PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գոհարը

tvsevak
07.02.2014, 01:24
Քառասունին մոտ կին էր փարթամ կրծքերով, գրեթե միշտ, կանաչ խալաթով: Մեր հարկում էր ապրում` մեջտեղի մեկսենյականոցում: Հիվանդ ամուսին ուներ, ով, ինչքան ինձ հիշում եմ, անկողնուն գամված էր: Նա իր այդ կարճ խալաթով ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, երբ խանութը նոր էին բացում: Այդ ժամին դպրոց էի գնում: Ես կանգնում էի դռան ետևում և սպասում, թե երբ կլսեմ նրա դռան փականի ձայնն ու զուգահեռ դուրս գալիս մուտք: Երրորդ հարկում էինք ապրում:

- Բարի լույս, - ամեն անգամ ասում էր ինձ նա, բայց ես չէի պատասխանում. Տանն
արգելել էին ինձ բարևել նրան, որովհետև մերոնք չէին խոսում հետը: Պապս ասում էր. «Բոզ ա» ու ես մտածում էի, որ նա գաղտնիք պահել չգիտի, որովհետև այդպես մեր դասարանի Արմենին էին ասում բոլորը:

Ես դանդաղ իջնում էի աստիճաններով, մինչ նա կփակեր իրենց տան դուռն ու արագ կիջներ: Այնպես էի անում, որ ամեն անգամ կես հարկ ներքևում լինեմ, որ նայեմ, թե ինչ է երևում նրա կարճ խալաթի տակից և տղաներին պատմեմ: Բայց նրա ոտքերն ահավոր հաստ էին ու ես այդպես էլ երբեք ոչինչ չէի տեսնում ազդրերից բացի, չնայած տղաներին ինչեր ասես պատմում էի «տեսածներիցս» : Ամեն անգամ ավելի գունավոր ու տարբեր: Նա երբեք ներքև չէր նայում ու միշտ քայլում էր հայացքը բարձր և դա ինձ հնարավորություն էր տալիս ամեն հաջորդ անգամ երկար ու ջանասիրաբար հետևել խալաթի փեշերի տատանումներից առաջացած բացերի ներսին: Ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, հետո գալիս էր տուն ու այլևս այդ օրը դուրս չէր գալիս տանից: Նրա դռան զանգը ահավոր բարձր էր ու երբ լսում էի այդ զանգը վազում էի դռան մոտ, որ դիտանցքից նայեմ, թե ովքեր են հյուր գալիս: Մի անգամ դրա համար վզակոթիս լավ ստացել եմ:

Տղաները մեծերից լսել էին պատահաբար, որ երեք հազար դրամով Գոհարն «ամեն ինչ
անում ա» : Մենք որոշել էինք բոլորով փող հավաքել ու մեր միջի ամենահամարձակին` Գուգոյին, ուղարկել մոտը: Այդ ժամանակ դժվար էր երեք հազար դրամ հավաքելը, մանավանդ, որ բուֆետի փող ունենում էր միայն Կարենը, այն էլ, որ իմացավ Գուգոն է գնալու սկսեց էլ փող չտալ, իբր ուսուցչուհին ծնողական ժողովում ասել էր, որ ինքը բուֆետում երբեք չի լինում ու տանն էլ փող չեն տալիս:

600 դրամ հազիվ էինք հավաքել ու որոշեցինք կողքի բակի տանիքից անտենաներ գողանալ ու հանձնել մետաղի ընդունման կետում: Ես, Գուգոն, Արտակը հաջորդ օրը երեկոյան յոթ հատ անտենա գողացանք, տարանք Արմենենց նկուղ, կոտրատեցինք, լցրեցինք տոպրակի մեջ, որ առավոտյան տանենք հանձնելու: Ողջ գիշեր քուններս չտարավ: Առավոտ շուտ չգնացինք դպրոց, կանգնել սպասում էինք, թե երբ է բացվելու մետաղի ընդունման կետը, որ հանձնենք: Բայց պարզվեց, որ անտենաները ալյումինից չէին, այլ եսիմինչ անպետք մետաղից ու գումար չտվեցին: Գլխիկոր վերադարձանք: Ճանապարհին լիմոնադի շիշ գտանք, տարանք հանձնեցինք, մեկ հատիկ սիգարեթ առանք ու բարձրացանք տանիք: Հերթով ծխում էինք ու մտածում որտեղից փող ճարել:

Դիմացի բակի տղաները փողով բլոտ էին խաղում: Ես ու Գուգոն որոշեցինք հետները խաղալ: Տղերքից համաձայնություն ստացանք, վերցրեցինք մեր հավաքած 600 դրամն ու բոլորով գնացինք դիմացի բակ: Սրանք տարիքով մեզանից մեծ էին: Գուգոն գնաց, առանձին հետները խոսեց ու բոլորով հետ եկան: Համաձայնվել էին: Տաղավարում նստած էինք չորսով, տղաներին արգելել էին մոտ գալ, նրանք կանգնել էին հեռվում ու նայում էին մեր կողմ: 200 դրամի վրա էինք խաղում: Առաջին անգամ հաղթեցինք շատ հեշտ, սրանք էլ առաջարկեցին 400-ի վրա խաղալ: Մենք ոգևորված համաձայնվեցինք: Հաջորդ երկուսը արագ պարտվեցինք ու գլխիկոր եկանք տղաների մոտ: Նրանք արդեն գիտեին… Ու քանի որ մենք տղաներին հուսախաբ էինք արել, Գուգոյի հետ որոշեցինք մեր պապերի թոշակից 1500-ական գողանալ: Գուգոն մի քանի անգամ արել էր ու մնացել էր անպատիժ, բայց ես գիտեի, թե ինչ է ինձ սպասվում, երբ պապս իմանա: Ու չնայած դրան, չէի կարող չհամաձայնվել:

