PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր բալիկ ակումբում



StrangeLittleGirl
04.02.2014, 23:40
Ժողովուրդ ջա՜ն, ակումբի փոքրիկների թիվն ավելացել է ևս մեկով: Cassiopeia-ն և Աթեիստը եռակի մամա-պապա են դարձել: :love Էկեք մի լա՜վ շնորհավորենք: Մե՜ծ ընտանիք են դարձել արդեն:

Սպասում ենք իսկական անունին (սպիտակ ձին արդեն իմացանք) ու նկարներին:

Աթեիստ
05.02.2014, 00:33
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար։
Սպիտակ Ձիուկի անունը դրել ենք Տրդատ, բայց խնդրում եմ չկապել քրիստոնեությունն ընդունած արքայի հետ ։)))))

Էս պահին դեռ մենակ մի նկար ունենք։

https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/t1/q81/s720x720/1897869_10151926058708364_1789353839_n.jpg

Կային բարդություններ, էսօրվա ծնվելն էլ լրիվ անսպասելի էր, բայց հիմա ամեն ինչ լավ ա։ Պուճուրը շատ լավ ա, մաման էլ կազդուրվում ա։

Chuk
05.02.2014, 00:36
Տրդատին բարի գալուստ :)
Եթե ուզում ա հորը երջանկացնի, աթեիզմ կտարածի :))

Շնորհավոր Արտակ ջան, Վեռա ջան, Կորյուն ու Աստղիկ ջաներ, երջանիկ տղա լինի ու ծնողներին երջանկացնի :) Ձեր կենացը :drinks

Շինարար
05.02.2014, 01:04
Էդ ինչ սիրուն անուն եք դրել՝ համարյա իմ անունից ա:)) Մի հատ էլ եմ շնորհավորում, էրեխեք ջան: Ձեր բալիկներին մաղթում եմ անհոգ ու առողջ մանկություն: Միշտ երջանիկ եղե՛ք:)

Jarre
05.02.2014, 02:32
Արտ ջան, ինձ թվում էր, դուք ձեր երկրորդ բալիկին նոր եք ունեցել։ Մեծ անակնկալ էր էս հրաշալի նորությունը :love

Հուսով եմ գրածս հումորով կընդունես։
Մի հատված հիշեցի Խաթաբալադայից.
- Կեսար, կինս հղի է։
- Այ տղա Բրուտո՛ս, դու խոմ վայրենի չե՞ս, քո կինը տարին տասներկու ամիս հղի ա։
- Ի՞նչ անեմ Կեսար, հենց մի հատ կպնում եմ հղիանում ա։
- Էտ ինչո՞վ ես կպնում, ամոթ չլնի հարցնել այ տղա, յաաաա :angry :))

Արտ ջան, Վերոնիկա ջան, սրտանց շնորհավորում եմ։ Անչափ ուրախ եմ։ Մաղթում եմ ամենալավ բաները Տրդատիկին ու ձեր ընտանիքին։
Շատ ուրախ եմ ձեր համար, անկեղծ եմ ասում։ Շատ-շատ։

Ռուֆուս
05.02.2014, 02:39
Տրդատ (ինչը հյուսիսամերիկյան Ապաչե ցեղի լեզվից թարգմանաբար նշանակում է «Մեղմ Քամու տակ Արագ Սուրացող Սպիտակ Ձի» http://www.macedoniantruth.org/forum/images/smilies/set1_b/red_indian.gif) ջան, բարի գալուստ լույս աշխարհ: Քեզ մաղթում եմ անհոգ մանկություն ու առողջություն:

Արտակ, Վերա ջաներ շնորհավորում եմ ձեր արդեն իսկ եռակի հայրություն/մայրությունը, էնքան ուրախ եմ ձեր ընտանիքի համար :love Իսկ Կորյունչիկն ու Աստղիկը վերջապես նոր խաղընկեր ունեցան :baby

Ուլուանա
05.02.2014, 03:18
Մի հատ էլ էստեղ աչքներդ լույս, Արտակ ջան, Վերա ջան :)։ Ի՜նչ հավես ա բազմազավակ ընտանիք դառնալը :love։ Տրդատը թող առողջ ու երջանիկ բալիկ լինի, լավ ապերիկ ու որդի։

Բազմազավակության տարոսն էլ մեզ :))։

Ուլուանա
05.02.2014, 03:46
Համ էլ աչքիս ձեր տանը իշխանափոխություն ա սպասվում :))։ Աստղը խաբա՞ր ա :))։

Mephistopheles
05.02.2014, 06:53
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար։
Սպիտակ Ձիուկի անունը դրել ենք Տրդատ, բայց խնդրում եմ չկապել քրիստոնեությունն ընդունած արքայի հետ ։)))))

Էս պահին դեռ մենակ մի նկար ունենք։

https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/t1/q81/s720x720/1897869_10151926058708364_1789353839_n.jpg

Կային բարդություններ, էսօրվա ծնվելն էլ լրիվ անսպասելի էր, բայց հիմա ամեն ինչ լավ ա։ Պուճուրը շատ լավ ա, մաման էլ կազդուրվում ա։

Մի հատ ոռն իմ կողմից պաչի… քաքոտ վախտը՝ դայփըրը փոխելուց… առանց մաքրելու, հետո կնկարվես կդնես ստեղ որ տենամ ու համոզցեմ որ ասածս արել ես, թե շատ փիս կնեղանամ…

Աթեիստ
05.02.2014, 08:48
Համ էլ աչքիս ձեր տանը իշխանափոխություն ա սպասվում :))։ Աստղը խաբա՞ր ա :))։


Աստղը հըլը տեղյակ էլ չի, բայց ինքը տենց հեշտ դիրքերը չի զիջի։)

Չնայած նոր խաբարն եկավ, որ Ձիուկը (էս անունը հըլը ավելի ա սազում) Աստղին շատ նման ա. սիրում ա ուտել ու գրկվել, հենց դրանցից զրկվում ա, շուխուռ ա անում։:B
Վայթե իրար հետ կոալիցիա կազմեն։ Մի հարմար պաշտոն էլ Կորյունին կտան ու ...

Լեո
05.02.2014, 10:19
Շնորհավորում եմ:
Բալիկին ու ծնողներին առողջություն ու երջանկություն եմ մաղթում :)

Tig
05.02.2014, 10:24
Աչքներդ լույս Արտակ ու Վերա ջաններ:
Հորով մորով լինի, առողջ ու երջանիկ :drinks

Freeman
05.02.2014, 10:27
Շնորհավոր, ժող, թող բոլոր ընտանիքները ձեզնից օրինակ վերցնեն

Ձայնալար
05.02.2014, 10:40
Աչքներդ լույս, ախպերություն, հորով մորով, քուր ախպերով, առողջ ու երջանիկ մեծանա: Օրինակելի ընտանիք եք, հալալ ա :love

Smokie
05.02.2014, 11:34
Յուհուու՜:yahoo

Աչքներդ լույս երջանիկներ ջան: Թող ձեր տանն ամեն օր մանուկների բարձր ծիծաղ լսվի, (չնայած էդ արդեն само собой ա:)) ): Լավագույն մաղթանքներով:drinks



Ձիու տարում Սպիտակ Ձիուկ
Էլ ի՞նչ ցավ, ի՞նչ արտասուք
:sulel

Նաիրուհի
05.02.2014, 11:52
:love

Արտակ ջան, Վերա ջան, շատ-շատ ուրախ եմ ձեզ համար, Տրդատի համար, որ երեխեքով լի ու երեխա սիրող ընտանիքում է մեծանալու։ Աչքներս լո՜ւյս :drinks

Դե հիմա տեսնեմ՝ ոնց եք յոլա տանելու էս երեք պահանջկոտ ու քմահաճ արարածներին :P :love

Claudia Mori
05.02.2014, 12:02
Շնորհավորում եմ շատ-շատ: Միշտ զարմացել եմ, բայց նաեւ հպարտացել եմ Ձեր նման ընտանիքներով: Ես իսկի մեկին եմ վախում ունենամ, իսկ դուք 3 ու մեկ էլ տեսար էլի ուզենաք :)) Թող Ձեր գործերը շատ լավ ընթանան, որ կարողանաք արժանավայել կյանք ապահովել Ձեր անուշ ճուտիկներին :bux:

Moonwalker
05.02.2014, 12:27
Վո՜ւխ::love
4 ջաները դարձան 5 էլի: Է՜հ, իսկ ես հիշում եմ որ նոր-նոր Կորյունի ծնվելն էր թեժ թեմա::))

Հիմա ավելի երջանիկ, ավելի աղմկոտ ու ավելի պոնչո ընտանիք կլինեք: Շնորհավոր::drinks

Rammstein
05.02.2014, 13:21
:love
Շնորհավո՜ր Արտակ ջան, Վերա ջան… Առողջ բալիկ լինի: :drinks

