PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր խաղ

Յոհաննես
27.02.2014, 21:03
Հարգելի ակումբցիներ առաջարկում եմ խաղալ աշխարհի ամենահետաքրքիր խաղերից մեկը:
Գրում ենք 3 բառ մի հայտնի մարդու մասին.
Օրիինակ.
Մոլորակ,Ռոք,Տիգրան Մեծ-էս 3 բառը բնութագրում է Ֆրեդի Մերկուրի:
Մոլորակը-մերկուրի,Ռոք երաժշտության արքան
Գուգլից օգտվել չկա ու նոր հարց չենք գրում մինչև ակտիվ հարցի պատասխանը չլինի:Երբ երկար ժամանակ չեն կարողանում գուշակել,կարող եք հուշումներ անել:
Դե սկսեմ.
Կալաձե,Ռոբերտ Քոչարյան,Վարդ-միգուցե սկզբի համար բարդ է,բայց դե դուք էլ ակումբցիներն եք ;) չնայած միանգամից մեկ հուշում կանեմ. քաղաքական գործչի մասին է խոսքը:

Հ.Գ. Հուսամ կհավանեք թեման,քանի որ իմ առաջին թեման է ակումբում :oy

Ձայնալար
27.02.2014, 21:22
Բարձրաձայն մտածել կարելի՞ ա: Ռոբերտ Քոչարյանն ու Վարդը իրար հետ ասոցացվում են Սահակաշվիլիի հետ, որ Վարդերի հեղափոխության արդյունքում դարձավ նախագահ, քալաձեն էլի վրաստանի հետ կապ ունի, քանի որ Վրաստանի էներգետիկայի նախարարն ա ու նախկին ֆուտբոլիստ :think

Յոհաննես
27.02.2014, 21:26

Շատ ճիշտ վերլուծություն էր :)
Իհարկե կարելի է:)
Հիմա կարող եք տեղադրել ձեր հարցը :)
Ի դեպ մոռացել եմ նշել,հարցը տեղադրում է այն մասնակիցը,որը ճիշտ է պատասխանել հարցին :)

Ձայնալար
27.02.2014, 21:28
Բայց պատասխանը ի՞նչն էր: Ինձ թվում էր թե պատասխանը չեմ գտել, դրա համար էի բարձրաձայն մտածում :))

Եթե Սահակաշվիլինն ա, ուզում եմ Քալաձեի կապը հասկանամ (խաղի սկզբունքը լավ հասկանալու համար)

Յոհաննես
27.02.2014, 21:32
Բայց պատասխանը ի՞նչն էր: Ինձ թվում էր թե պատասխանը չեմ գտել, դրա համար էի բարձրաձայն մտածում :))
Սահակաշվիլին էր :)) ուղղակի էլ չգրեցի. Այսպիսով,ո՞րն է ձեր վերջնական պատասխանը :crazy

Jarre
27.02.2014, 21:50
Բայց պատասխանը ի՞նչն էր: Ինձ թվում էր թե պատասխանը չեմ գտել, դրա համար էի բարձրաձայն մտածում :))

Եթե Սահակաշվիլինն ա, ուզում եմ Քալաձեի կապը հասկանամ (խաղի սկզբունքը լավ հասկանալու համար)
Բագ հաջորդը գրի Միքելանջելոյի Դավիթ, ձվեր, Ուկրաինա

Ձայնալար
27.02.2014, 22:06
Ըհն թող քո գրածն էլ հաջորդը գուշակեն: Իմ կրեատիվը էս պահին անհասանելի ա:

Alphaone
27.02.2014, 22:13
Բագ հաջորդը գրի Միքելանջելոյի Դավիթ, ձվեր, Ուկրաինա

Տիմոշենկո՞ :D

Վահե-91
27.02.2014, 22:36
Տիմոշենկո՞ :D
չէ, երևի էն բաքսյորը...Կլիչկո
Միքելանջելոյի Դավիթ - մուսկուլոտ, ձվեր - բոքսի տանձիկ, Ուկրաինա - Ուկրաինա