PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճանապարհային ոստիկան և վարորդ

Isadjanyan
03.02.2014, 01:09
Եկեք անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, կապված ճանապարհային ոստիկանության և շարքային վարորդների վեճերի լուծման վերաբերյալ:

Եթե ունեք այդպիսի դեպքեր արող ենք քննարկել,որը այսօրվա պայմաններում շատ ակտուալ կարող է լինել բոլորի համար:
Շնորհակալություն

Bruno
03.02.2014, 16:27
Իմ կարծիքով միշտ էլ ակտուալ է եղել էս թեման, քանի դեռ կաշառակերությունը չի վերացել ՃՈ համակարգում:
Էս թեմայով մի հատ թարմ վիդեո դնեմ:

http://www.youtube.com/watch?v=znsHTTFbDLw

Morg
03.02.2014, 18:07
Իմ կարծիքով միշտ էլ ակտուալ է եղել էս թեման, քանի դեռ կաշառակերությունը չի վերացել ՃՈ համակարգում:
Էս թեմայով մի հատ թարմ վիդեո դնեմ:

http://www.youtube.com/watch?v=znsHTTFbDLwԳողը գողից գողացավի պահնա:

Vaio
03.02.2014, 19:58
Isadjanyan, ճանապարհային ոստիկանության հետ կապված ունենք թեմա` ճանապարհային ոստիկանություն (http://www.akumb.am/showthread.php/61426-%D5%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/page63) :

Ճանապարհային երթևեկության կաննոների հետ կապված ունենք թեմա` երթևեկության կանոններ (http://www.akumb.am/showthread.php/32453-%D4%B5%D6%80%D5%A9%D6%87%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/page13) :

2 թեման էլ նույն նպատակն են հետապնդում, պարզապես ընդունված է, որ գրառումներ կատարում ենք "ճանապարհային ոստիկանություն" թեմայում:

Ի դեպ ժամանակին առաջարկով էի հանդես եկել` այս առաջարկով (http://www.akumb.am/showthread.php/41-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80?p=2318258&viewfull=1#post2318258), որպեսզի այդ երկու թեման միացվեր և կոչվեր` Ճանապարհային երթևեկություն:

Ցավոք, այս առաջարկս վարչության պետի կողմից չընդունվեց:

Հ. Գ. Ասելս ինչա, կարծում եմ կարիք չկա նույն նպատակի շուրջ պտտվող խոսակցությունների համար ունենալ տարբեր թեմաներ:

Chuk
03.02.2014, 22:49
Հ. Գ. Ասելս ինչա, կարծում եմ կարիք չկա նույն նպատակի շուրջ պտտվող խոսակցությունների համար ունենալ տարբեր թեմաներ:
Ակումբում շատ վատ ավանդույթ ենք սարքել, բոլոր քննարկումներն անցկացնել մի թեմայում, ունենալով մի հատ շատ ծավալուն թեմա, որտեղ հեշտ չի գտնել պետքական հարցի պատասխանը:

Իրականում շատ լավ կլինի յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար ունենալ առանձին թեմա: Ու առաջիկայում ես պատրաստվում եմ ակումբի քաղաքականությունն ուղղել դրան: Հնարավորինս խթանել մանր, կոնկրետ խնդիրներին ուղղված թեմաներ, խոշոր թեմաները հնարավորինս «վերացնել»:

Isadjanyan
03.02.2014, 23:42
Ինչը վերաբերվում է ձեր հարցին թե ինչու է բացվել հենց այս թեման:Պատասխանեմ որ ձեր վերը նշված թեման ավելի ծավալուն է և շոշափում է գործառույթների ավելի լայն շերտ: Իսկ տվյալ թեման հիմնականում վերաբերվում է վարորդին և ճանապարհային ոստիկանության աշխատողին,որպես սուբյետ:

Isadjanyan
03.02.2014, 23:45
Բռավո:Տեսանյութը դիտելուց առաջ մտքովս անցավ որ մեղավոր չեն ճանաչվի ոստիկանները,սակայն ավարտը ցույց տվեց ամեն ինչ: Այս դեպքում էլ աշխատեց արդարադատություն հասկացությունը:

Bruno
04.02.2014, 00:02
Արդարությունը էն կլիներ, որ ոստիկաններին դատեին, այլ ոչ թէ ուղարկեին ռեզերվ:
Էս տեսանյութի բոլոր «հերոսներին» ճանաչում եմ: Էս 2 քաղաքացիներն էլ հայտնի «կլյաուզնիկներ» են ու իմ կարծիքով ոստիկանությունում հենց էդ հանգամանքից են վախեցել, որ ոստիկաններին ուղարկել են ռեզերվ:
Մի որոշ ժամանակ անց ծառայողական քննություն կանեն ու կպարզվի, որ փողը իրոք խցկել էին Վիրաբի ձեռի մեջ ու երկուսն էլ կվերականգնվեն:

Isadjanyan
04.02.2014, 00:05
http://www.youtube.com/watch?v=9Ly8cZTYRWE
Օրինակ կան շատ մարդիկ, որոնք իրոք, որպես ոստիկան և որպես մարդ հարգանքի արժանի են: Բայց կան մարդիկ, որոնք իրոք արժանի չեն աշխատելու տվյալ համակարգում:Իմ անձնական կարծիքը Ոստիկանապետի ասված բառերին շատ դրական է: Բայց այս ամենից հետո չպետք է մոռանալ այն փաստը,որ վարորդներն էլ ունեն պարտականություններ

Isadjanyan
04.02.2014, 00:10
Կան շատ բացթողումներ որոնք պետք է լրացվեն գրագետ ձևով:

Isadjanyan
04.02.2014, 00:12
Արդարությունը էն կլիներ, որ ոստիկաններին դատեին, այլ ոչ թէ ուղարկեին ռեզերվ:
Էս տեսանյութի բոլոր «հերոսներին» ճանաչում եմ: Էս 2 քաղաքացիներն էլ հայտնի «կլյաուզնիկներ» են ու իմ կարծիքով ոստիկանությունում հենց էդ հանգամանքից են վախեցել, որ ոստիկաններին ուղարկել են ռեզերվ:
Մի որոշ ժամանակ անց ծառայողական քննություն կանեն ու կպարզվի, որ փողը իրոք խցկել էին Վիրաբի ձեռի մեջ ու երկուսն էլ կվերականգնվեն:
Եկեք գիտակցենք մի բան, որ ամեն ինչ չի լինում միանգամից, այն էլ ՀՀ-ում,դրա համար պետք է ժամանակ,որպեսզի փոխվի մարդկանց ընկալումը բոլոր երևույթների վերաբերյալ:Օրինակ մի քանի տարի առաջ ոչ մի մարդ փողոցը չէր հատի հատուկ անցումներով: Եվ ոչ մի վարորդ չէր զիջի հետիոտնին:Բայց հիմա դուրս եկեք փողոց և նկատեք տարբերությունը:

Hda
04.02.2014, 00:45
Եկեք անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, կապված ճանապարհային ոստիկանության և շարքային վարորդների վեճերի լուծման վերաբերյալ:

Եթե ունեք այդպիսի դեպքեր արող ենք քննարկել,որը այսօրվա պայմաններում շատ ակտուալ կարող է լինել բոլորի համար:
Շնորհակալություն

Ամենևին ակտուլ չեմ գտնում, քանզի արդի պայմաններում Ճանապարհային ոստիկանը պիտի փաստացի (տեսանյութ, ֆոտո....) ապացուցի վարորդի մեղավոր լինելը, իսկ այդպիսի փաստերի դեպքում դժվար վիճելուն հերթը հասնի: Ցանկացած խախտում, որ փորձում են բարդել ձեր վրա՝ պահանջեք փաստացի ապացույց: Իրանք տեխնիկապես ավելի լավ են զինված՝ քան, մենք, վարորդներս: Իրանց ռեգիստրատորներն էլ գոնե մի հերթափոխի համար անընդմեջ կարող են գրանցել ամեն խախտում: Ունեն ապացույց՝ ուրեմն ճիշ են, համոզված ես սխալ են՝ դիմիր դատարան, Աքիլեսից էլ դեռ քեզ կօգնեն ու պարզվի իրենք էն սխալ լավ էլ անախորժություններ կունենան իրենց տգիտության պատճառով:
Եթե վեճերի լուծման այլ ձև գիտես՝ հաճույքով կլսեմ:
Չեմ ասում, Vaio-ի հետ համաձայնեմ, Չեմ ասում, Chuk-ի հետ համաձայնեմ, ասում եմ իմ կարծիքը՝ սենց հարցադրմամբ թեման կյանք չի ունենա…

