PDA

Դիտել ողջ տարբերակը : True Detective / Իսկական Դետեկտիվը

Ռուֆուս
20.02.2014, 03:59
Էն որ քեզ թվում է, թե Breaking Bad-ից հետո ուրիշ ոչ մի որակյալ սերիալ չես գտնի ու մեկ էլ արի ու տես, որ հայտնվում է մի սերիալ, որը լրջորեն կարող է դառնալ Breaking Bad-ի գլխավոր մրցակիցը:

http://i.imgur.com/0mYpqYg.jpg?1

Գլխավոր դերերում՝ Մեթյու ՄակՔոնահի ու Վուդի Հարելսոն

Լուիզիանա նահանգում երկու դետեկտիվներ փնտրում են սերիական մարդասպանին, ուրիշ բան չեմ ուզում ասել, որ հանկարծ սպոյլերություն չանեմ :)

Դեռ մի սերիա եմ նայել, բայց ինչ որակով ա, ինչ լավն ա, քիչ է մնում գիշերը չքնեմ, մնացած 4 սերիաներն էլ նայեմ :)

Իսկ Մեթյու ՄակՔոնահին վերջն ա, էս վերջին երկու տարիների ընթացքում ինքը հազիվ դուրս եկավ աղջկական տարիքից ու սկսեց նորմալ դերեր խաղալ:

Մի խոսքով, սերիալը նոր է սկսվել, դեռևս ընդամենը 5 սերիա է դուրս եկել, սկսեք նայել, հաստատ չեք փոշմանի: Դեքստեր ու Breaking Bad դիտողներին հաստատ դուր կգա:

Ռուֆուս
21.02.2014, 21:42
Թրեյլերն էլ դնեմ, գայթակղեմ :))

http://www.youtube.com/watch?v=TXwCoNwBSkQ

Ռուֆուս
21.02.2014, 21:43
Բա ինտրոյի երգն ինչ լավն ա :)

http://www.youtube.com/watch?v=FxXRkqXfhYM

Արամ
21.02.2014, 21:45
Առաջին սերիան եմ նայում, որ ճիշտն ասեմ, զոռով եմ ինձ ստիպում, որ չանաջատեմ։ Մինչև վերջ նայում եմ, եթե լավ չեղավ, Ռուֆ․․․:nono

Ռուֆուս
21.02.2014, 22:04
Առաջին սերիան եմ նայում, որ ճիշտն ասեմ, զոռով եմ ինձ ստիպում, որ չանաջատեմ։ Մինչև վերջ նայում եմ, եթե լավ չեղավ, Ռուֆ․․․:nono

Ռուֆն ի՞նչ անի :)) Ես էլ դեռ երեք սերիա եմ հասցրել նայել, ու ամեն սերիայից հետո մի կերպ եմ ինքս ինձ համոզել, որ պառկեմ քնեմ, առավոտ շուտ պիտի արթնանամ․․․

Բայց ինչ սխալ բան արեցի, որ սկսեցի նայելը, հիմա ամեն շաբաթ պիտի անհամբերությունից մազերս պոկեմ, մինչև հաջորդ սերիան դուրս գա։ :angry Մենակ թե տեմպը չգցեն․․․

Արամ
21.02.2014, 22:17
Չդզեց։

Արամ
22.02.2014, 15:12
մի քիչ մանրամասնեմ․․․
Օպերատորական աշխատանք ընդհանրապես չկա, տոլի կա, ուղղակի ես չեմ հասկանում, ախր ոնց կարելի ա 2-3 րոպեից ավել կադրը չփոխել, շատ ա հոգնեցնում՝ ահավոր շատ։
Դերասան․․․․2 հոգի՝ ոչ ավել, չնայած որ ինձ մնա մենակ Վուդին։
Ու ընդհանրապես, կարծում եմ, որ էդ իրանց ոստիկաներով տեսարանները լրիվ ֆէյլ են․․․մի ծըռթ դաժը բանկան չի․․․
Չեմ բացառում նաև, որ ֆիլմը շատ լավնա, ուղղակի ես էս ոճով բաներ չեմ նայել ու չեմ հասկանում։

Ռուֆուս
22.02.2014, 16:24
Արա՞մ ։օ

Օպերատորական աշխատանքը կակռազ ամենաբարձր մակարդակի է, ուղղակի ֆիլմն է դանդաղ ու մռայլ։ Արագ Action-ի փոխարեն երկար տրամադրություն ստեղծող կադրեր են, կերպարների ուսումնասիրություններ ու դիալոգներ։

Անճաշակ ես :beee

Արամ
22.02.2014, 16:53

Դե ես մենակ Marvel-ի մուլտիկներն եմ սիրում, սենց բարդ բաներ չեմ կարողանում նայել ^_~

Chuk
22.02.2014, 23:07
Մի 10 րոպե նայեցի: Մի քիչ դժվար կլինի իհարկե էդքան սպասելը, բայց դոկտոր Հաուզը կիսատ չեմ թողնի: Հենց Հաուզը պրծնեմ, կանցնեմ սրան: Լավն ա երևում:

Ռուֆուս
09.03.2014, 01:19
Բոց պարոդիա :))

https://www.youtube.com/watch?v=cHWLpJRlBYA

Ռուֆուս
10.03.2014, 23:20
Էսքան արագ, բայց պրծավ առաջին սեզոնը: Էս սերիալի նման էլ երկրորդը չկա :cry2 :love

Yellow Raven
11.03.2014, 00:37
Իսկ հայտնիա, թե ընդհանուր քանի սեզոնա լինելու? Ես սերիալ առանձնապես չեմ նայում, բայց Ռուֆուսի խորհրդով որոշել եմ էս նայեմ :))

Ռուֆուս
11.03.2014, 00:45
Իսկ հայտնիա, թե ընդհանուր քանի սեզոնա լինելու? Ես սերիալ առանձնապես չեմ նայում, բայց Ռուֆուսի խորհրդով որոշել եմ էս նայեմ :))

Չէ, բան չեն ասում, բայց քանի սեզոն ուզենան, կնկարեն, որովհետև ամեն սեզոն տարբեր պատմություն է, տարբեր դերասանական կազմով։ Ու անպայման նայի, լիքը կինոներ գլուխը քարն են տվել էս սերիալի դեմաց։

Yellow Raven
11.03.2014, 11:23
Չէ, բան չեն ասում, բայց քանի սեզոն ուզենան, կնկարեն, որովհետև ամեն սեզոն տարբեր պատմություն է, տարբեր դերասանական կազմով։ Ու անպայման նայի, լիքը կինոներ գլուխը քարն են տվել էս սերիալի դեմաց։

Ուրեմն անպայման կնայեմ... Ես չեմ սիրում, որ մի 8 սեզոն նկարում են ու սկսում են ձգձգել: Եթե ամեն սեզոն առանձին պատմությունա իրանից ներկայացնում, ուրեմն հենց էսօր էլ կքաշեմ :)