PDA

Դիտել ողջ տարբերակը : Iphone-ացավ

Արամ
02.02.2014, 19:15
http://s28.postimg.org/m2blnsytp/iphone_2.jpg

Iphone-ացավ միշտ եղել է ու միշտ էլ կմնա: Բայց, ի՞նչն է այդ հիվանդության պատճառը: Ի՞նչի է բոլորի մոլուցքի առարկան դարձել: Ու ընդհանրապես, ի՞նչ արեց աշխարհի հետ Ստիվ Ջոբսը: Հերոսությու՞ն: Եկեք մի փոքր համեմատենք, մեզ բոլորիս հայտնի IPHONE-ը ուրիշ հեռախոսների հետ:
Ասում են, որ Iphone-ի գլխավոր առավելությունը դիզայնն է: Հարց չկա, եկեք Համեմատենք`
IPHONE 5S
http://s15.postimg.org/vnxxb5j6j/HT_gold_iphone1_ml_130924_16x9_992.jpg
Իհարկե չենք կարող չգնահատել, Iphone-ի տեսքը բավականին հաճելի և դուրեկան է, բայց եկեք այն համեմատենք հետևյալ հեռախոսների հետ`
Nokia Lumia 925
http://s1.postimg.org/xckjnjx9r/nokia_lumia_925_att.jpg
HTC One
http://s21.postimg.org/xtlbx4qkn/htc.png

Կարծում եմ, որ շարունակելը անիմաստ է, չե՞ք կարծում:

Տեխնիկական տվյալների մասին էլ չեմ խոսում, Iphone-ի գնից 2 անգամ էժան հեռախոսներ կան, որոնք Iphone-ին 2 անգամ գերազանցում են:

Հարց...ի՞նչն էր Iphone-ի հաջողության գաղտնիքը, ի՞նչի համար էր բոլորը «կյանքի» գնով ձգտում էդ հեռախոսին...:

Ռուֆուս
02.02.2014, 19:19
Մարդկային հիմարությունը, որն անսահման է :}

Two-Face
02.02.2014, 21:22
Չափից շատ փող ունենալը, աչքի ընկնելու ցանկությունը, դաքֆեյս նկարվելը և այլն:

Lusina
02.02.2014, 21:32
Չեմ հիշում ՝ որտեղ եմ տեսել, կարող ա հենց ակումբում, բայց էս թեմային սազում ա :))

http://www.youtube.com/watch?v=NCwBkNgPZFQ

Jarre
02.02.2014, 22:10
Ես ինքս քո նկարագրած iPhone-ացավը ունեմ։ Բայց ես ոչ ուզում եմ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տամ, ոչ ուզում եմ պրեստիժնի երևամ, ոչ էլ ցույց տամ, որ ես փողոդ տղա եմ, ինչպես հնչեց թեմայում։

Ես մինչև iPhone ընտրելը օգտվել եմ հետևյալ սմարթֆոններից՝
Samsung Galaxy
Qteck
HTC
Sony
Nokia

Ամեն մեկից փորձել եմ մինիմում երկու մոդել։ Ու իմ համար իրանք լրիվ զիբիլ են։ Ու իրանց վրա շատ ավելի գումար ծախսեցի քան iPhone-ի։ Ես առնում եմ այֆոն ու մինիմում երկու տարի գործածում եմ։ Լրիվ իմ ուզածով ա՝ փլեյերը, ծրագրերը, ապարատը, դիզայնը, էկրանի որակը, ու օպերացիոն համակարգը։

Ես ընտրել եմ ու մոտակա ժամանակներ ընտրելու եմ միմիայն iPhone այն պատճառով որ իմ համար ամենապրակտիկը դա է։

Իսկ էտ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալը հեչ այֆոնի հետ կապ չունի։ Դա մտածելակերպ ա, որը կարա ունենա օրվա հացի փող չունեցող մարդը ու կարա չունենա աշխարհի ամենահարուստ մարդը։

Alphaone
02.02.2014, 22:29
Մի iPhone, HTC ծրագրավորող (գիտեմ, որ էս սարքերի համար է ծրագրավորում, բայց չգիտեմ ինչ լեզուներով ու ՕՀ-ով, էլի :oy) վերջերս էնքան գովեց iPhone-ը հենց իր պրակտիկ լինելու համար, որ էլ չեմ մտածում, թե iPhone նախընտրողները պարզապես ուզում են իրենց անձնական արժանիքների պակասը iPhone-ով կոմպենսացնեն՝ ցուցամոլություն անեն, էլի: :roll

Վահե-91
02.02.2014, 22:37

Շատ հետաքիրա ի՞նչ Galaxy ես օգտագործել, Sta՞r :)) Եթե Galaxy S3 կամ S4 օգտագործես, էտ դեպքում նոր կարաս ասես iPhone-ից լավն ա, թե չէ :)

Vaio
02.02.2014, 22:43
Iphone-ացավ միշտ եղել է ու միշտ էլ կմնա: Բայց, ի՞նչն է այդ հիվանդության պատճառը: Ի՞նչի է բոլորի մոլուցքի առարկան դարձել: Հարց...ի՞նչն էր Iphone-ի հաջողության գաղտնիքը, ի՞նչի համար էր բոլորը «կյանքի» գնով ձգտում էդ հեռախոսին...:

iPhone բրենդը պրիստիժա: iPhone ունենալը VIP կարգավիճակա: Այսինքն, այդ անունը արդեն բավական է, որ մարդիկ գնեն iPhone հեռախոս: Եթե ընդունենք, որ iPhone 5 S - ից հետո դուրս գա iPhone 5S+, որոնց տարբերությունը լինի ընդամենը մի փոքրիկ բան, օրինակ` միայն ֆոտոկամերան 1 մեգապիքսելով հզարացրած լինեն, միայն դա, ապա հավատացեք, որ iPhone 5S+ - ը միլիոնավոր մարդիկ գնելու են, քանի որ այն նոր մոդել է, քանի որ այն iPhone է` անկախ նրանից, թե ինչ է փոխվել, թարմացվել:

Samsung-ի կամ այլ բռենդների պարագայում այնքան էլ այդպես չէ: Samsung-ի սիրահարները (որոնցից մեկը ես եմ) պահանջում եմ այդ ընկերությունից նորամուծություններ, կոնկրետ առաջընթացներ:
Եթե նկատել եք, iPhone հեռախոսներ բռնողների 90 տոկոսը տեխնիկայից բան չեն հասկանում, իրանց առանձնապես բան էլ պետք չէ, իրանք որևէ պահանջ չունեն, իրանց պետքա դիզայն և պրիստիժ, որ ցոյց տան` iPhone են բռնում: Մինչդեռ, Android-ով աշխատող հեռախոս ունեցողների (որոնց վառ ներկայացուցիչը, առաջատարը Samsung-ն է) 90 տոկոսը լավ հասկանում են տեխնիկայից, բզբզում են, հետաքրքիր բաներ են փնտրում, մտածում........

P.S. Վերջին հեռախոսների մեջ իմ կարծիքով ամենագեղեցիկ դիզայնն ունի` HTC ONE :

Jarre
02.02.2014, 22:59
Իհարկե, Viao, Two Face, Արամ.... Իհարկե՛, բոլոր iPhone բռնողները տեխնիկայից բան չջոգող, քաղքենի լակոտներ են, որոնց նպատակն ա ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալը, ու դաքֆեյս նկարվելը։ Ամեն մարդ իրա պատճառները ունի։ Ու եթե դուք էտ ձև եք տեխնիկա ընտրում, դա չի նշանակում, որ ես էլ եմ տենց ընտրում։

Jarre
02.02.2014, 23:00
Շատ հետաքիրա ի՞նչ Galaxy ես օգտագործել, Sta՞r :)) Եթե Galaxy S3 կամ S4 օգտագործես, էտ դեպքում նոր կարաս ասես iPhone-ից լավն ա, թե չէ :)

Վահե ջան, չեմ հիշում, թե ինչ Սամսունգ եմ օգտագործել։ Քո նշած S3 և S4 մոդելները չեմ գործածել։ Ասեմ, որ iPhone-ից հետ ինձ ամենաշատը սամսունգն է դուր գալիս ու HTC-ն։

Վահե-91
02.02.2014, 23:05
Վահե ջան, չեմ հիշում, թե ինչ Սամսունգ եմ օգտագործել։ Քո նշած S3 և S4 մոդելները չեմ գործածել։ Ասեմ, որ iPhone-ից հետ ինձ ամենաշատը սամսունգն է դուր գալիս ու HTC-ն։
ուղղակի iPhone-ը չունի թույլ մոդելներ, իսկ գալաքսիի մեջ զիբիլներ էլ կան: Պետք ա հզորությամբ iphone-ի հետ մրցակցող մոդել օգտագործես, որ հաստատ ասես, որն ա լավը :)) կոնկրետ S4 անձամբ օգտագործել եմ ու էկրանի գույները, արագագործությունը թեկուզ անզեն աչքով էլ, ավելի լավն էին երևում :)

Վահե-91
02.02.2014, 23:13
Մի iPhone, HTC ծրագրավորող (գիտեմ, որ էս սարքերի համար է ծրագրավորում, բայց չգիտեմ ինչ լեզուներով ու ՕՀ-ով, էլի :oy) վերջերս էնքան գովեց iPhone-ը հենց իր պրակտիկ լինելու համար, որ էլ չեմ մտածում, թե iPhone նախընտրողները պարզապես ուզում են իրենց անձնական արժանիքների պակասը iPhone-ով կոմպենսացնեն՝ ցուցամոլություն անեն, էլի: :roll
Կարող ա iphone-ի համար ծրագիր գրելն ա իրեն ավելի հարմար :)) Մեկ էլ ապարատային մասով, նենց չի որ ծրագրավորողները լավ են տեղյակ լինում :))

Freeman
02.02.2014, 23:17
Հիմա ես օգտագործում եմ սոնիի Live with walkman-ը, որը բյուջետային անդրոիդ ա ու Ipad, էս կարճ ժամանակում հասկացել եմ,որ IOS-ը սարքած ա էնքանանհարմար, ինչքան հնարավոր էր,լուրջ չեմ հասկանում թե IOS-ից օգվտողները ինչի համար են էդ օգտագործում ու ամեն անգամ զարմանում եմ, երբ ուզում են էդ Օսը համեմատեն անդրոիդի հետ:

Ամեն մեկից փորձել եմ մինիմում երկու մոդել։ Ու իմ համար իրանք լրիվ զիբիլ են։ Ու իրանց վրա շատ ավելի գումար ծախսեցի քան iPhone-ի։ Ես առնում եմ այֆոն ու մինիմում երկու տարի գործածում եմ։ Լրիվ իմ ուզածով ա՝ փլեյերը, ծրագրերը, ապարատը, դիզայնը, էկրանի որակը, ու օպերացիոն համակարգը։

1. Փլեյերը՝ կարծում եմ չգիտես, թե քանի փլեյեր կա փլեյ ստորում, ես էլ չգիտեմ, որովհետև շատ են)) իսկ կասե՞ս գոնե մի առավելություն IOS-ի փլեյերի) JEtaudio, playerpro կամ poweramp փլեյերներից մեկի համեմատ, սկսած դիզայնից, վերջքացրած հազարումի կարգավորումներով էկվալայզերը, իրանք ավելի լավն են:
2.Ապարա՞տը, փորձի նկարել Sony Xperia Z-ով, հետո կհամեմատես:
Իսկ եթե ապարատի ծրագիրը նկատի ունեիր՝ փորձի հենց Jelly bean camera-ն
3.Էկրանի որա՞կը՝ համեմատի վերջին տարվա մեջ դուրս եկած ցանկացած նեքսուս կամ Xperia ցանկացած iphone-ի հետ:
4. OS-ի ի՞նչն ա լավը, դաժե վիջետ չունի :)) էլ չեմ ասում, որ նավիգացիոն բարում դեռ ոչ մի, ոչ մի հատ պետքական տեղեկացում չի եկել:

P.S. Ipad-ն օգտագործում եմ մենակ PDF ֆայլերը, կոմիքս ու մանգա կարդալու համար, որովհետև սոնիիս էկրանը շատ փոքր ա)

Ռուֆուս
02.02.2014, 23:34
Jarre ջան, քննադատությունները շատ սրտիդ մոտ մի ընդունիր, որովհետև iPhone օգտագործող գորշ մասսայի մեջ դու ու քո նման շատ մարդիկ փոքր բացառություն են կազմում:

Լավ, արի տեսնենք, թե իրենց պատմության ընթացքում հեչ ինչ են արել Apple-ը ու Անդրոիդով աշխատող հեռախոսներ արտադրող ընկերությունները:

Մինչև iPhone 5-ը, էդ անտերն արտադրվում էր 3.5 դյույմ էկրանով, սկզբում ճիշտ է iPhone-ը լավագույն ռեզոլյուցիան ուներ, բայց շատ արագ մրցակիցները սկսեցին արտադրել թե ավելի մեծ էկրաններով, թե ավելի մեծ խտայնությամբ հեռախոսներ: Ոչ ոք Սամսունգի, LG-ի, HTC-ի հզորագույն էկրանները սենսացիոն չհամարեց, բայց երբ iPhone 5-ը արտադրվեց 4 դյույմանոց էկրանով, այֆոնասերները օրգազմ ստացան՝ այն սենսացիոն հայտարարելով :))

Մինչև iOS 7-ը, iOS-ը նույն զիբիլն էր՝ թեթևակի փոփոխություններով: Մինչդեռ Անդրոիդի բոլոր հիմնական վերսիաները մեծ փոփոխություններ էին մտցնում՝ բարելավելով user experience-ը, նոր հնարավորություններ ավելացնելով և այլն: Ոչ ոք այն սենսացիոն չհամարեց, բայց երբ Apple-ը թողարկեց iOS7-ը, որի հնարավորություններից շատերը նմանակվել էր Android-ից, այֆոնասերները ևս մեկ անգամ օրգազմ ստացան՝ այն սենսացիոն հայտարարելով:

Մինչև iPhone 5s-ը եթե չեմ սխալվում գոյություն ուներ 2 գույնի iPhone` սև ու սպիտակ: Մինչդեռ մրցակիցները արտադրում էին տարբեր գույներով ու տարբեր մատերիալներով հեռախոսներ, իսկ Մոտորոլան իր Moto X հեռախոսի համար օգտագործողներին հնարավորություն էր տալիս ընտրել գույնն ու հեռախոսի մատերիալը: Բայց երբ ի հայտ եկավ ոսկեգույն (ու իմ կարծիքով սարսափելի տգեղ) iPhone-ը, բոլոր այֆոնասերները ևս մեկ անգամ օրգազմ ստացան՝ այն սենսացիոն հայտարարելով ու ebay-ում էդ անտեր ոսկեգույնի համար 1500-2000 դոլար վճարելով:

Մինչդեռ սա ընդամենը լավ մարկետինգ է Apple-ի կողմից, իրենց մոտ մարկետինգը չափից դուրս շատ լավ է ստացվում՝ մարդկանց համոզելով, որ իրենց հենց էս ապրանքն է պետք ու դրա համար premium գին են պոկում: Այսինքն iPhone առնելով, դու ավել փող ես տալիս միայն iPhone բրենդի համար, մինչդեռ ուրիշ արտադրողների համարժեք հնարավորություններ ունեցող հեռախոսներն ավելի էժան են:

Ես ինքս ոչ Apple եմ սիրում, ոչ Սամսունգ, ոչ էլ HTC, Սամսունգն ու HTC-ն շատ հաճախ իրենց քաղաքականությամբ ոչ մի բանով չեմ տարբերվում Apple-ից:

Փոխարենը ընտրել եմ Գուգլի Nexus բրենդը՝ գերհզոր հեռախոսներ ու պլանշետներ՝ նմանատիպ այլ արտադրողների ապրանքներից մոտ մեկ ու կես/երկու անգամ ավելի ցածր գնով: Ու հեչ կարևոր չէ, թե նոր Նեքսուսն ով է արտադրելու, ուզում է թող ZTE-ն կամ Huawei-ը արտադրի, ես գիտեմ, որ արդյունքում ստանալու եմ արտակարգ ապրանք՝ շուկայականից շատ ցածր ու գրեթե ինքարժեքին համապատասխան գնով: Առավել ևս ես ոչ մի կոպեկ ավել փող չունեմ Apple-ին տալու:

Ռուֆուս
02.02.2014, 23:53
Մի բան էլ iPhone-ի մարկետինգից: Apple-ը միշտ քննադատում է Google-ին, որ Անդրոիդը շատ է ֆրագմենտացված ու հեռախոս գնելով վստահ չես, թե արդյո՞ք հետագայում ափդեյթներ կստանաս, թե՞ չէ, մինչդեռ Apple գնելով շատ արագ հերթական ափդեյթը կստանաս: Իրականում սա այդքան էլ չի համապաատասխանում իրականությանը:

Ամեն տարի, երբ նոր iPhone է արտադրվում ու նոր iOS է թողարկվում, Apple-ը պարտադիր ինչ-որ նորույթ են մեջը մտցնում՝ այն հասանելի դարձնելով միայն ամենավերջին մոդելի համար: Հին iPhone-ները iOS-ի նոր վերսիան ափդեյթ անելով այդ նոր հնարավորությունից չեն կարողանում օգտվել ու ստիպված էշ-էշ գնում նոր iPhone են առնում: Apple-ն իրականում իլյուզիա է ստեղծում, թե հին մոդելները լիարժեք սպասարկում է, այնինչ ամեն նոր iPhone թողարկելիս իր միակ ուզածն էն ա, որ հինդ դեն գցես, գնաս նորն առնես ու արի ու տես որ լիքը անխելք մարդ հենց տենց էլ անում է:

Մինչդեռ հեռախոսն էնպես պիտի լինի, որ առնես, գոնե մի երկու տարի հանգիստ կարողանաս օգտագործել՝ առանց փոխելու: Ի դեպ վերջերս Motorola-ն start-up ա գնել, որը մոդուլներով սմարթֆոններ է արտադրում: Այսինքն հեռախոսի hardware-ը բաղկացած է տարբեր մոդուլներից, որոնք կարող ես փոխել: Ram-դ քի՞չ է, նոր հեռախոս առնելու փոխարեն, նոր ram ես առնում, հիշողությունդ ուզում ես մեծացնե՞լ, միայն հիշողությունն ես փոխում, պրոցդ թու՞յլ ա, ավելի հզոր պրոց ես դնում: Երբ որ Մոտորոլան սկսի էս մոդուլային հեռախոսները արտադրել, մնացած բոլոր մրցակիցները կթքեն փայտիկին՝ առաջինը հենց Apple-ը:

Աթեիստ
02.02.2014, 23:55
Էսօր Այֆոնն էնքան տարածված ա, որ դա կապել VIP-ի հետ լուրջ չի։ Պարզապես Apple-ն ունի աշխատանքի որոշակի սկզբունքներ, որոնք անընդունելի են շատ մասնագետների համար, բայց ամենևին չեն խանգարում շարքային օգտվողին։
Օրինակ իմ համար աբսուրդ ա էն փաստը, որ օպերացիոն համակարգում չկա ֆայլ հասկացություն, բայց շատերին դա հեչ պետք չի, կան նկաներ, երգերը, փաստաթղթերը, հերիք ա, իսկթե դրանք ինչ ֆորմատ ունեն, ինչ տիպի ֆայլ են, հեչ էական չի։

Կամ, ես ու շատերը Itunes-ը համարում ենք թյուրիմացություն, ու էն փաստը, որ առանց դրա չես կարող 64Գբ ունեցող հեռախոսիդ մեջ մի երգ գցել, համարում ենք աբսուրդ։
Մյուս աբսուրդը էն ա, որ էդ 64գբ ունենալով հանդերձ մեջը չես կարա գցել նենց ֆայլ, որը IOS-ը չի ճանաչում (նույնիսկ Itunes-ով)։

Բայց շատերը էս թվարկածների կարիքը չունեն, իրանց եղած ֆունկցիոնալը լրիվ հերիքում ա, իսկ IOS-ը ռեալ շատ բաներում ավելի արագ ա։ Օրինակ իրանում չկա Android-ի են պրոբլեմը, որ սիստեմի ծանրաբեռնվածության դեպքում Home սեղմելուց որոշ ժամանակ սպասես, որ home բացի։

IOS-ում ինտերֆեյսի առավելությունը հենց էն ա, որ օգտվողի ցանկացած գործողություն ավելի կարևոր ա, քան ցանկացած ֆոնային գործողություն, արդյունքում հեռախոսի աշխատանքը ավելի արագ ա թվում։ Ու երբ օգտվողը սովորում ա էդ արագությանը, մնացածից նեղվում ա։

Ինչքան էլ չսիրեմ Էփլ, չեմ կարա չընդունեմ, որ մենակ իրա ապրանքներից օգտվողներն են, որ ունեն կախում բրենդից։

Հ.Գ.
Իրանց լիցքավորման նոր ռազյոմը էս պահին գոյություն ունեցող լավագույն լուծումն ա։

Two-Face
02.02.2014, 23:59
Իհարկե, Viao, Two Face, Արամ.... Իհարկե՛, բոլոր iPhone բռնողները տեխնիկայից բան չջոգող, քաղքենի լակոտներ են, որոնց նպատակն ա ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալը, ու դաքֆեյս նկարվելը։ Ամեն մարդ իրա պատճառները ունի։ Ու եթե դուք էտ ձև եք տեխնիկա ընտրում, դա չի նշանակում, որ ես էլ եմ տենց ընտրում։

Jarre ջան, ես էտ ցույց տալու պահը ասելով ի նկատի ունեմ էն, որ մարդ, ամեն տարի գնա ու Iphone առնի, բացառելով ավելի լավ ու էժան տարբերակները: Ու ասենք, քո կարծիքով ինչքա՞ն խելացի ա 410.000 դրամ տալ, 720p-ից էլ ցածր էկրանի չափով, Dual Core պռոցով, մի գիգ հիշողությունով Iphone 5S առնել, եթե կարելի ա 1920x1080 չափի էկրանով, Quad Core պռոցով, երկու գիգ հիշողությամբ Galaxy S4 առնել: Կարճ ձևակերպեցի միտքս, երևի դրա համար տենց մտածեցիր: :)

Վահե-91
02.02.2014, 23:59
Հ.Գ.
Իրանց լիցքավորման նոր ռազյոմը էս պահին գոյություն ունեցող լավագույն լուծումն ա։
Մի հատ փչում ես զավադսկոյ լարը պոկվում ա: Գիտես քանի անգամ ա եղել հեռախոսը ծախելուց անզգուշ ենք լարը պաչկի մեջ դրել, հաջորդ օրը եկել ասել ա հեռախոսս զարյադկա չի վերցնում: Կարող ա բնիկը լավն ա, բայց լարը էտ ծերի շտեյկերից հեշտ ա պոկվում:

Աթեիստ
03.02.2014, 00:12
Jarre ջան, ես էտ ցույց տալու պահը ասելով ի նկատի ունեմ էն, որ մարդ, ամեն տարի գնա ու Iphone առնի, բացառելով ավելի լավ ու էժան տարբերակները: Ու ասենք, քո կարծիքով ինչքա՞ն խելացի ա 410.000 դրամ տալ, 720p-ից էլ ցածր էկրանի չափով, Dual Core պռոցով, մի գիգ հիշողությունով Iphone 5S առնել, եթե կարելի ա 1920x1080 չափի էկրանով, Quad Core պռոցով, երկու գիգ հիշողությամբ Galaxy S4 առնել: Կարճ ձևակերպեցի միտքս, երևի դրա համար տենց մտածեցիր: :)

Էդ ասածդ պարամետրերն ում են պետք, եթե iphone-ում կարաս լավ ծանր խաղում սեղմես home, հետո ուրիշ ծրագիր բացես, ու ինքը դա ավելի արագ անի, քան թե կրկնակի հզոր անդրոիդով հեռախոսը։
Համենայն դեպս օգտագործողների ճնշող մեծամասնությանը պարամետրերը չեն հետաքրքրում։

Նշեմ, որ IOS7-ը Apple-ի երևի ամենամեծ էշություններից էր, շատ վատ ա աշխատում Iphone4-ի վրա, ախպերս Iphone5 ունի, խնդրում էր վրեն IOS6 գցել, որտև նորը չի դզում։

Ռուֆուս
03.02.2014, 00:18
Jarre ջան, ես էտ ցույց տալու պահը ասելով ի նկատի ունեմ էն, որ մարդ, ամեն տարի գնա ու Iphone առնի, բացառելով ավելի լավ ու էժան տարբերակները: Ու ասենք, քո կարծիքով ինչքա՞ն խելացի ա 410.000 դրամ տալ, 720p-ից էլ ցածր էկրանի չափով, Dual Core պռոցով, մի գիգ հիշողությունով Iphone 5S առնել, եթե կարելի ա 1920x1080 չափի էկրանով, Quad Core պռոցով, երկու գիգ հիշողությամբ Galaxy S4 առնել: Կարճ ձևակերպեցի միտքս, երևի դրա համար տենց մտածեցիր: :)

Իրականում էդ dual core/quad core/octo core-ն ու ռամի քանակը էդքան էլ էական չէ, որովհետև iPhone-ն իր dual core-ով նույնքան արագ ա աշխատում, ոնց որ սամսունգն իր octocore-ով:

Նույն ձևի երբ Moto X-ը dual core-ով դուրս եկավ, բոլորը բողոքում էին, բայց պարզվեց, որ շատ էլ արագ ա, մինչդեռ Galaxy-ներում Սամսունգն էնքան զիբիլ ա լցնում, որ ստիպված octocore ա դնում, որ պրոցը ձգի:

Վահե-91
03.02.2014, 00:22
Նույն ձևի երբ Moto X-ը dual core-ով դուրս եկավ, բոլորը բողոքում էին, բայց պարզվեց, որ շատ էլ արագ ա, մինչդեռ Galaxy-ներում Սամսունգն էնքան զիբիլ ա լցնում, որ ստիպված octocore ա դնում, որ պրոցը ձգի:
octocore-ը միառժամանակ 8-ն էլ չի օգտագործում: 4 հատը քիչ են հոսանք տանում, 4-ը շատ: Եթե նագռուզկեն քիչ ա, առաջին չորսն են աշխատում, եթե շատ ա, մյուս չորսը :))

Արամ
03.02.2014, 00:24
Իհարկե, Viao, Two Face, Արամ.... Իհարկե՛, բոլոր iPhone բռնողները տեխնիկայից բան չջոգող, քաղքենի լակոտներ են, որոնց նպատակն ա ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալը, ու դաքֆեյս նկարվելը։ Ամեն մարդ իրա պատճառները ունի։ Ու եթե դուք էտ ձև եք տեխնիկա ընտրում, դա չի նշանակում, որ ես էլ եմ տենց ընտրում։
Ժառ ջան չեմ կարծում, որ հեգնանքիդ արժանացել էի:

Ռուֆուս
03.02.2014, 00:27
octocore-ը միառժամանակ 8-ն էլ չի օգտագործում: 4 հատը քիչ են հոսանք տանում, 4-ը շատ: Եթե նագռուզկեն քիչ ա, առաջին չորսն են աշխատում, եթե շատ ա, մյուս չորսը :))

Դե դու ինձանից լավ կիմանաս :))

My World My Space
03.02.2014, 00:29
Թեմայի մեջ

https://lh6.googleusercontent.com/-y6rwP0GLGog/Uu6qYAhnOKI/AAAAAAAABI0/kCL2x8j32Rc/s532/1.PNG

Jarre
03.02.2014, 04:02
Ես ներողություն եմ խնդրում իմ էմոցիոնալ, մի քիչ ագրեսիվ գրառմանս համար :oy

Էս թեմայի ու գրառումներ անողների մեծ մասի ցավը գիտե՞ք ինչումն ա։ Որ թեման բացված ա հեռահաղորդակցություն բաժնում, բայց քննարկվում են մարդիկ, ոչ թե հեռահաղորդակցության հետ կապ ունեցող iPhone-ը։ Տեխնիկական տեղեկությունների համար մերսի։ Կփորձեմ համեմատել այս թեմայում նշված այլ հեռախոսների հետ։

Խնդրում եմ քննարկեք հեռախոսը, բայց ոչ թե մարդկանց։ Եթե իմ դուրը Մերսեդեսն ա գալիս, դու կարաս գաս բերես հազար հատ փաստ, որ նույն մերսեդեսի որակի մեքենա կարամ առնեմ Ռենո ֆիրմայի, որի գինը հինգ անգամ էժան ա։ Հետո ես կասեմ, մերսի տեղեկության համար, բայց իմ դուրը շատ ա գալիս Մերսեդեսը, հնարավորություններս ներում ա ու ես ուզում եմ դա առնեմ։ Դու էլ դրանից հետո սկսում ես բոլոր Մերսեդես քշողներին դեբիլ ցուցամոլներ անվանել, մեքենայից բան չհասկացողներ, որովհետև կարային հինգ անգամ էժան ուրիշ մեքենա գնեին նույն որակի։

Սիրուն չի։

Ու հա, ես այֆոնի ու էփլի սիրահար եմ։ Ու ինձ ահավոր դզում ա իրանց հեռախոսները ու մաքբուք պրոն։ Ու ես արդեն տասը տարի ա Մաքբուք եմ օգտագործում ու հինգ տարուց ավելի այֆոն։ Եթե ձեզ էտ հանգամանքը հուշում ա, որ ես ցուցամոլ եմ, իմ անհատականությունն եմ ընդգծում, կամ դեբիլ եմ, մտածեք այդպես։ Ուղղակի ցավալի ա էտ փաստը։ ՄԻ խումբ մարդկանց մասին կարծիք կազմել նման հիմքի վրա։ Ծիծաղալու ա։

Jarre
03.02.2014, 06:12
Ժառ ջան չեմ կարծում, որ հեգնանքիդ արժանացել էի:

Ապեր, ոչ մի հեգնանք չկա։ Դուք քննարկում եք մարդկանց, վիրավորում, ես էլ էտ մարդկանցից մեկն եմ և հայտնում եմ իմ կարծիքը։
Իսկ գրառմանս մեջ քո անունը նշելը պատահական է եղել։ Ներողություն վիրավորանքի համար։ Բայց էտ չի փոխում այն իրավիճակը, որ ոչ թե այֆոննա քննարկվում, այլ մարդիկ։

Jarre
03.02.2014, 06:24
Հիմա ես օգտագործում եմ սոնիի Live with walkman-ը, որը բյուջետային անդրոիդ ա ու Ipad, էս կարճ ժամանակում հասկացել եմ,որ IOS-ը սարքած ա էնքանանհարմար, ինչքան հնարավոր էր,լուրջ չեմ հասկանում թե IOS-ից օգվտողները ինչի համար են էդ օգտագործում ու ամեն անգամ զարմանում եմ, երբ ուզում են էդ Օսը համեմատեն անդրոիդի հետ:

1. Փլեյերը՝ կարծում եմ չգիտես, թե քանի փլեյեր կա փլեյ ստորում, ես էլ չգիտեմ, որովհետև շատ են)) իսկ կասե՞ս գոնե մի առավելություն IOS-ի փլեյերի) JEtaudio, playerpro կամ poweramp փլեյերներից մեկի համեմատ, սկսած դիզայնից, վերջքացրած հազարումի կարգավորումներով էկվալայզերը, իրանք ավելի լավն են:
2.Ապարա՞տը, փորձի նկարել Sony Xperia Z-ով, հետո կհամեմատես:
Իսկ եթե ապարատի ծրագիրը նկատի ունեիր՝ փորձի հենց Jelly bean camera-ն
3.Էկրանի որա՞կը՝ համեմատի վերջին տարվա մեջ դուրս եկած ցանկացած նեքսուս կամ Xperia ցանկացած iphone-ի հետ:
4. OS-ի ի՞նչն ա լավը, դաժե վիջետ չունի :)) էլ չեմ ասում, որ նավիգացիոն բարում դեռ ոչ մի, ոչ մի հատ պետքական տեղեկացում չի եկել:

P.S. Ipad-ն օգտագործում եմ մենակ PDF ֆայլերը, կոմիքս ու մանգա կարդալու համար, որովհետև սոնիիս էկրանը շատ փոքր ա)
Ապեր, գրածս եթե ուշադիր կարդաս կտեսնես, որ ես խոսում եմ ԻՄ մասին, ընդամենը ասում եմ, որ ես դա եմ հավանում։ Հանդես չեմ գալիս մասնգետի դիրքերից, ընդամենը ասում եմ ինչն է իմ դուրը գալիս ու ինչը ոչ։

Արամ
03.02.2014, 20:03
Ապեր, ոչ մի հեգնանք չկա։ Դուք քննարկում եք մարդկանց, վիրավորում, ես էլ էտ մարդկանցից մեկն եմ և հայտնում եմ իմ կարծիքը։
Իսկ գրառմանս մեջ քո անունը նշելը պատահական է եղել։ Ներողություն վիրավորանքի համար։ Բայց էտ չի փոխում այն իրավիճակը, որ ոչ թե այֆոննա քննարկվում, այլ մարդիկ։
Ժառ ջան իմ գրառման միայն մի կետն էր մարդկանց վերաբերվում: Իհարկե կներես, եթե գրառումիցս վիրավորվել ես: Իսկ ով էլ մարդկանց մասին խոսացելա ընգեր, բոլորն էլ քեզ ճանաչում են, չեմ կարծում, որ քեզ էլ էն դասել էդ մարդկանց շարքին, համենայն դեպս ես չեմ դասում, ու իրականում էլի, խոսքը մեծամասնության մասին ա, ովքեր այֆոնը գնում են VIP ստատուսի համար:

Jarre
03.02.2014, 20:07

Արամ ջան, դու ինձ կներես :)
Չպիտի տենց գրեի։ Երեկ ուղղակի շատ դժվար օր էր, sorry....

Hda
03.02.2014, 22:32
....

Հ.Գ.
Իրանց լիցքավորման նոր ռազյոմը էս պահին գոյություն ունեցող լավագույն լուծումն ա։
Աթեիստ ջան, լրիվ համաձայնեմ ասածներիդ հետ… Էս վերջինը երևի պարզապես չգիտեմ, էտ ինչ հունար կա, որ ուշադրության արժանի ա…
Ամեն դեպքում Այֆոն-ը էքսպերիմենտներով զբաղվողի բան չի: Զուտ իրա եղածով յոլա գնացողի համար իդեալական է: Ինձ չի դզում, որ ամեն բանի համար պիտի մուծվես, այն դեպքում, երբ անդրոիդիստների ցավը տան եմ, մինչ հիմա նենց բան չի եղել որ կռակած տարբերակ չգնեմ, ռուտն էլ հարդի մասով սաղ սահմանափակումները հանում է: Ինչ կուզես արա: Հիմա htc one եմ օգտագործում ու անկեղծ շատ հետաքրքիր ա թե ինչ պարամետրով ա Այֆոնին զիջում:
Jar- ջան քեղ լրիվ հասկանում եմ ու դու ճիշտ ես-ըստ ինձ-: Օրինակ ես էլ Samsung ընդհանրապես չեմ ընդունում, մոտս ինչ որ անտիպատիա կա:
Ինչ վերաբերվում ա Մերսեդեսի մոմենտին-ստեղ մի հատ յուրահատկություն կա, առջևի քարշակ ա, որը ինքստինքյան ենթադրում ա ավելի կոնֆորտ ուղևորի համար:Նմանատիպ մեքենաներ քիչ են հիմա: Այֆոնին հալալ ա նրանով որ ինքն ունի իր կոնցեպցիան ու հավատարիմ ա դրան… Էտ 2 4 6 8 քորերը տուֆտա մառկենտիգային մոմենտներ են, ոնց որ զապիտ վրա մի քանի հատ մատոր դնես ու կախված վիճակից քանիսն կաշխատեն, ախպեր հենա մի անգամից մի հատ հզոր մատորով առ: Այֆոնի դիզայն էլ էնքան դուրս չի գալիս- քառակուսի տապոր- պրոստը լավ սուր ա… Այ Այփոդր-նորերը չգիտեմ-4-ով որ հիացած եմ:
Չեմ պատկերացնում լինուքսի հետ լավ եղող մեկը, որ Այֆոն օգտագործի:

Ներսես_AM
04.02.2014, 03:19
Այֆոն չեմ սիրում, իմաստ չեմ տեսնում հեռախոսին էդքան փող տալու։ Մանավանդ Հայաստանում Այֆոն ունեցողների մեծ մասին նայում ես, ոչ գործ ունեն ոչ բան, բայց այֆոն ունեն )) Համ էլ ամեն ինչ նենց ա պլոմբած, որ ամեն մի ստից բան անելու համար պիտի անկապ իզվռաշեն բաներ անես: Անդրոիդը մի հատ անլոք արեցիր հենց արտադրողների գործիքներով, մի հատ էլ ռութ ես անում, ահա ինչ ուզում ես արա։ Իսկ օրինակ ի հակադրություն դրա Մակբուք շատ եմ սիրում։ Ամենաառաջնայինը էն ա, որ որպես ծրագրավորող գործիքների մեծ մասը հարմարեցված են լինուքսի համար։ Վինդոուսի վրա իզվռաշեն cygwin կա, որը էնքան էլ հարմար չի։ Հենց լինուքս, եթե դնում ես նոթբուքիդ վրա, ապա սովորաբար մի հատ թութք ա սկսվում‎, մեկ էս չի աշխատում, մեկ էն, ու էնքան ժամանակ ես ծախսում դրանք դզելու վրա, որ վերջը զզվում, ջնջում, գցում ես մի կողմի վրա։ Իսկ Մակը էն ա լավ, որ էս երկուսի ոսկե միջինն ա, Վինդոուսի ստաբիլությունը ու լինուքսի տերմինալը։ Թաչփադն էլ լրիվ :love

Հա եթե հանկարծ որոշեք Այֆոնից անցնել Անդրոիդի հեռախոսի համարն էլ հետը կփոխեք, քանի որ ձեր այֆոն ունեցողներից ընկերներից էլ սմս չեք ստանա :)) Մանրամասն՝ http://blog.benjaminste.in/post/75389520824/ios-holding-my-phone-number-hostage-the-worst-bug

Freeman
04.02.2014, 09:31
Ապեր, գրածս եթե ուշադիր կարդաս կտեսնես, որ ես խոսում եմ ԻՄ մասին, ընդամենը ասում եմ, որ ես դա եմ հավանում։ Հանդես չեմ գալիս մասնգետի դիրքերից, ընդամենը ասում եմ ինչն է իմ դուրը գալիս ու ինչը ոչ։

Նախորդ, մի-քիչ էմոցիոնալ գրառմանդ պատճառով ուշադիր չէի կարդացել :))

Նարե91
04.02.2014, 12:47
Ինձ թվում ա՝ Iphone առնողների մեծամասնությունը սենց վիդեոներ ա նայում :D

http://www.youtube.com/watch?v=6UlgCUkcFog

Տրիբուն
05.02.2014, 01:15
2010 թվականից օգտագործում եմ iphone 4: Հեսա մանրից սաղ պատմեմ :D

Դրանից առաջ ունեցել եմ մի հատ Samsung մոդելը չեմ հիշում smart-phone, որը android չէր, ու բացարձակ խայտառակություն էր բոլոր առումներով: Էտ հեռախոսն առնելն ու վաճառելս տևեց երկու ամիս: Ու ես որոշեցի, որ էլ կյանքում ոչ մի տեսակի smart-phone չեմ առնելու ու էշություն չեմ անելու էտքան փող տալ էտ զիբիլին: Շարունակում էի հավատարմորեն օգտագործել կնոպկեքով դասական, պապուս թվի Nokia:

Ընգերս ԱՄՆ-ից հենց նոր դուրս եկած iPhone4 բերեց 2010 թվին, officially unlocked, որը վայթեմ նոր բան էր iphone-ի համար: Ու մի շաբաթ կպավ յախես, համոզեց, կյանքս կերավ, մինչև 600 դոլարով ծախեց վրես էտ iPhone4-ը: Սկզբից լուրջ չէի վերաբերվում iPhone-իս, բայց հետո մաաաաանրից սկսեցի ես իրան սովորել, ինքն էլ ինձ: iOS-ը սկսեց դուրս գալ իրա պարզությամբ, արագությամբ, ու նրանով, որ ավելորդ համբուրգերային շերտեր իրար վրա դասավորած չունի: Կոպիտ ասած, եթե դու ուզում ես մտնես հեռախոսիդ մեջ ինչ-որ տեղ, քյասար ու կոնկրետ մտնում ես էտ տեղը, ու կարիք չկա մտնել մի տեղ, հետո ընդեղից ուրիշ տեղ, հետո ընդեղից էլ մի երրորդ տեղը, ու հետո էլ շշկռվել ու հետ գնալ, ու սկսել թազուց, ու մի կես ժամ հետո նոր գտնել էն տեղը որտեղ ուզում էիր մտնեիր (պատահական չի, որ իրոք android-ի ինտերֆեյսը մոտեցրած ա iOS-ի ինտերֆեյսին): Հետո, seetings-ների մեծ մասն ավտոմատ ինքը իրանով անում ա. մի բան, որը ինձ շատ ա դուր գալիս, քանի որ լիքը բաներից առանձնապես գլուխ չեմ հանում, ու ինձ հարմար ա, որ հեռախոսն ինքն ա սաղ անում: Կոպիտ ասած, իմ պարզ ու պրիմիտիվ ցանկություններին էտ հոռախոսը լրիվ բավարարում էր: Գումարած նորմալ կպավ e-mail account-ներիս, քաշեց skype, ուներ google maps, որը շատ եմ օգտագործում արտասահմանում, ու մի քանի պարզ app-եր, որոնք ինձ պետք էին: Էսքան բան: Չորս տարվա մեջ իմ հեռախոսի վրա առավելագույնը եղել ա մի 10-15 app. ինքնաթիռի տոմս պատվիրել ու առնել, հյուրանոց պատվիրել, ֆուտբոլի հաշիվներ նայել, բառարան .... Լիարժեք բավարարված եմ եղել:

Հետո, մի տաս անգամ քցել եմ տարբեր տեղեր, բոլոր անկյունները կոտրտված են, մի անգամ էլ էկրանն էմ փշրել, տարել-փոխել եմ, ու իմ iPhone-4ը, ինձ լիարժեք ծառայել ա ու ծառայում ա, իրանից շատ գոհ ու շնորհակալ եմ:

Հիմա պորբլեմները.....

Մի տարի առաջ նոր update եղավ iOS5, քաշեցի ու տեսա, որ google maps-ը հանել են ու տեղը դրել են iMaps, որը խայտառակություն ա;: Գումարած, apple store-ը նենց ա սարքած, որ Հայաստանում ու հայկական քրեդիտ քարտով ուզենաս էլ google maps-ը չես կարա քաշես: Էս արդեն, շատ կներեք, բոզիտղություն էր: Հետո, եկավ վերջին update-ը, iOS7, որը բացարձակ այլանդակություն ա: Քաշելս ու iPhone-իցս հիասթափվելս մեկ եղավ: Մանթո մեռնում էի, քանի որ էն նորմալ ու մարդկային ինտերֆեյսը, որին ես սովորել էի, գնացել էր գրողի ծոցը, ու նոր ինտերֆեյսը դարձել էր ինչ-որ անհասկանալի մուլտյաշկա: Ասեցի, ես ձեր մայրիգը, ուզում եք իմ նման հարիֆներին համոզեք, որ գնան ու ձեր նոր iPone5 կամ 5S-ը առնեն, ինչ ա իբր նոր iOS7-ը մենակ դրանց վրայա նորմալ աշխատու՞մ: Ես էլ ճռթ կառնեմ: Պատրաստվում եմ իմ արդեն հալից ընգած iPhone-4-ը օգտագործել էնքան, մինչև տվածս 600 դոլարի օրական օգտագործման արժեքը դառնա 0,001 ցենտ, իսկ հեռախոսիս մնացորդային արժեքը լինի մինուս 700 դոլար: Այսինքն, ես պիտի iPhone-ի հետ բազարից 1000 դոլար օգուտ արած դուրս գամ, իրանց նագլիության ու էշության համար: Ու ես նաղդ կրող եմ, քանի որ լավագույն դեպքում 7 տարին մեկ եմ նոր հեռախոս գնում:

Հիմա, փլիզ, զահլա մի տարեք, որ բոլոր iPhone օգտագործողները թիթիզ բեզդելնիկներ են: Ես իմ գործի մեջ լիքը իմ հեռախոսն օգտագործում եմ: Ամենագլխավորը, իմ կապը, փոստը, ու իմ համար մի քանի կարևոր բաները ապահովված են: Tapatalk-ը նորմալ աշխատում ա վրեն, ու կարում եմ Ակումբը նայեմ ու նույնիսկ մեկ ու մեջ էլ գրառում անեմ:

Հ.Գ. Քանի չեմ մոռացել, մեկ էլ մի հատ խաղ ունեմ խեռախոսիս վրա, Minion Rush: Հո՛ չեմ խաղում, հո՛ չեմ խաղում :D Ռեկորդս էլ 250.000 միավոր ա, մի rush-ից:

Claudia Mori
05.02.2014, 12:12
Հ.Գ. Քանի չեմ մոռացել, մեկ էլ մի հատ խաղ ունեմ խեռախոսիս վրա, Minion Rush: Հո՛ չեմ խաղում, հո՛ չեմ խաղում :D Ռեկորդս էլ 250.000 միավոր ա, մի rush-ից:

Ինձ մոտ էլ է միայն էդ խաղը :D Իսկ ընդհանրապես ես հեռախոսի մանյակ չեմ, եթե Ամրամը չնվիրեր երեւի կյանքում չգնեի էլ: Բայց հարմար է էնքանով, որ երբեմն անհնարին բաներ եմ կարողանում անել: Օրինակ խցանման մեջ էի ու շտապ պետք էր ծննդական թարգմանեի ուղարկեի, հեռախոսով դա արեցի ու հասցրեցի :))

Տրիբուն
05.02.2014, 19:58
Ու հա, ես այֆոնի ու էփլի սիրահար եմ։ Ու ինձ ահավոր դզում ա իրանց հեռախոսները ու մաքբուք պրոն։ Ու ես արդեն տասը տարի ա Մաքբուք եմ օգտագործում ու հինգ տարուց ավելի այֆոն։ Եթե ձեզ էտ հանգամանքը հուշում ա, որ ես ցուցամոլ եմ, իմ անհատականությունն եմ ընդգծում, կամ դեբիլ եմ, մտածեք այդպես։ Ուղղակի ցավալի ա էտ փաստը։ ՄԻ խումբ մարդկանց մասին կարծիք կազմել նման հիմքի վրա։ Ծիծաղալու ա։

Jarre ջան, սրտիդ մոտիկ մի ընդունի :D Վիճակագրությունն ասում ա հետևյալը.
-դեբիլ ու ցուցամոլ մարդկանց թիվը հասարակության մեջ հաստատուն ա
-սմարթֆոնների շուկայում iPhone-ի տեսակարար կշիռը 17-18% ա
-android-ի հետասակարար կշիռը հասել ա մոտ 80%-ի, տակի մնացածն էլ տանք windows-ին

http://www.slate.com/content/dam/slate/blogs/future_tense/2013/04/26/samsung_smartphone_sales_rise_to_double_apple_s_market_share/smartphone_market_share.png.CROP.article568-large.png

-iPhօne-ի գինը վերջին samsung-ների կամ HTC-ների գներից շատ չի տարբերվում, որոշ android-ով հեռախոսներ iPhone-ից թանկ են (http://smartphones.findthebest.com/)

Պարզ տրամաբանությունն ասում ա հետևալը.
-android-ով հեռախոս ունեցող դեբիլ ցուցամոլների թիվը նվազագույնը երեք անգամ շատ ա iphone ունեցող դեբիլ ցուցամոլներից

Նարե91
05.02.2014, 20:23
Փաստորեն windows ՕՀ-ով հեռախոս ունեցողները ո´չ դեբիլ են, ո´չ էլ ցույց տալու բան ունեն: :beee
Ուղղակի համեստ մարդիկ են:
Ու ընդհանրապես ի՞նչ ա նշանակում հեռախոսի ՕՀ-ով մարդ որակավորել :angry

Ամեն դեպքում կեցցե իմ Nokia Lumia 710-ը: :))

VisTolog
05.02.2014, 20:43
Ու ընդհանրապես ի՞նչ ա նշանակում հեռախոսի ՕՀ-ով մարդ որակավորել :angry

Բա եթե մարդ 400000 տալիս հեռախոս ա առնում մենակ տեսքի/բրենդի համար ու նրա համար, որ իրան ասել են «էս հեռախոսը վափշե չի կախում», բա ո՞նց որակավորում չտաս: :))

ՀԳ Հա, Լումիան վատը չի: :))

Նարե91
05.02.2014, 22:05
Բա եթե մարդ 400000 տալիս հեռախոս ա առնում մենակ տեսքի/բրենդի համար ու նրա համար, որ իրան ասել են «էս հեռախոսը վափշե չի կախում», բա ո՞նց որակավորում չտաս: :))

ՀԳ Հա, Լումիան վատը չի: :))
Ասածս էն ա, որ եթե Jarre-ի կամ իր նման որևէ մարդու ձեռքը iphone տեսնես, հաստատ իր մասին կարծիքդ չես փոխի: Հիմա մարդուն դա հարմար ա,...բոլորովին այլ խնդիր ա, որ էսօր ՀՀ-ի թիթիզ մասսան մոդայի զոհ ա գնում` Iphone առնելով: Ու լրիվ անիմաստ են զոհ գնում, որովհետև ոնց հասկացել եմ` հիմնականում իրանք իրանց նկարելու համար են օգտագործում iphone-ը, որն իսկի լավ չի էլ նկարում, անկապ ու անիմաստ ծախս ՝ մի խոսքով;

Հ.Գ. Վի՛ստ, Լումիան ոչ թե վատը չի, այլ շատ էլ լավն ա :P

Արամ
05.02.2014, 22:07

Նարե ջան, ոչ միայն իրանք իրանց, այլև իրանք իրանց ու իրանց այֆոնը նկարելու համար:

Վահե-91
05.02.2014, 22:36
Փաստորեն windows ՕՀ-ով հեռախոս ունեցողները ո´չ դեբիլ են, ո´չ էլ ցույց տալու բան ունեն: :beee
Ուղղակի համեստ մարդիկ են:
Ու ընդհանրապես ի՞նչ ա նշանակում հեռախոսի ՕՀ-ով մարդ որակավորել :angry

Ամեն դեպքում կեցցե իմ Nokia Lumia 710-ը: :))
Նարե ջան, Լումիայիդ Windows-ը ios-ից վատն ա, ճիշտն ասած :oy

Աթեիստ
05.02.2014, 22:47
Նարե ջան, Լումիայիդ Windows-ը ios-ից վատն ա, ճիշտն ասած :oy

Հաշվի առնելով արագագործությունը թույլ հեռախոսների վրա, հեչ չէի ասի։
Մեկ էլ վերջերս իմացա, Windows-ի համար հատուկ ուսանողական լիցենզիա կա, որը թույլ ա տալիս անդրոիդի նման ծրագրերը քաշել, քցել մեջն ու ինսթալլ անել։ IOS-ը տենց բան կարա՞ս անես։

Վահե-91
05.02.2014, 22:52

Դե էտ զուտ գնային պահ ա, այլ ոչ թե տեխնիկական ֆունկցիա :pardon
Փորձե՞լ ես բլութութով բան քաշե՞ս :)) քաշում ա, բայց չես գտնում հետո էտ ֆայլը, ios-ը գոնե չորով չի քաշում :))

Աթեիստ
05.02.2014, 22:55
Գնային պահը չհասկացա։
Widnows Pհone-ը շատ արագ ա ցանկացած հեռախոսի վրա։
IOS-ը iphone4-ի վրա ահավոր կախում ա։

Վահե-91
05.02.2014, 23:02
Գնային պահը չհասկացա։
Widnows Pհone-ը շատ արագ ա ցանկացած հեռախոսի վրա։
IOS-ը iphone4-ի վրա ահավոր կախում ա։
դե լիցենզիա ես առնում ու ծրագիր քցում, գնայի՞ն չի :unsure
արագը չգիտեմ, բայց ֆունկցիոնալը ավելի շատ ա :)

Նարե91
05.02.2014, 23:07
IoS-ից վաբշե խաբար չեմ, բայց հստակ կարամ ասեմ, որ windows-ը android-ից շատ ավելի արագ ա, իսկ ֆունկցիոնալ առումով՝ հաստատ windows-ը զիջում ա, բայց չեմ նեղվում, ինձ էդ էլ հերիք ա ;)

Աթեիստ
05.02.2014, 23:18
դե լիցենզիա ես առնում ու ծրագիր քցում, գնայի՞ն չի :unsure
արագը չգիտեմ, բայց ֆունկցիոնալը ավելի շատ ա :)

Ոնց ա երևում, որ չգիտես ես ինչի մասին եմ ասում ։)

ISO-ի դեպքում դու ցանկացած ծրագիր առնում ես market-ից, (jeilbreak-ի մասին դեռ չենք խոսում, ջարդած IOS-ը ուրիշ ՕՀ ա)։ Windows phone-ի դեպքում դու անվճար վիզ ես դնում էդ լիցենզիան (կոչվում ա student unlock), ու արդեն կարում ես ինտերնետից քաշես .xap ֆորմատի ֆայլ ու ինսթալլ անես։

Վահե-91
06.02.2014, 00:24

:o ռութի կարգի մի բան ա՞ կամ սիմբիանի անլոքի՞

Աթեիստ
06.02.2014, 00:44
:o ռութի կարգի մի բան ա՞ կամ սիմբիանի անլոքի՞

http://windows-phone-7.su/answer/367-poshagovyy-100-studencheskiy-unlock-dlya-windows-phone.html

Տրիբուն
07.02.2014, 18:26
Արյաաաա, ի՞նչ iPhoneացավ: Երեկ մի հատ խանութ եմ մտել, որտեղ մենակ vertu ու Lamborghini էին վաճառում,վրեքը android: Գները 7000 եվրոից էր սկսում, մինչև 30.000: Այ դա ցավ եմ ասել, ցավ չի, ցավագարություն ա: Յեթիմ հեռաոսը ավտոյիցս թանկ ա:

Chilly
25.05.2016, 13:28
2 տարի անցել ա, աշխարհում բան չի փոխվել:

P.S. Android ֆոռեվա :))