PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգերի գենետիկ ատլաս

Ռուֆուս
14.02.2014, 21:23
Չուզեցի «Ով ենք մենք իրականում» թեմայում գրել, որովհետև էն թեման վաղուց վարի է գնացել, փոխարենը բացում եմ նոր թեմա:

Երեկ գիտնականները սենսացիոն բացահայտում կատարեցին, ըստ որի Ամերիկյան Քլովիս մշակույթի գեները պատկանում են Ալթայում բնակվող ցեղերին են, ովքեր հազարավոր տարիներ առաջ անցնելով Բերինգյան միջանցքը գաղթել են հյուսիսային և հարավային Ամերիկա: Նույն գենետիկ ուսումնասիրություններով պարզել են նաև, որ ժամանակակից մարդկությունը առաջացել է Ուգանդայում բնակվող նախամարդերի շատ փոքր խմբից:

Եվ այսպես արդեն օնլայն է Օքսֆորդի համալսարանի գիտնականների կազմած ազգերի գենետիկ ատլասը, որը կգնեք այստեղ (http://admixturemap.paintmychromosomes.com/): Գիտնականներն ուսումնասիրելով տարբեր ազգերի մանր գենետիկ մուտացիաները կարողացել են պարզել, թե տարբեր ազգերի գեներում որ ազգերի գեները կան: Արդյունքները բավականին հետաքրքիր են ու երբեմն սենսացիոն:

Օրինակ պարզվել է, որ մոնղոլական արշավանքների ժամանակ ռուսները մոնղոլների հետ չեն խառնվել, չնայած նախկինում տեսակետ կար, որ մոնղոլներ

Իսկ ամենամեծ սենսացիան այն է, որ հյուսիսային չինացիների մոտ կա 4% համընկնում հայերի գեների հետ, այս թիվն ավելի բարձր է քան ճապոնացիներինը: Ըստ երևույթին Մետաքսե Ճանապարհի հետևանքով բազմաթիվ հայեր հայտնվել են Չինաստանում՝ ամուսնանալով չինացիների հետ:

Տեսանյութն այստեղ (http://tvrain.ru/articles/mongolo_tatarskogo_iga_ne_bylo_a_armjane_okazalis_rodstvennikami_kitajtsev-362836/):

Նաև նշեմ, որ սա «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» կարգի տուֆտություն չէ, ատլասը կազմվել է գիտական մեթոդներով լուրջ ուսումնասիրությունների հետևանքով ու արդյունքները հուսալի են:

Ուսումնասիրեք, հետաքրքիր բացահայտումները կգրենք այստեղ:

Ռուֆուս
14.02.2014, 21:58
Օրինակ 494-1222թթ ընկած ժամանակահատվածում խառնամուսնությունների հետևանքով հայերի գենի մեջ ամենամեծ կշիռն ունեն հետևյալ ազգերը.

-իրանցիներ 23.1%
-վրացիներ 10.8%
-լեհեր 8.1%
-լիտվացիներ 6.9%
-կիպրոսցիներ 4.8%
-հարավային իտալացիներ 4.8%

Ռուֆուս
14.02.2014, 22:02
մ.թ.ա. 1074 - մ.թ.886-ն ընկած ժամանակահատվածում բասկերի գեներն ուսումնասիրելով որևէ ընդհանուր բան չկա ոչ հայերի, ոչ էլ վրացիների հետ: Փոխարենը բասկերի գեներում շատ աննշան քանակությամբ կան հետքեր Շոտլանդայիայի հյուսիսում գտնվող Օրքնի կղզիների բնակիչների ու իռլանդացիների գեներից:

Sagittarius
14.02.2014, 22:16
Օրինակ պարզվել է, որ մոնղոլական արշավանքների ժամանակ ռուսները մոնղոլների հետ չեն խառնվել, չնայած նախկինում տեսակետ կար, որ մոնղոլներ

Շարունակությունը դիտեք Ակումբի եթերում:

Ռուֆուս
14.02.2014, 22:18
Շարունակությունը դիտեք Ակումբի եթերում:
Կռիս, արագ-արագ էի գրում, ուշադիր չէի :))

Մի հատ մտեք Մայաների գեները նայեք՝ նախ first event-ով, հետո second event-ով: Ես խրվել եմ ատլասի մեջ :)

Տրիբուն
15.02.2014, 00:19
Մայաների գենի մեջ լեզգին, ադիգեյ ու ուզբեկ .. քիչ ա, բայց դե կա :D

Տրիբուն
15.02.2014, 00:22
Իսկ թուրքերի մեջ էնքան հայի (9.9%) ու հույնի (11.1%) գեն կա, որ համար ախպերություն ա ... մոնղոլոիդ նախնիներից համարյա բան չի մնացել: Իսկ այ հույների մեջ մի գրամ հայի գեն չկա, հայերի մեջ էլ մի երկու չռթ ա հունական գենը (1.2%): Թուրքերը ճամփին կերել են ... :D

Տրիբուն
15.02.2014, 00:28
Հա, մեկ էլ «բրիտները առաջացել են հայերից» ու «շատ ուրախ բավարացիների կապերը շատ ուրախ հայերի հետ» հաստատող ոչ մի գենետիկ տվյալ չկա :D

Ռուֆուս
15.02.2014, 00:43
Տրիբուն ձյա, պարզվում է էդ քարտեզը շատ ավելի բարդ է ու խճճված, քան առաջին հայացքից է թվում: Որոշ բաներ հասկացել եմ, թե ոնց է աշխատում, բայց լիքը բան դեռ խառն ա: Մի քանի շատ հետաքրքիր բան եմ նկատել, մի քիչ էլ քրքրեմ, ավելի մանրամասն կգրեմ:

Ձայնալար
15.02.2014, 10:37
Իսկ ինձ թվում ա, որ ընդեղ մի տեղ մանր տառերով գրած ա անճշտությունների ու մոտավորությունների մասին, որը գտնել-կարդալուց հետո ցանկությունը կկորի նկարների հետ խաղ անելու:

Ձայնալար
15.02.2014, 10:48
Առաջինը էն ա, որ էս սաղ հետազոտությունը մասնակցել ա 1490 մարդու գեն: Քիչ չի՞ ձեր կարծիքով: Ասենք կարող ա մեկ հայի գեներ են եղել ընդամենը under test:))

Ռուֆուս
15.02.2014, 17:27
Իսկ ինձ թվում ա, որ ընդեղ մի տեղ մանր տառերով գրած ա անճշտությունների ու մոտավորությունների մասին, որը գտնել-կարդալուց հետո ցանկությունը կկորի նկարների հետ խաղ անելու:
Բագ, բնականաբար անճշտություններ կան ու հնարավոր է մեծ թվով պատահականություններ ու համընկնումներ լինեն: Բայց ամեն դեպքում ատլասի օգնությամբ կարելի է ընդհանուր կաղապարներ գտնել:

Առաջինը էն ա, որ էս սաղ հետազոտությունը մասնակցել ա 1490 մարդու գեն: Քիչ չի՞ ձեր կարծիքով: Ասենք կարող ա մեկ հայի գեներ են եղել ընդամենը under test:))

Եթե քարտեզի վրա ընտրես ազգությանը կողքի պատուհանում կգրվի, թե քանի հոգու գեն է անալիզի ենթարկվել, առնվազն 8-10 մարդ ամեն ազգի համար: Կոնկրետ հայերից 16 հոգու գեն է ուսումնասիրվել: Բնականաբար ինչքան շատ սեմփլինգ անեն, էդքան ավելի հուսալի ու լիարժեք պատասխաններ կստանան, բայց նույնիսկ էս դեպքում էլ առկա տվյալները բավական են:

Ձայնալար
16.02.2014, 13:27
Այսինքը, եթե էդ 16-ից մեկի մայրը, օրինակ, ռուս ա, էդ արդեն 3% ա անում: Նշված ա, որ ամեն ազգից 2-46 մարդ ա մասնակցել: Ասենք ավելի լավ չի՞ չանել քան 2 հոգով անել: Օքսֆորդն ա, ով ա չգիտեմ, բայց անլուրջ տպավորություն ա թողնում: Որպես մեթոդ կամ մոտեցում միգուցե գիտական արժեք ունի, բայց որպես ինֆորմացիա, թե ով ում հետ որ թվին քանի անգամ, իմ կարծիքով, լուրջ չի:

StrangeLittleGirl
16.02.2014, 15:44

Բագ, եթե սա իմ իմացած հետազոտությունն ա (քարտեզը կոմպս չի բացում), ուրեմն էսքանով չի սահմանափակվում: Սա շարունակական հետազոտություն ա, ու Հայաստանում նոր են սկսել, դեռ կշատացնեն:

Ձայնալար
16.02.2014, 22:06
Բագ, եթե սա իմ իմացած հետազոտությունն ա (քարտեզը կոմպս չի բացում), ուրեմն էսքանով չի սահմանափակվում: Սա շարունակական հետազոտություն ա, ու Հայաստանում նոր են սկսել, դեռ կշատացնեն:

Եթե եղածը դիտարկենք զուտ որպես կմախք, որը շարունակ թարմացվելու ու ճշգրտվելու ա, ապա լավ ա: