PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերենի ապահովումը տարբեր ՕՀ-երում



Արամէ
12.02.2014, 09:51
Ժողջան օգնեք այս տվյալները վերջնական տեսքի բերեմ

ՕՀ-երի կողմից լռելայն տեղադրվող տառատեսակներ որոնցում կա Յունիկոդի հայերեն հատվածը (http://www.lezu.am/?p=1448)

Ինձ պետք է հատկապես Mac OSX -ի ու WinPhone-երի տվյալները։

Որևէ մեկը Վինֆոն օգտագործել է, այնտեղ ոնց է հայերեն երևու՞մ է։


Մայքրոսոֆթ Օֆիսն էլ գիտեմ ,որ անկապ Arial Unicode MS է դնում։ Բայց հետաքրքիր է այս ամենավերջին Օֆիսում ինչ որ լավացում կա այդ ուղղությամբ թե ոչ։

Նարե91
12.02.2014, 17:04
Որևէ մեկը Վինֆոն օգտագործել է, այնտեղ ոնց է հայերեն երևու՞մ է։

Հայերեն տառատեսակը բացում է միայն Armenian Browser-ը:

Մարկիզ
12.02.2014, 18:24
Հայերեն տառատեսակը բացում է միայն Armenian Browser-ը:
Նորի՝ Windows Phone 8-ի ներկայի երևի բոլոր բրաուզերներով (այդ թվում՝ Explorer-ով, UC Browser-ով, Maxthon-ով) հայերեն տառերը երևում են: Էլի կան, բոլորով չեմ փորձել:

Բայց հայերենի հետ մի հատ մեծ խնդիր կա. հայերեն գրելու հնարավորությունը սահմանափակվում է սրանով (http://www.windowsphone.com/ru-ru/store/app/armenian-keyboard/0c46a24f-93d7-4059-b9f3-e962eabfbda5) և սրանով (http://www.windowsphone.com/ru-ru/store/app/text-and-symbols/e993a122-15e6-487b-b17a-40e196ec9527), որոնք շատ անհաջող ծրագրեր են:

Արամէ
13.02.2014, 09:52
Նարե
Ձեր Վինֆոնը ինչ վերսիա է՞, երևի Վինֆոն 7 է

Մարկիզ
Փաստորեն Վինֆոն 8-ում դրել են հայերեն ֆոնտ, կարիք չկա մյուս բրաուզերներով փորձել, որովհետև արդեն պարզ է որ համակարգի մեջ կա հայերեն, դրա համար էլ բոլոր բրաուզերներն էլ ցույց կտան


հայերեն գրելու մասին էլ մի առանձին կհավաքեմ իրավիճակը, փաստորեն այս պահին առաջատար է Անդրոյիդը։

Մարկիզ
13.02.2014, 18:06
Արամէ, ես համակարգում հայերեն միշտ էլ եղել: Մի քանի ամիս է, որ այս հեռախոսը գնել եմ, հենց առաջին օրվանից հեռախոսի համակարգում հայերեն կար, քանի որ հենց առաջին օրվանից, օրինակ ամսաթիվը հայերեն է գրվել ավտոմատ, երբ նշել եմ հիմնական լեզուն կամ էլ բնակավայրս, չգիտեմ: Հայերեն եղել է նաև Explorer-ում: Բայց սկզբնական շրջանում օրինակ UC-ն հայերեն տառերն ընդհանրապես ցույց չէր տալիս և միայն վերջերս սկսեց հայերեն տառերը կարդալ:

Իսկ ինչ վերաբերվում է գրելուն... Իրականում եղած ծրագրերը բավարար են նույնիսկ երկար հայատառ ցանկցած տեսակի գրառումներ անելու համար, ուղղակի անհարմար են օգտագործվում: Պետք է գրես, հետո քոփի-փեյսթ անես... Բայց ինձ թվում է շուտով կկարգավորվի և հայերեն գրելու համար առանձին ծրագրեր անհրաժեշտ չի լինի պահել: Լավ արագ ա զարգանում: Եթե համեմատում եմ մի քանի ամիս առաջ հեռախոսի ունեցած հնարավորությունները, բազմազանությունները, տարբեր ծրագրերը հիմիկվա հետ, սարեր-ձորերի տարբերություն է: Հավելեմ, որ մի երկու ամսից էլ նոր լուրջ թարմացում է լինելու 8.1-ի, որը մատչելի կլինի միայնե 8-երի համար:

Արամէ
14.02.2014, 13:29
Մարկիզ

Ես էլ եմ կարծում որ Վինֆոնը կզարգանա ու նույնիսկ ավելի արագ քան Այֆոնը։
Մայքրոսոֆթը այս պահի դրությամբ ունի ամենալավ հայերենի ապահովումը սեղանի կոմպերում, կարծում էմ շուտով դա կլինի նաև հեռախոսներում։