PDA

Դիտել ողջ տարբերակը : Կորած ակումբցիները

Այբ
24.02.2014, 22:23
Շատ ակումբցիներ կան, որոնց թեև շատ ենք սիրում, բայց վերջիններս ինչ-ինչ պատճառներով դադարում են ակումբ մտնել:

Հին գրառումները կարդալիս, կարդում եմ ինձ համար օտար ակումբցիների գրառումները (իմ գրանցվելուց հետո իրենք ակումբում գրառումներ չեն արել)...ու տխրում եմ, որ մի ժամանակ տարբեր թեմաներ ստեղծած, հետաքրքիր գրառումներ կատարող շատ անդամն հիմա էլ գրառումներ չեն անում:(

Եկեք խոսենք այլևս ակումբ չմտնող անդամների մասին: Գուցե պատահաբար կարդալով այս գրառումներ վերադառնան:

Օրինակ՝ Կաթիլը, Quyr Qeri-ին...ու՞ր են::8

StrangeLittleGirl
24.02.2014, 22:34
Այբ, ախր ֆեյսբուքի ընկերներիս մեջ էլ չկաս, որ ասեմ՝ ստատուսս տեսար, դրա համար էս թեման բացեցիր :))

Ես էլ Լավ ոստիկանին (http://www.akumb.am/member.php/13529-%D4%BC%D5%A1%D5%BE-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6) եմ հիշել: Ստատուսս էլ էս էր.

Ակումբում մի ժամանակ Լավ ոստիկան նիքով մեկը կար: Նենց հետաքրքիր էր, չնայած մեր հայացքների խիստ անհամամապատասխանությանը, ինքը նենց հետաքրքիր էր թվում: Միշտ հավատացել եմ, որ ճանաչել եմ իրան կամ ճանաչելու եմ մի օր: Էսօր հանկարծ հիշեցի ու նորից նույն բանն եմ մտածում... Երևի ամեն դեպքում ճանաչում եմ իրան:

Այբ
24.02.2014, 22:38

Վա՜յ, փաստորեն մտքերդ եմ կարդացել:D

Շատ ափսոս... ղեկավարիս բառերով ասած՝ «զիլ տիպերը» էլ ակումբ չեն մտնում:

StrangeLittleGirl
24.02.2014, 23:14
Վա՜յ, փաստորեն մտքերդ եմ կարդացել:D

Շատ ափսոս... ղեկավարիս բառերով ասած՝ «զիլ տիպերը» էլ ակումբ չեն մտնում:

Հա, ափսոս... բայց էդ ակումբ չմտնողները երկու մեծ խմբի են բաժանվում. ակումբցիներ, որոնց մասին գիտես՝ ովքեր են, այսինքն՝ եթե նույնիսկ չես էլ ճանաչում, ինչ-որ կերպ գիտես ինքը ով ա, ինչ ա, որտեղ ա ապրում, գուցե ֆբ-ում էլ ընկեր ես իրանց հետ, ու ակումբցիներ, որոնք ամբողջովին խորհրդավոր են. բացարձակապես ոչինչ չգիտես նրանց մասին, ակումբում անգամ խիստ թաքնված են: Տես, օրինակ հիմա եթե ուզենամ, Քույր Քերիին կամ Կաթիլին հեշտությամբ կգտնեմ այլ տարածքում՝ լինի դա վիրտուալ, թե իրական, իսկ լավ ոստիկանին ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել, որովհետև քաղաքական հայացքներից բացի ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին:

Այբ
24.02.2014, 23:23

Խմբերի ասեցիր, մտածեցի՝ ես ո՞ր խմբին եմ պատկանում::8
Ճիշտ է, ես կորած չեմ. ակումբ մտնում եմ, բայց մյուս կողմից էլ երևի ավելի շատ եմ կորած: Եթե ակումբ չմտնեմ, ինձ ոչ մեկ չի կարող գտնել:D

Լավ կլիներ, եթե որոշ հին անդամներ վերադառնային ակումբ: Ակումբը ավելի հետաքրքիր ու ակտիվ կդառնար: Չնայած ակումբը լավ, ակտիվ, «զիլ տիպերի» պակաս չունի...նորեկների մասին էլ չխոսեմ, բայց դե: Ինձ թվում է, որ շատերը կան ակումբում, որ կարոտում են հին անդամներին::)

StrangeLittleGirl
24.02.2014, 23:39

Կարծեմ որոշ ակումբցիներ ֆեյսբուքում տեղդ գիտեն, նենց որ դու շատ պիտի կորես, որ լրիվ կորես: Համ էլ որոշ կենսագրական տվյալներ քո մասին հայտնի են:

Այբ
24.02.2014, 23:44
Կարծեմ որոշ ակումբցիներ ֆեյսբուքում տեղդ գիտեն, նենց որ դու շատ պիտի կորես, որ լրիվ կորես: Համ էլ որոշ կենսագրական տվյալներ քո մասին հայտնի են:

Վա՜յ...ճիշտ է որոշ ակումբցիներ իմ ֆեյսբուքի ընկերների ցանկում կան, բայց դե ես համարյա ֆեյսբուք չեմ մտնում, էնպես որ ինձ գտնելը դժվար է::P

Նարե91
24.02.2014, 23:47
Վա՜յ...ճիշտ է որոշ ակումբցիներ իմ ֆեյսբուքի ընկերների ցանկում կան, բայց դե ես համարյա ֆեյսբուք չեմ մտնում, էնպես որ ինձ գտնելը դժվար է::P

Էհա գտնում են, գտնեն...չեմ կարծում, որ դու ինչ-որ թաքցնելու բան ունես:
Թեմայի մեջ մնալով էլ` ասեմ, որ հին ակումբցիներից Էլիզեին եմ հիշում... էդքան ակտիվ ակումբցի չէր, բայց շատ տպավորիչ գրառումներ էր անում:

Այբ
24.02.2014, 23:48
Կարծեմ որոշ ակումբցիներ ֆեյսբուքում տեղդ գիտեն, նենց որ դու շատ պիտի կորես, որ լրիվ կորես: Համ էլ որոշ կենսագրական տվյալներ քո մասին հայտնի են:

Բյուր, թեմայից չշեղվես: Թեման՝ կորած, այլևս ակումբ չմտնող ակումբցիներն են:

Այբ
24.02.2014, 23:49
Էհա գտնում են, գտնեն...չեմ կարծում, որ դու ինչ-որ թաքցնելու բան ունես:
Թեմայի մեջ մնալով էլ` ասեմ, որ հին ակումբցիներից Էլիզեին եմ հիշում... էդքան ակտիվ ակումբցի չէր, բայց շատ տպավորիչ գրառումներ էր անում:

Եսիմ ինչ թաքցնելու բան չունեմ, բայց դե...

Էլիզեի գրառումները իմ աչքով էլ են ընկել: Իրոք, տպավորիչ ու հետաքրքիր գրառումների հեղինակ է:

Vaio
25.02.2014, 00:12
Lion - ը չկա:

Varzor - ը չկա:

Նախկինում շատ ակտիվ անդամներ էին:

Vaio
25.02.2014, 00:17
Չմտնելու պատճառներից մեկը կարող է լինել ինչ-որ մեկից / ինչ-որ բանից նեղանալը կամ էլ պարզապես էլ հավես չունեն մտնելու, էֆեկտը անցելա, հետաքրքրությունը նվազելա...

Jarre
25.02.2014, 00:22
Ուլուանան ինչքան վախտ ա չկա։
ԿԳԴ-ն, Արս-ը, ungreatful-ը, Երվանդ-ը, Kuk-ը......

