PDA

Դիտել ողջ տարբերակը : Երանի մի օր...



Մինա
26.02.2014, 09:35
Ամեն ուրբաթ աղջիկներով գնում էինք սպորտլոտո խաղալու:Կոնկրետ Երևանում ինչպես են կոչվում այդ խաղարկությունները չգիտեմ, բայց երևի հասկացաք ինձ, անցնեմ առաջ:Մի մի սուրճ էինք վերցնում, նստում էինք տղամարդկանցով լիքը սրահի մի անկյունում, թքած ունենալով նրանց ներկայությանն ու զարմանքով, երևի նույնիսկ հեգնանքով լի հայացքներին(տանել չեմ կարողանում, երբ նման էժան ձևով են տղամարդկանց ու կանանց միջև տարբերություն դնում, հա թքած ունեմ, մտքիս դնեմ ստրիպտիզանոց էլ կգնամ, չհեռանամ թեմայից), գեթ մի թերթիկ էինք լրացնում, յուրաքանչյուրս ավելացնելով իր համար ամենաթանկ թիվը ու երազում էինք:Հա՜, ամենահամով պահը ու երևի ամբողջ իմաստը հենց երազելու մեջ էր:Նստում ու բարձրաձայն երազում էինք, թե ինչպես ենք ծախսելու խաղարկությունից շահած գումարները:Երանելի ժամանակներ էին, հոգսերից ու բացսական մտքերից դատարկված, դրական հույզերով լիցքավորված, համարյա երջանիկ գնում էինք տուն:Երբեք ոչինչ չշահեցինք, անկեղծ ասած ոչ մեկս էլ շահելու հույս չուներ, ոչ էլ այդ ակնկալիքով էինք հավաքվում, մերը երազելն էր:Հիմա ինչու եմ այսքան երկարացնու՞մ:ՈՒզում եմ այստեղ տեղադրենք մեր երազանքները, դե պարտադիր չի ամենանվիրականները, ասում են արտահայտվելուց հետո չեն կատարվում, եսիմ:Ես կսկսեմ ուրեմն:


Երանի մի օր ակումբցիների հերթական հանդիպումը Փարիզում լինի, ու ես ներկա լինեմ:

Յոհաննես
26.02.2014, 10:47
Երանի մի օր գտնեմ ինձ:

Yeti
26.02.2014, 18:40
Երանի շուրջս եղած մարդիկ ավելի խելոք դառնան:

Նարե91
26.02.2014, 18:44
Արդեն կար է սենց թեմա (http://www.akumb.am/showthread.php/30041-%D4%B5%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%A5?highlight=%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB):

Յոհաննես
26.02.2014, 18:47
Երանի իմանայի որ էս թեման կա ու էլ էստեղ գրառում չանեի :crazy

Alphaone
26.02.2014, 20:23
Երանի այլմոլորակայինները գան, տանեն, որ իմանաք ոնց եմ զզվել էս մոլորակից :(

Վահե-91
27.02.2014, 00:18
Երանի այլմոլորակայինները գան, տանեն, որ իմանաք ոնց եմ զզվել էս մոլորակից :(
ոչ երանի էդ տանողին :lol

Rammstein
27.02.2014, 01:32
Մոդերատորական. Թեման փակվում է, քանի որ նմանատիպ թեմա Ակումբում արդեն կա: Այն գտնվում է այստեղ (http://www.akumb.am/showthread.php/30041):