը էդ երկրում կազմակերպվի: Ու ընդհանրապես, էդ տարի ինչ ասես չխոսվեց Ադրբեջանի մասին. լավն էդ ամենի մեջ շատ քիչ էր: Հայաստանում սոցիալ-քաղաքական պատկերը շատ չի տարբերվում. նույնն էլ Հայաստանի դեպքում է լինելու:
Ինչ պիտի Եվրոպան տեսնի Հայաստանում: Ես հայ լինելով՝ լուրջ վախ ունեմ, որ էդ տեսածը մեզ ոչ մեկին պատիվ չի բերի:
Պատկերացրեք՝ մի քանի Կոնչիտաներ վեր կենան գան Հայաստան Եվրատեսիլի: Ինչքան անմակարդակ, անկիրթ մասսա կա պիտի որջերից դուրս գա: Աշխարհով մեկ խայտառակվելու լավ շանս կլինի:
Պետք չի մեզ էդ հաղթանակը: Թող գնան, մի քիչ իրենց ցույց տան, մեծ-մեծ խոսեն, երգեն, պարեն, հետ գան տուն: Ու էդպես մինչև մյուս տարի: Մենակ թե Եվրատեսիլը Հայաստան չբերեն:

Ահա, լրիվ համաձայն եմ: Խայտառակ բան ա լինելու: Էլ չեմ ասում՝ ինչքան անիմաստ ծախս ա Հայաստանն անելու, ու էսպիսի սոցիալական վիճակով երկրի համար հեչ ձեռնտու չեն էդ ծախսերը:

laro
23.03.2014, 00:45
Վերջը երբ ա էս Եվրատեսիլ-ը ? :))
ԵվրատեսիլՔը :)) Մայիսի 6-ին և 8-ին կիսաեզրափակիչն է, 10-ին էլ եզրափակիչը:

Յոհաննես
23.03.2014, 00:46
Իսկ ինձ ավելի շատ էս տարբերակն ա դուր գալիս.

https://www.youtube.com/watch?v=3q1b9BrgMO4

Երկուսն էլ ահավոր վատն էին :)

laro
23.03.2014, 00:49
Երկուսն էլ ահավոր վատն էին :)

էս կիթառով աղջիկը շատ լավ ա երգում, ես համաձայն չեմ...

Յոհաննես
23.03.2014, 00:52
էս կիթառով աղջիկը շատ լավ ա երգում, ես համաձայն չեմ...

Կիթառ լավ է նվագում,իսկ երբ սկսում է երգել նյարդային համակարգս իրեն բռնաբարված է զգում

StrangeLittleGirl
23.03.2014, 00:53
Երկուսն էլ ահավոր վատն էին :)

Երկրորդը պակաս վատն ա, քան առաջինը, բայց համաձայն եմ, երկուսն էլ վատն են: Իսկ առաջինը ոնց որ զուգարանում զոռ տալուց երգի: Կներեք

StrangeLittleGirl
23.03.2014, 15:09
Էս էլ հայ Կոնչիտան :D

https://www.youtube.com/watch?v=nY5VXC4lPaM

Ռուֆուս
23.03.2014, 15:27
Վիտամին ակումբի «Ելիզավետան» ի՞նչ պակաս Կոնչիտա է, նույնիսկ թրաշը կա։

Աթեիստ
23.03.2014, 15:30
Վիտամին ակումբի «Ելիզավետան» ի՞նչ պակաս Կոնչիտա է, նույնիսկ թրաշը կա։

Եկատերինը

Ռուֆուս
23.03.2014, 15:32
Հա, էլի նույն զիբիլն ա։ Հիշում էի որ թագուհու անուն էր, բայց չէի հիշում կոնկրետ որ մի :))

Աթեիստ
23.03.2014, 15:33
Էս հարցում Եկատերինն ավելի տեղին ա ։)

John
23.03.2014, 18:52
Էս էլ հայ Կոնչիտան :D

https://www.youtube.com/watch?v=nY5VXC4lPaM

հաճույքով կկարդայի կոնչիտայամոլ մասսայի քոմենթները, եթե էս թափթփուկը ներկայացներ Հայաստանը եվրոտեսիլում

Lanterfant
23.03.2014, 18:55
Արամի խոսքերը Կոնչիտայի մասին արդեն թարգմանվում են անգլերեն, իմ ոչ հայ ՖԲ-ընկերներից մեկն էր կիսվում: Շատ հետաքրքիր բլոգ ա բայց: Տես՝ Fail: Armenia representative in Eurovision Aram MP3 makes homophobic and transphobic remarks (http://gayarmenia.blogspot.com/2014/03/fail-armenia-representative-in.html):

Ինքն էլ վերջում մի հետաքրքիր բան ա նկատում՝ Արևմտյան Եվրոպայում Եվրատեսիլը միշտ համարվել է որպես մի տեսակ «միասեռականների շքերթ», քանի որ գլամուրի, արտաքին տեսքի և կիտչի տոնակատարություն են համարում, և միասեռականները Արևմտքում դա արդեն երկար ժամանակ իրոնիայով յուրացնում են որպես իրենց մշակույթ: Իհարկե ոչ ոք էդ ամենը ծանրի չի տանում: Հոլանդիայում օրինակ ինձ սկզբում դժվար էին հավատում որ բացատրում էի որ Արևելյան Եվրոպայի երկրներում շատերը առանց որևէ իրոնիայի դիտում են Եվրատեսիլը.. մեր մոտ որոշ հետերոներն էլ սիրում են Եվրատեսիլի առիթով գնալ գեյ բար հաղորդումը տեսնելու, ուղղակի կիտչի «մեղավոր հաճույքը» վայելելու նպատակով:

John
23.03.2014, 19:01
Վիտամին ակումբի «Ելիզավետան» ի՞նչ պակաս Կոնչիտա է, նույնիսկ թրաշը կա։

անտեղի համեմատություն, քանզի մեկը հումորային կերպար է, մյուսը՝ լուրջ

ivy
23.03.2014, 19:15
Ռիկ, չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց օրինակ Գերմանիան ահագին լուրջ է վերաբերվում Եվրատեսիլին։ Երկար քասթինգ շոուներ են անում՝ մասնակից ընտրելու համար, ու շատ-շատ ուզում են հաղթել։ Լենան որ հաղթել էր, էդ տարի նենց էին ուրախությունից գլուխները կորցրել, որ որոշեցին հաջորդ տարի էլ իրեն ուղարկել, որ էլի հաղթի :)) Մի երկու ամիս էլ սաղ ազգով Լենայի համար էդ երկրորդ մասնակցության երգն էին ընտրում։
Հետո էստեղ մեծ սրահներ կան, որտեղ մարդիկ հավաքվում ու նայում են Եվրատեսիլը. հաստատ գեյ ակումբներ չեն։ Ու լուրջ մի տեսակ սրտներին մոտ են ընդունում, որ լավ տեղ չեն գրավում, բայց ամեն դեպքում խմում քեֆ են անում, դե առնվազն բավարացիները :)

Ռուֆուս
23.03.2014, 19:26
անտեղի համեմատություն, քանզի մեկը հումորային կերպար է, մյուսը՝ լուրջ

Հոս ջան, լրիվ տեղին համեմատություն է։ Փաստորեն դուրս է գալիս, որ եթե մեկը կանացի շորեր է հագնում ու մակիյաժ անում ու ամբողջ օրը հեռուստատեսությամբ իրեն ցույց է դնում (հումորով), նորմալ երևույթ է ու երեխաների դաստիարակության վրա որևէ ազդեցություն չի թողնում, բայց բավական է, որ մեկը լրջով կանացի շորեր հագնի ու մակիյաժով դուրս գա փողոց, որ անչափահասը նրան տեսնի գեյ կդառնա՞։

Եզրակացություն։ Հումորով տրանսվետիտները հայեցի են ու ընդունելի, իսկ լրջով տրանսվեստիտները ապազգային են ու անընդունելի ու դրանց վառելն էլ է քիչ։

Sagittarius
23.03.2014, 19:31
Ռիկ, չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց օրինակ Գերմանիան ահագին լուրջ է վերաբերվում Եվրատեսիլին։ Երկար քասթինգ շոուներ են անում՝ մասնակից ընտրելու համար, ու շատ-շատ ուզում են հաղթել։ Լենան որ հաղթել էր, էդ տարի նենց էին ուրախությունից գլուխները կորցրել, որ որոշեցին հաջորդ տարի էլ իրեն ուղարկել, որ էլի հաղթի :)) Մի երկու ամիս էլ սաղ ազգով Լենայի համար էդ երկրորդ մասնակցության երգն էին ընտրում։
Հետո էստեղ մեծ սրահներ կան, որտեղ մարդիկ հավաքվում ու նայում են Եվրատեսիլը. հաստատ գեյ ակումբներ չեն։ Ու լուրջ մի տեսակ սրտներին մոտ են ընդունում, որ լավ տեղ չեն գրավում, բայց ամեն դեպքում խմում քեֆ են անում, դե առնվազն բավարացիները :)

Ինձ թվում ա, Ռիկը նկատի ուներ, որ էնքան էլ տենց լուրջ չեն վերաբերովւմ, ինչպես Արևելյան Եվրոպայի երկրներում, քաղաքականություն, տո էլ երկրի պատիվ, այլ ուղղակի որպես երգի մրցույթ, շոու: Գերմանիայի Եվրատեսիլի ժամանակ Դյուսելդորֆ էի ու մնացած տարիներին էլ նույն տպավորությունն ա ձևավորվել. երգերի հատվածը հիմնականում ընկնում ա պրե-պարթիական ժամերին, երբ մարդիկ հավաքվում են բարերում, կոկտեյլների ու զրույցների հետ եվրոտեսիլի երգերը լսում, իսկ ահա քվեարկության վերջին պահերին հիմնականում ցվրված են լինում ակումբներով, որտեղ էլ իրանց եվրատեսիլին չի, թե ով հաղթեց. :)) բայց համաձայն եմ, Լենայի համար ուրախացել էին:

Sagittarius
23.03.2014, 19:33
Հոս ջան, լրիվ տեղին համեմատություն է։ Փաստորեն դուրս է գալիս, որ եթե մեկը կանացի շորեր է հագնում ու մակիյաժ անում ու ամբողջ օրը հեռուստատեսությամբ իրեն ցույց է դնում (հումորով), նորմալ երևույթ է ու երեխաների դաստիարակության վրա որևէ ազդեցություն չի թողնում, բայց բավական է, որ մեկը լրջով կանացի շորեր հագնի ու մակիյաժով դուրս գա փողոց, որ անչափահասը նրան տեսնի գեյ կդառնա՞։

Եզրակացություն։ Հումորով տրանսվետիտները հայեցի են ու ընդունելի, իսկ լրջով տրանսվեստիտները ապազգային են ու անընդունելի ու դրանց վառելն էլ է քիչ։

Աբեր, դու չգիտես. դու էտ կյանքով չես ապրում:

John
23.03.2014, 20:26
Հոս ջան, լրիվ տեղին համեմատություն է։ Փաստորեն դուրս է գալիս, որ եթե մեկը կանացի շորեր է հագնում ու մակիյաժ անում ու ամբողջ օրը հեռուստատեսությամբ իրեն ցույց է դնում (հումորով), նորմալ երևույթ է ու երեխաների դաստիարակության վրա որևէ ազդեցություն չի թողնում, բայց բավական է, որ մեկը լրջով կանացի շորեր հագնի ու մակիյաժով դուրս գա փողոց, որ անչափահասը նրան տեսնի գեյ կդառնա՞։

Եզրակացություն։ Հումորով տրանսվետիտները հայեցի են ու ընդունելի, իսկ լրջով տրանսվեստիտները ապազգային են ու անընդունելի ու դրանց վառելն էլ է քիչ։
անո՞ւմ ա որ, թե՞ դու ես քցել-բռնել տենց, որ համեմատելի դառնա տոնչիտայի հետ

անչափահասների գեյ դառնալու մասին ընդհանրապես խոսք չէր գնում:

Lanterfant
23.03.2014, 20:29
Ռիկ, չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց օրինակ Գերմանիան ահագին լուրջ է վերաբերվում Եվրատեսիլին։ Երկար քասթինգ շոուներ են անում՝ մասնակից ընտրելու համար, ու շատ-շատ ուզում են հաղթել։ Լենան որ հաղթել էր, էդ տարի նենց էին ուրախությունից գլուխները կորցրել, որ որոշեցին հաջորդ տարի էլ իրեն ուղարկել, որ էլի հաղթի :)) Մի երկու ամիս էլ սաղ ազգով Լենայի համար էդ երկրորդ մասնակցության երգն էին ընտրում։
Հետո էստեղ մեծ սրահներ կան, որտեղ մարդիկ հավաքվում ու նայում են Եվրատեսիլը. հաստատ գեյ ակումբներ չեն։ Ու լուրջ մի տեսակ սրտներին մոտ են ընդունում, որ լավ տեղ չեն գրավում, բայց ամեն դեպքում խմում քեֆ են անում, դե առնվազն բավարացիները :)

Ռիփ, գուցե մի քիչ խտացված գույներով եմ ներկայացրել միասեռականության և Եվրատեսիլի միջև կապը Արևմտքում, բայց լրիվ կա: Գոնե Հոլանդիայում և Անգլիայում հաստատ շատ տարծված ընկալում է: Մի երկրորդ ծաղրական ասպեկտ էլ կա մեր մոտ՝ մտավորականները և միջին խավը սիրում են Եվրատեսիլը նայել ցածր խավի ճաշակի վրա ծիծաղելու, էլի որպես «մեղավոր հաճույք» (չգիտեմ ոնց թարգմանեմ «guilty pleasure» հասկացությունը հայերեն, բայց նկատի ունեմ օրինակ որ նայում ես Modern Talking-ի տեսահոլովակները, և ծիծաղդ համարյա չես կարող զսպել իրենց տիպիկ ութսունականների ոճից, բայց միևնույն պահին լրիվ շատ հաճելիորեն վայելում ես էդ ամենը):

Երևի այս երկրներում լուրջ չեն վերաբերվում Եվրատեսիլին քանի որ ինքները ահավոր վատն են, Հոլանդիան օրինակ արդեն քառասուն տարի է չի հաղթել, անցած տարիների ընթացքում մենք հազիվ թե եզրափակիչը հասնեինք:

Դավիթ
23.03.2014, 20:52
Ապրեն հայագետ ադրբեջանցիները, շատ պարտաճանաչ ձևով աշխատում են։

Oh, Էս մեկը մերն ա, Միկան ա։

StrangeLittleGirl
23.03.2014, 21:52
Ահա, ես էլ եմ նկատել, որ Հոլանդիայում Եվրատեսիլի հանդեպ հետաքրքրությունը շատ փոքր ա: Էն կարգի, որ ամբողջ Խրոնինգենում չկարողացա մի բար գտնել, որտեղ Եվրատեսիլը կցուցադրեին: Ստիպված ընկերներով մեկի տանն ենք հավաքվել: Բացի դրանից, իմ հոլանդացի ընկերներից շատերն ահագին զարմացել էին, երբ իմացել էին, որ անցյալ տարի անցել են եզրափակիչ: Ավելին՝ էդ ինֆորմացիան ինձնից էին ստացել:

Բայց օրինակ Իսպանիան, որը նույնպես չի փայլում երգերի որակով ու հիմնականում վերջին տեղեր է գրավում, շատ ուրիշ է: Ընկերներիս մի մասն ասում է, որ Իսպանիան հատուկ է թույլ կատարողների ուղարկում, որ չհաղթեն, որովհետև ավելորդ ծախսերի հավես չունեն, բայց մյուս կողմից հասարակ մահկանացուները բավական ուշադիր հետևում են մրցույթին, այն աստիճանի, որ Հայաստանի անունը ոչ թե աշխարհագրության դասագրքերից գիտեին, այլ հենց Եվրատեսիլից:

ivy
23.03.2014, 22:03
Ռիփ, գուցե մի քիչ խտացված գույներով եմ ներկայացրել միասեռականության և Եվրատեսիլի միջև կապը Արևմտքում, բայց լրիվ կա: Գոնե Հոլանդիայում և Անգլիայում հաստատ շատ տարծված ընկալում է: Մի երկրորդ ծաղրական ասպեկտ էլ կա մեր մոտ՝ մտավորականները և միջին խավը սիրում են Եվրատեսիլը նայել ցածր խավի ճաշակի վրա ծիծաղելու, էլի որպես «մեղավոր հաճույք» (չգիտեմ ոնց թարգմանեմ «guilty pleasure» հասկացությունը հայերեն, բայց նկատի ունեմ օրինակ որ նայում ես Modern Talking-ի տեսահոլովակները, և ծիծաղդ համարյա չես կարող զսպել իրենց տիպիկ ութսունականների ոճից, բայց միևնույն պահին լրիվ շատ հաճելիորեն վայելում ես էդ ամենը):

Երևի այս երկրներում լուրջ չեն վերաբերվում Եվրատեսիլին քանի որ ինքները ահավոր վատն են, Հոլանդիան օրինակ արդեն քառասուն տարի է չի հաղթել, անցած տարիների ընթացքում մենք հազիվ թե եզրափակիչը հասնեինք:

Ռիկ, guilty pleasure-ի պահը լավ հասկանում եմ, բայց երևի ի վերջո Հոլանդիայում մի քիչ ուրիշ է վերաբերմունքը, քան հենց նույն Գերմանիայում:
Ասում եմ՝ էստեղ ամիսներով քաստինգ են անում, շատ հուզված սպասում են: Նենց չի իհարկե, ոնց որ Հայաստանում, որ ամեն մեկի համար Եվրատեսիլում հաղթելը ազգային արժանապատվության հարց է, բայց նաև անտարբեր էլ չեն մարդիկ: Լավ հետևում են ու թեկուզ միայն ազարտի համար ուզում են հաղթել: Նաև ինչը որ շատ տարբեր է Հայաստանից, էն է, որ Հայաստանում ամեն Եվրատեսիլ ոնց որ սթրեսի բուն լինի, մարդիկ խառնվում են իրար, մեկը մեկի հետ կռիվ անում, իսկ էստեղ էդ ուրախանալու առիթ է, միջազգաին տոնի կարգի մի բան: Որ եվրոպական ուրիշ երկրներից եկած ընկերների հետ հավաքվեն, խմեն, ուրախանան:
Մյունխենում մի երու մեծ սրահ կա Եվրատեսիլը ցույց տվող (դե սովորական բարերն ու կաֆեները չհաշված), ու էնտեղ տեղեր ճարելու համար պիտի մի քանի շաբաթ առաջ ռեզերվացիա անես: Մարդիկ իսկականից գնում, հավեսով նայում են:

Smokie
24.03.2014, 10:41
իսկ ահա քվեարկության վերջին պահերին հիմնականում ցվրված են լինում ակումբներով, որտեղ էլ իրանց եվրատեսիլին չի, թե ով հաղթեց. :)) բայց համաձայն եմ, Լենայի համար ուրախացել էին:

Ես էդ քվեարկության պահերը ամենաշատն եմ սիրում, հետաքրքիր ա ընթանում, զգացողություններն էլ են հետաքրքիր:))

Mephistopheles
24.03.2014, 23:56
Ինձ թվում ա, Ռիկը նկատի ուներ, որ էնքան էլ տենց լուրջ չեն վերաբերովւմ, ինչպես Արևելյան Եվրոպայի երկրներում, քաղաքականություն, տո էլ երկրի պատիվ, այլ ուղղակի որպես երգի մրցույթ, շոու: Գերմանիայի Եվրատեսիլի ժամանակ Դյուսելդորֆ էի ու մնացած տարիներին էլ նույն տպավորությունն ա ձևավորվել. երգերի հատվածը հիմնականում ընկնում ա պրե-պարթիական ժամերին, երբ մարդիկ հավաքվում են բարերում, կոկտեյլների ու զրույցների հետ եվրոտեսիլի երգերը լսում, իսկ ահա քվեարկության վերջին պահերին հիմնականում ցվրված են լինում ակումբներով, որտեղ էլ իրանց եվրատեսիլին չի, թե ով հաղթեց. :)) բայց համաձայն եմ, Լենայի համար ուրախացել էին:

Ապեր, ինչ մրցույթ, ինչ բան… մարդ ինչքան երգից պտի չհասկանա որ եվրատեսիլը համարի երգի մրցույթ… եթե ադրբեջանը հաղթում ա (ի դեպ սա չեմ ասում որ նրանք մեր "թշնամին են") կամ ասենք եսիմինչ անհասկանալի երգիչներ են հաղթում, ուրեմն էտի երգի մրցույթ չի… ես կասեի ֆրիք-շօու…

get real… էդ մրցույթում Ձիմա բիլանն ա երկրորդ (թե առաջին) տեղ բռնում… էն հայ քույրիկներն են տեղ բռնում (էվրիբադի շեյք դեիր բադի): are you fucking kidding me?…

insider
25.03.2014, 00:21
Առաջ ինչ լավ էր, ֆեյսբուք-մեյսբուք չկար, մարդ էդքան ուժեղ չէր զգում, թե ինչ միջավայրում է ապրում կամ ապրել:
Հիմա կարդում եմ, շոկի մեջ եմ: Էլի ունեցեք ձեր կարծիքն ու տեսակետը, բայց դա արտահայտելու ձև կա: Էս մարդկանց գրածից մենակ էն ես հասկանում, որ տգետ են՝ բառիս ամենալայն իմաստով: Մենք հա՜յ ենք (ոնց որ մարդ հպարտանա, որ չորեքշաբթի օրն է ծնվել), մենք քրիստոնյա՜ ենք (նախ էդքան էլ համոզված չեմ, հետո էլ դա ի՞նչ է նշանակում ի վերջո) ու նման անհասկանալի բարբաջանք՝ համեմված ամեն տեսակի վիրավորանքներով:

Ի դեպ, փոխարդարձ վիրավորանքները միջանձնայինից կամաց-կամաց վերածվում է ազգամիջյանի, հրես`
http://savepic.su/4199736.jpg

Նաիրուհի
25.03.2014, 14:43
Կոնչիտայի երգը՝ կենդանի կատարմամբ։ :love ես էս տարի աչքիս կյանքում երկրորդ անգամ քվեարկելու եմ Եվրատեսիլի մասնակցի համար :))

http://www.youtube.com/watch?v=bHFC8jIECvs

Mephistopheles
25.03.2014, 19:51
Մեր մեջ ասած, Կոնչիտայի երգն ախմախ երգ ա…

StrangeLittleGirl
25.03.2014, 19:51
Մեր մեջ ասած, Կոնչիտայի երգն ախմախ երգ ա…

Համաձայն եմ :))

laro
25.03.2014, 20:14
Էս Կոնչիտան տղա ա աղջիկ ա դառել թե՞ հակառակը...

Ափրիկյան
25.03.2014, 21:55
Իրականում տղայա :D

Նաիրուհի
25.03.2014, 22:41
Մեր մեջ ասած, Կոնչիտայի երգն ախմախ երգ ա…

Համաձայն եմ :))

Կներեք անճաշակիս, ես իրոք սիրել եմ :oy

Յոհաննես
25.03.2014, 22:55
Տնաշենը ախր շատ տհաճ է,չնայած տենց թրաշը կուզեի ունենայի :))
Հ.Գ Երգը ինձ էլ դուր չեկավ :)

ivy
25.03.2014, 22:56
Մեր մեջ ասած, Կոնչիտայի երգն ախմախ երգ ա…

Իբր որ մեկը ախմախ չի։

Chuk
25.03.2014, 23:56
Իբր որ մեկը ախմախ չի։

Բոլորն էլ ախմախ են, Այվի ջան, պարզապես մեկը ես էդ բոլոր ախմախներից ուշադրություն եմ դարձրել
- Արամ ՄՊ3-ի երգին, որտև մերն ա,
- Ադրբեջանի երգին, որտև մեր թշնամին ա,
- Կոնչիտայի երգին, որտև տրանստվեսիստ ա:

Այ սենց ախմախ մրցույթ ա էս անտեր Եվրատեսիլը, ու ես էլ, միամիմիտս, կարծում էի, թե էս քանի օրը լինելու ա պրծնի, էն էլ իմացա, որ դեռ ամսից ավել կա, առաջիկա ուղեղաբռնաբարումը պատկերացրի ու դեպրեսիայի մեջ եմ :cry

Mephistopheles
26.03.2014, 01:39
Կներեք անճաշակիս, ես իրոք սիրել եմ :oy

դե հիմա լավ, ոչինչ… դու էլ մի քիչ անճաշակ եղի, մեկ ա մերն ես՝ մեր անճաշակը…

Mephistopheles
26.03.2014, 01:41
Իբր որ մեկը ախմախ չի։

տենց մի ասա, լավ երգեր եղել են… ափրիկօտ ստօնը, բում բում հուկա չակա-ն, էվրիբադի մուվ դեիր բադի ջան ջան-ը… կարծեմ էս վերջինը Փոլ ՄըքՔարթնին առել ա որ երգի, իրա վերջին ալբոմի մեջ պտի լինի…

Աթեիստ
26.03.2014, 09:47
Բոլորն էլ ախմախ են, Այվի ջան, պարզապես մեկը ես էդ բոլոր ախմախներից ուշադրություն եմ դարձրել
- Արամ ՄՊ3-ի երգին, որտև մերն ա,
- Ադրբեջանի երգին, որտև մեր թշնամին ա,
- Կոնչիտայի երգին, որտև տրանստվեսիստ ա:

Այ սենց ախմախ մրցույթ ա էս անտեր Եվրատեսիլը, ու ես էլ, միամիմիտս, կարծում էի, թե էս քանի օրը լինելու ա պրծնի, էն էլ իմացա, որ դեռ ամսից ավել կա, առաջիկա ուղեղաբռնաբարումը պատկերացրի ու դեպրեսիայի մեջ եմ :cry

Ես դրանցից բացի լսել եմ նաև բարձր ռեյտինգ ունեցողներին (Շվեդիա, Նորվեգիա) ու ակումբում տեղադրվածներին (Վրաստան ու էլի մի երկու բան)

Հավանածս երգերը՝
1. Արամի երգի 2-րդ կեսը
2. Ավստրիան
3. Հունգարիան

Սրանցից 2-րդ ամբողջը օրը լսում եմ՝ որպես բոնդական երգ։

Chuk
26.03.2014, 10:09

Ես էլ վաղ թե ուշ կլսեմ բոլոր երգերը, բայց ճիշտն ասած ակնկալիք չունեմ, որ որևէ մեկը կդառնա իմ սիրելի երգերից: Նենց չի, որ լսածներս աղբ են, չէ, էդ ասածս երեք երգերն էլ, հա՛մ Արամինը, հա՛մ Կոնչիտայինը, հա՛մ էլ Ադրբեջանինը (երգչուհու անունը չգիտեմ), կողքից դրած ժամանակ լսվող երգեր են, վատը չեն, բայց եսիմինչ չեն: Ու ամեն դեպքում ասածս տեղին ա, որտև շատերը Եվրատեսիլին վերաբերում են հենց զուտ ասածս կոնտեքստում, ոչ թե լավ երգեր ստանալու ակնկալիքով, այսինքն բալետ անել «մերոնց», պայքարել «թշնամու» դեմ, ապրել «սենսացիաներով», որոնք երաժշտության հետ եթե կապ էլ ունեն, ապա հեռավոր:

Նաիրուհի
26.03.2014, 16:00
Սկսվավ... Արամ ջան, բա որ ասում էինք, քո լավի համար էինք ասում :scen

https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/t1.0-9/1982248_752414154776215_2092804521_n.jpg

Chuk
26.03.2014, 17:08
Մուտիլովշիկ լրատվամիջոց ա, Լիլ :)

Ասում ա, որ Արամն ասել ա, որ «Կոնչիտան նորմալ չի» (էդ ասել ա), ու որ «Կոնչիտան չի համապատասխանում էս մրցույթին» (էդ չի ասել):

Ու որ Արամը գեյ թաղամասով արագ ա անցնում: Ու՞ր ա մեզ գեյ թաղամաս :))

Հրաշագեղ լեզուն հասկանալ ինձ օգնեց գուգլենց թրանսլեյթ ախպերը :))

հ.գ. Ակնհայտ էր, որ սենց բաներ գրվելու են: Իրա էշ խելքից ա:

John
26.03.2014, 17:13
նենց կայֆ ա, որ «ոչ ոք լուրջ չի վերաբերվում էս մրցույթին», բայց դրած լուրջ-լուրջ ինչ-որ հարցեր ենք քննարկում...

Mephistopheles
26.03.2014, 20:18
Սկսվավ... Արամ ջան, բա որ ասում էինք, քո լավի համար էինք ասում :scen

https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/t1.0-9/1982248_752414154776215_2092804521_n.jpg

Արամը դառավ Արամ կասետ… կոմկուրսը չսկսած արդեն քաքեց մեջը…

Mephistopheles
26.03.2014, 20:25
Մուտիլովշիկ լրատվամիջոց ա, Լիլ :)

Ասում ա, որ Արամն ասել ա, որ «Կոնչիտան նորմալ չի» (էդ ասել ա), ու որ «Կոնչիտան չի համապատասխանում էս մրցույթին» (էդ չի ասել):

Ու որ Արամը գեյ թաղամասով արագ ա անցնում: Ու՞ր ա մեզ գեյ թաղամաս :))

Հրաշագեղ լեզուն հասկանալ ինձ օգնեց գուգլենց թրանսլեյթ ախպերը :))

հ.գ. Ակնհայտ էր, որ սենց բաներ գրվելու են: Իրա էշ խելքից ա:

Չուկ, ապեր, իրանք կարծում են Հայաստանը եվրոպական երկիր ա… էսի կոմպլիմենտ ա…

ivy
26.03.2014, 20:42
Մուտիլովշիկ լրատվամիջոց ա, Լիլ :)

Ասում ա, որ Արամն ասել ա, որ «Կոնչիտան նորմալ չի» (էդ ասել ա), ու որ «Կոնչիտան չի համապատասխանում էս մրցույթին» (էդ չի ասել):

Ու որ Արամը գեյ թաղամասով արագ ա անցնում: Ու՞ր ա մեզ գեյ թաղամաս :))

Հրաշագեղ լեզուն հասկանալ ինձ օգնեց գուգլենց թրանսլեյթ ախպերը :))

հ.գ. Ակնհայտ էր, որ սենց բաներ գրվելու են: Իրա էշ խելքից ա:

Հետն էլ գրած ա, որ Արամը ցինիկաբար հույս ա հայտնել, որ կկարողանա օգնել Կոնչիտային որոշում կայացնել՝ վերջը տղա լինել, թե աղջիկ :D

Էս էի՞ր ուզում, այ տղա :))

Աթեիստ
26.03.2014, 21:00
Հետն էլ գրած ա, որ Արամը ցինիկաբար հույս ա հայտնել, որ կկարողանա օգնել Կոնչիտային որոշում կայացնել՝ վերջը տղա լինել, թե աղջիկ :D

Էս էի՞ր ուզում, այ տղա :))
էնքան էլ ցինիկաբար չի, որտև էդ ասածի վիդեոն տեսել եմ:

ivy
26.03.2014, 21:01
էնքան էլ ցինիկաբար չի, որտև էդ ասածի վիդեոն տեսել եմ:

Լուրջ, տենց բան ա ասե՞լ, ինձ թվաց ստեր են :blin

Աթեիստ
26.03.2014, 21:03
Լուրջ, տենց բան ա ասե՞լ, ինձ թվաց ստեր են :blin

Ռիկի դրած հղումով բլոգգերը համ ասում ա, համ լինկերով հաստատում:

Mephistopheles
26.03.2014, 21:20
Գիտեր էս իրա վիտամին ակումբն ա… սերժին մի կպի, ինչ ուզում ես ասա…

insider
26.03.2014, 21:28
Աչքիս գեյտրանսները Կոպենհագենում մայիսին պիկետ են անելու ընդեմ արամների, ինչ վատ առիթա որ, առիթա էլի ...

StrangeLittleGirl
26.03.2014, 21:31
Լուրջ, տենց բան ա ասե՞լ, ինձ թվաց ստեր են :blin

ասել ա :))
Քաշվավ տղեն, վսյո:

Mephistopheles
26.03.2014, 21:38
Հետն էլ գրած ա, որ Արամը ցինիկաբար հույս ա հայտնել, որ կկարողանա օգնել Կոնչիտային որոշում կայացնել՝ վերջը տղա լինել, թե աղջիկ :D

Էս էի՞ր ուզում, այ տղա :))

հետաքրքիր ա ոնց ա՞ օգնելու… օգնելու մի ձև կա… ընդամենը մի…

ivy
26.03.2014, 21:43
Ես լուրջ նեղվում եմ, որ ինքն էդ կարգի դուռակ ա: Ասա, տղա ջան, էլի էղի էն, ինչ կաս՝ քո մտածելակերպով ու պատկերացումներով, Հայաստանի 90 տոկոսը հետդ ա, բայց մարդ ինչքան պիտի էշ լինի, որ չհասկանա՝ էդ վերաբերմունքը չի կարելի հրապարակել համաեվրոպական մրցույթի մասնակցելուց առաջ: Նա սկի խաբար չի՞, որ սաղ աշխարհում էդ շատ վատ ա նայվում: Նա իր քուչից էն կողմ սկի բան չի պատկերացնո՞ւմ:
Վայ, բայց իսկականից ինչքան էշ խիտի լինի մարդ, որ այ տենց թքի ինքն իր ջրհորի մեջ:

Mephistopheles
26.03.2014, 22:01

հետն ինստրուկտաժ չէին անց կացրել "պյառըշնիկները"… ճիշտն ասած ինքն էլ հումորով ու ինտելեկտով աչքի չի ընկնում…

Artgeo
26.03.2014, 22:31
Ես լուրջ նեղվում եմ, որ ինքն էդ կարգի դուռակ ա: Ասա, տղա ջան, էլի էղի էն, ինչ կաս՝ քո մտածելակերպով ու պատկերացումներով, Հայաստանի 90 տոկոսը հետդ ա, բայց մարդ ինչքան պիտի էշ լինի, որ չհասկանա՝ էդ վերաբերմունքը չի կարելի հրապարակել համաեվրոպական մրցույթի մասնակցելուց առաջ: Նա սկի խաբար չի՞, որ սաղ աշխարհում էդ շատ վատ ա նայվում: Նա իր քուչից էն կողմ սկի բան չի պատկերացնո՞ւմ:
Վայ, բայց իսկականից ինչքան էշ խիտի լինի մարդ, որ այ տենց թքի ինքն իր ջրհորի մեջ:

Կարդում էի ու պատկերացնում, ոնց ես դու ասում էս ամենը... :D

Այվ, իրանք դա չեն հասկանում, չեն հասկանում, որ վատ ա ընդունվում ;)

boooooooom
26.03.2014, 22:49
Ինձ թվում է, Եվրոպան կգնահատի Արամի անկեղծությունը, ու հաշվի կառնի որ "գյուղացի շոֆեր տղայա", հումորա արել։ Կոնչիտան էլ թող իրան շատ զոհի տեղ չդնի։ Բան էր, ասինք, անցավ գնաց։ :)

Ռուֆուս
26.03.2014, 22:56
Ինձ թվում է, Եվրոպան կգնահատի Արամի անկեղծությունը, ու հաշվի կառնի որ "գյուղացի շոֆեր տղայա", հումորա արել։ Կոնչիտան էլ թող իրան շատ զոհի տեղ չդնի։ Բան էր, ասինք, անցավ գնաց։ :)

Հոմոֆոբիկ արևելյան Եվրոպան ի դեմս Ռըսաստանի շատ բարձր կգնահատի, իսկ արևմտյան Եվրոպայում շատերը դեռ տեղյակ չեն էս շուխուրներից, բայց երբ շշուկները տարածվեն, Արամը կարող է հանգիստ խաչ քաշել ստեղից սպասվելիք միավորների վրա: Հիմա ամբողջ Եվրամիությամբ մեկ պայքարում են հոմոֆոբիայի դեմ, ու հանուն բազմազանության ու հանդուրժողականության ինչ ակցիաներ չեն անում: Մի քանի ամիս ա գործիս տեղի պատուհաններից ծիածանագույն դրոշներ են կախած, ստեղ մարդիկ անկախ իրենց սեռական կողմնորոշումից պրո-գեյ ակցիաներ են անում, ու մեկ էլ ինչ-որ քոսոտ երրորդ աշխարհի պետությունից ինչ-որ մեկն ա ոտի կանգնում ու անկեղծ, բայց հոմոֆոբիկ հայտարություններ անում, էդ անկեղծությունը կգնահատեն, բա ինչ կանեն:

boooooooom
26.03.2014, 23:25
ու մեկ էլ ինչ-որ քոսոտ երրորդ աշխարհի պետությունից ինչ-որ մեկն ա ոտի կանգնում ու անկեղծ, բայց հոմոֆոբիկ հայտարություններ անում

Տեսնես մի օր կգա, որ մենք էլ զարգանանք, գեյ թաղամասեր, ակումբներ ունենանք, նորմալ գեյ պրոպագանդա գնա դպրոցներում, բոլոր հետամնաց հետերոներին խարույկի վրա վառեն... կարգին կյանք կգնա:
Իսկ հիմա լուրջ: Ես հոմոֆոբ չեմ, բայց Կոնչիտայի արտաքին տեսքը ինձ դուր չի գալիս: Մի տեսակ չեմ ուզում շատ զարգանանք. կնախընտրեյի զրոյից սկսել (դինոզավրերի հետ):
Հ.Գ. Ներողություն, մի տեսակ օֆֆթոփոտ ստացվեց

Աթեիստ
27.03.2014, 00:21
Վարդան ջան, ինձ էլ դուր չեն տալիս աղջիկների երկար եղունգները, տղաների «տակները լցրած» շալվարներն ու աչքերը փակող «սանրվածքները»։ Ո՞ր մեկին ենք առաջինը վառում։

Չհավանելը եսիմինչ մի անկեղծություն չի, նորմալ վերաբերմունք ա։ Առանց շատ հանգամանքներ հաշվի առնելու քննադատելը (ասենք եվրոպա գնալուց առաջ քննադատել իրանց արժեքները)՝ հասարակ սխալ։ Բայց մարմնավաճառների հետ համեմատելը ոչ էն ա, ոչ էն՝ հասարակ եզություն ա։

Տրիբուն
27.03.2014, 01:40
Վիտամինում մեկի տեղը իրեք հատ կոնչիտա կա, որոնցից մեկը մեր հերոսն ա ու լավ էլ դերի մեջ ա: Կարճ ասած, Արամի էս հայտարարությունից հետո կարելի ա մի հատ զուտ Ակումբային եզրակացություն անել - Արամ MP3-ն լատենտ գեյ ա:

http://www.youtube.com/watch?v=_nxahqTvk-U

Mephistopheles
27.03.2014, 02:18

չգիտեմ լատենտ գեյ ա թե տռանսսեքշուալ, բայց որ լատենտ դեբիլ ա, էտի հաստատ ա…

CactuSoul
27.03.2014, 02:21
Հոմոֆոբիկ արևելյան Եվրոպան ի դեմս Ռըսաստանի շատ բարձր կգնահատի, իսկ արևմտյան Եվրոպայում շատերը դեռ տեղյակ չեն էս շուխուրներից, բայց երբ շշուկները տարածվեն, Արամը կարող է հանգիստ խաչ քաշել ստեղից սպասվելիք միավորների վրա: Հիմա ամբողջ Եվրամիությամբ մեկ պայքարում են հոմոֆոբիայի դեմ, ու հանուն բազմազանության ու հանդուրժողականության ինչ ակցիաներ չեն անում: Մի քանի ամիս ա գործիս տեղի պատուհաններից ծիածանագույն դրոշներ են կախած, ստեղ մարդիկ անկախ իրենց սեռական կողմնորոշումից պրո-գեյ ակցիաներ են անում, ու մեկ էլ ինչ-որ քոսոտ երրորդ աշխարհի պետությունից ինչ-որ մեկն ա ոտի կանգնում ու անկեղծ, բայց հոմոֆոբիկ հայտարություններ անում, էդ անկեղծությունը կգնահատեն, բա ինչ կանեն:

Ռուֆուս ու մնացածներ, դուք, փաստորեն, ոչ թե պարզապես դեմ չեք էդ երևույթներին (քարոզչություն-ակցիա-մակցիան նկատի ունեմ), այլև մի բան էլ դա ձեզ դուր ա գալիս, հա՞:o

Անձամբ ես տանել չեմ կարողանում քարոզչությունն ընդհանրապես, էս թեմայով՝ առավել ևս, քանի որ չափազանց շատ ա, ինչքան էլ փորձես ուշադրություն չդարձնել, մեկ ա գալիս-ներխուժում ա կյանքդ:

Ու ուր ենք հասել, որ կակոյ-նիբուձ Երշիկի մարդ կարող ա դնի գլխին, ման տա, իսկ սեփական երկրի մասին ասի «քոսոտ»:
Գիտեմ, որ էլի անիմաստ, ապարդյուն բազարներ են գնալու, բայց գոնե փորձ անեմ ասելիքս տեղ հասցնել. փորձեք ձեզ ու աշխարհը կողքից տեսնել, ու ոչ թե կողքի մարդու աչքով, այլ մի՜ քիչ վերևից, անաչառ ու առանց ավելորդ էմոցիաների: Միգուցե հասկանաք՝ ինչ նկատի ունեմ…

Mephistopheles
27.03.2014, 02:32

Կակտուս ջան, ասելիքդ որ իմաստ ունենա, տեղ կհասնի… տրամաբանություն չկա ասածիդ մեջ… ինչ ա նշանակում գեյ քարոզչություն… էդ ի՞նչ ա… երևի պուծինից բացի ոչ ոք չգիտի էդ ինչ ա…

գեյ քարոզչությունը ո՞նց ա լինում… "եղեք գեյ, դա շատ լավ բան է՞"… դրա բենեֆիթները որո՞նք են…

հեչ քեզ հարց տվել ե՞ս…

ivy
27.03.2014, 02:32
Անի ջան, գիտեմ, որ քո գրածներին արձագանքել չի կարելի. արդեն նախորդ էջերում զգուշացրել ես: Բայց համենայնդեպս հետաքրքվեմ, թե ոնց կարելի է հասնել էդ «վերևին»: Ոնց հասկացա դու էդ բարձունքներին հասել ես ու հենց էնտեղից ես խոսում:

փորձեք ձեզ ու աշխարհը կողքից տեսնել, ու ոչ թե կողքի մարդու աչքով, այլ մի՜ քիչ վերևից, անաչառ ու առանց ավելորդ էմոցիաների: Միգուցե հասկանաք՝ ինչ նկատի ունեմ…

Mephistopheles
27.03.2014, 02:35
Անի ջան, գիտեմ, որ քո գրածներին արձագանքել չի կարելի. արդեն նախորդ էջերում զգուշացրել ես: Բայց համենայնդեպս հետաքրքվեմ, թե ոնց կարելի է հասնել էդ «վերևին»: Ոնց հասկացա դու էդ բարձունքներին հասել ես ու հենց էնտեղից ես խոսում:

ա դե խոսում ա, էլի…

boooooooom
27.03.2014, 02:49
Վարդան ջան, ինձ էլ դուր չեն տալիս աղջիկների երկար եղունգները, տղաների «տակները լցրած» շալվարներն ու աչքերը փակող «սանրվածքները»։ Ո՞ր մեկին ենք առաջինը վառում։

Չհավանելը եսիմինչ մի անկեղծություն չի, նորմալ վերաբերմունք ա։ Առանց շատ հանգամանքներ հաշվի առնելու քննադատելը (ասենք եվրոպա գնալուց առաջ քննադատել իրանց արժեքները)՝ հասարակ սխալ։ Բայց մարմնավաճառների հետ համեմատելը ոչ էն ա, ոչ էն՝ հասարակ եզություն ա։

Մարդուն մարդու հետ համեմատելու համար, պետք է նրանց բերել "ընդհանուր հայտարարի", իսկ նրանք, ըստ իս, ունեն ընդհանուր հայտարար: Այլ հարցա, որ կարելի էր, գոնե հանուն նպատակի, գոնե ձևական, հանդուրժողականություն ցուցաբերել:

Իսկ ինչ վերաբերվումա մարդկանց վառելուն, դա համարում եմ համամարդկային որոշելիք: Երբ մարդկության զգալի մեծամասնությունը, կորոշի որ մարդկանց ինչ որ տեսակի, ինչ որ բանի համար պետք է վառել կրակի վրա, ես, ամենայն հավանականությամբ կլինեմ փոքրամասնության մեջ, բայց դժվար թե դա ինչ որ բան փոխի:

CactuSoul
27.03.2014, 03:09
Մարդ պարապ ըլներ, գրեր մի-երկու բան ))

ivy ջան, ճանապարհ ցույց տալ չեմ կարող, ես փոքրուց էլ տենց էի, կարողանում եմ ոչ միայն միջից նայել, այլև դրսից: Դրա համար էլ գրել էի՝ փորձեք: Չգիտեմ՝ իրականում ինչքանով ա դա հեշտ կամ դժվար:

Մեֆ, ես «գեյ-քարոզչություն» արտահայտություն չեմ արել, եթե սահմանում ես ուզում, Ռուֆուսի գրառման մեջ կա, նորից չգրեմ մեկ էլ, այ դա նկատի ունեմ:

Հ.Գ.
Սիրում եք ծայրահեղացնել ամեն ինչ, չգիտեմ՝ խի: Ինչ ուզում եք՝ մտածեք, իրականում ես ասում եմ էն, ինչ ասում եմ, ոչ թե էն, ինչ դուք ենթադրում եք կամ ուզում եք, որ ասած լինեմ:
Մասնավորապես՝ ես չեմ ասել, թե իմ գրածներին արձագանքել չի կարելի: Ասել եմ՝ նախապես ներողություն, եթե չպատասխանեմ: Չգիտեմ՝ ձեզ համար ոնց, ինձ համար սրանք իրարից շա՜տ տարբեր բաներ են ))

Աթեիստ
27.03.2014, 03:12
Մարդուն մարդու հետ համեմատելու համար, պետք է նրանց բերել "ընդհանուր հայտարարի", իսկ նրանք, ըստ իս, ունեն ընդհանուր հայտարար:

Նույնքան, ինչքան որ ծնկից բարձր յուբկա հագնող աղջիկներն ու Ծերեթելիի պուտինկաները։

Մեկինը հագուկապ ա, մյուսինը՝ մասնագիտություն։

CactuSoul
27.03.2014, 03:22
Սաղ հեչ, Երշիկի պատվին մեր լեզվում մի նոր բառ ա ավելացել. տղջիկ :)) Հեղինակային իրավունքները Էդգար Բարսեղյան (https://www.facebook.com/barseghyan)ինն են:

Mephistopheles
27.03.2014, 04:06
Մարդ պարապ ըլներ, գրեր մի-երկու բան ))

ivy ջան, ճանապարհ ցույց տալ չեմ կարող, ես փոքրուց էլ տենց էի, կարողանում եմ ոչ միայն միջից նայել, այլև դրսից: Դրա համար էլ գրել էի՝ փորձեք: Չգիտեմ՝ իրականում ինչքանով ա դա հեշտ կամ դժվար:

Մեֆ, ես «գեյ-քարոզչություն» արտահայտություն չեմ արել, եթե սահմանում ես ուզում, Ռուֆուսի գրառման մեջ կա, նորից չգրեմ մեկ էլ, այ դա նկատի ունեմ:

Հ.Գ.
Սիրում եք ծայրահեղացնել ամեն ինչ, չգիտեմ՝ խի: Ինչ ուզում եք՝ մտածեք, իրականում ես ասում եմ էն, ինչ ասում եմ, ոչ թե էն, ինչ դուք ենթադրում եք կամ ուզում եք, որ ասած լինեմ:
Մասնավորապես՝ ես չեմ ասել, թե իմ գրածներին արձագանքել չի կարելի: Ասել եմ՝ նախապես ներողություն, եթե չպատասխանեմ: Չգիտեմ՝ ձեզ համար ոնց, ինձ համար սրանք իրարից շա՜տ տարբեր բաներ են ))

Կակտուս ջան… քո ասածն ի՞նչ ա… Կոնչիտան իրավունք չունի՞ տենց լինելու ու տենց հագնվելու… կարա՞ս պարզ ասես…

Նաիրուհի
27.03.2014, 11:41
Կակտուս ջան… քո ասածն ի՞նչ ա… Կոնչիտան իրավունք չունի՞ տենց լինելու ու տենց հագնվելու… կարա՞ս պարզ ասես…

ունի, Մեֆ ջան, Կակտուսն էլ իրավունք ունի դրա համար իրենից զզվելու :))

John
27.03.2014, 11:44
ունի, Մեֆ ջան, Կակտուսն էլ իրավունք ունի դրա համար իրենից զզվելու :))

+ էդ մասին արտահայտվելու :) ու իր կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը ավելի լավ երևույթ չէ, քան տրանսոբոֆիան ;)

անհանդուրժողականությունը, անկախ ամեն ինչից լավ բան չի :)

Ռուֆուս
27.03.2014, 12:07
Ռուֆուս ու մնացածներ, դուք, փաստորեն, ոչ թե պարզապես դեմ չեք էդ երևույթներին (քարոզչություն-ակցիա-մակցիան նկատի ունեմ), այլև մի բան էլ դա ձեզ դուր ա գալիս, հա՞:o

Անձամբ ես տանել չեմ կարողանում քարոզչությունն ընդհանրապես, էս թեմայով՝ առավել ևս, քանի որ չափազանց շատ ա, ինչքան էլ փորձես ուշադրություն չդարձնել, մեկ ա գալիս-ներխուժում ա կյանքդ:

Ու ուր ենք հասել, որ կակոյ-նիբուձ Երշիկի մարդ կարող ա դնի գլխին, ման տա, իսկ սեփական երկրի մասին ասի «քոսոտ»:
Գիտեմ, որ էլի անիմաստ, ապարդյուն բազարներ են գնալու, բայց գոնե փորձ անեմ ասելիքս տեղ հասցնել. փորձեք ձեզ ու աշխարհը կողքից տեսնել, ու ոչ թե կողքի մարդու աչքով, այլ մի՜ քիչ վերևից, անաչառ ու առանց ավելորդ էմոցիաների: Միգուցե հասկանաք՝ ինչ նկատի ունեմ…

Անի ջան, ստեղ ոչ թե գեյ քարոզչություն է տարվում, այլ տարվում է քարոզչություն դիսկրիմինացիայի դեմ, սրանք շատ տարբեր բաներ են: Ու ընդհանրապես կբացատրե՞ս, թե գեյ քարոզչությունը որն ա: Սա ընդամենը Պուտինի հորինած տերմինն է, ազգային ավանդույթներ, ընտանեկան արժեքներ, պիղծ ու անբարո եվրոպական բարքեր շարքից, որը հայերը աջ ու ձախ օգտագործում են առանց իմաստը հասկանալու: Եվրոպայում ոչ ոք չի ասում, որ գեյ լինելը լավ բան է, ով գեյ չի, եվրոպացի չի: Ընդամենը ասում են, որ մարդ կա գեյ ա, մարդ կա հետերո, մարդ էլ կա տրանս ու ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին դիսկրիմինացիայի ենթարկել ելնելով նրա սեռական կողմնորոշումից: Ի վերջո ստեղ մարդկանց մեծ մասը (ի տարբերություն հայերի) չի սիրում քիթը խոթել ուրիշի անկողնի մեջ: Ու հա, ինձ դուր է գալիս, որ էստեղ մարդու իրավունքներին էսքան լուրջ են վերաբերվում, այլ ոչ թե Հայաստանի նման անընդհատ զոհ փնտրում, որ ազգովի վառեն, ինչը պատահեց օրինակ ծոմակի հետ:

Հիմա փորձում եմ քո ասածի նման աշխարհին վերևից նայեմ անաչառ ու առանց ավելորդ էմոցիաների ու երկու հոգու եմ տեսնում: Մեկը թրաշով տղա է Ավստրիայում, ով ուզում է սիրել, սիրվել ու երջանիկ լինել, իսկ մյուսը մի աղջիկ է Հայաստանում ով նույնպես ուզում է սիրել, սիրվել ու երջանիկ լինել: Մենակ թե երկուսն էլ սիրում են կանացի շոր հագնել ու մակիյաժ անել: Ու մեկ էլ հայ աղջիկն ասում է, որ ավստրիացի տղեն նորմալ չի, հակահիգիենիկ ու զզվելի երևույթ է: Կբացատրե՞ս ինչ իրավունքով:

Հ.Գ. Հայաստանն էլ իրոք քոսոտ է, որովհետև 20-րդ դարից մենք էդպես էլ 21-րդ դար չմտանք, այլ քիչ-քիչ վերադառնում ենք 19-րդ դար: Ու պատճառը մենակ էս թեման չէ, սա ընդամենը մի փոքրիկ մասն է մեր երկրի պրոբլեմներից:

Artgeo
27.03.2014, 12:07
չգիտեմ լատենտ գեյ ա թե տռանսսեքշուալ, բայց որ լատենտ դեբիլ ա, էտի հաստատ ա…

Էլ ո՞ւր ա դեբիլության լատենտություն :o Ապաշքյարա ի ցույց ա դրել սաղ աշխարհին :D

CactuSoul
27.03.2014, 20:23
Դժվար ա ձեզ հետ բանավիճելը, ժողովուրդ, ես էդքան ռեսուրս տրամադրել չեմ կարող․․․

Կմեջբերե՞ք գրածիցս էն հատվածը, որտեղ ես «գեյ-քարոզչության» մասին բան եմ ասել։ Ես ինչ-որ չեմ գտնում։

Եթե ասելիք ունեք, ասեք, հեչ պարտադիր չի, որ կոնկրետ մեկին ընտրեք (տվյալ դեպքում՝ ինձ) ու իրեն ուղղեք խոսքը։ Իսկ եթե ինձ եք դիմում, խնդրում եմ, էնպես արտահայտեք ձեր մտքերը, որ զգամ՝ կարդացել եք տվյալ թեմայի վերաբերյալ իմ արտահայտած եթե ոչ բոլոր, ապա գոնե վերջին գրառումները։ Նախապես շնորհակալություն նրանց, ովքեր ըմբռնումով կմոտենան ասածիս :)

Կակտուս ջան… քո ասածն ի՞նչ ա… Կոնչիտան իրավունք չունի՞ տենց լինելու ու տենց հագնվելու… կարա՞ս պարզ ասես…

Իհարկե ունի իրավունք, Մեֆ։ Նույնքան, ինչքան որ իրավունք ունի բոմժը կեղտոտ կամ նույնիսկ հիվանդոտ լինելու, կամ ինչքան ինքնասպանն իրավունք ունի իր կյանքին վերջ տալու, կամ ինչքան ես իրավունք ունեմ, օրինակ, ձմռանը պաղպաղակ ուտելու։ Ես Կոնչիտայի իրավունքների դեմ ոչ մի բան չեմ ասել։ Ընդամենը ինձ տհաճ է իր արտաքինը, այդքան բան։

Գրազ կգամ, եթե, ասենք, ինչ-որ արարողության ժամանակ որևէ դերասանուհու հագած հագուստի անճաշակությունը քննարկվեր, բոլորդ ինձնից առաջ կընկնեիք, հազար ու մի քննադատություն կհնչեցնեիք էդ դերասանուհու հասցեին։ Բայց քանի որ Կոնչիտան "սովորական" չէ, ուրեմն նրա մասին քննարկումներն արգելված են, որովհետև դա կնշանակի, որ հոմոֆոբ ես։ :pardon

impression-ն ասում ա.

ես սարսափելի վախ ունեմ ատամի պրոթեզներից
ինձ համար դրանից ավելի զզվելի ու հակաէսթետիկ բան չկա աշխարհում
բայց ես չեմ զզվում էն մարդկանցից, ովքեր կրում են ատամի պրոթեզներ, ու երբեք ցույց էլ չեմ տալիս, որ ոտից գլուխ փշաքաղվում եմ իրենց դնովի ատամնաշարի փայլից

ու ասում ա նրա համար, որ հակադարձի ինձ ու "ինձ նմաններին"։ Բայց ես ինչո՞վ եմ ավելի վատ բան արել, քան դու, Լիլ։
Եթե ես Երշիկին անձամբ տեսնեմ, կարող ա՞ հատուկ ցույց տամ, թե զզվում եմ։ Հա, սիմպատիայի հարց կա, բան կա, միգուցե զգա, որ մեր ջրերը մի առվով չեն կարող հոսել, բայց հաստատ ոչինչ ավելի։ Ու եթե ես ասում եմ, որ կանացիության փորձերը մորուքի հետ չեն սազում կամ հակաէսթետիկ են (ի դեպ, էս մի բանը չէի ասել, դուք ինձ վերագրեցիք, բայց ոչինչ), ապա դա լրիվ նույն հարթության մեջ ա, ինչ Լիլի ասածը ատամի պրոթեզների մասին։ Կարծիքիս մասին Կոնչիտային կտեղեկացնեի միայն այն դեպքում, եթե բավականաչափ մոտ լինեի հետը ու զգայի, որ ինձ ճիշտ կհասկանա (ի տարբերություն ձեզ :))): Ուղղակի դե պարզ ա, որ էդ էլ շա՜տ քիչ հավանական իրավիճակ ա, հենց նույն՝ սիմպատիայի բացակայության պատճառով։

Ու ի՞նչ ա հանդուրժողականությունը։ Ի՞նչը հանդուրժես։ Եթե մարդկանց մեջ չկա տարբերություն, բոլորը լավն են, էլ ի՞նչ հանդուրժողականության մասին ա խոսքը։ Հանդուրժում են էն, ինչ դուր չի գալիս։ Օրինակ՝ ես հանդուրժում եմ Կոնչիտայի մորուքը Եվրատեսիլի շրջանակներում տեսնելը :)) Իսկ այ դուք, եթե դրական զգացողություններից բացի ուրիշ բան չեք զգում էդ մարդու հանդեպ, ուրեմն չեք հանդուրժում, որովհետև անհեթեթ ա «հանդուրժել» մեկին, ում սիրում ես կամ ում հանդեպ անտարբեր ես։

Հիշում եմ՝ որ "Boys Don't Cry"-ն էինք նայում (մի 10 տարի առաջ), էդ գլխավոր հերոսուհին (թե՞ հերոսը) նույնիսկ դուրս գալիս էր։ Փաստացի ինքն էլ էր տրանսվեստիտ։ Ու ո՞րն ա տարբերությունը։ - Անկեղծությունը։ Էդ աղջիկն ուղղակի էն էր, ով կար, ու ոչ մեկի ոչ մի բան չէր ուզում ապացուցել, չէր մտածում՝ ինչ անի, որ մի կարծրատիպ ավել քանդի կամ տենց մի բան․․․ Երշիկի նման՝ չէր ասում, թե մորուքով շոկի ա ենթարկում մարդկանց ու դրանով աուդիտորիա ա հավաքում․․․ Մի խոսքով։

Ի վերջո ասածս էն ա, որ պետք չի միասեռականներին, տրանսվեստիտներին ևն նստացնել ձեր գլխներին ու ման տալ։ Որովհետև իրական դիսկրիմինացիան հենց էդ ա։ Եթե իրենք մեզնից վատը չեն, դա դեռ ոչ մի կերպ չի նշանակում, որ մեզնից լավն են։

Հոգնեցի։

Վիշապ
27.03.2014, 20:25
+ էդ մասին արտահայտվելու :) ու իր կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը ավելի լավ երևույթ չէ, քան տրանսոբոֆիան ;)

անհանդուրժողականությունը, անկախ ամեն ինչից լավ բան չի :)

Դե… սկզբունքորեն զզվելու իրավունք ունի, բայց էդ զզվանքը պետք է կոծկել քաղաքավարության ու հանդուրժողականության տակ, այդպես քաղաքակիրթ է, ու մարդուն չես վիրավորում։
Ընդհանուր դեպքում զզվանքից ու ատելությունից ծնվում են տարբեր վնասակար երևույթներ` սկսած ալերգիայից, վերջացրած` պատերազմներով։

Հ.Գ.

http://youtu.be/PJGN-hr6TJg

CactuSoul
27.03.2014, 20:30
Դե… սկզբունքորեն զզվելու իրավունք ունի, բայց էդ զզվանքը պետք է կոծկել քաղաքավարության ու հանդուրժողականության տակ, այդպես քաղաքակիրթ է, ու մարդուն չես վիրավորում։

Հիմա եթե Կոնչիտայի մորուքին բան ենք ասել, ուրեմն իրեն վիրավորել ենք, հա՞։
Իսկ Մեֆն ու մյուսները, որ Արամի հասցեին ասում են, թե դեբիլ ա, պարզապես իրենց կարծիքն են հայտնում ))

Երկաթե տրամաբանություն ա, բան չունեմ ասելու :)