E-la Via
25.02.2014, 00:31
Էս վերջերս շատ Kila-ն է մտքովս անցնում: Շատ եմ ուզում իմանալ ինչպես է:
Կարոտել եմ Ժունդայիին, տխրում եմ Lion-ի բացակայությունից: Հաճախ եմ հիշում նրա ՙՙԱնմահության դատապարտվածները՚՚: Էնքան վառ պատկերներ ու կերպարներ էր ստեղծել, որ պարբերաբար աչքիս առաջ են գալիս:
Ու ընդհանրապես շատ եմ կարոտում 2010-2011 թթ-ի ակտիվ ակումբցիներին ու ակումբը: Ու թեկուզ գրեթե բոլորի մասին քչից-շատից տեղյակ եմ, բայց մեկ է, նրանց պասիվությունը ակումբում ինձ մոտ բաց տեղեր է թողնում:

ԿԳԴ
25.02.2014, 01:11
Ուլուանան ինչքան վախտ ա չկա։
ԿԳԴ-ն, Արս-ը, ungreatful-ը, Երվանդ-ը, Kuk-ը......
Ես դեռ կամ, ժամանակից շուտ մի կորցրեք։ :P:B Հետևում եմ մեկ-մեկ, բայց ժամանակս չի հերիքում, որ առաջվա նման ակտիվ լինեմ։ :(

erexa
25.02.2014, 03:12
Ես էլ էսօր ֆոտոնին, Հարդին ու Մինային եմ հիշել: Իսկ կարոտել եմ WhiteSmokeFին ու Win Wolfին: Տեսնես ուր են կորել , ով տեղեկություն ունի?

Sambitbaba
25.02.2014, 04:07
Ինանան, ՆանՍը, Յոժիկը, Երվանդը, Կիլան…

Շատ եմ կարոտել Ծովին, Լուսինամարային…

Արևածագը բացարձակ չի մասնակցում գրառումներին…

Շատ տխուր է առանց Մարկ Պաուլեռի...

Mephistopheles
25.02.2014, 07:30
Mephistopheles

Moonwalker
25.02.2014, 16:03
Մեջիքին (http://www.akumb.am/member.php/23501-Magic-Mushroom) ու իրա նկարները: :))

Չամիչ
25.02.2014, 19:18
Չամիչ

Chuk
25.02.2014, 19:19
http://www.akumb.am/memberlist.php?order=asc&sort=joindate&pp=30

Mephistopheles
25.02.2014, 22:17
ԿԳԴ-ն միշտ ԿԳԲ եմ կարդում… ու միշտ մտածում եմ՝ տենաս էս ո՞վ ա որ ԿԳԲ-ի մեջ տենց հետաքրքիր բան ա տեսել… հետո ասում եմ "վա՞յ, ԿԳԴ ա" ու հետո էլի մտածում, "բայց խի ԿԳԴ" ու տենց ամեն տեսնելուց…

Artgeo
25.02.2014, 22:57
ԿԳԴ-ն միշտ ԿԳԲ եմ կարդում… ու միշտ մտածում եմ՝ տենաս էս ո՞վ ա որ ԿԳԲ-ի մեջ տենց հետաքրքիր բան ա տեսել… հետո ասում եմ "վա՞յ, ԿԳԴ ա" ու հետո էլի մտածում, "բայց խի ԿԳԴ" ու տենց ամեն տեսնելուց…

Կողբի Գեղարվեստի Դպրոց էր կարծեմ

CactuSoul
25.02.2014, 23:55
Հղում (http://www.akumb.am/showthread.php/22057-%D5%80%D5%AB%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%AB%D5%B6-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6)

Smokie
26.02.2014, 11:28
Այբ, ախր ֆեյսբուքի ընկերներիս մեջ էլ չկաս, որ ասեմ՝ ստատուսս տեսար, դրա համար էս թեման բացեցիր :))

Ես էլ Լավ ոստիկանին (http://www.akumb.am/member.php/13529-%D4%BC%D5%A1%D5%BE-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6) եմ հիշել: Ստատուսս էլ էս էր.

Ակումբում մի ժամանակ Լավ ոստիկան նիքով մեկը կար: Նենց հետաքրքիր էր, չնայած մեր հայացքների խիստ անհամամապատասխանությանը, ինքը նենց հետաքրքիր էր թվում: Միշտ հավատացել եմ, որ ճանաչել եմ իրան կամ ճանաչելու եմ մի օր: Էսօր հանկարծ հիշեցի ու նորից նույն բանն եմ մտածում... Երևի ամեն դեպքում ճանաչում եմ իրան:

Քիթս կտրեմ, թե վերջերս իմ մտքով է՛լ չի անցել, որ ակումբում էսպիսի մի թեմա լինի:)) Նոր տեսա:roll

ԿԳԴ
28.02.2014, 02:03
ԿԳԴ-ն միշտ ԿԳԲ եմ կարդում… ու միշտ մտածում եմ՝ տենաս էս ո՞վ ա որ ԿԳԲ-ի մեջ տենց հետաքրքիր բան ա տեսել… հետո ասում եմ "վա՞յ, ԿԳԴ ա" ու հետո էլի մտածում, "բայց խի ԿԳԴ" ու տենց ամեն տեսնելուց…
Ինչպես Արտգեոն նշեց, Կողբի Գեղարվեստի Դպրոց, համոզվելու համար Կարող ես մի օր Կողբ այցելել։;)

Cassiopeia
16.03.2014, 21:47
keyboard-ն ա կորել :o

Smokie
17.03.2014, 17:50
keyboard-ն ա կորել :o

Իրանից առաջ էլ Varzor-ն էր գնացել:8

Nihil
18.03.2014, 00:36
էս ինչ տխուր անկյուն ա :)

Երվանդ
18.03.2014, 01:37
Ես էլ կամ, կարդում եմ համարյա միշտ, մեկ մեկ էլ գրում, ակտիվ չեմ ուղղակի` ծերացել եմ :cry

ivy
18.03.2014, 02:04
Էս ինչքան մարդիկ կան, որ սուսուփուս կարդում են, էդ էլ վատ չի :)

Smokie
18.03.2014, 10:16
Էս ինչքան մարդիկ կան, որ սուսուփուս կարդում են, էդ էլ վատ չի :)

Հենց մեկն էլ Մինան, որ քեզ շնորհակալություն ա տվել, բայց քանի օր ա ոնց որ չի երևում:

Այբ
20.04.2014, 21:59
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'

Vardik!
20.04.2014, 23:37
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'

Այբ ջան, ոչ թե թվում ա, այլ տենց էլ կա: Կարծեմ Ամանորից առաջ դեռ:

Նաիրուհի
20.04.2014, 23:46
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'

Մեմեն գնացել է Ֆրանսիա ու մեզ մոռացել

LisBeth
22.04.2014, 23:48
Մի ակումբցի կա/կար: Չգիտեմ կորել ա ինչ ա եղել: Չէի ասի որ իրան կարոտում եմ, հոգլոբինը չես կարոտում չէ՞, որ ինքը 80-ից ու ցածր ա, ուղղակի գլխապտույտ ա բան ա, թթվածնային քաղց: Ո՞ւր ես, արի՛...

Այբ
23.04.2014, 13:27
Մեմեն գնացել է Ֆրանսիա ու մեզ մոռացել

Կարող է՝ ամուսնացե՞լ է:

Ուլուանա
22.05.2014, 15:41
Ժող, Smokie–ն ա կորել... :( Վերջին անգամ երեք շաբաթ առաջ ա Ակումբ մտել։ Ֆեյսբուքից էլ ջնջվել ա։ Որևէ մեկը տեղյա՞կ ա իրենից։

keyboard
22.05.2014, 16:13
Իսկսկանից, ուր ա տեսնես, կարողա հանգստանալու ա գնացել?

impression
22.05.2014, 16:36
ես էլ էի նկատել, որ չկա Ֆբում, բայց որ էստեղ էլ չի մտնում, էդ նորություն էր
տեսնես ինչ ա էղել

StrangeLittleGirl
22.05.2014, 16:48
Հա, ես էլ էրեկ ֆեյսբուքյան ուբորկայի ժամանակ նկատեցի, որ չկա: Մտածեցի՝ լավ, երևի ժամանակավոր ինակտիվացել ա, բայց որ ակումբից էլ ա կորել...

Այբ
06.06.2014, 11:40
Ու՞ր է կորել Վալենտինան: Անհիշելի ժամանակներից ակումբ չի մտել:

Կաթիլ
06.06.2014, 13:27
Շատ ակումբցիներ կան, որոնց թեև շատ ենք սիրում, բայց վերջիններս ինչ-ինչ պատճառներով դադարում են ակումբ մտնել:

Հին գրառումները կարդալիս, կարդում եմ ինձ համար օտար ակումբցիների գրառումները (իմ գրանցվելուց հետո իրենք ակումբում գրառումներ չեն արել)...ու տխրում եմ, որ մի ժամանակ տարբեր թեմաներ ստեղծած, հետաքրքիր գրառումներ կատարող շատ անդամն հիմա էլ գրառումներ չեն անում:(

Եկեք խոսենք այլևս ակումբ չմտնող անդամների մասին: Գուցե պատահաբար կարդալով այս գրառումներ վերադառնան:

Օրինակ՝ Կաթիլը, Quyr Qeri-ին...ու՞ր են::8

Չէի սպասում, որ ինչ-որ մեկն իմ բացակայությունն էստեղ կզգա :) դե... երբեք էլ ակտիվ չեմ եղել... բայց մի տեսակ հաճելի էր, որ տեսա էս գրառումը: Ակումբից չեմ հեռացել, էստեղ եմ, կարդում եմ... շատ ժամանակ՝ հյուրի կարգավիճակում :oy

Sambitbaba
06.06.2014, 17:24

Եթե հյուր ես, ուրեմն տանը չես...:(

Լեո
06.06.2014, 23:30
Ungrateful-ն ա կորել :(
Տեղեկությու՞ն կա…

Smokie
07.06.2014, 09:42
Universe-ն էլ վաղուց չի երևում, չնայած ինքը առանձնապես էդ աստիճանի ակտիվ ակումբցի չի::8

Կաթիլ
07.06.2014, 16:27
Եթե հյուր ես, ուրեմն տանը չես...:(

:) որոշ չափով համաձայն եմ... հանգամանքների բերումով տանը չեմ, բայց ոչինչ... էսպես էլ վատ չի ;)

Ambrosine
08.06.2014, 01:41
Ungrateful-ն ա կորել :(
Տեղեկությու՞ն կա…

Ունգռաթեֆուլի մոտ ամեն ինչ նորմալ ա: Քեզ բարևում ա :):

AniwaR
10.06.2014, 19:14
Հին ակումբցիներից Վելվետը ինչ-որ չի երևում: Տիպ էր ինքը, շատ էի սիրում իրան:

StrangeLittleGirl
10.06.2014, 23:51
Հին ակումբցիներից Վելվետը ինչ-որ չի երևում: Տիպ էր ինքը, շատ էի սիրում իրան:

Հա՜, իրոք հավեսին տիպ էր: Նենց եմ կարոտում իրան :(

Վահե-91
11.06.2014, 00:34
Հին ակումբցիներից Վելվետը ինչ-որ չի երևում: Տիպ էր ինքը, շատ էի սիրում իրան:
էնքան հին ա, որ առաջին անգամ եմ լսում էդ նիկը :))

AniwaR
11.06.2014, 02:15
էնքան հին ա, որ առաջին անգամ եմ լսում էդ նիկը :))

Հին ա, բայց լավ ա պահպանվել:

Smokie
12.06.2014, 22:21
Ժողովուրդ ինձ թվում ա՞, թե՞ Արամը իրոք կորել ա::8 :(

Freeman
13.06.2014, 00:00
Ժող, ուր ա՞ կլօրը, ստիպողաբար բերման ենթարկենք)

CactuSoul
13.06.2014, 20:30
Ժող, ուր ա՞ կլօրը, ստիպողաբար բերման ենթարկենք)

Ֆայսբուքներում մեկ-մեկ երևում ա։

Vardik!
15.06.2014, 13:40
Բա Չամի՞չը ուր ա: :think

erexa
19.06.2014, 02:03
Բա Չամի՞չը ուր ա: :think

Խիստ զբաղված ա ֆեյսբուքում: :))

CactuSoul
20.06.2014, 19:24
Lem, Սլիմ․․․ Կարոտում եմ։

Շինարար
08.08.2014, 03:08
Չուկը չի երևում:think

Ուլուանա
08.08.2014, 04:55
Ռուբին էլ ա կորել... :unsure

Jarre
09.08.2014, 02:11
Moonwalker-ից խաբար ունե՞ք։

Այբ
15.08.2014, 19:20
Փոքրիկ շրջմոլիկն է կորել:

CactuSoul
14.10.2014, 00:53
Կորած ակումբցի եմ գտել. Esmeralda (http://www.akumb.am/member.php/333-Esmeralda)-ին )) Ավելի ճիշտ՝ ինքն է ինձ գտել :))
Պարզվում է՝ աշխատակիցներ ենք :)

Cassiopeia
14.10.2014, 01:18
Կորած ակումբցի եմ գտել. Esmeralda (http://www.akumb.am/member.php/333-Esmeralda)-ին )) Ավելի ճիշտ՝ ինքն է ինձ գտել :))
Պարզվում է՝ աշխատակիցներ ենք :)
Բարևներս :)

Sambitbaba
14.10.2014, 01:20
Ո՞ւր է Տիգը...

Meme
14.10.2014, 03:18
Մեմեն է կորել, թե ինձ է թվում::'
Վախ ինչ հաճելի էր կարդալը. որ տեղս երևացելա...:love
Ու տեղս Այբուշս. Լիլս ու Վարդն են զգացել :kiss
Երեխեք ջան չեմ մոռացել. չեմ ամուսնացել...
Ձեր Մեմեն հետա եկել. Էն նույնը :o
Ուղղակի չէի հասցնում երևալ ....:(
Սիրում եմ ձե~զ

Meme
14.10.2014, 03:20
Ես գիտեք ով կուզեի հետ գար` Magic-mushroom ը...եթե չեմ սխալվում նիկի հարցում :think
Ես իրան շաատ էի սիրում. Դրական էր շատ :o

unknown
14.10.2014, 21:03
Ինչ հաճելի թեմայա:)եսել շատ Երկնայինին եմ կարոտում իրա գրառումները...կուզենայի հետ գար:)

keyboard
14.10.2014, 21:47
Հլը Լիլումին թափով կանչեք ստե :angry

erexa
15.10.2014, 22:31
Ես էլ կարոտել եմ Դեկադային, E-la Via-յին, Սելավիին ու KiLa-յին: :)

LisBeth
18.02.2015, 01:49
Ռուֆուսը չկա :(

մարդագայլուկ
19.02.2015, 12:27
Ռուֆուսը չկա :(
Ես տեղը գիտեմ :)

Lílium
19.02.2015, 15:45
Հլը Լիլումին թափով կանչեք ստե :angry

Ես վերադարձա,"թափով" էն էլ :crazy

LisBeth
19.02.2015, 18:49
Ես տեղը գիտեմ :)

Դե որ տեղը գիտես, հետը կապ էլ կունենաս, ասա, որ կարոտում եմ իրան, ու ըստ շնորհակալությունների, մենակ ես չէ :)

StrangeLittleGirl
19.02.2015, 19:22
Դե որ տեղը գիտես, հետը կապ էլ կունենաս, ասա, որ կարոտում եմ իրան, ու ըստ շնորհակալությունների, մենակ ես չէ :)
Ինքը ընկերուհի ունի :D

LisBeth
19.02.2015, 19:24
Ինքը ընկերուհի ունի :D

հա ես չասի սիրում եմ իրան, ասի կարոտել եմ, գրառումները, պակասը զգում եմ էլի, մի այլասերի մաքուր զգացմունքներս :D

Mephistopheles
19.02.2015, 19:24
Ինքը ընկերուհի ունի :D

Ափսոս…

LisBeth
19.02.2015, 19:25
Ափսոս…

աչք էիր դրե՞լ:D

Mephistopheles
19.02.2015, 19:26
աչք էիր դրե՞լ:D

հա… ինքը, նենց ոչինչ… սեքսի ա…

LisBeth
19.02.2015, 19:28
հա… ինքը, նենց ոչինչ… սեքսի ա…

ընկերուհին կլսի կգա քեզ բմբլահան կանի, զգույշ

LisBeth
19.02.2015, 19:29
ընկերուհին կլսի կգա քեզ բմբլահան կանի, զգույշ

վայ բաց ես կդիտեի նման ներկայացում, շատ եմ սիրում խանդոտ մարդկանց կռիվները, էնքան էներգիա կա դրանց մեջ

Mephistopheles
19.02.2015, 19:33
վայ բաց ես կդիտեի նման ներկայացում, շատ եմ սիրում խանդոտ մարդկանց կռիվները, էնքան էներգիա կա դրանց մեջ

Մի հատ էլ սիրուն մրցույթ կկազմակերպեինք…

Mephistopheles
19.02.2015, 19:33
ընկերուհին կլսի կգա քեզ բմբլահան կանի, զգույշ

սիրում եմ… հո զոռով չի՞…

StrangeLittleGirl
19.02.2015, 19:36
Կամաց, ընկերուհին տարածքում ա :D

LisBeth
19.02.2015, 19:38
սիրում եմ… հո զոռով չի՞…

անպատասխան սերը լավ մուսա կարա լինի, ասում են, մեկ էլ տեսար լիրիկական զեղումներ սկսվեն մոտդ, մեզ չզրկես դրանք ընթերցելու հաճույքից

Mephistopheles
19.02.2015, 19:41
Կամաց, ընկերուհին տարածքում ա :D

ով ա՞

Mephistopheles
19.02.2015, 19:44
ամպատասխան սերը լավ մուսա կարա լինի, ասում են, մեկ էլ տեսար լիրիկական զեղումներ սկսվեն մոտդ, մեզ չզրկես դրանք ընթերցելու հաճույքից

մի հատ մրցույթ կազմակերպենք… Ռեիֆեւսիս համար սեքսի մուվեր եմ պատրաստել… ես իտա Կենչիտան եմ…

մարդագայլուկ
19.02.2015, 19:44
Հա էլի, ո՞վ ա։ Ես էլ էս վերջերս հա գրում գրում եմ, չի պատասխանում.. աչքիս սաղ էդ ընկերուհին ա >.<

LisBeth
19.02.2015, 19:45
ով ա՞

հա էլի, նենց էլ մի առեղծվածով են պարուրել /վայ էս բառը ոնց էի սիրում/

LisBeth
19.02.2015, 19:45
Հա էլի, ո՞վ ա։ Ես էլ էս վերջերս հա գրում գրում եմ, չի պատասխանում.. աչքիս սաղ էդ ընկերուհին ա >.<

ակումբից էլ կտրվել ա, հեչ լավ չի ազդում էդ ընկերուհին մեր Ռուֆուսի վրա

LisBeth
19.02.2015, 19:47
մի հատ մրցույթ կազմակերպենք… Ռեիֆեւսիս համար սեքսի մուվեր եմ պատրաստել… ես իտա Կենչիտան եմ…

Մեֆ :D քո դեմ կոնկուրենցիա չկա… հաստատ դու կհաղթես

Mephistopheles
19.02.2015, 19:48
Հա էլի, ո՞վ ա։ Ես էլ էս վերջերս հա գրում գրում եմ, չի պատասխանում.. աչքիս սաղ էդ ընկերուհին ա >.<

…ընկերը…

Mephistopheles
19.02.2015, 19:49
Մեֆ :D քո դեմ կոնկուրենցիա չկա… հաստատ դու կհաղթես

…տենց մի ասա… դժվար ա… համառ պայքար ա գնալու…

մարդագայլուկ
19.02.2015, 20:22
…տենց մի ասա… դժվար ա… համառ պայքար ա գնալու…
Ոչինչ, Մեֆ, մենք քեզ բալետ կանենք

Mephistopheles
19.02.2015, 20:29
Ոչինչ, Մեֆ, մենք քեզ բալետ կանենք

բայց ո՞վ ա էդ գլֆռենդը… ասեք իմանամ…

Ուլուանա
20.02.2015, 00:03
Ես նկատել եմ, որ երբ երկու ակումբցի սկսում են ընկերություն անել կամ առավել ևս՝ ամուսնանանում են, դրանից հետո, որպես կանոն, սկսում ա գործել «տնից մեկը Ակումբ կմտնի» սկզբունքը :D։ Մի հատ հիշեք բոլոր ակումբային զույգերին ;)։

Tiger29
20.02.2015, 00:15

Մեկ բացառություն կա, որն էլ ապացուցում է օրենքը)

Ուլուանա
20.02.2015, 00:25
Մեկ բացառություն կա, որն էլ ապացուցում է օրենքը)
Դե, բացառություններ ամեն տեղ է լինում են, էդ հեչ :)։ Բայց տվյալ դեպքում ու՞մ նկատի ունես, հետաքրքիր ա :))։

Tiger29
20.02.2015, 00:38
Դե, բացառություններ ամեն տեղ է լինում են, էդ հեչ :)։ Բայց տվյալ դեպքում ու՞մ նկատի ունես, հետաքրքիր ա :))։

Исключение из правил подтверждает правило.
Աթեիստ-Cassiopeia
Միակ օրինակն ա:)

Ուլուանա
20.02.2015, 00:52
Исключение из правил подтверждает правило.
Աթեիստ-Cassiopeia
Միակ օրինակն ա:)

Հա, էլի։
Էս դու լուրջ ուսումնասիրություններ ես արել, հա՞, որ տենց համոզված պնդում ես, որ միակ օրինակն ա :))։

Tiger29
20.02.2015, 00:56
Հա, էլի։
Էս դու լուրջ ուսումնասիրություններ ես արել, հա՞, որ տենց համոզված պնդում ես, որ միակ օրինակն ա :))։

Нет, только бизнес, и ничего личного :))

Համոզված չեմ պնդում, իմ կարծիքն եմ ասում: Ուղղակի բազմաթիվ են քո ասած` հակառակ օրինակները)

Հա, մեկ էլ Root-նա կորել, չի երևում էս վերջերս)

StrangeLittleGirl
20.02.2015, 01:23
Нет, только бизнес, и ничего личного :))

Համոզված չեմ պնդում, իմ կարծիքն եմ ասում: Ուղղակի բազմաթիվ են քո ասած` հակառակ օրինակները)

Հա, մեկ էլ Root-նա կորել, չի երևում էս վերջերս)

Root-ը նենց պաթետիկ հրաժեշտով-բանով գնաց, տենց էլ չերևաց, տենց էլ ոչ ոք չիմացավ՝ ով ա, ինչ ա :))

Ուլուանա
20.02.2015, 04:10
Root-ը նենց պաթետիկ հրաժեշտով-բանով գնաց, տենց էլ չերևաց, տենց էլ ոչ ոք չիմացավ՝ ով ա, ինչ ա :))
Հա, ճիշտ ա, էս վերջերս, այսինքն՝ էս վերջին մի ութ տարվա մեջ չի երևացել ինչ–որ :D։

Tiger29
20.02.2015, 08:06
Հա, ճիշտ ա, էս վերջերս, այսինքն՝ էս վերջին մի ութ տարվա մեջ չի երևացել ինչ–որ :D։

kiki-ն էլ չի երևացել, չէ՞) գոնե սպորտ թեման ակտիվ էր պահում:
Դե մեկ էլ Philosopher-ը՝ ամեն օր ստեղ ա, բայց ստեղ չի)

Mephistopheles
20.02.2015, 08:16
Root-ը նենց պաթետիկ հրաժեշտով-բանով գնաց, տենց էլ չերևաց, տենց էլ ոչ ոք չիմացավ՝ ով ա, ինչ ա :))

հես ա ես էլ տենց կեթամ…

չնայած որ նայես… this has to end someday…

Tiger29
20.02.2015, 08:34
հես ա ես էլ տենց կեթամ…

չնայած որ նայես… this has to end someday…

Ասում են, քեզ՝ նկարդ, տեսնող էլ ա եղել, նենց որ դու Root-ի «նման» չես կարող հեռանալ:
Ո՞վ ա ասում… շենքում են խոսում)

ivy
20.02.2015, 09:17
Կարոտում եմ էն ժամանակները, երբ Ռուֆը Իտալիայում էր։ Էն ինչ հավես գրառումներ էր անում։
Հետ եկավ, լուրջ ձյաձյա դարձավ՝ ընկերուհի, աշխատանք. էլ մեզ սկի չի հիշում :cry

