PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոքը Հայաստանում



PoeT
04.03.2007, 17:30
1. Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռոքը Հայաստանում և ինչ սպասելիքներ կարելի է ունենալ:
2. Որո՞նք են հայ ռոքերների գլխավոր թերությունները / առավելությունները:
3. Հայերի վերաբերմունքը ռոք երաժշտությանը:
4. Ջակերը որպես ռոքերներ:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ ռոքերներ անվանում եմ նրանց, ովքեր ռոք են ստեղծում։ Խոսքը գնում է երաժիշտներիը, այլ ոչ թե լսողների մասին։

Արամ
04.03.2007, 17:48
1. Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռոքը Հայաստանում և ինչ սպասելիքներ կարելի է ունենալ:
Իմ կարծիքով ռոկը արդեն զարգանումա Հայաստանում, կամ Հայ երգիչների կողմից;

2. Որո՞նք են հայ ռոքերների գլխավոր թերությունները / առավելությունները:
Երևի մի քիչ անկապ բառերը:

3. Հայերի վերաբերմունքը ռոք երաժշտությանը:
Շատ մարդկանց մոտ վատ:

4. Ջակերը որպես ռոքերներ:
Դե ասա գնա քցվի:

Davo'o
05.03.2007, 13:25
1. Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռոքը Հայաստանում և ինչ սպասելիքներ կարելի է ունենալ:
2. Որո՞նք են հայ ռոքերների գլխավոր թերությունները / առավելությունները:
3. Հայերի վերաբերմունքը ռոք երաժշտությանը:
4. Ջակերը որպես ռոքերներ:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ ռոքերներ անվանում եմ նրանց, ովքեր ռոք են ստեղծում։ Խոսքը գնում է երաժիշտներիը, այլ ոչ թե լսողների մասին։

1. Խայտառակ վատ, ավելի լավ էր չլիներ:
2. Թերությունն այն է, որ անորակ երաժիշտն էր են ու իրանց մեծ ... ի տեղ են դնում: Մի հատ գաղափար չկա, հնաոճ, ոնց որ տեղյակ չլինեն, որ աշխարհը զարգնում է, ռոքը նրա հետ միասին: Հետո էլ բողոքում են, որ մեզ չեն լսում սենց, նենց: Եթե շատ են ուզում բողոքել, կարող են բողոքել միայն այսպես. ինչու՞ են անորակ պոպը լսում, իսկ անորակ ռոքը չեն լսում: Առավելություն չկա:
3. Հայերը շատ շատ լավ են վերաբերվում լավ երաժշտությանը, այդ թվում նաև ռոքին: Մենակ իմ ծանոթներից մոտ 10.000 հոգի սիրում են ռոք: Որ Վամպիռ:P խմբին կամ էն ոռնացող քյաչալին չեն լսում չի նշանակում ռոք չենք սիրում: Էտի ռոք չի, էտ զիբիլ աաաա: Չիմացողն էլ դրանց, որ լսի կմտածի, թե էտ ա իսկական ռոքը, պարզից էլ պարզ է, որ ոչ միայն չի սիրի, այլև ատելով կատի ռոքը:
4. Ջակը ո՞րն ա: Մի խոսքով նորից ասեմ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Պարտադիր չէ այլմոլորակայինի պես քայլել քաղաքում, որպեսզի ռոքի սիրահար լինես: Կարող ես նորմալ գնալ աշխատանքի գալ բայց սիրես ու լսես ռոքը:
Ճիշտ հասկացա՞ վերջին հարցը:

PoeT
05.03.2007, 15:01
Մի հատ գաղափար չկա, հնաոճ, ոնց որ տեղյակ չլինեն, որ աշխարհը զարգնում է, ռոքը նրա հետ միասին:Ռոքը ժամանակին չի պատկանում։ Ռոքը հնաոճ լինել չի կարող։


Պարտադիր չէ այլմոլորակայինի պես քայլել քաղաքում, որպեսզի ռոքի սիրահար լինես:Այո :hands

Davo'o
05.03.2007, 15:10
Ավելացվել է 1 րոպե անց

Ռոքը հնաոճ լինել չի կարող։

Գուցե, բայց իմ՝ 21-րդ դարում գործող գլխուղեղը 60-70ականների (նույիսկ դասական համարվող խմբերը) որպես հին է ընկալում: Ու ընդհանրապես, բոլոր ոլորտներում էլ էվուլյուցիան եղել է կա ու կլինի: :)

PoeT
05.03.2007, 16:06
Գուցե, բայց իմ՝ 21-րդ դարում գործող գլխուղեղը 60-70ականների (նույիսկ դասական համարվող խմբերը) որպես հին է ընկալում: Ու ընդհանրապես, բոլոր ոլորտներում էլ էվուլյուցիան եղել է կա ու կլինի: :)Ուզում ես հիմիկվա խմբերը TOKIO HOTELի նման լինե՞ն։ Թե ասածդ լավ չեմ ընկալու՞մ։ Ինչ է նշանակում հայկական ռոք խմբերը հնաոճ են, ու չեն հասկանում, որ աշխարհը զարգանում է

HardRock
05.03.2007, 17:00
Ավելացվել է 1 րոպե անց


Գուցե, բայց իմ՝ 21-րդ դարում գործող գլխուղեղը 60-70ականների (նույիսկ դասական համարվող խմբերը) որպես հին է ընկալում: Ու ընդհանրապես, բոլոր ոլորտներում էլ էվուլյուցիան եղել է կա ու կլինի: :)

Էդ արդեն քո խնդիրնա: Իսկական ռոքը հենց 70-80 ականներինա, մնացածը արդեն կրկնօրինակն են կամ հիբրիդներ` Linkin Park-ի նման: Ու հետո, եթե քո ասածով մտածես ուրեմն Մոցարտն ու Բախը դրանք լսելու բան չեն, որովհետև 100 տարվա են:

Davo'o
05.03.2007, 17:35
Ուզում ես հիմիկվա խմբերը TOKIO HOTELի նման լինե՞ն։ Թե ասածդ լավ չեմ ընկալու՞մ։ Ինչ է նշանակում հայկական ռոք խմբերը հնաոճ են, ու չեն հասկանում, որ աշխարհը զարգանում է

Ես հարգում եմ, թե ինչ է արել Բիթլզը երաժշտության զարգացման համար, բայց RADIOHEAD-ի երաժշտությունը 6000 անգամ ավելի հարուստ է ու ինձ հոգեհարազատ:

Ավելացվել է 8 րոպե անց

Էդ արդեն քո խնդիրնա: Իսկական ռոքը հենց 70-80 ականներինա, մնացածը արդեն կրկնօրինակն են կամ հիբրիդներ` Linkin Park-ի նման: Ու հետո, եթե քո ասածով մտածես ուրեմն Մոցարտն ու Բախը դրանք լսելու բան չեն, որովհետև 100 տարվա են:

Իմ կարծիքն եմ ասում ես: Ես իմ ասածով եմ մտածում ու հեչ պարտադիր չէ, որ դու էլ իմ ասածով մտածես: Ես դասական երաժշտության սիրահար չեմ: Հիբրիդում ասվածում էլ վատ բան չեմ տեսնում, ընդհակառակը ուրախ եմ, որ իմ ժամանակակիցները լավ երգեր են գրում: Էլեկտրոնային երաժշտության ու ռոքի սինթեզը իմ կարծիքով շատ հրաշալի բան է: Ուղղակի 70-ական թվականներին երաժշտությունն ու ընդհանրապես կյանքը ուրիշ է եղել եւ հիմա ուրիշ է:

Ավելացվել է 11 րոպե անց
TOKIO HOTEL շատ չեմ լսել ճիշտն ասած :) , բայց ոնց որ էտքան էլ վատը չի: Բայց շատ կան լավ խմբեր: RADIOHEAD, MUSE... թե ուզում էս էլի կասեմ: :)

Ուլուանա
05.03.2007, 19:05
1. Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռոքը Հայաստանում և ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ:
Իմ կարծիքով, ռոքը Հայաստանում դեռ ձևավորման փուլում է, այսինքն՝ դեռևս չկայացած, հետևաբար աղբն էլ է շատ։ Դատելով ներկա վիճակից՝ դժվար է ասել, թե ինչ կլինի։ Դա կախված է մեր երկրի հետագա ընդհանուր զարգացումից, սյդ թվում նաև տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից, որի հիման վրա էլ կառուցվում է արվեստը։

2. Որո՞նք են հայ ռոքերների գլխավոր թերությունները / առավելությունները:
Կարծում եմ, որ ամենամեծ թերություններն են՝
1. մեծամտությունը. մի թեթև հաջողության են հասնում, արդեն իրենց թվում է, թե իրենք են, որ կան, էլ չեն գիտակցում, որ համաշխարհային մասշտավով իրենք դեռ շա՜տ փոքր են...
2. օտարամոլությունը, տվյալ դեպքում՝ այլազգի ռոք երգիչներին ու խմբերին նմանակելու ձգտումը. դե սա արդեն համազգային խնդիր է, որն առկա է ոչ միայն ռոք երաժշտության ոլորտում, ոչ միայն երաժշտության ոլորտում, այլև ամենուր... :think
3. արտաքին՝ ոչ էական գործոններին ավելի մեծ նշանակություն տալը (այստեղ ևս «օգնության» է գալիս մեր «սիրելի» օտարամոլությունը :[ ), օրինակ՝ սանրվածք, հագուկապ, հատուկ «ռոքերին» բնորոշ շարժուձև և բեմական պահվածք և այլն։ :{

3. Հայերի վերաբերմունքը ռոք երաժշտության նկատմամբ:
Դե, բոլորս էլ գիտենք, որ ռոք երաժշտությունը Հայաստանում մինչև վերջին տարիները, կարելի է ասել, մեռած էր, իսկ ավելի ճիշտ՝ որպես երևույթ՝ համարյա գոյություն չուներ։ Վերջին տարիներին մեծ թափ առավ, և շատերը, որոնք մինչ այդ կամ գաղափար չունեին ռոքի մասին (այսինքն՝ արտասահմանյան ռոքին մինչ այդ ծանոթ չէին), կամ չէին սիրում այս ոճը, սկսեցին հետաքրքրվել ռոքով, և նրանք, ովքեր հայկական ռոքից սկսեցին, կարծում եմ, չեն կարող ըստ արժանվույն գնահատել ռոք երաժշտությունը, քանի որ, ինչպես գիտեք, ռոքի գանձերը, ցավոք, մեզ՝ հայերիս չեն պատկանում։ Իսկ Հայաստանում այսօրվա մեծ հետաքրքրությունը ռոքի նկատմամբ, իմ կարծիքով, ավելի շուտ մոդայի հարց է, քան ճաշակի, որը շատ ցավալի է... :(

4. Ջակերը որպես ռոքերներ:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ ռոքերներ անվանում եմ նրանց, ովքեր ռոք են ստեղծում։ Խոսքը գնում է երաժիշտներիը, այլ ոչ թե լսողների մասին։
Այս հարցում համաձայն եմ Davo'o-ի հետ և մեջբերում եմ նրա պատասխանը. ;)

Պարտադիր չէ այլմոլորակայինի պես քայլել քաղաքում, որպեսզի ռոքի սիրահար լինես: Կարող ես նորմալ գնալ աշխատանքի գալ բայց սիրես ու լսես ռոքը:

HardRock
06.03.2007, 11:32
Իմ կարծիքն եմ ասում ես: Ես իմ ասածով եմ մտածում ու հեչ պարտադիր չէ, որ դու էլ իմ ասածով մտածես: Ես դասական երաժշտության սիրահար չեմ: Հիբրիդում ասվածում էլ վատ բան չեմ տեսնում, ընդհակառակը ուրախ եմ, որ իմ ժամանակակիցները լավ երգեր են գրում: Էլեկտրոնային երաժշտության ու ռոքի սինթեզը իմ կարծիքով շատ հրաշալի բան է: Ուղղակի 70-ական թվականներին երաժշտությունն ու ընդհանրապես կյանքը ուրիշ է եղել եւ հիմա ուրիշ է:

Ես չեմ ասում թե նորը լավ չի, ասում եմ, ՌՈՔ, որ ասում են, դա 70-80 ականների խմբերն են, իսկ նորերը դրանք մի քիչ ուրիշ բան են, խարնուրդ, ու մաքուր ռոք համարել չի կարելի:

Այն հարցին թե ինչ վիճակում է ռոքը Հայաստանում, ես կասեի միջին: Եթե հետաքրքրվում եք, կարաք գնաք ու ակումբներում լսել ռոք: Հա հայտնի խմբեր, որ տելիկով նայես, երևի բացի Emperay-ից չկա: Բայց, օրինակ վերցնենք ռուսաստանը. ռոքը այնտեղ վոնցա՞, լա՞վ: Եթե կարծում եք որ Машина Времени, Сплин, Б-2, Звери ռոք են սխալվում եք, դա կոչվումա ռուսական ռոք, որը ռոքի ու փոփի խարնուրդա: Տենց որ նայենք արտասահմանյան երգիչների 80% ռոք ա: Ռուսաստանում ռոք խումբ ես մի հատ գիտեմ "Ария":

Davo'o
06.03.2007, 11:48
Ես չեմ ասում թե նորը լավ չի, կամ թե սխալ ես մտածում, ասում եմ, որ ռոք, որ ասում են, դա 70-80 ականների խմբերն են, իսկ նորերը դրանք մի քիչ ուրիշ բան են, խարնուրդ, ու մաքուր ռոք համարել չի կարելի:

Մի խոսքով հասկացանք միմյանց, no problem:ok

POET, հիշեցի, որ TOKIO HOTEL-ի մի կլիպ ունեմ տանը: Հատուկ քեզ համար նայեցի:) , լավ հնչողություն ունեցող խումբ է, դեռահասների լսարանի համար: Գերմաներենն էլ տարօրինակ քաղցր է հնչում նրանց կատարմամբ: Վատ չէր:)

electrical_storm
06.03.2007, 13:18
Հայաստանում ռոք չկա... ու չի թվում թե մի 100 տարի հետո էլ կլինի....
Հայաստանում ռոքեռ ու ընդհանրապես կարգին ռոք լսողներ էլ համարյա կարելիյա ասել չկան, ռոք խումբ 1-2 հատ կային... հիմա չեն երևում.... ստեղի հայերն էլ վաշե ռոքից հեռու են...

Հեթանոս Հրեշտակ
06.03.2007, 16:45
Հայաստանում ռոք չկա... ու չի թվում թե մի 100 տարի հետո էլ կլինի....
Հայաստանում ռոքեռ ու ընդհանրապես կարգին ռոք լսողներ էլ համարյա կարելիյա ասել չկան, ռոք խումբ 1-2 հատ կային... հիմա չեն երևում.... ստեղի հայերն էլ վաշե ռոքից հեռու են... Պահ ...
Էտ խի՞ չկան որ: Մի հատ ուշադիր նայի ... կարող է ուղղակի քո պատկերացրած ռոք լսողներն են ուրիշ բաներով զբաղվում ...

HardRock
06.03.2007, 16:48
Հայաստանում ռոք չկա... ու չի թվում թե մի 100 տարի հետո էլ կլինի....
Հայաստանում ռոքեռ ու ընդհանրապես կարգին ռոք լսողներ էլ համարյա կարելիյա ասել չկան, ռոք խումբ 1-2 հատ կային... հիմա չեն երևում.... ստեղի հայերն էլ վաշե ռոքից հեռու են...
Կարգին ռոք լսող ասելով ինչ ես հասկանում ....
դա քո կարծիքնա, որը շաաաատ սխալա:

Tumbler
06.03.2007, 17:21
Եկեք չխառնենք. Եթե ռոքա լսում ուրեմն ջակի ա, կամ եթե ջակի ա ուրեմն ռոքա լսում. Ես ինձ հաստատ ջակի չեմ համարում, բայց ռոք կատարումներ լսում եմ.

electrical_storm
06.03.2007, 17:38
իմ կարծիքով,քանի մեր մոտ ասում են "ջակի" և ոչ "ջակի"....ռոքը զարգանալ չի կարող…

պ.ս.կարգին ռոք լսող ասելով ի նկատի չունեմ,թե կարգին մարդ չեն… այլ ոնց ասեմ ռոք լսելու/ընկալելու պահով եմ ասում,դա վիրավորանք բան չի էլի…ես էլ կարգին ռոք լսող չեմ…բայց դե վատը չեմ…լոլ…

PoeT
06.03.2007, 17:41
Հայաստանում ռոք չկա... ու չի թվում թե մի 100 տարի հետո էլ կլինի....
Հայաստանում ռոքեռ ու ընդհանրապես կարգին ռոք լսողներ էլ համարյա կարելիյա ասել չկան, ռոք խումբ 1-2 հատ կային... հիմա չեն երևում.... ստեղի հայերն էլ վաշե ռոքից հեռու են...Էլէկտրիկ, մի խնդրանք ունեմ քեզ։ Փորձի մի քիչ զուսպ լինել քո արտահայտություններում, կամ իմ բացած թեմաներում ընդհանրապես գրառումներ մի արա :angry

Իսկ ինչից ելնելով ես ասում, որ մի 100 տարի հետո չի լինի՞։

Ինչա նշանակում «կարքին ռոք լսողներ չկան»։ Դու ամենակարգինն ես, ու համոզված ես, որ ուրիշ չկա՞։ Կներես, բայց ավելի հիմար պատասխան չէի կարող սպասել։


Եկեք չխառնենք. Եթե ռոքա լսում ուրեմն ջակի ա, կամ եթե ջակի ա ուրեմն ռոքա լսում. Ես ինձ հաստատ ջակի չեմ համարում, բայց ռոք կատարումներ լսում եմ.Ես ոչինչ չեմ փորձում խառնել։ Ուղղակի կարծում եմ, որ ՋԱԿԻՆԵՐԸ ռոքի անունը գցում են, դրանով իսկ վնասելով մեզ։ (եթե միտքս չմբռնեցիր, կարող եմ խորանալ :) )

HardRock ջան, բոլոր գրառումներիտ հետ 100%–ով համաձայն եմ

Array
06.03.2007, 17:50
Ով ա ասում`Հայաստանում ՌՈՔ չկա:Դա ուղակի անտեղյակություն ա:Թե Հայաստանում մի բան էլ կա, դա ՌՈՔն ա.Մենք ունենք շատ լավ ՌՈՔ խմբեր,շատերին էլ չգիտենք,բայց Հայաստանում ՌՈՔը մեծ մասսայականություն ա վայելում:Համել ինչի՞, EMPIRAY-ը վատ խումբ ա՞:
Իսկ ջագերի վերաբերյալ,որքան ես գիտեմ,ջագերը ՌՈՔից հեռու մարդիկ են:Իրենք հիփհոփ ով են տարած:

electrical_storm
06.03.2007, 17:50
ամերիկայից ու Մոսկվայից ռոք լսողների ու ղմբերի եմ տեսել… իրանց հետ համեմատելով եմ ասում…հետո էլ…վերևի գրառումս կարդա… չե՞ս տեսնում,ինքս էլ ինձ նորմալ ռոք լսող կամ ռոքեռ չեմ համարում…

PoeT
06.03.2007, 17:57
Իսկ ջագերի վերաբերյալ,որքան ես գիտեմ,ջագերը ՌՈՔից հեռու մարդիկ են:Իրենք հիփհոփ ով են տարած:Մի մասը "Ռոքքերներ" են։


ամերիկայից ու Մոսկվայից ռոք լսողների ու ղմբերի եմ տեսել…Ես էլ ամերիկյան ու ռուսական մեծ մասսայականություն վայելող ֆորումներ եմ տեսել, բայց շատ մեծ հաճույքով Ակումբ եմ մտնում։ Կներես, որ մենք դեռ հեռու ենք, ռոքի լեգենդներից...

Array
06.03.2007, 17:58
ՌՈՔը էտ ոճ չե,իմ կարծիքով էտ կյանք ա,որ պետք ա զգալ ու ապրել:Ամերիկայում ու Ռուսաստանում իրենց ձևով են հասկանում ՌՈՔը մենք մեր ձևով:

otar
06.03.2007, 18:02
չեմ սիրում որ մարդիկ մեծ-մեծ խոսում են յանի ռոքի հետ խիստ կապված են... :( ցավում եմ

electrical_storm
06.03.2007, 18:04
MDP-ի ժամանակները հիշո՞ւմ ես Արմուլ… որ շուն ունեիր…լոլ…

Tumbler
06.03.2007, 18:07
Էս ինչ ես ասում Առռայ, Եսել եմ հիպհօպ շատ լսում ուրեմն ջակ եմ:angry
Դու հոմ գիտես ես ջակիության հետ ոնցեմ.
Համ ել ռոքը կարգին մարդկանց համարա, վոչ թե…
Համել ժող ասեմ իմացեք. Էտ ջակերի համար որ ասեցի, բացատրեմ.
Ես թեթեվ ընենց հեթե լինումա ոչինչ. Բայց մի այլ կարգի ջակեր կան, որոնց հետ ուղակի աշղատում ում եմ չառնչվեմ.

Array
06.03.2007, 18:09
չեմ սիրում որ մարդիկ մեծ-մեծ խոսում են յանի ռոքի հետ խիստ կապված են... :( ցավում եմ

Չեմ սիրում,երբ մարդիկ առանց իմանալու դատողություններ են անում:Ի՞նչ գիտես,թե ուղղակի խոսում եմ

otar
06.03.2007, 18:10
էն վերևի փոսծ ԵԼԵկտրիկին էր ուղղված
Հա հիշում եմ բայց դա ոչ մի կապ չունի թեմայի հետ....
ես չեմ սիրում որ մարդիկ սկսում են քննադատել... իսկ ԴՈւ ինչ որ բան արել ես որպեսզի ռոքը հայաստանում զարգանա՞ չես արել չե՞ դե կներես իհարկե ՁԵՆԴ կտրի ու նստի տեղտ որովհետև եդ մարդիկ ԻՆՉ-ՈՐ մի բան անում են
էս առումով հարգում եմ` Ալտեր Եգո, Մդպ, Բամբիր ի տ.դ. բացի այդ նորերիդ ՍՎՈՐՆ խմբին ովքեր ՄԵԾ բան են տալիս հայկական ռոքի զարգացմանը
ռոքը չի զարգանում որովհետև ՀԻՇՈւՄ ԵՍ ԷՆ ՄԴՊԻ վախտերը... որովհետև ՌՈՔը կապում են ՍԱՏԱՆԻԶՄԻ, ԴԻՄՈւ ԲՈՐԳԻՐԻ և այլ տենց անդուր աննպատակ ՏԱՓԱԿ ու անիմաստ կենդանիների հետ!
ռոքը էդ չի ու եթե քեզ թվում ա որ ստեղ մենակ դու ես արտասահմանի ֆորումներից ոգտվում շատ սխալ ես, ու համեմատել չի էլ կարելի!
Բամբիր ու Ոակսենհամը oրինակ ֆոլկային մոտիվներով են ու դա շ ատ լավ է իմ կարծիքով!
p.s. Array> sorry գրածս քեզ չէր ուղղված

Array
06.03.2007, 18:13
Կներես: Ալտեր Էգոի խմբին որտեղի՞ց գիտես

Tumbler
06.03.2007, 18:14
Յա. Օտար՞. Ալտեր եգօին որտեղից գիտես՞. Իմ ը նկերս սերտ կապեր ունի իրենց հետ. Ինչքան գիտեմ իրանց հետ ժամանակին նվագելա. Վերջերսա դուրս եկել.

otar
06.03.2007, 18:14
Կներես: Ալտեր Էգոի խմբին որտեղի՞ց գիտես

դե ոնց բացատրեմ.. :o գիտեմ էլի ...

Tumbler
06.03.2007, 18:17
Դե լավ հիմա. Ասա ելի հետաքրքիրա. Ինչ որ կողմից ընդհանուր ծանոթներ ենք.
Համել, Ստոպ շատ ես լինում՞. Ես համարյա ամեն օր ընտեղ լինում եմ.

PoeT
06.03.2007, 18:17
Կներես: Ալտեր Էգոի խմբին որտեղի՞ց գիտես

Յա. Օտար՞. Ալտեր եգօին որտեղից գիտես՞. Իմ ը նկերս սերտ կապեր ունի իրենց հետ. Ինչքան գիտեմ իրանց հետ ժամանակին նվագելա. Վերջերսա դուրս եկել.Ինչի, տենց բարդ գործ է՞, նրանց իմանալը :D

Tumbler
06.03.2007, 18:20
Դե ընդհանրապես ճիշտ ես ասում. Շատ լավ գործեր ունեն. Բայց դե. Հարգված խումբա.

Array
06.03.2007, 18:29
Կստատի, Առռայ իրա գործերից դու հեչ Սերգեյի հեռախոսից լսել ես՞.
ԻիիիիՆչ կարգին բաներ ունեն.
Լսել եմ, ու իսկականից ժողովուրդ կարգ բաներ ունեն:Հետո էլ մարդիկ ասում են Հայաստանում ՌՈՔ չկա ,եթե ետքան երիտասարդ խմբեր կան ու ետքան լավ են երգում, էլ ոնց ասես Հայաստանում ՌՈՔ չկա

Tumbler
06.03.2007, 18:35
Կարելի է գալ ընդհանուր հայտարարի. Դե թող մեկը գա ու ասի որ հայաստանում ռոք չկա. Ու սա միակ խումբը չի. Այսպիսի ահագին խմբեր կան. Օտար՞ դու տենցել մեզ քո պատմությունը չպատմիր.;)

otar
06.03.2007, 18:40
վայ դու խումբ ա գիտեմ էլի հիմա.. ինչ կարևորա... ոկալիստին թեթևակի գիտեմ և վերջ կարծես թե
ուղղակի ես ռոքով հետաքրքրվում եմ ու ինձ այդքան էլ պռոբլեմատիկ չի թվում իմանալ Ալտեր Էգո խմբի գոյության մասին :)
հա էլի որ իրանք միակը չեն.
Oaksenhamm, Sworn, Kings' Cross, Bambir, EMPYRAY!!!!, Gor and friends, Stormy Monday Blues Band, Reincarnation (reggie) շատ են ժողովուրդ մեծ մասին չեմ էլ լսել չեմ էլ ճանաչում

Array
06.03.2007, 18:45
EMPYRAY-ի են երգը,որ Հայ Սուպերսթարի վաղթ երգեց,այ էտ ուրիշ որակ էր:

otar
06.03.2007, 18:52
ԵՄՊՅՐԱՅ-ի են երգը,որ Հայ Սուպերսթարի վաղթ երգեց,այ էտ ուրիշ որակ էր:

իրանք էլի լիքը ՇԱՏ լավ երգեր ունեն խորհուրդ եմ տալիս լսել!

