PDA

Դիտել ողջ տարբերակը : Aeon. անտիկաֆե Երևանում

Ռուֆուս
02.02.2014, 18:27
Նոր Ֆեյսբուքում էս վիդեոն աչքովս ընկավ: Հոյակապ գաղափար է ԻՄՀԿ :)

http://www.youtube.com/watch?v=UPEoEYy8ir0

E-la Via
02.02.2014, 19:13
Երեկ տեսա էս վիդեոն: Իրոք շատ լավ գաղափար է: Հուսամ իրեն կարդարացնի ու չի փակվի:

Moonwalker
02.02.2014, 20:12
Իսկականից արտակարգ մթնոլորտ ա, իդեալական քաղաքի գորշությունից ազատվելու համար: +1 մշտական հաճախորդ ունեցան մի անգամ գնալուցս հետո: Համ էլ իմ սիրած թխվածքաբլիթից ունեն:::love

Alphaone
02.02.2014, 20:49
ա՜, էստեղ ուզում էի Բյուրի հետ գնալ, էն էլ վիրուսներն ուրիշ պալններ ունեին :( գաղափարը շատ լավն ա, մթնոլորտը, կահավորանքն, ամեն ինչ հրաշալի են կազմակերպել: Երևանում ապրելու դեպքում հաճույքով կգնայի ուղղակի ստեղծագործելու:

Two-Face
02.02.2014, 21:41
Առաջարկում եմ մյուս ակումբի հանդիպման գնալ էստեղ: :)

Ներսես_AM
02.02.2014, 22:39
Հենց տեսա վիդեոն նենց տրամադրվածությամբ միացրեցի, իբր թե լսելու եմ, որ իրենց գաղափարն է, ու ես իրենց պորտը տեղն եմ դնելու։ :diablo Էն էլ հուսախաբ արեցին :)

Օֆիցիալ ցանցը կոչվում է «Ցիֆերբլատ»։ Էս էլ կայքը (http://ziferblat.net/)։ Ռուսաստանից ու ՈՒկրաինայից դուրս մեկ էլ Լոնդոնում մի հատ կա։ Բայց ինձ թվում ա մոտակա տարիներին ամբողջ աշխարհով տարածվելու են, ախր շատ թույն գաղափար ա։ :)

StrangeLittleGirl
02.02.2014, 22:49
Ժող, ես էղել եմ էնտեղ: Իրոք հրաշալի մթնոլորտ ա, լրիվ տնավարի վիճակ: Վերջին անգամ նույնիսկ կոշիկներն էինք հանել, շատ հարմար էր: Նենց ջերմ մթնոլորտ ա, ծանոթանում ես անծանոթ մարդկանց հետ: Մի խոսքով, ընդհանուր ամեն ինչ լավ ա, բայց... բավական թանկ ա: Իհարկե, սկզբից կարող ա էժան թվա, բայց տենց տեղը դու մի ժամով չես գնա, մի երեք-չորս ժամ կանցկացնես: Դրա դիմաց պիտի վճարես 3000-4000 դրամ, պլյուս ընթացքում կարող ա սովածանաս, ուրիշ տեղից բան պատվիրես: Մի խոսքով, թանկ ա նստում: Մոտ ժամանակներս էլ ուզում եմ ֆիլմի դիտում կազմակերպել էնտեղ: Երևի պիտի ղեկավարության հետ բանակցեմ, որ զեղչ անի, թե չէ ոչ ոք 2000-3000 դրամ չի տա մի ֆիլմ նայելու համար:

Հա, էրեկ ընկերներիցս մեկն ասեց, որ սենց տեղ Փարիզում ա տեսել:

StrangeLittleGirl
02.02.2014, 23:14
Ի դեպ, մի քիչ առաջ հետաքրքրության համար Կիևինն էլ ուսումնասիրեցի (հույս ունեմ՝ հաջորդ շաբաթվա մեջ անձամբ էնտեղ լինել :))): Էնտեղ գնային քաղաքականությունն ավելի հարմար ա. րոպեն 50 կոպեկ, այսինքն՝ ժամը 15 գրիվնա, իսկ դա գալիս ա մոտ 700-800 դրամ: Երկրորդ ժամից սկսած արդեն րոպեն 25 կոպեկ ա, այսինքն՝ ժամը մոտ 400 դրամ: Օրվա տարբեր ժամերին էլ գինը ֆիքսված ա: Իսկ Էոնում երեկոյան ժամը 1000 ա, ցերեկը՝ 600 (բայց դե ցերեկն ո՞վ ա գնում), երկրորդ ժամից սկսած էլ գները չեն իջնում:

Ռուֆուս
02.02.2014, 23:39
Բյուր, բայց հաշվի առ, որ նոր են բացվել, պիտի գոնե ներդրումները ինչ-որ չափով հետ ստանան: Ինձ թվում ա հետագայում ավելի ճկուն գնային քաղաքականություն էլ կմտցնեն, եթե տեսնեն, որ թանկության պատճառով հաճախորդների թիվը նվազում է:

Ներսես_AM
03.02.2014, 00:10
Գների պահը ինձ էլ հետաքրքրեց։ Փաստորեն ամեն տեղ մի ձև են մտածել։ Օրինակ Լոնդոնում րոպեն 3 պենս ա։ Ժամը գալիս ա 1.8 ֆունտ։ Գինը երկրորդ ժամից չի իջնում, բայց մաքսիմումը 9 ֆունտ ա։ Դրանից ավել չի գնում։ Համեմատության համար սթարբաքսի սուրճը արժի մինիմում 3 ֆունտ։

Ռուֆուս
03.02.2014, 00:14

Ո՞նց կարելի է սուրճի համար 3 ֆունտ վճարել :o Գժվե՞լ են լրիվ :))

Եկեք Իտալիա, էսպրեսո, մաքիատո 1 եվրո, կապուչինո՝ 1.5 եվրո :))

Վահե-91
03.02.2014, 00:15
Եկեք Իտալիա, էսպրեսո, մաքիատո 1 եվրո, կապուչինո՝ 1.5 եվրո :))
Արի Երևան, ապարատից 200-250 դրամով մաքիատո կամ կապուչինո առ :))

Ռուֆուս
03.02.2014, 00:22
Արի Երևան, ապարատից 200-250 դրամով մաքիատո կամ կապուչինո առ :))

Խիստ կասկածում եմ, որ նույն որակը կլինի :))

Վահե-91
03.02.2014, 00:23
Խիստ կասկածում եմ, որ նույն որակը կլինի :))
Yerevan City-ում դժվար, բայց մի անգամ Կայզերի ապարատը նենց լավ կոֆե տվեց, որ դաժը ես իմ ձեռքով չէի կարա սարքեի :))

Ռուֆուս
03.02.2014, 00:26
Yerevan City-ում դժվար, բայց մի անգամ Կայզերի ապարատը նենց լավ կոֆե տվեց, որ դաժը ես իմ ձեռքով չէի կարա սարքեի :))

Ապարատո՞վ :o Ապարատովները ստեղ 35-50 ցենտ ա :[

Չէ, միայն պրոֆեսիոնալ բարիստայի ձեռքով սարքած՝ պլյուս կաթով սուրճերի դեպքում latte-art-ով :goblin

Վահե-91
03.02.2014, 00:34
Չէ, միայն պրոֆեսիոնալ բարիստայի ձեռքով սարքած՝ պլյուս կաթով սուրճերի դեպքում latte-art-ով :goblin
հո դու անգլերենի դասատու չե՞ս :))

Ռուֆուս
03.02.2014, 00:37
հո դու անգլերենի դասատու չե՞ս :))

նեա :)) Օֆֆթոփում ենք արդեն :))

Rhayader
03.02.2014, 02:22
Շատ լավ միտք է, ինձ էլ է դուր գալիս: Առաջին հայացքից մտածում էի՝ ինչ պիտի այնտեղ լինի, որ ինձ համոզի այնտեղ գնալ: Տեսանյութն առաջին անգամ նայելուց հետո տեսա, որ լիքը բան:

StrangeLittleGirl
03.02.2014, 08:09
Բյուր, բայց հաշվի առ, որ նոր են բացվել, պիտի գոնե ներդրումները ինչ-որ չափով հետ ստանան: Ինձ թվում ա հետագայում ավելի ճկուն գնային քաղաքականություն էլ կմտցնեն, եթե տեսնեն, որ թանկության պատճառով հաճախորդների թիվը նվազում է:
Հա, ես էլ եմ դրա մասին մտածել: Ես ուղղակի վախենում եմ՝ եթե հաճախորդները նվազեն, իրանք միանգամից բռնեն ու փակվեն: Ինչևէ, Էոնը բացելուց առաջ իրանց թիմից մեկն ինձ հարցնում էր, թե արդյոք եթե Երևանում տենց բան բացվի, մարդիկ կհաճախեն, ես ասեցի՝ թանկ ա :)) Հետո մոռացել էի դրա մասին, որ բացվեց, առաջինն էնտեղ վազողներից մեկը ես էի: Բայց մի երկու անգամ գնալուց հետո ջոկեցի, որ իսկականից թանկ ա :D

Արի Երևան, ապարատից 200-250 դրամով մաքիատո կամ կապուչինո առ :))
Երևանում սկի 1500 դրամով նորմալ սուրճ չես կարա առնես :angry

Nihil
04.02.2014, 22:03
Իսկ որտե՞ղ է գտնվում Երևանի Անտիկաֆեն:

Lusina
04.02.2014, 22:06
Իսկ որտե՞ղ է գտնվում Երևանի Անտիկաֆեն:

Youtube-ի քոմմենթներին եթե հավատանք՝ Պուշկին-Տերյան խաչմերուկ.

StrangeLittleGirl
04.02.2014, 22:39
Տերյանով որ իջնում ես, հասնում Պուշկին-Տերյան խաչմերուկ, հատում Պուշկինն ու թեքվում աջ դեպի Պուշկին: Քայլում մի քիչ, շինարարության կողքով մտնում բակ: Էնտեղ Գրանադա ռեստորան կա, դրա դիմացն ա: Ուղղակի հասցեն շփոթեցնող ա՝ Տերյան 3Ա, բայց մուտքը Պուշկինի կողմից ա:

Ռուֆուս
24.06.2014, 17:51
Էսօր եղա Aeon-ում ինչ կայֆ տեղ ա: Նախ մթնոլորտը շատ լավն էր, զբաղվելու համար լիքը բան կար, գրքեր, սեղանի խաղեր, գրեթե ամեն օր միջոցառումներ են կազմակերպում, երաժշտություն, կինոդիտում, խաղեր, մրցույթներ: Դաղձով թեյ խմեցի, քաղցրավենիքով, լրիվ տնավարի վիճակներ: Ափսոս գներին չկարողացա ծանոթանալ, որովհետև տերերից մեկն էր հրավիրել, ամաչեցի հարցնել: Բայց դուրս շատ եկավ, հաստատ էլի կգնամ :)

Նաիրուհի
25.06.2014, 02:07

Ռուֆ, մինչև 18.00-ն րոպեն տասը դրամ է, դրանից հետո՝ 17 դրամ, այսինքն՝ ժամը 600 և 1000 դրամ։ Մնացած ամեն ինչը՝ անվճար :)

Շատ եմ սիրում էդ տեղը, մանավանդ մարդկանց շնորհիվ։

StrangeLittleGirl
25.06.2014, 02:10
Ռուֆ, մինչև 18.00-ն րոպեն տասը դրամ է, դրանից հետո՝ 17 դրամ, այսինքն՝ ժամը 600 և 1000 դրամ։ Մնացած ամեն ինչը՝ անվճար :)

Շատ եմ սիրում էդ տեղը, մանավանդ մարդկանց շնորհիվ։

Դեռ չե՞ն էժանացրել երեկոյան գները :think Կարծում եմ՝ շատ թանկ ա երեկոյան ժամը 1000-ը, ու երևի էդ ա պատճառը, որ վեցից հետո սովորաբար դատարկ ա լինում, եթե հատուկ միջոցառում չկա: