PDA

Դիտել ողջ տարբերակը : Իբր չնկատեցի քեզ

boooooooom
07.03.2014, 22:32
Էս երևույթին ժողովուրդը ասում է "իրեն շլանգի տեղ դնել"։
Լինում են դեպքեր, երբ տեսնում ես մեկին, որին ճանաչում ես, ենթադրվում է, որ պետք է կանգնես, մինիմում բարևես, մի "2 բառ" փոխանակես, բայց արի ու տես, որ մի քանի վայրկյանում որոշում ես ձևացնես, թե չնկատեցիր կամ չճանաչեցիր։ Պատճառները կարող են շատ տարբեր լինել. շտապում էս, կոմպլեքսներ, վատ տրամադրություն և ինչու ոչ, երբ "իրա հավեսը չունես" և այլն։
Երբեմն փոշմանում ես, որ այդ պահին չկանգնեցիր։
Թեման բացվում է, որպեսզի ակումբցիները կարողանան այստեղ խոստովանել այդ մասին։
Առաջինը ես :(
Ուրեմն մոտ մի 2 ամիս առաջ, "ֆիրդուսի" շուկայում Նաիրուհուն տեսա, ինքը ներքև էր իջնում, ես վերև էիշտապում ։ Մի քանի քայլ անցա, հետ նայեցի արդեն ուշ էր։
Մոտ մի 2 շաբաթ առաջ, Բաղրամյան փողոցի վրա, 76 դպրոցի դիմաց աղջկաս էի սպասում։ Մի հատ աղջիկա մոտենում հեռվից, ականջակալներով։ Երբ հավասարվեց ինձ. վաու Իմփռեշննա (երաժշտություն էր լսում, ասի չխանգարեմ)։
Էսօր Բաղրամյանի վրա նույն տեղում Կիտան (Լոկիի հետ) անցան կողքովս։ Չբարևեցի, որովհետև ինքը ինձ չի ճանաչում (երևի) ։
Վերջ ես խոստովանեցի պրծա։ Հերթը ձերնա. թեթևացե՛ք :)

John
07.03.2014, 23:10
լավ թեմա է )))
Էսօր ԵՊՀ-ի միջանցքում Ռուբին կողքովս անցավ:Հեռվից տեսա, մոտեցավ, անցավ: Ու մի քանի վայրկյան հետո միայն գիտակցությանս հասավ, որ Ռուբին եկավ, անցավ:

Յոհաննես
07.03.2014, 23:11
Ըհը,սկսենք.
Իմ մոտ էս երևույթը նկատել եմ դեռ մանկուց ու ես էլ եմ ուզում թեթևանամ,էնպես որ պատմեմ:
1.3տարեկան էի,իմ համար խաղում էի գործրանում,հետո տեսա մեր հարևանի երեխեքին իրանց բարեկամներով,կանաչների մեջ սողալով գնացի,որ ինՁ չտեսնեն:
2.Առաջին դասարան էի,մեր դպորցում մեր հարևան Շահանեին տեսա,ճիշտ է ես իրան շատ էի սիրում,բայց կարծում էի,որ էնքան էլ լավ վիճակում չեմ ու էդպես չտեսնելու տվեցի:
3-1000. Երբ դպրոցից տուն էի գալիս,մեր հարևաններին իբր չէի նկատում,քանի որ անգամ բարևերրը լուրջ պռոբլեմ էր իմ մոտ :D:D
1001.-35.Տուն գալու կամ պարապմունքի գնալու ճանապարհին տեսնում էի մեր Վաղարաշ քեռուն ու իբր չէի նկատում :(
1035-50.Նույն ճանապարհին տեսել եմ նաև Գագիկ,Հակոբ,սուրեն քեռիներին: :(
1050-100.Երբ մեր շրջկենտրոնը պարապմունքի էի գնում,իմ ծանոթներին շատ էի տեսնում ու կարծում եմ գլխի եք ընկնում ինչ էի անում ;)
1100-2000.Հասանք մեր դասարանցիներին,ինչ մեծ հաճույքով դրանց չեմ նկատել ,որ հիմա հիշում եմ հպարտանում եմ ինձնով:ցանկացած տեղ երբ դրանց տեսել եմ իբր չեմ նկատել(մի 4-5 հոգի բացառություն են) : ՈՒ ասեմ ձեզ որ իրանց տեղն էր,հիմա էլ առիթ եմ ման գալիս,որ տեսնեմ ու չնկատեմ:
2000-2100.Երբ եկա Երևան սովորելու,ինչպես տեսնում եք,էդ երևույթը մեջս մարեց:Ու ընդամենը 100 դեպք է եղել,որ իբր չեմ նկատել:Դրանք հիմնականում իմ համացանցի ընկերներն են և էն սրիկա դասարանցիները:Էլիզին մի 25 անգամ իբր չեմ նակտել,մի 10 անագմ Դավիթին:
2100-2500.Էն սրիկա դասարանցիներից պրծա,հիմա էլ էս տականք կուրսեցիները,վաաաաայ,որտեղ տեսնում եմ իբր չեմ նկատում,անգամ դասին նստած չեմ նկատում:Դասարանցիներից բեթար են,սրանց մեջ օլիգարխներ էլ կան :angry:angry
2500-3000.Իմ բարեկամները :( էս արդեն ուրիշ թեմա է,դրա համար չեմ պատմի,թող մեջս մնա պայթեմ :(:(
3000-5000.Էսքան անգամ էլ,իբր ինձ չեմ նկատել:
Իմ պատմության բոլոր հերոսների մենակ առաջին տառերն են համապատասխանում իրականությանը:
Առիթից օգտվելով ասեմ.
Սիրելի հարևաններ,քեռիներ,բարեկամներ. ներեք ինձ:
Կուրսեցիներ ու դասարանցիներ. ձեզ հասնում է.
Հ.Գ. Պարապմունքի երեխեքին եմ մոռացել.
Տականքներ ես ձեզ հազիվ էի մոռացել,բայց էլի հիշեցի: ՄԻ 500 անգամ էլ սրանց հետ է դեպք տեղի ունեցել:
Երբեմն էլ իրանց դեմ երեսին ասւոմ էի,որ ձեզ իբր չեմ նկատում անցեք գնացեք :))

Nihil
07.03.2014, 23:11
Հաա, զզվելի պահ ա: Աշխատում եմ միշտ բարևել, բայց եղել ա, որ չեմ բարևել, բայց զուտ նրա համար, որ էներգիա չունեի, որովհետև մարդկանց հետ խոսելը հաճախ շատ էներգիա է խլում:
Բայց քանի որ մի քիչ վատ եմ տեսնում, ավելի շուտ ինձ տեսնեն, քան ես իրենց :8

Բայց մենակ մի դեպքում ա լինում, որ չեմ ամաչում "չնկատելուց" ու կհասկանամ բոլոր նրանց, ովքեր նույնպես իմ նկատմամբ այդպես վարվեն: Ասածս վերաբերում է նրան, երբ որ ավտոբուսում ուզում ես քեզ համար ականջակալներով հանգիստ երգ լսես, բայց ծանոթ մարդ կա:

Rammstein
07.03.2014, 23:22
Ես տենց երբեմն վարվում եմ, երբ հասարակական տրանսպորտի մեջ նենց ծանոթի եմ տեսնում, որ հավես չունեմ, որ ո՛չ ես իրա տեղը ստանամ, ո՛չ էլ` ինքը իմ տեղը, բայց ինքը հավանական ա, որ էն տիպի մարդ լինի, որ ծանոթի տեղը չստանալը համարի ամոթ բան, դրա համար կնախընտրեմ չտեսնել: :))

boooooooom
07.03.2014, 23:28
Ասածս վերաբերում է նրան, երբ որ ավտոբուսում ուզում ես քեզ համար ականջակալներով հանգիստ երգ լսես, բայց ծանոթ մարդ կա:

Բա էն որ մոտդ մեկ տոմսի փող է, ու նստումա նենց մարդ, որ պետքա տեղը ստանաս, ու ամաչում էս ասես, որ մոտդ փող չկա։ Ստիպված քեզ "նետում ես դոդերի բոստանը" (երբ ուսանող էի) :(

Յոհաննես
07.03.2014, 23:28
Փաստորեն ակումբցիները էս հրաշալի երևույթի հետ սեր չունեն :crazy

John
07.03.2014, 23:30
Փաստորեն ակումբցիները էս հրաշալի երևույթի հետ սեր չունեն :crazy
փորձը ցույց ա տվել, որ Ակումբցիները սիրում են սենց խոստովանական թեմաներ, նենց որ զինվի համբերությամբ ու քիչ-քիչ շատերը կբացվեն ;)

John
07.03.2014, 23:37
Ես իմ ծանոթներից ոչ մեկին բարևելու հետ խնդիր չունեմ: Ուղղակի մանավանդ վերջերս հաճախ եմ «օդերով» քայլում, աշխարհից կտրված + կան մարդիկ, ում հետ բարևից ավել բան խոսելու ցանկություն չկա, իսկ բարևելը հաստատ էդքանով չի սահմանափակվի… Մեկ-մեկ էլ ամաչում եմ բարևեմ, վիրտուալ ծանոթներին, ում իրականում չեմ տեսել առաջներում: Ակումբի Հայուհուն օրինակ 2-3 անգամ տեսել եմ ու տենց սուս-փուս անցել:

StrangeLittleGirl
07.03.2014, 23:54
Էկա խոստովանելու:

Ատում եմ էս երևույթը, չեք պատկերացնի՝ ոնց եմ զզվում չբարևելու հայկական սովորույթից: Ընդհանրապես, ես միշտ բարևում եմ (եթե տեսնում եմ, որտև ասում են՝ շատ ա լինում, որ չեմ նկատում, բայց ինձ նկատողն էլ, փաստորեն, չտեսնելու ա տալիս), բարևում եմ ոչ միայն ծանոթներին, այլև նրանց, ում դեմքը ծանոթ ա թվում կամ ում մի քանի անգամ արդեն փողոցում տեսել եմ: Ահավոր տհաճ ա, երբ դիմացինն ա իրան շլանգի տեղ դնում ու չի բարևում, մանավանդ երբ աչք-ունքդ շարժում ես, ժպտում ես, ինքդ բարևում ես: Ասա դե բարևեք էլի: Ձեր պատվից ցա՞ծր եք համարում:

Հա, մոռացա ասել: Մենակ մի դեպքում ծանոթ մարդուն չեմ բարևի: Էդ էն դեպքն ա, երբ իրար հետ հագած ենք: Բայց տենց դեպքերում էլ մի հատ նենց նորմալ ցույց եմ տալիս, որ իրան նկատել եմ ու ինադու չեմ բարևում:

Վահե-91
08.03.2014, 00:07
Մինչև դիմացինս աչքերիս մեջ չնայի, ինձ չնկատի, չեմ բարևի:

ivy
08.03.2014, 00:16
Իրական հանդիպելուց դեռ ինչ, մարդիկ արդեն հաջողացնում են վիրտուալ տարածքներում իրար «չնկատել», «չտեսնելու տալ»։ Չծիծաղեք վրաս, ճիշտ եմ ասում, կա տենց բան :)

John
08.03.2014, 00:17
Բյուրին տեսա հիշեցի))) մոտ 1-2 ամիս առաջ Ալեք Մանուկյան - Սայաթ-Նովա խաչմերուկի մոտով քայլում էի ընկերներիցս մեկի հետ, սիգարետը բերանս, հեռախոսը ականջիս, ու նայում եմ, մեկը անցնում ա փողոցը, էն ցուրտ, տհաճ օրերն էին, մենակ աչքերն ա երևում՝ շարֆը փաթաթած է դեմքին: Սենց նայում եմ՝ ծանոթ ա, ծանոթ չի, ծանոթ ա, ծանոթ չի, Բյուրն ա, Բյուրը չի, Բյուրն ա Բյուրը չի, վերջը էնքան ձգձեցի էդ պահը, մինչև մոտեցավ, տեսա Բյուրն է, բարևեցի ու ինձ նենց լավ զգացի, որ մինչև բարևելը արդեն տեղն էի բերել ու «Բարևի» փոխարեն ասեցի «Բարև Բյուր ջան» :)

Վահե-91
08.03.2014, 00:18
Իրական հանդիպելուց դեռ ինչ, մարդիկ արդեն հաջողացնում են վիրտուալ տարածքներում իրար «չնկատել», «չտեսնելու տալ»։ Չծիծաղեք վրաս, ճիշտ եմ ասում, կա տենց բան :)
ֆեյսիս չատը անջատած եմ պահում, որ որոշ մարկանց ստիպված չլինեմ գրել :D

StrangeLittleGirl
08.03.2014, 00:21
Իրական հանդիպելուց դեռ ինչ, մարդիկ արդեն հաջողացնում են վիրտուալ տարածքներում իրար «չնկատել», «չտեսնելու տալ»։ Չծիծաղեք վրաս, ճիշտ եմ ասում, կա տենց բան :)
Հը՞ :)) հլը պատմի :D

Բյուրին տեսա հիշեցի))) մոտ 1-2 ամիս առաջ Ալեք Մանուկյան - Սայաթ-Նովա խաչմերուկի մոտով քայլում էի ընկերներիցս մեկի հետ, սիգարետը բերանս, հեռախոսը ականջիս, ու նայում եմ, մեկը անցնում ա փողոցը, էն ցուրտ, տհաճ օրերն էին, մենակ աչքերն ա երևում՝ շարֆը փաթաթած է դեմքին: Սենց նայում եմ՝ ծանոթ ա, ծանոթ չի, ծանոթ ա, ծանոթ չի, Բյուրն ա, Բյուրը չի, Բյուրն ա Բյուրը չի, վերջը էնքան ձգձեցի էդ պահը, մինչև մոտեցավ, տեսա Բյուրն է, բարևեցի ու ինձ նենց լավ զգացի, որ մինչև բարևելը արդեն տեղն էի բերել ու «Բարևի» փոխարեն ասեցի «Բարև Բյուր ջան» :)
Իսկ իմ պատասխան բարևն էրևա՞ց :)) Հիշում եմ էդ օրը

StrangeLittleGirl
08.03.2014, 00:22
ֆեյսիս չատը անջատած եմ պահում, որ որոշ մարկանց ստիպված չլինեմ գրել :D

ստիպված գրելը ո՞րն ա :'

ivy
08.03.2014, 00:24
Հը՞ :)) հլը պատմի :D

Ինչ պատմեմ. նույն տարածքներում ֆռֆռում են, «նույն տեղերով» անցնում, բայց իրանց շլանգի տեղ են դնում, իբր ոչ քեզ են նկատում, ոչ գրածներդ :))

John
08.03.2014, 00:24
Իսկ իմ պատասխան բարևն էրևա՞ց :)) Հիշում եմ էդ օրը

զգացի, որ անպատասխան չմնաց, բայց միայն այդքանը :D հլը մի պահ նույնիսկ մտքովս անցավ «Կարո՞ղ ա Բյուրը հարցրեց «ո՞նց ես», ես էլ էշս քշած գնում եմ» :D

StrangeLittleGirl
08.03.2014, 00:25
Ի դեպ, մի քիչ թեմայից շեղվում ենք, բայց ուզում եմ սրա մասին անպայման ասել: Ուրեմն Գերմանիայում և Հոլանդիայում երբ պրակտիկա էի անցնում, հիվանդանոցի ներսում պարտադիր բոլորն իրար բարևում էին՝ անկախ նրանից իրար ճանաչում էին, թե չէ: Էդ երևույթը Հայաստանում ոչ մի հիվանդանոցում չեմ տեսել, բացի վերջին աշխատավայրիցս, որ անկախ ստատուսից, սեռից, տարիքից հիվանդանոցի տարածքում որևէ մեկի տեսնելիս անպայման բարևում էինք իրար:

Հոլանդիայում անծանոթ մարդիկ էլ էին իրար բարևում, հատկապես հետիոտնը: Քանի որ բոլորը հեծանիվով են շրջում, մատների վրա հաշված հետիոտն իրար բարև ա տալիս: Բայց նույնն էլ Երևանում... Գրեթե բոլոր հեծանվորդները, անկախ նրանից իրար ճանաչում են, թե չէ, անպայման բարևում են: Սիրուն ավանդույթ ա:

Վահե-91
08.03.2014, 00:26
ստիպված գրելը ո՞րն ա :'
հենց չատը միացնում ես, էտ մարդը գրում ա...ու ստիպված պիտի պատասխանես։ Ու նենց մարդ ա լինում, որ չես կարա ջնջես ընկերներիդ ցուցակից :pardon

ivy
08.03.2014, 00:27
Հա, Գերմանիայում անծանոթների իրար ողջունելը շատ տարածված ա, եթե նույն տարածքում եք, նույն տեղն եք մտնում դուրս գալիս, հավես ա :)

Նարե91
08.03.2014, 00:29
ես միշտ պատրաստակամ եմ բարևելու, բայց եթե դիմացինս չտենալու ա տալիս, ոչ էլ ձեն եմ հանում...մյուս դեպքերում հազվադեպ չեմ բարևում, հիմնականում մտածում եմ կարող ա չճանաչի
Հ. Գ. ակումբը մանրից ակտիվանում ա :hands

StrangeLittleGirl
08.03.2014, 00:33
Հա, Գերմանիայում անծանոթների իրար ողջունելը շատ տարածված ա, եթե նույն տարածքում եք, նույն տեղն եք մտնում դուրս գալիս, հավես ա :)

Աչքիս էդ ձեր կողմերում :)) Բեռլինի կողմերում հեչ տենց բան չկա, մի հատ բարևում ես, նենց թարս են նայում վրադ, որ փոշմանում ես արածիդ համար :D մոտավորապես հայավարի էլի:

Մի բան էլ հիշեցի: Փոքր ժամանակ ես ու ընկերուհիս գնում էինք այգի ու անծանոթ մարդկանց բարևում: Նենց անկապ ռեակցիաներ էին տալիս, հաշիվ էին պահանջում, թե՝ դու ինձ ճանաչու՞մ ես, որ բարևում ես: Ինձ թվում ա՝ միմյանց բարևելը մշակույթ ա ու դա պետք ա ձևավորել մեր երկրում: Լարվածությունը քչացնում ա:

ivy
08.03.2014, 00:35
Բյուր, բայց դու նոր գրեցիր Գերմանիայում իրար ողջունելու մասին, ես էլ ոգևորված հաստատեցի :))

StrangeLittleGirl
08.03.2014, 00:37
Բյուր, բայց դու նոր գրեցիր Գերմանիայում իրար ողջունելու մասին, ես էլ ոգևորված հաստատեցի :))

Դե կոնկրետ հիվանդանոցի մասին էի գրել, որը Դրեզդենում էր: Բայց Բեռլինում լրիվ ուրիշ բարքեր էին: Սկի ինձ դաս տված դասախոսը բարևիս չէր պատասխանում :))

Nihil
08.03.2014, 01:21
Եթե փողոցում տեսնում ես հին ծանոթի, որի հետ խոսալու ցանկություն չունես, օգտագործիր հին տրյուկը ականջակալներով.......ճզմիր դրանցով նրա քներակը:

Խաբեցի :)

Ուլուանա
08.03.2014, 07:46
Իհարկե, տհաճ է, երբ հանդիպում ես ինչ–որ ծանոթի, որը կարծես ձևացնում է, թե քեզ չի նկատում կամ չի ճանաչում, բայց դե կարծում եմ՝ բոլորիս հետ էլ պատահում է, երբ տվյալ պահին ինչ–ինչ պատճառներով չենք ուզում նկատել այս կամ այն ծանոթին։ Պատճառներից շատերը կարծես թե նշվեցին արդեն. հիմնականում տրամադրություն/հավես չունենալը կամ հենց տվյալ մարդու հավեսը չունենալը, ժամանակ չունենալը և այլն։ Մի երկու բան էլ ես ավելացնեմ, բայց ինձ չծեծեք :oy։ Երբ ինչ–որ հին ծանոթի եմ տեսնում, որին վաղուց չեմ հանդիպել, իսկ ես էդ պահին լավ չեմ, այսինքն՝ ինքս ինձնից, իմ կյանքից ընդհանուր դժգոհ եմ, կարող է չուզենամ տվյալ մարդուն հանդիպել, որովհետև դիսկոմֆորտի մեջ կընկնեմ, երբ հարցնի, թե ոնց եմ, ինչ եմ անում և այլն, հատկապես որ ես եթե լավ չեմ լինում, դա շատ պարզ երևում է։ Պատահում է նաև, որ հին ծանոթի եմ տեսնում, ու էդ պահին, իմ կարծիքով, շատ վատ տեսք ունեմ, համենայնդեպս, ես իմ տեսքից դժգոհ եմ շատ, ու դա կարող է պատճառ հանդիսանալ, որ ձևացնեմ, թե չեմ նկատել կամ չեմ ճանաչել տվյալ մարդուն։ Հա, հենց տենց։ Բա մարդն ինձ հազար տարի չի տեսել, մի անգամ տեսնի ու տենց ահավոր տեսքո՞վ :))։ Չի կարելի :nono։ Դե, նման դեպքերում ես ավտոմատ ենթադրում եմ, որ էդ մարդն էլ ինձ չի ճանաչի, հետևաբար չի էլ մտածի, թե՝ էս ինչի չբարևեց և այլն, որովհետև ինձ մարդիկ որ վաղուց տեսած չեն լինում, հանդիպելիս սովորաբար միանգամից տեղը չեն բերում :))։ Հա, էդ առումով բախտս բերել ա։ Ի դեպ, վատ տեսք որ ասում եմ, էդ կարող ա հեչ էլ ձեր պատկերացրած վատ տեսքը չլինի, էլի, ուղղակի զգացողություն ա, որ մարդ երբեմն ունենում ա՝ անկախ լավ տեսքի մասին ստանդարտ պատկերացումներից։ Ես կարող ա առանց մազերս սանրելու տնից դուրս գամ ու ինձ շատ էլ սիրուն ու լավ զգամ։ Կոնկրետ ինձ համար դա հիմնականում ընդհանուր հոգեվիճակով պայմանավորված զգացողություն ա լինում, բայց դե ոչ միայն։

Mephistopheles
08.03.2014, 07:58
լավ, տենց դեպք իմ հետ վերջերս եղավ… ուրեմն գնում էի դաունթաունով մեկ էլ տենամ Չուկը սենց մեջքով դեմիցս գնում ա… ասի բարևեմ-չբարևեմ, բա որ տեսած լինի, բա որ ինքն էլ չուզենա ինձ բարևի… հետո ասի լավ ջանդամ Ավետիսի խաթեր մոտենամ մի երկու բառ ասեմ, բարևեմ… բա որ տեսած լինի ու դիտմամբ բան չասի հետո գա արգելափակի… հերն էլ անիծած, ասի ինչ ուզում ա անի, ես ինձնից հասանելիքը կանեմ… մոտեցա հետևից ու կամաց քամակը կսմթեցի… շուռ եկավ, տենամ ինքը չէր… հետո ասի "արա… Չուկն ամերիկա ի՞նչ գործ ունի… խելք չի մնացել, էլի…"

StrangeLittleGirl
08.03.2014, 09:29
Իհարկե, տհաճ է, երբ հանդիպում ես ինչ–որ ծանոթի, որը կարծես ձևացնում է, թե քեզ չի նկատում կամ չի ճանաչում, բայց դե կարծում եմ՝ բոլորիս հետ էլ պատահում է, երբ տվյալ պահին ինչ–ինչ պատճառներով չենք ուզում նկատել այս կամ այն ծանոթին։ Պատճառներից շատերը կարծես թե նշվեցին արդեն. հիմնականում տրամադրություն/հավես չունենալը կամ հենց տվյալ մարդու հավեսը չունենալը, ժամանակ չունենալը և այլն։ Մի երկու բան էլ ես ավելացնեմ, բայց ինձ չծեծեք :oy։ Երբ ինչ–որ հին ծանոթի եմ տեսնում, որին վաղուց չեմ հանդիպել, իսկ ես էդ պահին լավ չեմ, այսինքն՝ ինքս ինձնից, իմ կյանքից ընդհանուր դժգոհ եմ, կարող է չուզենամ տվյալ մարդուն հանդիպել, որովհետև դիսկոմֆորտի մեջ կընկնեմ, երբ հարցնի, թե ոնց եմ, ինչ եմ անում և այլն, հատկապես որ ես եթե լավ չեմ լինում, դա շատ պարզ երևում է։ Պատահում է նաև, որ հին ծանոթի եմ տեսնում, ու էդ պահին, իմ կարծիքով, շատ վատ տեսք ունեմ, համենայնդեպս, ես իմ տեսքից դժգոհ եմ շատ, ու դա կարող է պատճառ հանդիսանալ, որ ձևացնեմ, թե չեմ նկատել կամ չեմ ճանաչել տվյալ մարդուն։ Հա, հենց տենց։ Բա մարդն ինձ հազար տարի չի տեսել, մի անգամ տեսնի ու տենց ահավոր տեսքո՞վ :))։ Չի կարելի :nono։ Դե, նման դեպքերում ես ավտոմատ ենթադրում եմ, որ էդ մարդն էլ ինձ չի ճանաչի, հետևաբար չի էլ մտածի, թե՝ էս ինչի չբարևեց և այլն, որովհետև ինձ մարդիկ որ վաղուց տեսած չեն լինում, հանդիպելիս սովորաբար միանգամից տեղը չեն բերում :))։ Հա, էդ առումով բախտս բերել ա։ Ի դեպ, վատ տեսք որ ասում եմ, էդ կարող ա հեչ էլ ձեր պատկերացրած վատ տեսքը չլինի, էլի, ուղղակի զգացողություն ա, որ մարդ երբեմն ունենում ա՝ անկախ լավ տեսքի մասին ստանդարտ պատկերացումներից։ Ես կարող ա առանց մազերս սանրելու տնից դուրս գամ ու ինձ շատ էլ սիրուն ու լավ զգամ։ Կոնկրետ ինձ համար դա հիմնականում ընդհանուր հոգեվիճակով պայմանավորված զգացողություն ա լինում, բայց դե ոչ միայն։
Սենց դեպքերում կամ ավելի հաճախ էն դեպքերում, երբ շտապում եմ, բարևում, անցնում եմ: Ինձ թվում ա՝ դա ավելի լավ ա, քան ուղղակի չտեսնելու տալը:

boooooooom
08.03.2014, 11:08
Ակումբցիներ ջան, թեման բացվել է "ակումբի անցուդարձ" բաժնում և ենթադրվում էր, որ այստեղ պետք է որ քննարկվեին ակումբցիների իրար հադիպելու դեպքերը։ Հիմա կամ մնանք բաժնի սահմաններում, կամ խնդրենք մոդերատորներին այն տեղափոխել այլ բաժին։ Շնորհակալություն։

Այբ
08.03.2014, 11:59
Մինչ այս թեմայի բացվելը, ես մի քանի անգամ խոստովանել եմ, որ գրադարանում տեսել եմ Նաիրուհուն ու չեմ մոտեցել:
Ի դեպ՝ վատ թեմա չի::D

laro
08.03.2014, 16:23
Ես քայլելիս մարդկանց երեսին քիչ եմ նայում: Եթե անգամ նկատում եմ մի երկու քայլ անցնում եմ, նոր եմ հասկանում, որ իննքն էր, թեկուզ և դեմքին ուշադիր նայելով եմ անցնում: Մի անգամ էդպես Բյուրին տեսա համալսարանի մոտ, լավ էլ հասկացա որ ինքն ա. ամենևին չէի ուզում չտեսնելու տալ, բայց էլի տենց անջաված մի քանի քայլ անցա իր մոտից, չգիտեի ինչ անեմ հետո. շրջվեմ-չշրջվեմ....չտեսնելու տալու նման մի բան ստացվեց. ինչ լավ ա, որ ինքը ճանաչեց ու կանգնեցրեց ինձ, հետո կփոշմանեի:Հիմա եթե որևէ ակումբցու տեսնեմ, թեկուզ անջատված մոտով անցած լինեմ հետո հասկացած՝ ետ կդառնամ:

Smokie
08.03.2014, 17:23
Ես ինչքան դրսում եմ լինում, ամենաշատը հենց անցորդներին եմ աշխատում նկատել, որ հանկարծ անծանոթ մարդ հանդիպելուց «չմոռանամ» բարևել:

մարիօ
08.03.2014, 22:15
Ես առանց ակնոցի ու լինզայի մարդ չեմ ճանաչում փողոցներում ու քթիցս էն կողմ բան չեմ տեսնում, հետո ինձ մեղադրում են, որ չտեսնելու եմ տալիս, իսկ իրականում՝ իրոք չեմ տեսնում: :(

Ռուֆուս
09.03.2014, 13:15
Միշտ բողոքել են, որ ես փողոցում ծանոթ մարդկանց չեմ բարևում, շատ հաճախ նույնիսկ աչքերի մեջ եմ նայում ու թողնում անցնում։ Բայց պատճառը ոչ թե էն է, որ ես մեծամիտ եմ կամ գոռոզ, այլ էն որ պարզապես քոռ եմ :))

Gayl
09.03.2014, 16:37
Ես առանց ակնոցի ու լինզայի մարդ չեմ ճանաչում փողոցներում ու քթիցս էն կողմ բան չեմ տեսնում, հետո ինձ մեղադրում են, որ չտեսնելու եմ տալիս, իսկ իրականում՝ իրոք չեմ տեսնում: :(
Երեկ կողքովդ անցել եմ ու չեմ բարևել…քեզ մեկ օր մնաց, վաղվանից թշնամի ենք…ՃՃ

մարիօ
09.03.2014, 17:59
Երեկ կողքովդ անցել եմ ու չեմ բարևել…քեզ մեկ օր մնաց, վաղվանից թշնամի ենք…ՃՃ

Ես քոռ եմ, չեմ տեսնում, դու ինչի՞ չես բարևել:think Բարևն Աստծունն ա :D

Gayl
09.03.2014, 18:01
Ես քոռ եմ, չեմ տեսնում, դու ինչի՞ չես բարևել:think Բարևն Աստծունն ա :D
Երեկ մարտի ութ էր, որ բարևեի էտ ծաղիկը Աստված էր տալու՞:D

մարիօ
09.03.2014, 18:25
Երեկ մարտի ութ էր, որ բարևեի էտ ծաղիկը Աստված էր տալու՞:D

Դու շատ լավ գիտես, թե ես ինչ եմ մտածում մարտի 8-ի մասին: :angry

StrangeLittleGirl
13.03.2014, 19:27
Էկել եմ բողոքելու :)) Ուրեմն Սայաթ-Նովայով քայլում եմ, մեկ էլ Ռուբին ա դուրս գալիս դեմս: Հա, հենց բառիս բուն իմաստով դեմս, դեմ-դիմաց: Ինձ չի նկատում, ես էլ ասում եմ՝ Ռուբի՞: Չի էլ լսում :)) Հիմա ի՞նչ, ասեմ չնկատելու տվե՞ց :D

Ուլուանա
13.03.2014, 19:50

Պիտի հետևից գնայիր, բռնեիր ու մի լավ ցնցեիր, ա՛յ, եթե էլի բան չզգար, ուրեմն հաստատ չնկատելու էր տալիս :D։

Ռուֆուս
13.03.2014, 19:51
Պոլնի իգնոր ա արել :)) Այ որ հագուկապի վերաբերյալ ռեպլիկ թողնեիր, միանգամից կնկատեր :D

StrangeLittleGirl
13.03.2014, 19:57
Պիտի հետևից գնայիր, բռնեիր ու մի լավ ցնցեիր, ա՛յ, եթե էլի բան չզգար, ուրեմն հաստատ չնկատելու էր տալիս :D։

հեծանիվով էի, թե չէ կանեի :)) զանգեցի, էն էլ պարզվեց՝ էդ համարը մոտը չէր :D

Ուլուանա
13.03.2014, 20:27
հեծանիվով էի, թե չէ կանեի :)) զանգեցի, էն էլ պարզվեց՝ էդ համարը մոտը չէր :D
Համոզվա՞ծ ես :D։ Աչքիս՝ Ռուֆի ասած պոլնի իգնորից ա եղել իսկականից :))։

laro
13.03.2014, 21:53
Ժող, էս թեման իմ վրա ազդել ա. փողոցում քայլելիս աչքի տակով ակումբցի եմ ման գալիս. գոնե մի անգամ «փնտրեմ ու գտնեմ», կարող ա ուղեղս քայլելիս էլ էդ ուղղությամբ չաշխատի :) :))

StrangeLittleGirl
13.03.2014, 21:56
Համոզվա՞ծ ես :D։ Աչքիս՝ Ռուֆի ասած պոլնի իգնորից ա եղել իսկականից :))։

մենք արդեն հեռախոսով քննարկել ենք էդ հարցը: պարզվում ա ընդամենը... Ռուբին սոված էր :D

Smokie
14.03.2014, 16:58
Ժող, էս թեման իմ վրա ազդել ա. փողոցում քայլելիս աչքի տակով ակումբցի եմ ման գալիս. գոնե մի անգամ «փնտրեմ ու գտնեմ», կարող ա ուղեղս քայլելիս էլ էդ ուղղությամբ չաշխատի :) :))

Դե զգույշ էղի, կարող ա պատահի քեզ հետեւում են:))

Լուրջ չընդունել;)

Yevuk
15.03.2014, 00:11
Էս երևույթը ահավոր չեմ սիրում: Երբ դպրոցում էի, կոմպլեքսների մի շարան ունեի, որոնք ինձ ներսից ուտում էին: Դրանցից մեկն էլ հենց սա էր: Զուտ կոմպլեքս էր, ամաչում էի: Գիտեի, որ էդ 2 րոպեն ոչ մի բան ա. բարև, ոնց ես, ինչ կա ու անցավ գնաց, բայց ամաչում էի: Հետո, դպրոցն ավարտելուն պես ինքս իմ առջև նպատակ էի դրել, որ հենց էդ մի շարք կոմպլեքսներից պետք ա ազատվեմ: Էս մի կոմպլեքսը բարեբախտաբար ամենահեշտերից էր: Հիմա բոլոր ծանոթներին հիմնականում բարևում եմ, ու շատ հաճախ էդ 2 րոպեն շատ հաճելի էմոցիաներ են թողնում մինչև օրվա վերջ: Էն մարդկանց, որ չեմ բարևում, կամ էդ պահին շատ շտապում եմ, կամ էլ էդ պահին կոմպլեքսը վերադարձել ա: :)) Ու մի պրինցիպ էլ. երբ որ ես պատրաստվում եմ բարևել, իսկ դեմինս իրան շլանգի տեղ ա դնում, էլ կյանքում չեմ բարևի: :beee

Հիմա ապրելով Ֆրանսիայում՝ բարևելու պահերը շատ եմ սիրում: Ստեղ բարև ու ցտեսություն են ասում բոլորը ու ամեն տեղ՝ վերելակ մտնել-դուրս գալուց, խանութ մտնել-գալուց, ավտոբուսում ու ցանկացած հաստատությունում: Հաճելի ա...

Դատարկություն
16.03.2014, 01:11
Ինձ շատ են ասել, որ ինձ տեսել են, իսկ ես իրենց չնկատելու եմ տվել: Բայց ես իրականում չնկատել տալու պատճառ չունեմ: Էդպիսի ակումբցի չկա, ում կխուսափեի տեսնել կամ տեսնելուց կնեղվեի: Ես ուղղակի աշխարհից կտրված քայլող, ակնոց չդնող կարճատես եմ, ով մի քանի մետրից մարդկանց դեմքերը միագույն ա տեսնում: Այնպես որ, եթե ինձ ինչ-որ տեղ տեսնում եք ու ձեզ թվում ա, թե ես ձեզ արհամարհում եմ, չտեսնելու եմ տալիս և այլն, մոտիկացեք, մի խուսափեք իմ մռթնած դեմքից (ես քայլելուց տենց եմ :))) ու կտեսնեք, թե ես ինչքան շատ եմ ուրախանում ձեզ տեսնելուց (խոստանում եմ նաև կգրկեմ :love):

boooooooom
10.09.2014, 21:53
Էսօր աղջկաս հետ Չարենցի փողոցով դպրոցից տուն էինք գնում, մեկ էլ տեսնեմ դիմացիս աղջիկ է քայլում, մտածեցի Մուշուն է, թեքվեց ճոպանուղու աստիճաններով սկսեց բարձրանալ, դեմքն երևաց, հա էլի Մուշուն էր: Ականջակալներ կար ականջներին. ուզում էի հետևից կանչեի, ամաչեցի չկանչեցի: Աղջկաս հեռվից ցույց տվեցի, ասեցի այ են աղջիկը մեր Ակումբի Մուշուն է: Աղջիկս հետաքրքրվեց բա ես ով եմ Ակումբում, ասեցի Բում, փողոցում մեքենաների աղմուկ էր.լսեց "բոմժ":D

Smokie
11.09.2014, 13:08

Ստեղ ինձ թվաց իրա՛ մասին ա խոսքը::)) Մտածեցի դեռ լավ չի հասկացել թե Ակումբն ի՞նչ ա::oy

Tiger29
29.03.2015, 15:50
Լավ, քանի որ Վարդանի բացած թեման ա, գրեմ)
Երեկ boooooooom-ին եմ տեսել` օղակաձև այգում` հեծանիվով:

http://www.encyclopedia.am/upload_files/book_1/letter_6/header_217/Image_713.jpg

Էս շատրվաններին չհասած` Չարենցի արձանի դիմացի մայթին:
Նայեցի տեսնեմ ուրիշ ակումբցի կա, թե չէ, բայց չգտա)

Հանրապետական մարզադաշտից էի վերադառնում` Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղից:
Դե չխոսեցի, որովհետև ակումբում էլ չենք շփվել, բայց ինչ-որ տեղ հաճելի ա, որ <<ծանոթ>> մարդկանց ես տեսնում)

boooooooom
29.03.2015, 16:29

Հեծանվավարժանք էր։ Ես ուղղակի հետևում էի կողքից։ Ի դեպ Ակումբից Amaru -ն էլ էր սովորողների մեջ։ Մյուս անգամ «ձեն կհանես» խնդրում եմ :)

Smokie
01.10.2016, 09:35
Ես ինչքան դրսում եմ լինում, ամենաշատը հենց անցորդներին եմ աշխատում նկատել, որ հանկարծ անծանոթ մարդ հանդիպելուց «չմոռանամ» բարևել:

Ըհմ-ըհմ:)):scen

Ուրեմն երեկ` գիշերով քայլում էի ու մտածում, "կարող ա՞ ծանոթ ակումբցիներ լինեն էս կողմերում` օրինակ հենց էսօրվա հանդիպման մասնակիցները": Գնում եմ գնում` արդեն մի խումբ մարդկանց հետ շաատ քիփ տարածության վրա եմ ու իրանք ինձ ասում են.
- Էս ու՞ր ես փախնում, ումի՞ց ես թաքնվում:
Ու էստեղ` իմ մեջ մի հատ մեեեծ բում եղավ::)) Էնքան մեծ, որ երկար ժամանակ իրանց չէի թողնում գնալ:lol

Ախր ո՞նց ա լինում, որ ես էդքաան կենտրոնանում եմ պատահական հանդիպումների վրա` բայց անգամ երբ ակնոցներով եմ լինում, մոտիկից նոր տեղն եմ բերում: Իսկ իրանք ինձ հեռվից տեսնում են ու մոտները էնպիսի տպավորություն/"տպավորություն" ա, որ նկատել եմ ու ուզում եմ փախնել:esim Ո՞նց ա լինում::oy
Թեմայի հեղինակ ու երեկվա գլխավոր մեղադրող հարգելի Վարդան և սիրելիներ Կակտուս, Յոհան, John, Վահե91`ձեզ մի հատ էլ երեկվա գրկից: Ինչպես նաև բոլոր նրանց, ում նույնպես կարող էի տեսնել` բայց արդեն գնացել էին:;)

Smokie
01.10.2016, 09:55
Դեպք համար 2:))

Մի անգամ` երբ ի տարբերություն երեկվա` գիշերային ժամ չէր, երեք հոգով տեղ էինք գնում, մեկ էլ հանկարծ մի աղջիկ տեսնում ա ինձ:
- Սմոքը:)),- մոտենում ա,- արի գրկեմ:
Դե ես մականունս լսել էի` գիտեի, որ վտանգ չկա,:)) բայց նայում եմ` փորձում եմ տեղը բերել ու ձեռի հետ մտածում` "եթե մազերը կարճ լինեին, կկարծեի Ռուբին ա": Էստեղ ինձ չեմ կորցնում` ներկայացնում եմ թե ում հետ եմ ու էստեղ ինքը.
- Ես Սվետան եմ` Նիկեան:
Թեթևությանս չափ չկար::D
- Հաաա, մեր ակումբի լեզվաբան ուսանողուհին ա:))
Մոտ երկու ամիս անց Նիկին էս դախից իմանում ա ողջ ճշմարտությունը::))

Էնպես որ, եթե ինձ փողոցում տեսնեք ու ձեզ չմոտենամ, կամ ձեր անուն/մականունը չլսեք, հուսով եմ կհասկանաք պատճառը::oy

Arpine
03.10.2016, 17:59
Որ հանկարծ ինձ տեսնեք, մոտեցե՛ք, խնդրում եմ։ :roll:|

Յոհաննես
03.10.2016, 18:39
Որ հանկարծ ինձ տեսնեք, մոտեցե՛ք, խնդրում եմ։ :roll:|

Հլը նկարդ ուղարկի ։))

Lusina
03.10.2016, 22:00
Իսկ ես Աթեիստին եմ տեսել էսօր, ժպտալով նայեցի, որ բարևեմ ու հիշեցի, որ ինքը ինձ չի ճանաչում :))

Աթեիստ
03.10.2016, 22:21
Իսկ ես Աթեիստին եմ տեսել էսօր, ժպտալով նայեցի, որ բարևեմ ու հիշեցի, որ ինքը ինձ չի ճանաչում :))

Բա նկար դիր, որ ես էլ քեզ ճանաչեմ ։)
Հանդիպումներին էլ արի։

Lusina
03.10.2016, 22:46
Բա նկար դիր, որ ես էլ քեզ ճանաչեմ ։)
Հանդիպումներին էլ արի։

Կգամ անպայման հանդիպումներին , արդեն պարապ եմ :))
էն օրն էլ Նաիրուհուն էի տեսել, իրան տեսել էի հանդիպումներին մի քանի տարի առաջ, բայց մինչև տեղը բերեցի, թե որտեղից եմ ճանաչում, ուշ էր :))

Freeman
05.10.2016, 00:01
Կգամ անպայման հանդիպումներին , արդեն պարապ եմ :))
էն օրն էլ Նաիրուհուն էի տեսել, իրան տեսել էի հանդիպումներին մի քանի տարի առաջ, բայց մինչև տեղը բերեցի, թե որտեղից եմ ճանաչում, ուշ էր :))

Ես էդ հանդիպումը հիշում եմ :դ իմ առաջին հանդիպումն էր :դ

Lusina
05.10.2016, 00:07
Ես էդ հանդիպումը հիշում եմ :դ իմ առաջին հանդիպումն էր :դ

Ես էլ եմ հիշում, ահագին անցել էր հանդիպումից, մինչև իմացա, որ Freeman-ը դու ես :))

Freeman
05.10.2016, 10:12
Ես էլ եմ հիշում, ահագին անցել էր հանդիպումից, մինչև իմացա, որ Freeman-ը դու ես :))

:D Մտածում էիր կողից մեկը եկել ա՞