PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր միջի գազանը. բանակային օրագիր



Chuk
13.03.2014, 14:32
Ակումբցիներ ջան,
ուրախությամբ ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ իմ «Մեր միջի գազանը. բանակային օրագիր» գիրքը վերջապես որոշեցի հրատարակել, այն արդեն տպարանում: Ձեզնից շատերն անշուշտ ծանոթ են գրքի գործերի մեծ մասին՝ ակումբի «Չուկչստան» բաժնից: Իհարկե դրանք հետո որոշակիորեն խմբագրվել ու սրբագրվել են:

Գրքի համար քիչ առաջ ֆեյսբուքում էջ ստեղծեցի՝ https://www.facebook.com/banakayinoragir
Շնորհակալ կլինեմ, եթե լայքեք այդ էջը ու օգնեք տարածման հարցում:

Գրքի հետ կապված հետագա նորությունները կլինեն ինչպես այդ էջում, այնպես էլ կփորձեմ այստեղ տեղեկացնել:

http://i.imgur.com/JVNNcUI.jpg

Ռուֆուս
13.03.2014, 15:27
Այ, դու փաստորեն նաև հարմարացրել ես, որ գրքի հրատարակումը համընկնի Ակումբի տարեդարձի հետ :))

Շնորհավորում եմ, թող սրան նորանոր գրքեր հետևեն՝ վերահրատարակումներով ու ինչու ոչ նաև թարգմանություններով :)

Քեզանից ինքնագիր եմ խնդրելու :oy

Chuk
13.03.2014, 15:34
Այ, դու փաստորեն նաև հարմարացրել ես, որ գրքի հրատարակումը համընկնի Ակումբի տարեդարձի հետ :))

Շնորհավորում եմ, թող սրան նորանոր գրքեր հետևեն՝ վերահրատարակումներով ու ինչու ոչ նաև թարգմանություններով :)

Քեզանից ինքնագիր եմ խնդրելու :oy

Ու՞ր էր ինձ էդքայն ֆայմ, Հայկ ջան :)) Ես նույնիսկ չէի նկատել, որ ակումբի ծնունդը տենց մոտեցել ա :(


Շնորհակալ եմ: Ինքնագիրն անպայման:

Ձայնալար
13.03.2014, 17:18
Արտ, դու բանակում շպա՞ր ես օգտագործել :))))))

Chuk
13.03.2014, 17:21
Արտ, դու բանակում շպա՞ր ես օգտագործել :))))))

ֆոտոշոփաշպար :))

Արամ
13.03.2014, 19:10
Ուզում եմ։:roll

Chuk
20.03.2014, 14:43
Գրքի միջուկն արդեն տպվել ու ծալվել է, մնում է կտրիվ ու կազմվի: Քիչ մնաց.

http://i.imgur.com/dyHFIve.jpg

Chuk
28.03.2014, 17:05
Ժողովուրդ ջան, գիրքը վերջապես պատրաստ է :)
Շուտով նկար-մկար էլ կդնեմ հավանաբար: Իսկ մինչ այդ տեղեկացնեմ, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հաջոր ուրբաթ օրը՝ ապրիլի 4-ին, ժամը 6:30-ին «Գարեջրի ակադեմիայում»:

Կարծում եմ, որ կարիք չկա, չէ՞, ասելու, թե իմ համար ինչքան մեծ նշանակություն կունենա այնտեղ ձեզ՝ իմ սիրելի ակումբցիներին տեսնելը: Էնպես որ հուսով եմ, որ ձեզնից շատերին այնտեղ կտեսնեմ այդ օրը, կզրուցենք, թեթև կխմենք, ձեռք կբերեք գրքերը, եթե իհարկե ուզեք, ես ամոթխած հարսիկի նման կմակագրեմ այդ գրքերը:

Ովքեր գալու են ու կան ֆեյսբուքում, խնդրում եմ միանալ event (https://www.facebook.com/events/223690541171283/?ref_notif_type=plan_user_joined&source=1)-ին, որպեսզի կազմակերպչական հարցերի համար հնարավորինս լավ պատկերացնենք, թե մոտավորապես քանի մարդ է գալու, ինչ քանակով հյուրասիրություն պետք է կազմակերպենք ու նման բաներ: Կանխավ շնորհակալ եմ:

Ուլուանա
28.03.2014, 18:31
Շնորհավո՜ր :yahoo։

Հ.Գ. Թե ինչի՞ իվենթի տարբերակներում չկա «շատ եմ ուզում գալ, բայց ձև չունեմ» տարբերակը :(։

Mephistopheles
28.03.2014, 21:01
ֆոտոշոփաշպար :))

Այ Կոնչիտա… շնորհավեր բռատ… վերջինը չլինի…

Chuk
29.03.2014, 00:50
Այ Կոնչիտա… շնորհավեր բռատ… վերջինը չլինի…
Շնորհակալ եմ, Արամ ջան :)

Mephistopheles
29.03.2014, 00:52
Շնորհակալ եմ, Արամ ջան :)

…mp3…

Chuk
29.03.2014, 00:55
Շնորհավո՜ր :yahoo։

Հ.Գ. Թե ինչի՞ իվենթի տարբերակներում չկա «շատ եմ ուզում գալ, բայց ձև չունեմ» տարբերակը :(։

Բա ես ինչքան կուզեի որ լինեիր(ք) :(

Smokie
31.03.2014, 20:57
Ոչինչ չեմ խոստանում առայժմ, բայց հնարավորության դեպքում կներկայանամ:;) Հաճույքով կհանդիպեի ակումբցիներին ու ձեռք կբերեի գիրքը:aha