Արտ, բա չորրո՞րդը երբ ա ծնվում: :))

Two-Face
05.02.2014, 13:32
Շնորհավոր, աչքներդ լույս լինի: Առողջ ու երջանիկ լինի: Ու Ակումբում գրառումներ անի: :)

Աթեիստ
05.02.2014, 14:13
Նոր նկար ։)

http://s18.postimg.org/od1rt4ps9/Trdat1.jpg

Dayana
05.02.2014, 14:19
Վերոնիկա ջան, Արտակ ջան, աչքերնդ լույս լինի։ Առողջ բալիկ լինի Տրդատը ՝ իրա քուրիկի ու ապերիկի պես, ու ձեզ էլ ավելի երջանկացնի :* (x5)

Այբ
05.02.2014, 17:56
Շնորհավորում եմ, առողջ, երջանիկ բալիկ մեծանա::)

Աթեիստ
05.02.2014, 18:31
Ավելի խնդալու նկար ։)))

http://s30.postimg.org/6smrdm101/Trdat2.jpg

murmushka
05.02.2014, 19:16
բարի գալւոստ, փոքրիկ: Նորից շնորհավոր, թող առողջ ու երջանիկ լինի, մայրիկին էլ առողջություն, թող շուտ ապաքինվի

Նարե91
05.02.2014, 19:28
Էնքան եմ ուրախանում, որ ծնողները երկու երեխայից չեն հագենում ու երրորդն են ցանկանում հերիք չի, մի հատ էլ ունենում են :love կեցցե´ք
Ես մերոնց միշտ մեղադրում եմ, որ ես ու քույրս մի երրորդ քույր/եղբայր չունենք: :(
Ասել տատս` էրէխեն որ ծնվում ա, ղսմաթն էլ հետն ա ծնվում:
Թող ձեր Տրդատի ղսմաթն էնքան շատ լինի, որ ձեռը կրակն ընկնեք : :))
Իրեն ուրախ մանկություն իր քույրիկի ու եղբոր հետ միասին:
Ծնողներին էլ շաաատ մեծ ուժ ու փոքրիկների հաջողություններով ուրախանալու բազում առիթներ: Լավ էղեք: :)
Հ. Գ. ձեռիս բաժակն էր պակասում : :))

Monk
06.02.2014, 04:12
Շնորհավորում եմ, աչքներդ լույս: Առողջ ու երջանիկ բալիկ մեծանա, անհոգ ու պայծառ մանկություն պստոյին՝ ներկա և ապագա քուրիկ-ապերիկների հետ միասին: :)

John
06.02.2014, 12:08
Ես ո՜նց եմ Ձեզ սիրո՜ւմ :լօվե
Առողջություն ու անհոգ մանկություն եմ մաղթում Տրդատին, Վերա ջան, Արտակ ջան, ձեզ էլ անսպառ եռանդ ու համբերություն: Կորյուն ջան ու Աստղ ջան, ձեզ էլ շնորհավո՜ր)))

Ambrosine
06.02.2014, 20:50
Աչքներդ լույս (սա էլ Լուսավորիչի հետ կապ չուներ :))):
Ամենակարևորը` խաղաղ երկրում ապրի Տրդատը ու առողջ լինի :):

Նուշություն
06.02.2014, 21:57
Բարի գալուստ, պստիիի'կ... թող արևաշող լինեն բոլոր օրերդ, ու անհոգ՝ բոլոր վայրկյաններդ... :)

Աթեիստ
06.02.2014, 22:20
Նայեք ի՜նչ եմ ստացել։

http://s30.postimg.org/3mjx31y1t/Trdat3.jpg

Արամ
06.02.2014, 23:31
Վեռա ջան, Արտակ ջան, ոպշմ էլի` ի՞նչ երկարացնեմ ` ջաաա՛ն արյա:

My World My Space
07.02.2014, 00:18
Աչքներդ/ս լույս Արտակ և Վեռա ջաներ ...
Բախտավոր ու առող լինի փոքրիկը:

Հ.Գ. Հենց լսում եմ էրեխա ունենալու մասին, հիշում էս տողերը


Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝
Որդուն մաղթելով արևշատություն,
Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,
Աղվորիկ մի հարս,
Բարի տատություն...

Cassiopeia
08.02.2014, 22:36
Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար։ Թող բոլորը զգան էն երջանկությունը, ինչ մենք ենք զգում։ Հուսով եմ, մի 3-4 տարի հետո մի հատ էլ սենց թեմայի առիթ ստեղծել :D