PDA

Դիտել ողջ տարբերակը : Կորած ակումբցիները

Այբ
24.02.2014, 22:23
Շատ ակումբցիներ կան, որոնց թեև շատ ենք սիրում, բայց վերջիններս ինչ-ինչ պատճառներով դադարում են ակումբ մտնել:

Հին գրառումները կարդալիս, կարդում եմ ինձ համար օտար ակումբցիների գրառումները (իմ գրանցվելուց հետո իրենք ակումբում գրառումներ չեն արել)...ու տխրում եմ, որ մի ժամանակ տարբեր թեմաներ ստեղծած, հետաքրքիր գրառումներ կատարող շատ անդամն հիմա էլ գրառումներ չեն անում:(

Եկեք խոսենք այլևս ակումբ չմտնող անդամների մասին: Գուցե պատահաբար կարդալով այս գրառումներ վերադառնան:

Օրինակ՝ Կաթիլը, Quyr Qeri-ին...ու՞ր են::8

StrangeLittleGirl
24.02.2014, 22:34
Այբ, ախր ֆեյսբուքի ընկերներիս մեջ էլ չկաս, որ ասեմ՝ ստատուսս տեսար, դրա համար էս թեման բացեցիր :))

Ես էլ Լավ ոստիկանին (http://www.akumb.am/member.php/13529-%D4%BC%D5%A1%D5%BE-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6) եմ հիշել: Ստատուսս էլ էս էր.

Ակումբում մի ժամանակ Լավ ոստիկան նիքով մեկը կար: Նենց հետաքրքիր էր, չնայած մեր հայացքների խիստ անհամամապատասխանությանը, ինքը նենց հետաքրքիր էր թվում: Միշտ հավատացել եմ, որ ճանաչել եմ իրան կամ ճանաչելու եմ մի օր: Էսօր հանկարծ հիշեցի ու նորից նույն բանն եմ մտածում... Երևի ամեն դեպքում ճանաչում եմ իրան:

Այբ
24.02.2014, 22:38

Վա՜յ, փաստորեն մտքերդ եմ կարդացել:D

Շատ ափսոս... ղեկավարիս բառերով ասած՝ «զիլ տիպերը» էլ ակումբ չեն մտնում:

StrangeLittleGirl
24.02.2014, 23:14
Վա՜յ, փաստորեն մտքերդ եմ կարդացել:D

Շատ ափսոս... ղեկավարիս բառերով ասած՝ «զիլ տիպերը» էլ ակումբ չեն մտնում:

Հա, ափսոս... բայց էդ ակումբ չմտնողները երկու մեծ խմբի են բաժանվում. ակումբցիներ, որոնց մասին գիտես՝ ովքեր են, այսինքն՝ եթե նույնիսկ չես էլ ճանաչում, ինչ-որ կերպ գիտես ինքը ով ա, ինչ ա, որտեղ ա ապրում, գուցե ֆբ-ում էլ ընկեր ես իրանց հետ, ու ակումբցիներ, որոնք ամբողջովին խորհրդավոր են. բացարձակապես ոչինչ չգիտես նրանց մասին, ակումբում անգամ խիստ թաքնված են: Տես, օրինակ հիմա եթե ուզենամ, Քույր Քերիին կամ Կաթիլին հեշտությամբ կգտնեմ այլ տարածքում՝ լինի դա վիրտուալ, թե իրական, իսկ լավ ոստիկանին ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել, որովհետև քաղաքական հայացքներից բացի ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին:

Այբ
24.02.2014, 23:23

Խմբերի ասեցիր, մտածեցի՝ ես ո՞ր խմբին եմ պատկանում::8
Ճիշտ է, ես կորած չեմ. ակումբ մտնում եմ, բայց մյուս կողմից էլ երևի ավելի շատ եմ կորած: Եթե ակումբ չմտնեմ, ինձ ոչ մեկ չի կարող գտնել:D

Լավ կլիներ, եթե որոշ հին անդամներ վերադառնային ակումբ: Ակումբը ավելի հետաքրքիր ու ակտիվ կդառնար: Չնայած ակումբը լավ, ակտիվ, «զիլ տիպերի» պակաս չունի...նորեկների մասին էլ չխոսեմ, բայց դե: Ինձ թվում է, որ շատերը կան ակումբում, որ կարոտում են հին անդամներին::)

StrangeLittleGirl
24.02.2014, 23:39

Կարծեմ որոշ ակումբցիներ ֆեյսբուքում տեղդ գիտեն, նենց որ դու շատ պիտի կորես, որ լրիվ կորես: Համ էլ որոշ կենսագրական տվյալներ քո մասին հայտնի են:

Այբ
24.02.2014, 23:44
Կարծեմ որոշ ակումբցիներ ֆեյսբուքում տեղդ գիտեն, նենց որ դու շատ պիտի կորես, որ լրիվ կորես: Համ էլ որոշ կենսագրական տվյալներ քո մասին հայտնի են:

Վա՜յ...ճիշտ է որոշ ակումբցիներ իմ ֆեյսբուքի ընկերների ցանկում կան, բայց դե ես համարյա ֆեյսբուք չեմ մտնում, էնպես որ ինձ գտնելը դժվար է::P

Նարե91
24.02.2014, 23:47
Վա՜յ...ճիշտ է որոշ ակումբցիներ իմ ֆեյսբուքի ընկերների ցանկում կան, բայց դե ես համարյա ֆեյսբուք չեմ մտնում, էնպես որ ինձ գտնելը դժվար է::P

Էհա գտնում են, գտնեն...չեմ կարծում, որ դու ինչ-որ թաքցնելու բան ունես:
Թեմայի մեջ մնալով էլ` ասեմ, որ հին ակումբցիներից Էլիզեին եմ հիշում... էդքան ակտիվ ակումբցի չէր, բայց շատ տպավորիչ գրառումներ էր անում:

Այբ
24.02.2014, 23:48
Կարծեմ որոշ ակումբցիներ ֆեյսբուքում տեղդ գիտեն, նենց որ դու շատ պիտի կորես, որ լրիվ կորես: Համ էլ որոշ կենսագրական տվյալներ քո մասին հայտնի են:

Բյուր, թեմայից չշեղվես: Թեման՝ կորած, այլևս ակումբ չմտնող ակումբցիներն են:

Այբ
24.02.2014, 23:49
Էհա գտնում են, գտնեն...չեմ կարծում, որ դու ինչ-որ թաքցնելու բան ունես:
Թեմայի մեջ մնալով էլ` ասեմ, որ հին ակումբցիներից Էլիզեին եմ հիշում... էդքան ակտիվ ակումբցի չէր, բայց շատ տպավորիչ գրառումներ էր անում:

Եսիմ ինչ թաքցնելու բան չունեմ, բայց դե...

Էլիզեի գրառումները իմ աչքով էլ են ընկել: Իրոք, տպավորիչ ու հետաքրքիր գրառումների հեղինակ է:

Vaio
25.02.2014, 00:12
Lion - ը չկա:

Varzor - ը չկա:

Նախկինում շատ ակտիվ անդամներ էին:

Vaio
25.02.2014, 00:17
Չմտնելու պատճառներից մեկը կարող է լինել ինչ-որ մեկից / ինչ-որ բանից նեղանալը կամ էլ պարզապես էլ հավես չունեն մտնելու, էֆեկտը անցելա, հետաքրքրությունը նվազելա...

Jarre
25.02.2014, 00:22
Ուլուանան ինչքան վախտ ա չկա։
ԿԳԴ-ն, Արս-ը, ungreatful-ը, Երվանդ-ը, Kuk-ը......

E-la Via
25.02.2014, 00:31
Էս վերջերս շատ Kila-ն է մտքովս անցնում: Շատ եմ ուզում իմանալ ինչպես է:
Կարոտել եմ Ժունդայիին, տխրում եմ Lion-ի բացակայությունից: Հաճախ եմ հիշում նրա ՙՙԱնմահության դատապարտվածները՚՚: Էնքան վառ պատկերներ ու կերպարներ էր ստեղծել, որ պարբերաբար աչքիս առաջ են գալիս:
Ու ընդհանրապես շատ եմ կարոտում 2010-2011 թթ-ի ակտիվ ակումբցիներին ու ակումբը: Ու թեկուզ գրեթե բոլորի մասին քչից-շատից տեղյակ եմ, բայց մեկ է, նրանց պասիվությունը ակումբում ինձ մոտ բաց տեղեր է թողնում:

ԿԳԴ
25.02.2014, 01:11
Ուլուանան ինչքան վախտ ա չկա։
ԿԳԴ-ն, Արս-ը, ungreatful-ը, Երվանդ-ը, Kuk-ը......
Ես դեռ կամ, ժամանակից շուտ մի կորցրեք։ :P:B Հետևում եմ մեկ-մեկ, բայց ժամանակս չի հերիքում, որ առաջվա նման ակտիվ լինեմ։ :(

erexa
25.02.2014, 03:12
Ես էլ էսօր ֆոտոնին, Հարդին ու Մինային եմ հիշել: Իսկ կարոտել եմ WhiteSmokeFին ու Win Wolfին: Տեսնես ուր են կորել , ով տեղեկություն ունի?

Sambitbaba
25.02.2014, 04:07
Ինանան, ՆանՍը, Յոժիկը, Երվանդը, Կիլան…

Շատ եմ կարոտել Ծովին, Լուսինամարային…

Արևածագը բացարձակ չի մասնակցում գրառումներին…

Շատ տխուր է առանց Մարկ Պաուլեռի...

Mephistopheles
25.02.2014, 07:30
Mephistopheles

Moonwalker
25.02.2014, 16:03
Մեջիքին (http://www.akumb.am/member.php/23501-Magic-Mushroom) ու իրա նկարները: :))

Չամիչ
25.02.2014, 19:18
Չամիչ

Chuk
25.02.2014, 19:19
http://www.akumb.am/memberlist.php?order=asc&sort=joindate&pp=30

Mephistopheles
25.02.2014, 22:17
ԿԳԴ-ն միշտ ԿԳԲ եմ կարդում… ու միշտ մտածում եմ՝ տենաս էս ո՞վ ա որ ԿԳԲ-ի մեջ տենց հետաքրքիր բան ա տեսել… հետո ասում եմ "վա՞յ, ԿԳԴ ա" ու հետո էլի մտածում, "բայց խի ԿԳԴ" ու տենց ամեն տեսնելուց…

Artgeo
25.02.2014, 22:57
ԿԳԴ-ն միշտ ԿԳԲ եմ կարդում… ու միշտ մտածում եմ՝ տենաս էս ո՞վ ա որ ԿԳԲ-ի մեջ տենց հետաքրքիր բան ա տեսել… հետո ասում եմ "վա՞յ, ԿԳԴ ա" ու հետո էլի մտածում, "բայց խի ԿԳԴ" ու տենց ամեն տեսնելուց…

Կողբի Գեղարվեստի Դպրոց էր կարծեմ

CactuSoul
25.02.2014, 23:55
Հղում (http://www.akumb.am/showthread.php/22057-%D5%80%D5%AB%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%AB%D5%B6-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6)

Smokie
26.02.2014, 11:28
Այբ, ախր ֆեյսբուքի ընկերներիս մեջ էլ չկաս, որ ասեմ՝ ստատուսս տեսար, դրա համար էս թեման բացեցիր :))

Ես էլ Լավ ոստիկանին (http://www.akumb.am/member.php/13529-%D4%BC%D5%A1%D5%BE-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6) եմ հիշել: Ստատուսս էլ էս էր.

Ակումբում մի ժամանակ Լավ ոստիկան նիքով մեկը կար: Նենց հետաքրքիր էր, չնայած մեր հայացքների խիստ անհամամապատասխանությանը, ինքը նենց հետաքրքիր էր թվում: Միշտ հավատացել եմ, որ ճանաչել եմ իրան կամ ճանաչելու եմ մի օր: Էսօր հանկարծ հիշեցի ու նորից նույն բանն եմ մտածում... Երևի ամեն դեպքում ճանաչում եմ իրան:

Քիթս կտրեմ, թե վերջերս իմ մտքով է՛լ չի անցել, որ ակումբում էսպիսի մի թեմա լինի:)) Նոր տեսա:roll

ԿԳԴ
28.02.2014, 02:03
ԿԳԴ-ն միշտ ԿԳԲ եմ կարդում… ու միշտ մտածում եմ՝ տենաս էս ո՞վ ա որ ԿԳԲ-ի մեջ տենց հետաքրքիր բան ա տեսել… հետո ասում եմ "վա՞յ, ԿԳԴ ա" ու հետո էլի մտածում, "բայց խի ԿԳԴ" ու տենց ամեն տեսնելուց…
Ինչպես Արտգեոն նշեց, Կողբի Գեղարվեստի Դպրոց, համոզվելու համար Կարող ես մի օր Կողբ այցելել։;)

Cassiopeia
16.03.2014, 21:47
keyboard-ն ա կորել :o

Smokie
17.03.2014, 17:50
keyboard-ն ա կորել :o

Իրանից առաջ էլ Varzor-ն էր գնացել:8

Nihil
18.03.2014, 00:36
էս ինչ տխուր անկյուն ա :)

Երվանդ
18.03.2014, 01:37
Ես էլ կամ, կարդում եմ համարյա միշտ, մեկ մեկ էլ գրում, ակտիվ չեմ ուղղակի` ծերացել եմ :cry

ivy
18.03.2014, 02:04
Էս ինչքան մարդիկ կան, որ սուսուփուս կարդում են, էդ էլ վատ չի :)

Smokie
18.03.2014, 10:16
Էս ինչքան մարդիկ կան, որ սուսուփուս կարդում են, էդ էլ վատ չի :)

Հենց մեկն էլ Մինան, որ քեզ շնորհակալություն ա տվել, բայց քանի օր ա ոնց որ չի երևում:

Այբ
20.04.2014, 21:59
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'

Vardik!
20.04.2014, 23:37
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'

Այբ ջան, ոչ թե թվում ա, այլ տենց էլ կա: Կարծեմ Ամանորից առաջ դեռ:

Նաիրուհի
20.04.2014, 23:46
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'

Մեմեն գնացել է Ֆրանսիա ու մեզ մոռացել

LisBeth
22.04.2014, 23:48
Մի ակումբցի կա/կար: Չգիտեմ կորել ա ինչ ա եղել: Չէի ասի որ իրան կարոտում եմ, հոգլոբինը չես կարոտում չէ՞, որ ինքը 80-ից ու ցածր ա, ուղղակի գլխապտույտ ա բան ա, թթվածնային քաղց: Ո՞ւր ես, արի՛...

Այբ
23.04.2014, 13:27
Մեմեն գնացել է Ֆրանսիա ու մեզ մոռացել

Կարող է՝ ամուսնացե՞լ է:

Ուլուանա
22.05.2014, 15:41
Ժող, Smokie–ն ա կորել... :( Վերջին անգամ երեք շաբաթ առաջ ա Ակումբ մտել։ Ֆեյսբուքից էլ ջնջվել ա։ Որևէ մեկը տեղյա՞կ ա իրենից։

keyboard
22.05.2014, 16:13
Իսկսկանից, ուր ա տեսնես, կարողա հանգստանալու ա գնացել?

impression
22.05.2014, 16:36
ես էլ էի նկատել, որ չկա Ֆբում, բայց որ էստեղ էլ չի մտնում, էդ նորություն էր
տեսնես ինչ ա էղել

StrangeLittleGirl
22.05.2014, 16:48
Հա, ես էլ էրեկ ֆեյսբուքյան ուբորկայի ժամանակ նկատեցի, որ չկա: Մտածեցի՝ լավ, երևի ժամանակավոր ինակտիվացել ա, բայց որ ակումբից էլ ա կորել...

Այբ
06.06.2014, 11:40
Ու՞ր է կորել Վալենտինան: Անհիշելի ժամանակներից ակումբ չի մտել:

Կաթիլ
06.06.2014, 13:27
Շատ ակումբցիներ կան, որոնց թեև շատ ենք սիրում, բայց վերջիններս ինչ-ինչ պատճառներով դադարում են ակումբ մտնել:

Հին գրառումները կարդալիս, կարդում եմ ինձ համար օտար ակումբցիների գրառումները (իմ գրանցվելուց հետո իրենք ակումբում գրառումներ չեն արել)...ու տխրում եմ, որ մի ժամանակ տարբեր թեմաներ ստեղծած, հետաքրքիր գրառումներ կատարող շատ անդամն հիմա էլ գրառումներ չեն անում:(

Եկեք խոսենք այլևս ակումբ չմտնող անդամների մասին: Գուցե պատահաբար կարդալով այս գրառումներ վերադառնան:

Օրինակ՝ Կաթիլը, Quyr Qeri-ին...ու՞ր են::8

Չէի սպասում, որ ինչ-որ մեկն իմ բացակայությունն էստեղ կզգա :) դե... երբեք էլ ակտիվ չեմ եղել... բայց մի տեսակ հաճելի էր, որ տեսա էս գրառումը: Ակումբից չեմ հեռացել, էստեղ եմ, կարդում եմ... շատ ժամանակ՝ հյուրի կարգավիճակում :oy

Sambitbaba
06.06.2014, 17:24

Եթե հյուր ես, ուրեմն տանը չես...:(

Լեո
06.06.2014, 23:30
Ungrateful-ն ա կորել :(
Տեղեկությու՞ն կա…

Smokie
07.06.2014, 09:42
Universe-ն էլ վաղուց չի երևում, չնայած ինքը առանձնապես էդ աստիճանի ակտիվ ակումբցի չի::8

Կաթիլ
07.06.2014, 16:27
Եթե հյուր ես, ուրեմն տանը չես...:(

:) որոշ չափով համաձայն եմ... հանգամանքների բերումով տանը չեմ, բայց ոչինչ... էսպես էլ վատ չի ;)

Ambrosine
08.06.2014, 01:41
Ungrateful-ն ա կորել :(
Տեղեկությու՞ն կա…

Ունգռաթեֆուլի մոտ ամեն ինչ նորմալ ա: Քեզ բարևում ա :):

AniwaR
10.06.2014, 19:14
Հին ակումբցիներից Վելվետը ինչ-որ չի երևում: Տիպ էր ինքը, շատ էի սիրում իրան:

StrangeLittleGirl
10.06.2014, 23:51
Հին ակումբցիներից Վելվետը ինչ-որ չի երևում: Տիպ էր ինքը, շատ էի սիրում իրան:

Հա՜, իրոք հավեսին տիպ էր: Նենց եմ կարոտում իրան :(

Վահե-91
11.06.2014, 00:34
Հին ակումբցիներից Վելվետը ինչ-որ չի երևում: Տիպ էր ինքը, շատ էի սիրում իրան:
էնքան հին ա, որ առաջին անգամ եմ լսում էդ նիկը :))

AniwaR
11.06.2014, 02:15
էնքան հին ա, որ առաջին անգամ եմ լսում էդ նիկը :))

Հին ա, բայց լավ ա պահպանվել:

Smokie
12.06.2014, 22:21
Ժողովուրդ ինձ թվում ա՞, թե՞ Արամը իրոք կորել ա::8 :(

Freeman
13.06.2014, 00:00
Ժող, ուր ա՞ կլօրը, ստիպողաբար բերման ենթարկենք)

CactuSoul
13.06.2014, 20:30
Ժող, ուր ա՞ կլօրը, ստիպողաբար բերման ենթարկենք)

Ֆայսբուքներում մեկ-մեկ երևում ա։

Vardik!
15.06.2014, 13:40
Բա Չամի՞չը ուր ա: :think

erexa
19.06.2014, 02:03
Բա Չամի՞չը ուր ա: :think

Խիստ զբաղված ա ֆեյսբուքում: :))

CactuSoul
20.06.2014, 19:24
Lem, Սլիմ․․․ Կարոտում եմ։

Շինարար
08.08.2014, 03:08
Չուկը չի երևում:think

Ուլուանա
08.08.2014, 04:55
Ռուբին էլ ա կորել... :unsure

Jarre
09.08.2014, 02:11
Moonwalker-ից խաբար ունե՞ք։

Այբ
15.08.2014, 19:20
Փոքրիկ շրջմոլիկն է կորել:

CactuSoul
14.10.2014, 00:53
Կորած ակումբցի եմ գտել. Esmeralda (http://www.akumb.am/member.php/333-Esmeralda)-ին )) Ավելի ճիշտ՝ ինքն է ինձ գտել :))
Պարզվում է՝ աշխատակիցներ ենք :)

Cassiopeia
14.10.2014, 01:18
Կորած ակումբցի եմ գտել. Esmeralda (http://www.akumb.am/member.php/333-Esmeralda)-ին )) Ավելի ճիշտ՝ ինքն է ինձ գտել :))
Պարզվում է՝ աշխատակիցներ ենք :)
Բարևներս :)

Sambitbaba
14.10.2014, 01:20
Ո՞ւր է Տիգը...

Meme
14.10.2014, 03:18
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'
Վախ ինչ հաճելի էր կարդալը. որ տեղս երևացելա...:love
Ու տեղս Այբուշս. Լիլս ու Վարդն են զգացել :kiss
Երեխեք ջան չեմ մոռացել. չեմ ամուսնացել...
Ձեր Մեմեն հետա եկել. Էն նույնը :o
Ուղղակի չէի հասցնում երևալ ....:(
Սիրում եմ ձե~զ

Meme
14.10.2014, 03:20
Ես գիտեք ով կուզեի հետ գար` Magic-mushroom ը...եթե չեմ սխալվում նիկի հարցում :think
Ես իրան շաատ էի սիրում. Դրական էր շատ :o

unknown
14.10.2014, 21:03
Ինչ հաճելի թեմայա:)եսել շատ Երկնայինին եմ կարոտում իրա գրառումները...կուզենայի հետ գար:)

keyboard
14.10.2014, 21:47
Հլը Լիլումին թափով կանչեք ստե :angry

erexa
15.10.2014, 22:31
Ես էլ կարոտել եմ Դեկադային, E-la Via-յին, Սելավիին ու KiLa-յին: :)

LisBeth
18.02.2015, 01:49
Ռուֆուսը չկա :(

մարդագայլուկ
19.02.2015, 12:27
Ռուֆուսը չկա :(
Ես տեղը գիտեմ :)

Lílium
19.02.2015, 15:45
Հլը Լիլումին թափով կանչեք ստե :angry

Ես վերադարձա,"թափով" էն էլ :crazy

LisBeth
19.02.2015, 18:49
Ես տեղը գիտեմ :)

Դե որ տեղը գիտես, հետը կապ էլ կունենաս, ասա, որ կարոտում եմ իրան, ու ըստ շնորհակալությունների, մենակ ես չէ :)

StrangeLittleGirl
19.02.2015, 19:22
Դե որ տեղը գիտես, հետը կապ էլ կունենաս, ասա, որ կարոտում եմ իրան, ու ըստ շնորհակալությունների, մենակ ես չէ :)
Ինքը ընկերուհի ունի :D

LisBeth
19.02.2015, 19:24
Ինքը ընկերուհի ունի :D

հա ես չասի սիրում եմ իրան, ասի կարոտել եմ, գրառումները, պակասը զգում եմ էլի, մի այլասերի մաքուր զգացմունքներս :D

Mephistopheles
19.02.2015, 19:24
Ինքը ընկերուհի ունի :D

Ափսոս…

LisBeth
19.02.2015, 19:25
Ափսոս…

աչք էիր դրե՞լ:D

Mephistopheles
19.02.2015, 19:26
աչք էիր դրե՞լ:D

հա… ինքը, նենց ոչինչ… սեքսի ա…

LisBeth
19.02.2015, 19:28
հա… ինքը, նենց ոչինչ… սեքսի ա…

ընկերուհին կլսի կգա քեզ բմբլահան կանի, զգույշ

LisBeth
19.02.2015, 19:29
ընկերուհին կլսի կգա քեզ բմբլահան կանի, զգույշ

վայ բաց ես կդիտեի նման ներկայացում, շատ եմ սիրում խանդոտ մարդկանց կռիվները, էնքան էներգիա կա դրանց մեջ

Mephistopheles
19.02.2015, 19:33
վայ բաց ես կդիտեի նման ներկայացում, շատ եմ սիրում խանդոտ մարդկանց կռիվները, էնքան էներգիա կա դրանց մեջ

Մի հատ էլ սիրուն մրցույթ կկազմակերպեինք…

Mephistopheles
19.02.2015, 19:33
ընկերուհին կլսի կգա քեզ բմբլահան կանի, զգույշ

սիրում եմ… հո զոռով չի՞…

StrangeLittleGirl
19.02.2015, 19:36
Կամաց, ընկերուհին տարածքում ա :D

LisBeth
19.02.2015, 19:38
սիրում եմ… հո զոռով չի՞…

անպատասխան սերը լավ մուսա կարա լինի, ասում են, մեկ էլ տեսար լիրիկական զեղումներ սկսվեն մոտդ, մեզ չզրկես դրանք ընթերցելու հաճույքից

Mephistopheles
19.02.2015, 19:41
Կամաց, ընկերուհին տարածքում ա :D

ով ա՞

Mephistopheles
19.02.2015, 19:44
ամպատասխան սերը լավ մուսա կարա լինի, ասում են, մեկ էլ տեսար լիրիկական զեղումներ սկսվեն մոտդ, մեզ չզրկես դրանք ընթերցելու հաճույքից

մի հատ մրցույթ կազմակերպենք… Ռեիֆեւսիս համար սեքսի մուվեր եմ պատրաստել… ես իտա Կենչիտան եմ…

մարդագայլուկ
19.02.2015, 19:44
Հա էլի, ո՞վ ա։ Ես էլ էս վերջերս հա գրում գրում եմ, չի պատասխանում.. աչքիս սաղ էդ ընկերուհին ա >.<

LisBeth
19.02.2015, 19:45
ով ա՞

հա էլի, նենց էլ մի առեղծվածով են պարուրել /վայ էս բառը ոնց էի սիրում/

LisBeth
19.02.2015, 19:45
Հա էլի, ո՞վ ա։ Ես էլ էս վերջերս հա գրում գրում եմ, չի պատասխանում.. աչքիս սաղ էդ ընկերուհին ա >.<

ակումբից էլ կտրվել ա, հեչ լավ չի ազդում էդ ընկերուհին մեր Ռուֆուսի վրա

LisBeth
19.02.2015, 19:47
մի հատ մրցույթ կազմակերպենք… Ռեիֆեւսիս համար սեքսի մուվեր եմ պատրաստել… ես իտա Կենչիտան եմ…

Մեֆ :D քո դեմ կոնկուրենցիա չկա… հաստատ դու կհաղթես

Mephistopheles
19.02.2015, 19:48
Հա էլի, ո՞վ ա։ Ես էլ էս վերջերս հա գրում գրում եմ, չի պատասխանում.. աչքիս սաղ էդ ընկերուհին ա >.<

…ընկերը…

Mephistopheles
19.02.2015, 19:49
Մեֆ :D քո դեմ կոնկուրենցիա չկա… հաստատ դու կհաղթես

…տենց մի ասա… դժվար ա… համառ պայքար ա գնալու…

մարդագայլուկ
19.02.2015, 20:22
…տենց մի ասա… դժվար ա… համառ պայքար ա գնալու…
Ոչինչ, Մեֆ, մենք քեզ բալետ կանենք

Mephistopheles
19.02.2015, 20:29
Ոչինչ, Մեֆ, մենք քեզ բալետ կանենք

բայց ո՞վ ա էդ գլֆռենդը… ասեք իմանամ…

Ուլուանա
20.02.2015, 00:03
Ես նկատել եմ, որ երբ երկու ակումբցի սկսում են ընկերություն անել կամ առավել ևս՝ ամուսնանանում են, դրանից հետո, որպես կանոն, սկսում ա գործել «տնից մեկը Ակումբ կմտնի» սկզբունքը :D։ Մի հատ հիշեք բոլոր ակումբային զույգերին ;)։

Tiger29
20.02.2015, 00:15

Մեկ բացառություն կա, որն էլ ապացուցում է օրենքը)

Ուլուանա
20.02.2015, 00:25
Մեկ բացառություն կա, որն էլ ապացուցում է օրենքը)
Դե, բացառություններ ամեն տեղ է լինում են, էդ հեչ :)։ Բայց տվյալ դեպքում ու՞մ նկատի ունես, հետաքրքիր ա :))։

Tiger29
20.02.2015, 00:38
Դե, բացառություններ ամեն տեղ է լինում են, էդ հեչ :)։ Բայց տվյալ դեպքում ու՞մ նկատի ունես, հետաքրքիր ա :))։

Исключение из правил подтверждает правило.
Աթեիստ-Cassiopeia
Միակ օրինակն ա:)

Ուլուանա
20.02.2015, 00:52
Исключение из правил подтверждает правило.
Աթեիստ-Cassiopeia
Միակ օրինակն ա:)

Հա, էլի։
Էս դու լուրջ ուսումնասիրություններ ես արել, հա՞, որ տենց համոզված պնդում ես, որ միակ օրինակն ա :))։

Tiger29
20.02.2015, 00:56
Հա, էլի։
Էս դու լուրջ ուսումնասիրություններ ես արել, հա՞, որ տենց համոզված պնդում ես, որ միակ օրինակն ա :))։

Нет, только бизнес, и ничего личного :))

Համոզված չեմ պնդում, իմ կարծիքն եմ ասում: Ուղղակի բազմաթիվ են քո ասած` հակառակ օրինակները)

Հա, մեկ էլ Root-նա կորել, չի երևում էս վերջերս)

StrangeLittleGirl
20.02.2015, 01:23
Нет, только бизнес, и ничего личного :))

Համոզված չեմ պնդում, իմ կարծիքն եմ ասում: Ուղղակի բազմաթիվ են քո ասած` հակառակ օրինակները)

Հա, մեկ էլ Root-նա կորել, չի երևում էս վերջերս)

Root-ը նենց պաթետիկ հրաժեշտով-բանով գնաց, տենց էլ չերևաց, տենց էլ ոչ ոք չիմացավ՝ ով ա, ինչ ա :))

Ուլուանա
20.02.2015, 04:10
Root-ը նենց պաթետիկ հրաժեշտով-բանով գնաց, տենց էլ չերևաց, տենց էլ ոչ ոք չիմացավ՝ ով ա, ինչ ա :))
Հա, ճիշտ ա, էս վերջերս, այսինքն՝ էս վերջին մի ութ տարվա մեջ չի երևացել ինչ–որ :D։

Tiger29
20.02.2015, 08:06
Հա, ճիշտ ա, էս վերջերս, այսինքն՝ էս վերջին մի ութ տարվա մեջ չի երևացել ինչ–որ :D։

kiki-ն էլ չի երևացել, չէ՞) գոնե սպորտ թեման ակտիվ էր պահում:
Դե մեկ էլ Philosopher-ը՝ ամեն օր ստեղ ա, բայց ստեղ չի)

Mephistopheles
20.02.2015, 08:16
Root-ը նենց պաթետիկ հրաժեշտով-բանով գնաց, տենց էլ չերևաց, տենց էլ ոչ ոք չիմացավ՝ ով ա, ինչ ա :))

հես ա ես էլ տենց կեթամ…

չնայած որ նայես… this has to end someday…

Tiger29
20.02.2015, 08:34
հես ա ես էլ տենց կեթամ…

չնայած որ նայես… this has to end someday…

Ասում են, քեզ՝ նկարդ, տեսնող էլ ա եղել, նենց որ դու Root-ի «նման» չես կարող հեռանալ:
Ո՞վ ա ասում… շենքում են խոսում)

ivy
20.02.2015, 09:17
Կարոտում եմ էն ժամանակները, երբ Ռուֆը Իտալիայում էր։ Էն ինչ հավես գրառումներ էր անում։
Հետ եկավ, լուրջ ձյաձյա դարձավ՝ ընկերուհի, աշխատանք. էլ մեզ սկի չի հիշում :cry

Mephistopheles
20.02.2015, 09:28
https://www.youtube.com/watch?v=KZbGVHk3tBA

All things must pass
All things must pass away…

Լեո
04.05.2015, 22:03
ministr (http://www.akumb.am/member.php/16705-ministr)-ին հիշու՞մ եք, վաղուց չի երևացել…

Vaio
06.05.2015, 20:27
ministr (http://www.akumb.am/member.php/16705-ministr)-ին հիշու՞մ եք, վաղուց չի երևացել…

Բայց ովա երևում որ, մարդկանց մոտ արտագաղթային տրամադրություններ են:

erexa
04.09.2016, 03:15
Rhayader-ն ա կորել: :oy

Arpine
05.10.2016, 15:29
Իրականում շատերին չեմ տեսնում․ Էլիզեն չկա շատ վաղուց։ :8

Smokie
05.10.2016, 15:33
Իրականում շատերին չեմ տեսնում․ Էլիզեն չկա շատ վաղուց։ :8

Դու էլ էիր կորել:P

Ռուֆուս
05.10.2016, 16:11
Կարոտում եմ էն ժամանակները, երբ Ռուֆը Իտալիայում էր։ Էն ինչ հավես գրառումներ էր անում։
Հետ եկավ, լուրջ ձյաձյա դարձավ՝ ընկերուհի, աշխատանք. էլ մեզ սկի չի հիշում :cry

Ես էլ եմ կարոտում, էն էլ ոնց :))

Ռուֆուս
05.10.2016, 16:24
աաաա, էս թեման նոր եմ կարդում, ինչ իմանայի, որ վերջին երեք էջը ակտիվորեն ինձ էիք քննարկում :))

Գաղթական
12.05.2018, 14:20
Մի սևանցի ունեյինք, ում զարմանքը թևավոր խոսք էր դարձել, երբ ժամադրության վայրը խառնել ու ուրիշ տեղ էր գնացել՝ լինելով նորեկ Երևանում:
«Ես էկա, դուք չկիք: Հո՞ւր իք..»

Հիմա էս մեր Վիշապը հո՞ւր ի:
Չլինի՞ ՀՀԿ-ի դեպքերից հետո զապոյի գնաց՝ յա դարդից, յա ուրախությունից..

Adam
14.01.2019, 00:40
Rasta , Childofthesky , Selene , Meme , Dayana , Enipra , Vistolog ... ու՞ր են էս մարդիկ: Լրիվ ուրիշ կյանքից էին…

Աթեիստ
14.01.2019, 01:35
Ֆեյսում են ։)

Smokie
12.06.2019, 22:46
Ժողովուրդ ինչու՞ ա Ռուսաստանում խնդիրներ լինում ակումբ մտնելու հետ կապված: Տեղյակ ե՞ք էդնխնդրի մասին:

Ակումբի Լիլիումի հետ եմ էսօր խոսել FB-ում, ասում ա, որ էնտեղ շատ վաղուց անհայտ պատճառով error ա տալիս, իսկ ինքը անընդհատ փորձել ա: Ու մեզ չի մոռացել::love

Մենք էլ իրան: Չէ՞:;)