մի երկինք ու միիիի թռիչք որ ինձ տանում են դեպի վէէր դեպի լուուուուուույս ու արէէէվ :oy

Array
06.03.2007, 19:07
Չէ ես EMPYRAY լսում եմ,ու շատ էլ սիրում եմ

Հեթանոս Հրեշտակ
06.03.2007, 20:46
Osttrupen-ին մոռացաք, Stryfe, Blood Kovenant, Scream Of Soul, մի խոսքով շատ կան, ավելի փոքր մասսայականություն վայելողների մասին էլ չասեմ:

Դզեց, ես էլ եմ ԱլտեռԷգոյից մեկին ճանաչում :oy

Davo'o
07.03.2007, 11:35
Հայ FM-ի հիթ շքերթում ԱլտերԷգոյի երգին առաջին տեղ եմ քվեարկել մի երկու շաբաթ առաջ :P Սիրում եմ մարդկանց լավություն անել, անկախ նրանց գրած երգի որակից:

Array
07.03.2007, 18:00
Հայ FM-ի հիթ շքերթում ԱլտերԷգոյի երգին առաջին տեղ եմ քվեարկել մի երկու շաբաթ առաջ Սիրում եմ մարդկանց լավություն անել, անկախ նրանց գրած երգի որակից:
Բայց թե մենակ լավություն ես արել,չես մտածում,որ մնացած մասնակիցներին էտ լավությունով վատություն ես արել:)

Davo'o
07.03.2007, 21:47
Բայց թե մենակ լավություն ես արել,չես մտածում,որ մնացած մասնակիցներին էտ լավությունով վատություն ես արել:)

Չէ, որովհետեւ մնացածները հայկական չէին: :)

Array
07.03.2007, 21:59
Չէ, որովհետեւ մնացածները հայկական չէին:
Հա հետո ինչ իրենց լավություն անել չէր կարելի,եթե սիրում ես լավություն անել ինչի չարեցիր

Davo'o
07.03.2007, 22:10
Հա հետո ինչ իրենց լավություն անել չէր կարելի,եթե սիրում ես լավություն անել ինչի չարեցիր


u2 -ին ու Green Day-ին 1000 տարի պետք ա՞ հայ էֆ էմ- հիթ շքերթ կմտնեն, թե չէ, իսկ էս հայերը կլսեն, կուրախանան: Когда им будет приятно, и мне тоже будет приятно. :)

Censor
12.03.2007, 01:27
Ռոք սիրում եմ
Շատ-շատ!!
Հատկապես Queen ev Scorpions
Բայց դե դրանք լեգենդներ են..
Իսկ մեր հայկական խմբերից - MPRay rules!!))

brook
12.03.2007, 07:14
Թե երբ կզարգանա հայկական ռոքը ինձ այդքան չի մտահոգում.... չնայաց եթե զարգանար լավ կլիներ.... ուղղակի մենք չենք ունեցել իմպուլս, մի խումբ, որը կստիպեր այդ ոճը սիրել(Առաքյալները չեն դիտարկվում, չնայած այդ հմբի մտացելակերպը... no comment )... ինչևիցե կան այնպիսի խմբեր ինչպիսիք են Pink Floyd, Deep Purple, Led Zeppelin. այնպես որ լսելու բան միշտ ել կլինի....

ինչ վերաբերվում է մարդու արտաքինին( այդ թեմայի շուրջ փոստեր տեսա ). ես պահպանում եմ չեզոք տեսանկյուն.... թող մարդ հագնվի այնպես ինչպես ուզում է. միակ բանը որ ինձ կարող է զայրացել դա կողքի մարդկանց նայելն է. ստանդարտությունը. ձևի համար հագնվելը.... հագուստի մեջ էլ իմաստ պիտի լինի... «անձնական հոգեբանություն» եթե կարելի է այդպես ասել....