Chuk
02.04.2014, 14:06
«Գրանիշ» գրական ակումբը հրապարակել է «Մեր միջի գազանը. բանակային օրագիր» գրքի «Սաքոն գժվում է» է պատմվածքը և տեղեկացրել գրքի սպասվող շնորհանդեսի մասին:

http://granish.org/sako-is-going-mad/

Dayana
02.04.2014, 14:47
Շնորհավորում եմ, Արտ ջան։ Հուսամ, մինչ իմ գալը գիրքն արդեն գրախանութներում կլինի։ :)

Chuk
02.04.2014, 23:22
Շնորհավորում եմ, Արտ ջան։ Հուսամ, մինչ իմ գալը գիրքն արդեն գրախանութներում կլինի։ :)

Շնորհակալ եմ Արմ ջան :)
Էս շնորհանդեսը բարով-խերով անենք, կսկսեմ գրախանութներով զբաղվել:

Chuk
02.04.2014, 23:23
Փոքրիկ տեղեկություն. Ապրիլի 3-ին Հանրային ռադիոյի ԼյունՍե երիտասարդական ծրագրի հաղորդումներից մեկում պատմվելու է «Մեր միջի գազանը» գրքի մասին:
ԼյունՍե երիտասարդական ծրագիրը Հանրային ռադիոյի (107.7) եթերում է ամեն աշխատանքային օր 16:10-ին, կրկնությունը երեկոյան 23:15-ին: Հաղորդումը կտեղադրվի նաև ծրագրի պաշտոնական կայքում` www.lyunse.com

Jarre
04.04.2014, 15:45
Արտ ջան, հիմա հավանաբար արդեն գարեջրի, չէ կներես՝ Գարջրի, ակումբում եք :)
Վերջերս օնլայն ակտիվություն չեմ ցուցաբերում, բայց միշտ հետևում եմ ֆբ էջին և այս թեմայի գրառումներին։ Գիտեմ, որ ծեծված խոսքեր են, բայց իսկապես սրտով, մտքով քեզ հետ եմ։ Ափսոս ձեզ հետ չեմ.... Չնայած մենակ ֆիզիկապես ձեր հետ չեմ :)
Մի խնդրանք։ Հենց էսօր մակագրի գրքերից մեկը իմ համար, գրի իմ անունը, որ հենց գամ Երևան վերցնեմ :)

Mephistopheles
04.04.2014, 23:15
Արտ ջան, հիմա հավանաբար արդեն գարեջրի, չէ կներես՝ Գարջրի, ակումբում եք :)
Վերջերս օնլայն ակտիվություն չեմ ցուցաբերում, բայց միշտ հետևում եմ ֆբ էջին և այս թեմայի գրառումներին։ Գիտեմ, որ ծեծված խոսքեր են, բայց իսկապես սրտով, մտքով քեզ հետ եմ։ Ափսոս ձեզ հետ չեմ.... Չնայած մենակ ֆիզիկապես ձեր հետ չեմ :)
Մի խնդրանք։ Հենց էսօր մակագրի գրքերից մեկը իմ համար, գրի իմ անունը, որ հենց գամ Երևան վերցնեմ :)

Գարեջրի ակումբ չէ, Պիվի ԱԿԱԴԵՄԻԱ… պիվի ակադեմիկոսներ են սաղ… էդ օրագիրը մենակ խմած կարաս կարդաս… օյաղ կարդայցիր, բան չես ջոկի…

Ariadna
04.04.2014, 23:15
Չուկ ջան, շնորհավորում եմ, առաջինը լինի, վերջինը չլինի :) մինչև վերջին րոպեն հույս ունեի, որ կարող ա ստացվի գոնե մի կես ժամով գամ, բայց արի ու տես, որ չստացվեց :) Հոգով, սրտով ձեզ հետ եմ, նախանձով պատկերացնում եմ` հիմա ինչ մթնոլորտ ա տիրում գարեջրային :)

Rammstein
06.04.2014, 01:41
Ավելացրեցի Goodreads-ում: :)
https://www.goodreads.com/book/show/21850528

Smokie
06.04.2014, 16:38
Չգիտեմ թե ով ո՞նց կհասկանա, բայց ես կարողանում եմ ամենայն համբերությամբ հետաձգել այն, ինչ շատ է հետաքրքրում ու ոչ մի կասկած չունեմ, որ հավանելու եմ, (կարդացել եմ մի քիչ): Եթե ես էս գիրքը մի օրում կարդայի ավարտեի, ափսոս կլիներ,:)) պետք ա փոքր-փոքր մասերով վայելեմ, որ հետաքրքրությունը չկորի,;) համ էլ գիրքը էնքա՜ն փոքր ա::oy Օրինակ՝ էսօր ընդհանրապես չեմ կարդա: Չէ, թող ոչ մեկին չթվա, թե արդարանում եմ ու չմտածեն, թե էս ամենը կարող էի ընդհանրապես չասել՝ էս գրառումն ուղղակի կարծիք էր գրքի որակի մասին::good


«Հարրի Փոթթերը» ի՜նչ լավն էր::roll Հետագայում` երբ գիրքն ավարտած լինեմ ու ուզենամ տրամադրությունս բարձրացնել, կընտրեմ մի պատմվածք ու կկրկնեմ::aha

Smokie
06.04.2014, 16:45
Հա՛, պայուսակն էլ ա շատ լավը, հատուկ շնորհակալություն Ֆոտոնին:;)

Դավիթ
06.04.2014, 17:07
Շնորհավորում եմ, Արտ ջան։

Kuk
06.04.2014, 17:23
Շնորհանդեսի ստորագրության արարողությունը՝ պիվեն անպակաս :))

http://i.imgur.com/MNaCu3xl.jpg

Արամ
06.04.2014, 17:55
Բա թիթիզ գրիչը․․․:lol