Isadjanyan
04.02.2014, 01:00

Հարգելի Hda այստեղ ես չեմ առաջարկում որոնել ճանապարհներ պայքարելու ՃՈ աշխատակիցների կամայականությունների դեմ:Խնդիրը կայանում է նրանում,որպեսզի քննարկումների ճանապարհով յուրաքանչյուր շարքային վարորդ հենց տեղում կարողանա հարթել իր խնդիրները աշխատակցի հետ, իր գիտելիքների և ձեռք բերված փորձի հիման վրա,որը այսօր շատերիս մոտից պակասում է: Իմանալով մեր պարտականությունները և իրավունքները կարող ենք պայքարել կամայականությունների դեմ: Ես ձեր հետ ''համաձայն'' եմ , եկեք փակենք տվյալ թեման ''սխալ" հարցադրմանս պատճառով,որը ձեր անձնական կարծիքն է և որը ես հարգում եմ: Եվ թող բոլոր մեր խնդիրները կապված տվյալ երևույթի հետ լուծեն ''ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԸ'':

Isadjanyan
04.02.2014, 01:07
Ամենևին ակտուլ չեմ գտնում, քանզի արդի պայմաններում Ճանապարհային ոստիկանը պիտի փաստացի (տեսանյութ, ֆոտո....) ապացուցի վարորդի մեղավոր լինելը, իսկ այդպիսի փաստերի դեպքում դժվար վիճելուն հերթը հասնի: Ցանկացած խախտում, որ փորձում են բարդել ձեր վրա՝ պահանջեք փաստացի ապացույց: Իրանք տեխնիկապես ավելի լավ են զինված՝ քան, մենք, վարորդներս: Իրանց ռեգիստրատորներն էլ գոնե մի հերթափոխի համար անընդմեջ կարող են գրանցել ամեն խախտում: Ունեն ապացույց՝ ուրեմն ճիշ են, համոզված ես սխալ են՝ դիմիր դատարան, Աքիլեսից էլ դեռ քեզ կօգնեն ու պարզվի իրենք էն սխալ լավ էլ անախորժություններ կունենան իրենց տգիտության պատճառով:
Եթե վեճերի լուծման այլ ձև գիտես՝ հաճույքով կլսեմ:
Չեմ ասում, Vaio-ի հետ համաձայնեմ, Չեմ ասում, Chuk-ի հետ համաձայնեմ, ասում եմ իմ կարծիքը՝ սենց հարցադրմամբ թեման կյանք չի ունենա…
Մեկ դեպք պատմեմ" Ինձ կանգնացրեց ճանապարհային ոստիկանը և ասաց, թե իբր ես երթևեկել եմ 110 կմ/ժ, բայց իմ փաստացի երթևեկությունը եղել էր 80 կմ/ժ:Եվ նա ուներ արագաչափի իր ցուցումը, որը կազմում էր 110 կմ/ժ: Այսինքն նա ձեր ասելով ուներ իմ դեմ փաստացի ապացույց: Ձեզ թվումա որ ես կհամաձայնեյ ընդունել մի բան ,որը չեմ կատարել?

Vaio
05.02.2014, 00:20
Իրականում շատ լավ կլինի յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար ունենալ առանձին թեմա: Ու առաջիկայում ես պատրաստվում եմ ակումբի քաղաքականությունն ուղղել դրան:

Ոնց կասես, շեֆ ջան: ))

Vaio
05.02.2014, 00:30
Մեկ դեպք պատմեմ" Ինձ կանգնացրեց ճանապարհային ոստիկանը և ասաց, թե իբր ես երթևեկել եմ 110 կմ/ժ, բայց իմ փաստացի երթևեկությունը եղել էր 80 կմ/ժ:Եվ նա ուներ արագաչափի իր ցուցումը, որը կազմում էր 110 կմ/ժ: Այսինքն նա ձեր ասելով ուներ իմ դեմ փաստացի ապացույց: Ձեզ թվումա որ ես կհամաձայնեյ ընդունել մի բան ,որը չեմ կատարել?

Եթե ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի արագաչափը ֆիքսել է Ձեր ավտոմեքենայի արագությունը 110 կմ/ժ, և այդ նշված արագաչափի շահագործումը գտնվում է տեխնիկական զննության ժամկետի մեջ, ապա այդ 110 կմ/ժ-ից հանելու են 10կմ/ժ և կստացվի 100 կմ/ժ, և կաստացվի, որ Դուք երթևեկել եք առնվազն 100 կմ/ժ արագությամբ: Սա ճանապարհային ոստիկանության կողմից ապացույց է: Հերթը Ձերն է: Բանավոր խոսքերը դատարանում չեն անցնում:

Vaio
05.02.2014, 00:35
Ակումբում շատ վատ ավանդույթ ենք սարքել, բոլոր քննարկումներն անցկացնել մի թեմայում, ունենալով մի հատ շատ ծավալուն թեմա, որտեղ հեշտ չի գտնել պետքական հարցի պատասխանը:

Ես համաձայն եմ Ձեզ հետ: :aha
Այս (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=2462370&viewfull=1#post2462370) գրառումը կսազար այստեղ (http://www.akumb.am/showthread.php/65141-%D4%BF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80-%D4%B4%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC%D5%A8):

Chuk
05.02.2014, 00:39

Կսազեր, բայց այս թեմայում եկեք այլևս չշեղվենք :)

Hda
05.02.2014, 18:21
Եթե ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի արագաչափը ֆիքսել է Ձեր ավտոմեքենայի արագությունը 110 կմ/ժ, և այդ նշված արագաչափի շահագործումը գտնվում է տեխնիկական զննության ժամկետի մեջ, ապա այդ 110 կմ/ժ-ից հանելու են 10կմ/ժ և կստացվի 100 կմ/ժ, և կաստացվի, որ Դուք երթևեկել եք առնվազն 100 կմ/ժ արագությամբ: Սա ճանապարհային ոստիկանության կողմից ապացույց է: Հերթը Ձերն է: Բանավոր խոսքերը դատարանում չեն անցնում:

որ Դուք երթևեկել եք առնվազն 100 կմ/ժ արագությամբ--- Ամենևին ոչ, կախված ինչ անկյան տակ է չափումը կատարված, ու բացի դրանից, պրինցիպի եթե հանդիպակաց շարժվելուց են չափել՝ էտ էլ հարց ա էտ տարբերությունը ինչ ճշտությամբ ա հաշվի առնվել

Isadjanyan
05.02.2014, 19:22

Իսկ եթե ես գիտեի որ իմ դիմաց ոստիկանության ավտոմեքենա կա և ինչքնել ուզեի չէի կարող գերազանցել արագությունս?
Բացի դրանից ունեի այն տեսանկարահանած,որ դիմացում ոստիկանության մեքենա կա:Որը ինձ թվում է բավարար ապացույց է:
Սակայն ինչ ճիշտնա դա ասեմ կան աշխատողներ,որոնք առանց օրենքը իմացության, առանց էթիկայի իմացությամբ շփվում են վարորոդի հետ:Եվ առանց հաշվի չառնելով այն փաստը,որ իրենց դիմաց կանգնած վարորդը կարող է տեղակացված լինել, ստիպում են որ կարծիք կազմվի տվյալ ստորաբաժանման մասին:Բայց եթե դիտենք հակառակ կողմը,ապա կնկատենք, որ կան տեսուչների մի խումբ ,որը գիտի թե ինչպես վերաբերվել վարորդին:Դա պետք է գիտակցի յուրաքանչյուր անհատ,որ եթե ուզում ենք որ ամեն ինչ լինի համով-հոտով: Ապա մարդ պետք է գոնե մեկ տոկոս տեղեկացված լինի այն ոլորտի իրավունքներից և պարտականություններից,որտեղ նա գործում է:

Vaio
05.02.2014, 21:42
որ Դուք երթևեկել եք առնվազն 100 կմ/ժ արագությամբ--- Ամենևին ոչ, կախված ինչ անկյան տակ է չափումը կատարված, ու բացի դրանից, պրինցիպի եթե հանդիպակաց շարժվելուց են չափել՝ էտ էլ հարց ա էտ տարբերությունը ինչ ճշտությամբ ա հաշվի առնվել

Հանդիպակացը թեմա չի, անկյան տակը` միգուցե, չեմ վիճում, չգիտեմ, բայց կարևորը էնա, որ պետքա կարողանաս ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ապացուցես, որ անկյունը կամ մեկ այլ հանգամանք քո օգտինա, իսկ ոնց պետքա ապացուցես??? Կարելիա ասել` ոչ մի կերպ:

Vaio
05.02.2014, 21:52
Իսկ եթե ես գիտեի որ իմ դիմաց ոստիկանության ավտոմեքենա կա և ինչքնել ուզեի չէի կարող գերազանցել արագությունս?
Բացի դրանից ունեի այն տեսանկարահանած,որ դիմացում ոստիկանության մեքենա կա:Որը ինձ թվում է բավարար ապացույց է:

Կներեք, այս մասը չհասկացա: Ինչ կապ ունի այն հանգամանքը, որ ՃՈ ավտոմեքենան Ձեր դիմացում կայանված է կամ շարժվում է?

Սակայն ինչ ճիշտնա դա ասեմ կան աշխատողներ,որոնք առանց օրենքը իմացության, առանց էթիկայի իմացությամբ շփվում են վարորոդի հետ:Եվ առանց հաշվի չառնելով այն փաստը,որ իրենց դիմաց կանգնած վարորդը կարող է տեղակացված լինել, ստիպում են որ կարծիք կազմվի տվյալ ստորաբաժանման մասին:Բայց եթե դիտենք հակառակ կողմը,ապա կնկատենք, որ կան տեսուչների մի խումբ ,որը գիտի թե ինչպես վերաբերվել վարորդին:Դա պետք է գիտակցի յուրաքանչյուր անհատ,որ եթե ուզում ենք որ ամեն ինչ լինի համով-հոտով: Ապա մարդ պետք է գոնե մեկ տոկոս տեղեկացված լինի այն ոլորտի իրավունքներից և պարտականություններից,որտեղ նա գործում է:

Իհարկե, տարբեր մակարդակի, ինտելեկտի մարդիկ կան, ինչպե'ս ՃՈ տեսուչների շրջանում, այնպե'ս էլ` վարորդների:

Hda
05.02.2014, 22:37
Հանդիպակացը թեմա չի, անկյան տակը` միգուցե, չեմ վիճում, չգիտեմ, բայց կարևորը էնա, որ պետքա կարողանաս ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ապացուցես, որ անկյունը կամ մեկ այլ հանգամանք քո օգտինա, իսկ ոնց պետքա ապացուցես??? Կարելիա ասել` ոչ մի կերպ:

Կարելիա ասել` ոչ մի կերպ-- ֆիզիկայի օրենքները դատարանում ապացուցելու հարկ չկա, իսկ թեք լինելը նկարից կերևա…

Isadjanyan
06.02.2014, 12:03
Կներեք, այս մասը չհասկացա: Ինչ կապ ունի այն հանգամանքը, որ ՃՈ ավտոմեքենան Ձեր դիմացում կայանված է կամ շարժվում է?

Իհարկե, տարբեր մակարդակի, ինտելեկտի մարդիկ կան, ինչպե'ս ՃՈ տեսուչների շրջանում, այնպե'ս էլ` վարորդների:
Ասեմ ինչու կապ ունի, քանի որ կառավարության կողմից հաստատված փաստաթուղթ կա,որտեղ գրված է,ճանապարհապարեկային ծառայության ձևերը,որտեղ գրված է, որ ծառայությունը իրականացվում է շրջիկ պարեկության,անշարժ պարեկության և մի քանի այլ ձևերով:Եվ քանի որ ես գտնվում էի մայրուղու վրա և կառավարությունը չունի այդպիսի որոշում .որ բացի Երևան քաղաքի մի քանի խաչմերուկներից իրավունք ունի ծառայությունը անշարժ իրականացվել մշտական ձևով:Եվ ծածուկ կարելի է ծառայություն իրականացնել շաբաթական գոնե մեկ անգամ,որը ամրագրված է կառավարության որոշման մեջ:Բայց չգիտես ինչու շաբաթական վեց օր մայրուղում ''իրականացվում էր'' ծածուկ ծառայություն:Ոչտեղ ես համոզված եմ միշտ, որ կարող է քողարկված լինել մեքենա:Ինչես կարծում ինչքանել ցանկանայ կարող էի խախտել երթևեկության կանոնները:Բացի դրանից որ իմ մոտ աշխատում էր զգուշացման համակարգ:

Isadjanyan
06.02.2014, 12:09
Կարող եք ինքներդ համոզվել այստեղից (http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=29777)

Vaio
07.02.2014, 00:58
Եթե ճանապարհային ոստիկանի գործողությունների մեջ ենթադրական անօրինական կամ այլ բնույթի խախտումներ լինեն, ոստիկանը կկրի համապատասխան պատասխանատվություն, բայց դա չի նշանակում, որ վարորդը կարող է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները` ասելով, թե այ եթե ճանապարհային ոստիկանը այսինչ բանը խախտում է, ապա ես էլ կարող եմ խախտել և չվճարել տուգանք: