PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու՞ ենք հորանջում



Ռուֆուս
13.03.2014, 20:06
Հետաքրքիր է, քանի՞ ակումբցի հորանջեց մենակ թեմայի վերնագիրը կարդալուց :))

Նայեք էս վիդեոն ու տեսեք, թե մինչև որերորդը կդիմանաք (ես մինչև 7-ը ձգեցի):


https://www.youtube.com/watch?v=AJXX4vF6Zh0

Ու եթե հետաքրքիր է, թե ինչու են մարդիկ հորանջում նայեք սա.


https://www.youtube.com/watch?v=I0dQx4SNSwE

StrangeLittleGirl
13.03.2014, 20:28
Ես մինչև 45 ձգեցի: Բայց էս ինչ բեթար էր, դրանից հետո անդադար հորանջում եմ :cry

Ուլուանա
13.03.2014, 20:41
Դեռ չեմ նայել վիդեոները, բայց վերնագրից հորանջեցի :))։ Ավելի ճիշտ՝ սկզբում վերնագիրը տեսնելուց՝ չէ, բայց որ բացեցի, էն վիդեոյի հորանջող նկարն էլ տեսա, հորանջեցի։ Ու ընդհանրապես իմ ներկայությամբ եթե հորանջելու մասին խոսվում ա, ես սովորաբար հորանջում եմ :D, դե, էլ չեմ ասում, որ եթե մոտս հորանջում են, պարտադիր ես էլ եմ հորանջում :))։

Ուլուանա
13.03.2014, 20:50
Այ քեզ բան... Վիդեոն նայեցի, ու ոչ մի անգամ չհորանջեցի էդ ընթացքում։ Ինչ–որ բան մեջս խարա՞բ ա եղել... :unsure

Յոհաննես
13.03.2014, 21:17
Բոլորը նայեցի,բոլորի հետ հավասար հորանջեցի,հետո դմռեցի ու քունս տարավ,հիմա էլ քնած եմ :crazy

armen9494
15.03.2014, 13:49
Թեմայի վերնագիրը կարդացի, մի հատ հավեսով հորանջեցի :))
ու սաղ վիդեոն նայելու ընթացքում ոչ մի անգամ չհորանջեցի, ու ընենց չէր, որ ինձ ստիպում էի :(

Nihil
16.03.2014, 12:31
էս ինչ արեցիր ինձ հետ:
Քիչ առաջ էի վեր կացել ու ավելի քան հոգնած չէի: Էնքան հորանջեցի, աչքերս ջրակալել ա: :D