Mephistopheles
20.02.2015, 09:28
https://www.youtube.com/watch?v=KZbGVHk3tBA

All things must pass
All things must pass away…

Լեո
04.05.2015, 22:03
ministr (http://www.akumb.am/member.php/16705-ministr)-ին հիշու՞մ եք, վաղուց չի երևացել…

Vaio
06.05.2015, 20:27
ministr (http://www.akumb.am/member.php/16705-ministr)-ին հիշու՞մ եք, վաղուց չի երևացել…

Բայց ովա երևում որ, մարդկանց մոտ արտագաղթային տրամադրություններ են:

erexa
04.09.2016, 03:15
Rhayader-ն ա կորել: :oy

Arpine
05.10.2016, 15:29
Իրականում շատերին չեմ տեսնում․ Էլիզեն չկա շատ վաղուց։ :8

Smokie
05.10.2016, 15:33
Իրականում շատերին չեմ տեսնում․ Էլիզեն չկա շատ վաղուց։ :8

Դու էլ էիր կորել:P

Ռուֆուս
05.10.2016, 16:11
Կարոտում եմ էն ժամանակները, երբ Ռուֆը Իտալիայում էր։ Էն ինչ հավես գրառումներ էր անում։
Հետ եկավ, լուրջ ձյաձյա դարձավ՝ ընկերուհի, աշխատանք. էլ մեզ սկի չի հիշում :cry

Ես էլ եմ կարոտում, էն էլ ոնց :))

Ռուֆուս
05.10.2016, 16:24
աաաա, էս թեման նոր եմ կարդում, ինչ իմանայի, որ վերջին երեք էջը ակտիվորեն ինձ էիք քննարկում :))

Գաղթական
12.05.2018, 14:20
Մի սևանցի ունեյինք, ում զարմանքը թևավոր խոսք էր դարձել, երբ ժամադրության վայրը խառնել ու ուրիշ տեղ էր գնացել՝ լինելով նորեկ Երևանում:
«Ես էկա, դուք չկիք: Հո՞ւր իք..»

Հիմա էս մեր Վիշապը հո՞ւր ի:
Չլինի՞ ՀՀԿ-ի դեպքերից հետո զապոյի գնաց՝ յա դարդից, յա ուրախությունից..

Adam
14.01.2019, 00:40
Rasta , Childofthesky , Selene , Meme , Dayana , Enipra , Vistolog ... ու՞ր են էս մարդիկ: Լրիվ ուրիշ կյանքից էին…

Աթեիստ
14.01.2019, 01:35
Ֆեյսում են ։)

Smokie
12.06.2019, 22:46
Ժողովուրդ ինչու՞ ա Ռուսաստանում խնդիրներ լինում ակումբ մտնելու հետ կապված: Տեղյակ ե՞ք էդնխնդրի մասին:

Ակումբի Լիլիումի հետ եմ էսօր խոսել FB-ում, ասում ա, որ էնտեղ շատ վաղուց անհայտ պատճառով error ա տալիս, իսկ ինքը անընդհատ փորձել ա: Ու մեզ չի մոռացել::love

Մենք էլ իրան: Չէ՞:;)

Ծլնգ
21.10.2019, 00:49
Progart-ն ա կորել... մի ձև շատ կտրուկ ասեց. «Աբեղյանը ճիշտ էր, ես սխալ...» ու անհայտացավ :(

Վիշապ
31.10.2019, 03:48
VisTolog ո՞նց ես, առողջություն, քեֆ հալ, Elmo where the heck are you?

Ուլուանա
01.11.2019, 05:40
Progart-ն ա կորել... մի ձև շատ կտրուկ ասեց. «Աբեղյանը ճիշտ էր, ես սխալ...» ու անհայտացավ :(
Վայ, ես էլ ահագին ժամանակ ա` մտածում էի, թե ուր ա կորել Progart-ը, ու արդեն որոշել էի էդ հարցը բարձրացնել, մեկ էլ տեսնեմ` դու արդեն գրել ես:

Մի խոսքով` Progart, եթե թաքուն մտնում ես, մենակ կարդում, իմացի, որ քեզ կարոտողներ կան, հետ արի :love:

Ուլուանա
01.11.2019, 05:41
VisTolog ո՞նց ես, առողջություն, քեֆ հալ, Elmo where the heck are you?
Կոնկրետ Էլմոն ակտիվորեն ու հաջողությամբ տժժում ա Ֆեյսբուքում :)):

Elmo
01.11.2019, 09:26
VisTolog ո՞նց ես, առողջություն, քեֆ հալ, Elmo where the heck are you?

Մեծացանք, ծերացանք, ու ձեռի հետ մի քիչ կորանք: Կենդանի եմ :)

Աթեիստ
01.11.2019, 11:45
Վայ, ես էլ ահագին ժամանակ ա` մտածում էի, թե ուր ա կորել Progart-ը, ու արդեն որոշել էի էդ հարցը բարձրացնել, մեկ էլ տեսնեմ` դու արդեն գրել ես:

Մի խոսքով` Progart, եթե թաքուն մտնում ես, մենակ կարդում, իմացի, որ քեզ կարոտողներ կան, հետ արի :love:

Ես իրա գրառումները տրանսլիտի պես էի կարդում, նեղվելով ։)

Բովանդակությունը լավն էր, բայց ձևը հեչ դուրըս չէր գալիս :D

ivy
01.11.2019, 13:26
Կոնկրետ Էլմոն ակտիվորեն ու հաջողությամբ տժժում ա Ֆեյսբուքում :)):

Տենց էլ չեմ հասկանում, թե մարդիկ ոնց են Ակումբը թողնում, գնում ֆեյսբուքում տժժալու, ասենք որ ուղղակի Ակումբը թողնեն գնան, էդ կհասկանամ, բայց որ դրա տեղը ֆեյսբուքը նախընտրե՞ն, լավ էլի։

Հայկական ֆեյսբուքը էնքան կեղծ ու զզվելի տարածք ա, որտեղ մկներն իրենց առյուծ են զգում՝ իրենց «լուրջ ու ծանրակշիռ» վերլուծություններով, որտեղ սաղ իրար ստից սիրաքստվում են՝ սրտիկներով ու լայքիկներով կամ բացահայտ հայհոյում՝ ամենաթունդ քֆուրներով, էն որ իրականում ծպտուն էլ չէին հանի, բայց դե վերադառնանք էն կետին, որ ֆեյսբուքում սաղ առյուծ են։ Ու ամբողջը մի վիրտուալ աղմուկ-աղաղակի մթնոլորտում, որտեղ ով ավելի բարձր գոռա, էնքան ավելի լավ։ Հետն էլ իրենց մի նե՜նց դեմք են զգում, բա ո՜նց, հարյուրներով լայքեր ու շեյրեր ունեն, գնալով ավելացող «ընկերներ» (մի՞թե մարդկությունն իրականում էդքան պրիմիտիվ է, ու մենակ Ցուկերբերգն էր դա ջոկել)։
Մի խոսքով, թող կորչեն Ակումբից, թե իրենց էդպես ավելի լավ է, բայց չիմանամ, որ դրա տեղը ֆեյսբուքամանությանն են տրվել, շատ տխուր է դա։

Ծլնգ
01.11.2019, 15:41

մեկը զանգուի ափին նստած ձուկ ա բռնում, մեկ էլ հանկարծակի ոսկե ձկնիկ ա հանում, ով ավանդական երեք ցանկության հնարավորություն ա տալիս՝ ազատ արձաման դիմաց։ Էս ձկնորսս էլ ասում ա. «նենց արա էն պաբեդա մոստի վրով էս կողմից էն կողմ ապաչի հնդիկներ աղմուկ-աղաղակով անցնեն»։ Ոսկե ձկնիկը կատարում ա, ու հարցնում ա երկրորդ ցանկության մասին։ Ես ձկնորսս էլ ասում ա՝ դե հիմա էլ նենց արա որ հետ գան նույն ձև։ Վերջը երրրորդ ցանկուցյամբ էլ ա ուզում, որ պաբեդա մոստի վրով ապաչիները պառադ անեն... էս ձուկն էլ շվարած սրան ասում ա.
— այ ախպեր, տենց հնարավորություն ունեիր ինչ ցանկություն որ ունես ի կատար ածելու, էդ հնդիկները իրենց աղմուկ-աղաղակով ինչի՞դ էին։
— զատո դվիժինեի կա...

One_Way_Ticket
01.11.2019, 15:58
Տենց էլ չեմ հասկանում, թե մարդիկ ոնց են Ակումբը թողնում, գնում ֆեյսբուքում տժժալու, ասենք որ ուղղակի Ակումբը թողնեն գնան, էդ կհասկանամ, բայց որ դրա տեղը ֆեյսբուքը նախընտրե՞ն, լավ էլի։

Հայկական ֆեյսբուքը էնքան կեղծ ու զզվելի տարածք ա, որտեղ մկներն իրենց առյուծ են զգում՝ իրենց «լուրջ ու ծանրակշիռ» վերլուծություններով, որտեղ սաղ իրար ստից սիրաքստվում են՝ սրտիկներով ու լայքիկներով կամ բացահայտ հայհոյում՝ ամենաթունդ քֆուրներով, էն որ իրականում ծպտուն էլ չէին հանի, բայց դե վերադառնանք էն կետին, որ ֆեյսբուքում սաղ առյուծ են։ Ու ամբողջը մի վիրտուալ աղմուկ-աղաղակի մթնոլորտում, որտեղ ով ավելի բարձր գոռա, էնքան ավելի լավ։ Հետն էլ իրենց մի նե՜նց դեմք են զգում, բա ո՜նց, հարյուրներով լայքեր ու շեյրեր ունեն, գնալով ավելացող «ընկերներ» (մի՞թե մարդկությունն իրականում էդքան պրիմիտիվ է, ու մենակ Ցուկերբերգն էր դա ջոկել)։
Մի խոսքով, թող կորչեն Ակումբից, թե իրենց էդպես ավելի լավ է, բայց չիմանամ, որ դրա տեղը ֆեյսբուքամանությանն են տրվել, շատ տխուր է դա։
Ֆեյսբուքում "տժժալը" պարտադիր չէ public լինի, կարող ես սահմանափակվել քո ընկերներով, կամ նույնիսկ ոչ բոլոր ընկերներով։
Անձամբ իմ համար ֆեյսբուքը ոչ մի կերպ չի կարող փոխարինել ակումբին, ու անկապ օրագրում մի անգամ գրել եմ, թե ինչու։ Բայց մարդիկ տարբեր են։

Վիշապ
01.11.2019, 22:29
Մեծացանք, ծերացանք, ու ձեռի հետ մի քիչ կորանք: Կենդանի եմ :)

Բարև ախպեր ջան։
Էս ո՞նց ես ծերացել, որ ակումբը թողած ֆեյսբուքում ես տժժում, մեջդ մի գրամ կոնսերվատիզմ չկա :Ճ

Վիշապ
01.11.2019, 23:10
Մի քիչ թեմայից դուրս փիլիսոփայեմ.
Ֆեյսբուքում մարդն ա ուշադրության կենտրոնում, իսկ ակումբում՝ թեման, կոնցեպտուալ կառուցվածքով տենց ա, մեկը սոցալացվելու ու ինքնադրևորվելու տեղ ա, մյուսը՝ քննարկելու տեղ։
Այսինքն ակումբում ապրիորի պիտի գաղափարներ լինեն, որ քննարկելու բան լինի, իսկ ֆեյսբուքում պարտադիր չի գաղափարների առկայությունը, կարելի է ինչ-որ նկար շեյր անել, լայքեր ստանալ, ուրախություն, խինդ ու ծիծաղ, ու կյանքը հրաշալի է։։
Այսինքն մի քիչ բարդ ա լինելու լուրջ քննարկումը կայֆավատից տարբերելը, ու հենց մենակ դրա պատճառով ֆեյսբուքում լուրջ թեմաները արժեզրկվում են։
Ասենք ինչքան հետաքրքիր կլիներ, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ակումբում քննարկեր իր հաջողությունները, կամ «իր» հաջողությունները, կամ իր «հաջողությունները»․․․ հնարավոր ա, շատ ավելի կառուցողական արձագանքներ ստանար «դու մեր թագավո՜ր», «կեցցե՛», «բրա՛վո», և այլ անիմաստ հիացական լայքերի փոխարեն։
Իսկ սենց, կարա մի հատ ասֆալտի նկար շեյր անի, անունը դնի «Նոր Հայաստան», ու թույն տպավորությունը ապահովված ա։ Իդեաներ, մտքեր, կամ նորություններ արագ տարածելու համար թվիթթերը վայթե ավելի լուրջ հարթակ է, որ զիբիլանոցից մի քիչ տարանջատվում է։
Եթե համառոտ՝ ինձ համար ֆեյսբուքը մտավոր դեգրադացիայի տեղ ա, դրա համար ֆեսյբուքիս հաշիվը մենակ օգտագործում եմ անկարևոր ծրագրերում ու էջերում արագ լոգին լինելու համար:
Ծանոթներիս ու ընկերներիս նախընտրում եմ զանգել (կարող է սկայպով, վայբերով ու նման ուրիշ բանով էլ լինի), կամ հանդիպել։
Էն լուրերը, կամ մեկնաբանությունները, որ կարդում եմ ֆեյսբուքում, լրիվ դեղին էջեր, կամ գառասկոպ կարդալու պես մի բան են՝ պարապ վախտի խաղալիք, Նիկոլի շեյրերն էլ հետը։
Իմ կարծիքով։

Հայկօ
02.11.2019, 01:58
Ժող, դե ՖԲ-ն բոլորի համար տարբեր ա ու պայմանավորված ա էն մարդկանցով, ում հետևում ու կարդում ես, ու էն մարդկանցով, ովքեր կարդում են քեզ: Էդ մարդկանց խումբը բոլորիս դեպքում էլ իրարից տարբեր ա: Ես իմ ՖԲ-ից գոհ եմ :)): Համարյա զրո ուշադրություն ուռա-քաղաքականությանը, հիմնականում լավ հումոր ու հետաքրքիր պոստեր:

Յոհաննես
02.11.2019, 02:06

Իրականում շատ քիչ է տարբերվում,ֆբի հայ համայնքն էլ է մի բուռ,կեսը լատինատառ գրողներն են,էն մյուս կեսը լատինատառ գրողների վրա լատինատառ բոցեր անողները ))) Այվիի գրածի հետ հմո եմ,մի երկու բան էլ արժի ավելացնել )

Գաղթական
02.11.2019, 03:22
Ֆբ-ն Ակումբով փոխարինելը (կամ հակառակը)՝
էդ ոնց որ գորտի տոտիկներով սոխարածը փոխարինես ծովափնյա սիրավեպի հետ..
Այսինքն՝ 2 բացարձակ իրար հետ զուգահեռ չունեցող երևույթ...

Smokie
02.11.2019, 04:25
Ես լավ ծանոթ եմ Elmo-ի ընտանեկան (@Annushka-ի հետ) և քաղաքական FB կյանքին: Ասեմ, որ իրենցը էն ստատուսներից են, որ կարդալուց իսկապես հաճույք կստանաս ու կտպավորվես: Վազգենը իր երկար, հավես, իմաստալի, խելացի ու գրագետ գրսռումներով, Անուշն էլ իրենց երեխաների նոր արկածներով ու խենթություններով ավելի ու ավելի հետաքրքիր են դարձնում FB-ն:
Եթե էդպես նսյենք, նույնն էլ Աբելյան-ն ա: Վաղուց ակումբ չի մտել երիտասարդը, բայց տեսե՞լ եք մեկ-մեկ ինչքան զվարճսլի, կարճ ու կոնկրետ, քաղաքականության մասին սուր ակնարկներ, գրառումնռր ա դնում FB-ում: Չեք փոշմանի եթե նայեք:

Հավանաբար կասեք, "թող էդ ամենը անեն ակումբում": Բայց դե հիմա ի՞նչ անենք, էդ էլ իրանց որոշումն ա::esim Անձամբ ես դժգոհելու պատճառ չեմ տեսնում ու FB-ն էլ պարբերաբար ուսումնասիրում եմ: :)

Շինարար
02.11.2019, 04:31
Ինձ համար Ֆեյսբուքը հարազատ մարդկանց ու ինձ հետաքրքիր մարդկանց հետևելու միջոց ա: Հարազատների, ընկերների դեպքում ինձ իրանց նորություններն ու նկարներն են հետաքրքիր, հետաքրքիր մարդկանց դեպքում մեծ մասամբ ուղղակի կապի մեջ մնալու համար:

Օրը քսան ստատուս գրող ընկերներին անֆոլոու եմ արել, նենց չի որ դեմ եմ, բայց զուտ լիահոսս իմ ուզած տեսքի պահելու համար:

Ֆեյսբուքը լուսավորչական նպատակներով օգտագործողներից զահլաս գնում ա` պատմաբաններ, լեզվաբաններ, կինոգետներ, ռաենէյրագետներ, բարոյախոսներ: Ջնջում եմ ընկերներիս ցանկից: Չգիտեմ` ես իմ հարազատների հետ սիրում եմ զրուցել դեսից դենից, վերջին ճամփորդության նկարները ցույց տալ ոչ թե նստել ու առավոտից իրիկուն գլխներին լեկցիա կարդալ: Նենց չի որ ընդհանրապես չեմ լեկցիա կարդում ֆեյսբուքում էլ մեկ մեկ ինչ որ թեմայից կարտահայտվեմ բայց ոչ թե առավոտը զարթնեմ ու գրեմ թե որտեղ ինչ հայտնագործություն արեցին ու մինչև քնել տենց մի քսան տեղեկատվական պոստ: Զահլեքդ չգնա դուք բանուգործ չունեք: Էլի նենց չի որ դեմ եմ բայց ես նենց եմ անում որ հնարավորինս իմ լիահոսս տենց էջեր չլցվեն:

Sambitbaba
03.11.2019, 18:07
Ժող, էս թեմայից չեք ընկե՞լ...
Կարելի է՞, ես էլ գնամ ուրիշի օրագրում գրառում անեմ...

Elmo
07.11.2019, 17:38
Բարև ախպեր ջան։
Էս ո՞նց ես ծերացել, որ ակումբը թողած ֆեյսբուքում ես տժժում, մեջդ մի գրամ կոնսերվատիզմ չկա :Ճ

Բարև ախպեր ջան: Ու բարև բոլորին:
Ժողովուրդ ջան, ես ակումբը ֆեյբուքի հետ չեմ փոխել: Ընդհանրապես ոչ մի բանը ոչ մի բանի հետ չեմ փոխել: Ակումբը իմ անձի կայացման մեջ մեծ ներդրում ունի, ես ո՞նց կարամ Ակումբը փոխեմ: Ակումբը նույնիսկ հայկական ֆեյբուքի կայացման մեջ մեծ ավանդ ունի: Ես ֆեյբուքում էլ էդքան շատ չեմ լինում, ինչքան կարող ա թվա: Նույնիսկ գրառումները, որ էնտեղ անում եմ, էնտեղ չեմ գրում: Դրամք google docs-ում գրում, պահում եմ: Հետո մեկ-մեկ նայում եմ, կամ հրապարակում եմ, կամ ջնջում: Հրապարակելը տևում ա 2-3 վայրկյան: copy+past: Ակումբի ժողովրդի հետ ակտիվ կապ եմ պահում, շփվում եմ, հանդիպում եմ: Հենց նույն ֆեյբուքում էլ իրենք կան, բայց ասում եմ, ֆեյբուքից էլ շատ չեմ օգտվում, ընդամենը գրառումներ եմ անում մեկ-մեկ: Ամեն ինչ ժամանակի հարց ա: Ակումբը պետք ա կարդաս առավոտից իրիկուն, ամեն թեմայից տեղյակ լինես, որ կարողանաս թեման քննարկես: Ես ընդամենը էդ ժամանակը չունեմ: Էլ 22-24 տարեկան չեմ, որ հասցնեմ: Ֆեյբուքն էլ դէ ասենք վերելակի մեջ մի քիչ թերթում ես ու վերջ, ընդեղ հոգի դնելու տեղ չկա, իսկ ստեղ՝ կա: Այ ժամանակը սուղ ա: Կարող ա մեծանամ թոշակի գնամ, էդ ժամանակ հասցնեմ, եսիմ: Կաշխատեմ հաճախ երևամ:

Meme
16.11.2019, 13:06
Ո՞րտեղ է Գալաթեան :love

ivy
16.11.2019, 13:22
Ո՞րտեղ է Գալաթեան :love

Երևի ֆեյսբուքում, ինչպես և Ակումբից կորածների մեծ մասը:

Աթեիստ
16.11.2019, 13:43
Երևի ֆեյսբուքում, ինչպես և Ակումբից կորածների մեծ մասը:

Fb-ի «ուտո՞ւմ ես, նկար դիր» խմբում ա ոնց որ ակտիվ ։)

Ստեղ էլ տենց բան բացեք :D

CactuSoul
23.11.2019, 09:02
Ո՞րտեղ է Գալաթեան :love

Տանը, երեխա ա պահում :))

Յոհաննես
26.04.2020, 03:42
Բյուրը ուրա՞ :o

Sambitbaba
26.04.2020, 23:37
Սմոքը՞...

Ուլուանա
28.04.2020, 07:16
Բյուրը ուրա՞ :o
Հերթական անգամ լքել ա Ակումբը (https://www.akumb.am/showthread.php/14950-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?p=2599102&viewfull=1#post2599102):

Ուլուանա
28.04.2020, 07:19
Սմոքը՞...
Սմոքին միշտ էլ պարբերաբար տևական դադարներ ա վերցրել Ակումբից (կամ ընդհանուր վիրտուալից, չգիտեմ): Կարծում եմ` կգա շուտով: Բայց դե հիմա էնքան շատ են «կորածները», ո՞ր մեկի կորելով զարմանանք: Ավելի հեշտ ա նշել չկորածներին ու գրել` իսկ ու՞ր են կորել մնացած բոլորը :D:

ivy
28.04.2020, 09:50
Սմոքին էստեղ ա, երկու օր առաջ էր գրառում (https://www.akumb.am/showthread.php/62161-%D5%95%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B4%D5%AB-%D6%85%D6%80?p=2601818&viewfull=1#post2601818) արել, չե՞ք տեսել:

Smokie
28.04.2020, 13:31
Սմոքը՞...
Հա ջա՞ն::))

Սմոքին միշտ էլ պարբերաբար տևական դադարներ ա վերցրել Ակումբից (կամ ընդհանուր վիրտուալից, չգիտեմ): Կարծում եմ` կգա շուտով: Բայց դե հիմա էնքան շատ են «կորածները», ո՞ր մեկի կորելով զարմանանք: Ավելի հեշտ ա նշել չկորածներին ու գրել` իսկ ու՞ր են կորել մնացած բոլորը :D:
Հա է՞լի, ի՞նչ կա զարմանալու Սամ ջան::)) Մանավանդ որ արդեն երեք տարի ա իսկապես պարբերաբար եմ ակումբ մտնում, ոչ թե առաջվա պես ամեն օր ու հետաքրքրասիրությամբ:
Ինչպես գիտենք, մարդիկ էլ, իրենց հետաքրքրություններն էլ փոխվում են ժամանակի ընթացքում: Ակումբը մտքիս կա, բայց ո'չ առաջվա պես: Չգիտեմ, երևի ակումբն էլ ա ինչ-որ չափով փոխվել: Ոնց նշեց Անահիտը, հիմա կորածները ավելի շատ են, քան մնացողները::))
Գուցեև ինչպես միշտ որոշ բաներ հետաձգելու, հավես չունենալու , կամ մոռանալու սովորությունն ա էլի մոտս առաջ եկել: Գուցեև նրանից ա, որ ինքս իմ համար զբաղվածություններ ու գործեր եմ "ստեղծում" էս ընթացքում: Քանի անգամ էս երեք տարվա ընթացքում ինքս եմ նշել, որ հետևում եմ, Ղեկավարման վահանակի թեմաներին ու պարզում, որ մի քանիսն արդեն կորել են էնտեղից, որովհետև 15 օրից ավելի վաղեմություն ունեն::)) Արդեն չեմ էլ ստուգում, կորցրել ե՞մ, թե՞ չէ` դրա կարիքը չկա, ուղղակի միանգամից մտնում եմ Ղեկավարման վահանակից դեպի "նայել բաժանորդագրված բոլոր թեմաները"::)) Ղեկավարման-ից կորածները աչքի անցկացնում, մնացածը թողնում հետոյին::oy

Սմոքին էստեղ ա, երկու օր առաջ էր գրառում (https://www.akumb.am/showthread.php/62161-%D5%95%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B4%D5%AB-%D6%85%D6%80?p=2601818&viewfull=1#post2601818) արել, չե՞ք տեսել:

Պահ, թե չէ ի՞նչ մի կարևոր, կամ ակտիվ թեմայում ա գրառել, որ տեսնեին::)) Ուղղակի անձնական օրագիրս էր է՞լի: Էն էլ հաստատ մի վայրկյանում կորել ա Կորոնա-քննարկումներ մեջ::))
Էս տարի նկատել եմ, որ օրագրիս էս մի էջը բավականին երկար ա դիմացել ու որոշել եմ, որ մի տարի պիտի ձգի::lol Իրականում բարդ չի, էնտեղ էլ ասելիք չեմ ունենում հիմնականում:
Ու իմ ամենասիրած բաժինը` օրագրերը, մյուսների պես հետաձգվում ա::oy Սովորություն ա հետաքրքիրը հետոյին թողնելու:

Sambitbaba
28.04.2020, 22:39
Հա է՞լի, ի՞նչ կա զարմանալու Սամ ջան::))

Կարդացի Բյուրի գրառումը, որի հղումը Անուկն էր տվել...
Կարդացի քո գրառումը...

Չէ, դու շատ ավելի լավ ես խոսում անբավարարվածության մասին Ակումբից, Սմոք ջան, նույնիսկ նի տեսակ ուրախ-ուրախ...

Բայց մեկ է, ինչու՞ մենք միշտ խոսում ենք էն մասին, թե ինչ է մեզ տալիս Ակումբը:
Ինչու՞ չենք խոսում այն մասին, թե ի՞նչ ենք տալիս մենք Ակումբին:

Իսկ քո և Բյուրի նման ակտիվ ակումբցիները, երբ լքում են Ակումբը, կարծում եմ, ավելի լավ է, նույնիսկ հարցնեին իրենց. երբ ես լքում եմ Ակումբը, ես ի՞նչ չեմ տալիս Ակումբին:
Ու եթե ես դա չեմ տալու, ուրիշ ո՞վ է այդ տալու:

Մենք պատասխանատու ենք նրանց առջև, ում ընտելացրել ենք: Դու և Բյուրը պատկանում եք այս պատասխանատու ակումբցիների թվին:

ivy
29.04.2020, 11:19
Սամը սիրուն է գրել, ու անկեղծ ուրախ եմ էն մարդկանց համար, ովքեր զգում են, որ ինչ-որ բան կարող են տալ Ակումբին կամ ընդհանրապես աշխարհին։
Ես չունեմ էդ զգացումը ու կարող եմ հասկանալ էն մարդկանց, ովքեր նախ և առաջ մտածում են, թե էս կամ էն միջավայրը, էդ թվում նաև Ակումբն իրենց ինչ է տալիս։ Կամ ինչ է իրենցից խլում (ժամանակ, էներգիա, նյարդեր)։

Ու նաև գիտեմ, թե Ակումբն ինձ ինչքան բան է տալիս։ Առանձին վերցրած՝ ցանկություն չունեմ մարդկանց հետ ինտենսիվ կոնտակտներ ունենալ՝ հիմնականում վստահության բացակայության պատճառով (մի բան խախտված է իմ մեջ), մասամբ էլ՝ ինտրովերտության պատճառով, բայց էն ամբողջությունը, որը ստեղծվում է Ակումբում, ինձ համար ամենավստահելի միջավայրն է․․․ ամբողջ աշխարհում, որտեղ կարող եմ կիսել իմ ուրախություններն ու տխրությունները, իմ տագնապներն ու զայրույթը, իմ տրամադրություններն ու անկապ, անկարևոր մտքերը՝ առանց անհանգստանալու, թե ինչ կլինի դրա արդյունքում։ Եթե հավատանք, որ ամեն մեկի համար ինչ-որ մի անկյուն ի վերջո «տուն» է, ապա իմ տունն էլ սա է։ Կամ իմ «երևակայական ընկերը»։ Ամենալավը, ամենավստահելին, ամենասիրելին։

Նաև հավատում եմ, որ «կորած ակումբցիների» մի մասը պարբերաբար Ակումբում է լինում ու, խելոք նստած մի անոնիմ անկյունում, իր գործով է զբաղված, որովհետև իրենց էլ է էս տարածքը ինչ-որ բան տալիս, անգամ երբ ակտիվ չեն կամ գուցե հենց էն պատճառով, որ ակտիվ չեն։

Adam
29.04.2020, 11:50
Նույնն էլ ես:
Ժամանակի ընթացքում կարող ա շատ երկար տարիներ ակտիվ չլինեմ, բայց ամեն անգամ ինտերնետ մտնելուց՝ երկրորդ եթե ոչ առաջին էջումս ակումբը լինի բացված:
Մագնիսական դաշտ ունի ակումբը, որ ձգում ա էն մարդկանց ովքեր տեսել են իրա սկիզբն ու զարթոնքը: Նորերը դժվար տենց զգացում ունենան:
Ու թեև հնարավոր ա որ ակումբցիների հետ տարիներով չշփվեմ ՝ մեկ ա ակումբը հյուրի կարգավիճակով ինձ մագնիսական ու անբացատրելի էներգիա ու հաճելի զգացում ա տալիս (կամ դա նոստալգիկ զգացում ա կամ էլ չգիտեմ… շատ չեմ խորացել):

Հետաքրքրական ա իմ համար էն փաստը որ ես Հայաստանն ու Երևանը բացարձակապես չեմ կարոտում նույնիսկ մի նշույլ անգամ: Արդեն քանի տարի ա ինչ փոխել եմ ազգությունս, ազգանունս ու չեմ շփվում ոչ մի հայի հետ: Ու ներդաշնակ եմ:

Ուղղակի տենց ա ստացվել (չդատեք): Էդ էլ իմ կյանքն ա:
Բայց ակումբն ու ակումբցիներին կարոտում եմ որտև իրանք իմ համար ազգից ու որևէ էթնիկ պատկանելիությունից դուրս են: Վեր են էդ անիմաստ կատեգորիաներից: Երևի դրա համար:
Ինձ թվում ա ՝ ես ուր էլ լինեմ աշխարհում, ինչ ազգության էլ պատկանեմ ու նույնիսկ հասնեմ 80 տարեկան ՝ մեկ ա ակումբի էջը մոտս բաց ա լինելու:

Adam
12.07.2023, 22:27
ակումբցիներ, որոնց վիրտուալ աուռային կարոտել եմ.

Cactusoul, Երկնային, Վահիկ, Դատարկություն, Enipra, Smokie , Kita, Մանուլ, Skeptic, Progart , Thom …

ու էլի շատ-շատեր, որոնց տարբեր թեմաներում, տարբեր կոնտեքստներով գրառումների մեջ անդրադարձել եմ …

հ.Գ. Դե Տրիբունի մասին՝ էլ չասեմ …