PDA

Դիտել ողջ տարբերակը : Օսկար մրցանակաբաշխություն 2014



Ռուֆուս
07.02.2014, 01:43
Այս տարվա Օսկար մրցականաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ահա հիմնական անվանակարգերում առաջադրված ֆիլմերի ցանկը.

Լավագույն Ֆիլմ

12 Years a Slave
American Hustle
Captain Phillips
Dallas Buyers Club
Gravity
Her
Nebraska
Philomena
The Wolf of Wall Street


Լավագույն ռեժիսոր

Ալֆոնսո Կուարոն/Alfonso Cuarón – Gravity
Ստիվ Մակքուին/Steve McQueen – 12 Years a Slave
Ալեքսանդր Փեյն/Alexander Payne – Nebraska
Դեյվիդ Օ. Ռասսել/David O. Russell – American Hustle
Մարտին Սկորսեզե/Martin Scorsese – The Wolf of Wall Street


Լավագույն դերասան

Քրիստիան Բեյլ/Christian Bale – American Hustle (Irving Rosenfeld-ի դերում)
Բրյուս Դերն/Bruce Dern – Nebraska (Woodrow "Woody" Grant-ի դերում)
Լեոնարդո Դի Կապրիո/Leonardo DiCaprio – The Wolf of Wall Street (Jordan Belfort-ի դերում)
Չիուետել Էջիոֆոր/Chiwetel Ejiofor – 12 Years a Slave (Solomon Northup-ի դերում
Մեթյու ՄքՔոնեի/Matthew McConaughey – Dallas Buyers Club (Ron Woodroof-ի դերում)


Լավագույն դերասանուհի

Էմի Ադամս/Amy Adams – American Hustle (Sydney Prosser-ի դերում)
Քեյթ Բլանշետ/Cate Blanchett – Blue Jasmine (Jeanette "Jasmine" Francis-ի դերում)
Սանդրա Բալլոք/Sandra Bullock – Gravity (Dr. Ryan Stone-ի դերում)
Ջուդի Դենչ/Judi Dench – Philomena (Philomena Lee-ի դերում)
Մերիլ Ստրիփ/Meryl Streep – August: Osage County (Violet Weston-ի դերում)


Լավագույն դերասան՝ երկրորդական դերի համար

Բարխադ Աբդի/Barkhad Abdi – Captain Phillips (Abduwali Muse-ի դերում)
Բրեդլի Քուփեր/Bradley Cooper – American Hustle (Agent Richard "Richie" DiMaso-ի դերում)
Մայքլ Ֆասսբենդեր/Michael Fassbender – 12 Years a Slave (Edwin Epps-ի դերում)
Ջոնա Հիլլ/Jonah Hill – The Wolf of Wall Street (Donnie Azoff-ի դերում)
Ջարեդ Լիթո/Jared Leto – Dallas Buyers Club (Rayon-ի դերում)


Լավագույն դերասանուհի՝ երկրորդական դերի համար

Սելլի Հոքինս/Sally Hawkins – Blue Jasmine (Ginger-ի դերում)
Ջենիֆեր Լորենս/Jennifer Lawrence – American Hustle (Rosalyn Rosenfeld-ի դերում)
Լուպիտա Նյոնգօ/Lupita Nyong'o – 12 Years a Slave (Patsey-ի դերում)
Ջուլիա Ռոբերտս/Julia Roberts – August: Osage County (Barbara Weston-Fordham-ի դերում)
Ջուն Սքուիբբ/June Squibb – Nebraska (Kate Grant-ի դերում)


Լավագույն անիմացիոն ֆիլմ

The Croods
Despicable Me 2
Ernest & Celestine
Frozen
The Wind Rises


Լավագույն արտասահմանյան ֆիլմ

The Broken Circle Breakdown - Բելգիա
The Great Beauty - Իտալիա
The Hunt - Դանիա
The Missing Picture - Կամբոջա
Omar - Պաղեստին


Լավագույն օրիգինալ սցենար

American Hustle – Eric Warren Singer, David O. Russell
Blue Jasmine – Woody Allen
Dallas Buyers Club – Craig Borten, Melisa Wallack
Her – Spike Jonze
Nebraska – Bob Nelson


Լավագույն ադապտացված սցենար

12 Years a Slave – John Ridley
Before Midnight – Richard Linklater, Julie Delpy, Ethan Hawke
Captain Phillips – Billy Ray
Philomena – Steve Coogan, Jeff Pope
The Wolf of Wall Street – Terence Winter


Մնացած կատեգորիաները վիկիում (http://en.wikipedia.org/wiki/86th_Academy_Awards):

10 նոմինացիա
Gravity
American Hustle

9 նոմինացիա

12 Years a Slave
6 նոմինացիա

Captain Phillips
Dallas Buyers Club
Nebraska
5 նոմինացիա

Her
The Wolf of Wall Street
4 նոմինացիա

Philomena
3 նոմինացիա

Blue Jasmine
The Hobbit: The Desolation of Smaug
2 նոմինացիա

August: Osage County
Despicable Me 2
Frozen
The Grandmaster
The Great Gatsby
Inside Llewyn Davis
The Lone Ranger
Lone Survivor

ivy
07.02.2014, 02:25
Էս անգամ էլ Դի Կապրիոյին չեն տալու Օսկար, սիրտս վկայում է: Էդ Ակադեմիան թե ինչ է մեր Լեո տղու հետ տենց թարսված, մարդ չի հասկանում:
Չիուետել Էջիոֆորին են տալու, հաստատ գիտեմ, կեցցե՜ն ստրուկների մասին մեծ ֆիլմերը:
Բեեե՜ քեզ Ակադեմիա :beee

Ռուֆուս
07.02.2014, 02:37
Էս անգամ էլ Դի Կապրիոյին չեն տալու Օսկար, սիրտս վկայում է: Էդ Ակադեմիան թե ինչ է մեր Լեո տղու հետ տենց թարսված, մարդ չի հասկանում:
Չիուետել Էջիոֆորին են տալու, հաստատ գիտեմ, կեցցե՜ն ստրուկների մասին մեծ ֆիլմերը:
Բեեե՜ քեզ Ակադեմիա :beee

Լեոյին վաղուց պիտի Օսկար տային, բայց եթե փոխարենը որոշեն Բեյլին կամ ՄքՔոնեին տան, երկուսի խաղն էլ ընտիր էր :)

Լավագույն դերասանուհին ըստ երևույթին Սանդրա Բալլոքին կգնա:

Երկրորդական պլանի համար տղամարդունը հույս ունեմ Ֆասսբենդերին բաժին կընկնի, Ակադեմիան իրեն 2 Օսկար պարտք ա :))

Երկրորդական պլանի համար կնոջը՝ Ջեննիֆեր Լոուրենսին, էդ աղջիկն էդ ինչ խաղալ ա խաղում, քարը քարին չի թողնում: Հատկապես որ խաղացած ֆիլմերն ու իր դերերն էնքան տարբեր են իրարից:

Լավագույն արտասահմանյան ֆիլմի համար էլ The Hunt-ի ու The Great Beauty-ի համար եմ բալետ անում, երկուսն էլ իրենց համապատասխան ժանրերի մեջ հոյակապ էին:

ivy
07.02.2014, 02:42
Լեոյին վաղուց պիտի Օսկար տային, բայց եթե փոխարենը որոշեն Բեյլին կամ ՄքՔոնեին տան, երկուսի խաղն էլ ընտիր էր :)
Հնարավոր է, որ իրենցից մեկին հասնի՝ հատկապես հաշվի առնելով, որ մեկն իր դերի համար լա՜վ չաղացել էր, մյուսն էլ լա՜վ նիհարել. Օսկարի պատմությունը ցույց է տալիս, որ Ակադեմիան անտաբեր չի մնում էդպիսի կերպարանափոխությունների հանդեպ, Բրիջիթ Ջոնսը վկա:
Բայց միևնույն է, կարծում եմ, էս տարի Օսկարների մեծ մասը Ստրուկին կգնան՝ ներառյալ գլխավոր դերի համար մրցանակը:


Լավագույն դերասանուհին ըստ երևույթին Սանդրա Բալլոքին կգնա:
Չեմ կարծում, տեսնենք:

Ռուֆուս
21.02.2014, 21:36
Քյոռփա երեխեքն ու էս տարվա օսկարի ներկայացված ֆիլմերը :)) Մեռնելու բան ա :))


http://www.youtube.com/watch?v=1w--HHuBKH4

մարիօ
22.02.2014, 23:37
Մի քանի րոպե առաջ նայեցի 12 Years a Slave-ը ու կասեմ, որ էնքան էլ տպավորված չեմ, հա՛ դաժան էր, հա՛ սիրուն կադրեր շատ կային, նայվող էր ու ինչ-որ գրավիչ բան կար մեջը, բայց հլը որ մտածում եմ, որ դի Կապրիոյին տալը ավելի ճիշտ կլինի, չնայած՝ ես իրան էնքան էլ չեմ սիրում: Սիրտս հեչ չի կպնում էդ տղին: :think

Յոհաննես
23.02.2014, 21:16
Լավագույնը ֆիլմը-12 Years a Slave(Օբաման վկա)
Լավագույն ռեժիսոր-Ստիվ Մակքուին/Steve McQueen – 12 Years a Slave(Ստիվից ավելի հզոր ֆիլմեր եմ տեսել,արժանի է)
Լավագույն դերասան-Մեթյու ՄքՔոնեի/Matthew McConaughey – Dallas Buyers Club(Լեոյին օսկար չեն տա)
Լավագույն դերասանուհի-Քեյթ Բլանշետ/Cate Blanchett – Blue Jasmine (չնայած ֆիլմը չեմ տեսել,բայց մնացած դերասանուհիները թույլ էին)
Լավագույն դերասան՝ երկրորդական դերի համար-Ջարեդ Լիթո/Jared Leto – Dallas Buyers Club(Ամենահետաքրքիրը էս անվանակարգն է,պայքարը թեժ կլինի:Ֆասբենդերը ու Քուպերն էլ են արժանի,բայց դե Ջարեդը չափազանց դժվար դեր էր խաղում ու չափազանց լավ էր խաղում)
Լավագույն դերասանուհի՝ երկրորդական դերի համար-Ջենիֆեր Լորենս/Jennifer Lawrence – American Hustle(Իմ համար չստացված դերասանուհի է,բայց դե ես չեմ օսկար տվողը)
Լավագույն օրիգինալ սցենար-American Hustle – Eric Warren Singer, David O. Russell

մարիօ
23.02.2014, 21:50
Ասենք ի՞նչ կլինի, որ էս տարի էլ իմ ասածով լինի ու լավագույն ֆիլմը Նեբասկային տան: :oy

Յոհաննես
23.02.2014, 22:15
Ասենք ի՞նչ կլինի, որ էս տարի էլ իմ ասածով լինի ու լավագույն ֆիլմը Ուոլ Սթրիթի Գայլին տան::oy

մարիօ
23.02.2014, 22:52
Ասենք ի՞նչ կլինի, որ էս տարի էլ իմ ասածով լինի ու լավագույն ֆիլմը Ուոլ Սթրիթի Գայլին տան::oy

Չէ՜, լավ էլի, մեջներից ամենաչարժանին ա ըստ իս :( Այ լավագույն դերասանի պահով համաձայն եմ, թող Լեոյին տան:

Յոհաննես
24.02.2014, 10:42
2010 թվականից էս կողմ իմ համար երկրորդ ֆիլմն է: Մարտին Սկորսեզեի ֆիլմերից ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել,բայց համոզված եմ, որ լավագույն ֆիլմ իրան չեն տա:
Հ.Գ.Can you sell this pen ?

մարիօ
24.02.2014, 15:51
2010 թվականից էս կողմ իմ համար երկրորդ ֆիլմն է: Մարտին Սկորսեզեի ֆիլմերից ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել,բայց համոզված եմ, որ լավագույն ֆիլմ իրան չեն տա:
Հ.Գ.Can you sell this pen ?

Ես էլ եմ համոզված ճիշտն ասած, ավելի լավ ֆիլմեր կան:
Հ.Գ. Եսի՞մ: :think :D

Ռուֆուս
25.02.2014, 23:16
Մեթյու ՄակՔոնահին True Detective-ում էնքան հոյակապ է խաղում, որ եթե կինոակադեմիան Օսկարն իրեն տվեց, մի կաթիլ չեմ նեղվելու, իրոք արժանի է ինքը:

Յոհաննես
25.02.2014, 23:42
Մեթյու ՄակՔոնահին True Detective-ում էնքան հոյակապ է խաղում, որ եթե կինոակադեմիան Օսկարն իրեն տվեց, մի կաթիլ չեմ նեղվելու, իրոք արժանի է ինքը:
Սերիլաներից էդքան էլ լավ չեմ :) Sahara,The Wedding Planner-էս ֆիլմերն եմ նայել իրանից,միջակ խաղ էր:Բայց Dallas Buyers Club-ում շատ լավ էր խաղւոմ ու արժանի է Օսկարի,չնայած Լեոյի խաղը մի քանի անգամ ավելի հզոր էր:

Ռուֆուս
26.02.2014, 00:15
Սերիլաներից էդքան էլ լավ չեմ :) Sahara,The Wedding Planner-էս ֆիլմերն եմ նայել իրանից,միջակ խաղ էր:Բայց Dallas Buyers Club-ում շատ լավ էր խաղւոմ ու արժանի է Օսկարի,չնայած Լեոյի խաղը մի քանի անգամ ավելի հզոր էր:

ՄակՔոնահիի ամբողջ կարիերան 2011-ից առաջ ջնջել վերացնել է պետք, ինքը պիտի ամոթից գետինը մտնի տուֆտա ղզիկ կինոներում ռոմանծիկ սպիտակ ձիու վրա նստած արքայազնի դերեր խաղալու համար։ Բայց 2011-ից սկսած Bernie ֆիլմով սկսվում է Մեթյուի նոր կարիերան ու ամեն մի դերը նախորդից լավն է, Dallas Buyers Club-ում ընտիր էր խաղում, բայց էդ նույնիսկ համեմատելի չէ նրա հետ ինչը որ True Detective-ում ա անում։

Ռուֆուս
28.02.2014, 14:22
Նեբրասկան նայեցի, շատ լավն էր։ Ընդհանրապես շատ նման էր Փեյնի նախորդ ֆիլմերին, առաջին հայացքից պարզ պատմություն, որը հերոսների կերպարների ու հարաբերությունների բարդ նկարագիրն է տալիս։ Բայց էս կարգի ֆիլմերը միշտ էլ առաջադրվել են օսկարների ու միշտ որպես տուժված կողմ են հանդիսացել։ Կարող է մի հատ կամ երկու հատ մրցանակ ստեղից էնտեղից կորզեն, բայց մեծ հույսեր երբեք չեն փայփայել։ Դերասանական կազմը հոյակապ լավն էր, մեջը Օդենքիրքը կար (Breaking Bad-ի Սոլ Գուդմենը), ֆիլմի մեսիջն էլ պոզիտիվ էր ու բարի։

Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, շատ ընտիր նկարահանված կոմեդիա է, եթե մի երկու մրցանակ կպցրեց, կուրախանամ, բայց ձեռնունայն մնալու դեպքում էլ դարդ չեմ անի, մրցակից ֆիլմերը շատ ավելի որակյալ են։

մարիօ
28.02.2014, 21:03
Նեբրասկան նայեցի, շատ լավն էր։ Ընդհանրապես շատ նման էր Փեյնի նախորդ ֆիլմերին, առաջին հայացքից պարզ պատմություն, որը հերոսների կերպարների ու հարաբերությունների բարդ նկարագիրն է տալիս։ Բայց էս կարգի ֆիլմերը միշտ էլ առաջադրվել են օսկարների ու միշտ որպես տուժված կողմ են հանդիսացել։ Կարող է մի հատ կամ երկու հատ մրցանակ ստեղից էնտեղից կորզեն, բայց մեծ հույսեր երբեք չեն փայփայել։ Դերասանական կազմը հոյակապ լավն էր, մեջը Օդենքիրքը կար (Breaking Bad-ի Սոլ Գուդմենը), ֆիլմի մեսիջն էլ պոզիտիվ էր ու բարի։

Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, շատ ընտիր նկարահանված կոմեդիա է, եթե մի երկու մրցանակ կպցրեց, կուրախանամ, բայց ձեռնունայն մնալու դեպքում էլ դարդ չեմ անի, մրցակից ֆիլմերը շատ ավելի որակյալ են։

Ես սիրահարվել էի էս ֆիլմին նայելուց հետո :love Սիրուն էր շատ, միանում եմ խորհրդին:

Yellow Raven
28.02.2014, 23:47
Արդեն էս կիրակի օսկարնա ու ոնց հասկանում եմ էս տարի լրիվ թարսա լինելու էս մրցույթը իմ համար, դրա համար մի հատ ռևյու անեմ հիմնական կատեգորիաները:

Լավագույն ֆիլմ

Ով կհաղթի` 12 years a slave
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

Վաբշե էս տարին մի տեսակ տխուր սկսվեց ու մինչև օգոստոս խելքը գլխին կինո դեռ չէի տեսել էս տարվա կինոներից: Բայց Gravity-ով ամեն ինչ փոխվեց ու դրանից հետո սկսեցին իրար հետևից դուրս գալ լիքը որակյալ ֆիլմեր: Ընդհանուր հավակնորդ ֆիլմերը գրեթե բոլորն էլ որակյալ ֆիլմեր են, ուղղակի երևի տարբեր ճաշակի տեր մարդկանց համար են:

12 years a slave - Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հենց էս կինոնա հաղթելու: Սթիվ ՄաքՔուինի առաջին ֆիլմն էր, որ նայեցի: Ընդհանուր առմամբ լավ էր նկարած, ընտիր տեսարաններ կային (հատկապես կախված սևամորթ մարդու տեսարանը, երբ հետևի տեսարանում դուրս են գալիս շատ ուրիշներ ու զբաղվում առօրյա գործերով), բայց որպես ամբողջական կինո ինքը ըստ իս արժանի չի օսկարին: Բայց դե կինոակադեմիան շատա սիրում սենց ֆիլմեր` ստրկության թեմատիկա, ԱՄՆ-ն որպես կենտրոնական երկիր և այլն... Նենց որ իրան կարելիա համարել հատուկ օսկարի համար նկարահանված ֆիլմ: Բարի հաղթանակ :))
Gravity - Ընտիր ֆիլմ! Նայել եմ կինոթատրոնում, վիզուալ էֆֆեկտներն ուղղակի ցնցող էին... Օպերատորական աշխատանքը բարձրության վրա, հատկապես եթե հաշվի առնենք թե ինչ պայմաններումա նկարահանվել ֆիլմը: Մի քանի օր առաջ մի հատ տեսահոլովակում տեսա, որ դերասանների դեմքերից բացի մնացածը ամբողջությամբ գրաֆիկական աշխատանք էր: Մի խոսքով սենց ֆիլմ դեռ մի քանի տարի չի լինի հաստատ, ինքն իր ոճի մեջ երևի լավագույնն էր, լարված նայել եմ մինչև վերջին վայրկյանը:
Her - Եթե Գրավիտացիան լավն էր իր ոճի մեջ, ապա Her-ը (ճիշտն ասած չգիտեմ ինչպես ճիշտ թարգմանել հայերեն անունը) իմ համար էս տարվա լավագույն ֆիլմնա նոմինանտներից: Հրաշալի ֆիլմ, որը լիքը հարցերա տալիս մտածելու ու իրանից հետո սկսում ես շատ բաների ուրիշ ձևով նայել: Երևի ինքը դուր կգա անգամ սիրային ֆիլմեր չսիրողներին: Սքարլեթ Յոհանսոնին ես դաժե կնոմինացնեի օսկարի, չնայած ինքը ընդհանրապես չի երևում ֆիլմում :love Բայց դե, ավաղ, էս մենակ իմ կարծիքնա :))
Nebraska - Շատ բարի ֆիլմ: Առանց իրա 2013-ը մի տեսակ կիսատ կլիներ, գլուխգործոց չեմ համարում, բայց միանշանակ վատ չեմ կարա արտահայտվեմ իրա մասին:
Philomena - Էլի շատ լավ ֆիլմ, որը կարժանանար օսկարի, եթե նկարահանված լիներ ասենք 1976 թվականին: Բայց ավաղ նկարահանվելա անցած տարի ու մի բան էլ բրիտանական ֆիլմա :)) Նենց որ իրան երևի նոմինացիան լրիվ հերիքա էս ասպարեզում:
Captain Phillips - Որպես ֆիլմ բնավ լավագույնը չէր անցած տարի, բայց շատ լավն էր: Իրական փաստերի վրա նկարահանված լարված պատմություն անկրկնելի Թոմ Հենքսի մասնակցությամբ, որին 1994 թվականից սկսած ակադեմիան մի տեսակ չի ուզում էլ օսկար տա, չնայած դրան Թոմը մի քանի անգամ հասելա իր դերասանական խաղով:
The Dallas Buyers Club - Վատ չէր, բայց շատ լավն էլ չէր: Դերասանական խաղը լավն էր, բայց դրան երևի մյուս կանխագուշակումներում անդրադառնամ: Մի խոսքով մեկ անգամ նայելու ֆիլմ էր իմ համար:
American Hustle - Հզոր դերասանական խաղով միջակ ֆիլմ: Դերասանների հաշվին ամեն դեպքում ինքը պետքա ստեղ լիներ, բայց չի կարա հաղթի:
The Wolf of Wall Street - Սքորսեզեն գնումա դեպի եսիմ ուր :)) Դուրս չի եկել, ոչ մի հետք չթողեց... Լեոն լավն էր, բայց ինքը ավելի լավ դերեր էլա ունեցել:

Հ.Գ. Ու գլխավոր հիասթափությունս էս օսկարից էնա, որ ոչ մի նոմինացիա չունի Ռոն Հովարդի Rush-ը, որը իմ համար անցած տարվա լավագույն ֆիլմնա երևի: Եթե կինոակադեմիան չի կարողանում գնահատի Նիկի Լաուդայի դերում Դանիել Բրուլի խաղը, ուրեմն ես լավագույն ֆիլմը 12 years a slave-ին տալն էլ եմ լրիվ նորմալ համարում:

Yellow Raven
01.03.2014, 00:04
Լավագույն դերասան

Ով կհաղթի` Մեթյու Մաքքոնահի
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մեթյու Մաքքոնահի

Անկեղծ ասած Մեթյուն էլ շատ տպավորիչ չէր, բայց բոլոր հավակնորդներից լավագույնը ինքն էր միանշանակ: Երկրորդը Բրյուս Դերնն էր, որը Նեբրասկայում շատ տպավորիչ դեր կերտեց: Իսկ Բեյլն ու Դի Կապրիոն շատ ավելի լավ դերեր են ունեցել:


Լավագույն դերասանուհի

Ով կհաղթի` Քեյթ Բլանշետ
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Սանդրա Բալլոք

Ստեղ երևի շատ սուբյեկտիվա կարծիքս ու ավելի շատ հիմնված ֆիլմի վրա: Քանի որ Գրավիտացիան ինձ ավելի շատ էր տպավորել, Բալլոքը միանգամից դառավ իմ համար ֆավորիտ ու տենց էլ Բլանշետը հետո չհամոզեց, չնայած Ժասմինում շատ լավ էր խաղում: Մյուս նոմինանտները շատ ավելի հետ են իրանցից իմ կարծիքով:

Լավագույն երկրորդ պլանի դերասան

Ով կհաղթի` Ջարեդ Լետո
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մայքլ Ֆասսբենդեր

Միակ տեղը, որ կողմ եմ, որ հաղթի 12 years a slave-ի դերասան: Ֆասսբենդերից լավ ստրկատեր ես սաղ կյանքումս չէի պատկերացնի, հիանալի դերասանական խաղ էր: Իսկ Ջարեդ Լետոն իմ կարծիքով ոչ մի արտասովոր բան չարեց` նախ տրանսվիստիտի կերպարն էր հեշտ, երկրորդն էլ իմ կարծիքով մյուս դերասաններից շատերն էլ էդ դերում պակաս լավ չէին խաղա: Դե ստեղ նորից գլխավոր հիասթափությունը Դանիել Բրուլին չտեսնելնա, իմ կարծիքով ինքն էր ամենաարժանին հաղթելուն :(

Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի

Ով կհաղթի` Լուպիտա Նյոնգո
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ջեննիֆեր Լոուրենս

Ստեղ էլ ակադեմիկները ստրուկի կերպարը կնախընտրեն, բայց Լոուրենսը American Hustle-ում ուղղակի ջարդեց թողեց: Շատ եմ սկսել սիրել իրան ու դեռ Silver Linings Playbook-ն էլ չեմ նայել: Բայց չեն տա հաստատ երկրորդ տարին անընդմեջ օսկար:

Լավագույն ռեժիսյոր

Ով կհաղթի` Ալֆոնսո Կուարոն
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ալֆոնսո Կուարոն

Ստեղ ուղղակի անխոսա, նույնն էլ օպերատորական աշխատանքը... Եթե հանկարծ որոշեին էս էլ Սթիվ ՄաքՔուինին տալ, ես կգնայի ոմն կինոակադեմիկ սպանելու :))

Լավագույն օրիգինալ սցենար

Ով կհաղթի` Her
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

Դե ստեղ մենակ մի բանա կարելի ասել` նախշուն Her :love

Լավագույն ադապտացված սցենար

Ով կհաղթի` 12 years a slave
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Captain Phillips

Որպես ադապտացիա իմ համար ամենալավը Կապիտան Ֆիլիփսն էր: Ֆիլոմենան ու Կեսգիշերից առաջ-ի մեջ էլ եմ ճիշտն ասած տատանվում, բայց ամեն դեպքում երևի Ֆիլիպս:

Լավագույն սաունդթրեք

Ով կհաղթի` Gravity
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

Անկեղծ ասած Gravity-ի սաունդրեքը նոր հասկացա, որ չի տպավորվել ու չեմ հիշում... Պետքա վերալսել, բայց էս պահի դրությամբ իմ ֆավորիտը Arcade Fire-ի հիանալի գործնա Her-ում:

Հ.Գ. Դե մնացածը էլ չեմ գրում, հիմնականները սրանք էին: Տեխնիկական ամեն ինչը պետքա իմ համեստ կարծիքով Gravity-ն հաղթի, այլընտրանք չկա:

Յոհաննես
01.03.2014, 12:00
Yellow Raven, Օսկարի ֆիլմերի վերլուծության հետ հիմնականում համաձայն եմ,բացի The Wolf of Wall Street-ից:Ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել:Չնայած Her-ը ու Nebraska-ն դեռ չեմ նայել:
Կարծում եմ բոոլր հաղթողներին ճիշտ ես նշել: Սթիվ ՄաքՔուինի Hunger-ը կնայես,հզոր ֆիլմ է ու էստեղ Ֆասբենդերը փայլում է:

Yellow Raven
01.03.2014, 14:03
Yellow Raven, Օսկարի ֆիլմերի վերլուծության հետ հիմնականում համաձայն եմ,բացի The Wolf of Wall Street-ից:Ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել:Չնայած Her-ը ու Nebraska-ն դեռ չեմ նայել:
Կարծում եմ բոոլր հաղթողներին ճիշտ ես նշել: Սթիվ ՄաքՔուինի Hunger-ը կնայես,հզոր ֆիլմ է ու էստեղ Ֆասբենդերը փայլում է:

Hunger-ն ու Shame-ը watchlist-ումս են, անպայման կնայեմ :)

Ռուֆուս
02.03.2014, 16:54
Իմ նախընտրությունները խիստ սուբյեկտիվ են, որովհետև դեռ չեմ տեսել Wolf of Wall Street, Her, Philomena, Captain Philips, Blue Jasmine, August: Osage County ֆիլմերը: Բայց տեսածներիցս ելնելով կասեի հետևյալը:

Լավագույն Ֆիլմ
Ով կհաղթի - 12 Years a Slave
Ով պետք է հաղթեր -American Hustle
Ստիվ Մակքուինը նոր սերնդի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկն է ու կինոակադեմիան իրեն առնվազն երկու Օսկար է պարտք Hunger-ի ու Shame-ի համար: 12 Years a Slave-ը վատը չէ, նույնիսկ հաղթելու դեպքում չեմ նեղվի, բայց իմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքով American Hustle-ը էս տարվա ամենալավ ֆիլմն էր:

Լավագույն ռեժիսոր
Ով կհաղթի - Ալֆոնսո Կուարոն/Alfonso Cuarón – Gravity
Ով պետք է հաղթեր - Ալֆոնսո Կուարոն/Alfonso Cuarón – Gravity
Դե ստեղ երկրորդ կարծիք չկա, էն ինչ արեց Կուարոնը Գրավիտացիայում դեռևս չէր արել ոչ ոք ոչ մի ուրիշ ֆիլմում:

Լավագույն դերասան
Ով կհաղթի - Չիուետել Էջիոֆոր/Chiwetel Ejiofor – 12 Years a Slave (Solomon Northup-ի դերում
Ով պետք է հաղթեր - Մեթյու ՄքՔոնեհի/Matthew McConaughey – Dallas Buyers Club (Ron Woodroof-ի դերում)
Մոռացեք Լեոնարդոյի մասին, եթե էս տարի Օսկարը Մեթյուին չտվեցին, դա կլինի ամենամեծ անարդարությունը վերջին տարիների մրցանակաբաշխությունների ժամանակ:

Լավագույն դերասանուհի
Ով կհաղթի - Սանդրա Բալլոք/Sandra Bullock – Gravity (Dr. Ryan Stone-ի դերում)
Ով պետք է հաղթեր - Սանդրա Բալլոք/Sandra Bullock – Gravity (Dr. Ryan Stone-ի դերում)
Էլի երկրորդ կարծիք չկա, American Hustle-ում Էմի Ադամսն էլ է շատ լավը, բայց էդ ֆիլմում հենց Ջենիֆեր Լոուրենսը հայտնվում է էկրանին, Էմիի փայլը խամրում է:

Լավագույն դերասան՝ երկրորդական դերի համար
Ով կհաղթի - Ջարեդ Լիթո/Jared Leto – Dallas Buyers Club (Rayon-ի դերում)
Ով պետք է հաղթեր - Մայքլ Ֆասսբենդեր/Michael Fassbender – 12 Years a Slave (Edwin Epps-ի դերում)
Ոնց որ ակադեմիան Մակքուինին էր օսկարներ պարտք, նույն ձևի էլ Ֆասսբենդերին է պարտք, առնվազն երկու հատ: Ու Ֆասսբենդերն իմ սուբյեկտիվ ու օբյեկտիվ կարծիքով ամենատաղանդավոր դերասանն է, ով դեռ շնչում է ու վերջակետ: Չնայած եթե նույնիսկ Լիտոն հաղթի, էլի կուրախանամ:

Լավագույն դերասանուհի՝ երկրորդական դերի համար
Ով կհաղթի - Ջենիֆեր Լորենս/Jennifer Lawrence – American Hustle (Rosalyn Rosenfeld-ի դերում)
Ով պետք է հաղթի - Ջենիֆեր Լորենս/Jennifer Lawrence – American Hustle (Rosalyn Rosenfeld-ի դերում)
Ջենիֆերը դերասանուհի է մեծատառերով ու Մերիլ Ստրիփի արժանի հետնորդը դառնալու մեծ հայտ է ներկայացնում: Մեկ էլ հատուկ ուզում եմ նշել Ջուն Սքուիբբին Նեբրասկա ֆիլմում ով էլի ահավոր լավն էր:

Լավագույն արտասահմանյան ֆիլմ
Ով կհաղթի - The Great Beauty - Իտալիա
Ով պետք է հաղթի - The Great Beauty - Իտալիա
Էլի երկրորդ կարծիք չկա, La Grande Bellezza-ն ամենասիրուն ու ամենահրաշք իտալական ֆիլմերից մեկն է, որը նույնիսկ հավակնում է ձեռնոց նետել Ֆելլինիի 8 ու կեսին: Չնայած Դանիայի The Hunt-ն էլ է հոյակապ ֆիլմ:

Լավագույն օրիգինալ սցենար
Ով կհաղթի - American Hustle – Eric Warren Singer, David O. Russell
Ով պետք է հաղթի - American Hustle – Eric Warren Singer, David O. Russell

Լավագույն ադապտացված սցենար
Ով կհաղթի - 12 Years a Slave – John Ridley
Ով պետք է հաղթեր - 12 Years a Slave – John Ridley

Մի խոսքով, ես American Hustle եմ բալետ անում :))

Ռուֆուս
02.03.2014, 17:12
Մեկ էլ համեմատության համար Golden Globe-ի ու BAFTA-ի հաղթողներին էլ գրեմ, որ մոտավորապես պատկերացում կազմենք տրամադրվածությունների մասին:

Golden Globe Awards-ի հաղթողները.
Լավագույն Ֆիլմ (դրամա) - 12 Years a Slave
Լավագույն ֆիլմ (մյուզիքլ կամ կատակերգություն) - American Hustle
Լավագույն ռեժիսոր - Ալֆոնսո Կուարոն (Gravity)
Լավագույն դերասան (դրամա) - Մեթյու ՄակՔոնահի (Dallas Buyers Club)
Լավագույն դերասանուհի (դրամա) - Քեյթ Բլանշետ (Blue Jasmine)
Լավագույն դերասան (մյուզիքլ կամ կատակերգություն) - Լեոնարդո Դի Կապրիո (Wolf of Wall Street)
Լավագույն դերասանուհի (մյուզիքլ կամ կատակերգություն) - Էմի Ադամս (American Hustle)
Լավագույն դերասան երկրորդական դերի համար - Ջարեդ Լիտո (Dallas Buyers Club)
Լավագույն դերասանուհի երկրորդական դերի համար - Ջենիֆեր Լոուրենս (American Hustle)
Լավագույն սցենար - Her
Լավագույն արտասահմանյան ֆիլմ - The Greaty Beauty (Իտալիա)
Լավագույն անիմացիոն ֆիլմ - Frozen

BAFTA-ի հաղթողները.
Լավագույն ֆիլմ - 12 Years a Slave
Լավագույն ռեժիսոր - Ալֆոնսո Կուարոն (Gravity)
Լավագույն դերասան - Չիուետել Էջիոֆոր (12 Years a Slave)
Լավագույն դերասանուհի - Քեյթ Բլանշետ (Blue Jasmine)
Լավագույն դերասան երկրորդական դերի համար - Բարխադ Աբդի (Captain Philips)
Լավագույն դերասանուհի երկրորդական դերի համար - Ջենիֆեր Լոուրենս (American Hustle)
Լավագույն օրիգինալ սցենար - American Hustle
Լավագույն ադապտացված սցենար - Philomena
Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ - The Greaty Beauty (Իտալիա)
Լավագույն անիմացիոն ֆիլմ - Frozen

Յոհաննես
02.03.2014, 17:37
1. Լավագույն ֆիլմ -12 Years a Slave-ես-The Wolf of Wall Street
2. Լավագույն դերասան - Matthew McConaughey-ես-Leonardo DiCaprio
3. Լավագույն դերասանուհի -Cate Blanchett
4. Լավագույն ռեժիսյոր - Alfonso Cuaron-ես-Steve McQueen
5. Լավագույն երկրորդական դերի դերասան - Jared Leto
6. Լավագույն երկրորդական դերի դերասանուհի - Lupita Nyongo-ես- Ջենիֆերից բացի ով տանի գոհ կլինեմ :D
7. Լավագույն օրգինալ սցենար - American Hustle-American Hustle
8. Լավագույն ադապտացված սցենար -12 Years a Slave
9. Լավագույն օտարալեզու ֆիլմ - La Grande Bellezza
10. Լավագույն անիմացիոն ֆիլմ - Frozen
11. Լավագույն երաժշտություն -Gravity
12. Լավագույն դոկումենտալ ֆիլմ -The Act of Killing

Ես The Wolf of Wall Street-ի կողմից եմ,բայց հասկանում եմ,որ գլխավոր մրցանակներից ոչ մեկը չի տանի:

Yellow Raven
02.03.2014, 23:31
Լավագույն արտասահմանյան ֆիլմ
Ով կհաղթի - The Great Beauty - Իտալիա
Ով պետք է հաղթի - The Great Beauty - Իտալիա
Էլի երկրորդ կարծիք չկա, La Grande Bellezza-ն ամենասիրուն ու ամենահրաշք իտալական ֆիլմերից մեկն է, որը նույնիսկ հավակնում է ձեռնոց նետել Ֆելլինիի 8 ու կեսին: Չնայած Դանիայի The Hunt-ն էլ է հոյակապ ֆիլմ:



Ես էս նոմինացիայում բան չեմ գրել, որովհետև մենակ The Hunt-ն եմ տեսել... Ու եթե իրոք The Great Beauty-ն իրանից լավնա, հենց վաղը կդնեմ ու կնայեմ :))

Ռուֆուս
02.03.2014, 23:40
Ես էս նոմինացիայում բան չեմ գրել, որովհետև մենակ The Hunt-ն եմ տեսել... Ու եթե իրոք The Great Beauty-ն իրանից լավնա, հենց վաղը կդնեմ ու կնայեմ :))

Վահիկ, էս երկուսն իրար հակապատկեր են: Ես սկզբում The Hunt-ն էի տեսել ու էդ ֆիլմը դարձել էր իմ ամենասիրած ֆիլմերից մեկը: Իսկ Great Beauty-ն եզակի ֆիլմ է, որը միանգամից ոտք է գցում Ֆելինիի ու Ռոսելինիի ֆիլմերի հետ: Էս ֆիլմի սյուժեն կարևոր չէ, կարևորը չափից դուրս գեղեցիկ վիզուալ պատկերներն, հրաշք սաունդթրեքն ու Հռոմի բարձր խավի հեդոնիստական ապրելակերպի սատիրան: Համ էլ քանի որ արդեն համ Golden Globe է հաղթել, համ BAFTA, 99%-ով համոզված եմ, որ Օսկարն էլ ինքը կվերցնի: Չգիտեմ, ես որ սիրահարվել եմ էս ֆիլմին: Սա էլ թրեյլերը.


https://www.youtube.com/watch?v=Dyt430YkQn0

Yellow Raven
02.03.2014, 23:52
Վահիկ, էս երկուսն իրար հակապատկեր են: Ես սկզբում The Hunt-ն էի տեսել ու էդ ֆիլմը դարձել էր իմ ամենասիրած ֆիլմերից մեկը: Իսկ Great Beauty-ն եզակի ֆիլմ է, որը միանգամից ոտք է գցում Ֆելինիի ու Ռոսելինիի ֆիլմերի հետ: Էս ֆիլմի սյուժեն կարևոր չէ, կարևորը չափից դուրս գեղեցիկ վիզուալ պատկերներն, հրաշք սաունդթրեքն ու Հռոմի բարձր խավի հեդոնիստական ապրելակերպի սատիրան: Համ էլ քանի որ արդեն համ Golden Globe է հաղթել, համ BAFTA, 99%-ով համոզված եմ, որ Օսկարն էլ ինքը կվերցնի: Չգիտեմ, ես որ սիրահարվել եմ էս ֆիլմին: Սա էլ թրեյլերը.

Ես մի տեսակ խասյաթ ունեմ թրեյլերներ չնայելու կատեգորիկ, նենց որ միանգամից կինոն կնայեմ :)) Իսկ Ֆելինիի նկատմամբ ես մի տեսակ հակասական կարծիք ունեմ, դրա համար նենց շատ վստահ չեմ, որ կինոն դուրս կգա... Իրան հենց «8 ու կես»-ով սկսեցի նայել ու շատ չտպավորեց, մի տեսակ ոնց որ գլխավոր հերոսը ինքը լիներ ու էդ կինոյի մեջ մի բան կորցրած լիներ :)) Բայց հետո արդեն «Քաղցր կյանք»-ը նայեցի ու էդ արդեն լրիվ ուրիշ տպավորություններ էր, ըտեղ նոր հասկացա թե խի են իրան որոշ մարդիկ տենց պաշտում:

Յոհաննես
03.03.2014, 00:10
Her-ը նոր նայեցի,Օսկարի հավակնորդներից լավագույն ֆիլմն է,բայց ցավոք սրտի Օբաման սևամորթ է:
Ես Her-ի կողմից եմ արդեն :))

Յոհաննես
03.03.2014, 09:00
Չեմ սիրում էլի,որ անսպասելի բաներ չեն լինում :))
Հ.Գ. Գնամ քնեմ

Yellow Raven
03.03.2014, 11:17
Ինչպես և սպասվում էր ոչ մի անակնկալ չեղավ :))