Մի քանի օր հետո եկավ փոստատար Պետրոսը: Պապս քնած էր: Ես ստորագրեցի նրա փոխարեն, վերցրեցի 8000 դրամ թոշակն ու Պետրոսից հետո տանից շուտ դուրս եկա: Գուգոն արդեն արել էր իր սև գործը: Նրանց տունն առաջին մուտքում էր:
Տղաներով հավաքվեցինք Արմենենց նկուղում «ժողովի»: Սեղանին երկու հատ հազարանոց և երկու հատ 500 դրամանոց թղթադրամներն էին, ու մենք նստել էինք ութ հոգով երկար իշավոտնուկներին ու լուռ էինք: Գուգոն ասաց, որ չի գնա, որովհետև գիտի, որ բոլորն էլ ուզում են: Ինքն այդպես չի կարող: Նա ճիշտ էր, բայց մեզանից յուրաքանչյուրն ուզելուց բացի, նաև վախենում էր և այդ վախը թաքցնելու համար պնդում էր, որ Գուգոն գնա: Երևի, Գուգոն էլ էր վախենում, որովհետև այդպիսի շանս յուրաքանչյուրին մեկ անգամ էր տրվելու կյանքում: Այդպես վիճեցինք մոտ մեկ ժամ ու եկանք համաձայնության: Արմենը դարակից խաղաքարտերը բերեց: Երդվեցինք, որ ում ընկնի առաջին տուզը, նա էլ առանց պատճառաբանության կամ ընդդիմանալու, պետք է խելոք գնա: Այդ պայմանն ավելի շատ բացահայտում էր մեր վախը, քան թե ընկերոջ մասին մտահոգվելու անկեղծ ցանկությունը: Երկրորդ շրջանին խաչի տուզն ընկավ ինձ: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին ու երանությամբ լի աչքերով նայեցին ինձ: Ոտքերս սկսեցին դողալ, բայց երդվել էի… Որոշվեց, որ Արտակը պետք է հետս գա, կես հարկ ներքևում սպասի, որպեսզի բոլորը համոզվեն, որ մտնում եմ Գոհարենց տուն, այլ ոչ թե մեր:

Մենք քայլում էինք, ճանապարհը կարճանում էր, բայց ես դեռ չէի որոշել, թե ինչ եմ ասելու ու տղաներից հարցնելն էլ մի տեսակ պատվի հարց էր: Ես ու Արտակը գնում էինք առջևից, տղաները մի քսան քայլ հեռավորությամբ հետևում էին մեզ:

Արտակը սպասեց կես հարկ ներքևում, ես մոտեցա Գոհարենց սպիտակ, ներկաթափ դռանն ու կանգնեցի: Լեզուս պապանձվել էր: Ոտքերս այնքան ուժգին էին դողում, որ թվում էր, թե ուր որ է վայր կընկնեմ: Մի ամբողջ հավերժություն հետո մատս դրեցի զանգին: Դռան փականի ձայնի հետ մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ, քիչ էր մնում պտտվեի ու փախչեի, բայց զգում էի, թե ներքևում ինչպես է ականջները չորս արած կանգնել Արտակը:
Դուռը բացեց Գոհարը: Նա կանգնել էր իր կանաչ, ինձ այդքան հարազատ կարճ խալաթով իմ առաջ ու մի ձեռքով բռնել էր դուռը: Դրանից նրա խալաթը մի կողմ էր թեքվել` լայնացնելով կրծքի բացվածքն ու այնտեղից դուրս էր ցցվել Գոհարի հսկայական կուրծքը: Ես կանգնել էի անշարժ ու թվում էր, թե մեռել եմ:
- Բարի լույս, - ասաց Գոհարը: Ես անկարող էի խոսել:
- Ի՞նչ է եղել, զարմացած շարունակեց նա:
- Ես փող ունեմ, - քրթմնջացի ես:
- Ի՞նչ, - չլսելու տվեց:
- Երեք հազար դրամ, - շշնջացի ես:
- Ի՞նչ ես խոսում, - զարմացավ նա, ու երբ արդեն ես լրիվ պատրաստ էի շրջվել ու
փախչելուն, նա ժպտալով նայեց, - արի ներս:

Ես մտա ներս, հետևիցս աղմուկով փակվեց դուռը: Այդ ձայնով ես հաղթեցի դրսում կանգնածներին ու բոլորին, բայց զգացի, որ արդեն շունչս կտրվում է:
Գոհարն արագ անցավ ներս ու բղավեց.
- Առաջ արի, մի կանգնի դռան տակ:
Ես գնացի ներս: Մեկ սենյականոցը մուգ կարմիր վարագույրով բաժանված էր երկու մասի: Վարագույրը փակ էր ու ետևից լսվում էին ընդհատ ու ցածր տնքոցներ: Դիմացի պատի տակ ընդարձակ բազմոց էր դրված, փոքրիկ կլոր սեղան դիմացը և հեռուստացույց` ասեղնագործ կտորով ծածկած:
- Սուրճ կխմե՞ս, - Գոհարի ձայնը ինձ ետ բերեց կյանք:
- Հա, - պատասխանեցի ես, թեև սուրճ երբեք չէի խմել:
- Դառը՞, թե՞ քաղցր:
- Քաղցր:
Գոհարը գնաց խոհանոց: Ես մնացել էի կանգնած ու չգիտեի նստե՞ի, թե՞ մնայի այդպես:
- Չես նստու՞մ, - ասես մտքերս կարդաց Գոհարը:
Ես գնացի դեպի դուռը:
- Հիմա կգամ, - ցածր ասացի ես:
- Ի՞նչ:
- Կգամ հինգ րոպեից, բան եմ մոռացել:
- Սուրճդ խմի, կգնաս, - ասաց նա մոտենալով ինձ, - կնայեմ բաժակդ:
- Չէ, մինչև լինի, կգամ, - կիսատ պռատ ասացի ես ու դուռը բացելով արագ դուրս թռա:

Մեր տան դուռը բաց էր: Վազեցի ներս գոռալով.
- Պա~պ, թոշակդ ստացել եմ:

Հյուրասենյակում լիքը մարդ կար: Հայրս գլուխն առել էր ձեռքերի մեջ, ծխում էր:
- Սը~ս, - մատը բերանին դրեց վերևի հարևան Նունեն: Պատգարակը ձեռքներին
կապույտ խալաթներով երկու բժիշկ մտան տուն Նունեի ամուսնու հետ: Հորեղբայրս պատից իջեցնում էր ժամացույցը, մայրս ու մորաքույրներս սավաններ էին փռում հեռուստացույցի և պահարանների վրա…

ivy
07.02.2014, 01:41
Սևակ, հետաքրքրությամբ կարդում էի պատմվածքդ, հավես էիր շարադրել: Բայց չհասկացա՝ ինչի էդպես ավարտեցիր: Վերջն անբնական էր ու պատմությանը չկպնող:
Կամ էլ ինձ էդպես թվաց:
Համենայնդպես, դրա փոխարեն ավելի հետաքրքիր կլիներ, եթե Գոհարի կերպարը մի քիչ ավելի բացվեր: Խալաթը բացվելը նկատի չունեի :)

Ուլուանա
07.02.2014, 01:52
Լրիվ համաձայն եմ ivy–ի հետ. մինչև վերջին տողերին հասնելը մեծ հետաքրքրությամբ կարդացի, բայց վերջն իսկապես չկապվեց ընդհանուրի հետ։ Էդպես էլ չհասկացվեց՝ Գոհարն իսկապես էնպիսին էր, ինչպիսին պատմում էին, թե էդ ամենը զուտ բամբասանք էր։
Թե ինչի՞ փախար, մնայիր, էլի :D։

Աթեիստ
07.02.2014, 02:06
Սևակ, հետաքրքրությամբ կարդում էի պատմվածքդ, հավես էիր շարադրել: Բայց չհասկացա՝ ինչի էդպես ավարտեցիր: Վերջն անբնական էր ու պատմությանը չկպնող:
Կամ էլ ինձ էդպես թվաց:
Համենայնդպես, դրա փոխարեն ավելի հետաքրքիր կլիներ, եթե Գոհարի կերպարը մի քիչ ավելի բացվեր: Խալաթը բացվելը նկատի չունեի :)

Հա, էլի, խալաթը քիչ էր։ ։)

Sambitbaba
07.02.2014, 07:41
Շատ լավն էր…
Ինձ թվաց, թե Գոհարն այստեղ ոչ մի կապ չունի, և հենց դա էր նրա կերպարը ստվերում թողնելու պատճառը: Չնայած… չէ, ժող, նույնիսկ այդ ստվերն էլ շատ աննշան էր: Ես, օրինակ, Գոհարի վերև-ներքև անելուց, ոնց որ ներքևի հարկում Սևակի կողքին կանգնած լինեի...
Իսկ պապու մահը… Կասեի, նույնիսկ դա է համով արված: Հա, դաժան է, իհարկե, բայց ստիպում է մի ամբողջ պատմվածք երևակայել, արդեն առանց հեղինակի անգամ… Պատկերացնու՞մ եք էդ խեղճ երեխու վիճակը. Գոհարից սարսափած փախչում ու դեմ է առնում պապու մահվանը… Սարսափից՝ սարսափ, երկար տարիներ մեղքի զգացում… Խեղճ տղա…
Մի խոսքով, հարյուր տոկոսանոց գրոտեսկ:

Ապրես, Սևակ ջան: Ինձ շատ դուր եկավ:

Հ.Գ. Կարելի՞ է հարցնել. էս ու՞ր ես կորել...

Դավիթ
07.02.2014, 07:52
Բայց Գոհարից դեպի պապու մահը շատ անսպասելի էր ու ոչ բնական:

Sambitbaba
07.02.2014, 08:15
Բայց Գոհարից դեպի պապու մահը շատ անսպասելի էր ու ոչ բնական:

Հա, Դավ ջան, ինչպես նաև անբնական է, ասենք, շաքարամանի միջից մուկ հանելը, բայց ֆիլմերում երբեմն պատահում է::)
Կատակում եմ իհարկե, բայց կարծում եմ, որ Սևակի պատմվածքը լրիվ թույլ է տալիս ասածդ "անսպասելի ու ոչ բնական" անցումներ կատարել:
Եվ հետո, առանց այդ վերջի, ինձ թվում է, կլիներ ուղղակի հերթական Ֆելլինի-Ամարկորդ-պատմություն: Իսկ էսպես՝ տղեն Ֆելլինիին տվել-անցել է, և մի՞թե դա չէ ամենակայֆը...;)

Դավիթ
07.02.2014, 16:14

Հա, հայկական սգի պահը անպայման պետք ա լիներ, ամեն գնով: Տխուր ազգենք, էլի, երբ հաճույքից մինչև մահ մի ակնթարթ ա::)

Malxas
07.02.2014, 19:57
Շատ էլ լավն էր, ամեն ինչը տեղը տեղին, ապրես, Սևակ ջան:

Դավիթ
07.02.2014, 20:23
Մի քիչ Երջանկության մեխանիկա, մի քիչ սա::)

http://www.youtube.com/watch?v=fFjnp3pIUOU

tvsevak
08.02.2014, 09:01
Շատ լավն էր…

Ապրես, Սևակ ջան: Ինձ շատ դուր եկավ:

Հ.Գ. Կարելի՞ է հարցնել. էս ու՞ր ես կորել...

Բարև, հավատարիմ: Շնորհակալ եմ, որ զգացողություններս կիսում ես... Որ զգում ես... Թեկուզ այն, որ Գոհարն այստեղ կապ չուներ, որն ավելի շատ երևի, բախտ նայող էր կամ եսիմով, բայց նենց չէր, ոնց խաբում էին ընթերցողին... Մի խոսքով, ապրես շատ:

Գրածներս կայքումս եմ դնում կամ ֆեյսբուքյան էջիս: Մի տեսակ պատրաստ չեմ բանավեճերի, չեմ ուզում կարդալ կարծրատիպային կարծիքներ կամ բացատրել, թե որն ինչի համար եմ գրել... Վերջիվերջո, ես չէի մեղավոր, որ պապը մահացավ, ոչ էլ թոռը... Ես էլ չէի սպասում... Դրան չանդրադառնամ...

Այստեղ ես ինձ լավ չեմ զգում... Միջավայրը մի տեսակ այլ է... Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար ու այնպես չէ, որ եթե կարծիքը դուրս չի գալիս կամ համաձայն չեմ, ուրեմն ես եմ ճիշտ: Իրականում ես գրում եմ այն, ինչ այդ պահին գալիս է, ինչպես տեսնում եմ, ինչ զգում եմ... Իսկ այստեղի ընթերցողները, ըստ իս, միշտ ուզում են, որ իրենց սպասվածով լինի կամ տրամաբանական շարունակությամբ... Ուզում են, որ այսպես լինի կամ այնպես, իսկ ես գրում եմ ինչ կա ու անկարող եմ անգամ տառ փոխել, կքանդվի, կարծում եմ, կդառնա օտար... Ու տպավորություն է ստեղծվում (այս գրառումս էլ ներառյալ), որ չեմ հարգում ընթերցողիս, իսկ իմ տարածքում ես ազատ եմ այդ առումով... Այստեղ ինձ պարտավորված եմ զգում, մի տեսակ իմ ափսեի մեջ չեմ... Դրա համար չկամ, կորել եմ... Իսկ այնպես` ապրում եմ, սովորում, աշխատում, երբեմն ստեղծագործում...

Sambitbaba
08.02.2014, 09:42

Ափսոս, որ քեզ լավ չես զգում Ակումբում…
Բայց դա անցողիկ բան է, Սևակ ջան: Հետո մի մոռացիր, որ Ակումբը՝ ֆորում է, և կարծիքներ հայտնելը երևի կարելի է անգամ պարտականություն համարել… Շատերը նույնիսկ հակառակը՝ վատ են զգում, երբ իրենց գրածների մասին ոչ ոք կարծիք չի հայտնում: Մյուս կողմից էլ, չէ որ կարծիքները նաև կոփելու հատկություն ունեն և ավելի լավ է չխուսափես դրանից:
Չգիտեմ, նայիր հարմարությանդ, բայց ես, օրինակ, քո գործերը հաճույքով եմ կարդում...

Դավիթ
09.02.2014, 00:56
Գրողը կատարելագործվում ա քննադատության շնորհիվ: Ֆեյսում կամ անձնական էջում փակվելը լուծում չի: Հետո, պատմվածքի 90 տոկոսը բոլորին դուր էր եկել: Հիմա ես մի հարց ունեմ: Ընդհանրապես, պապ պե՞տք էր պատմվածքիդ մեջ, առավելապես, երբ նա մահանու՞մ ա:

իսկ ես գրում եմ ինչ կա ու անկարող եմ անգամ տառ փոխել, կքանդվի, կարծում եմ, կդառնա օտար.

Իսկ իմ կարծիքով, հենց վերջավորությունն ա օտար պատմվածքին:

tvsevak
09.02.2014, 23:39
Գրողը կատարելագործվում ա քննադատության շնորհիվ:

Ես շատ հեռու եմ գրող լինելուց, այնքան, ինչքան գրածիս վերջավորությունն էր օտար ընդհանուրին:
Գրողին քննադատում են գրաքննադատները, ովքեր լիարժեք են ըմբռնում ու հասկանում շարադրանքը, դա անցկացնում իրենց մաղի միջով:
Ուրախ եմ, որ հերիք չի կարդում եք, մի հատ էլ չեք ալարում կարծիք եք հայտնում:

Պապին ես չեմ բերել պատմվածք ու չէի էլ կարող հանել:

Ֆեյսում կամ անձնական էջում փակվելը լուծում չի:
Չեմ կարծում, որ խնդիր եմ դրել, Դավիթ ջան:

Շնորհակալություն

Դավիթ
10.02.2014, 10:35
Մի քիչ շաբլոնային ստացվեց իհարկե` գրող չեմ, դուք գրաքննադատ չեք, բայց նորմալ ա, էլ չեմ անհանգստացնի:

Mephistopheles
13.02.2014, 07:38
Ես շատ հեռու եմ գրող լինելուց, այնքան, ինչքան գրածիս վերջավորությունն էր օտար ընդհանուրին:
Գրողին քննադատում են գրաքննադատները, ովքեր լիարժեք են ըմբռնում ու հասկանում շարադրանքը, դա անցկացնում իրենց մաղի միջով:
Ուրախ եմ, որ հերիք չի կարդում եք, մի հատ էլ չեք ալարում կարծիք եք հայտնում:

Պապին ես չեմ բերել պատմվածք ու չէի էլ կարող հանել:

Չեմ կարծում, որ խնդիր եմ դրել, Դավիթ ջան:

Շնորհակալություն

Սևակ ջան, չեմ կարդացել պատմվածքը ու որևէ բան չեմ գրի դրա մասին, ուղղակի որ ասում ես "Պապին ես չեմ բերել պատմվածք ու չէի էլ կարող հանել:" մի քիչ տարօրինակ ա… ո՞վ ա պապիկին բերել ու մտցրել քո պատմվածքի մեջ, կարող ա՞ պապիկն իրան-իրան ա եկել մտել քո պատմվածքի մեջ… դու չե՞ս գրել, կամ գրածդ հո պաստավավերագրական տեքստ չի՝ լրագրություն չի որ ասես "ես չեմ արել"… եթե դու չես մտցրել, ասա ով ա մտցրել գնանք իրանից էլ հարցնենք…

գրողներին և ոչ գրողներին քննադատում են քննադատներն ու ոչ քննադատները… ստեղ երկու կարծիք չկա… ցանկացած կարդացող կարա քննադատի, քանի որ դու ինքնակամ քո գործը նրա դատին ես հանձնում, ավելին, դեռ շատ դեպքերում ուզում են որ վճարեն ու գիրք առնեն…

…Վիճի…

tvsevak
13.02.2014, 18:08
Տեքստդ չեմ կարդացել, որ պատասխանեմ :)

Վիճե՞մ: Ու՞մ հետ: Ինչի՞ համար:

Mephistopheles
13.02.2014, 21:21
Տեքստդ չեմ կարդացել, որ պատասխանեմ :)

Վիճե՞մ: Ու՞մ հետ: Ինչի՞ համար:

կարիք չկա տեքստիս պատասխանել, իսկ սովորաբար վիճում են կանհամաձայնությունների դեպքում… դու, կարծեմ ունես անհամաձայնություն… վիճի… եթե կարող ես…

tvsevak
13.02.2014, 21:31
դու, կարծեմ ունես անհամաձայնություն…
Սխալ է կարծիքդ: Ես գրել ու ներկայացրել եմ: Անահամաձայնություն կարող ես ունենալ դու կամ մյուս ընթերցեղներն ինձ հետ: Իսկ վիճել այլակարծություն ունեցողների հետ, կարծում եմ, հիմարություն է:
Բանավիճել պատրաստ եմ, բայց ոչ սոփեստների հետ:

Հ.Գ. Хвапу и клевету приемпи равнодушно
И не оспаривай глупца...

Mephistopheles
13.02.2014, 21:55

հենա դու ես գրել… "Անահամաձայնություն կարող ես ունենալ դու կամ մյուս ընթերցեղներն ինձ հետ"… ունեն՝ վիճի… ասում ես պապիին ես չեմ դրել, բա ո՞վ ա դրել… դու չե՞ս գրել…

վիճել այլակարծություն ունեցողների հետ, կարծում եմ, հիմարություն է:

բա խելացիությունը ո՞րն ա "համակարծություններ ունեցողների" հետ վիճելը՞… մարդու հետ համակարծիք ես լինում ու վիճում ե՞ս… ինչի՞ շուրջ… երկուսն էլ համաձայն են որ մածունը սպիտակ ա, բայց վիճում ե՞ն…

Mephistopheles
13.02.2014, 21:58
Հ.Գ. Хвапу и клевету приемпи равнодушно
И не оспаривай глупца...

ապեր, սենց մեջբերումներ մի արա… լավ չի նայվում…

Chuk
13.02.2014, 23:43
Պապի մեռնելն իմ համար էլ էր ավելորդ: Ու ես էլ եմ էն կարծիքին, որ ցանկացած կերպարի գրողն ա մտցնում կամ հանում ստեղծագործությունից:
Իհարկե իմ՝ ավելորդ համարելը չի նշանակում, որ գրողը պետք ա հանի էդ դրվագը, բայց այ որ ընթերցողի կարծիքը պետք ա հարգի, կարծում եմ, պետք է:

Ինչևէ, ինձ ավելի կհետաքրքեր իմանալ, թե հետո քուչում ինչ էր պատմելու մեր հերոսը, որ դոմփե՞լ ա Գոհարին, թե՞ ամեն դեպքում իրա դասն առավ:
Իմ կարծիքով տղերքը մեկ ա կարծելու էին, որ դոմփել ա: Մի հինգ տարի հետո, իհարկե, կհասկանան, որ չէ:

tvsevak
13.02.2014, 23:52
ցանկացած կերպարի գրողն ա մտցնում կամ հանում ստեղծագործությունից

Իմ դեպքում այլ է մի փոքր: Ես գրում եմ ու էդ ժամանակ կատարում եմ միայն մեխանիկական աշխատանք: Կերպարներն իրենք են հայտնվում: Հետո էլ մեռնում են, թե իրար դոմփում են, իմ գործը չի, ես միայն մեխանիկորեն շարադրում եմ դեպքերի զարգացումներն ու իրենց պահվածքը:

ինձ ավելի կհետաքրքեր իմանալ, թե հետո քուչում ինչ էր պատմելու մեր հերոսը, որ դոմփե՞լ ա Գոհարին, թե՞ ամեն դեպքում իրա դասն առավ:
Իմ կարծիքով տղերքը մեկ ա կարծելու էին, որ դոմփել ա: Մի հինգ տարի հետո, իհարկե, կհասկանան, որ չէ:

Ինձ էլ էր շատ հետաքրքիր, բայց ես էլ չիմացա: Իմ կարծիքով էլ տղերքին ասեր չասեր, մեկ ա, մտածելու էին, որ դոմփել ա...

ընթերցողի կարծիքը պետք ա հարգի, կարծում եմ, պետք է

Ես բոլորի կարծիքն էլ հարգում եմ: Եվ ոչ ավելին

Chuk
13.02.2014, 23:57
Իմ դեպքում այլ է մի փոքր: Ես գրում եմ ու էդ ժամանակ կատարում եմ միայն մեխանիկական աշխատանք: Կերպարներն իրենք են հայտնվում: Հետո էլ մեռնում են, թե իրար դոմփում են, իմ գործը չի, ես միայն մեխանիկորեն շարադրում եմ դեպքերի զարգացումներն ու իրենց պահվածքը:

:)
Սևակ ջան, կամ պատմությունը ամբողոջովին քո մտքում ծնվել ա, ու դու մեխանիկական աշխատանքից առաջ եղել ես դրա ծնողը, որի ժամանակ կարող էիր թեման այլ կերպ զարգացնել, ինչը նշանակում ա, որ դու ես կերպարին մտցնում ու հանում, կամ էլ շարադրում ես քո տեսածը, բայց քանի որ գեղարվեստական երանգ ես տալիս, նորից դու ես որոշում կերպարին մտցնել թե ոչ: Չհամաձայնվեցի: Դու հանգիստ կարող էիր էդ հարցը վերանայել, ու ընդհանրապես գրողները հաճախ են վերանայում իրենց գրածը: Գրող ասելով նկատի ունեմ ցանկացած մարդու, ով գրական ստեղծագործություն է գրում:

tvsevak
14.02.2014, 00:13

Լավ, ինչի՞ եք ինձ դրել համոզում, թե ես ինչ եմ մտածել կամ իմ մոտ ո՞նց է եղել: Մի՞թե ստեղ կամ մի որևէ այլ տեղ այս աշխարհի վրա ծնվել ա նենց մեկը, որ ինձնից լավ գիտի, թե ես ինչ եմ մտածում կամ ոնց, թե ես էդ պահին ինչ եմ զգացել ու ինչ կարող էի, ինչ` չէ: Իմաստը ո՞րն ա: Կարող էիր-ով հարց չի լուծվում: Կարող էի ծրագրավորում իմանալ ու վուլկանիզացիայում աշխատել: Ի՞նչ կապ ունի դա: Ես ներկայացրել եմ ստեղծագործություն: Յուրաքանչյուրն էլ կարա ասի իրեն դուր ա եկել, թե չէ: Որ մասը ոնց կուզեր լիներ, ինչը լավ կլիներ, որ ուրիշ կերպ լիներ: Ես ուրախ եմ այդ կարծիքների ու մոտեցումների համար:
Բայց ինչ վերաբերվում ա , թե ես ինքս ինչ կարող եմ ու չեմ արել, դա արդեն ես եմ որոշում: Ես իմ գրածները չեմ վերանայում: Եղածն արդեն եղել է: Անտերը գրվել պրծել ա:
Իսկ լավ խորհուրդների համար շնորհակալ եմ, կփորձեմ հաջորդ անգամների համար կիրառել:

Chuk
14.02.2014, 00:19
Լավ, ինչի՞ եք ինձ դրել համոզում, թե ես ինչ եմ մտածել կամ իմ մոտ ո՞նց է եղել:

Ես չեմ համոզում, ի սեր Աստծու, ընդամենը կարծիքս եմ հայտնում, որին կարող ես համաձայնվել, կարող ես չհամաձայնվել:
Ճիշտ էնպես, ինչպես ես կարող է ի համաձայնվել գրածիդ, կարող էի չհամաձայնվել, ու էս հարցում չհամաձայնվեցի:

tvsevak
14.02.2014, 00:22
Սևակ ջան, կամ պատմությունը ամբողոջովին քո մտքում ծնվել ա, ու դու մեխանիկական աշխատանքից առաջ եղել ես դրա ծնողը, որի ժամանակ կարող էիր թեման այլ կերպ զարգացնել, ինչը նշանակում ա, որ դու ես կերպարին մտցնում ու հանում, կամ էլ շարադրում ես քո տեսածը, բայց քանի որ գեղարվեստական երանգ ես տալիս, նորից դու ես որոշում կերպարին մտցնել թե ոչ: Չհամաձայնվեցի: Դու հանգիստ կարող էիր էդ հարցը վերանայել,

Chuk ջան, ասածս միայն քո մասին չէր

Mephistopheles
14.02.2014, 00:43
Իմ դեպքում այլ է մի փոքր: Ես գրում եմ ու էդ ժամանակ կատարում եմ միայն մեխանիկական աշխատանք: Կերպարներն իրենք են հայտնվում: Հետո էլ մեռնում են, թե իրար դոմփում են, իմ գործը չի, ես միայն մեխանիկորեն շարադրում եմ դեպքերի զարգացումներն ու իրենց պահվածքը:

Ինձ էլ էր շատ հետաքրքիր, բայց ես էլ չիմացա: Իմ կարծիքով էլ տղերքին ասեր չասեր, մեկ ա, մտածելու էին, որ դոմփել ա...

Ես բոլորի կարծիքն էլ հարգում եմ: Եվ ոչ ավելին

Սևակ ջան, հիմա որ էս պատմվածքը տպագրվեց, հրատարակվեց ու լավ ծախվեց, փողը քեզ ա՞ գալու, թե՞ Գոհարին ու պապիկին… դրական քննադատությունները քեզ ե՞ն ուղղելու թե՞ Գոհարին ու պապիկին…

Նոբելյան մրցանակ որ տվեցին, քեզ ե՞ն տալու թե՞ Գոհարին ու պապիկին, ո՞վ ա գնալու ստանա... պապիկին ու Գոհարին որտեղի՞ց գտնենք…

ուրեմն անունդ տակը մի դիր, գնա Գոհարին բեր իրա հետ խոսենք... պապիկը մեռել ա, հասկացանք, չի կարա գա...

գրականությոնը նորությունների գիշերային թողարկում չի որ ասում ես "Ես գրում եմ ու էդ ժամանակ կատարում եմ միայն մեխանիկական աշխատանք:"… եթե մեխանիկական աշխատանք ես կատարում ուրեմն դու չես գրել էս ստեղծագործությոնը…

եթե դու չես գրել ուրեմն ազնվություն ունեցի ու ճիշտ գրի գրողի անունը… կրեդիտները քեզ մի վերցրու…

tvsevak
14.02.2014, 00:52
Իմ լավ բարեկամ, Մեֆիստոֆել, յան տուր ինձնից էլի ապեր...

Mephistopheles
14.02.2014, 00:56
Իմ լավ բարեկամ, Մեֆիստոֆել, յան տուր ինձնից էլի ապեր...

խի՞… սխալ ե՞մ ասում…

Ռուֆուս
14.02.2014, 03:41
Ինձ որ դուր եկավ: Չնայած համաձայն եմ թեմայում հնչած կարծիքների հետ, որ կարելի էր կերպարներն ավելի զարգացնել ու պապի մահը ավելի լավ կապակցել ընդհանուր պատմվածքի սյուժեի հետ, բայց մյուս կողմից էլ ընդունում եմ tvsevak-ի տեսակետը, որ սա իր ստեղծագործությունն է ու ինքը գրում է էնպես, ինչպես սիրտն է ուզում:

Իսկ ընդհանրապես ինձ շատ է դուր գալիս գրելաոճդ, թեև ընտրածդ թեմաները ոչ միշտ են սրտովս: Գրում ես շատ բնական, առանց բառախեղդ անելու, սիրուն նկարագրություններով, տեղ տեղ էլ չափից դուրս շեշտակի ու ռեալիստական: Քո հին գործերն էլ եմ կարդացել ու հիշում, երևի արժի ակումբցիներին մի անգամ էլ հիշեցնել աղմկահարույց Գոմիկը (http://www.akumb.am/showthread.php/60765-%D4%B3%D5%B8%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A8)գործի մասին:

Claudia Mori
14.02.2014, 08:01
Սեւակ ջան էս էկար ու նորից բոլորին խառնեցիր իրար :D Ես եմ Սեւակ ջան, Կարինեն Իոնեսյանն է, անունս փոխել եմ ;) Պատմվածքդ շատ լավն էր, ուղղակի կարծում եմ, որ նման էր ինչ որ երկար պատմվածքի առաջին մասին: Ինձ էլ է ախր էդ Գոհարը շաաաաաաաատ հետաքրքիր, հատկապես, որ ինձ վրա բաժակ նայողի ու սուտինյորի եւ ոչ թե 3000-ոց մարմնավաճառի տպավորություն թողեց :D Գիտեմ երեւի չես շարունակի, բայց ես շատ հավեսով կկարդայի շարունակությունը;)

Նարե91
14.02.2014, 10:08
Ես էլ եմ հավանում Սևակի հստակ ու սահուն ոճը, արծարծվող թեմաները` ոչ այդքան:
Կարծիքները, թե ստեղծագործության ավարտը այն չէ, ինչ-որ չափով կիսում եմ, բայց մի կողմից էլ սխալ եմ համարում այն փոխելը: Միտքն էդպես է թելադրել:
ԻՍԿ ընթերցողի կարծիքը իրականում արժե հաշվի առնել ու դիտողություններն օգտագործել` գրվելիք գործերը ավելի հղկված դարձնելու համար:
Սևակի էն կարծիքը, որ ինքը մեխանիկական աշխատանք է անում, կտրականապես մերժում եմ: :angry
Եկած մտքերին գեղարվեստական շունչ հաղորդելն ու գրի առնելը շաաատ հեռու է մեխանիկական գործ լինելուց:

Sambitbaba
14.02.2014, 10:59
Իմ դեպքում այլ է մի փոքր: Ես գրում եմ ու էդ ժամանակ կատարում եմ միայն մեխանիկական աշխատանք: Կերպարներն իրենք են հայտնվում: Հետո էլ մեռնում են, թե իրար դոմփում են, իմ գործը չի, ես միայն մեխանիկորեն շարադրում եմ դեպքերի զարգացումներն ու իրենց պահվածքը:

Ես քեզ հասկանում եմ եմ, Սևակ ջան: Քո դեպքն առայժմ հազվադեպ երևույթ է, բայց բոլորովին էլ եզակի չէ: Ես դա անվանում եմ՝ ստեղծագործել զգայական մակարդակի վրա: Դա այն պահն է, երբ ստեղծագործում է հոգիդ, այլ ոչ թե միտքդ, այսինքն, գրում ես ոչ թե մտքիդ, այլ հոգուդ թելադրանքով: Երբեմն լինում է նույնիսկ, որ գրում ես այն, ինչից տեղեկություն անգամ չունես. ինձ հետ պատահել է: Լինում է նաև, որ միտքդ անտեղյակ է անգամ և չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է այդ ամենը գրվել… Ուրեմն այդ պահին միտքդ լրիվ անջատված է եղել:

Ու գիտես, եթե քեզ տհաճ են հարցերը, որ մարդիկ տալիս են, ուրեմն մի խոստովանիր նման բաներում: Ասա ինչի մասին կուզես, արդարացիր ինչպես կուզես, բայց մի խոստովանիր, թե միտքդ անտեղյակ է: Շատ մարդիկ դա չեն ընկալում, և, չեն կարող թե չեն ցանկանում, - դա արդեն էական չէ: Միևնույն է, եթե դու նրանց դատին ես հանձնել քո աշխատանքը, ուրեմն բարի եղիր ու պատասխանիր նրանց հարցերին և բոլորովին էլ վատ մի զգա քեզ, եթե նրանք համաձայն չեն քեզ հետ: Մի՞թե այդքան հետաքրքիր է, երբ բոլորը միակերպ են մտածում…

Մոռացա ասել. խեղճ Բլավատսկայան արդեն հարյուր հիսուն տարի կլինի, մահացել է, իսկ նրան մինչև օրս քարկոծում են նույն բանի համար…
Էնպես որ, համբերություն քեզ, եղբայր…
Ու նաև, հարգանք ընթերցողիդ նկատմամբ...;)

tvsevak
14.02.2014, 21:33
Շնորհակալ եմ բոլորիցդ:
Կար ջան, ես արդեն գիտեի :)

Հ.Գ. Կա մի անհերքելի ու շատ հին ճշմարտություն. "Շաղ մի տուր մարգարիտները խոզերի առաջ" :

Chuk
14.02.2014, 21:34
Հ.Գ. Կա մի անհերքելի ու շատ հին ճշմարտություն. "Շաղ մի տուր մարգարիտները խոզերի առաջ" :
Ճիշտ խոսք ա, էս թեմայում քննարկողների մի մասը փաստորեն չէ՞ր հետևել էդ խորհրդին:

Ռուֆուս
14.02.2014, 21:40
Հ.Գ. Կա մի անհերքելի ու շատ հին ճշմարտություն. "Շաղ մի տուր մարգարիտները խոզերի առաջ" :

Այ էս մի տողը լրիվ անտեղի էր, լավ կլիներ առանց վիրավորանքների

ivy
14.02.2014, 21:41
Կա մի անհերքելի ու շատ հին ճշմարտություն. "Շաղ մի տուր մարգարիտները խոզերի առաջ" :

Դե ապրես դու: Մենք իր գրածները կարդանք, քննարկենք, ինքը մեզ «խոզ» ասի:
Մի ընթերցող որ հաստատ կորցրեցիր: Չնայած քո մարգարտյա բարձունքներում դա դժվար թե մեծ կորուստ լինի:

Sambitbaba
14.02.2014, 22:01
Շնորհակալ եմ բոլորիցդ:
Կար ջան, ես արդեն գիտեի :)
Հ.Գ. Կա մի անհերքելի ու շատ հին ճշմարտություն. "Շաղ մի տուր մարգարիտները խոզերի առաջ" :

Էդքան էլ հին չի, ընդամենը երկու հազար տարեկան…

Բայց դա քեզ չի վերաբերվում: Դու նրանցից ես, ով զանգերի ձայնը լսեց, բայց եկեղեցու տեղն այդպես էլ չգտավ…

Հ.Գ. Ու մի խորհուրդ. ինչ հեշտությամբ գտել ես, ավելի մեծ հեշտությամբ կարւղ ես կորցնել: Որովհետև եթե մի բան տրվել է քեզ, դեռ չի նշանակում, թե դա քո սեփականությունն է: Ինչպես տրվել է, այնպես էլ կվերցվի՝ սխալ օգտագործելու դեպքում...

tvsevak
14.02.2014, 22:07
ivy ջան, ուշադիր չես: Սխալ մի ընկալի ու սխալ եզրակացություններ մի արա: Ես մեռա ասելով, որ հարգում եմ բոլորին, թե ընթերցող և թե ոչ: Ինչպե՞ս կարող եմ ես վիրավորել ինչ-որ մարդու: Անկախ նրանից, թե ինչ է գրում ինքը կամ ինչ կարծիքի է: Ինչի՞ եք այդպես կոշտ արձագանքում: Գրածս չէր վերաբերում ինչ-որ մեկի, անձի: Ի՞նչ կապ ունի ես լավ եմ գրում վատ եմ գրում կամ գրում եմ թե չէ կամ ի՞նչ կապ ունի դուք կարդում ու ինչ կարծիք եք կազմում դրա մասին: Մի՞թե դա իրավունք է տալիս կամ ինձ կամ ձեզ վիրավորանքներ հնչեցնելու: Կամ ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ կամ ո՞վ եմ, որ խոզ ասեմ ինչ-որ մեկին, առավելևս, երբ չեմ էլ ճանաչում նրան: Դա ես գրել եմ Sambitbaba-ի գրածի ազդեցության տակ ու ավելի շատ պրոզայիկ էր, քան կոնկրետ ինճ-որ ասելիք: Եթե ես բան ունենամ ասելու, ուղիղ կասեմ, այլ ոչ թե կլսացնեմ կամ կհասկացնեմ: Գրածս ավելի շատ ասոցացվեց Բլավատսկայայի մասին հիշեցմանը: Որ ասում եմ Ակումբ-ում բան են ման գալիս, որ բռնացնեն ինձ, մի բանով բշտեն, չեն հավատում: Եթե ինչ-որ մեկին այդ գրածով նեղացրել կամ վատ զգացողություն եմ առաջացրել, կներեք: Անիմաստ կլինի հետագայում Ակումբում իմ հրապարակումները...

Գալաթեա
15.02.2014, 01:40
Էխ Սևակ, էխ... :)
Արգելակման համակարգդ էս ի՜նչ վատ ա աշխատում:

Կներես վերջին ելույթներիցդ հետո շատերի մտածածն ի մի բերելու համար, բայց Ակումբում մեծ մասի կողմից որպես քիչ թե շատ հետաքրքիր ստեղծագործող համարվելու բոլոր շանսերդ համարիր փոզմիշ արած :)

Mephistopheles
17.02.2014, 01:16
Նոր կարդացի գործը ու պտի ասեմ որ Սևակի հետ լրիվ համաձայն եմ… ամենալավը Սևակն ա ներկայացրել իր գործը…

Իմ դեպքում այլ է մի փոքր: Ես գրում եմ ու էդ ժամանակ կատարում եմ միայն մեխանիկական աշխատանք: Կերպարներն իրենք են հայտնվում: Հետո էլ մեռնում են, թե իրար դոմփում են, իմ գործը չի, ես միայն մեխանիկորեն շարադրում եմ դեպքերի զարգացումներն ու իրենց պահվածքը:

հենց տենց էլ գրած ա՝ մեխանիկորեն, առանց մտածելու… դրա համար էլ կերպարները կերպար չեն՝ չկա կերպար, իսկ սյուժեն նայվում ա անկապ… պապին էլ աստաված գիտի ինչու ա մեռնում… սա գրանցում ա՝ դեպքերի դոկումենտացիա… վերաբերմունք ու տեսակետ չկա՝ բացակայում ա…

…չնայած ասեմ որ եթե վրան աշխատվի կարա լավը լինի… պտի ուղղակի ինքը "բագաժ" ունենա որ կարողանա տենց "մեխանիկորեն" գրի ու լինի պատմվածքը… իրա համար մի քիչ շուտ ա… մյուս կողմից էլ եթե իրա վերաբերմունքը էս ա, բան չի լինի… պտի փոխի վերաբերմունքը…

Mephistopheles
17.02.2014, 01:26
ivy ջան, ուշադիր չես: Սխալ մի ընկալի ու սխալ եզրակացություններ մի արա: Ես մեռա ասելով, որ հարգում եմ բոլորին, թե ընթերցող և թե ոչ: Ինչպե՞ս կարող եմ ես վիրավորել ինչ-որ մարդու: Անկախ նրանից, թե ինչ է գրում ինքը կամ ինչ կարծիքի է: Ինչի՞ եք այդպես կոշտ արձագանքում: Գրածս չէր վերաբերում ինչ-որ մեկի, անձի: Ի՞նչ կապ ունի ես լավ եմ գրում վատ եմ գրում կամ գրում եմ թե չէ կամ ի՞նչ կապ ունի դուք կարդում ու ինչ կարծիք եք կազմում դրա մասին: Մի՞թե դա իրավունք է տալիս կամ ինձ կամ ձեզ վիրավորանքներ հնչեցնելու: Կամ ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ կամ ո՞վ եմ, որ խոզ ասեմ ինչ-որ մեկին, առավելևս, երբ չեմ էլ ճանաչում նրան: Դա ես գրել եմ Sambitbaba-ի գրածի ազդեցության տակ ու ավելի շատ պրոզայիկ էր, քան կոնկրետ ինճ-որ ասելիք: Եթե ես բան ունենամ ասելու, ուղիղ կասեմ, այլ ոչ թե կլսացնեմ կամ կհասկացնեմ: Գրածս ավելի շատ ասոցացվեց Բլավատսկայայի մասին հիշեցմանը: Որ ասում եմ Ակումբ-ում բան են ման գալիս, որ բռնացնեն ինձ, մի բանով բշտեն, չեն հավատում: Եթե ինչ-որ մեկին այդ գրածով նեղացրել կամ վատ զգացողություն եմ առաջացրել, կներեք: Անիմաստ կլինի հետագայում Ակումբում իմ հրապարակումները...

Հ.Գ. Хвапу и клевету приемпи равнодушно
И не оспаривай глупца...

հես ա… բայց ասեմ, ես չեմ վիրավորվում…